Ասում են` եթե պատերը կարողանային խոսել, ամեն շենք կունենար իր պատմությունը, սակայն քչերը կկարողանային պատմել այնքան զարմանալի պատմություններ այնքան տարբեր լեզուներով, որքան Սուրբ Սոֆիայի տաճարը կամ Սուրբ Իմաստությունը: Լինելով աշխարհամասերի և մշակույթների խաչմերուկում` այն ականատես է եղել ահռելի փոփոխություն- ների` սկսած իր տեղակայման քաղաքի անվանումից մինչև իր կառուցվածքը և նպատակը: Եվ այսօր յուրաքանչյուր դարաշրջանի դետալ ներկա է` պատրաստ պատմելու իր պատմությունը յուրաքանչյուր այցելուի, ով կլսի իրեն: Նույնիսկ մինչև Սուրբ Սոֆիայի տաճար ժամանելը, հինավուրց ամրությունները բացահայտում են ստրատեգիապես կարևոր նշանակություն ունեցող քաղաքը, որը հիմնվել է Ք.ա. 657 թվականին հույն նվաճողների կողմից` որպես Բյուզանդիոն: Եվ այնուհետև վերանվանվելով Օգուստա Անտոնիա, Նոր Հռոմ և Կոստանդնուպոլիս` այն նվաճվեց, վերանվաճվեց, ջախջախվեց և վերակառուցվեց տարբեր հույն, պարսիկ և հռոմեացի նվաճողների կողմից դարերի ընթացքում: Եվ հենց այդ պատերի ներսում է կառուցվել առաջին Մեգալե Էկլեսիան, կամ գլխավոր եկեղեցին, 4-րդ դարում: Չնայած նրան, որ այն շուտով այրվեց` այն հիմնեց տարածաշրջանի հիմնական կրոնական մարմնի վայրը հետագա դարերի համար ևս: Մուտքի մոտ ցայտաքանդակներով զարդարված մարմարյա քարերը հանդիսանում են երկրորդ եկեղեցու վերջին հիշատակները: Կառուցված 415 թվականին` այն ավիրվեց 532 թ. Նիկեայի ապստամբության ժամանակ, երբ զայրացած ամբոխը մրցավազքի ժամանակ գրեթե գահընկեց արեց կայսրին` Հուստինիանոս I-ին: Հազիվ կարողանալով վերադարձնել գահը` նա մտադրված էր վերակառուցել եկեղեցին լայն մասշտաբով և 5 տարի անց ապարանքը, որը Դուք այժմ տեսնում եք, պատրաստ էր: Երբ մտնում ես ներս, շենքի քարերը և պատերը շշնջում են իրենց հայրենիքների` Եգիպտոսի և Սիրիայի հեքիաթներ, մինչդեռ Արտեմիսի տաճարից վերցրած սյուները խոսում են էլ ավելի վաղ անցյալից: Վիկինգների կայսեր թիկնապահի կողմից արված ռունական արձանագրությունները կրում են հյուսիսային հեռավոր երկրների պատմությունը: Հավանաբար Ձեր ուշադրությունը ուղղված է գլխավոր գմբեթի վրա` խորհրդանշող դրախտը: Մինչև 50 մետր հասնող բարձրությամբ, ավելի քան 30 մետր տրամագծով և հիմքի շուրջը շրջապատված լինելով լուսամուտներով` հիմնական գմբեթը դրախտից կասկածելի է թվում` անդրադարձնելով լույսն իր ներքին հատվածով: Խորը գաղափարախոսությունից զատ` կորնթոսյան հոյակապ սյուները` բերված Լիբանանից 558 թվականի երկրաշարժից հետո, երբ սկբնական գմբեթը մասամբ ավերվել էր, կամաց հիշեցնում են Ձեզ իր փխրունության և այն ճարտարագիտական հմտությունները, որոնք հարկավոր են այդ մարմարի դեպքում: Եթե նկարը արժի հազար ու մի բառ, հետագա դարերի խճանկարները ունեն ամենաշատ ասելիքը ոչ միայն իրենց բիբլիական թեմաներից, այլ նաև այն պատվիրած Բյուզանդական կայսրերից` հաճախ պատկերված Քրիստոսի հետ միասին: Սակայն իրենց բարձր և պարզ ձայներում, կարող ենք նաև լսել վնասված և կորած խճանկարների և սրբապատկերների արձագանքները` պղծված և թալանված 4-րդ խաչակրաց արշավանքի ժամանակ լատինական օկուպացիայի պատճառով: Գետնի տակ գերեզմանաքարի արձանագրությունը, որը պատկանում էր Էնրիկո Դանդոլոյին` վենետիկյան կառավարչին, ով գլխավորել էր այդ արշավանքը, այն 57 տարիների հիշատակն է, որոնց ընթաց- քում Սուրբ Սոֆիայի տաճարը եղել է հռոմեական կաթոլիկ եկեղեցի մինչ վերադառնալը իր ուղղա- փառ արմատներին Բյուզանդիայի վերականգնմամբ: Սակայն այն չմնաց եկեղեցի երկար ժամանակով: Խաչակրաց արշավանքներից թուլացած` 1453 թ. Կոստանդնուպոլիսը ընկավ օսմայան թուրքերին և այնուհետև հայտնի դարձավ` որպես Ստամբուլ: Իր զինվորներին եռօրյա կողոպուտ թույլատրելուց հետո Սուլթան Մահմեդ II-ը մտավ կառույց: Չնայած ծանր վնասներին` իր վեհությունը չէր կորել, քանզի երիտասարդ Սուլթանը միագամից Ալլահին ուղղեց այդ շենքը` հայտարարելով, որ այն լինելու էր նոր կայսերական մզկիթը: Հաջորդ դարում կառուցված չորս մինարեթները համարվում են այդ շրջանի ամենաակնհայտ նշանը` ծառայելով թե՛ իր ճարտարապետական, և թե՛ կրոնական նպատակներով: Սակայն կան շատ ուրիշներ: Զարդարված մոմակալները վերաբերում են Հունգարիայի նվաճմանը Սուլեյմանի կողմից, մինչդեռ առաստաղից կախված գեղագրական սկավառակները հիշեցնում են այցելուներին չորս խալիֆների մասին, ովքեր հետևեցին Մուհամեդին: Չնայած նրան, որ այսօրվա շենքը ավելի նման է մզկիթի` այժմ այն թանգարան է` համաձայն 1935 թ. որոշմանը Քեմալ Աթաթուրքի` ժամանակակից Թուրքիայի առաջին նախագահի կողմից Օսմանյան կայսրության փլուզումից հետո: Հենց այս դեպի աշխարհիկ անցումը թույլատրեց գորգերի հեռացումը, որի շնորհիվ էլ բացահայտվեցին մարմարյա հատակի զարդարանքները և քրիստոնեական խճանկարներ պարունակող սպեղանիները: Տարվող վերականգնողական աշխատանքները թույլ տվեցին Սուրբ Սոֆիայի տաճարի երկար պատմության ձայների բազմազանությանը կրկին լսվելու դարավոր լռությունից հետո: Սակայն պայքարը շարունակվում է: Թաքնված խճանկարները գոչում են իսլամական վայելչագրության հետևից, պատմության արժեքավոր էջէր են, որոնց անհնար է բացահայտել առանց ոչնչացնելու մնացածը: Միևնույն ժամանակ թե՛ մուսուլմանական, և թե՛ քրիստոնեական համայնքներ պահանջում են վերադարձնել շենքը իր նախկին կրոնական նպատակներին: Աստվածային իմաստության պատմությունը կարող է շատ վաղուց վերջացած լինել, սակայն հուսանք, որ այնտեղ տեղ գտած բազմահազար ձայները կկարողանան լսելի դառնալ տարիների ընթացքում: