Այն եկեղեցի է: Այն մզկիթ է: Այն Սուրբ Սոֆիայի տաճարն է: - Քելլի Ուոլլ
-
0:00 - 0:11Ասում են` եթե պատերը կարողանային խոսել,
ամեն շենք կունենար իր պատմությունը, սակայն -
0:11 - 0:16քչերը կկարողանային պատմել այնքան զարմանալի
պատմություններ այնքան տարբեր լեզուներով, -
0:16 - 0:19որքան Սուրբ Սոֆիայի տաճարը
կամ Սուրբ Իմաստությունը: -
0:19 - 0:22Լինելով աշխարհամասերի և
մշակույթների խաչմերուկում` -
0:22 - 0:26այն ականատես է եղել ահռելի փոփոխություն-
ների` սկսած իր տեղակայման քաղաքի -
0:26 - 0:28անվանումից մինչև իր
կառուցվածքը և նպատակը: -
0:28 - 0:31Եվ այսօր յուրաքանչյուր
դարաշրջանի դետալ ներկա է` -
0:31 - 0:34պատրաստ պատմելու իր պատմությունը
յուրաքանչյուր այցելուի, ով կլսի իրեն: -
0:34 - 0:38Նույնիսկ մինչև Սուրբ Սոֆիայի տաճար
ժամանելը, հինավուրց ամրությունները -
0:38 - 0:41բացահայտում են ստրատեգիապես կարևոր
նշանակություն ունեցող քաղաքը, -
0:41 - 0:46որը հիմնվել է Ք.ա. 657 թվականին հույն
նվաճողների կողմից` որպես Բյուզանդիոն: -
0:46 - 0:51Եվ այնուհետև վերանվանվելով Օգուստա
Անտոնիա, Նոր Հռոմ և Կոստանդնուպոլիս` -
0:51 - 0:54այն նվաճվեց, վերանվաճվեց,
ջախջախվեց և վերակառուցվեց -
0:54 - 1:00տարբեր հույն, պարսիկ և հռոմեացի
նվաճողների կողմից դարերի ընթացքում: -
1:00 - 1:04Եվ հենց այդ պատերի ներսում է
կառուցվել առաջին Մեգալե Էկլեսիան, -
1:04 - 1:06կամ գլխավոր եկեղեցին, 4-րդ դարում:
-
1:06 - 1:09Չնայած նրան, որ այն շուտով այրվեց`
-
1:09 - 1:12այն հիմնեց տարածաշրջանի հիմնական
կրոնական մարմնի վայրը -
1:12 - 1:14հետագա դարերի համար ևս:
-
1:14 - 1:16Մուտքի մոտ ցայտաքանդակներով
զարդարված մարմարյա քարերը -
1:16 - 1:19հանդիսանում են երկրորդ
եկեղեցու վերջին հիշատակները: -
1:19 - 1:24Կառուցված 415 թվականին` այն ավիրվեց
532 թ. Նիկեայի ապստամբության ժամանակ, -
1:24 - 1:26երբ զայրացած ամբոխը մրցավազքի ժամանակ
-
1:26 - 1:30գրեթե գահընկեց արեց կայսրին`
Հուստինիանոս I-ին: -
1:30 - 1:32Հազիվ կարողանալով վերադարձնել գահը`
-
1:32 - 1:35նա մտադրված էր վերակառուցել
եկեղեցին լայն մասշտաբով -
1:35 - 1:40և 5 տարի անց ապարանքը, որը Դուք
այժմ տեսնում եք, պատրաստ էր: -
1:40 - 1:43Երբ մտնում ես ներս, շենքի
քարերը և պատերը -
1:43 - 1:47շշնջում են իրենց հայրենիքների`
Եգիպտոսի և Սիրիայի հեքիաթներ, -
1:47 - 1:52մինչդեռ Արտեմիսի տաճարից վերցրած
սյուները խոսում են էլ ավելի վաղ անցյալից: -
1:52 - 1:55Վիկինգների կայսեր թիկնապահի կողմից
արված ռունական արձանագրությունները -
1:55 - 1:58կրում են հյուսիսային հեռավոր
երկրների պատմությունը: -
1:58 - 2:03Հավանաբար Ձեր ուշադրությունը ուղղված է
գլխավոր գմբեթի վրա` խորհրդանշող դրախտը: -
2:03 - 2:07Մինչև 50 մետր հասնող բարձրությամբ,
ավելի քան 30 մետր տրամագծով -
2:07 - 2:10և հիմքի շուրջը շրջապատված
լինելով լուսամուտներով` -
2:10 - 2:12հիմնական գմբեթը դրախտից
կասկածելի է թվում` -
2:12 - 2:15անդրադարձնելով լույսն իր
ներքին հատվածով: -
2:15 - 2:19Խորը գաղափարախոսությունից զատ`
կորնթոսյան հոյակապ սյուները` -
2:19 - 2:23բերված Լիբանանից 558 թվականի
երկրաշարժից հետո, -
2:23 - 2:26երբ սկբնական գմբեթը մասամբ ավերվել էր,
-
2:26 - 2:28կամաց հիշեցնում են Ձեզ իր փխրունության
-
2:28 - 2:31և այն ճարտարագիտական հմտությունները,
որոնք հարկավոր են այդ մարմարի դեպքում: -
2:31 - 2:34Եթե նկարը արժի հազար ու մի բառ,
-
2:34 - 2:37հետագա դարերի խճանկարները
ունեն ամենաշատ ասելիքը -
2:37 - 2:40ոչ միայն իրենց բիբլիական թեմաներից,
-
2:40 - 2:43այլ նաև այն պատվիրած
Բյուզանդական կայսրերից` -
2:43 - 2:45հաճախ պատկերված Քրիստոսի հետ միասին:
-
2:45 - 2:47Սակայն իրենց բարձր և պարզ ձայներում,
-
2:47 - 2:52կարող ենք նաև լսել վնասված և կորած
խճանկարների և սրբապատկերների արձագանքները` -
2:52 - 2:56պղծված և թալանված 4-րդ խաչակրաց արշավանքի
ժամանակ լատինական օկուպացիայի պատճառով: -
2:56 - 3:00Գետնի տակ գերեզմանաքարի արձանագրությունը,
որը պատկանում էր Էնրիկո Դանդոլոյին` -
3:00 - 3:02վենետիկյան կառավարչին,
ով գլխավորել էր այդ արշավանքը, -
3:02 - 3:08այն 57 տարիների հիշատակն է, որոնց ընթաց-
քում Սուրբ Սոֆիայի տաճարը եղել է հռոմեական -
3:08 - 3:13կաթոլիկ եկեղեցի մինչ վերադառնալը իր ուղղա-
փառ արմատներին Բյուզանդիայի վերականգնմամբ: -
3:13 - 3:15Սակայն այն չմնաց եկեղեցի երկար ժամանակով:
-
3:15 - 3:20Խաչակրաց արշավանքներից թուլացած` 1453 թ.
Կոստանդնուպոլիսը ընկավ օսմայան թուրքերին -
3:20 - 3:22և այնուհետև հայտնի դարձավ` որպես Ստամբուլ:
-
3:22 - 3:25Իր զինվորներին եռօրյա կողոպուտ
թույլատրելուց հետո -
3:25 - 3:27Սուլթան Մահմեդ II-ը
մտավ կառույց: -
3:27 - 3:31Չնայած ծանր վնասներին`
իր վեհությունը չէր կորել, -
3:31 - 3:34քանզի երիտասարդ Սուլթանը
միագամից Ալլահին ուղղեց այդ շենքը` -
3:34 - 3:37հայտարարելով, որ այն լինելու էր
նոր կայսերական մզկիթը: -
3:37 - 3:39Հաջորդ դարում կառուցված
չորս մինարեթները -
3:39 - 3:42համարվում են այդ շրջանի
ամենաակնհայտ նշանը` -
3:42 - 3:46ծառայելով թե՛ իր ճարտարապետական,
և թե՛ կրոնական նպատակներով: -
3:46 - 3:47Սակայն կան շատ ուրիշներ:
-
3:47 - 3:51Զարդարված մոմակալները վերաբերում են
Հունգարիայի նվաճմանը Սուլեյմանի կողմից, -
3:51 - 3:53մինչդեռ առաստաղից կախված
գեղագրական սկավառակները -
3:53 - 3:58հիշեցնում են այցելուներին չորս խալիֆների
մասին, ովքեր հետևեցին Մուհամեդին: -
3:58 - 4:03Չնայած նրան, որ այսօրվա շենքը ավելի
նման է մզկիթի` այժմ այն թանգարան է` -
4:03 - 4:07համաձայն 1935 թ. որոշմանը Քեմալ Աթաթուրքի`
-
4:07 - 4:09ժամանակակից Թուրքիայի առաջին
նախագահի կողմից -
4:09 - 4:12Օսմանյան կայսրության փլուզումից հետո:
-
4:12 - 4:15Հենց այս դեպի աշխարհիկ անցումը
թույլատրեց գորգերի հեռացումը, -
4:15 - 4:18որի շնորհիվ էլ բացահայտվեցին
մարմարյա հատակի զարդարանքները -
4:18 - 4:21և քրիստոնեական խճանկարներ
պարունակող սպեղանիները: -
4:21 - 4:25Տարվող վերականգնողական աշխատանքները
թույլ տվեցին Սուրբ Սոֆիայի տաճարի երկար -
4:25 - 4:26պատմության ձայների բազմազանությանը
-
4:26 - 4:29կրկին լսվելու դարավոր լռությունից հետո:
-
4:29 - 4:31Սակայն պայքարը շարունակվում է:
-
4:31 - 4:34Թաքնված խճանկարները գոչում են
իսլամական վայելչագրության հետևից, -
4:34 - 4:39պատմության արժեքավոր էջէր են, որոնց անհնար
է բացահայտել առանց ոչնչացնելու մնացածը: -
4:39 - 4:43Միևնույն ժամանակ թե՛ մուսուլմանական, և թե՛
քրիստոնեական համայնքներ պահանջում են -
4:43 - 4:46վերադարձնել շենքը իր նախկին
կրոնական նպատակներին: -
4:46 - 4:49Աստվածային իմաստության պատմությունը
կարող է շատ վաղուց վերջացած լինել, -
4:49 - 4:53սակայն հուսանք, որ այնտեղ
տեղ գտած բազմահազար ձայները -
4:53 - 4:56կկարողանան լսելի դառնալ
տարիների ընթացքում:
- Title:
- Այն եկեղեցի է: Այն մզկիթ է: Այն Սուրբ Սոֆիայի տաճարն է: - Քելլի Ուոլլ
- Description:
-
Ամբողջական դասը`http://ed.ted.com/lessons/it-s-a-church-it-s-a-mosque-it-s-hagia-sophia-kelly-wall
Եթե պատերը կարողանային խոսել, Թուրքիայի Սուրբ Սոֆիայի տաճարը կպատմեր բազմաթիվ պատմություններ: Մի ժամանակ` եկեղեցի, այնուհետև` մզկիթ, և այժմ` թանգարան, այս համաշխարհային զարմանքը անցել է ժամանակի և պատերազմի միջով` դիմակայելով պատմության հզորագույն կայսրությունների գրավումներին: Քելլի Ուոլլը ուղղորդում է մեզ մարդկային իղձերի այս զարմանահրաշ զարդի յուրաքաչյուր շերտի պատմության միջով:
Դասը`Քելլի Ուոլլի, անիմացիան` Էնդրյու Ֆորսթերի:
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 05:12
Kristine Sargsyan approved Armenian subtitles for It's a church. It's a mosque. It's Hagia Sophia. - Kelly Wall | ||
Kristine Sargsyan accepted Armenian subtitles for It's a church. It's a mosque. It's Hagia Sophia. - Kelly Wall | ||
Kristine Sargsyan edited Armenian subtitles for It's a church. It's a mosque. It's Hagia Sophia. - Kelly Wall | ||
Karen Krmoyan edited Armenian subtitles for It's a church. It's a mosque. It's Hagia Sophia. - Kelly Wall | ||
Karen Krmoyan edited Armenian subtitles for It's a church. It's a mosque. It's Hagia Sophia. - Kelly Wall |