< Return to Video

Դրամայի առաջացումը որպես գեղարվեստական գրականության ժանր - Մինդի Պլոեքկելման

  • 0:18 - 0:20
    11-րդ և 12-րդ դարերում
  • 0:20 - 0:22
    անգլիացի հասարակության
    մեծ մասը անգրագետ էր:
  • 0:22 - 0:23
    Աստվածաշունչը կարդալու
  • 0:23 - 0:24
    այլ ելք նրանք չունեին,
  • 0:24 - 0:27
    և հոգևորականները գտան խելացի լուծում ՝
  • 0:27 - 0:29
    նրանք որոշ աստվածաշնչյան
    առակները բեմադրեցին,
  • 0:29 - 0:31
    այսպիսով, անգամ այն մարդիկ, ովքեր կարդալ
  • 0:31 - 0:32
    չգիտեին, կարող էին հասկանալ դրանք:
  • 0:32 - 0:34
    Դրանք կոչվում էին
    միստերիաներ,
  • 0:34 - 0:36
    քանի որ բացահայտում էին
    Աստծո խոսքերի էությունը:
  • 0:36 - 0:37
    Միաժամանակ
  • 0:37 - 0:39
    հոգևորականությունը ստեղծեց պիեսներ
  • 0:39 - 0:40
    եկեղեցու սրբերի մասին,
  • 0:40 - 0:42
    որոնք կոչվում էին
    «միրիքլ» պիեսներ:
  • 0:42 - 0:43
    Սկզբում,
  • 0:43 - 0:45
    հոգևորականները բեմադրում էին
    աստվածաշնչյան առակները
  • 0:45 - 0:47
    տաճարների աստիճաշարքերի վրա:
  • 0:47 - 0:49
    Հանդիսատեսը ջերմ ընդունեց պիեսները և
  • 0:49 - 0:51
    շուտով սրանք տեղափոխվեցին փողոցներ,
  • 0:51 - 0:52
    քաղաքի հրապարակներ:
  • 0:52 - 0:55
    Ստեղծելով շարժական սայլակառքեր
    յուրաքանչյուր պիեսի համար,
  • 0:55 - 0:57
    դրանք իրար հետևից կանգնեցնելով՝
  • 0:57 - 0:58
    հոգևորականները
  • 0:58 - 1:00
    մի շարք պատմություններ էին
    բեմադրում,
  • 1:00 - 1:01
    որոնք սկսվում էին Ծննդոցից
  • 1:01 - 1:02
    և վերջանում Հայտնությամբ:
  • 1:02 - 1:05
    Այս շարժական սայլակառքերը,
    որոնք կոչվում էին «փեջընթս»
  • 1:05 - 1:07
    և նմանվում էին մեծ արկղների անիվների վրա:
  • 1:07 - 1:09
    Բոլորը կազմված էին երկու հարկից:
  • 1:09 - 1:10
    Ներքևի հարկը քողարկված էր և
  • 1:10 - 1:13
    օգտագործվում էր զգեստների,
    զարդարանքների և զգեստափոխվելու համար:
  • 1:13 - 1:16
    Վերևի հարթակում տեղի էր
    ունենում բեմադրությունը:
  • 1:16 - 1:19
    Հանդիսատեսը քաղաքի տարբեր
    կողմերից էր հավաքվում,
  • 1:19 - 1:21
    իսկ սայլակառքը շարժվում էր շրջանով,
  • 1:21 - 1:23
    մինչ բոլորը տեսնեն բեմադրությունը:
  • 1:23 - 1:25
    Շուտով, բեմադրությունը սկսեց պահանջել
  • 1:25 - 1:28
    ավելի շատ դերասաններ քան
    հոգևորականները կարող են ապահովել:
  • 1:28 - 1:29
    Այսպիսով, արդեն 13-րդ դարում
  • 1:29 - 1:31
    տարբեր համքարություններ էին պատասխանատու
  • 1:31 - 1:34
    այս պատմությունները բեմադրելու համար:
  • 1:34 - 1:35
    Այս բաժանումը արտոցելելու էր
  • 1:35 - 1:37
    համքարությունների մասնագիտությունները:
  • 1:37 - 1:40
    Օրինակ, ատաղձագործները
  • 1:40 - 1:41
    բեմադրում էին «Նոյան տապանը»,
  • 1:41 - 1:42
    իսկ հացթուխները կարող էին
  • 1:42 - 1:44
    բեմադրել «Վերջին Ընթրիքը»:
  • 1:44 - 1:46
    Կարո՞ղ եք պատկերացնել, ինչ կպատահեր,
  • 1:46 - 1:47
    եթե մսագործները ձեռնամուխ լինեին
  • 1:47 - 1:50
    Քրիստոսի խաչվելը բեմադրելուն:
  • 1:50 - 1:51
    Առանց հոգևորականության, իհարկե,
  • 1:51 - 1:53
    պիեսները փոխեցին իրենց բովանդակությունը
  • 1:53 - 1:55
    իսկական աստվածաշնչյան առակներից:
  • 1:55 - 1:58
    Արդեն 14-րդ դարում,
    ծագեց դրամայի նոր տարբերակը,
  • 1:58 - 2:00
    որը կոչվում էր բարոյական պիեսներ:
  • 2:00 - 2:01
    Հավատը,
  • 2:01 - 2:02
    ճշմարտությունը,
  • 2:02 - 2:02
    կարեկցանքը
  • 2:02 - 2:03
    և առաքինությունը
  • 2:03 - 2:05
    դարձան բեմադրության մասնակից:
  • 2:05 - 2:07
    Միաժամանակ, սրանց հակադիր մեղքերը՝
  • 2:07 - 2:08
    սուտը,
  • 2:08 - 2:09
    ագահությունը,
  • 2:09 - 2:10
    մարմնական հաճույքները
  • 2:10 - 2:11
    և Սատանան
  • 2:11 - 2:13
    դարձան բացասական հերոսները:
  • 2:13 - 2:15
    Բարոյական պիեսները
    ալեգորիկ պատմություններ են,
  • 2:15 - 2:19
    որտեղ հերոսները մարտնչում էին
    մարդկանց հոգիների համար:
  • 2:19 - 2:21
    Հանդիսատեսը համակրում էր
    անբարոյական հերոսներին,
  • 2:21 - 2:23
    և նրանց խրախուսում էին
  • 2:23 - 2:25
    շփվել դերասանների հետ:
  • 2:25 - 2:26
    Նեխած ուտելիք շպրտելը
  • 2:26 - 2:29
    և անգամ այլ հանդեսատեսների հետ կռիվները
  • 2:29 - 2:31
    հաճախ էին պատահում:
  • 2:31 - 2:32
    Սատանայի կերպարը
  • 2:32 - 2:34
    հաճախ ժողովրդի մեջ շրջում էր
  • 2:34 - 2:36
    և քաշում անտեղյակ հանդիսատեսի
  • 2:36 - 2:38
    դժոխք, որը պատկերված էր
    որպես վիշապի երախ:
  • 2:38 - 2:42
    Առաքինի աստվածաշնչյան
    պատմությունները հաճախ
  • 2:42 - 2:44
    վերածվում էին բռի և
    երբեմն ծաղրական պիեսների:
  • 2:44 - 2:47
    Եկեղեցականությունը հանդես էր գալիս
    անբարոյականության դեմ:
  • 2:47 - 2:49
    Ի՜նչ հեգնանք: Բարոյական պիեսները
  • 2:49 - 2:54
    խրախուսում էին ավելի, հիրավի,
    մեղքերը քան առաքինությունը:
  • 2:54 - 2:56
    15-դարի կեսերին
  • 2:56 - 2:58
    եկեղեցին արգելեց այս բեմադրությունները:
  • 2:58 - 3:00
    Քաղաքի օրենսդրությունը պահանջում էր,
    որ բոլոր թատրոնները
  • 3:00 - 3:03
    քաղաքի պարիսպներից դուրս կառուցվեին:
  • 3:03 - 3:04
    Առաջին թատրոններից մեկը
  • 3:04 - 3:06
    «փեջընթից» մի քիչ մեծ էր
  • 3:06 - 3:09
    հանդիսատեսի համար
    կառուցված թատերահարկերով,
  • 3:09 - 3:11
    որոնք գտնվում էին բեմին
    շրջապատող կանաչապատ հատվածում:
  • 3:11 - 3:12
    Ծանո՞թ է հնչում:
  • 3:12 - 3:14
    Երիտասարդ
    Ուիլիամ Շեքսպիրը
  • 3:14 - 3:16
    ձևավորեց իր արվեստը այսպիսի թատրոնում,
  • 3:16 - 3:18
    որը հետագայում կկոչվեր Գլոբ:
  • 3:18 - 3:22
    Միջնադարյան բարոյականությունը հանգեցրեց
    վերածննդի թատերգակների ստեղծագործությանը,
  • 3:22 - 3:23
    որը ներշնչվում էր ներքին տառապանքներից
  • 3:23 - 3:25
    և մարդկային խղճից:
  • 3:25 - 3:28
    Հենց այսպես էլ դրաման ծագեց
  • 3:28 - 3:30
    որպես գեղարվեստական
    գրականության առանձին ժանր:
Title:
Դրամայի առաջացումը որպես գեղարվեստական գրականության ժանր - Մինդի Պլոեքկելման
Description:

Ամբողջական դասը՝ http://ed.ted.com/lessons/the-emergence-of-drama-as-a-literary-art-mindy-ploeckelmann
Երբ 11-րդ դարում առաջացավ անգրագետ հասարակությանը կրթելու խնդիր, անգլիական հոգևորականությունը սկսեց բեմադրել աստվաշնչյան առակները: Ժամանակի ընթացքում, այս բեմադրությունները տեղափոխվեցին եկեղեցիներից փողոցներ: Մինդի Պլոեքկելմանը ներկայացնում է դրամայի ձևավորումը՝ միստերիաներից, մինչև բարոյական պիեսներ, և իհարկե, Շեքսպիր:
Դասը պատրաստեց Մինդի Պլոեքկելմանը, անիմացիան՝ Ջոնի Քրյու:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
03:47

Armenian subtitles

Revisions