WEBVTT 00:00:00.707 --> 00:00:03.505 Սկզբում ցանկանում եմ ձեզ ներկայացնել 00:00:03.505 --> 00:00:06.129 մարմնի բնական հնարավորություններից մեկը: 00:00:06.129 --> 00:00:08.750 Դրա համար ձեզանից ընդամենը կպահանջվի 00:00:08.750 --> 00:00:12.937 երկու րոպեով փոխել ձեր մարմնի դիրքը: 00:00:12.937 --> 00:00:16.361 Բայց մինչ այդ կխնդրեի մտածել ձեր մարմնի, ինչպես նաև այն մասին, 00:00:16.361 --> 00:00:19.954 թե ինչ եք անում ձեր մարմնի հետ: 00:00:19.954 --> 00:00:22.369 Ձեզանից քանի՞սն են կուչ գալիս: 00:00:22.369 --> 00:00:25.090 Գուցե դուք կորացնում եք մեջքը, խաչում եք ոտքերը 00:00:25.090 --> 00:00:26.014 կամ ձեռքերով բռնում ոտքերը: 00:00:26.014 --> 00:00:29.753 Երբեմն խաչում ենք ձեռքերը: 00:00:29.753 --> 00:00:33.424 Երբեմն էլ` տարածում: (Ծիծաղ): 00:00:33.424 --> 00:00:35.696 Ես տեսնում եմ ձեզ: (Ծիծաղ): 00:00:35.696 --> 00:00:38.211 Ուշադրություն դարձրեք, թե ինչ եք անում հենց այս պահին: 00:00:38.211 --> 00:00:40.425 Մենք դրան կանդրադառնանք մի քանի րոպեից, 00:00:40.425 --> 00:00:43.817 և հուսով եմ, որ եթե ուշադրություն դարձնեք ձեր դիրքին, 00:00:43.817 --> 00:00:47.453 դա կօգնի զգալիորեն փոխել ձեր կյանքը: NOTE Paragraph 00:00:47.453 --> 00:00:51.977 Մեզ բոլորիս գրավում է մարմնի լեզուն, 00:00:51.977 --> 00:00:53.936 և, հատկապես` 00:00:53.936 --> 00:00:55.900 այլ մարդկանց մարմնի լեզուն: 00:00:55.900 --> 00:01:00.121 Մեզ հետաքրքրում է, ասենք... (Ծիծաղ) 00:01:00.121 --> 00:01:04.519 շփման ընթացքում տեղի ունեցող զավեշտները, անհեթեթ ժպիտները, 00:01:04.519 --> 00:01:08.751 արհամարհական հայացքները, կամ անտեղի աչքով անելը, 00:01:08.751 --> 00:01:11.989 մինչև անգամ` հասարակ ձեռքսեղմումը: NOTE Paragraph 00:01:11.989 --> 00:01:14.667 Մեկնաբան. Ահա նրանք մոտենում են վարչապետի նստավայրին, 00:01:14.667 --> 00:01:17.343 և ոստիկանն արժանանում է ԱՄՆ նախագահի ձեռքը սեղմելու պատվին: 00:01:17.343 --> 00:01:19.831 Մի՞թե նաև վարչապետի ձեռքը… 00:01:19.831 --> 00:01:24.758 Ոչ: (Ծիծաղ) (Ծափահարություններ) 00:01:24.758 --> 00:01:26.846 (Ծիծաղ) (Ծափահարություններ) NOTE Paragraph 00:01:26.846 --> 00:01:31.140 Էմի Քադդի. Այսպիսով` ձեռքսեղմումը կամ դրա բացակայությունը 00:01:31.140 --> 00:01:33.664 կարող է շաբաթներ շարունակ քննարկման առարկա դառնալ 00:01:33.664 --> 00:01:35.804 նույնիսկ Բի-Բի-Սիում և Նյու Յորք Թայմսում: 00:01:35.804 --> 00:01:39.755 Ակներև է, որ երբ մտածում ենք ոչ խոսքային ժեստերի 00:01:39.755 --> 00:01:43.143 կամ շարժուձևի մասին, ﴾մենք` սոցիոլոգներս, դա անվանում ենք ոչ վերբալ﴿, 00:01:43.143 --> 00:01:46.023 մենք մտածում ենք հենց լեզվի, այսինքն` հաղորդակցության մասին: 00:01:46.023 --> 00:01:48.450 Իսկ երբ մտածում ենք հաղորդակցության մասին` մտածում ենք նաև շփման մասին: 00:01:48.450 --> 00:01:51.289 Ի՞նչ են ինձ ասում ձեր ժեստերը: 00:01:51.289 --> 00:01:53.555 Իսկ ի՞մ ժեստերն ինչ են ասում ձեզ: NOTE Paragraph 00:01:53.555 --> 00:01:57.773 Բավականաչափ հիմքեր կան հավատալու, որ սա է խնդրին ցուցաբերվող ճիշտ մոտեցումը: 00:01:57.773 --> 00:02:00.308 Այսպիսով` սոցիոլոգները վաղուց ի վեր ուսումնասիրում են մեր 00:02:00.308 --> 00:02:03.700 և այլ մարդկանց ժեստերի ազդեցությունը 00:02:03.700 --> 00:02:06.209 մեր կայացրած կարծիքների վրա: 00:02:06.209 --> 00:02:09.648 Մենք հաճախ կարող ենք ժեստերից ելնելով հապճեպ և սխալ կարծիքներ կազմել, 00:02:09.648 --> 00:02:13.638 և դրանք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ կյանքի կարևոր իրավիճակներում, 00:02:13.638 --> 00:02:17.431 ասենք` մարդուն աշխատանքի ընդունելիս կամ առաջ քաշելիս, կամ ժամադրություն նշանակելիս: 00:02:17.431 --> 00:02:22.116 Օրինակ, Թաֆթսի համալսարանի հետազոտող Նալինի Ամբադին պարզել է, 00:02:22.116 --> 00:02:26.588 որ երբ մարդիկ նայում են 30 վայրկյան տևողությամբ անձայն հոլովակ բժշկի և 00:02:26.588 --> 00:02:29.612 հիվանդի իրական շփման մասին, 00:02:29.612 --> 00:02:32.445 բժշկի սիրալիրության մասին նրանց դատողությունից է կախված` 00:02:32.445 --> 00:02:35.082 դատի կտայի՞ն այդ բժշկին, թե` ոչ: 00:02:35.082 --> 00:02:37.276 Այդ դատողությունը պայմանավորված է ոչ թե նրա մասնագիտական որակներով, 00:02:37.276 --> 00:02:39.421 այլ նրանով, թե որքանով է այդ մարդը մեզ դուր գալիս, 00:02:39.421 --> 00:02:42.117 և թե ինչպիսինն էր նրանց շփումը: 00:02:42.117 --> 00:02:45.052 Մեկ այլ` ավելի ցայտուն օրինակ, Ալեքս Տոդորովը` Փրինսթոնից, ապացուցել է, 00:02:45.052 --> 00:02:48.729 որ սենատորի և նահանգապետի աթոռի համար ընտրապայքարում 00:02:48.729 --> 00:02:53.316 թեկնածուների հաղթանակը 70%-ով պայմանավորված է 00:02:53.316 --> 00:02:56.547 նրանց դեմքին առաջին անգամ նայելիս մեր ստացած տպավորություններով, 00:02:56.547 --> 00:02:58.769 նույնսիկ թվային ոլորտից օրինակ կարող ենք բերել` 00:02:58.769 --> 00:03:02.914 համացանցային բանակցությունների ժամանակ սմայլիկների ճիշտ օգտագործումը 00:03:02.914 --> 00:03:05.746 կարող է հանգեցնել բանակցություններից ձեր ակնկալիքների ավելի մեծ չափով արդարացմանը: 00:03:05.746 --> 00:03:08.969 Այդ իսկ պատճառով դրանք պետք է խելամտորեն օգտագործել, այնպես չէ՞: 00:03:08.969 --> 00:03:11.866 Այսպիսով, ոչ վերբալ հաղորդակցությունն օգնում է մեզ գնահատել այլ մարդկանց, 00:03:11.866 --> 00:03:14.968 հասկանալ նրանց կարծիքը մեր մասին և կանխատեսել մեր շփման արդյունքները: 00:03:14.968 --> 00:03:16.848 Բայց հաճախ մոռանում ենք, 00:03:16.848 --> 00:03:20.523 որ ոչ վերբալ հաղորդակցությունը ազդում հենց մեզ` NOTE Paragraph 00:03:20.523 --> 00:03:23.736 մեր մտքերի, զգացմունքների 00:03:23.736 --> 00:03:26.099 և օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա: 00:03:26.099 --> 00:03:29.162 Եվ այսպես, ոչ վերբալ հաղորդակցության ո՞ր տեսակը նկատի ունեմ: 00:03:29.162 --> 00:03:32.105 Ես սոցիալական հոգեբան եմ: Ես ուսումնասիրում եմ նախապաշարմունքները: 00:03:32.105 --> 00:03:34.832 Եվ դասավանդում եմ բարձրակարգ բիզնես դպրոցում, և անխուսափելի էր, 00:03:34.832 --> 00:03:39.316 որ պիտի սկսեի հետաքրքվել իշխանության դինամիկայով: 00:03:39.316 --> 00:03:43.128 Ինձ հատկապես գրավեցին ուժի և գերիշխանության 00:03:43.128 --> 00:03:45.131 ոչ վերբալ դրսևորումները: NOTE Paragraph 00:03:45.131 --> 00:03:47.789 Ձեր կարծիքով` ինչպի՞սին են ուժի և գերիշխանության ոչ վերբալ դրսևորման միջոցները: 00:03:47.789 --> 00:03:49.953 Եվ ահա, թե ինչ եզրակացության հանգեցի: 00:03:49.953 --> 00:03:52.831 Կենդանական աշխարհում կենդանիները դիմում են ֆիզիկապես մեծ երևալու միջոցին: 00:03:52.831 --> 00:03:55.841 Կենդանին դառնում է չափերով ավելի մեծ, 00:03:55.841 --> 00:03:58.782 ծավալվում` 00:03:58.782 --> 00:04:01.772 զբաղեցնելով ավելի մեծ տարածք: Դա վերաբերում է 00:04:01.772 --> 00:04:05.532 բոլոր կենդանիներին, ոչ միայն պրիմատներին: 00:04:05.532 --> 00:04:08.952 Մարդիկ նույն կերպ են վարվում: (Ծիծաղ) 00:04:08.952 --> 00:04:12.663 Մարդիկ այդպես են վարվում, երբ մշտապես իրենց գերիշխող են զգում, 00:04:12.663 --> 00:04:15.664 ինչպես նաև երբ զգում են իրենց սեփական գերազանցությունն ինչ-որ պահի: 00:04:15.664 --> 00:04:18.569 Այս ժեստն առավել հետաքրքիր է, քանի որ այն ցույց է տալիս, 00:04:18.569 --> 00:04:22.758 թե որքան հին և համընդհանուր է ինքնաարտահայտման այս տեսակը: 00:04:22.758 --> 00:04:25.357 Ջեսիկա Թրեյսին ուսումանասիրել է այս դրսևորումը, 00:04:25.357 --> 00:04:28.405 որը հայտնի է որպես հպարտություն, և պարզել, 00:04:28.405 --> 00:04:30.517 որ թե´ տեսնող, և թե´ ի ծնե կույր մարդիկ 00:04:30.517 --> 00:04:33.458 օգտագործում են այդ ժեստը` 00:04:33.458 --> 00:04:35.772 ֆիզիկական մրցակցությունում հաղթելիս: 00:04:35.772 --> 00:04:37.750 Երբ նրանք առաջինն են հատում վերջնագիծը և հաղթում են, 00:04:37.750 --> 00:04:39.861 եթե անգամ մինչ այդ որևէ մեկին այդ ժեստն անելիս չեն տեսել: 00:04:39.861 --> 00:04:40.947 Կատարում են հենց այս շարժումը: 00:04:40.947 --> 00:04:44.390 Ձեռքերը` V-աձև վեր պարզած, ծնոտը` բարձր: 00:04:44.390 --> 00:04:46.934 Իսկ ի՞նչ ենք անում, երբ անզոր ենք զգում մեզ: 00:04:46.934 --> 00:04:50.984 Անում ենք ճիշտ հակառակը: Մենք կծկվում ենք, 00:04:50.984 --> 00:04:54.448 ձեռքերով գրկում ինքներս մեզ, փոքրանում, չենք ուզում անգամ հպվել մեր կողքին գտնվող մարդուն: 00:04:54.448 --> 00:04:57.489 Եվ կրկին, այս ժեստը հատուկ է ինչպես մեզ, այնպես էլ կենդանիներին: 00:04:57.489 --> 00:05:00.569 Ահա, թե ինչ տեսք ունի ուժեղ և թույլ մարդկանց հանդիպումը: 00:05:00.569 --> 00:05:02.880 Երբ խոսքը վերաբերում է ուժին, 00:05:02.880 --> 00:05:07.248 մենք հակված ենք լրացնելու այլոց ոչ վերբալ ժեստերը: 00:05:07.248 --> 00:05:09.679 Երբ մեր դիմաց կանգնած է ուժեղ և ինքնավստահ անձնավորություն, 00:05:09.679 --> 00:05:11.904 մենք, մեր կամքից անկախ, կծկվում ենք: 00:05:11.904 --> 00:05:13.937 Մենք չենք ընդօրինակում նրա ընդունած դիրքը, այլ պարզապես ենթարկվում ենք նրա ուժին: NOTE Paragraph 00:05:13.937 --> 00:05:17.136 Ես հետևում եմ լսարանում իմ ուսանողների շարժուձևին 00:05:17.136 --> 00:05:23.922 և նկատել եմ , որ բիզնես կառավարման մագիստրոսներն իսկապես 00:05:23.922 --> 00:05:26.926 դիմում են իշխանության դրսևորման բոլոր ոչ վերբալ ձևերին: 00:05:26.926 --> 00:05:29.394 Կան այնպիսիք, որ իրենց պահում են իսկական գերիշխող արուների պես. 00:05:29.394 --> 00:05:32.384 դասը դեռ չսկսած գնում են լսարանի կենտրոնը, ինչպես իրական հաղթողներ` 00:05:32.384 --> 00:05:36.316 կարծես ուզում են գրավել իրենց շրջապատող տարածքը: 00:05:36.316 --> 00:05:38.205 Նստելիս նրանք գրեթե երկու տեղ են զբաղեցնում: 00:05:38.205 --> 00:05:40.337 Ձեռքը բարձրացնում են ա´յ այսպես: 00:05:40.337 --> 00:05:42.972 Մինչդեռ մյուսները մարում են 00:05:42.972 --> 00:05:45.296 ներս մտնելուն պես: Հենց, որ լսարան են մտնում, դուք տեսնում եք դա: 00:05:45.296 --> 00:05:47.834 Դա երևում է թե´ նրանց մարմնի դիրքից և թե´ դեմքերից : 00:05:47.834 --> 00:05:49.820 Նրանք նստում են աթոռի վրա և փոքրանում են, 00:05:49.820 --> 00:05:52.969 իսկ ձեռքը բարձրացնում են այսպես: 00:05:52.969 --> 00:05:54.646 Ես որոշ նկատառումներ ունեմ այդ առնչությամբ, 00:05:54.646 --> 00:05:56.383 որոնցից առաջինը, իհարկե չեմ զարմացնի ձեզ, 00:05:56.383 --> 00:05:58.727 կապված է սեռի հետ: 00:05:58.727 --> 00:06:04.192 Կանայք այդպես վարվում են ավելի հաճախ, քան տղամարդիկ: 00:06:04.192 --> 00:06:06.778 Նրանք մշտապես իրենց ավելի թույլ են համարում տղամարդկանցից, 00:06:06.778 --> 00:06:10.733 և դա զարմանալի չէ: Բայց նկատել եմ նաև, 00:06:10.733 --> 00:06:13.578 որ դա կապված է նաև նրանց 00:06:13.578 --> 00:06:17.259 դասին մասնակցության աստիճանի հետ: 00:06:17.259 --> 00:06:19.841 Դա հատկապես կարևոր է բիզնես կառավարման մագիստրոսի համար, 00:06:19.841 --> 00:06:22.522 քանի որ գնահատականը կիսով չափ պայմանավորված է մասնակցությամբ։ NOTE Paragraph 00:06:22.522 --> 00:06:26.995 Բիզնես-դպրոցները երկար ժամանակ է, որ պայքարում են գենդերային այս բացը լրացնելու համար: 00:06:26.995 --> 00:06:30.267 Համալսարանն ընդունում է հավասար գիտելիքներ ունեցող կանանց ու տղամարդկանց, 00:06:30.267 --> 00:06:32.263 ապա նրանք տարբեր գնահատականաններ են ստանում, 00:06:32.263 --> 00:06:35.523 և դա, կարծես, մասամբ կախված է նրանց մասնակցությունից: 00:06:35.523 --> 00:06:38.546 Ես սկսեցի խորհել, 00:06:38.546 --> 00:06:41.070 այսպես, օրինակ, համալսարանն ընդունում է այս մարդկանց, ովքեր մասնակցում են դասերին: 00:06:41.070 --> 00:06:44.741 Հնարավո՞ր է արդյոք, որ նրանք ձևացնեն, թե ավելի շատ բան գիտեն, 00:06:44.741 --> 00:06:46.713 և, այդպիսով ավելացնեն դասերի ժամանակ իրենց ակտիվությունը: NOTE Paragraph 00:06:46.713 --> 00:06:51.378 Ես և Բերքլիի իմ գործընկեր Դանա Քարնին շատ էինք ուզում պարզել` 00:06:51.378 --> 00:06:54.933 հնարավո՞ր է արդյոք ձևացնելով արդյունքի հասնել: 00:06:54.933 --> 00:06:57.963 Օրինակ, հնարավո՞ր է որոշ ժամանակ ձևացնելով հասնել վարքագծի փոփոխության, 00:06:57.963 --> 00:07:01.786 ինչն էլ ուժի զգացողություն կհաղորդի: 00:07:01.786 --> 00:07:05.338 Այսպիսով, մենք գիտենք, որ մեր ոչ վերբալ խոսքի հիման վրա 00:07:05.338 --> 00:07:07.031 մարդիկ կարծիք են կազմում մեր մասին: Կան բազում ապացույցներ, որ դա այդպես է: 00:07:07.031 --> 00:07:10.143 Բայց մեր խնդիրն իրականում հետևյալն է` 00:07:10.143 --> 00:07:13.253 արդյո՞ք մեր ժեստերն անդրադառնում են մեր մասին մեր իսկ կարծիքի և զգացողությունների վրա: NOTE Paragraph 00:07:13.253 --> 00:07:15.943 Հիմքեր կան ենթադրելու, որ` այո: 00:07:15.943 --> 00:07:20.579 Օրինակ, մենք ժպտում ենք, երբ երջանիկ ենք, 00:07:20.579 --> 00:07:22.757 բայց երբ ստիպված ենք լինում ժպտալ` 00:07:22.757 --> 00:07:27.172 գրիչն այսպես ատամներով բռնած, մենք մի փոքր ավելի ուրախ ենք դառնում: 00:07:27.172 --> 00:07:30.253 Դա երկկողմանի է աշխատում: Ուժի պարագայում էլ դա այդպես է: 00:07:30.253 --> 00:07:35.468 Երբ դուք զգում եք ձեր ուժը, 00:07:35.468 --> 00:07:38.854 դուք այսպես եք անում, բայց անգամ այն ժամանակ, 00:07:38.854 --> 00:07:44.460 երբ դուք ձևացնում եք, թե ուժեղ եք, հավանականությունը մեծ է, 00:07:44.460 --> 00:07:46.888 որ դուք ձեր մեջ կզգաք այդ ուժը: NOTE Paragraph 00:07:46.888 --> 00:07:49.948 Երկրորդ հարցը, որ հետաքրքրում է մեզ` հետևյալն է. 00:07:49.948 --> 00:07:52.531 մենք գիտենք, որ մեր գիտակցությունը ստիպում է մեզ փոխել մարմնի դիրքը, 00:07:52.531 --> 00:07:56.948 բայց արդյոք կարո՞ղ է մեր մարմնի դիրքը փոխել մեր գիտակցությունը: 00:07:56.948 --> 00:07:59.675 Այս պարագայում ի՞նչ նկատի ունեմ 00:07:59.675 --> 00:08:01.047 գիտակցություն ասելով: 00:08:01.047 --> 00:08:03.213 Խոսքը գնում է մտքերի ու զգացումների մասին, ինչպես նաև ֆիզիոլոգիական այն երևույթների մասին, 00:08:03.213 --> 00:08:06.668 որոնք ձևավորում են մեր մտքերն ու զգացումները: 00:08:06.668 --> 00:08:09.876 Տվյալ դեպքում խոսքը հորմոննների մասին է: Ես ուսումնասիրում եմ դրանք: 00:08:09.876 --> 00:08:12.979 Այսպիսով, միմյանցից ինչո՞վ են տարբերվում ուժեղների և թույլերի 00:08:12.979 --> 00:08:14.210 գիտակցությունները: 00:08:14.210 --> 00:08:18.506 Զարմանալի չէ, որ ազդեցիկ մարդիկ սովորաբար ավելի հաստատակամ են, 00:08:18.506 --> 00:08:22.730 ավելի ինքնավստահ ու լավատես: 00:08:22.730 --> 00:08:25.729 Նրանք իսկապես մտածում են, որ հաղթող դուրս կգան, անգամ երբ դա պատահականության հարց է: 00:08:25.729 --> 00:08:29.908 Նրանք նաև հակված են ավելի վերացական մտածել: 00:08:29.908 --> 00:08:32.514 Այսպիսով` տարբերությունները շատ են: Նրանք ավելի հաճախ են ռիսկի դիմում: 00:08:32.514 --> 00:08:35.367 Բազմաթիվ տարբերություններ կան ոչ ինքնավստահ և ինքնավստահ մարդկանց միջև: 00:08:35.367 --> 00:08:38.659 Ֆիզիոլոգիապես տարբերություններ կան նաև երկու հորմոնների` 00:08:38.659 --> 00:08:42.724 տեստոստերոնի, որը գերիշխանության հորմոնն է, 00:08:42.724 --> 00:08:46.387 և կորտիզոլի` սթրեսի հորմոնի միջև: 00:08:46.387 --> 00:08:49.724 Պարզեցինք, 00:08:49.724 --> 00:08:53.563 որ պրիմատների հիերարխիայում գերիշխող արուների մոտ տեստոստերոնի մակարդակը բարձր է, 00:08:53.563 --> 00:08:56.761 իսկ կորտիզոլինը` ցածր: 00:08:56.761 --> 00:09:00.287 Ուժեղ և ազդեցիկ լիդերների մոտ ևս 00:09:00.287 --> 00:09:02.542 տեստոստերոնի մակարդակը բարձր է, կորտիզոլինը` ցածր: 00:09:02.542 --> 00:09:04.845 Ինչի՞ մասին է դա խոսում: Երբ մարդիկ խոսում են ուժի մասին, 00:09:04.845 --> 00:09:07.270 նրանք այն կապում են մարդու տեստոստերոնի մակարդակի հետ, 00:09:07.270 --> 00:09:09.058 քանզի ուժը ենթադրում է գերիշխանություն: 00:09:09.058 --> 00:09:12.528 Իրականում սակայն ուժից է կախված նաև թե ինչպես ենք մենք արձագանքում սթրեսին: 00:09:12.528 --> 00:09:15.657 Կցանկանայի՞ք ունենալ ուժեղ ղեկավար, տեստոստերոնի բարձր մակարդակով, 00:09:15.657 --> 00:09:18.399 բայց ով բուռն է արձագանքում սթրեսային իրավիճակներում: 00:09:18.399 --> 00:09:20.734 Հավանաբար ոչ: Դուք կցանկանայիք ունենալ 00:09:20.734 --> 00:09:23.018 հզոր, հաստատակամ և իշխող ղեկավար, 00:09:23.018 --> 00:09:26.706 բայց ով հեշտությամբ չի կորցնում ինքնատիրապետումը: NOTE Paragraph 00:09:26.706 --> 00:09:32.938 Այսպիսով մենք գիտենք, որ պրիմատների մոտ, եթե ալֆան ցանկանում է 00:09:32.938 --> 00:09:36.629 առաջնորդությունը վերցնել իր ձեռքը, եթե անհատը ցանկանում է 00:09:36.629 --> 00:09:39.186 հանկարծ վերցնել իր վրա ալֆայի դերը, 00:09:39.186 --> 00:09:42.297 մի քանի օրվա ընթացքում նրա տեստոստերոնի մակարդակը զգալիորեն բարձրանում է , 00:09:42.297 --> 00:09:45.802 իսկ կորտիզոլի մակարդակը՝ զգալիորեն պակասում: 00:09:45.802 --> 00:09:48.843 Այսպիսով, մենք ունենք ապացույց, որ մարմինը կարող է ղեկավարել գիտակցությունը, 00:09:48.843 --> 00:09:51.209 առնվազն` արտաքնապես, 00:09:51.209 --> 00:09:55.338 ինչպես նաև, որ դերի փոփոխությունը նույնպես կարող է ձևավորել գիտակցությունը: 00:09:55.338 --> 00:09:58.120 Այսպիսով, ինչ է կատարվում, դուք նոր դեր եք ստանձնում, 00:09:58.120 --> 00:10:00.704 ինչ է կատարվում, եթե դուք դա անում եք մինիմալ չափով, 00:10:00.704 --> 00:10:03.117 մի շատ փոքր, աննշան փոփոխություն: 00:10:03.117 --> 00:10:05.768 Դուք ասում եք ձեզ. «Ես այս դիրքով կկանգնեմ երկու րոպե, 00:10:05.768 --> 00:10:08.551 և դա ինձ ավելի շատ վստահություն կտա»: NOTE Paragraph 00:10:08.551 --> 00:10:13.026 Եվ ահա թե ինչ մենք արեցինք: Որոշեցինք մարդկանց 00:10:13.026 --> 00:10:17.239 հրավիրել լաբորատորիա և փորձ անցկացնել: Եվ այս մարդիկ 00:10:17.239 --> 00:10:21.668 երկու րոպե շարունակ պետք է ընդունեին կամ ուժեղ, 00:10:21.668 --> 00:10:23.917 ինքնավստահ կամ թույլ և անվստահ մարդու կեցվածքը: 00:10:23.917 --> 00:10:26.879 Ես ցույց կտամ հինգ կեցվածք, չնայած, որ նրանք միայն երկուսն ընդունեցին: 00:10:26.879 --> 00:10:29.359 Ահա առաջինը: 00:10:29.359 --> 00:10:31.453 Եվս մի քանիսը: 00:10:31.453 --> 00:10:34.271 Այս կեցվածքը լրատվամիջոցներն անվանեցին 00:10:34.271 --> 00:10:36.646 «Զարմանահրաշ կինը»: 00:10:36.646 --> 00:10:37.968 Ահա ևս մի քանիսը: 00:10:37.968 --> 00:10:40.322 Այսպիսով, կարող եք նստել կամ կանգնել: 00:10:40.322 --> 00:10:42.307 Ահա թույլ մարդու կեցվածքները: 00:10:42.307 --> 00:10:46.370 Դուք կծկվում եք, փոքրանում: 00:10:46.370 --> 00:10:48.109 Սա թուլության նշան է. 00:10:48.109 --> 00:10:49.466 պարանոցին դիպչելով 00:10:49.466 --> 00:10:52.092 դուք փորձում եք պաշտպանվել: 00:10:52.092 --> 00:10:54.677 Ահա թե ինչ էր կատարվում: Նրանք ներս են մտնում, 00:10:54.677 --> 00:10:56.437 թքում փորձանոթի մեջ, 00:10:56.437 --> 00:10:59.610 ապա նրանց խնդրում ենք երկու րոպեով ընդունել այս կամ այն կեցվածքը: 00:10:59.610 --> 00:11:01.403 Նրանք չեն տեսնում կեցվածքները նկարով: 00:11:01.403 --> 00:11:04.783 Մենք չենք ուզում, որ նրանք տեսնեն ուժը, այլ ուզում ենք, որ զգան այն: 00:11:04.783 --> 00:11:06.842 Դա տևում է երկու րոպե: 00:11:06.842 --> 00:11:10.051 Հետո նրանց մի քանի հարց ենք տալիս իրենց ինքնավստահության մասին: 00:11:10.051 --> 00:11:12.818 Ապա նրանց հնարավորություն էինք տալիս մոլեխաղ խաղալ, 00:11:12.818 --> 00:11:15.583 և հետո թքի ևս մի նմուշ ենք վերցնում: 00:11:15.583 --> 00:11:17.148 Ահա և ամբողջ փորձը: NOTE Paragraph 00:11:17.148 --> 00:11:20.854 Ահա թե ինչ պարզեցինք: 00:11:20.854 --> 00:11:23.752 Ինքնավստահ կեցվածք ընդունած մարդկանց 86%-ը ցանկացան ռիսկի դիմել, 00:11:23.752 --> 00:11:27.250 այսինքն` խաղալ մոլեխաղեր: 00:11:27.250 --> 00:11:29.195 Իսկ թույլի կեցվածք ընդունածների միայն 60%-ը ցանկացան անել դա: 00:11:29.195 --> 00:11:33.370 Սա բավականին մեծ տարբերություն է: 00:11:33.370 --> 00:11:35.850 Ահա և տեստոստերոնի անալիզի արդյունքները: 00:11:35.850 --> 00:11:39.355 Հաշվարկը սկսում ենք սենյակ մտնելու պահին եղած բազային մակարդակից: 00:11:39.355 --> 00:11:41.717 Վստահ կեցվածք ունեցող մարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը բարձրացավ 20%-ով, 00:11:41.717 --> 00:11:46.338 իսկ թույլ կեցվածքով մարդկանցը նվազեց 10%-ով: 00:11:46.338 --> 00:11:49.155 Ընդամենը երկու րոպե և արդեն այսպիսի արդյունքներ: 00:11:49.155 --> 00:11:51.907 Իսկ ահա թե ինչ կատարվեց կորտիզոլի հետ: 00:11:51.907 --> 00:11:54.954 Վստահ կեցվածք ընդունած մարդկանց մոտ այն նվազեց 25%-ով, 00:11:54.954 --> 00:11:59.086 իսկ թույլ կեցվածք ընդունածների մոտ՝ 15%-ով աճեց: 00:11:59.086 --> 00:12:01.818 Ընդամենը երկու րոպեն հանգեցում է հորմոնալ փոփոխությունների, 00:12:01.818 --> 00:12:04.835 որոնք ձեր ուղեղը մղում են ինքնավստահության, 00:12:04.835 --> 00:12:07.763 հաստատակամության կամ հարմարավետության կամ էլ 00:12:07.763 --> 00:12:11.771 լարվածության և ինքնամփոփության զգացողություն են հաղորդում: 00:12:11.771 --> 00:12:15.627 Բոլորիս էլ դա ծանոթ է, այնպես չէ՞: 00:12:15.627 --> 00:12:18.514 Ստացվում է, որ մեր մարմնի լեզուն է որոշում, 00:12:18.514 --> 00:12:20.835 թե ինչ ենք մտածում մեր մասին, 00:12:20.835 --> 00:12:23.291 դա կախված է ոչ միայն շրջապատից, այլև ինքներս մեզանից: 00:12:23.291 --> 00:12:25.718 Բացի այդ, մեր մարմինն ազդում է մեր գիտակցության վրա: NOTE Paragraph 00:12:25.718 --> 00:12:28.124 Հարց է ծագում, 00:12:28.124 --> 00:12:29.638 կարող է արդյո՞ք ուժեղ կեցվածք ընդունելու մի քանի րոպեն 00:12:29.638 --> 00:12:31.929 իրապես փոխել մեր կյանքը: 00:12:31.929 --> 00:12:34.575 Չէ՞ որ փորձն արվել է լաբորատորիայում: Դա շատ փոքր առաջադրանք է, 00:12:34.575 --> 00:12:37.171 մի քանի րոպե տևողությամբ: Իրական կյանքում 00:12:37.171 --> 00:12:39.946 մեզ ծանոթ իրավիճակում ե՞րբ կարող ենք կիրառել դա: 00:12:39.946 --> 00:12:44.123 Մեր կարծիքով, այդպիսի հնարք կարելի է օգտագործել 00:12:44.123 --> 00:12:46.711 օրինակ, երբ, ձեզ գնահատում է ձեր ընկերը, էական սոցիալական սպառնալիքի իրավիճակներում: 00:12:46.711 --> 00:12:50.164 Ե՞րբ եք ձեզ գնահատում ձեր ընկերները: 00:12:50.164 --> 00:12:53.848 Օրինակ, դեռահասների հետ դա հաճախ պատահում է դպրոցի ճաշարանում: 00:12:53.848 --> 00:12:56.053 Այս հնարքը կարող եք կիրառել դպրոցական ժողովի ժամանակ 00:12:56.053 --> 00:12:59.077 կամ երբ ինչ-որ գաղափար եք ներկայացնում, 00:12:59.077 --> 00:13:01.934 կամ այսպիսի զրույցի ընթացքում, 00:13:01.934 --> 00:13:04.732 կամ աշխատանքի ընդունվելիս անցկացվող հարցազրույցի ժամանակ: 00:13:04.732 --> 00:13:07.224 Մենք մտածեցինք, որ մարդկանց մեծամասնությունը 00:13:07.224 --> 00:13:08.461 հետաքրքրված կլինի հարցազրույցներով, 00:13:08.461 --> 00:13:09.843 որովհետև բոլորն են անցնում դրա միջով: NOTE Paragraph 00:13:09.843 --> 00:13:13.796 Այսպիսով մենք հրապարակեցինք այս նյութը, 00:13:13.796 --> 00:13:16.390 և այն ակտիվորեն քննարկվեց ԶԼՄ-ներում. լրագրողներն ասում էին. 00:13:16.390 --> 00:13:19.590 «Փաստորեն այսպես պետք է անել հարցազրույցի գնալիս, ճի՞շտ է»: (Ծիծաղ) 00:13:19.590 --> 00:13:21.981 Մենք, իհարկե, սարսափեցինք և անմիջապես ասացինք` 00:13:21.981 --> 00:13:24.166 «Աստված իմ, ոչ, մենք ամենևին էլ սա նկատի չունեինք: 00:13:24.166 --> 00:13:26.941 Տարբեր նկատառումներից ելնելով` մի´ արեք այդպես»: 00:13:26.941 --> 00:13:29.532 Խոսքն այն մասին չէ, թե ինչ եք խոսում մյուսների հետ: 00:13:29.532 --> 00:13:31.391 Խոսքն այն մասին է, թե ինչ եք խոսում ինքներդ ձեզ հետ: 00:13:31.391 --> 00:13:34.200 Ի՞նչ եք անում հարցազրույցից առաջ: Այսպես եք անում, չէ՞: 00:13:34.200 --> 00:13:36.466 Դուք նստում և նայում եք ձեր iPhone-ին կամ անդրոիդին` 00:13:36.466 --> 00:13:38.752 փորձելով որևէ մեկին աչքաթող չանել: 00:13:38.752 --> 00:13:40.946 Դուք աչքի եք անցկացնում ձեր նշումները, 00:13:40.946 --> 00:13:42.776 կծկվում եք, փորձում ավելի փոքր լինել, 00:13:42.776 --> 00:13:45.068 մինչդեռ միգուցե այդպես պետք է վարվեիք լոգարանում: 00:13:45.068 --> 00:13:48.484 Համամի՞տ եք: Արեք այդպես: Երկու րոպե տրամադրեք դրան: 00:13:48.484 --> 00:13:49.904 Հենց սա ենք մենք ուզում փորձարկել: 00:13:49.904 --> 00:13:52.088 Եվ մենք որոշ մարդկանց լաբորատորիա հրավիրեցինք 00:13:52.088 --> 00:13:55.465 և խնդրեցինք նրանց կրկին վստահ կամ վեհերոտ դիրքեր ընդունել: 00:13:55.465 --> 00:13:58.097 Այնուհետև նրանք շատ լարված հարցազրույց են անցնում: 00:13:58.097 --> 00:14:01.713 Այն տեսագրվում է և տևում է հինգ րոպե: 00:14:01.713 --> 00:14:04.224 Նրանց նաև գնահատում են, 00:14:04.224 --> 00:14:08.199 ընդ որում դատավորներն ոչ վերբալ ակնարկներ չեն անում, 00:14:08.199 --> 00:14:09.806 դա է պատճառը, որ նրանք այսպիսի տեսք ունեն: 00:14:09.806 --> 00:14:12.090 Պատկերացրեք, որ հարցազրույցն անցկացնում է նման մի մարդ: 00:14:12.090 --> 00:14:16.713 Ամբողջ հինգ րոպեների ընթացում դեմքի ոչ մի արտահայտություն, ինչն ավելի վատ է, քան երբ ձեզ հարցախեղդ են անում: 00:14:16.713 --> 00:14:20.026 Մարդիկ դա տանել չեն կարողանում: Մարիա Լաֆրանսն այն 00:14:20.026 --> 00:14:22.117 «սոցիալական շարժուն ավազի մեջ խրվել» է անվանում: 00:14:22.117 --> 00:14:23.926 Սա արագորեն բարձրացնում է կորտիզոլի մակարդակը: 00:14:23.926 --> 00:14:25.628 Ահա այսպիսի հարցազրույց ենք մենք անցկացնում, 00:14:25.628 --> 00:14:28.457 քանի որ ցանկանում ենք տեսնել, թե ի վերջո ինչ կպատահի: 00:14:28.457 --> 00:14:31.564 Այնուհետ մասնագետները դիտեցին չորս տեսագրությունները: 00:14:31.564 --> 00:14:34.736 Նրանք հիպոթեզի կամ փորձարկման պայմանների մասին գաղափար չունեն: 00:14:34.736 --> 00:14:37.521 Նրանք չգիտեն, թե ով ինչ դիրք է ընդունել, 00:14:37.521 --> 00:14:42.611 և նրանք նայեցին այս ձայնագրություններին, 00:14:42.611 --> 00:14:44.683 և ասացին. «Մենք կվարձեինք այս մարդկանց», 00:14:44.683 --> 00:14:48.105 բոլոր վստահ դիրք ընդունած մարդկանց մասին, - «մենք չենք ուզում աշխատանքի ընդունել այս մարդկանց: 00:14:48.105 --> 00:14:50.890 Առաջիններն ավելի դրական տպավորություն են թողնում»: 00:14:50.890 --> 00:14:55.626 Բայց ի՞նչն ազդեց այս ամենի վրա: Խոսակցության բովանդակությունը չէր պատճառը: 00:14:55.626 --> 00:14:58.502 Թեկնածուների զգացմունքներն էին կարևոր այդ խոսակցության ընթացում: 00:14:58.502 --> 00:15:00.551 Մենք գիտենք սա քանի որ մենք գնահատում էինք նրանց բոլոր այս փոփոխականների հիման վրա, 00:15:00.551 --> 00:15:03.642 օրինակ` որքանով է ճիշտ կառուցված նրանց խոսքը, 00:15:03.642 --> 00:15:06.418 նրանց ունեցած որակավորումները: 00:15:06.418 --> 00:15:09.474 Դրանց վրա որևէ ազդեցություն չեղավ: 00:15:09.474 --> 00:15:12.753 Կարևոր էր միայն այն, թե ինչպես են մարդիկ իրենց ներկայացնում: 00:15:12.753 --> 00:15:14.626 Նրանք պետք է արտահայտվելու ունակություն ունենային: 00:15:14.626 --> 00:15:16.849 Նրանց արտահայտած մտքերը չէին արտացոլում 00:15:16.849 --> 00:15:19.385 նրանց անհատականությունը: 00:15:19.385 --> 00:15:24.316 Հենց այս ամենն էլ ազդեց հարցազրույցը վարողների որոշման վրա: NOTE Paragraph 00:15:24.316 --> 00:15:27.684 Երբ մարդկանց ասում եմ սրա մասին, 00:15:27.684 --> 00:15:30.563 որ մարմինը փոխում է գիտակցությունը, գիտակցությունն ազդում է վարքի վրա, 00:15:30.563 --> 00:15:33.539 իսկ վերջինս կարող է փոխել վերջնական արդյունքը, մարդիկ պատասխանում են. 00:15:33.539 --> 00:15:35.406 «Այդ ամենը կեղծ է թվում»: 00:15:35.406 --> 00:15:39.185 Ես նրանց խորհուրդ եմ տալիս ձևացնել այնքան, մինչև ամեն ինչ ստացվի: 00:15:39.185 --> 00:15:42.360 Ի պատասխան նրանք ասացին, 00:15:42.360 --> 00:15:43.879 որ չեն ցանկանում խաբեբա, ինքնակոչ դառնալ 00:15:43.879 --> 00:15:48.291 և գնալ այնտեղ, ուր իրենց չեն սպասում: 00:15:48.291 --> 00:15:50.478 Այս ամենն արձագանք գտավ ինձ մեջ, 00:15:50.478 --> 00:15:52.536 ես կուզեի մի պատմություն պատմել այն մասին, 00:15:52.536 --> 00:15:55.946 թե ինչպես է, երբ քեզ խաբեբա, ինքնակոչ ես զգում: NOTE Paragraph 00:15:55.946 --> 00:15:58.887 Երբ ես 19 տարեկան էի, ավտովթարի ենթարկվեցի: 00:15:58.887 --> 00:16:02.292 Ես դուրս էի ընկել մեքենայից, մի քանի անգամ պտտվել: 00:16:02.292 --> 00:16:05.803 Ուշքի եկա գլխուղեղի վնասվածքով` վերակենդանացման բաժանմունքում: 00:16:05.803 --> 00:16:09.395 Ինձ հեռացրել էին քոլեջից: 00:16:09.395 --> 00:16:15.107 Տեղեկացա, որ իմ IQ-ն նվազել է երկու ստանդարտ շեղումով, 00:16:15.107 --> 00:16:17.695 ինչը շատ ցավալի էր: 00:16:17.695 --> 00:16:20.566 Ես գիտեի իմ IQ-ն, 00:16:20.566 --> 00:16:22.578 քանի որ միշտ խելացի ու տաղանդավոր եմ համարվել: 00:16:22.578 --> 00:16:25.778 Ինձ հեռացրել էին քոլեջից, ես փորձում էի վերադառնալ: 00:16:25.778 --> 00:16:27.502 Նրանք ասում էին. «Դու չես ավարտի քոլեջը, 00:16:27.502 --> 00:16:30.379 գուցե մեկ այլ զբաղմունք գտնես, 00:16:30.379 --> 00:16:32.277 բայց դա քեզ համար չէ»: 00:16:32.277 --> 00:16:36.161 Ինձ իսկապես շատ դժվար էր, պիտի ասեմ, 00:16:36.161 --> 00:16:38.935 որ ոչինչ չի կարող ստիպել քեզ ավելի անզոր զգալ, 00:16:38.935 --> 00:16:40.794 քան երբ զրկվում ես քո ինքնությունից, 00:16:40.794 --> 00:16:45.203 որն իմ պարագայում խելացիությունն էր: 00:16:45.203 --> 00:16:47.805 Ես ինձ բացարձակապես անզոր էի զգում, սակայն առանց թևաթափ լինելու աշխատում էի օրուգիշեր: 00:16:47.805 --> 00:16:50.939 Ի վերջո հաջողությունը ժպտաց ինձ և ամեն ինչ ստացվեց: NOTE Paragraph 00:16:50.939 --> 00:16:53.391 Վերջիվերջո ավարտեցի քոլեջը: 00:16:53.391 --> 00:16:55.198 Ուսումս հասակակիցներիցս չորս տարի ավելի տևեց, 00:16:55.198 --> 00:16:59.756 ես համոզեցի իմ պահապան հրեշտակին` 00:16:59.756 --> 00:17:02.700 Սյուզան Ֆիսկեին օգնել ինձ, և կարողացա ընդունվել Փրինսթոնի համալսարան: 00:17:02.700 --> 00:17:05.551 Այնուամենայնիվ, ես չէի դադարում մտածել, որ դա իմ տեղը չէ, 00:17:05.551 --> 00:17:06.845 որ ես ինքնակոչ եմ: 00:17:06.845 --> 00:17:08.426 Եվ իմ առաջին տարեվերջյան ելույթից մեկ գիշեր առաջ 00:17:08.426 --> 00:17:11.064 (դա 20-րոպե տևողությամբ ելույթ էր 00:17:11.064 --> 00:17:13.099 Փրինսթոնում` 20 մարդկանց առջև), 00:17:13.099 --> 00:17:15.986 ես այնքան էի վախենում, որ բոլորը կիմանան դրա մասին, որ զանգահարեցի նրան և ասացի. 00:17:15.986 --> 00:17:18.799 «Ամեն ինչ վերջացած է»: 00:17:18.799 --> 00:17:20.655 Ի պատասխան նա ասաց. «Դու չես կարող թողնել ուսումը, 00:17:20.655 --> 00:17:23.213 քանի որ ես գրազ եմ եկել, որ քեզ մոտ ամեն ինչ կստացվի: 00:17:23.213 --> 00:17:25.404 Դու պետք է մնաս և ձևացնես այնքան, 00:17:25.404 --> 00:17:26.761 մինչև որ ստացվի: 00:17:26.761 --> 00:17:30.541 Դու կունենաս այնքան ելույթ, որքան կհանձնարարվի: 00:17:30.541 --> 00:17:32.280 Նորից ու նորից, 00:17:32.280 --> 00:17:35.249 նույնիսկ եթե դու վախենում կամ սարսափում ես 00:17:35.249 --> 00:17:37.827 կամ մարմինդ այլևս քեզ չի ենթարկվում, 00:17:37.827 --> 00:17:40.992 մինչև որ ինքդ քեզ չասես «Աստված իմ, ես անում եմ դա: 00:17:40.992 --> 00:17:43.958 Ես դարձա` ինչ ուզում էի: Ես իսկապես անում եմ դա»: 00:17:43.958 --> 00:17:46.368 Եվ այդպես էլ արեցի: Հինգ տարի քոլեջում 00:17:46.368 --> 00:17:48.109 մի քանի տարի էլ Նորթվեստերն համալսարանում: 00:17:48.109 --> 00:17:50.696 Այնուհետ` Հարվարդ: Ես այլևս այդ մասին չեմ մտածում, 00:17:50.696 --> 00:17:54.196 բայց շատ երկար ժամանակ մտածում էի, 00:17:54.196 --> 00:17:56.500 որ Հարվարդն իմ տեղը չէ, սա իմ տեղը չէ: NOTE Paragraph 00:17:56.500 --> 00:17:58.978 Այսպիսով, Հարվարդում իմ առաջին ուսումնական տարվա վերջում մի ուսանողուհի, 00:17:58.978 --> 00:18:03.544 ով ամբողջ կիսամյակի ընթացքում ոչինչ չէր պատասխանել և 00:18:03.544 --> 00:18:06.751 ում ես խորհուրդ էի տվել դասերին մասնակցել` չձախողվելու համար, 00:18:06.751 --> 00:18:09.253 եկավ ինձ մոտ: Ես նրան իրականում ընդհանրապես չէի ճանաչում: 00:18:09.253 --> 00:18:13.235 Նա լրիվ թևաթափ եղած եկավ ու ասաց. 00:18:13.235 --> 00:18:19.280 «Սա իմ տեղը չէ»: 00:18:19.280 --> 00:18:23.408 Եկել էր իսկության պահը, որին երկու բան նպաստեց: 00:18:23.408 --> 00:18:24.902 Նախ, ես հասկացա, որ այլևս չունեմ այդ զգացողությունը: 00:18:24.902 --> 00:18:28.136 Հասկանո՞ւմ եք: 00:18:28.136 --> 00:18:30.818 Ես այդ զգացողությունը չունեի, իսկ նա ուներ, և ես հասկանում էի նրա ապրումները: 00:18:30.818 --> 00:18:33.455 Եվ երկրորդ` սա իր տեղն էր: 00:18:33.455 --> 00:18:35.259 Նա կարող է ձևացնել` մինչև որ ամեն ինչ ստացվի: 00:18:35.259 --> 00:18:38.999 Եվ ես ասացի նրան. «Ո´չ, սա քո տեղն է: Դու պե´տք է մնաս այստեղ: 00:18:38.999 --> 00:18:40.434 Եվ վաղը դու կձեւացնես 00:18:40.434 --> 00:18:43.498 ավելի ուժեղ, ավելի ինքնավստահ կդառձնես քեզ 00:18:43.498 --> 00:18:46.521 և դու…(Ծափահարություններ) 00:18:46.521 --> 00:18:48.560 (Ծափահարություններ) 00:18:48.560 --> 00:18:52.993 Եվ դու մտնես լսարան և 00:18:52.993 --> 00:18:55.417 հանդես կգաս լավագույն ձևով»: 00:18:55.417 --> 00:18:58.422 Իսկ գիտե՞ք, թե ինչ եղավ: Նա հենց այդպես էլ արեց: 00:18:58.422 --> 00:18:59.285 Ուսանողները շրջվում և միմյանց շշնջում էին. 00:18:59.285 --> 00:19:02.729 «Տեր Աստված, մենք նույնիսկ չենք էլ նկատել, որ նա նստած է եղել այնտեղ»: (Ծիծաղ): NOTE Paragraph 00:19:02.729 --> 00:19:05.600 Մի քանի ամիս անց այդ աղջիկը եկավ ինձ մոտ, և ես հասկացա, 00:19:05.600 --> 00:19:07.884 որ նա ոչ թե պարզապես ձևացնում էր` մինչև որ ամեն ինչ ստացվի, 00:19:07.884 --> 00:19:10.608 այլև իսկապես ձևացրել էր և դարձել այն, ինչ ուզում էր: 00:19:10.608 --> 00:19:12.431 Նա փոխվել էր: 00:19:12.431 --> 00:19:16.515 Այդ իսկ պատճառով ցանկանում եմ ասել ձեզ` մի ձևացրեք` մինչև որ ձեզ մոտ ստացվի, 00:19:16.515 --> 00:19:19.312 ձևացրեք այնքան ժամանակ, մինչ կդառնաք այն, ինձ ուզում եք: 00:19:19.312 --> 00:19:22.953 Արեք դա այնքան ժամանակ քանի դեռ այն չի դարձել ձեր մի մասնիկը: NOTE Paragraph 00:19:22.953 --> 00:19:25.608 Վերջում ցանկանում եմ ավելացնել` 00:19:25.608 --> 00:19:30.080 փոքրիկ խորամանկությունները կարող են հանգեցնել մեծ փոփոխությունների: 00:19:30.080 --> 00:19:32.577 Այն երկու րոպեները: 00:19:32.577 --> 00:19:34.313 Երկու րոպեները, երկու րոպեները, երկու րոպեները: 00:19:34.313 --> 00:19:37.559 Մինչ հաջորդ լարված իրավիճակին անցնելը, 00:19:37.559 --> 00:19:40.265 վերելակում, լոգարանում, փակ դռների ետևում` 00:19:40.265 --> 00:19:43.504 ձեր սեղանի մոտ երկու րոպեով վստահ դիրք ընդունեք: 00:19:43.504 --> 00:19:45.944 Ահա´ թե ինչպես պետք է անեք: Ձեր միտքը կենտրոնացրեք 00:19:45.944 --> 00:19:47.766 տվյալ իրադրությունից լավագույն օգուտ քաղելու վրա: 00:19:47.766 --> 00:19:50.731 Բարձրացրեք ձեր տեստոստերոնի մակարդակը, իջեցրեք կորտիզոլի մակարդակը: 00:19:50.731 --> 00:19:54.697 Թույլ մի´ տվեք այնպիսի իրադրություն, որ մտածեք, թե ձեր կարողությունները ցույց չեք տվել: 00:19:54.697 --> 00:19:57.049 Պետք է միշտ մտածել. 00:19:57.049 --> 00:19:58.885 «Հիմա ես ներս կմտնեմ ու կասեմ ու ցույց կտամ, թե ով եմ ես»: NOTE Paragraph 00:19:58.885 --> 00:20:01.427 Կխնդրեի ձեզ առաջին հերթին, 00:20:01.427 --> 00:20:05.208 ոչ միայն վստահ դիրք ընդունել, 00:20:05.208 --> 00:20:07.094 այլև կիսվել այս ամենով, 00:20:07.094 --> 00:20:10.322 քանի որ դա այնքան հեշտ է: 00:20:10.322 --> 00:20:12.199 Ես եսամոլության խնդիր չունեմ: (Ծիծաղ): 00:20:12.199 --> 00:20:14.086 Կիսվեք մարդկանց հետ այդ մասին, 00:20:14.086 --> 00:20:15.947 չէ՞ որ շատ մարդիկ, ում դա ամենաշատն է անհրաժեշտ, 00:20:15.947 --> 00:20:20.105 չունեն համապատասխան միջոցներ ու հնարավորություններ, 00:20:20.105 --> 00:20:23.231 հասարակական դիրք կամ ուժ: 00:20:23.231 --> 00:20:24.514 Տվե´ք նրանց այդ հնարավորությունը, քանի որ նրանք կարող են դա անել: 00:20:24.514 --> 00:20:27.343 Նրանց հարկավոր է իրենց մարմինը, առանձնանալու հնարավորություն և երկու րոպե, 00:20:27.343 --> 00:20:30.493 և դա հիմնովին կարող է փոխել նրանց կյանքը: 00:20:30.493 --> 00:20:34.679 Շնորհակալություն: (Ծափահարություններ) 00:20:34.679 --> 00:20:41.569 (Ծափահարություններ)