0:00:00.707,0:00:03.505 Սկզբում ցանկանում եմ ձեզ ներկայացնել 0:00:03.505,0:00:06.129 մարմնի բնական հնարավորություններից մեկը: 0:00:06.129,0:00:08.750 Դրա համար ձեզանից ընդամենը կպահանջվի 0:00:08.750,0:00:12.937 երկու րոպեով փոխել ձեր մարմնի դիրքը: 0:00:12.937,0:00:16.361 Բայց մինչ այդ կխնդրեի մտածել ձեր մարմնի, ինչպես նաև այն մասին, 0:00:16.361,0:00:19.954 թե ինչ եք անում ձեր մարմնի հետ: 0:00:19.954,0:00:22.369 Ձեզանից քանի՞սն են կուչ գալիս: 0:00:22.369,0:00:25.090 Գուցե դուք կորացնում եք մեջքը, խաչում եք ոտքերը 0:00:25.090,0:00:26.014 կամ ձեռքերով բռնում ոտքերը: 0:00:26.014,0:00:29.753 Երբեմն խաչում ենք ձեռքերը: 0:00:29.753,0:00:33.424 Երբեմն էլ` տարածում: (Ծիծաղ): 0:00:33.424,0:00:35.696 Ես տեսնում եմ ձեզ: (Ծիծաղ): 0:00:35.696,0:00:38.211 Ուշադրություն դարձրեք, թե ինչ եք անում հենց այս պահին: 0:00:38.211,0:00:40.425 Մենք դրան կանդրադառնանք մի քանի րոպեից, 0:00:40.425,0:00:43.817 և հուսով եմ, որ եթե ուշադրություն դարձնեք ձեր դիրքին, 0:00:43.817,0:00:47.453 դա կօգնի զգալիորեն փոխել ձեր կյանքը: 0:00:47.453,0:00:51.977 Մեզ բոլորիս գրավում է մարմնի լեզուն, 0:00:51.977,0:00:53.936 և, հատկապես` 0:00:53.936,0:00:55.900 այլ մարդկանց մարմնի լեզուն: 0:00:55.900,0:01:00.121 Մեզ հետաքրքրում է, ասենք... (Ծիծաղ) 0:01:00.121,0:01:04.519 շփման ընթացքում տեղի ունեցող զավեշտները, անհեթեթ ժպիտները, 0:01:04.519,0:01:08.751 արհամարհական հայացքները, կամ անտեղի աչքով անելը, 0:01:08.751,0:01:11.989 մինչև անգամ` հասարակ ձեռքսեղմումը: 0:01:11.989,0:01:14.667 Մեկնաբան. Ահա նրանք մոտենում են վարչապետի նստավայրին, 0:01:14.667,0:01:17.343 և ոստիկանն արժանանում է ԱՄՆ նախագահի ձեռքը սեղմելու պատվին: 0:01:17.343,0:01:19.831 Մի՞թե նաև վարչապետի ձեռքը… 0:01:19.831,0:01:24.758 Ոչ: (Ծիծաղ) (Ծափահարություններ) 0:01:24.758,0:01:26.846 (Ծիծաղ) (Ծափահարություններ) 0:01:26.846,0:01:31.140 Էմի Քադդի. Այսպիսով` ձեռքսեղմումը կամ դրա բացակայությունը 0:01:31.140,0:01:33.664 կարող է շաբաթներ շարունակ քննարկման առարկա դառնալ 0:01:33.664,0:01:35.804 նույնիսկ Բի-Բի-Սիում և Նյու Յորք Թայմսում: 0:01:35.804,0:01:39.755 Ակներև է, որ երբ մտածում ենք ոչ խոսքային ժեստերի 0:01:39.755,0:01:43.143 կամ շարժուձևի մասին, ﴾մենք` սոցիոլոգներս, դա անվանում ենք ոչ վերբալ﴿, 0:01:43.143,0:01:46.023 մենք մտածում ենք հենց լեզվի, այսինքն` հաղորդակցության մասին: 0:01:46.023,0:01:48.450 Իսկ երբ մտածում ենք հաղորդակցության մասին` մտածում ենք նաև շփման մասին: 0:01:48.450,0:01:51.289 Ի՞նչ են ինձ ասում ձեր ժեստերը: 0:01:51.289,0:01:53.555 Իսկ ի՞մ ժեստերն ինչ են ասում ձեզ: 0:01:53.555,0:01:57.773 Բավականաչափ հիմքեր կան հավատալու, որ սա է խնդրին ցուցաբերվող ճիշտ մոտեցումը: 0:01:57.773,0:02:00.308 Այսպիսով` սոցիոլոգները վաղուց ի վեր ուսումնասիրում են մեր 0:02:00.308,0:02:03.700 և այլ մարդկանց ժեստերի ազդեցությունը 0:02:03.700,0:02:06.209 մեր կայացրած կարծիքների վրա: 0:02:06.209,0:02:09.648 Մենք հաճախ կարող ենք ժեստերից ելնելով հապճեպ և սխալ կարծիքներ կազմել, 0:02:09.648,0:02:13.638 և դրանք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ կյանքի կարևոր իրավիճակներում, 0:02:13.638,0:02:17.431 ասենք` մարդուն աշխատանքի ընդունելիս կամ առաջ քաշելիս, կամ ժամադրություն նշանակելիս: 0:02:17.431,0:02:22.116 Օրինակ, Թաֆթսի համալսարանի հետազոտող Նալինի Ամբադին պարզել է, 0:02:22.116,0:02:26.588 որ երբ մարդիկ նայում են 30 վայրկյան տևողությամբ անձայն հոլովակ բժշկի և 0:02:26.588,0:02:29.612 հիվանդի իրական շփման մասին, 0:02:29.612,0:02:32.445 բժշկի սիրալիրության մասին նրանց դատողությունից է կախված` 0:02:32.445,0:02:35.082 դատի կտայի՞ն այդ բժշկին, թե` ոչ: 0:02:35.082,0:02:37.276 Այդ դատողությունը պայմանավորված է ոչ թե նրա մասնագիտական որակներով, 0:02:37.276,0:02:39.421 այլ նրանով, թե որքանով է այդ մարդը մեզ դուր գալիս, 0:02:39.421,0:02:42.117 և թե ինչպիսինն էր նրանց շփումը: 0:02:42.117,0:02:45.052 Մեկ այլ` ավելի ցայտուն օրինակ, Ալեքս Տոդորովը` Փրինսթոնից, ապացուցել է, 0:02:45.052,0:02:48.729 որ սենատորի և նահանգապետի աթոռի համար ընտրապայքարում 0:02:48.729,0:02:53.316 թեկնածուների հաղթանակը 70%-ով պայմանավորված է 0:02:53.316,0:02:56.547 նրանց դեմքին առաջին անգամ նայելիս մեր ստացած տպավորություններով, 0:02:56.547,0:02:58.769 նույնսիկ թվային ոլորտից օրինակ կարող ենք բերել` 0:02:58.769,0:03:02.914 համացանցային բանակցությունների ժամանակ սմայլիկների ճիշտ օգտագործումը 0:03:02.914,0:03:05.746 կարող է հանգեցնել բանակցություններից ձեր ակնկալիքների ավելի մեծ չափով արդարացմանը: 0:03:05.746,0:03:08.969 Այդ իսկ պատճառով դրանք պետք է խելամտորեն օգտագործել, այնպես չէ՞: 0:03:08.969,0:03:11.866 Այսպիսով, ոչ վերբալ հաղորդակցությունն օգնում է մեզ գնահատել այլ մարդկանց, 0:03:11.866,0:03:14.968 հասկանալ նրանց կարծիքը մեր մասին և կանխատեսել մեր շփման արդյունքները: 0:03:14.968,0:03:16.848 Բայց հաճախ մոռանում ենք, 0:03:16.848,0:03:20.523 որ ոչ վերբալ հաղորդակցությունը ազդում հենց մեզ` 0:03:20.523,0:03:23.736 մեր մտքերի, զգացմունքների 0:03:23.736,0:03:26.099 և օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա: 0:03:26.099,0:03:29.162 Եվ այսպես, ոչ վերբալ հաղորդակցության ո՞ր տեսակը նկատի ունեմ: 0:03:29.162,0:03:32.105 Ես սոցիալական հոգեբան եմ: Ես ուսումնասիրում եմ նախապաշարմունքները: 0:03:32.105,0:03:34.832 Եվ դասավանդում եմ բարձրակարգ բիզնես դպրոցում, և անխուսափելի էր, 0:03:34.832,0:03:39.316 որ պիտի սկսեի հետաքրքվել իշխանության դինամիկայով: 0:03:39.316,0:03:43.128 Ինձ հատկապես գրավեցին ուժի և գերիշխանության 0:03:43.128,0:03:45.131 ոչ վերբալ դրսևորումները: 0:03:45.131,0:03:47.789 Ձեր կարծիքով` ինչպի՞սին են ուժի և գերիշխանության ոչ վերբալ դրսևորման միջոցները: 0:03:47.789,0:03:49.953 Եվ ահա, թե ինչ եզրակացության հանգեցի: 0:03:49.953,0:03:52.831 Կենդանական աշխարհում կենդանիները դիմում են ֆիզիկապես մեծ երևալու միջոցին: 0:03:52.831,0:03:55.841 Կենդանին դառնում է չափերով ավելի մեծ, 0:03:55.841,0:03:58.782 ծավալվում` 0:03:58.782,0:04:01.772 զբաղեցնելով ավելի մեծ տարածք: Դա վերաբերում է 0:04:01.772,0:04:05.532 բոլոր կենդանիներին, ոչ միայն պրիմատներին: 0:04:05.532,0:04:08.952 Մարդիկ նույն կերպ են վարվում: (Ծիծաղ) 0:04:08.952,0:04:12.663 Մարդիկ այդպես են վարվում, երբ մշտապես իրենց գերիշխող են զգում, 0:04:12.663,0:04:15.664 ինչպես նաև երբ զգում են իրենց սեփական գերազանցությունն ինչ-որ պահի: 0:04:15.664,0:04:18.569 Այս ժեստն առավել հետաքրքիր է, քանի որ այն ցույց է տալիս, 0:04:18.569,0:04:22.758 թե որքան հին և համընդհանուր է ինքնաարտահայտման այս տեսակը: 0:04:22.758,0:04:25.357 Ջեսիկա Թրեյսին ուսումանասիրել է այս դրսևորումը, 0:04:25.357,0:04:28.405 որը հայտնի է որպես հպարտություն, և պարզել, 0:04:28.405,0:04:30.517 որ թե´ տեսնող, և թե´ ի ծնե կույր մարդիկ 0:04:30.517,0:04:33.458 օգտագործում են այդ ժեստը` 0:04:33.458,0:04:35.772 ֆիզիկական մրցակցությունում հաղթելիս: 0:04:35.772,0:04:37.750 Երբ նրանք առաջինն են հատում վերջնագիծը և հաղթում են, 0:04:37.750,0:04:39.861 եթե անգամ մինչ այդ որևէ մեկին այդ ժեստն անելիս չեն տեսել: 0:04:39.861,0:04:40.947 Կատարում են հենց այս շարժումը: 0:04:40.947,0:04:44.390 Ձեռքերը` V-աձև վեր պարզած, ծնոտը` բարձր: 0:04:44.390,0:04:46.934 Իսկ ի՞նչ ենք անում, երբ անզոր ենք զգում մեզ: 0:04:46.934,0:04:50.984 Անում ենք ճիշտ հակառակը: Մենք կծկվում ենք, 0:04:50.984,0:04:54.448 ձեռքերով գրկում ինքներս մեզ, փոքրանում, չենք ուզում անգամ հպվել մեր կողքին գտնվող մարդուն: 0:04:54.448,0:04:57.489 Եվ կրկին, այս ժեստը հատուկ է ինչպես մեզ, այնպես էլ կենդանիներին: 0:04:57.489,0:05:00.569 Ահա, թե ինչ տեսք ունի ուժեղ և թույլ մարդկանց հանդիպումը: 0:05:00.569,0:05:02.880 Երբ խոսքը վերաբերում է ուժին, 0:05:02.880,0:05:07.248 մենք հակված ենք լրացնելու այլոց ոչ վերբալ ժեստերը: 0:05:07.248,0:05:09.679 Երբ մեր դիմաց կանգնած է ուժեղ և ինքնավստահ անձնավորություն, 0:05:09.679,0:05:11.904 մենք, մեր կամքից անկախ, կծկվում ենք: 0:05:11.904,0:05:13.937 Մենք չենք ընդօրինակում նրա ընդունած դիրքը, այլ պարզապես ենթարկվում ենք նրա ուժին: 0:05:13.937,0:05:17.136 Ես հետևում եմ լսարանում իմ ուսանողների շարժուձևին 0:05:17.136,0:05:23.922 և նկատել եմ , որ բիզնես կառավարման մագիստրոսներն իսկապես 0:05:23.922,0:05:26.926 դիմում են իշխանության դրսևորման բոլոր ոչ վերբալ ձևերին: 0:05:26.926,0:05:29.394 Կան այնպիսիք, որ իրենց պահում են իսկական գերիշխող արուների պես. 0:05:29.394,0:05:32.384 դասը դեռ չսկսած գնում են լսարանի կենտրոնը, ինչպես իրական հաղթողներ` 0:05:32.384,0:05:36.316 կարծես ուզում են գրավել իրենց շրջապատող տարածքը: 0:05:36.316,0:05:38.205 Նստելիս նրանք գրեթե երկու տեղ են զբաղեցնում: 0:05:38.205,0:05:40.337 Ձեռքը բարձրացնում են ա´յ այսպես: 0:05:40.337,0:05:42.972 Մինչդեռ մյուսները մարում են 0:05:42.972,0:05:45.296 ներս մտնելուն պես: Հենց, որ լսարան են մտնում, դուք տեսնում եք դա: 0:05:45.296,0:05:47.834 Դա երևում է թե´ նրանց մարմնի դիրքից և թե´ դեմքերից : 0:05:47.834,0:05:49.820 Նրանք նստում են աթոռի վրա և փոքրանում են, 0:05:49.820,0:05:52.969 իսկ ձեռքը բարձրացնում են այսպես: 0:05:52.969,0:05:54.646 Ես որոշ նկատառումներ ունեմ այդ առնչությամբ, 0:05:54.646,0:05:56.383 որոնցից առաջինը, իհարկե չեմ զարմացնի ձեզ, 0:05:56.383,0:05:58.727 կապված է սեռի հետ: 0:05:58.727,0:06:04.192 Կանայք այդպես վարվում են ավելի հաճախ, քան տղամարդիկ: 0:06:04.192,0:06:06.778 Նրանք մշտապես իրենց ավելի թույլ են համարում տղամարդկանցից, 0:06:06.778,0:06:10.733 և դա զարմանալի չէ: Բայց նկատել եմ նաև, 0:06:10.733,0:06:13.578 որ դա կապված է նաև նրանց 0:06:13.578,0:06:17.259 դասին մասնակցության աստիճանի հետ: 0:06:17.259,0:06:19.841 Դա հատկապես կարևոր է բիզնես կառավարման մագիստրոսի համար, 0:06:19.841,0:06:22.522 քանի որ գնահատականը կիսով չափ պայմանավորված է մասնակցությամբ։ 0:06:22.522,0:06:26.995 Բիզնես-դպրոցները երկար ժամանակ է, որ պայքարում են գենդերային այս բացը լրացնելու համար: 0:06:26.995,0:06:30.267 Համալսարանն ընդունում է հավասար գիտելիքներ ունեցող կանանց ու տղամարդկանց, 0:06:30.267,0:06:32.263 ապա նրանք տարբեր գնահատականաններ են ստանում, 0:06:32.263,0:06:35.523 և դա, կարծես, մասամբ կախված է նրանց մասնակցությունից: 0:06:35.523,0:06:38.546 Ես սկսեցի խորհել, 0:06:38.546,0:06:41.070 այսպես, օրինակ, համալսարանն ընդունում է այս մարդկանց, ովքեր մասնակցում են դասերին: 0:06:41.070,0:06:44.741 Հնարավո՞ր է արդյոք, որ նրանք ձևացնեն, թե ավելի շատ բան գիտեն, 0:06:44.741,0:06:46.713 և, այդպիսով ավելացնեն դասերի ժամանակ իրենց ակտիվությունը: 0:06:46.713,0:06:51.378 Ես և Բերքլիի իմ գործընկեր Դանա Քարնին շատ էինք ուզում պարզել` 0:06:51.378,0:06:54.933 հնարավո՞ր է արդյոք ձևացնելով արդյունքի հասնել: 0:06:54.933,0:06:57.963 Օրինակ, հնարավո՞ր է որոշ ժամանակ ձևացնելով հասնել վարքագծի փոփոխության, 0:06:57.963,0:07:01.786 ինչն էլ ուժի զգացողություն կհաղորդի: 0:07:01.786,0:07:05.338 Այսպիսով, մենք գիտենք, որ մեր ոչ վերբալ խոսքի հիման վրա 0:07:05.338,0:07:07.031 մարդիկ կարծիք են կազմում մեր մասին: Կան բազում ապացույցներ, որ դա այդպես է: 0:07:07.031,0:07:10.143 Բայց մեր խնդիրն իրականում հետևյալն է` 0:07:10.143,0:07:13.253 արդյո՞ք մեր ժեստերն անդրադառնում են մեր մասին մեր իսկ կարծիքի և զգացողությունների վրա: 0:07:13.253,0:07:15.943 Հիմքեր կան ենթադրելու, որ` այո: 0:07:15.943,0:07:20.579 Օրինակ, մենք ժպտում ենք, երբ երջանիկ ենք, 0:07:20.579,0:07:22.757 բայց երբ ստիպված ենք լինում ժպտալ` 0:07:22.757,0:07:27.172 գրիչն այսպես ատամներով բռնած, մենք մի փոքր ավելի ուրախ ենք դառնում: 0:07:27.172,0:07:30.253 Դա երկկողմանի է աշխատում: Ուժի պարագայում էլ դա այդպես է: 0:07:30.253,0:07:35.468 Երբ դուք զգում եք ձեր ուժը, 0:07:35.468,0:07:38.854 դուք այսպես եք անում, բայց անգամ այն ժամանակ, 0:07:38.854,0:07:44.460 երբ դուք ձևացնում եք, թե ուժեղ եք, հավանականությունը մեծ է, 0:07:44.460,0:07:46.888 որ դուք ձեր մեջ կզգաք այդ ուժը: 0:07:46.888,0:07:49.948 Երկրորդ հարցը, որ հետաքրքրում է մեզ` հետևյալն է. 0:07:49.948,0:07:52.531 մենք գիտենք, որ մեր գիտակցությունը ստիպում է մեզ փոխել մարմնի դիրքը, 0:07:52.531,0:07:56.948 բայց արդյոք կարո՞ղ է մեր մարմնի դիրքը փոխել մեր գիտակցությունը: 0:07:56.948,0:07:59.675 Այս պարագայում ի՞նչ նկատի ունեմ 0:07:59.675,0:08:01.047 գիտակցություն ասելով: 0:08:01.047,0:08:03.213 Խոսքը գնում է մտքերի ու զգացումների մասին, ինչպես նաև ֆիզիոլոգիական այն երևույթների մասին, 0:08:03.213,0:08:06.668 որոնք ձևավորում են մեր մտքերն ու զգացումները: 0:08:06.668,0:08:09.876 Տվյալ դեպքում խոսքը հորմոննների մասին է: Ես ուսումնասիրում եմ դրանք: 0:08:09.876,0:08:12.979 Այսպիսով, միմյանցից ինչո՞վ են տարբերվում ուժեղների և թույլերի 0:08:12.979,0:08:14.210 գիտակցությունները: 0:08:14.210,0:08:18.506 Զարմանալի չէ, որ ազդեցիկ մարդիկ սովորաբար ավելի հաստատակամ են, 0:08:18.506,0:08:22.730 ավելի ինքնավստահ ու լավատես: 0:08:22.730,0:08:25.729 Նրանք իսկապես մտածում են, որ հաղթող դուրս կգան, անգամ երբ դա պատահականության հարց է: 0:08:25.729,0:08:29.908 Նրանք նաև հակված են ավելի վերացական մտածել: 0:08:29.908,0:08:32.514 Այսպիսով` տարբերությունները շատ են: Նրանք ավելի հաճախ են ռիսկի դիմում: 0:08:32.514,0:08:35.367 Բազմաթիվ տարբերություններ կան ոչ ինքնավստահ և ինքնավստահ մարդկանց միջև: 0:08:35.367,0:08:38.659 Ֆիզիոլոգիապես տարբերություններ կան նաև երկու հորմոնների` 0:08:38.659,0:08:42.724 տեստոստերոնի, որը գերիշխանության հորմոնն է, 0:08:42.724,0:08:46.387 և կորտիզոլի` սթրեսի հորմոնի միջև: 0:08:46.387,0:08:49.724 Պարզեցինք, 0:08:49.724,0:08:53.563 որ պրիմատների հիերարխիայում գերիշխող արուների մոտ տեստոստերոնի մակարդակը բարձր է, 0:08:53.563,0:08:56.761 իսկ կորտիզոլինը` ցածր: 0:08:56.761,0:09:00.287 Ուժեղ և ազդեցիկ լիդերների մոտ ևս 0:09:00.287,0:09:02.542 տեստոստերոնի մակարդակը բարձր է, կորտիզոլինը` ցածր: 0:09:02.542,0:09:04.845 Ինչի՞ մասին է դա խոսում: Երբ մարդիկ խոսում են ուժի մասին, 0:09:04.845,0:09:07.270 նրանք այն կապում են մարդու տեստոստերոնի մակարդակի հետ, 0:09:07.270,0:09:09.058 քանզի ուժը ենթադրում է գերիշխանություն: 0:09:09.058,0:09:12.528 Իրականում սակայն ուժից է կախված նաև թե ինչպես ենք մենք արձագանքում սթրեսին: 0:09:12.528,0:09:15.657 Կցանկանայի՞ք ունենալ ուժեղ ղեկավար, տեստոստերոնի բարձր մակարդակով, 0:09:15.657,0:09:18.399 բայց ով բուռն է արձագանքում սթրեսային իրավիճակներում: 0:09:18.399,0:09:20.734 Հավանաբար ոչ: Դուք կցանկանայիք ունենալ 0:09:20.734,0:09:23.018 հզոր, հաստատակամ և իշխող ղեկավար, 0:09:23.018,0:09:26.706 բայց ով հեշտությամբ չի կորցնում ինքնատիրապետումը: 0:09:26.706,0:09:32.938 Այսպիսով մենք գիտենք, որ պրիմատների մոտ, եթե ալֆան ցանկանում է 0:09:32.938,0:09:36.629 առաջնորդությունը վերցնել իր ձեռքը, եթե անհատը ցանկանում է 0:09:36.629,0:09:39.186 հանկարծ վերցնել իր վրա ալֆայի դերը, 0:09:39.186,0:09:42.297 մի քանի օրվա ընթացքում նրա տեստոստերոնի մակարդակը զգալիորեն բարձրանում է , 0:09:42.297,0:09:45.802 իսկ կորտիզոլի մակարդակը՝ զգալիորեն պակասում: 0:09:45.802,0:09:48.843 Այսպիսով, մենք ունենք ապացույց, որ մարմինը կարող է ղեկավարել գիտակցությունը, 0:09:48.843,0:09:51.209 առնվազն` արտաքնապես, 0:09:51.209,0:09:55.338 ինչպես նաև, որ դերի փոփոխությունը նույնպես կարող է ձևավորել գիտակցությունը: 0:09:55.338,0:09:58.120 Այսպիսով, ինչ է կատարվում, դուք նոր դեր եք ստանձնում, 0:09:58.120,0:10:00.704 ինչ է կատարվում, եթե դուք դա անում եք մինիմալ չափով, 0:10:00.704,0:10:03.117 մի շատ փոքր, աննշան փոփոխություն: 0:10:03.117,0:10:05.768 Դուք ասում եք ձեզ. «Ես այս դիրքով կկանգնեմ երկու րոպե, 0:10:05.768,0:10:08.551 և դա ինձ ավելի շատ վստահություն կտա»: 0:10:08.551,0:10:13.026 Եվ ահա թե ինչ մենք արեցինք: Որոշեցինք մարդկանց 0:10:13.026,0:10:17.239 հրավիրել լաբորատորիա և փորձ անցկացնել: Եվ այս մարդիկ 0:10:17.239,0:10:21.668 երկու րոպե շարունակ պետք է ընդունեին կամ ուժեղ, 0:10:21.668,0:10:23.917 ինքնավստահ կամ թույլ և անվստահ մարդու կեցվածքը: 0:10:23.917,0:10:26.879 Ես ցույց կտամ հինգ կեցվածք, չնայած, որ նրանք միայն երկուսն ընդունեցին: 0:10:26.879,0:10:29.359 Ահա առաջինը: 0:10:29.359,0:10:31.453 Եվս մի քանիսը: 0:10:31.453,0:10:34.271 Այս կեցվածքը լրատվամիջոցներն անվանեցին 0:10:34.271,0:10:36.646 «Զարմանահրաշ կինը»: 0:10:36.646,0:10:37.968 Ահա ևս մի քանիսը: 0:10:37.968,0:10:40.322 Այսպիսով, կարող եք նստել կամ կանգնել: 0:10:40.322,0:10:42.307 Ահա թույլ մարդու կեցվածքները: 0:10:42.307,0:10:46.370 Դուք կծկվում եք, փոքրանում: 0:10:46.370,0:10:48.109 Սա թուլության նշան է. 0:10:48.109,0:10:49.466 պարանոցին դիպչելով 0:10:49.466,0:10:52.092 դուք փորձում եք պաշտպանվել: 0:10:52.092,0:10:54.677 Ահա թե ինչ էր կատարվում: Նրանք ներս են մտնում, 0:10:54.677,0:10:56.437 թքում փորձանոթի մեջ, 0:10:56.437,0:10:59.610 ապա նրանց խնդրում ենք երկու րոպեով ընդունել այս կամ այն կեցվածքը: 0:10:59.610,0:11:01.403 Նրանք չեն տեսնում կեցվածքները նկարով: 0:11:01.403,0:11:04.783 Մենք չենք ուզում, որ նրանք տեսնեն ուժը, այլ ուզում ենք, որ զգան այն: 0:11:04.783,0:11:06.842 Դա տևում է երկու րոպե: 0:11:06.842,0:11:10.051 Հետո նրանց մի քանի հարց ենք տալիս իրենց ինքնավստահության մասին: 0:11:10.051,0:11:12.818 Ապա նրանց հնարավորություն էինք տալիս մոլեխաղ խաղալ, 0:11:12.818,0:11:15.583 և հետո թքի ևս մի նմուշ ենք վերցնում: 0:11:15.583,0:11:17.148 Ահա և ամբողջ փորձը: 0:11:17.148,0:11:20.854 Ահա թե ինչ պարզեցինք: 0:11:20.854,0:11:23.752 Ինքնավստահ կեցվածք ընդունած մարդկանց 86%-ը ցանկացան ռիսկի դիմել, 0:11:23.752,0:11:27.250 այսինքն` խաղալ մոլեխաղեր: 0:11:27.250,0:11:29.195 Իսկ թույլի կեցվածք ընդունածների միայն 60%-ը ցանկացան անել դա: 0:11:29.195,0:11:33.370 Սա բավականին մեծ տարբերություն է: 0:11:33.370,0:11:35.850 Ահա և տեստոստերոնի անալիզի արդյունքները: 0:11:35.850,0:11:39.355 Հաշվարկը սկսում ենք սենյակ մտնելու պահին եղած բազային մակարդակից: 0:11:39.355,0:11:41.717 Վստահ կեցվածք ունեցող մարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը բարձրացավ 20%-ով, 0:11:41.717,0:11:46.338 իսկ թույլ կեցվածքով մարդկանցը նվազեց 10%-ով: 0:11:46.338,0:11:49.155 Ընդամենը երկու րոպե և արդեն այսպիսի արդյունքներ: 0:11:49.155,0:11:51.907 Իսկ ահա թե ինչ կատարվեց կորտիզոլի հետ: 0:11:51.907,0:11:54.954 Վստահ կեցվածք ընդունած մարդկանց մոտ այն նվազեց 25%-ով, 0:11:54.954,0:11:59.086 իսկ թույլ կեցվածք ընդունածների մոտ՝ 15%-ով աճեց: 0:11:59.086,0:12:01.818 Ընդամենը երկու րոպեն հանգեցում է հորմոնալ փոփոխությունների, 0:12:01.818,0:12:04.835 որոնք ձեր ուղեղը մղում են ինքնավստահության, 0:12:04.835,0:12:07.763 հաստատակամության կամ հարմարավետության կամ էլ 0:12:07.763,0:12:11.771 լարվածության և ինքնամփոփության զգացողություն են հաղորդում: 0:12:11.771,0:12:15.627 Բոլորիս էլ դա ծանոթ է, այնպես չէ՞: 0:12:15.627,0:12:18.514 Ստացվում է, որ մեր մարմնի լեզուն է որոշում, 0:12:18.514,0:12:20.835 թե ինչ ենք մտածում մեր մասին, 0:12:20.835,0:12:23.291 դա կախված է ոչ միայն շրջապատից, այլև ինքներս մեզանից: 0:12:23.291,0:12:25.718 Բացի այդ, մեր մարմինն ազդում է մեր գիտակցության վրա: 0:12:25.718,0:12:28.124 Հարց է ծագում, 0:12:28.124,0:12:29.638 կարող է արդյո՞ք ուժեղ կեցվածք ընդունելու մի քանի րոպեն 0:12:29.638,0:12:31.929 իրապես փոխել մեր կյանքը: 0:12:31.929,0:12:34.575 Չէ՞ որ փորձն արվել է լաբորատորիայում: Դա շատ փոքր առաջադրանք է, 0:12:34.575,0:12:37.171 մի քանի րոպե տևողությամբ: Իրական կյանքում 0:12:37.171,0:12:39.946 մեզ ծանոթ իրավիճակում ե՞րբ կարող ենք կիրառել դա: 0:12:39.946,0:12:44.123 Մեր կարծիքով, այդպիսի հնարք կարելի է օգտագործել 0:12:44.123,0:12:46.711 օրինակ, երբ, ձեզ գնահատում է ձեր ընկերը, էական սոցիալական սպառնալիքի իրավիճակներում: 0:12:46.711,0:12:50.164 Ե՞րբ եք ձեզ գնահատում ձեր ընկերները: 0:12:50.164,0:12:53.848 Օրինակ, դեռահասների հետ դա հաճախ պատահում է դպրոցի ճաշարանում: 0:12:53.848,0:12:56.053 Այս հնարքը կարող եք կիրառել դպրոցական ժողովի ժամանակ 0:12:56.053,0:12:59.077 կամ երբ ինչ-որ գաղափար եք ներկայացնում, 0:12:59.077,0:13:01.934 կամ այսպիսի զրույցի ընթացքում, 0:13:01.934,0:13:04.732 կամ աշխատանքի ընդունվելիս անցկացվող հարցազրույցի ժամանակ: 0:13:04.732,0:13:07.224 Մենք մտածեցինք, որ մարդկանց մեծամասնությունը 0:13:07.224,0:13:08.461 հետաքրքրված կլինի հարցազրույցներով, 0:13:08.461,0:13:09.843 որովհետև բոլորն են անցնում դրա միջով: 0:13:09.843,0:13:13.796 Այսպիսով մենք հրապարակեցինք այս նյութը, 0:13:13.796,0:13:16.390 և այն ակտիվորեն քննարկվեց ԶԼՄ-ներում. լրագրողներն ասում էին. 0:13:16.390,0:13:19.590 «Փաստորեն այսպես պետք է անել հարցազրույցի գնալիս, ճի՞շտ է»: (Ծիծաղ) 0:13:19.590,0:13:21.981 Մենք, իհարկե, սարսափեցինք և անմիջապես ասացինք` 0:13:21.981,0:13:24.166 «Աստված իմ, ոչ, մենք ամենևին էլ սա նկատի չունեինք: 0:13:24.166,0:13:26.941 Տարբեր նկատառումներից ելնելով` մի´ արեք այդպես»: 0:13:26.941,0:13:29.532 Խոսքն այն մասին չէ, թե ինչ եք խոսում մյուսների հետ: 0:13:29.532,0:13:31.391 Խոսքն այն մասին է, թե ինչ եք խոսում ինքներդ ձեզ հետ: 0:13:31.391,0:13:34.200 Ի՞նչ եք անում հարցազրույցից առաջ: Այսպես եք անում, չէ՞: 0:13:34.200,0:13:36.466 Դուք նստում և նայում եք ձեր iPhone-ին կամ անդրոիդին` 0:13:36.466,0:13:38.752 փորձելով որևէ մեկին աչքաթող չանել: 0:13:38.752,0:13:40.946 Դուք աչքի եք անցկացնում ձեր նշումները, 0:13:40.946,0:13:42.776 կծկվում եք, փորձում ավելի փոքր լինել, 0:13:42.776,0:13:45.068 մինչդեռ միգուցե այդպես պետք է վարվեիք լոգարանում: 0:13:45.068,0:13:48.484 Համամի՞տ եք: Արեք այդպես: Երկու րոպե տրամադրեք դրան: 0:13:48.484,0:13:49.904 Հենց սա ենք մենք ուզում փորձարկել: 0:13:49.904,0:13:52.088 Եվ մենք որոշ մարդկանց լաբորատորիա հրավիրեցինք 0:13:52.088,0:13:55.465 և խնդրեցինք նրանց կրկին վստահ կամ վեհերոտ դիրքեր ընդունել: 0:13:55.465,0:13:58.097 Այնուհետև նրանք շատ լարված հարցազրույց են անցնում: 0:13:58.097,0:14:01.713 Այն տեսագրվում է և տևում է հինգ րոպե: 0:14:01.713,0:14:04.224 Նրանց նաև գնահատում են, 0:14:04.224,0:14:08.199 ընդ որում դատավորներն ոչ վերբալ ակնարկներ չեն անում, 0:14:08.199,0:14:09.806 դա է պատճառը, որ նրանք այսպիսի տեսք ունեն: 0:14:09.806,0:14:12.090 Պատկերացրեք, որ հարցազրույցն անցկացնում է նման մի մարդ: 0:14:12.090,0:14:16.713 Ամբողջ հինգ րոպեների ընթացում դեմքի ոչ մի արտահայտություն, ինչն ավելի վատ է, քան երբ ձեզ հարցախեղդ են անում: 0:14:16.713,0:14:20.026 Մարդիկ դա տանել չեն կարողանում: Մարիա Լաֆրանսն այն 0:14:20.026,0:14:22.117 «սոցիալական շարժուն ավազի մեջ խրվել» է անվանում: 0:14:22.117,0:14:23.926 Սա արագորեն բարձրացնում է կորտիզոլի մակարդակը: 0:14:23.926,0:14:25.628 Ահա այսպիսի հարցազրույց ենք մենք անցկացնում, 0:14:25.628,0:14:28.457 քանի որ ցանկանում ենք տեսնել, թե ի վերջո ինչ կպատահի: 0:14:28.457,0:14:31.564 Այնուհետ մասնագետները դիտեցին չորս տեսագրությունները: 0:14:31.564,0:14:34.736 Նրանք հիպոթեզի կամ փորձարկման պայմանների մասին գաղափար չունեն: 0:14:34.736,0:14:37.521 Նրանք չգիտեն, թե ով ինչ դիրք է ընդունել, 0:14:37.521,0:14:42.611 և նրանք նայեցին այս ձայնագրություններին, 0:14:42.611,0:14:44.683 և ասացին. «Մենք կվարձեինք այս մարդկանց», 0:14:44.683,0:14:48.105 բոլոր վստահ դիրք ընդունած մարդկանց մասին, - «մենք չենք ուզում աշխատանքի ընդունել այս մարդկանց: 0:14:48.105,0:14:50.890 Առաջիններն ավելի դրական տպավորություն են թողնում»: 0:14:50.890,0:14:55.626 Բայց ի՞նչն ազդեց այս ամենի վրա: Խոսակցության բովանդակությունը չէր պատճառը: 0:14:55.626,0:14:58.502 Թեկնածուների զգացմունքներն էին կարևոր այդ խոսակցության ընթացում: 0:14:58.502,0:15:00.551 Մենք գիտենք սա քանի որ մենք գնահատում էինք նրանց բոլոր այս փոփոխականների հիման վրա, 0:15:00.551,0:15:03.642 օրինակ` որքանով է ճիշտ կառուցված նրանց խոսքը, 0:15:03.642,0:15:06.418 նրանց ունեցած որակավորումները: 0:15:06.418,0:15:09.474 Դրանց վրա որևէ ազդեցություն չեղավ: 0:15:09.474,0:15:12.753 Կարևոր էր միայն այն, թե ինչպես են մարդիկ իրենց ներկայացնում: 0:15:12.753,0:15:14.626 Նրանք պետք է արտահայտվելու ունակություն ունենային: 0:15:14.626,0:15:16.849 Նրանց արտահայտած մտքերը չէին արտացոլում 0:15:16.849,0:15:19.385 նրանց անհատականությունը: 0:15:19.385,0:15:24.316 Հենց այս ամենն էլ ազդեց հարցազրույցը վարողների որոշման վրա: 0:15:24.316,0:15:27.684 Երբ մարդկանց ասում եմ սրա մասին, 0:15:27.684,0:15:30.563 որ մարմինը փոխում է գիտակցությունը, գիտակցությունն ազդում է վարքի վրա, 0:15:30.563,0:15:33.539 իսկ վերջինս կարող է փոխել վերջնական արդյունքը, մարդիկ պատասխանում են. 0:15:33.539,0:15:35.406 «Այդ ամենը կեղծ է թվում»: 0:15:35.406,0:15:39.185 Ես նրանց խորհուրդ եմ տալիս ձևացնել այնքան, մինչև ամեն ինչ ստացվի: 0:15:39.185,0:15:42.360 Ի պատասխան նրանք ասացին, 0:15:42.360,0:15:43.879 որ չեն ցանկանում խաբեբա, ինքնակոչ դառնալ 0:15:43.879,0:15:48.291 և գնալ այնտեղ, ուր իրենց չեն սպասում: 0:15:48.291,0:15:50.478 Այս ամենն արձագանք գտավ ինձ մեջ, 0:15:50.478,0:15:52.536 ես կուզեի մի պատմություն պատմել այն մասին, 0:15:52.536,0:15:55.946 թե ինչպես է, երբ քեզ խաբեբա, ինքնակոչ ես զգում: 0:15:55.946,0:15:58.887 Երբ ես 19 տարեկան էի, ավտովթարի ենթարկվեցի: 0:15:58.887,0:16:02.292 Ես դուրս էի ընկել մեքենայից, մի քանի անգամ պտտվել: 0:16:02.292,0:16:05.803 Ուշքի եկա գլխուղեղի վնասվածքով` վերակենդանացման բաժանմունքում: 0:16:05.803,0:16:09.395 Ինձ հեռացրել էին քոլեջից: 0:16:09.395,0:16:15.107 Տեղեկացա, որ իմ IQ-ն նվազել է երկու ստանդարտ շեղումով, 0:16:15.107,0:16:17.695 ինչը շատ ցավալի էր: 0:16:17.695,0:16:20.566 Ես գիտեի իմ IQ-ն, 0:16:20.566,0:16:22.578 քանի որ միշտ խելացի ու տաղանդավոր եմ համարվել: 0:16:22.578,0:16:25.778 Ինձ հեռացրել էին քոլեջից, ես փորձում էի վերադառնալ: 0:16:25.778,0:16:27.502 Նրանք ասում էին. «Դու չես ավարտի քոլեջը, 0:16:27.502,0:16:30.379 գուցե մեկ այլ զբաղմունք գտնես, 0:16:30.379,0:16:32.277 բայց դա քեզ համար չէ»: 0:16:32.277,0:16:36.161 Ինձ իսկապես շատ դժվար էր, պիտի ասեմ, 0:16:36.161,0:16:38.935 որ ոչինչ չի կարող ստիպել քեզ ավելի անզոր զգալ, 0:16:38.935,0:16:40.794 քան երբ զրկվում ես քո ինքնությունից, 0:16:40.794,0:16:45.203 որն իմ պարագայում խելացիությունն էր: 0:16:45.203,0:16:47.805 Ես ինձ բացարձակապես անզոր էի զգում, սակայն առանց թևաթափ լինելու աշխատում էի օրուգիշեր: 0:16:47.805,0:16:50.939 Ի վերջո հաջողությունը ժպտաց ինձ և ամեն ինչ ստացվեց: 0:16:50.939,0:16:53.391 Վերջիվերջո ավարտեցի քոլեջը: 0:16:53.391,0:16:55.198 Ուսումս հասակակիցներիցս չորս տարի ավելի տևեց, 0:16:55.198,0:16:59.756 ես համոզեցի իմ պահապան հրեշտակին` 0:16:59.756,0:17:02.700 Սյուզան Ֆիսկեին օգնել ինձ, և կարողացա ընդունվել Փրինսթոնի համալսարան: 0:17:02.700,0:17:05.551 Այնուամենայնիվ, ես չէի դադարում մտածել, որ դա իմ տեղը չէ, 0:17:05.551,0:17:06.845 որ ես ինքնակոչ եմ: 0:17:06.845,0:17:08.426 Եվ իմ առաջին տարեվերջյան ելույթից մեկ գիշեր առաջ 0:17:08.426,0:17:11.064 (դա 20-րոպե տևողությամբ ելույթ էր 0:17:11.064,0:17:13.099 Փրինսթոնում` 20 մարդկանց առջև), 0:17:13.099,0:17:15.986 ես այնքան էի վախենում, որ բոլորը կիմանան դրա մասին, որ զանգահարեցի նրան և ասացի. 0:17:15.986,0:17:18.799 «Ամեն ինչ վերջացած է»: 0:17:18.799,0:17:20.655 Ի պատասխան նա ասաց. «Դու չես կարող թողնել ուսումը, 0:17:20.655,0:17:23.213 քանի որ ես գրազ եմ եկել, որ քեզ մոտ ամեն ինչ կստացվի: 0:17:23.213,0:17:25.404 Դու պետք է մնաս և ձևացնես այնքան, 0:17:25.404,0:17:26.761 մինչև որ ստացվի: 0:17:26.761,0:17:30.541 Դու կունենաս այնքան ելույթ, որքան կհանձնարարվի: 0:17:30.541,0:17:32.280 Նորից ու նորից, 0:17:32.280,0:17:35.249 նույնիսկ եթե դու վախենում կամ սարսափում ես 0:17:35.249,0:17:37.827 կամ մարմինդ այլևս քեզ չի ենթարկվում, 0:17:37.827,0:17:40.992 մինչև որ ինքդ քեզ չասես «Աստված իմ, ես անում եմ դա: 0:17:40.992,0:17:43.958 Ես դարձա` ինչ ուզում էի: Ես իսկապես անում եմ դա»: 0:17:43.958,0:17:46.368 Եվ այդպես էլ արեցի: Հինգ տարի քոլեջում 0:17:46.368,0:17:48.109 մի քանի տարի էլ Նորթվեստերն համալսարանում: 0:17:48.109,0:17:50.696 Այնուհետ` Հարվարդ: Ես այլևս այդ մասին չեմ մտածում, 0:17:50.696,0:17:54.196 բայց շատ երկար ժամանակ մտածում էի, 0:17:54.196,0:17:56.500 որ Հարվարդն իմ տեղը չէ, սա իմ տեղը չէ: 0:17:56.500,0:17:58.978 Այսպիսով, Հարվարդում իմ առաջին ուսումնական տարվա վերջում մի ուսանողուհի, 0:17:58.978,0:18:03.544 ով ամբողջ կիսամյակի ընթացքում ոչինչ չէր պատասխանել և 0:18:03.544,0:18:06.751 ում ես խորհուրդ էի տվել դասերին մասնակցել` չձախողվելու համար, 0:18:06.751,0:18:09.253 եկավ ինձ մոտ: Ես նրան իրականում ընդհանրապես չէի ճանաչում: 0:18:09.253,0:18:13.235 Նա լրիվ թևաթափ եղած եկավ ու ասաց. 0:18:13.235,0:18:19.280 «Սա իմ տեղը չէ»: 0:18:19.280,0:18:23.408 Եկել էր իսկության պահը, որին երկու բան նպաստեց: 0:18:23.408,0:18:24.902 Նախ, ես հասկացա, որ այլևս չունեմ այդ զգացողությունը: 0:18:24.902,0:18:28.136 Հասկանո՞ւմ եք: 0:18:28.136,0:18:30.818 Ես այդ զգացողությունը չունեի, իսկ նա ուներ, և ես հասկանում էի նրա ապրումները: 0:18:30.818,0:18:33.455 Եվ երկրորդ` սա իր տեղն էր: 0:18:33.455,0:18:35.259 Նա կարող է ձևացնել` մինչև որ ամեն ինչ ստացվի: 0:18:35.259,0:18:38.999 Եվ ես ասացի նրան. «Ո´չ, սա քո տեղն է: Դու պե´տք է մնաս այստեղ: 0:18:38.999,0:18:40.434 Եվ վաղը դու կձեւացնես 0:18:40.434,0:18:43.498 ավելի ուժեղ, ավելի ինքնավստահ կդառձնես քեզ 0:18:43.498,0:18:46.521 և դու…(Ծափահարություններ) 0:18:46.521,0:18:48.560 (Ծափահարություններ) 0:18:48.560,0:18:52.993 Եվ դու մտնես լսարան և 0:18:52.993,0:18:55.417 հանդես կգաս լավագույն ձևով»: 0:18:55.417,0:18:58.422 Իսկ գիտե՞ք, թե ինչ եղավ: Նա հենց այդպես էլ արեց: 0:18:58.422,0:18:59.285 Ուսանողները շրջվում և միմյանց շշնջում էին. 0:18:59.285,0:19:02.729 «Տեր Աստված, մենք նույնիսկ չենք էլ նկատել, որ նա նստած է եղել այնտեղ»: (Ծիծաղ): 0:19:02.729,0:19:05.600 Մի քանի ամիս անց այդ աղջիկը եկավ ինձ մոտ, և ես հասկացա, 0:19:05.600,0:19:07.884 որ նա ոչ թե պարզապես ձևացնում էր` մինչև որ ամեն ինչ ստացվի, 0:19:07.884,0:19:10.608 այլև իսկապես ձևացրել էր և դարձել այն, ինչ ուզում էր: 0:19:10.608,0:19:12.431 Նա փոխվել էր: 0:19:12.431,0:19:16.515 Այդ իսկ պատճառով ցանկանում եմ ասել ձեզ` մի ձևացրեք` մինչև որ ձեզ մոտ ստացվի, 0:19:16.515,0:19:19.312 ձևացրեք այնքան ժամանակ, մինչ կդառնաք այն, ինձ ուզում եք: 0:19:19.312,0:19:22.953 Արեք դա այնքան ժամանակ քանի դեռ այն չի դարձել ձեր մի մասնիկը: 0:19:22.953,0:19:25.608 Վերջում ցանկանում եմ ավելացնել` 0:19:25.608,0:19:30.080 փոքրիկ խորամանկությունները կարող են հանգեցնել մեծ փոփոխությունների: 0:19:30.080,0:19:32.577 Այն երկու րոպեները: 0:19:32.577,0:19:34.313 Երկու րոպեները, երկու րոպեները, երկու րոպեները: 0:19:34.313,0:19:37.559 Մինչ հաջորդ լարված իրավիճակին անցնելը, 0:19:37.559,0:19:40.265 վերելակում, լոգարանում, փակ դռների ետևում` 0:19:40.265,0:19:43.504 ձեր սեղանի մոտ երկու րոպեով վստահ դիրք ընդունեք: 0:19:43.504,0:19:45.944 Ահա´ թե ինչպես պետք է անեք: Ձեր միտքը կենտրոնացրեք 0:19:45.944,0:19:47.766 տվյալ իրադրությունից լավագույն օգուտ քաղելու վրա: 0:19:47.766,0:19:50.731 Բարձրացրեք ձեր տեստոստերոնի մակարդակը, իջեցրեք կորտիզոլի մակարդակը: 0:19:50.731,0:19:54.697 Թույլ մի´ տվեք այնպիսի իրադրություն, որ մտածեք, թե ձեր կարողությունները ցույց չեք տվել: 0:19:54.697,0:19:57.049 Պետք է միշտ մտածել. 0:19:57.049,0:19:58.885 «Հիմա ես ներս կմտնեմ ու կասեմ ու ցույց կտամ, թե ով եմ ես»: 0:19:58.885,0:20:01.427 Կխնդրեի ձեզ առաջին հերթին, 0:20:01.427,0:20:05.208 ոչ միայն վստահ դիրք ընդունել, 0:20:05.208,0:20:07.094 այլև կիսվել այս ամենով, 0:20:07.094,0:20:10.322 քանի որ դա այնքան հեշտ է: 0:20:10.322,0:20:12.199 Ես եսամոլության խնդիր չունեմ: (Ծիծաղ): 0:20:12.199,0:20:14.086 Կիսվեք մարդկանց հետ այդ մասին, 0:20:14.086,0:20:15.947 չէ՞ որ շատ մարդիկ, ում դա ամենաշատն է անհրաժեշտ, 0:20:15.947,0:20:20.105 չունեն համապատասխան միջոցներ ու հնարավորություններ, 0:20:20.105,0:20:23.231 հասարակական դիրք կամ ուժ: 0:20:23.231,0:20:24.514 Տվե´ք նրանց այդ հնարավորությունը, քանի որ նրանք կարող են դա անել: 0:20:24.514,0:20:27.343 Նրանց հարկավոր է իրենց մարմինը, առանձնանալու հնարավորություն և երկու րոպե, 0:20:27.343,0:20:30.493 և դա հիմնովին կարող է փոխել նրանց կյանքը: 0:20:30.493,0:20:34.679 Շնորհակալություն: (Ծափահարություններ) 0:20:34.679,0:20:41.569 (Ծափահարություններ)