Էմի Քադդի՝ Ձեր մարմինն է ձևավորում Ձեզ
-
0:01 - 0:04Սկզբում ցանկանում եմ ձեզ ներկայացնել
-
0:04 - 0:06մարմնի բնական հնարավորություններից մեկը:
-
0:06 - 0:09Դրա համար ձեզանից ընդամենը կպահանջվի
-
0:09 - 0:13երկու րոպեով փոխել ձեր մարմնի դիրքը:
-
0:13 - 0:16Բայց մինչ այդ կխնդրեի մտածել ձեր մարմնի, ինչպես նաև այն մասին,
-
0:16 - 0:20թե ինչ եք անում ձեր մարմնի հետ:
-
0:20 - 0:22Ձեզանից քանի՞սն են կուչ գալիս:
-
0:22 - 0:25Գուցե դուք կորացնում եք մեջքը, խաչում եք ոտքերը
-
0:25 - 0:26կամ ձեռքերով բռնում ոտքերը:
-
0:26 - 0:30Երբեմն խաչում ենք ձեռքերը:
-
0:30 - 0:33Երբեմն էլ` տարածում: (Ծիծաղ):
-
0:33 - 0:36Ես տեսնում եմ ձեզ: (Ծիծաղ):
-
0:36 - 0:38Ուշադրություն դարձրեք, թե ինչ եք անում հենց այս պահին:
-
0:38 - 0:40Մենք դրան կանդրադառնանք մի քանի րոպեից,
-
0:40 - 0:44և հուսով եմ, որ եթե ուշադրություն դարձնեք ձեր դիրքին,
-
0:44 - 0:47դա կօգնի զգալիորեն փոխել ձեր կյանքը:
-
0:47 - 0:52Մեզ բոլորիս գրավում է մարմնի լեզուն,
-
0:52 - 0:54և, հատկապես`
-
0:54 - 0:56այլ մարդկանց մարմնի լեզուն:
-
0:56 - 1:00Մեզ հետաքրքրում է, ասենք... (Ծիծաղ)
-
1:00 - 1:05շփման ընթացքում տեղի ունեցող զավեշտները, անհեթեթ ժպիտները,
-
1:05 - 1:09արհամարհական հայացքները, կամ անտեղի աչքով անելը,
-
1:09 - 1:12մինչև անգամ` հասարակ ձեռքսեղմումը:
-
1:12 - 1:15Մեկնաբան. Ահա նրանք մոտենում են վարչապետի նստավայրին,
-
1:15 - 1:17և ոստիկանն արժանանում է ԱՄՆ նախագահի ձեռքը սեղմելու պատվին:
-
1:17 - 1:20Մի՞թե նաև վարչապետի ձեռքը…
-
1:20 - 1:25Ոչ: (Ծիծաղ) (Ծափահարություններ)
-
1:25 - 1:27(Ծիծաղ) (Ծափահարություններ)
-
1:27 - 1:31Էմի Քադդի. Այսպիսով` ձեռքսեղմումը կամ դրա բացակայությունը
-
1:31 - 1:34կարող է շաբաթներ շարունակ քննարկման առարկա դառնալ
-
1:34 - 1:36նույնիսկ Բի-Բի-Սիում և Նյու Յորք Թայմսում:
-
1:36 - 1:40Ակներև է, որ երբ մտածում ենք ոչ խոսքային ժեստերի
-
1:40 - 1:43կամ շարժուձևի մասին, ﴾մենք` սոցիոլոգներս, դա անվանում ենք ոչ վերբալ﴿,
-
1:43 - 1:46մենք մտածում ենք հենց լեզվի, այսինքն` հաղորդակցության մասին:
-
1:46 - 1:48Իսկ երբ մտածում ենք հաղորդակցության մասին` մտածում ենք նաև շփման մասին:
-
1:48 - 1:51Ի՞նչ են ինձ ասում ձեր ժեստերը:
-
1:51 - 1:54Իսկ ի՞մ ժեստերն ինչ են ասում ձեզ:
-
1:54 - 1:58Բավականաչափ հիմքեր կան հավատալու, որ սա է խնդրին ցուցաբերվող ճիշտ մոտեցումը:
-
1:58 - 2:00Այսպիսով` սոցիոլոգները վաղուց ի վեր ուսումնասիրում են մեր
-
2:00 - 2:04և այլ մարդկանց ժեստերի ազդեցությունը
-
2:04 - 2:06մեր կայացրած կարծիքների վրա:
-
2:06 - 2:10Մենք հաճախ կարող ենք ժեստերից ելնելով հապճեպ և սխալ կարծիքներ կազմել,
-
2:10 - 2:14և դրանք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ կյանքի կարևոր իրավիճակներում,
-
2:14 - 2:17ասենք` մարդուն աշխատանքի ընդունելիս կամ առաջ քաշելիս, կամ ժամադրություն նշանակելիս:
-
2:17 - 2:22Օրինակ, Թաֆթսի համալսարանի հետազոտող Նալինի Ամբադին պարզել է,
-
2:22 - 2:27որ երբ մարդիկ նայում են 30 վայրկյան տևողությամբ անձայն հոլովակ բժշկի և
-
2:27 - 2:30հիվանդի իրական շփման մասին,
-
2:30 - 2:32բժշկի սիրալիրության մասին նրանց դատողությունից է կախված`
-
2:32 - 2:35դատի կտայի՞ն այդ բժշկին, թե` ոչ:
-
2:35 - 2:37Այդ դատողությունը պայմանավորված է ոչ թե նրա մասնագիտական որակներով,
-
2:37 - 2:39այլ նրանով, թե որքանով է այդ մարդը մեզ դուր գալիս,
-
2:39 - 2:42և թե ինչպիսինն էր նրանց շփումը:
-
2:42 - 2:45Մեկ այլ` ավելի ցայտուն օրինակ, Ալեքս Տոդորովը` Փրինսթոնից, ապացուցել է,
-
2:45 - 2:49որ սենատորի և նահանգապետի աթոռի համար ընտրապայքարում
-
2:49 - 2:53թեկնածուների հաղթանակը 70%-ով պայմանավորված է
-
2:53 - 2:57նրանց դեմքին առաջին անգամ նայելիս մեր ստացած տպավորություններով,
-
2:57 - 2:59նույնսիկ թվային ոլորտից օրինակ կարող ենք բերել`
-
2:59 - 3:03համացանցային բանակցությունների ժամանակ սմայլիկների ճիշտ օգտագործումը
-
3:03 - 3:06կարող է հանգեցնել բանակցություններից ձեր ակնկալիքների ավելի մեծ չափով արդարացմանը:
-
3:06 - 3:09Այդ իսկ պատճառով դրանք պետք է խելամտորեն օգտագործել, այնպես չէ՞:
-
3:09 - 3:12Այսպիսով, ոչ վերբալ հաղորդակցությունն օգնում է մեզ գնահատել այլ մարդկանց,
-
3:12 - 3:15հասկանալ նրանց կարծիքը մեր մասին և կանխատեսել մեր շփման արդյունքները:
-
3:15 - 3:17Բայց հաճախ մոռանում ենք,
-
3:17 - 3:21որ ոչ վերբալ հաղորդակցությունը ազդում հենց մեզ`
-
3:21 - 3:24մեր մտքերի, զգացմունքների
-
3:24 - 3:26և օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա:
-
3:26 - 3:29Եվ այսպես, ոչ վերբալ հաղորդակցության ո՞ր տեսակը նկատի ունեմ:
-
3:29 - 3:32Ես սոցիալական հոգեբան եմ: Ես ուսումնասիրում եմ նախապաշարմունքները:
-
3:32 - 3:35Եվ դասավանդում եմ բարձրակարգ բիզնես դպրոցում, և անխուսափելի էր,
-
3:35 - 3:39որ պիտի սկսեի հետաքրքվել իշխանության դինամիկայով:
-
3:39 - 3:43Ինձ հատկապես գրավեցին ուժի և գերիշխանության
-
3:43 - 3:45ոչ վերբալ դրսևորումները:
-
3:45 - 3:48Ձեր կարծիքով` ինչպի՞սին են ուժի և գերիշխանության ոչ վերբալ դրսևորման միջոցները:
-
3:48 - 3:50Եվ ահա, թե ինչ եզրակացության հանգեցի:
-
3:50 - 3:53Կենդանական աշխարհում կենդանիները դիմում են ֆիզիկապես մեծ երևալու միջոցին:
-
3:53 - 3:56Կենդանին դառնում է չափերով ավելի մեծ,
-
3:56 - 3:59ծավալվում`
-
3:59 - 4:02զբաղեցնելով ավելի մեծ տարածք: Դա վերաբերում է
-
4:02 - 4:06բոլոր կենդանիներին, ոչ միայն պրիմատներին:
-
4:06 - 4:09Մարդիկ նույն կերպ են վարվում: (Ծիծաղ)
-
4:09 - 4:13Մարդիկ այդպես են վարվում, երբ մշտապես իրենց գերիշխող են զգում,
-
4:13 - 4:16ինչպես նաև երբ զգում են իրենց սեփական գերազանցությունն ինչ-որ պահի:
-
4:16 - 4:19Այս ժեստն առավել հետաքրքիր է, քանի որ այն ցույց է տալիս,
-
4:19 - 4:23թե որքան հին և համընդհանուր է ինքնաարտահայտման այս տեսակը:
-
4:23 - 4:25Ջեսիկա Թրեյսին ուսումանասիրել է այս դրսևորումը,
-
4:25 - 4:28որը հայտնի է որպես հպարտություն, և պարզել,
-
4:28 - 4:31որ թե´ տեսնող, և թե´ ի ծնե կույր մարդիկ
-
4:31 - 4:33օգտագործում են այդ ժեստը`
-
4:33 - 4:36ֆիզիկական մրցակցությունում հաղթելիս:
-
4:36 - 4:38Երբ նրանք առաջինն են հատում վերջնագիծը և հաղթում են,
-
4:38 - 4:40եթե անգամ մինչ այդ որևէ մեկին այդ ժեստն անելիս չեն տեսել:
-
4:40 - 4:41Կատարում են հենց այս շարժումը:
-
4:41 - 4:44Ձեռքերը` V-աձև վեր պարզած, ծնոտը` բարձր:
-
4:44 - 4:47Իսկ ի՞նչ ենք անում, երբ անզոր ենք զգում մեզ:
-
4:47 - 4:51Անում ենք ճիշտ հակառակը: Մենք կծկվում ենք,
-
4:51 - 4:54ձեռքերով գրկում ինքներս մեզ, փոքրանում, չենք ուզում անգամ հպվել մեր կողքին գտնվող մարդուն:
-
4:54 - 4:57Եվ կրկին, այս ժեստը հատուկ է ինչպես մեզ, այնպես էլ կենդանիներին:
-
4:57 - 5:01Ահա, թե ինչ տեսք ունի ուժեղ և թույլ մարդկանց հանդիպումը:
-
5:01 - 5:03Երբ խոսքը վերաբերում է ուժին,
-
5:03 - 5:07մենք հակված ենք լրացնելու այլոց ոչ վերբալ ժեստերը:
-
5:07 - 5:10Երբ մեր դիմաց կանգնած է ուժեղ և ինքնավստահ անձնավորություն,
-
5:10 - 5:12մենք, մեր կամքից անկախ, կծկվում ենք:
-
5:12 - 5:14Մենք չենք ընդօրինակում նրա ընդունած դիրքը, այլ պարզապես ենթարկվում ենք նրա ուժին:
-
5:14 - 5:17Ես հետևում եմ լսարանում իմ ուսանողների շարժուձևին
-
5:17 - 5:24և նկատել եմ , որ բիզնես կառավարման մագիստրոսներն իսկապես
-
5:24 - 5:27դիմում են իշխանության դրսևորման բոլոր ոչ վերբալ ձևերին:
-
5:27 - 5:29Կան այնպիսիք, որ իրենց պահում են իսկական գերիշխող արուների պես.
-
5:29 - 5:32դասը դեռ չսկսած գնում են լսարանի կենտրոնը, ինչպես իրական հաղթողներ`
-
5:32 - 5:36կարծես ուզում են գրավել իրենց շրջապատող տարածքը:
-
5:36 - 5:38Նստելիս նրանք գրեթե երկու տեղ են զբաղեցնում:
-
5:38 - 5:40Ձեռքը բարձրացնում են ա´յ այսպես:
-
5:40 - 5:43Մինչդեռ մյուսները մարում են
-
5:43 - 5:45ներս մտնելուն պես: Հենց, որ լսարան են մտնում, դուք տեսնում եք դա:
-
5:45 - 5:48Դա երևում է թե´ նրանց մարմնի դիրքից և թե´ դեմքերից :
-
5:48 - 5:50Նրանք նստում են աթոռի վրա և փոքրանում են,
-
5:50 - 5:53իսկ ձեռքը բարձրացնում են այսպես:
-
5:53 - 5:55Ես որոշ նկատառումներ ունեմ այդ առնչությամբ,
-
5:55 - 5:56որոնցից առաջինը, իհարկե չեմ զարմացնի ձեզ,
-
5:56 - 5:59կապված է սեռի հետ:
-
5:59 - 6:04Կանայք այդպես վարվում են ավելի հաճախ, քան տղամարդիկ:
-
6:04 - 6:07Նրանք մշտապես իրենց ավելի թույլ են համարում տղամարդկանցից,
-
6:07 - 6:11և դա զարմանալի չէ: Բայց նկատել եմ նաև,
-
6:11 - 6:14որ դա կապված է նաև նրանց
-
6:14 - 6:17դասին մասնակցության աստիճանի հետ:
-
6:17 - 6:20Դա հատկապես կարևոր է բիզնես կառավարման մագիստրոսի համար,
-
6:20 - 6:23քանի որ գնահատականը կիսով չափ պայմանավորված է մասնակցությամբ։
-
6:23 - 6:27Բիզնես-դպրոցները երկար ժամանակ է, որ պայքարում են գենդերային այս բացը լրացնելու համար:
-
6:27 - 6:30Համալսարանն ընդունում է հավասար գիտելիքներ ունեցող կանանց ու տղամարդկանց,
-
6:30 - 6:32ապա նրանք տարբեր գնահատականաններ են ստանում,
-
6:32 - 6:36և դա, կարծես, մասամբ կախված է նրանց մասնակցությունից:
-
6:36 - 6:39Ես սկսեցի խորհել,
-
6:39 - 6:41այսպես, օրինակ, համալսարանն ընդունում է այս մարդկանց, ովքեր մասնակցում են դասերին:
-
6:41 - 6:45Հնարավո՞ր է արդյոք, որ նրանք ձևացնեն, թե ավելի շատ բան գիտեն,
-
6:45 - 6:47և, այդպիսով ավելացնեն դասերի ժամանակ իրենց ակտիվությունը:
-
6:47 - 6:51Ես և Բերքլիի իմ գործընկեր Դանա Քարնին շատ էինք ուզում պարզել`
-
6:51 - 6:55հնարավո՞ր է արդյոք ձևացնելով արդյունքի հասնել:
-
6:55 - 6:58Օրինակ, հնարավո՞ր է որոշ ժամանակ ձևացնելով հասնել վարքագծի փոփոխության,
-
6:58 - 7:02ինչն էլ ուժի զգացողություն կհաղորդի:
-
7:02 - 7:05Այսպիսով, մենք գիտենք, որ մեր ոչ վերբալ խոսքի հիման վրա
-
7:05 - 7:07մարդիկ կարծիք են կազմում մեր մասին: Կան բազում ապացույցներ, որ դա այդպես է:
-
7:07 - 7:10Բայց մեր խնդիրն իրականում հետևյալն է`
-
7:10 - 7:13արդյո՞ք մեր ժեստերն անդրադառնում են մեր մասին մեր իսկ կարծիքի և զգացողությունների վրա:
-
7:13 - 7:16Հիմքեր կան ենթադրելու, որ` այո:
-
7:16 - 7:21Օրինակ, մենք ժպտում ենք, երբ երջանիկ ենք,
-
7:21 - 7:23բայց երբ ստիպված ենք լինում ժպտալ`
-
7:23 - 7:27գրիչն այսպես ատամներով բռնած, մենք մի փոքր ավելի ուրախ ենք դառնում:
-
7:27 - 7:30Դա երկկողմանի է աշխատում: Ուժի պարագայում էլ դա այդպես է:
-
7:30 - 7:35Երբ դուք զգում եք ձեր ուժը,
-
7:35 - 7:39դուք այսպես եք անում, բայց անգամ այն ժամանակ,
-
7:39 - 7:44երբ դուք ձևացնում եք, թե ուժեղ եք, հավանականությունը մեծ է,
-
7:44 - 7:47որ դուք ձեր մեջ կզգաք այդ ուժը:
-
7:47 - 7:50Երկրորդ հարցը, որ հետաքրքրում է մեզ` հետևյալն է.
-
7:50 - 7:53մենք գիտենք, որ մեր գիտակցությունը ստիպում է մեզ փոխել մարմնի դիրքը,
-
7:53 - 7:57բայց արդյոք կարո՞ղ է մեր մարմնի դիրքը փոխել մեր գիտակցությունը:
-
7:57 - 8:00Այս պարագայում ի՞նչ նկատի ունեմ
-
8:00 - 8:01գիտակցություն ասելով:
-
8:01 - 8:03Խոսքը գնում է մտքերի ու զգացումների մասին, ինչպես նաև ֆիզիոլոգիական այն երևույթների մասին,
-
8:03 - 8:07որոնք ձևավորում են մեր մտքերն ու զգացումները:
-
8:07 - 8:10Տվյալ դեպքում խոսքը հորմոննների մասին է: Ես ուսումնասիրում եմ դրանք:
-
8:10 - 8:13Այսպիսով, միմյանցից ինչո՞վ են տարբերվում ուժեղների և թույլերի
-
8:13 - 8:14գիտակցությունները:
-
8:14 - 8:19Զարմանալի չէ, որ ազդեցիկ մարդիկ սովորաբար ավելի հաստատակամ են,
-
8:19 - 8:23ավելի ինքնավստահ ու լավատես:
-
8:23 - 8:26Նրանք իսկապես մտածում են, որ հաղթող դուրս կգան, անգամ երբ դա պատահականության հարց է:
-
8:26 - 8:30Նրանք նաև հակված են ավելի վերացական մտածել:
-
8:30 - 8:33Այսպիսով` տարբերությունները շատ են: Նրանք ավելի հաճախ են ռիսկի դիմում:
-
8:33 - 8:35Բազմաթիվ տարբերություններ կան ոչ ինքնավստահ և ինքնավստահ մարդկանց միջև:
-
8:35 - 8:39Ֆիզիոլոգիապես տարբերություններ կան նաև երկու հորմոնների`
-
8:39 - 8:43տեստոստերոնի, որը գերիշխանության հորմոնն է,
-
8:43 - 8:46և կորտիզոլի` սթրեսի հորմոնի միջև:
-
8:46 - 8:50Պարզեցինք,
-
8:50 - 8:54որ պրիմատների հիերարխիայում գերիշխող արուների մոտ տեստոստերոնի մակարդակը բարձր է,
-
8:54 - 8:57իսկ կորտիզոլինը` ցածր:
-
8:57 - 9:00Ուժեղ և ազդեցիկ լիդերների մոտ ևս
-
9:00 - 9:03տեստոստերոնի մակարդակը բարձր է, կորտիզոլինը` ցածր:
-
9:03 - 9:05Ինչի՞ մասին է դա խոսում: Երբ մարդիկ խոսում են ուժի մասին,
-
9:05 - 9:07նրանք այն կապում են մարդու տեստոստերոնի մակարդակի հետ,
-
9:07 - 9:09քանզի ուժը ենթադրում է գերիշխանություն:
-
9:09 - 9:13Իրականում սակայն ուժից է կախված նաև թե ինչպես ենք մենք արձագանքում սթրեսին:
-
9:13 - 9:16Կցանկանայի՞ք ունենալ ուժեղ ղեկավար, տեստոստերոնի բարձր մակարդակով,
-
9:16 - 9:18բայց ով բուռն է արձագանքում սթրեսային իրավիճակներում:
-
9:18 - 9:21Հավանաբար ոչ: Դուք կցանկանայիք ունենալ
-
9:21 - 9:23հզոր, հաստատակամ և իշխող ղեկավար,
-
9:23 - 9:27բայց ով հեշտությամբ չի կորցնում ինքնատիրապետումը:
-
9:27 - 9:33Այսպիսով մենք գիտենք, որ պրիմատների մոտ, եթե ալֆան ցանկանում է
-
9:33 - 9:37առաջնորդությունը վերցնել իր ձեռքը, եթե անհատը ցանկանում է
-
9:37 - 9:39հանկարծ վերցնել իր վրա ալֆայի դերը,
-
9:39 - 9:42մի քանի օրվա ընթացքում նրա տեստոստերոնի մակարդակը զգալիորեն բարձրանում է ,
-
9:42 - 9:46իսկ կորտիզոլի մակարդակը՝ զգալիորեն պակասում:
-
9:46 - 9:49Այսպիսով, մենք ունենք ապացույց, որ մարմինը կարող է ղեկավարել գիտակցությունը,
-
9:49 - 9:51առնվազն` արտաքնապես,
-
9:51 - 9:55ինչպես նաև, որ դերի փոփոխությունը նույնպես կարող է ձևավորել գիտակցությունը:
-
9:55 - 9:58Այսպիսով, ինչ է կատարվում, դուք նոր դեր եք ստանձնում,
-
9:58 - 10:01ինչ է կատարվում, եթե դուք դա անում եք մինիմալ չափով,
-
10:01 - 10:03մի շատ փոքր, աննշան փոփոխություն:
-
10:03 - 10:06Դուք ասում եք ձեզ. «Ես այս դիրքով կկանգնեմ երկու րոպե,
-
10:06 - 10:09և դա ինձ ավելի շատ վստահություն կտա»:
-
10:09 - 10:13Եվ ահա թե ինչ մենք արեցինք: Որոշեցինք մարդկանց
-
10:13 - 10:17հրավիրել լաբորատորիա և փորձ անցկացնել: Եվ այս մարդիկ
-
10:17 - 10:22երկու րոպե շարունակ պետք է ընդունեին կամ ուժեղ,
-
10:22 - 10:24ինքնավստահ կամ թույլ և անվստահ մարդու կեցվածքը:
-
10:24 - 10:27Ես ցույց կտամ հինգ կեցվածք, չնայած, որ նրանք միայն երկուսն ընդունեցին:
-
10:27 - 10:29Ահա առաջինը:
-
10:29 - 10:31Եվս մի քանիսը:
-
10:31 - 10:34Այս կեցվածքը լրատվամիջոցներն անվանեցին
-
10:34 - 10:37«Զարմանահրաշ կինը»:
-
10:37 - 10:38Ահա ևս մի քանիսը:
-
10:38 - 10:40Այսպիսով, կարող եք նստել կամ կանգնել:
-
10:40 - 10:42Ահա թույլ մարդու կեցվածքները:
-
10:42 - 10:46Դուք կծկվում եք, փոքրանում:
-
10:46 - 10:48Սա թուլության նշան է.
-
10:48 - 10:49պարանոցին դիպչելով
-
10:49 - 10:52դուք փորձում եք պաշտպանվել:
-
10:52 - 10:55Ահա թե ինչ էր կատարվում: Նրանք ներս են մտնում,
-
10:55 - 10:56թքում փորձանոթի մեջ,
-
10:56 - 11:00ապա նրանց խնդրում ենք երկու րոպեով ընդունել այս կամ այն կեցվածքը:
-
11:00 - 11:01Նրանք չեն տեսնում կեցվածքները նկարով:
-
11:01 - 11:05Մենք չենք ուզում, որ նրանք տեսնեն ուժը, այլ ուզում ենք, որ զգան այն:
-
11:05 - 11:07Դա տևում է երկու րոպե:
-
11:07 - 11:10Հետո նրանց մի քանի հարց ենք տալիս իրենց ինքնավստահության մասին:
-
11:10 - 11:13Ապա նրանց հնարավորություն էինք տալիս մոլեխաղ խաղալ,
-
11:13 - 11:16և հետո թքի ևս մի նմուշ ենք վերցնում:
-
11:16 - 11:17Ահա և ամբողջ փորձը:
-
11:17 - 11:21Ահա թե ինչ պարզեցինք:
-
11:21 - 11:24Ինքնավստահ կեցվածք ընդունած մարդկանց 86%-ը ցանկացան ռիսկի դիմել,
-
11:24 - 11:27այսինքն` խաղալ մոլեխաղեր:
-
11:27 - 11:29Իսկ թույլի կեցվածք ընդունածների միայն 60%-ը ցանկացան անել դա:
-
11:29 - 11:33Սա բավականին մեծ տարբերություն է:
-
11:33 - 11:36Ահա և տեստոստերոնի անալիզի արդյունքները:
-
11:36 - 11:39Հաշվարկը սկսում ենք սենյակ մտնելու պահին եղած բազային մակարդակից:
-
11:39 - 11:42Վստահ կեցվածք ունեցող մարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը բարձրացավ 20%-ով,
-
11:42 - 11:46իսկ թույլ կեցվածքով մարդկանցը նվազեց 10%-ով:
-
11:46 - 11:49Ընդամենը երկու րոպե և արդեն այսպիսի արդյունքներ:
-
11:49 - 11:52Իսկ ահա թե ինչ կատարվեց կորտիզոլի հետ:
-
11:52 - 11:55Վստահ կեցվածք ընդունած մարդկանց մոտ այն նվազեց 25%-ով,
-
11:55 - 11:59իսկ թույլ կեցվածք ընդունածների մոտ՝ 15%-ով աճեց:
-
11:59 - 12:02Ընդամենը երկու րոպեն հանգեցում է հորմոնալ փոփոխությունների,
-
12:02 - 12:05որոնք ձեր ուղեղը մղում են ինքնավստահության,
-
12:05 - 12:08հաստատակամության կամ հարմարավետության կամ էլ
-
12:08 - 12:12լարվածության և ինքնամփոփության զգացողություն են հաղորդում:
-
12:12 - 12:16Բոլորիս էլ դա ծանոթ է, այնպես չէ՞:
-
12:16 - 12:19Ստացվում է, որ մեր մարմնի լեզուն է որոշում,
-
12:19 - 12:21թե ինչ ենք մտածում մեր մասին,
-
12:21 - 12:23դա կախված է ոչ միայն շրջապատից, այլև ինքներս մեզանից:
-
12:23 - 12:26Բացի այդ, մեր մարմինն ազդում է մեր գիտակցության վրա:
-
12:26 - 12:28Հարց է ծագում,
-
12:28 - 12:30կարող է արդյո՞ք ուժեղ կեցվածք ընդունելու մի քանի րոպեն
-
12:30 - 12:32իրապես փոխել մեր կյանքը:
-
12:32 - 12:35Չէ՞ որ փորձն արվել է լաբորատորիայում: Դա շատ փոքր առաջադրանք է,
-
12:35 - 12:37մի քանի րոպե տևողությամբ: Իրական կյանքում
-
12:37 - 12:40մեզ ծանոթ իրավիճակում ե՞րբ կարող ենք կիրառել դա:
-
12:40 - 12:44Մեր կարծիքով, այդպիսի հնարք կարելի է օգտագործել
-
12:44 - 12:47օրինակ, երբ, ձեզ գնահատում է ձեր ընկերը, էական սոցիալական սպառնալիքի իրավիճակներում:
-
12:47 - 12:50Ե՞րբ եք ձեզ գնահատում ձեր ընկերները:
-
12:50 - 12:54Օրինակ, դեռահասների հետ դա հաճախ պատահում է դպրոցի ճաշարանում:
-
12:54 - 12:56Այս հնարքը կարող եք կիրառել դպրոցական ժողովի ժամանակ
-
12:56 - 12:59կամ երբ ինչ-որ գաղափար եք ներկայացնում,
-
12:59 - 13:02կամ այսպիսի զրույցի ընթացքում,
-
13:02 - 13:05կամ աշխատանքի ընդունվելիս անցկացվող հարցազրույցի ժամանակ:
-
13:05 - 13:07Մենք մտածեցինք, որ մարդկանց մեծամասնությունը
-
13:07 - 13:08հետաքրքրված կլինի հարցազրույցներով,
-
13:08 - 13:10որովհետև բոլորն են անցնում դրա միջով:
-
13:10 - 13:14Այսպիսով մենք հրապարակեցինք այս նյութը,
-
13:14 - 13:16և այն ակտիվորեն քննարկվեց ԶԼՄ-ներում. լրագրողներն ասում էին.
-
13:16 - 13:20«Փաստորեն այսպես պետք է անել հարցազրույցի գնալիս, ճի՞շտ է»: (Ծիծաղ)
-
13:20 - 13:22Մենք, իհարկե, սարսափեցինք և անմիջապես ասացինք`
-
13:22 - 13:24«Աստված իմ, ոչ, մենք ամենևին էլ սա նկատի չունեինք:
-
13:24 - 13:27Տարբեր նկատառումներից ելնելով` մի´ արեք այդպես»:
-
13:27 - 13:30Խոսքն այն մասին չէ, թե ինչ եք խոսում մյուսների հետ:
-
13:30 - 13:31Խոսքն այն մասին է, թե ինչ եք խոսում ինքներդ ձեզ հետ:
-
13:31 - 13:34Ի՞նչ եք անում հարցազրույցից առաջ: Այսպես եք անում, չէ՞:
-
13:34 - 13:36Դուք նստում և նայում եք ձեր iPhone-ին կամ անդրոիդին`
-
13:36 - 13:39փորձելով որևէ մեկին աչքաթող չանել:
-
13:39 - 13:41Դուք աչքի եք անցկացնում ձեր նշումները,
-
13:41 - 13:43կծկվում եք, փորձում ավելի փոքր լինել,
-
13:43 - 13:45մինչդեռ միգուցե այդպես պետք է վարվեիք լոգարանում:
-
13:45 - 13:48Համամի՞տ եք: Արեք այդպես: Երկու րոպե տրամադրեք դրան:
-
13:48 - 13:50Հենց սա ենք մենք ուզում փորձարկել:
-
13:50 - 13:52Եվ մենք որոշ մարդկանց լաբորատորիա հրավիրեցինք
-
13:52 - 13:55և խնդրեցինք նրանց կրկին վստահ կամ վեհերոտ դիրքեր ընդունել:
-
13:55 - 13:58Այնուհետև նրանք շատ լարված հարցազրույց են անցնում:
-
13:58 - 14:02Այն տեսագրվում է և տևում է հինգ րոպե:
-
14:02 - 14:04Նրանց նաև գնահատում են,
-
14:04 - 14:08ընդ որում դատավորներն ոչ վերբալ ակնարկներ չեն անում,
-
14:08 - 14:10դա է պատճառը, որ նրանք այսպիսի տեսք ունեն:
-
14:10 - 14:12Պատկերացրեք, որ հարցազրույցն անցկացնում է նման մի մարդ:
-
14:12 - 14:17Ամբողջ հինգ րոպեների ընթացում դեմքի ոչ մի արտահայտություն, ինչն ավելի վատ է, քան երբ ձեզ հարցախեղդ են անում:
-
14:17 - 14:20Մարդիկ դա տանել չեն կարողանում: Մարիա Լաֆրանսն այն
-
14:20 - 14:22«սոցիալական շարժուն ավազի մեջ խրվել» է անվանում:
-
14:22 - 14:24Սա արագորեն բարձրացնում է կորտիզոլի մակարդակը:
-
14:24 - 14:26Ահա այսպիսի հարցազրույց ենք մենք անցկացնում,
-
14:26 - 14:28քանի որ ցանկանում ենք տեսնել, թե ի վերջո ինչ կպատահի:
-
14:28 - 14:32Այնուհետ մասնագետները դիտեցին չորս տեսագրությունները:
-
14:32 - 14:35Նրանք հիպոթեզի կամ փորձարկման պայմանների մասին գաղափար չունեն:
-
14:35 - 14:38Նրանք չգիտեն, թե ով ինչ դիրք է ընդունել,
-
14:38 - 14:43և նրանք նայեցին այս ձայնագրություններին,
-
14:43 - 14:45և ասացին. «Մենք կվարձեինք այս մարդկանց»,
-
14:45 - 14:48բոլոր վստահ դիրք ընդունած մարդկանց մասին, - «մենք չենք ուզում աշխատանքի ընդունել այս մարդկանց:
-
14:48 - 14:51Առաջիններն ավելի դրական տպավորություն են թողնում»:
-
14:51 - 14:56Բայց ի՞նչն ազդեց այս ամենի վրա: Խոսակցության բովանդակությունը չէր պատճառը:
-
14:56 - 14:59Թեկնածուների զգացմունքներն էին կարևոր այդ խոսակցության ընթացում:
-
14:59 - 15:01Մենք գիտենք սա քանի որ մենք գնահատում էինք նրանց բոլոր այս փոփոխականների հիման վրա,
-
15:01 - 15:04օրինակ` որքանով է ճիշտ կառուցված նրանց խոսքը,
-
15:04 - 15:06նրանց ունեցած որակավորումները:
-
15:06 - 15:09Դրանց վրա որևէ ազդեցություն չեղավ:
-
15:09 - 15:13Կարևոր էր միայն այն, թե ինչպես են մարդիկ իրենց ներկայացնում:
-
15:13 - 15:15Նրանք պետք է արտահայտվելու ունակություն ունենային:
-
15:15 - 15:17Նրանց արտահայտած մտքերը չէին արտացոլում
-
15:17 - 15:19նրանց անհատականությունը:
-
15:19 - 15:24Հենց այս ամենն էլ ազդեց հարցազրույցը վարողների որոշման վրա:
-
15:24 - 15:28Երբ մարդկանց ասում եմ սրա մասին,
-
15:28 - 15:31որ մարմինը փոխում է գիտակցությունը, գիտակցությունն ազդում է վարքի վրա,
-
15:31 - 15:34իսկ վերջինս կարող է փոխել վերջնական արդյունքը, մարդիկ պատասխանում են.
-
15:34 - 15:35«Այդ ամենը կեղծ է թվում»:
-
15:35 - 15:39Ես նրանց խորհուրդ եմ տալիս ձևացնել այնքան, մինչև ամեն ինչ ստացվի:
-
15:39 - 15:42Ի պատասխան նրանք ասացին,
-
15:42 - 15:44որ չեն ցանկանում խաբեբա, ինքնակոչ դառնալ
-
15:44 - 15:48և գնալ այնտեղ, ուր իրենց չեն սպասում:
-
15:48 - 15:50Այս ամենն արձագանք գտավ ինձ մեջ,
-
15:50 - 15:53ես կուզեի մի պատմություն պատմել այն մասին,
-
15:53 - 15:56թե ինչպես է, երբ քեզ խաբեբա, ինքնակոչ ես զգում:
-
15:56 - 15:59Երբ ես 19 տարեկան էի, ավտովթարի ենթարկվեցի:
-
15:59 - 16:02Ես դուրս էի ընկել մեքենայից, մի քանի անգամ պտտվել:
-
16:02 - 16:06Ուշքի եկա գլխուղեղի վնասվածքով` վերակենդանացման բաժանմունքում:
-
16:06 - 16:09Ինձ հեռացրել էին քոլեջից:
-
16:09 - 16:15Տեղեկացա, որ իմ IQ-ն նվազել է երկու ստանդարտ շեղումով,
-
16:15 - 16:18ինչը շատ ցավալի էր:
-
16:18 - 16:21Ես գիտեի իմ IQ-ն,
-
16:21 - 16:23քանի որ միշտ խելացի ու տաղանդավոր եմ համարվել:
-
16:23 - 16:26Ինձ հեռացրել էին քոլեջից, ես փորձում էի վերադառնալ:
-
16:26 - 16:28Նրանք ասում էին. «Դու չես ավարտի քոլեջը,
-
16:28 - 16:30գուցե մեկ այլ զբաղմունք գտնես,
-
16:30 - 16:32բայց դա քեզ համար չէ»:
-
16:32 - 16:36Ինձ իսկապես շատ դժվար էր, պիտի ասեմ,
-
16:36 - 16:39որ ոչինչ չի կարող ստիպել քեզ ավելի անզոր զգալ,
-
16:39 - 16:41քան երբ զրկվում ես քո ինքնությունից,
-
16:41 - 16:45որն իմ պարագայում խելացիությունն էր:
-
16:45 - 16:48Ես ինձ բացարձակապես անզոր էի զգում, սակայն առանց թևաթափ լինելու աշխատում էի օրուգիշեր:
-
16:48 - 16:51Ի վերջո հաջողությունը ժպտաց ինձ և ամեն ինչ ստացվեց:
-
16:51 - 16:53Վերջիվերջո ավարտեցի քոլեջը:
-
16:53 - 16:55Ուսումս հասակակիցներիցս չորս տարի ավելի տևեց,
-
16:55 - 17:00ես համոզեցի իմ պահապան հրեշտակին`
-
17:00 - 17:03Սյուզան Ֆիսկեին օգնել ինձ, և կարողացա ընդունվել Փրինսթոնի համալսարան:
-
17:03 - 17:06Այնուամենայնիվ, ես չէի դադարում մտածել, որ դա իմ տեղը չէ,
-
17:06 - 17:07որ ես ինքնակոչ եմ:
-
17:07 - 17:08Եվ իմ առաջին տարեվերջյան ելույթից մեկ գիշեր առաջ
-
17:08 - 17:11(դա 20-րոպե տևողությամբ ելույթ էր
-
17:11 - 17:13Փրինսթոնում` 20 մարդկանց առջև),
-
17:13 - 17:16ես այնքան էի վախենում, որ բոլորը կիմանան դրա մասին, որ զանգահարեցի նրան և ասացի.
-
17:16 - 17:19«Ամեն ինչ վերջացած է»:
-
17:19 - 17:21Ի պատասխան նա ասաց. «Դու չես կարող թողնել ուսումը,
-
17:21 - 17:23քանի որ ես գրազ եմ եկել, որ քեզ մոտ ամեն ինչ կստացվի:
-
17:23 - 17:25Դու պետք է մնաս և ձևացնես այնքան,
-
17:25 - 17:27մինչև որ ստացվի:
-
17:27 - 17:31Դու կունենաս այնքան ելույթ, որքան կհանձնարարվի:
-
17:31 - 17:32Նորից ու նորից,
-
17:32 - 17:35նույնիսկ եթե դու վախենում կամ սարսափում ես
-
17:35 - 17:38կամ մարմինդ այլևս քեզ չի ենթարկվում,
-
17:38 - 17:41մինչև որ ինքդ քեզ չասես «Աստված իմ, ես անում եմ դա:
-
17:41 - 17:44Ես դարձա` ինչ ուզում էի: Ես իսկապես անում եմ դա»:
-
17:44 - 17:46Եվ այդպես էլ արեցի: Հինգ տարի քոլեջում
-
17:46 - 17:48մի քանի տարի էլ Նորթվեստերն համալսարանում:
-
17:48 - 17:51Այնուհետ` Հարվարդ: Ես այլևս այդ մասին չեմ մտածում,
-
17:51 - 17:54բայց շատ երկար ժամանակ մտածում էի,
-
17:54 - 17:56որ Հարվարդն իմ տեղը չէ, սա իմ տեղը չէ:
-
17:56 - 17:59Այսպիսով, Հարվարդում իմ առաջին ուսումնական տարվա վերջում մի ուսանողուհի,
-
17:59 - 18:04ով ամբողջ կիսամյակի ընթացքում ոչինչ չէր պատասխանել և
-
18:04 - 18:07ում ես խորհուրդ էի տվել դասերին մասնակցել` չձախողվելու համար,
-
18:07 - 18:09եկավ ինձ մոտ: Ես նրան իրականում ընդհանրապես չէի ճանաչում:
-
18:09 - 18:13Նա լրիվ թևաթափ եղած եկավ ու ասաց.
-
18:13 - 18:19«Սա իմ տեղը չէ»:
-
18:19 - 18:23Եկել էր իսկության պահը, որին երկու բան նպաստեց:
-
18:23 - 18:25Նախ, ես հասկացա, որ այլևս չունեմ այդ զգացողությունը:
-
18:25 - 18:28Հասկանո՞ւմ եք:
-
18:28 - 18:31Ես այդ զգացողությունը չունեի, իսկ նա ուներ, և ես հասկանում էի նրա ապրումները:
-
18:31 - 18:33Եվ երկրորդ` սա իր տեղն էր:
-
18:33 - 18:35Նա կարող է ձևացնել` մինչև որ ամեն ինչ ստացվի:
-
18:35 - 18:39Եվ ես ասացի նրան. «Ո´չ, սա քո տեղն է: Դու պե´տք է մնաս այստեղ:
-
18:39 - 18:40Եվ վաղը դու կձեւացնես
-
18:40 - 18:43ավելի ուժեղ, ավելի ինքնավստահ կդառձնես քեզ
-
18:43 - 18:47և դու…(Ծափահարություններ)
-
18:47 - 18:49(Ծափահարություններ)
-
18:49 - 18:53Եվ դու մտնես լսարան և
-
18:53 - 18:55հանդես կգաս լավագույն ձևով»:
-
18:55 - 18:58Իսկ գիտե՞ք, թե ինչ եղավ: Նա հենց այդպես էլ արեց:
-
18:58 - 18:59Ուսանողները շրջվում և միմյանց շշնջում էին.
-
18:59 - 19:03«Տեր Աստված, մենք նույնիսկ չենք էլ նկատել, որ նա նստած է եղել այնտեղ»: (Ծիծաղ):
-
19:03 - 19:06Մի քանի ամիս անց այդ աղջիկը եկավ ինձ մոտ, և ես հասկացա,
-
19:06 - 19:08որ նա ոչ թե պարզապես ձևացնում էր` մինչև որ ամեն ինչ ստացվի,
-
19:08 - 19:11այլև իսկապես ձևացրել էր և դարձել այն, ինչ ուզում էր:
-
19:11 - 19:12Նա փոխվել էր:
-
19:12 - 19:17Այդ իսկ պատճառով ցանկանում եմ ասել ձեզ` մի ձևացրեք` մինչև որ ձեզ մոտ ստացվի,
-
19:17 - 19:19ձևացրեք այնքան ժամանակ, մինչ կդառնաք այն, ինձ ուզում եք:
-
19:19 - 19:23Արեք դա այնքան ժամանակ քանի դեռ այն չի դարձել ձեր մի մասնիկը:
-
19:23 - 19:26Վերջում ցանկանում եմ ավելացնել`
-
19:26 - 19:30փոքրիկ խորամանկությունները կարող են հանգեցնել մեծ փոփոխությունների:
-
19:30 - 19:33Այն երկու րոպեները:
-
19:33 - 19:34Երկու րոպեները, երկու րոպեները, երկու րոպեները:
-
19:34 - 19:38Մինչ հաջորդ լարված իրավիճակին անցնելը,
-
19:38 - 19:40վերելակում, լոգարանում, փակ դռների ետևում`
-
19:40 - 19:44ձեր սեղանի մոտ երկու րոպեով վստահ դիրք ընդունեք:
-
19:44 - 19:46Ահա´ թե ինչպես պետք է անեք: Ձեր միտքը կենտրոնացրեք
-
19:46 - 19:48տվյալ իրադրությունից լավագույն օգուտ քաղելու վրա:
-
19:48 - 19:51Բարձրացրեք ձեր տեստոստերոնի մակարդակը, իջեցրեք կորտիզոլի մակարդակը:
-
19:51 - 19:55Թույլ մի´ տվեք այնպիսի իրադրություն, որ մտածեք, թե ձեր կարողությունները ցույց չեք տվել:
-
19:55 - 19:57Պետք է միշտ մտածել.
-
19:57 - 19:59«Հիմա ես ներս կմտնեմ ու կասեմ ու ցույց կտամ, թե ով եմ ես»:
-
19:59 - 20:01Կխնդրեի ձեզ առաջին հերթին,
-
20:01 - 20:05ոչ միայն վստահ դիրք ընդունել,
-
20:05 - 20:07այլև կիսվել այս ամենով,
-
20:07 - 20:10քանի որ դա այնքան հեշտ է:
-
20:10 - 20:12Ես եսամոլության խնդիր չունեմ: (Ծիծաղ):
-
20:12 - 20:14Կիսվեք մարդկանց հետ այդ մասին,
-
20:14 - 20:16չէ՞ որ շատ մարդիկ, ում դա ամենաշատն է անհրաժեշտ,
-
20:16 - 20:20չունեն համապատասխան միջոցներ ու հնարավորություններ,
-
20:20 - 20:23հասարակական դիրք կամ ուժ:
-
20:23 - 20:25Տվե´ք նրանց այդ հնարավորությունը, քանի որ նրանք կարող են դա անել:
-
20:25 - 20:27Նրանց հարկավոր է իրենց մարմինը, առանձնանալու հնարավորություն և երկու րոպե,
-
20:27 - 20:30և դա հիմնովին կարող է փոխել նրանց կյանքը:
-
20:30 - 20:35Շնորհակալություն: (Ծափահարություններ)
-
20:35 - 20:42(Ծափահարություններ)
- Title:
- Էմի Քադդի՝ Ձեր մարմինն է ձևավորում Ձեզ
- Speaker:
- Amy Cuddy
- Description:
-
Մարմնի լեզուն ազդում է մեր մասին մարդիկ կարծիքի վրա, բայց այն նաև կարող է փոխել, թե ինչպես ենք տեսնում մենք ինքներս մեզ: Սոցիալական հոգեբան Էմի Քադդին ցույց է տալիս, թե ինչպես վստահության կեցվածք ընդունելը, նույնիսկ երբ մենք մեզ վստահ չենք զգում կարող է ազդեցություն ունենալ ուղեղում տեստոստերոնի և կորտիզոլի մակարդակների վրա, և նույնիսկ մեր հաջողության հավանականության վրա:
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 21:02
Gohar Khachatryan approved Armenian subtitles for Your body language may shape who you are | ||
Gohar Khachatryan accepted Armenian subtitles for Your body language may shape who you are | ||
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Your body language may shape who you are | ||
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Your body language may shape who you are | ||
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Your body language may shape who you are | ||
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Your body language may shape who you are | ||
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Your body language may shape who you are | ||
Elsuta 3 edited Armenian subtitles for Your body language may shape who you are |