1 00:00:07,410 --> 00:00:12,980 Աշխարհում ամեն տարի սրտի կաթվածից մահանում է մոտ 7 մլն մարդ, 2 00:00:12,980 --> 00:00:14,901 իսկ սրտանոթային հիվանդությունը, 3 00:00:14,901 --> 00:00:18,060 որ հարուցում է սրտի կաթված կամ, օրինակ, ինսուլտ, 4 00:00:18,060 --> 00:00:20,500 աշխարհում առաջինն է մահացության վտանգով։ 5 00:00:20,500 --> 00:00:22,650 Այսպիսով, ո՞րն է սրտի կաթվածի պատճառը։ 6 00:00:22,650 --> 00:00:25,140 Ինչպես բոլոր մկանները, սիրտը ևս ունի թթվածնի կարիք, 7 00:00:25,140 --> 00:00:28,550 իսկ սրտի կաթվածի ժամանակ թթվածնի քանակը չի բավարարում։ 8 00:00:28,550 --> 00:00:30,541 Ճարպի պաշարները կամ հատուկ ափսեները 9 00:00:30,541 --> 00:00:33,241 առաջանում են մեր կորոնար զարկերակներում։ 10 00:00:33,241 --> 00:00:37,208 Դրանք այն անոթներն են, որ սրտին մատակարարում են թթվածնով հարուստ արյուն։ 11 00:00:37,208 --> 00:00:39,490 Այս ափսեները մեծանում են տարիքին զուգընթաց, 12 00:00:39,490 --> 00:00:40,760 երբեմն հաստանում են, 13 00:00:40,760 --> 00:00:41,780 պնդանում 14 00:00:41,780 --> 00:00:43,091 կամ այրվում։ 15 00:00:43,091 --> 00:00:45,960 Ի վերջո, ափսեները կարող են առաջացնել խցանում։ 16 00:00:45,960 --> 00:00:48,791 Եթե ափսեներից մեկը պատռվում է կամ ճաքվում, 17 00:00:48,791 --> 00:00:52,169 րոպեներ անց դրա շուրջ արյունը սկսում է մակարդվել, 18 00:00:52,169 --> 00:00:56,252 և մասամբ խցանված զարկերակը կարող է ամբողջությամբ խցանվել։ 19 00:00:56,252 --> 00:00:58,712 Դեպի սրտամկան արյան հոսքը դադարում է, 20 00:00:58,712 --> 00:01:03,061 իսկ թթվածնի քաղց ունեցող բջիջները մեռնում են մի քանի րոպեների ընթացքում։ 21 00:01:03,061 --> 00:01:05,911 Սա սրտամկանի ինֆարկտ է 22 00:01:05,911 --> 00:01:07,311 կամ սրտի կաթված։ 23 00:01:07,311 --> 00:01:11,302 Վիճակը կարող է արագ վատթարանալ բուժման բացակայության պայմաններում։ 24 00:01:11,302 --> 00:01:14,712 Վնասված մկանը կարող է նաև դադարել արյուն մղել, 25 00:01:14,712 --> 00:01:17,102 իսկ դրա արդյունքում հնարավոր է ռիթմի խախտում: 26 00:01:17,102 --> 00:01:21,472 Վատթարագույն դեպքում սրտի կաթվածի արդյունքում մարդը կարող է հանկարծամահ լինել։ 27 00:01:21,472 --> 00:01:24,441 Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ մարդու մոտ սրտի կաթված է։ 28 00:01:24,441 --> 00:01:26,723 Ամենաընդհանուր ախտանիշը կրծքավանդակի ցավն է, 29 00:01:26,723 --> 00:01:29,622 որի պատճառը թթվածնազուրկ սրտամկանն է։ 30 00:01:29,622 --> 00:01:32,822 Հիվանդները բնորոշում են այն իբրև հարված կամ նման մի բան։ 31 00:01:32,822 --> 00:01:34,633 Այն կարող է ճառագայթել դեպի ձախ թևը, 32 00:01:34,633 --> 00:01:35,472 ծնոտը, 33 00:01:35,472 --> 00:01:36,241 մեջքը 34 00:01:36,241 --> 00:01:37,473 կամ որովայնը։ 35 00:01:37,473 --> 00:01:41,622 Բայց դա միշտ այնքան հանկարծակի ու դրամատիկ չէ, որքան ֆիլմերում։ 36 00:01:41,622 --> 00:01:43,513 Որոշ մարդիկ ունենում են սրտխաոնոց 37 00:01:43,513 --> 00:01:44,932 կամ դժվարանում են շնչել։ 38 00:01:44,932 --> 00:01:48,283 Կանանց և տարեցների մոտ այդ ախտանիշները կարող են լինել ոչ այնքան արտահայտիչ։ 39 00:01:48,283 --> 00:01:52,592 Նրանց դեպքում թուլությունն ու հոգնածությունը հիմնական նշաններն են։ 40 00:01:52,592 --> 00:01:54,513 Որքան էլ որ զարմանալի է, շատ մարդկանց մոտ, հատկապես՝ 41 00:01:54,513 --> 00:01:58,642 դիաբետով հիվանդների, ում մոտ ցավային նյարդերը քայքայված են, 42 00:01:58,642 --> 00:02:01,192 սրտի կաթվածը կարող է լինել աննկատ։ 43 00:02:01,192 --> 00:02:03,993 Եթե Ձեզ թվում է, որ ինչ-որ մեկի մոտ, գուցե, սրտի կաթված է, 44 00:02:03,993 --> 00:02:07,163 ամենակարևոր բանն արագ արձագանքելն է։ 45 00:02:07,163 --> 00:02:11,032 Եթե ունեք կապ առաջին օգության ծառայությունների հետ, զանգե՛ք։ 46 00:02:11,032 --> 00:02:13,474 Նրանք հիվանդանոց հասնելու ամենաարագ ուղին են։ 47 00:02:13,474 --> 00:02:15,825 Ասպիրինը, որ նոսրացնում է արյունը, 48 00:02:15,825 --> 00:02:18,624 և նիտրոգլիցերինը, որ բացում է զարկերակները, 49 00:02:18,624 --> 00:02:21,594 կարող են օգնել կայունացնելու հիվանդի վիճակը։ 50 00:02:21,594 --> 00:02:24,933 Հիվանդանոցում բժիշկները կարող են ախտորոշել սրտի կաթված։ 51 00:02:24,933 --> 00:02:27,524 Նրանք հիմնականում օգտագործում են ԷԿԳ (էլեկտրակարդիոգրամմա)՝ 52 00:02:27,524 --> 00:02:30,034 չափելու սրտի էլեկտրական ակտիվությունը, 53 00:02:30,034 --> 00:02:33,294 և ստուգում են արյունը՝ սրտամկանի վնասվածքը գնահատելու համար։ 54 00:02:33,294 --> 00:02:36,765 Հետո հիվանդին տանում են առաջատար սարքերով հագեցած սրտային բաժանմունք, 55 00:02:36,765 --> 00:02:40,105 որտեղ ստուգում են խցանումների առաջացման տեղը։ 56 00:02:40,105 --> 00:02:42,734 Սրտաբանները կարող են վերաբացել խցանված զարկերակը 57 00:02:42,734 --> 00:02:47,365 օդով լցված փուչիկի օգնությամբ, որն անվանում ենք անգիոպլաստիկա։ 58 00:02:47,365 --> 00:02:50,794 Շատ հաճախ նրանք տեղադրում են նաև պոլիմերային ստենտ, 59 00:02:50,794 --> 00:02:53,148 որը զարկերակը բաց է պահում։ 60 00:02:53,148 --> 00:02:57,625 Ավելի ծավալային խցանումների դեպքում անհրաժեշտ է կորոնար զարկերակների շրջանցային վիրահատություն։ 61 00:02:57,625 --> 00:03:01,730 Մարմնի այլ մասի երակի կամ զարկերակի օգտագործմամբ 62 00:03:01,730 --> 00:03:05,866 սրտի վիրաբույժները կարող են այնպես անել, որ արյան հոսքը շրջանցի խցանումը։ 63 00:03:05,866 --> 00:03:09,389 Սա կօգնի վերականգնել արյան շրջանառությունը դեպի սրտամկան՝ 64 00:03:09,389 --> 00:03:11,367 վերականգնելով սրտի գործունեությունը։ 65 00:03:11,367 --> 00:03:13,111 Սրտի կաթվածի բուժումն առաջնակարգ է, 66 00:03:13,111 --> 00:03:15,448 բայց կանխումը ճակատագրական է։ 67 00:03:15,448 --> 00:03:19,070 Ե՛վ գեները, և՛ կենսակերպի գործոնները ունենում են իրենց ազդեցությունը։ 68 00:03:19,070 --> 00:03:22,174 Լավն այն է, որ Դուք կարող եք փոխել Ձեր կենսակերպը։ 69 00:03:22,174 --> 00:03:24,566 Վարժությունները, առողջ սննդակարգն ու նիհարելը, 70 00:03:24,566 --> 00:03:27,039 բոլորն էլ նվազեցնում են սրտի կաթվածի հավանականությունը՝ 71 00:03:27,039 --> 00:03:29,019 անկախ նրանից՝ եղե՞լ է նախկինում նման դեպք, թե՞ ոչ։ 72 00:03:29,019 --> 00:03:32,006 Բժիշկները խորհուրդ են տալիս մարզվել շաբաթական մի քանի անգամ, 73 00:03:32,006 --> 00:03:35,180 կատարել և՛ աերոբիկ, և՛ մկանները զարգացնող վարժություններ։ 74 00:03:35,180 --> 00:03:38,826 Առողջ սննդակարգի մեջ չեն մտնում ո՛չ շաքարը, ո՛չ էլ հագեցած ճարպերը, 75 00:03:38,826 --> 00:03:41,096 որոնք երկուսն էլ կապված են սրտային հիվանդությունների հետ։ 76 00:03:41,096 --> 00:03:42,567 Եվ այսպես, ի՞նչ է պետք ուտել։ 77 00:03:42,567 --> 00:03:44,237 Բանջարեղենների մանրաթելերը, 78 00:03:44,237 --> 00:03:46,683 կարմիր մսի փոխարեն հավն ու ձուկը, 79 00:03:46,683 --> 00:03:49,946 ամբողջ հացահատիկեղենն ու ընկուզեղենը, օրինակ՝ պոպոքն ու նուշը, 80 00:03:49,946 --> 00:03:52,356 բոլորն էլ, կարծեք թե, օգտակար են։ 81 00:03:52,356 --> 00:03:56,737 Ճիշտ սննդակարգի ու մարզումների ծրագիրը նույնպես կարող են Ձեր քաշը պահել ճիշտ սահմաններում, 82 00:03:56,737 --> 00:03:59,548 ինչը նույնպես կնվազեցնի սրտի կաթվածի հավանականությունը։ 83 00:03:59,548 --> 00:04:03,167 Եվ իհարկե, դեղամիջոցները նույնպես կարող են օգնել կանխել սրտի կաթվածը։ 84 00:04:03,167 --> 00:04:06,267 Օրինակ՝ բժիշկները հաճախ նշանակում են փոքր չափաքանակով ասպիրին, 85 00:04:06,267 --> 00:04:09,976 հիմանակում այն հիվանդներին, ովքեր արդեն տարել են սրտի կաթված, 86 00:04:09,976 --> 00:04:12,847 և նրանց համար, ովքեր գտնվում են բարձր ռիսկային գոտում։ 87 00:04:12,847 --> 00:04:14,956 Եվ դեղամիջոցները, որ օգնում են պայքարել ռիսկային գործոնների հետ, 88 00:04:14,956 --> 00:04:18,337 ինչպիսիք են արյան բարձր ճնշումը, խոլեստերինն ու դիաբետը, 89 00:04:18,337 --> 00:04:21,038 նույնպես կօգնեն նվազեցնել սրտի կաթվածի վտանգը։ 90 00:04:21,038 --> 00:04:25,057 Սրտի կաթվածը տարածված երևույթ է, բայց դա չի նշանակում, որ դրանից խուսափելն անհնար է։ 91 00:04:25,057 --> 00:04:26,176 Առողջ սննդակարգը, 92 00:04:26,176 --> 00:04:27,599 ծխախոտի բացառումը, 93 00:04:27,599 --> 00:04:28,728 նիհարությունը, 94 00:04:28,728 --> 00:04:31,528 բավարար քունն ու շատ ծիծաղը այն 95 00:04:31,528 --> 00:04:35,769 առաջնային պայմաններն են, որ ապահովում են Ձեր մարմնի ամենակարևոր մկանի 96 00:04:35,769 --> 00:04:37,417 հետագա աշխատանքը։