Ասում են` եթե պատերը կարողանային խոսել,
ամեն շենք կունենար իր պատմությունը, սակայն
քչերը կկարողանային պատմել այնքան զարմանալի
պատմություններ այնքան տարբեր լեզուներով,
որքան Սուրբ Սոֆիայի տաճարը
կամ Սուրբ Իմաստությունը:
Լինելով աշխարհամասերի և
մշակույթների խաչմերուկում`
այն ականատես է եղել ահռելի փոփոխություն-
ների` սկսած իր տեղակայման քաղաքի
անվանումից մինչև իր
կառուցվածքը և նպատակը:
Եվ այսօր յուրաքանչյուր
դարաշրջանի դետալ ներկա է`
պատրաստ պատմելու իր պատմությունը
յուրաքանչյուր այցելուի, ով կլսի իրեն:
Նույնիսկ մինչև Սուրբ Սոֆիայի տաճար
ժամանելը, հինավուրց ամրությունները
բացահայտում են ստրատեգիապես կարևոր
նշանակություն ունեցող քաղաքը,
որը հիմնվել է Ք.ա. 657 թվականին հույն
նվաճողների կողմից` որպես Բյուզանդիոն:
Եվ այնուհետև վերանվանվելով Օգուստա
Անտոնիա, Նոր Հռոմ և Կոստանդնուպոլիս`
այն նվաճվեց, վերանվաճվեց,
ջախջախվեց և վերակառուցվեց
տարբեր հույն, պարսիկ և հռոմեացի
նվաճողների կողմից դարերի ընթացքում:
Եվ հենց այդ պատերի ներսում է
կառուցվել առաջին Մեգալե Էկլեսիան,
կամ գլխավոր եկեղեցին, 4-րդ դարում:
Չնայած նրան, որ այն շուտով այրվեց`
այն հիմնեց տարածաշրջանի հիմնական
կրոնական մարմնի վայրը
հետագա դարերի համար ևս:
Մուտքի մոտ ցայտաքանդակներով
զարդարված մարմարյա քարերը
հանդիսանում են երկրորդ
եկեղեցու վերջին հիշատակները:
Կառուցված 415 թվականին` այն ավիրվեց
532 թ. Նիկեայի ապստամբության ժամանակ,
երբ զայրացած ամբոխը մրցավազքի ժամանակ
գրեթե գահընկեց արեց կայսրին`
Հուստինիանոս I-ին:
Հազիվ կարողանալով վերադարձնել գահը`
նա մտադրված էր վերակառուցել
եկեղեցին լայն մասշտաբով
և 5 տարի անց ապարանքը, որը Դուք
այժմ տեսնում եք, պատրաստ էր:
Երբ մտնում ես ներս, շենքի
քարերը և պատերը
շշնջում են իրենց հայրենիքների`
Եգիպտոսի և Սիրիայի հեքիաթներ,
մինչդեռ Արտեմիսի տաճարից վերցրած
սյուները խոսում են էլ ավելի վաղ անցյալից:
Վիկինգների կայսեր թիկնապահի կողմից
արված ռունական արձանագրությունները
կրում են հյուսիսային հեռավոր
երկրների պատմությունը:
Հավանաբար Ձեր ուշադրությունը ուղղված է
գլխավոր գմբեթի վրա` խորհրդանշող դրախտը:
Մինչև 50 մետր հասնող բարձրությամբ,
ավելի քան 30 մետր տրամագծով
և հիմքի շուրջը շրջապատված
լինելով լուսամուտներով`
հիմնական գմբեթը դրախտից
կասկածելի է թվում`
անդրադարձնելով լույսն իր
ներքին հատվածով:
Խորը գաղափարախոսությունից զատ`
կորնթոսյան հոյակապ սյուները`
բերված Լիբանանից 558 թվականի
երկրաշարժից հետո,
երբ սկբնական գմբեթը մասամբ ավերվել էր,
կամաց հիշեցնում են Ձեզ իր փխրունության
և այն ճարտարագիտական հմտությունները,
որոնք հարկավոր են այդ մարմարի դեպքում:
Եթե նկարը արժի հազար ու մի բառ,
հետագա դարերի խճանկարները
ունեն ամենաշատ ասելիքը
ոչ միայն իրենց բիբլիական թեմաներից,
այլ նաև այն պատվիրած
Բյուզանդական կայսրերից`
հաճախ պատկերված Քրիստոսի հետ միասին:
Սակայն իրենց բարձր և պարզ ձայներում,
կարող ենք նաև լսել վնասված և կորած
խճանկարների և սրբապատկերների արձագանքները`
պղծված և թալանված 4-րդ խաչակրաց արշավանքի
ժամանակ լատինական օկուպացիայի պատճառով:
Գետնի տակ գերեզմանաքարի արձանագրությունը,
որը պատկանում էր Էնրիկո Դանդոլոյին`
վենետիկյան կառավարչին,
ով գլխավորել էր այդ արշավանքը,
այն 57 տարիների հիշատակն է, որոնց ընթաց-
քում Սուրբ Սոֆիայի տաճարը եղել է հռոմեական
կաթոլիկ եկեղեցի մինչ վերադառնալը իր ուղղա-
փառ արմատներին Բյուզանդիայի վերականգնմամբ:
Սակայն այն չմնաց եկեղեցի երկար ժամանակով:
Խաչակրաց արշավանքներից թուլացած` 1453 թ.
Կոստանդնուպոլիսը ընկավ օսմայան թուրքերին
և այնուհետև հայտնի դարձավ` որպես Ստամբուլ:
Իր զինվորներին եռօրյա կողոպուտ
թույլատրելուց հետո
Սուլթան Մահմեդ II-ը
մտավ կառույց:
Չնայած ծանր վնասներին`
իր վեհությունը չէր կորել,
քանզի երիտասարդ Սուլթանը
միագամից Ալլահին ուղղեց այդ շենքը`
հայտարարելով, որ այն լինելու էր
նոր կայսերական մզկիթը:
Հաջորդ դարում կառուցված
չորս մինարեթները
համարվում են այդ շրջանի
ամենաակնհայտ նշանը`
ծառայելով թե՛ իր ճարտարապետական,
և թե՛ կրոնական նպատակներով:
Սակայն կան շատ ուրիշներ:
Զարդարված մոմակալները վերաբերում են
Հունգարիայի նվաճմանը Սուլեյմանի կողմից,
մինչդեռ առաստաղից կախված
գեղագրական սկավառակները
հիշեցնում են այցելուներին չորս խալիֆների
մասին, ովքեր հետևեցին Մուհամեդին:
Չնայած նրան, որ այսօրվա շենքը ավելի
նման է մզկիթի` այժմ այն թանգարան է`
համաձայն 1935 թ. որոշմանը Քեմալ Աթաթուրքի`
ժամանակակից Թուրքիայի առաջին
նախագահի կողմից
Օսմանյան կայսրության փլուզումից հետո:
Հենց այս դեպի աշխարհիկ անցումը
թույլատրեց գորգերի հեռացումը,
որի շնորհիվ էլ բացահայտվեցին
մարմարյա հատակի զարդարանքները
և քրիստոնեական խճանկարներ
պարունակող սպեղանիները:
Տարվող վերականգնողական աշխատանքները
թույլ տվեցին Սուրբ Սոֆիայի տաճարի երկար
պատմության ձայների բազմազանությանը
կրկին լսվելու դարավոր լռությունից հետո:
Սակայն պայքարը շարունակվում է:
Թաքնված խճանկարները գոչում են
իսլամական վայելչագրության հետևից,
պատմության արժեքավոր էջէր են, որոնց անհնար
է բացահայտել առանց ոչնչացնելու մնացածը:
Միևնույն ժամանակ թե՛ մուսուլմանական, և թե՛
քրիստոնեական համայնքներ պահանջում են
վերադարձնել շենքը իր նախկին
կրոնական նպատակներին:
Աստվածային իմաստության պատմությունը
կարող է շատ վաղուց վերջացած լինել,
սակայն հուսանք, որ այնտեղ
տեղ գտած բազմահազար ձայները
կկարողանան լսելի դառնալ
տարիների ընթացքում: