WEBVTT 00:00:00.000 --> 00:00:10.752 Ասում են` եթե պատերը կարողանային խոսել, ամեն շենք կունենար իր պատմությունը, սակայն 00:00:10.752 --> 00:00:15.843 քչերը կկարողանային պատմել այնքան զարմանալի պատմություններ այնքան տարբեր լեզուներով, 00:00:15.843 --> 00:00:19.384 որքան Սուրբ Սոֆիայի տաճարը կամ Սուրբ Իմաստությունը: 00:00:19.384 --> 00:00:21.815 Լինելով աշխարհամասերի և մշակույթների խաչմերուկում` 00:00:21.815 --> 00:00:25.510 այն ականատես է եղել ահռելի փոփոխություն- ների` սկսած իր տեղակայման քաղաքի 00:00:25.510 --> 00:00:27.990 անվանումից մինչև իր կառուցվածքը և նպատակը: 00:00:27.990 --> 00:00:30.692 Եվ այսօր յուրաքանչյուր դարաշրջանի դետալ ներկա է` 00:00:30.692 --> 00:00:34.011 պատրաստ պատմելու իր պատմությունը յուրաքանչյուր այցելուի, ով կլսի իրեն: 00:00:34.011 --> 00:00:38.403 Նույնիսկ մինչև Սուրբ Սոֆիայի տաճար ժամանելը, հինավուրց ամրությունները 00:00:38.403 --> 00:00:41.403 բացահայտում են ստրատեգիապես կարևոր նշանակություն ունեցող քաղաքը, 00:00:41.403 --> 00:00:46.357 որը հիմնվել է Ք.ա. 657 թվականին հույն նվաճողների կողմից` որպես Բյուզանդիոն: 00:00:46.357 --> 00:00:50.811 Եվ այնուհետև վերանվանվելով Օգուստա Անտոնիա, Նոր Հռոմ և Կոստանդնուպոլիս` 00:00:50.811 --> 00:00:54.398 այն նվաճվեց, վերանվաճվեց, ջախջախվեց և վերակառուցվեց 00:00:54.398 --> 00:00:59.740 տարբեր հույն, պարսիկ և հռոմեացի նվաճողների կողմից դարերի ընթացքում: 00:00:59.740 --> 00:01:04.396 Եվ հենց այդ պատերի ներսում է կառուցվել առաջին Մեգալե Էկլեսիան, 00:01:04.396 --> 00:01:06.494 կամ գլխավոր եկեղեցին, 4-րդ դարում: 00:01:06.494 --> 00:01:08.746 Չնայած նրան, որ այն շուտով այրվեց` 00:01:08.746 --> 00:01:11.822 այն հիմնեց տարածաշրջանի հիմնական կրոնական մարմնի վայրը 00:01:11.822 --> 00:01:13.963 հետագա դարերի համար ևս: 00:01:13.963 --> 00:01:16.470 Մուտքի մոտ ցայտաքանդակներով զարդարված մարմարյա քարերը 00:01:16.470 --> 00:01:19.127 հանդիսանում են երկրորդ եկեղեցու վերջին հիշատակները: 00:01:19.127 --> 00:01:24.306 Կառուցված 415 թվականին` այն ավիրվեց 532 թ. Նիկեայի ապստամբության ժամանակ, 00:01:24.306 --> 00:01:26.326 երբ զայրացած ամբոխը մրցավազքի ժամանակ 00:01:26.326 --> 00:01:29.593 գրեթե գահընկեց արեց կայսրին` Հուստինիանոս I-ին: 00:01:29.593 --> 00:01:31.718 Հազիվ կարողանալով վերադարձնել գահը` 00:01:31.718 --> 00:01:35.059 նա մտադրված էր վերակառուցել եկեղեցին լայն մասշտաբով 00:01:35.059 --> 00:01:39.819 և 5 տարի անց ապարանքը, որը Դուք այժմ տեսնում եք, պատրաստ էր: 00:01:39.819 --> 00:01:42.966 Երբ մտնում ես ներս, շենքի քարերը և պատերը 00:01:42.966 --> 00:01:46.573 շշնջում են իրենց հայրենիքների` Եգիպտոսի և Սիրիայի հեքիաթներ, 00:01:46.573 --> 00:01:51.860 մինչդեռ Արտեմիսի տաճարից վերցրած սյուները խոսում են էլ ավելի վաղ անցյալից: 00:01:51.860 --> 00:01:55.226 Վիկինգների կայսեր թիկնապահի կողմից արված ռունական արձանագրությունները 00:01:55.226 --> 00:01:57.641 կրում են հյուսիսային հեռավոր երկրների պատմությունը: 00:01:57.641 --> 00:02:02.696 Հավանաբար Ձեր ուշադրությունը ուղղված է գլխավոր գմբեթի վրա` խորհրդանշող դրախտը: 00:02:02.696 --> 00:02:06.954 Մինչև 50 մետր հասնող բարձրությամբ, ավելի քան 30 մետր տրամագծով 00:02:06.954 --> 00:02:09.589 և հիմքի շուրջը շրջապատված լինելով լուսամուտներով` 00:02:09.589 --> 00:02:12.348 հիմնական գմբեթը դրախտից կասկածելի է թվում` 00:02:12.348 --> 00:02:15.013 անդրադարձնելով լույսն իր ներքին հատվածով: 00:02:15.013 --> 00:02:19.253 Խորը գաղափարախոսությունից զատ` կորնթոսյան հոյակապ սյուները` 00:02:19.253 --> 00:02:22.914 բերված Լիբանանից 558 թվականի երկրաշարժից հետո, 00:02:22.914 --> 00:02:25.651 երբ սկբնական գմբեթը մասամբ ավերվել էր, 00:02:25.651 --> 00:02:27.691 կամաց հիշեցնում են Ձեզ իր փխրունության 00:02:27.691 --> 00:02:31.278 և այն ճարտարագիտական հմտությունները, որոնք հարկավոր են այդ մարմարի դեպքում: 00:02:31.278 --> 00:02:34.337 Եթե նկարը արժի հազար ու մի բառ, 00:02:34.337 --> 00:02:37.416 հետագա դարերի խճանկարները ունեն ամենաշատ ասելիքը 00:02:37.416 --> 00:02:39.890 ոչ միայն իրենց բիբլիական թեմաներից, 00:02:39.890 --> 00:02:42.964 այլ նաև այն պատվիրած Բյուզանդական կայսրերից` 00:02:42.964 --> 00:02:45.438 հաճախ պատկերված Քրիստոսի հետ միասին: 00:02:45.438 --> 00:02:47.481 Սակայն իրենց բարձր և պարզ ձայներում, 00:02:47.481 --> 00:02:51.845 կարող ենք նաև լսել վնասված և կորած խճանկարների և սրբապատկերների արձագանքները` 00:02:51.845 --> 00:02:56.131 պղծված և թալանված 4-րդ խաչակրաց արշավանքի ժամանակ լատինական օկուպացիայի պատճառով: 00:02:56.131 --> 00:02:59.933 Գետնի տակ գերեզմանաքարի արձանագրությունը, որը պատկանում էր Էնրիկո Դանդոլոյին` 00:02:59.933 --> 00:03:02.422 վենետիկյան կառավարչին, ով գլխավորել էր այդ արշավանքը, 00:03:02.422 --> 00:03:08.149 այն 57 տարիների հիշատակն է, որոնց ընթաց- քում Սուրբ Սոֆիայի տաճարը եղել է հռոմեական 00:03:08.149 --> 00:03:13.009 կաթոլիկ եկեղեցի մինչ վերադառնալը իր ուղղա- փառ արմատներին Բյուզանդիայի վերականգնմամբ: 00:03:13.009 --> 00:03:15.227 Սակայն այն չմնաց եկեղեցի երկար ժամանակով: 00:03:15.227 --> 00:03:19.873 Խաչակրաց արշավանքներից թուլացած` 1453 թ. Կոստանդնուպոլիսը ընկավ օսմայան թուրքերին 00:03:19.873 --> 00:03:22.452 և այնուհետև հայտնի դարձավ` որպես Ստամբուլ: 00:03:22.452 --> 00:03:24.828 Իր զինվորներին եռօրյա կողոպուտ թույլատրելուց հետո 00:03:24.828 --> 00:03:27.474 Սուլթան Մահմեդ II-ը մտավ կառույց: 00:03:27.474 --> 00:03:30.579 Չնայած ծանր վնասներին` իր վեհությունը չէր կորել, 00:03:30.579 --> 00:03:33.866 քանզի երիտասարդ Սուլթանը միագամից Ալլահին ուղղեց այդ շենքը` 00:03:33.866 --> 00:03:37.326 հայտարարելով, որ այն լինելու էր նոր կայսերական մզկիթը: 00:03:37.326 --> 00:03:39.462 Հաջորդ դարում կառուցված չորս մինարեթները 00:03:39.462 --> 00:03:41.571 համարվում են այդ շրջանի ամենաակնհայտ նշանը` 00:03:41.571 --> 00:03:45.669 ծառայելով թե՛ իր ճարտարապետական, և թե՛ կրոնական նպատակներով: 00:03:45.669 --> 00:03:47.128 Սակայն կան շատ ուրիշներ: 00:03:47.128 --> 00:03:50.750 Զարդարված մոմակալները վերաբերում են Հունգարիայի նվաճմանը Սուլեյմանի կողմից, 00:03:50.750 --> 00:03:53.283 մինչդեռ առաստաղից կախված գեղագրական սկավառակները 00:03:53.283 --> 00:03:57.625 հիշեցնում են այցելուներին չորս խալիֆների մասին, ովքեր հետևեցին Մուհամեդին: 00:03:57.625 --> 00:04:02.666 Չնայած նրան, որ այսօրվա շենքը ավելի նման է մզկիթի` այժմ այն թանգարան է` 00:04:02.666 --> 00:04:06.698 համաձայն 1935 թ. որոշմանը Քեմալ Աթաթուրքի` 00:04:06.698 --> 00:04:08.798 ժամանակակից Թուրքիայի առաջին նախագահի կողմից 00:04:08.798 --> 00:04:11.608 Օսմանյան կայսրության փլուզումից հետո: 00:04:11.608 --> 00:04:15.158 Հենց այս դեպի աշխարհիկ անցումը թույլատրեց գորգերի հեռացումը, 00:04:15.158 --> 00:04:17.873 որի շնորհիվ էլ բացահայտվեցին մարմարյա հատակի զարդարանքները 00:04:17.873 --> 00:04:20.639 և քրիստոնեական խճանկարներ պարունակող սպեղանիները: 00:04:20.639 --> 00:04:24.614 Տարվող վերականգնողական աշխատանքները թույլ տվեցին Սուրբ Սոֆիայի տաճարի երկար 00:04:24.614 --> 00:04:26.490 պատմության ձայների բազմազանությանը 00:04:26.490 --> 00:04:29.336 կրկին լսվելու դարավոր լռությունից հետո: 00:04:29.336 --> 00:04:31.071 Սակայն պայքարը շարունակվում է: 00:04:31.071 --> 00:04:34.471 Թաքնված խճանկարները գոչում են իսլամական վայելչագրության հետևից, 00:04:34.471 --> 00:04:38.966 պատմության արժեքավոր էջէր են, որոնց անհնար է բացահայտել առանց ոչնչացնելու մնացածը: 00:04:38.966 --> 00:04:42.673 Միևնույն ժամանակ թե՛ մուսուլմանական, և թե՛ քրիստոնեական համայնքներ պահանջում են 00:04:42.673 --> 00:04:45.930 վերադարձնել շենքը իր նախկին կրոնական նպատակներին: 00:04:45.930 --> 00:04:49.223 Աստվածային իմաստության պատմությունը կարող է շատ վաղուց վերջացած լինել, 00:04:49.223 --> 00:04:52.624 սակայն հուսանք, որ այնտեղ տեղ գտած բազմահազար ձայները 00:04:52.624 --> 00:04:55.704 կկարողանան լսելի դառնալ տարիների ընթացքում: