1 00:00:17,883 --> 00:00:19,783 11-րդ և 12-րդ դարերում 2 00:00:19,783 --> 00:00:21,935 անգլիացի հասարակության մեծ մասը անգրագետ էր: 3 00:00:21,935 --> 00:00:23,105 Աստվածաշունչը կարդալու 4 00:00:23,105 --> 00:00:24,237 այլ ելք նրանք չունեին, 5 00:00:24,237 --> 00:00:26,547 և հոգևորականները գտան խելացի լուծում ՝ 6 00:00:26,547 --> 00:00:28,717 նրանք որոշ աստվածաշնչյան առակները բեմադրեցին, 7 00:00:28,717 --> 00:00:30,697 այսպիսով, անգամ այն մարդիկ, ովքեր կարդալ 8 00:00:30,697 --> 00:00:32,409 չգիտեին, կարող էին հասկանալ դրանք: 9 00:00:32,409 --> 00:00:33,981 Դրանք կոչվում էին միստերիաներ, 10 00:00:33,981 --> 00:00:36,299 քանի որ բացահայտում էին Աստծո խոսքերի էությունը: 11 00:00:36,299 --> 00:00:37,186 Միաժամանակ 12 00:00:37,186 --> 00:00:38,970 հոգևորականությունը ստեղծեց պիեսներ 13 00:00:38,970 --> 00:00:40,244 եկեղեցու սրբերի մասին, 14 00:00:40,244 --> 00:00:41,904 որոնք կոչվում էին «միրիքլ» պիեսներ: 15 00:00:41,904 --> 00:00:42,699 Սկզբում, 16 00:00:42,699 --> 00:00:45,280 հոգևորականները բեմադրում էին աստվածաշնչյան առակները 17 00:00:45,280 --> 00:00:47,029 տաճարների աստիճաշարքերի վրա: 18 00:00:47,029 --> 00:00:48,906 Հանդիսատեսը ջերմ ընդունեց պիեսները և 19 00:00:48,906 --> 00:00:51,026 շուտով սրանք տեղափոխվեցին փողոցներ, 20 00:00:51,026 --> 00:00:52,283 քաղաքի հրապարակներ: 21 00:00:52,283 --> 00:00:55,099 Ստեղծելով շարժական սայլակառքեր յուրաքանչյուր պիեսի համար, 22 00:00:55,099 --> 00:00:56,816 դրանք իրար հետևից կանգնեցնելով՝ 23 00:00:56,816 --> 00:00:58,028 հոգևորականները 24 00:00:58,028 --> 00:00:59,747 մի շարք պատմություններ էին բեմադրում, 25 00:00:59,787 --> 00:01:01,075 որոնք սկսվում էին Ծննդոցից 26 00:01:01,075 --> 00:01:02,309 և վերջանում Հայտնությամբ: 27 00:01:02,309 --> 00:01:04,985 Այս շարժական սայլակառքերը, որոնք կոչվում էին «փեջընթս» 28 00:01:04,985 --> 00:01:07,005 և նմանվում էին մեծ արկղների անիվների վրա: 29 00:01:07,005 --> 00:01:08,619 Բոլորը կազմված էին երկու հարկից: 30 00:01:08,619 --> 00:01:09,962 Ներքևի հարկը քողարկված էր և 31 00:01:09,962 --> 00:01:13,125 օգտագործվում էր զգեստների, զարդարանքների և զգեստափոխվելու համար: 32 00:01:13,125 --> 00:01:16,086 Վերևի հարթակում տեղի էր ունենում բեմադրությունը: 33 00:01:16,086 --> 00:01:19,095 Հանդիսատեսը քաղաքի տարբեր կողմերից էր հավաքվում, 34 00:01:19,095 --> 00:01:20,911 իսկ սայլակառքը շարժվում էր շրջանով, 35 00:01:20,911 --> 00:01:23,124 մինչ բոլորը տեսնեն բեմադրությունը: 36 00:01:23,124 --> 00:01:24,949 Շուտով, բեմադրությունը սկսեց պահանջել 37 00:01:24,949 --> 00:01:27,728 ավելի շատ դերասաններ քան հոգևորականները կարող են ապահովել: 38 00:01:27,728 --> 00:01:29,191 Այսպիսով, արդեն 13-րդ դարում 39 00:01:29,191 --> 00:01:31,241 տարբեր համքարություններ էին պատասխանատու 40 00:01:31,241 --> 00:01:33,862 այս պատմությունները բեմադրելու համար: 41 00:01:33,862 --> 00:01:35,447 Այս բաժանումը արտոցելելու էր 42 00:01:35,447 --> 00:01:37,366 համքարությունների մասնագիտությունները: 43 00:01:37,366 --> 00:01:39,511 Օրինակ, ատաղձագործները 44 00:01:39,511 --> 00:01:40,955 բեմադրում էին «Նոյան տապանը», 45 00:01:40,955 --> 00:01:42,245 իսկ հացթուխները կարող էին 46 00:01:42,305 --> 00:01:43,847 բեմադրել «Վերջին Ընթրիքը»: 47 00:01:43,847 --> 00:01:45,748 Կարո՞ղ եք պատկերացնել, ինչ կպատահեր, 48 00:01:45,748 --> 00:01:47,378 եթե մսագործները ձեռնամուխ լինեին 49 00:01:47,378 --> 00:01:49,664 Քրիստոսի խաչվելը բեմադրելուն: 50 00:01:49,664 --> 00:01:51,177 Առանց հոգևորականության, իհարկե, 51 00:01:51,177 --> 00:01:53,122 պիեսները փոխեցին իրենց բովանդակությունը 52 00:01:53,122 --> 00:01:54,887 իսկական աստվածաշնչյան առակներից: 53 00:01:54,967 --> 00:01:58,419 Արդեն 14-րդ դարում, ծագեց դրամայի նոր տարբերակը, 54 00:01:58,419 --> 00:02:00,082 որը կոչվում էր բարոյական պիեսներ: 55 00:02:00,082 --> 00:02:00,830 Հավատը, 56 00:02:00,830 --> 00:02:01,558 ճշմարտությունը, 57 00:02:01,558 --> 00:02:02,320 կարեկցանքը 58 00:02:02,320 --> 00:02:03,340 և առաքինությունը 59 00:02:03,340 --> 00:02:05,194 դարձան բեմադրության մասնակից: 60 00:02:05,194 --> 00:02:07,483 Միաժամանակ, սրանց հակադիր մեղքերը՝ 61 00:02:07,483 --> 00:02:08,274 սուտը, 62 00:02:08,274 --> 00:02:09,030 ագահությունը, 63 00:02:09,030 --> 00:02:10,070 մարմնական հաճույքները 64 00:02:10,070 --> 00:02:10,954 և Սատանան 65 00:02:10,954 --> 00:02:12,951 դարձան բացասական հերոսները: 66 00:02:12,951 --> 00:02:15,451 Բարոյական պիեսները ալեգորիկ պատմություններ են, 67 00:02:15,451 --> 00:02:18,743 որտեղ հերոսները մարտնչում էին մարդկանց հոգիների համար: 68 00:02:18,743 --> 00:02:21,249 Հանդիսատեսը համակրում էր անբարոյական հերոսներին, 69 00:02:21,249 --> 00:02:23,097 և նրանց խրախուսում էին 70 00:02:23,097 --> 00:02:24,998 շփվել դերասանների հետ: 71 00:02:24,998 --> 00:02:26,461 Նեխած ուտելիք շպրտելը 72 00:02:26,461 --> 00:02:29,132 և անգամ այլ հանդեսատեսների հետ կռիվները 73 00:02:29,132 --> 00:02:30,672 հաճախ էին պատահում: 74 00:02:30,672 --> 00:02:32,376 Սատանայի կերպարը 75 00:02:32,376 --> 00:02:33,801 հաճախ ժողովրդի մեջ շրջում էր 76 00:02:33,801 --> 00:02:35,671 և քաշում անտեղյակ հանդիսատեսի 77 00:02:35,671 --> 00:02:37,873 դժոխք, որը պատկերված էր որպես վիշապի երախ: 78 00:02:37,873 --> 00:02:41,632 Առաքինի աստվածաշնչյան պատմությունները հաճախ 79 00:02:41,632 --> 00:02:43,969 վերածվում էին բռի և երբեմն ծաղրական պիեսների: 80 00:02:43,969 --> 00:02:47,014 Եկեղեցականությունը հանդես էր գալիս անբարոյականության դեմ: 81 00:02:47,014 --> 00:02:49,350 Ի՜նչ հեգնանք: Բարոյական պիեսները 82 00:02:49,350 --> 00:02:54,104 խրախուսում էին ավելի, հիրավի, մեղքերը քան առաքինությունը: 83 00:02:54,104 --> 00:02:55,707 15-դարի կեսերին 84 00:02:55,707 --> 00:02:57,567 եկեղեցին արգելեց այս բեմադրությունները: 85 00:02:57,567 --> 00:03:00,284 Քաղաքի օրենսդրությունը պահանջում էր, որ բոլոր թատրոնները 86 00:03:00,284 --> 00:03:02,613 քաղաքի պարիսպներից դուրս կառուցվեին: 87 00:03:02,613 --> 00:03:03,874 Առաջին թատրոններից մեկը 88 00:03:03,874 --> 00:03:06,359 «փեջընթից» մի քիչ մեծ էր 89 00:03:06,359 --> 00:03:08,544 հանդիսատեսի համար կառուցված թատերահարկերով, 90 00:03:08,544 --> 00:03:11,128 որոնք գտնվում էին բեմին շրջապատող կանաչապատ հատվածում: 91 00:03:11,128 --> 00:03:12,341 Ծանո՞թ է հնչում: 92 00:03:12,341 --> 00:03:13,568 Երիտասարդ Ուիլիամ Շեքսպիրը 93 00:03:13,568 --> 00:03:16,205 ձևավորեց իր արվեստը այսպիսի թատրոնում, 94 00:03:16,205 --> 00:03:17,705 որը հետագայում կկոչվեր Գլոբ: 95 00:03:17,705 --> 00:03:21,566 Միջնադարյան բարոյականությունը հանգեցրեց վերածննդի թատերգակների ստեղծագործությանը, 96 00:03:21,566 --> 00:03:23,456 որը ներշնչվում էր ներքին տառապանքներից 97 00:03:23,456 --> 00:03:25,237 և մարդկային խղճից: 98 00:03:25,237 --> 00:03:27,657 Հենց այսպես էլ դրաման ծագեց 99 00:03:27,657 --> 00:03:30,207 որպես գեղարվեստական գրականության առանձին ժանր: