Լոգանք՝ Արքիմեդյան սկզբունքով. Մարկ Սալատա
-
0:00 - 0:16Ինչ-որ բան սովորելու լավագույն հնարավորությունները մեզ երբեմն ընձեռվում են
-
0:16 - 0:18այն պահերին, երբ մենք ինչ-որ բան չենք հասկանում:
-
0:18 - 0:21Դրանք այն պահերն են, երբ սկսում ես հետաքրքրվել ու հարցեր տալ:
-
0:21 - 0:23Պատմության մեջ բազմաթիվ են նման պահերը,
-
0:23 - 0:25որոնք ապշեցուցիչ բացահայտումների են հանգեցրել:
-
0:25 - 0:27Օրինակ՝ հետևյալ պատմությունը:
-
0:27 - 0:29Կար մի մարդ՝ Արքիմեդ անունով:
-
0:29 - 0:32Նա ծնվել էր Քրիստոսից առաջ 287 թվականին՝ Սիցիլիայի Սիրակուզա քաղաքում:
-
0:32 - 0:35Նա հույն մաթեմաթիկոս էր, ֆիզիկոս, ինժեներ,
-
0:35 - 0:37գյուտարար և աստղագետ:
-
0:37 - 0:40Մի օր Սիցիլիայի արքան կանչում է Արքիմեդին՝
-
0:40 - 0:43հրամայելով պարզել՝ ոսկերիչը խաբե՞լ է արդյոք իրեն:
-
0:43 - 0:46Արքան հայտնում է, որ ոսկերչին տվել է ճիշտ այնքան ոսկի,
-
0:46 - 0:48որքան հարկավոր էր թագ պատրաստելու համար:
-
0:48 - 0:52Սակայն, երբ թագը պատրաստ էր, սկսել է կասկածել, թե ոսկերիչը խաբել է
-
0:52 - 0:54և ոսկուն որոշ չափով արծաթ է խառնել,
-
0:54 - 0:56իսկ ոսկու մի մասը՝ իրենով արել:
-
0:56 - 0:59Արքան Արքիմեդին խնդրում է լուծել խնդիրը:
-
0:59 - 1:04Սակայն մի պայման կար. Արքիմեդը պետք է որևէ կերպ չվնասեր թագը:
-
1:04 - 1:06Մի օր լոգանք ընդունելիս
-
1:06 - 1:09Արքիմեդը նկատեց, որ ջուրը բարձրանում և թափվում է,
-
1:09 - 1:12երբ ինքն ընկղմվում է լոգարանի մեջ:
-
1:12 - 1:15Հանկարծ նա գլխի է ընկում, որ արտահոսած ջրի քանակը կախված է նրանից,
-
1:15 - 1:18թե իր մարմնի որքան մասն է ընկղմված ջրում:
-
1:18 - 1:21Այս բացահայտումը այնքան ոգևորեց նրան, որ նա դուրս ցատկեց լոգարանից
-
1:21 - 1:24և լսկսեց րիվ մերկ վազել փողոցներով ու բղավել. «Էվրիկա»:
-
1:24 - 1:27Դա հունարեն բառ է, որ նշանակում է՝ «Գտա»:
-
1:27 - 1:29Իսկ ին՞չ էր գտել Արքիմեդը:
-
1:29 - 1:31Նա գտել էր թագավորի առաջադրած խնդրի լուծումը:
-
1:31 - 1:34Բանն այն է, որ Արքիմեդը պետք է ստուգեր թագի խտությունը՝ պարզելու համար,
-
1:34 - 1:37թե որքանով է այն համապատասխանում մաքուր ոսկու խտությանը:
-
1:37 - 1:40Խտությունը չափման միավոր է, որը ցույց է տալիս մարմնի զանգվածը՝ բաժանած դրա ծավալին:
-
1:40 - 1:43Մաքուր ոսկու խտությունը շատ բարձր է, արծաթինը՝ ոչ այնքան:
-
1:43 - 1:48Այսինքն, արծաթ խառնելու դեպքում թագի խտությունը չէր լինի այնքան, որքան կլիներ մաքուր ոսկու դեպքում:
-
1:48 - 1:51Սակայն անկախ նրանից, թե ինչից էր պատրաստված թագը, այն կունենար նույն ձևը,
-
1:51 - 1:53ասել է թե՝ միևնույն ծավալը:
-
1:53 - 1:55Այնպես որ, եթե Արքիմեդը կարողանար նախ կշռել թագի զանգվածը,
-
1:55 - 1:57այնուհետ նաև ծավալը,
-
1:57 - 1:59նա կկարողանար պարզել դրա խտությունը:
-
1:59 - 2:02Սակայն թագի ծավալը չափելը դյուրին գործ չէ, քանի որ դրա ձևն անկանոն է.
-
2:02 - 2:04այն տարբերվում է հասարակ արկղից կամ գնդակից:
-
2:04 - 2:08Դուք չեք կարող չափել դրա կողմերը և դրանք բազմապատկելով՝ հաշվել ծավալը, ինչպես այլ մարմինների դեպքում:
-
2:08 - 2:11Արքիմեդը գտավ, որ խնդիրը լուծելու համար
-
2:11 - 2:13հարկավոր է թագը լոգարանի մեջ գցել:
-
2:13 - 2:16Ընկղմելով այն ջրի մեջ և պարզելով, թե որքան ջուր է թափվել՝
-
2:16 - 2:18նա կկարողանար չափել թագի ծավալը
-
2:18 - 2:21և հաշվարկել դրա խտությունը:
-
2:21 - 2:23Եթե պարզվեր, որ թագի խտությունը մաքուր ոսկու խտությունից պակաս է,
-
2:23 - 2:26դա կնշանակեր, որ ոսկերիչը ամենայն հավանականությամբ խաբել է արքային:
-
2:26 - 2:29Արքիմեդը գնաց արքայի մոտ և կրկնեց իր փորձը:
-
2:29 - 2:33Պատմությունը վկայում է, որ նա բացահայտում է ոսկերչի խարդախությունը,
-
2:33 - 2:36ով ոսկուն որոշ չափով արծաթ էր խառնել: Հիմա արդեն
-
2:36 - 2:39դուրս մղված ջրի միջոցով մարմնի ծավալի չափումը կոչվում է
-
2:39 - 2:42Արքիմեդյան սկզբունք: Այնպես որ, հաջորդ անգամ լոգանք ընդունելիս
-
2:42 - 2:45կարող եք Արքիմեդյան սկզբունքը տեսնել գործի մեջ,
-
2:45 - 3:01և միգուցե դուք էլ մի հանճարեղ գաղափարի հեղինակ դառնաք:
- Title:
- Լոգանք՝ Արքիմեդյան սկզբունքով. Մարկ Սալատա
- Description:
-
Ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ: http://ed.ted.com/lessons/mark-salata-how-taking-a-bath-led-to-archimedes-principle
Հայտնագործությունների և գյուտերի մասին պատմությունները հաճախ սկսվում են լուծելիք խնդիրը ներկայացնելով: Ոսկերչի ազնվությանը կասկածող արքան անտիկ դարաշրջանի մաթեմատիկոս Արքիմեդին հանձնարարում է ստուգել նրան: Արքիմեդի հնարած սկզբունքը հետագայում հռչակ էր բերելու նրան:
Lesson by Amdon Consulting's Mark Salata, animation by TED-Ed.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 03:01
![]() |
Kristine Sargsyan approved Armenian subtitles for How taking a bath led to Archimedes' principle - Mark Salata | |
![]() |
Kristine Sargsyan edited Armenian subtitles for How taking a bath led to Archimedes' principle - Mark Salata | |
![]() |
Kristine Sargsyan accepted Armenian subtitles for How taking a bath led to Archimedes' principle - Mark Salata | |
![]() |
Kristine Sargsyan edited Armenian subtitles for How taking a bath led to Archimedes' principle - Mark Salata | |
![]() |
Kristine Sargsyan edited Armenian subtitles for How taking a bath led to Archimedes' principle - Mark Salata | |
![]() |
YSU Translation Studies edited Armenian subtitles for How taking a bath led to Archimedes' principle - Mark Salata | |
![]() |
YSU Translation Studies edited Armenian subtitles for How taking a bath led to Archimedes' principle - Mark Salata | |
![]() |
YSU Translation Studies edited Armenian subtitles for How taking a bath led to Archimedes' principle - Mark Salata |