1 00:00:00,000 --> 00:00:16,000 Ինչ-որ բան սովորելու լավագույն հնարավորությունները մեզ երբեմն ընձեռվում են 2 00:00:16,000 --> 00:00:18,000 այն պահերին, երբ մենք ինչ-որ բան չենք հասկանում: 3 00:00:18,000 --> 00:00:21,000 Դրանք այն պահերն են, երբ սկսում ես հետաքրքրվել ու հարցեր տալ: 4 00:00:21,000 --> 00:00:23,000 Պատմության մեջ բազմաթիվ են նման պահերը, 5 00:00:23,000 --> 00:00:25,000 որոնք ապշեցուցիչ բացահայտումների են հանգեցրել: 6 00:00:25,000 --> 00:00:27,000 Օրինակ՝ հետևյալ պատմությունը: 7 00:00:27,000 --> 00:00:29,000 Կար մի մարդ՝ Արքիմեդ անունով: 8 00:00:29,000 --> 00:00:32,000 Նա ծնվել էր Քրիստոսից առաջ 287 թվականին՝ Սիցիլիայի Սիրակուզա քաղաքում: 9 00:00:32,000 --> 00:00:35,000 Նա հույն մաթեմաթիկոս էր, ֆիզիկոս, ինժեներ, 10 00:00:35,000 --> 00:00:37,000 գյուտարար և աստղագետ: 11 00:00:37,000 --> 00:00:40,000 Մի օր Սիցիլիայի արքան կանչում է Արքիմեդին՝ 12 00:00:40,000 --> 00:00:43,000 հրամայելով պարզել՝ ոսկերիչը խաբե՞լ է արդյոք իրեն: 13 00:00:43,000 --> 00:00:46,000 Արքան հայտնում է, որ ոսկերչին տվել է ճիշտ այնքան ոսկի, 14 00:00:46,000 --> 00:00:48,000 որքան հարկավոր էր թագ պատրաստելու համար: 15 00:00:48,000 --> 00:00:52,000 Սակայն, երբ թագը պատրաստ էր, սկսել է կասկածել, թե ոսկերիչը խաբել է 16 00:00:52,000 --> 00:00:54,000 և ոսկուն որոշ չափով արծաթ է խառնել, 17 00:00:54,000 --> 00:00:56,000 իսկ ոսկու մի մասը՝ իրենով արել: 18 00:00:56,000 --> 00:00:59,000 Արքան Արքիմեդին խնդրում է լուծել խնդիրը: 19 00:00:59,000 --> 00:01:04,000 Սակայն մի պայման կար. Արքիմեդը պետք է որևէ կերպ չվնասեր թագը: 20 00:01:04,000 --> 00:01:06,000 Մի օր լոգանք ընդունելիս 21 00:01:06,000 --> 00:01:09,000 Արքիմեդը նկատեց, որ ջուրը բարձրանում և թափվում է, 22 00:01:09,000 --> 00:01:12,000 երբ ինքն ընկղմվում է լոգարանի մեջ: 23 00:01:12,000 --> 00:01:15,000 Հանկարծ նա գլխի է ընկում, որ արտահոսած ջրի քանակը կախված է նրանից, 24 00:01:15,000 --> 00:01:18,000 թե իր մարմնի որքան մասն է ընկղմված ջրում: 25 00:01:18,000 --> 00:01:21,000 Այս բացահայտումը այնքան ոգևորեց նրան, որ նա դուրս ցատկեց լոգարանից 26 00:01:21,000 --> 00:01:24,000 և լսկսեց րիվ մերկ վազել փողոցներով ու բղավել. «Էվրիկա»: 27 00:01:24,000 --> 00:01:27,000 Դա հունարեն բառ է, որ նշանակում է՝ «Գտա»: 28 00:01:27,000 --> 00:01:29,000 Իսկ ին՞չ էր գտել Արքիմեդը: 29 00:01:29,000 --> 00:01:31,000 Նա գտել էր թագավորի առաջադրած խնդրի լուծումը: 30 00:01:31,000 --> 00:01:34,000 Բանն այն է, որ Արքիմեդը պետք է ստուգեր թագի խտությունը՝ պարզելու համար, 31 00:01:34,000 --> 00:01:37,000 թե որքանով է այն համապատասխանում մաքուր ոսկու խտությանը: 32 00:01:37,000 --> 00:01:40,000 Խտությունը չափման միավոր է, որը ցույց է տալիս մարմնի զանգվածը՝ բաժանած դրա ծավալին: 33 00:01:40,000 --> 00:01:43,000 Մաքուր ոսկու խտությունը շատ բարձր է, արծաթինը՝ ոչ այնքան: 34 00:01:43,000 --> 00:01:48,000 Այսինքն, արծաթ խառնելու դեպքում թագի խտությունը չէր լինի այնքան, որքան կլիներ մաքուր ոսկու դեպքում: 35 00:01:48,000 --> 00:01:51,000 Սակայն անկախ նրանից, թե ինչից էր պատրաստված թագը, այն կունենար նույն ձևը, 36 00:01:51,000 --> 00:01:53,000 ասել է թե՝ միևնույն ծավալը: 37 00:01:53,000 --> 00:01:55,000 Այնպես որ, եթե Արքիմեդը կարողանար նախ կշռել թագի զանգվածը, 38 00:01:55,000 --> 00:01:57,000 այնուհետ նաև ծավալը, 39 00:01:57,000 --> 00:01:59,000 նա կկարողանար պարզել դրա խտությունը: 40 00:01:59,000 --> 00:02:02,000 Սակայն թագի ծավալը չափելը դյուրին գործ չէ, քանի որ դրա ձևն անկանոն է. 41 00:02:02,000 --> 00:02:04,000 այն տարբերվում է հասարակ արկղից կամ գնդակից: 42 00:02:04,000 --> 00:02:08,000 Դուք չեք կարող չափել դրա կողմերը և դրանք բազմապատկելով՝ հաշվել ծավալը, ինչպես այլ մարմինների դեպքում: 43 00:02:08,000 --> 00:02:11,000 Արքիմեդը գտավ, որ խնդիրը լուծելու համար 44 00:02:11,000 --> 00:02:13,000 հարկավոր է թագը լոգարանի մեջ գցել: 45 00:02:13,000 --> 00:02:16,000 Ընկղմելով այն ջրի մեջ և պարզելով, թե որքան ջուր է թափվել՝ 46 00:02:16,000 --> 00:02:18,000 նա կկարողանար չափել թագի ծավալը 47 00:02:18,000 --> 00:02:21,000 և հաշվարկել դրա խտությունը: 48 00:02:21,000 --> 00:02:23,000 Եթե պարզվեր, որ թագի խտությունը մաքուր ոսկու խտությունից պակաս է, 49 00:02:23,000 --> 00:02:26,000 դա կնշանակեր, որ ոսկերիչը ամենայն հավանականությամբ խաբել է արքային: 50 00:02:26,000 --> 00:02:29,000 Արքիմեդը գնաց արքայի մոտ և կրկնեց իր փորձը: 51 00:02:29,000 --> 00:02:33,000 Պատմությունը վկայում է, որ նա բացահայտում է ոսկերչի խարդախությունը, 52 00:02:33,000 --> 00:02:36,000 ով ոսկուն որոշ չափով արծաթ էր խառնել: Հիմա արդեն 53 00:02:36,000 --> 00:02:39,000 դուրս մղված ջրի միջոցով մարմնի ծավալի չափումը կոչվում է 54 00:02:39,000 --> 00:02:42,000 Արքիմեդյան սկզբունք: Այնպես որ, հաջորդ անգամ լոգանք ընդունելիս 55 00:02:42,000 --> 00:02:45,000 կարող եք Արքիմեդյան սկզբունքը տեսնել գործի մեջ, 56 00:02:45,000 --> 00:03:00,535 և միգուցե դուք էլ մի հանճարեղ գաղափարի հեղինակ դառնաք: