1 00:00:00,000 --> 00:00:10,752 Ասում են` եթե պատերը կարողանային խոսել, ամեն շենք կունենար իր պատմությունը, սակայն 2 00:00:10,752 --> 00:00:15,843 քչերը կկարողանային պատմել այնքան զարմանալի պատմություններ այնքան տարբեր լեզուներով, 3 00:00:15,843 --> 00:00:19,384 որքան Սուրբ Սոֆիայի տաճարը կամ Սուրբ Իմաստությունը: 4 00:00:19,384 --> 00:00:21,815 Լինելով աշխարհամասերի և մշակույթների խաչմերուկում` 5 00:00:21,815 --> 00:00:25,510 այն ականատես է եղել ահռելի փոփոխություն- ների` սկսած իր տեղակայման քաղաքի 6 00:00:25,510 --> 00:00:27,990 անվանումից մինչև իր կառուցվածքը և նպատակը: 7 00:00:27,990 --> 00:00:30,692 Եվ այսօր յուրաքանչյուր դարաշրջանի դետալ ներկա է` 8 00:00:30,692 --> 00:00:34,011 պատրաստ պատմելու իր պատմությունը յուրաքանչյուր այցելուի, ով կլսի իրեն: 9 00:00:34,011 --> 00:00:38,403 Նույնիսկ մինչև Սուրբ Սոֆիայի տաճար ժամանելը, հինավուրց ամրությունները 10 00:00:38,403 --> 00:00:41,403 բացահայտում են ստրատեգիապես կարևոր նշանակություն ունեցող քաղաքը, 11 00:00:41,403 --> 00:00:46,357 որը հիմնվել է Ք.ա. 657 թվականին հույն նվաճողների կողմից` որպես Բյուզանդիոն: 12 00:00:46,357 --> 00:00:50,811 Եվ այնուհետև վերանվանվելով Օգուստա Անտոնիա, Նոր Հռոմ և Կոստանդնուպոլիս` 13 00:00:50,811 --> 00:00:54,398 այն նվաճվեց, վերանվաճվեց, ջախջախվեց և վերակառուցվեց 14 00:00:54,398 --> 00:00:59,740 տարբեր հույն, պարսիկ և հռոմեացի նվաճողների կողմից դարերի ընթացքում: 15 00:00:59,740 --> 00:01:04,396 Եվ հենց այդ պատերի ներսում է կառուցվել առաջին Մեգալե Էկլեսիան, 16 00:01:04,396 --> 00:01:06,494 կամ գլխավոր եկեղեցին, 4-րդ դարում: 17 00:01:06,494 --> 00:01:08,746 Չնայած նրան, որ այն շուտով այրվեց` 18 00:01:08,746 --> 00:01:11,822 այն հիմնեց տարածաշրջանի հիմնական կրոնական մարմնի վայրը 19 00:01:11,822 --> 00:01:13,963 հետագա դարերի համար ևս: 20 00:01:13,963 --> 00:01:16,470 Մուտքի մոտ ցայտաքանդակներով զարդարված մարմարյա քարերը 21 00:01:16,470 --> 00:01:19,127 հանդիսանում են երկրորդ եկեղեցու վերջին հիշատակները: 22 00:01:19,127 --> 00:01:24,306 Կառուցված 415 թվականին` այն ավիրվեց 532 թ. Նիկեայի ապստամբության ժամանակ, 23 00:01:24,306 --> 00:01:26,326 երբ զայրացած ամբոխը մրցավազքի ժամանակ 24 00:01:26,326 --> 00:01:29,593 գրեթե գահընկեց արեց կայսրին` Հուստինիանոս I-ին: 25 00:01:29,593 --> 00:01:31,718 Հազիվ կարողանալով վերադարձնել գահը` 26 00:01:31,718 --> 00:01:35,059 նա մտադրված էր վերակառուցել եկեղեցին լայն մասշտաբով 27 00:01:35,059 --> 00:01:39,819 և 5 տարի անց ապարանքը, որը Դուք այժմ տեսնում եք, պատրաստ էր: 28 00:01:39,819 --> 00:01:42,966 Երբ մտնում ես ներս, շենքի քարերը և պատերը 29 00:01:42,966 --> 00:01:46,573 շշնջում են իրենց հայրենիքների` Եգիպտոսի և Սիրիայի հեքիաթներ, 30 00:01:46,573 --> 00:01:51,860 մինչդեռ Արտեմիսի տաճարից վերցրած սյուները խոսում են էլ ավելի վաղ անցյալից: 31 00:01:51,860 --> 00:01:55,226 Վիկինգների կայսեր թիկնապահի կողմից արված ռունական արձանագրությունները 32 00:01:55,226 --> 00:01:57,641 կրում են հյուսիսային հեռավոր երկրների պատմությունը: 33 00:01:57,641 --> 00:02:02,696 Հավանաբար Ձեր ուշադրությունը ուղղված է գլխավոր գմբեթի վրա` խորհրդանշող դրախտը: 34 00:02:02,696 --> 00:02:06,954 Մինչև 50 մետր հասնող բարձրությամբ, ավելի քան 30 մետր տրամագծով 35 00:02:06,954 --> 00:02:09,589 և հիմքի շուրջը շրջապատված լինելով լուսամուտներով` 36 00:02:09,589 --> 00:02:12,348 հիմնական գմբեթը դրախտից կասկածելի է թվում` 37 00:02:12,348 --> 00:02:15,013 անդրադարձնելով լույսն իր ներքին հատվածով: 38 00:02:15,013 --> 00:02:19,253 Խորը գաղափարախոսությունից զատ` կորնթոսյան հոյակապ սյուները` 39 00:02:19,253 --> 00:02:22,914 բերված Լիբանանից 558 թվականի երկրաշարժից հետո, 40 00:02:22,914 --> 00:02:25,651 երբ սկբնական գմբեթը մասամբ ավերվել էր, 41 00:02:25,651 --> 00:02:27,691 կամաց հիշեցնում են Ձեզ իր փխրունության 42 00:02:27,691 --> 00:02:31,278 և այն ճարտարագիտական հմտությունները, որոնք հարկավոր են այդ մարմարի դեպքում: 43 00:02:31,278 --> 00:02:34,337 Եթե նկարը արժի հազար ու մի բառ, 44 00:02:34,337 --> 00:02:37,416 հետագա դարերի խճանկարները ունեն ամենաշատ ասելիքը 45 00:02:37,416 --> 00:02:39,890 ոչ միայն իրենց բիբլիական թեմաներից, 46 00:02:39,890 --> 00:02:42,964 այլ նաև այն պատվիրած Բյուզանդական կայսրերից` 47 00:02:42,964 --> 00:02:45,438 հաճախ պատկերված Քրիստոսի հետ միասին: 48 00:02:45,438 --> 00:02:47,481 Սակայն իրենց բարձր և պարզ ձայներում, 49 00:02:47,481 --> 00:02:51,845 կարող ենք նաև լսել վնասված և կորած խճանկարների և սրբապատկերների արձագանքները` 50 00:02:51,845 --> 00:02:56,131 պղծված և թալանված 4-րդ խաչակրաց արշավանքի ժամանակ լատինական օկուպացիայի պատճառով: 51 00:02:56,131 --> 00:02:59,933 Գետնի տակ գերեզմանաքարի արձանագրությունը, որը պատկանում էր Էնրիկո Դանդոլոյին` 52 00:02:59,933 --> 00:03:02,422 վենետիկյան կառավարչին, ով գլխավորել էր այդ արշավանքը, 53 00:03:02,422 --> 00:03:08,149 այն 57 տարիների հիշատակն է, որոնց ընթաց- քում Սուրբ Սոֆիայի տաճարը եղել է հռոմեական 54 00:03:08,149 --> 00:03:13,009 կաթոլիկ եկեղեցի մինչ վերադառնալը իր ուղղա- փառ արմատներին Բյուզանդիայի վերականգնմամբ: 55 00:03:13,009 --> 00:03:15,227 Սակայն այն չմնաց եկեղեցի երկար ժամանակով: 56 00:03:15,227 --> 00:03:19,873 Խաչակրաց արշավանքներից թուլացած` 1453 թ. Կոստանդնուպոլիսը ընկավ օսմայան թուրքերին 57 00:03:19,873 --> 00:03:22,452 և այնուհետև հայտնի դարձավ` որպես Ստամբուլ: 58 00:03:22,452 --> 00:03:24,828 Իր զինվորներին եռօրյա կողոպուտ թույլատրելուց հետո 59 00:03:24,828 --> 00:03:27,474 Սուլթան Մահմեդ II-ը մտավ կառույց: 60 00:03:27,474 --> 00:03:30,579 Չնայած ծանր վնասներին` իր վեհությունը չէր կորել, 61 00:03:30,579 --> 00:03:33,866 քանզի երիտասարդ Սուլթանը միագամից Ալլահին ուղղեց այդ շենքը` 62 00:03:33,866 --> 00:03:37,326 հայտարարելով, որ այն լինելու էր նոր կայսերական մզկիթը: 63 00:03:37,326 --> 00:03:39,462 Հաջորդ դարում կառուցված չորս մինարեթները 64 00:03:39,462 --> 00:03:41,571 համարվում են այդ շրջանի ամենաակնհայտ նշանը` 65 00:03:41,571 --> 00:03:45,669 ծառայելով թե՛ իր ճարտարապետական, և թե՛ կրոնական նպատակներով: 66 00:03:45,669 --> 00:03:47,128 Սակայն կան շատ ուրիշներ: 67 00:03:47,128 --> 00:03:50,750 Զարդարված մոմակալները վերաբերում են Հունգարիայի նվաճմանը Սուլեյմանի կողմից, 68 00:03:50,750 --> 00:03:53,283 մինչդեռ առաստաղից կախված գեղագրական սկավառակները 69 00:03:53,283 --> 00:03:57,625 հիշեցնում են այցելուներին չորս խալիֆների մասին, ովքեր հետևեցին Մուհամեդին: 70 00:03:57,625 --> 00:04:02,666 Չնայած նրան, որ այսօրվա շենքը ավելի նման է մզկիթի` այժմ այն թանգարան է` 71 00:04:02,666 --> 00:04:06,698 համաձայն 1935 թ. որոշմանը Քեմալ Աթաթուրքի` 72 00:04:06,698 --> 00:04:08,798 ժամանակակից Թուրքիայի առաջին նախագահի կողմից 73 00:04:08,798 --> 00:04:11,608 Օսմանյան կայսրության փլուզումից հետո: 74 00:04:11,608 --> 00:04:15,158 Հենց այս դեպի աշխարհիկ անցումը թույլատրեց գորգերի հեռացումը, 75 00:04:15,158 --> 00:04:17,873 որի շնորհիվ էլ բացահայտվեցին մարմարյա հատակի զարդարանքները 76 00:04:17,873 --> 00:04:20,639 և քրիստոնեական խճանկարներ պարունակող սպեղանիները: 77 00:04:20,639 --> 00:04:24,614 Տարվող վերականգնողական աշխատանքները թույլ տվեցին Սուրբ Սոֆիայի տաճարի երկար 78 00:04:24,614 --> 00:04:26,490 պատմության ձայների բազմազանությանը 79 00:04:26,490 --> 00:04:29,336 կրկին լսվելու դարավոր լռությունից հետո: 80 00:04:29,336 --> 00:04:31,071 Սակայն պայքարը շարունակվում է: 81 00:04:31,071 --> 00:04:34,471 Թաքնված խճանկարները գոչում են իսլամական վայելչագրության հետևից, 82 00:04:34,471 --> 00:04:38,966 պատմության արժեքավոր էջէր են, որոնց անհնար է բացահայտել առանց ոչնչացնելու մնացածը: 83 00:04:38,966 --> 00:04:42,673 Միևնույն ժամանակ թե՛ մուսուլմանական, և թե՛ քրիստոնեական համայնքներ պահանջում են 84 00:04:42,673 --> 00:04:45,930 վերադարձնել շենքը իր նախկին կրոնական նպատակներին: 85 00:04:45,930 --> 00:04:49,223 Աստվածային իմաստության պատմությունը կարող է շատ վաղուց վերջացած լինել, 86 00:04:49,223 --> 00:04:52,624 սակայն հուսանք, որ այնտեղ տեղ գտած բազմահազար ձայները 87 00:04:52,624 --> 00:04:55,704 կկարողանան լսելի դառնալ տարիների ընթացքում: