Ի՞նչ է կատարվում սրտի կաթվածի ժամանակ - Կրիշնա Սուդհիր
-
0:07 - 0:13Աշխարհում ամեն տարի սրտի կաթվածից
մահանում է մոտ 7 մլն մարդ, -
0:13 - 0:15իսկ սրտանոթային հիվանդությունը,
-
0:15 - 0:18որ հարուցում է սրտի կաթված կամ,
օրինակ, ինսուլտ, -
0:18 - 0:20աշխարհում առաջինն է մահացության վտանգով։
-
0:20 - 0:23Այսպիսով, ո՞րն է սրտի կաթվածի պատճառը։
-
0:23 - 0:25Ինչպես բոլոր մկանները, սիրտը ևս
ունի թթվածնի կարիք, -
0:25 - 0:29իսկ սրտի կաթվածի ժամանակ թթվածնի
քանակը չի բավարարում։ -
0:29 - 0:31Ճարպի պաշարները կամ հատուկ ափսեները
-
0:31 - 0:33առաջանում են մեր կորոնար զարկերակներում։
-
0:33 - 0:37Դրանք այն անոթներն են, որ սրտին
մատակարարում են թթվածնով հարուստ արյուն։ -
0:37 - 0:39Այս ափսեները մեծանում են տարիքին
զուգընթաց, -
0:39 - 0:41երբեմն հաստանում են,
-
0:41 - 0:42պնդանում
-
0:42 - 0:43կամ այրվում։
-
0:43 - 0:46Ի վերջո, ափսեները կարող են
առաջացնել խցանում։ -
0:46 - 0:49Եթե ափսեներից մեկը պատռվում է կամ ճաքվում,
-
0:49 - 0:52րոպեներ անց դրա շուրջ արյունը
սկսում է մակարդվել, -
0:52 - 0:56և մասամբ խցանված զարկերակը
կարող է ամբողջությամբ խցանվել։ -
0:56 - 0:59Դեպի սրտամկան արյան հոսքը դադարում է,
-
0:59 - 1:03իսկ թթվածնի քաղց ունեցող բջիջները
մեռնում են մի քանի րոպեների ընթացքում։ -
1:03 - 1:06Սա սրտամկանի ինֆարկտ է
-
1:06 - 1:07կամ սրտի կաթված։
-
1:07 - 1:11Վիճակը կարող է արագ վատթարանալ
բուժման բացակայության պայմաններում։ -
1:11 - 1:15Վնասված մկանը կարող է նաև
դադարել արյուն մղել, -
1:15 - 1:17իսկ դրա արդյունքում հնարավոր է ռիթմի
խախտում: -
1:17 - 1:21Վատթարագույն դեպքում սրտի կաթվածի
արդյունքում մարդը կարող է հանկարծամահ լինել։ -
1:21 - 1:24Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ մարդու
մոտ սրտի կաթված է։ -
1:24 - 1:27Ամենաընդհանուր ախտանիշը
կրծքավանդակի ցավն է, -
1:27 - 1:30որի պատճառը թթվածնազուրկ սրտամկանն է։
-
1:30 - 1:33Հիվանդները բնորոշում են այն իբրև
հարված կամ նման մի բան։ -
1:33 - 1:35Այն կարող է ճառագայթել դեպի ձախ թևը,
-
1:35 - 1:35ծնոտը,
-
1:35 - 1:36մեջքը
-
1:36 - 1:37կամ որովայնը։
-
1:37 - 1:42Բայց դա միշտ այնքան հանկարծակի ու
դրամատիկ չէ, որքան ֆիլմերում։ -
1:42 - 1:44Որոշ մարդիկ ունենում են սրտխաոնոց
-
1:44 - 1:45կամ դժվարանում են շնչել։
-
1:45 - 1:48Կանանց և տարեցների մոտ այդ ախտանիշները
կարող են լինել ոչ այնքան արտահայտիչ։ -
1:48 - 1:53Նրանց դեպքում թուլությունն ու
հոգնածությունը հիմնական նշաններն են։ -
1:53 - 1:55Որքան էլ որ զարմանալի է, շատ մարդկանց
մոտ, հատկապես՝ -
1:55 - 1:59դիաբետով հիվանդների, ում
մոտ ցավային նյարդերը քայքայված են, -
1:59 - 2:01սրտի կաթվածը կարող է լինել աննկատ։
-
2:01 - 2:04Եթե Ձեզ թվում է, որ ինչ-որ մեկի մոտ,
գուցե, սրտի կաթված է, -
2:04 - 2:07ամենակարևոր բանն արագ արձագանքելն է։
-
2:07 - 2:11Եթե ունեք կապ առաջին օգության
ծառայությունների հետ, զանգե՛ք։ -
2:11 - 2:13Նրանք հիվանդանոց հասնելու
ամենաարագ ուղին են։ -
2:13 - 2:16Ասպիրինը, որ նոսրացնում է արյունը,
-
2:16 - 2:19և նիտրոգլիցերինը, որ բացում է
զարկերակները, -
2:19 - 2:22կարող են օգնել կայունացնելու
հիվանդի վիճակը։ -
2:22 - 2:25Հիվանդանոցում բժիշկները կարող են
ախտորոշել սրտի կաթված։ -
2:25 - 2:28Նրանք հիմնականում օգտագործում են
ԷԿԳ (էլեկտրակարդիոգրամմա)՝ -
2:28 - 2:30չափելու սրտի էլեկտրական ակտիվությունը,
-
2:30 - 2:33և ստուգում են արյունը՝ սրտամկանի
վնասվածքը գնահատելու համար։ -
2:33 - 2:37Հետո հիվանդին տանում են առաջատար
սարքերով հագեցած սրտային բաժանմունք, -
2:37 - 2:40որտեղ ստուգում են խցանումների
առաջացման տեղը։ -
2:40 - 2:43Սրտաբանները կարող են վերաբացել
խցանված զարկերակը -
2:43 - 2:47օդով լցված փուչիկի օգնությամբ, որն
անվանում ենք անգիոպլաստիկա։ -
2:47 - 2:51Շատ հաճախ նրանք տեղադրում են նաև
պոլիմերային ստենտ, -
2:51 - 2:53որը զարկերակը բաց է պահում։
-
2:53 - 2:58Ավելի ծավալային խցանումների դեպքում
անհրաժեշտ է կորոնար զարկերակների
շրջանցային վիրահատություն։ -
2:58 - 3:02Մարմնի այլ մասի երակի կամ
զարկերակի օգտագործմամբ -
3:02 - 3:06սրտի վիրաբույժները կարող են այնպես
անել, որ արյան հոսքը շրջանցի խցանումը։ -
3:06 - 3:09Սա կօգնի վերականգնել արյան
շրջանառությունը դեպի սրտամկան՝ -
3:09 - 3:11վերականգնելով սրտի գործունեությունը։
-
3:11 - 3:13Սրտի կաթվածի բուժումն առաջնակարգ է,
-
3:13 - 3:15բայց կանխումը ճակատագրական է։
-
3:15 - 3:19Ե՛վ գեները, և՛ կենսակերպի գործոնները
ունենում են իրենց ազդեցությունը։ -
3:19 - 3:22Լավն այն է, որ Դուք կարող եք փոխել
Ձեր կենսակերպը։ -
3:22 - 3:25Վարժությունները, առողջ սննդակարգն
ու նիհարելը, -
3:25 - 3:27բոլորն էլ նվազեցնում են
սրտի կաթվածի հավանականությունը՝ -
3:27 - 3:29անկախ նրանից՝ եղե՞լ է նախկինում
նման դեպք, թե՞ ոչ։ -
3:29 - 3:32Բժիշկները խորհուրդ են տալիս մարզվել
շաբաթական մի քանի անգամ, -
3:32 - 3:35կատարել և՛ աերոբիկ, և՛ մկանները
զարգացնող վարժություններ։ -
3:35 - 3:39Առողջ սննդակարգի մեջ չեն մտնում
ո՛չ շաքարը, ո՛չ էլ հագեցած ճարպերը, -
3:39 - 3:41որոնք երկուսն էլ կապված են
սրտային հիվանդությունների հետ։ -
3:41 - 3:43Եվ այսպես, ի՞նչ է պետք ուտել։
-
3:43 - 3:44Բանջարեղենների մանրաթելերը,
-
3:44 - 3:47կարմիր մսի փոխարեն հավն ու ձուկը,
-
3:47 - 3:50ամբողջ հացահատիկեղենն ու ընկուզեղենը,
օրինակ՝ պոպոքն ու նուշը, -
3:50 - 3:52բոլորն էլ, կարծեք թե, օգտակար են։
-
3:52 - 3:57Ճիշտ սննդակարգի ու մարզումների ծրագիրը նույնպես
կարող են Ձեր քաշը պահել ճիշտ սահմաններում, -
3:57 - 4:00ինչը նույնպես կնվազեցնի սրտի
կաթվածի հավանականությունը։ -
4:00 - 4:03Եվ իհարկե, դեղամիջոցները նույնպես
կարող են օգնել կանխել սրտի կաթվածը։ -
4:03 - 4:06Օրինակ՝ բժիշկները հաճախ նշանակում են
փոքր չափաքանակով ասպիրին, -
4:06 - 4:10հիմանակում այն հիվանդներին, ովքեր
արդեն տարել են սրտի կաթված, -
4:10 - 4:13և նրանց համար, ովքեր գտնվում են
բարձր ռիսկային գոտում։ -
4:13 - 4:15Եվ դեղամիջոցները, որ օգնում են
պայքարել ռիսկային գործոնների հետ, -
4:15 - 4:18ինչպիսիք են արյան բարձր ճնշումը,
խոլեստերինն ու դիաբետը, -
4:18 - 4:21նույնպես կօգնեն նվազեցնել սրտի
կաթվածի վտանգը։ -
4:21 - 4:25Սրտի կաթվածը տարածված երևույթ է, բայց դա
չի նշանակում, որ դրանից խուսափելն անհնար է։ -
4:25 - 4:26Առողջ սննդակարգը,
-
4:26 - 4:28ծխախոտի բացառումը,
-
4:28 - 4:29նիհարությունը,
-
4:29 - 4:32բավարար քունն ու շատ ծիծաղը այն
-
4:32 - 4:36առաջնային պայմաններն են, որ ապահովում
են Ձեր մարմնի ամենակարևոր մկանի -
4:36 - 4:37հետագա աշխատանքը։
- Title:
- Ի՞նչ է կատարվում սրտի կաթվածի ժամանակ - Կրիշնա Սուդհիր
- Speaker:
- Krishna Sudhir
- Description:
-
Ամբողջական դասը կարող եք գտնել այստեղ՝ http://ed.ted.com/lessons/what-happens-during-a-heart-attack-krishna-sudhir
Աշխարհում ամեն տարի սրտի կաթվածից մահանում է մոտ 7 մլն մարդ։ Իսկ սրտանոթային հիվանդությունը,
որ հարուցում է սրտի կաթված կամ, օրինակ, ինսուլտ,
աշխարհում առաջինն է մահացության վտանգով։ Այսպիսով, ո՞րն է սրտի կաթվածի պատճառը։ Կրիշնա Սուդհիրը քննում է այս մահացու հիվանդության առաջնային պատճառներն ու բուժման ձևերը։Դասը պատրաստեց Կրիշնա Սուդհիրը։
Անիմացիայի հեղինակ՝ Չեդվիք Ուայթհեդ։ - Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 04:54
Kristine Sargsyan approved Armenian subtitles for What happens during a heart attack? | ||
Tamara Shanoyan accepted Armenian subtitles for What happens during a heart attack? | ||
Tamara Shanoyan edited Armenian subtitles for What happens during a heart attack? | ||
Իրինա Սուքիասյան edited Armenian subtitles for What happens during a heart attack? |