WEBVTT 00:00:07.410 --> 00:00:12.980 Աշխարհում ամեն տարի սրտի կաթվածից մահանում է մոտ 7 մլն մարդ, 00:00:12.980 --> 00:00:14.901 իսկ սրտանոթային հիվանդությունը, 00:00:14.901 --> 00:00:18.060 որ հարուցում է սրտի կաթված կամ, օրինակ, ինսուլտ, 00:00:18.060 --> 00:00:20.500 աշխարհում առաջինն է մահացության վտանգով։ 00:00:20.500 --> 00:00:22.650 Այսպիսով, ո՞րն է սրտի կաթվածի պատճառը։ 00:00:22.650 --> 00:00:25.140 Ինչպես բոլոր մկանները, սիրտը ևս ունի թթվածնի կարիք, 00:00:25.140 --> 00:00:28.550 իսկ սրտի կաթվածի ժամանակ թթվածնի քանակը չի բավարարում։ 00:00:28.550 --> 00:00:30.541 Ճարպի պաշարները կամ հատուկ ափսեները 00:00:30.541 --> 00:00:33.241 առաջանում են մեր կորոնար զարկերակներում։ 00:00:33.241 --> 00:00:37.208 Դրանք այն անոթներն են, որ սրտին մատակարարում են թթվածնով հարուստ արյուն։ 00:00:37.208 --> 00:00:39.490 Այս ափսեները մեծանում են տարիքին զուգընթաց, 00:00:39.490 --> 00:00:40.760 երբեմն հաստանում են, 00:00:40.760 --> 00:00:41.780 պնդանում 00:00:41.780 --> 00:00:43.091 կամ այրվում։ 00:00:43.091 --> 00:00:45.960 Ի վերջո, ափսեները կարող են առաջացնել խցանում։ 00:00:45.960 --> 00:00:48.791 Եթե ափսեներից մեկը պատռվում է կամ ճաքվում, 00:00:48.791 --> 00:00:52.169 րոպեներ անց դրա շուրջ արյունը սկսում է մակարդվել, 00:00:52.169 --> 00:00:56.252 և մասամբ խցանված զարկերակը կարող է ամբողջությամբ խցանվել։ 00:00:56.252 --> 00:00:58.712 Դեպի սրտամկան արյան հոսքը դադարում է, 00:00:58.712 --> 00:01:03.061 իսկ թթվածնի քաղց ունեցող բջիջները մեռնում են մի քանի րոպեների ընթացքում։ 00:01:03.061 --> 00:01:05.911 Սա սրտամկանի ինֆարկտ է 00:01:05.911 --> 00:01:07.311 կամ սրտի կաթված։ 00:01:07.311 --> 00:01:11.302 Վիճակը կարող է արագ վատթարանալ բուժման բացակայության պայմաններում։ 00:01:11.302 --> 00:01:14.712 Վնասված մկանը կարող է նաև դադարել արյուն մղել, 00:01:14.712 --> 00:01:17.102 իսկ դրա արդյունքում հնարավոր է ռիթմի խախտում: 00:01:17.102 --> 00:01:21.472 Վատթարագույն դեպքում սրտի կաթվածի արդյունքում մարդը կարող է հանկարծամահ լինել։ 00:01:21.472 --> 00:01:24.441 Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ մարդու մոտ սրտի կաթված է։ 00:01:24.441 --> 00:01:26.723 Ամենաընդհանուր ախտանիշը կրծքավանդակի ցավն է, 00:01:26.723 --> 00:01:29.622 որի պատճառը թթվածնազուրկ սրտամկանն է։ 00:01:29.622 --> 00:01:32.822 Հիվանդները բնորոշում են այն իբրև հարված կամ նման մի բան։ 00:01:32.822 --> 00:01:34.633 Այն կարող է ճառագայթել դեպի ձախ թևը, 00:01:34.633 --> 00:01:35.472 ծնոտը, 00:01:35.472 --> 00:01:36.241 մեջքը 00:01:36.241 --> 00:01:37.473 կամ որովայնը։ 00:01:37.473 --> 00:01:41.622 Բայց դա միշտ այնքան հանկարծակի ու դրամատիկ չէ, որքան ֆիլմերում։ 00:01:41.622 --> 00:01:43.513 Որոշ մարդիկ ունենում են սրտխաոնոց 00:01:43.513 --> 00:01:44.932 կամ դժվարանում են շնչել։ 00:01:44.932 --> 00:01:48.283 Կանանց և տարեցների մոտ այդ ախտանիշները կարող են լինել ոչ այնքան արտահայտիչ։ 00:01:48.283 --> 00:01:52.592 Նրանց դեպքում թուլությունն ու հոգնածությունը հիմնական նշաններն են։ 00:01:52.592 --> 00:01:54.513 Որքան էլ որ զարմանալի է, շատ մարդկանց մոտ, հատկապես՝ 00:01:54.513 --> 00:01:58.642 դիաբետով հիվանդների, ում մոտ ցավային նյարդերը քայքայված են, 00:01:58.642 --> 00:02:01.192 սրտի կաթվածը կարող է լինել աննկատ։ 00:02:01.192 --> 00:02:03.993 Եթե Ձեզ թվում է, որ ինչ-որ մեկի մոտ, գուցե, սրտի կաթված է, 00:02:03.993 --> 00:02:07.163 ամենակարևոր բանն արագ արձագանքելն է։ 00:02:07.163 --> 00:02:11.032 Եթե ունեք կապ առաջին օգության ծառայությունների հետ, զանգե՛ք։ 00:02:11.032 --> 00:02:13.474 Նրանք հիվանդանոց հասնելու ամենաարագ ուղին են։ 00:02:13.474 --> 00:02:15.825 Ասպիրինը, որ նոսրացնում է արյունը, 00:02:15.825 --> 00:02:18.624 և նիտրոգլիցերինը, որ բացում է զարկերակները, 00:02:18.624 --> 00:02:21.594 կարող են օգնել կայունացնելու հիվանդի վիճակը։ 00:02:21.594 --> 00:02:24.933 Հիվանդանոցում բժիշկները կարող են ախտորոշել սրտի կաթված։ 00:02:24.933 --> 00:02:27.524 Նրանք հիմնականում օգտագործում են ԷԿԳ (էլեկտրակարդիոգրամմա)՝ 00:02:27.524 --> 00:02:30.034 չափելու սրտի էլեկտրական ակտիվությունը, 00:02:30.034 --> 00:02:33.294 և ստուգում են արյունը՝ սրտամկանի վնասվածքը գնահատելու համար։ 00:02:33.294 --> 00:02:36.765 Հետո հիվանդին տանում են առաջատար սարքերով հագեցած սրտային բաժանմունք, 00:02:36.765 --> 00:02:40.105 որտեղ ստուգում են խցանումների առաջացման տեղը։ 00:02:40.105 --> 00:02:42.734 Սրտաբանները կարող են վերաբացել խցանված զարկերակը 00:02:42.734 --> 00:02:47.365 օդով լցված փուչիկի օգնությամբ, որն անվանում ենք անգիոպլաստիկա։ 00:02:47.365 --> 00:02:50.794 Շատ հաճախ նրանք տեղադրում են նաև պոլիմերային ստենտ, 00:02:50.794 --> 00:02:53.148 որը զարկերակը բաց է պահում։ 00:02:53.148 --> 00:02:57.625 Ավելի ծավալային խցանումների դեպքում անհրաժեշտ է կորոնար զարկերակների շրջանցային վիրահատություն։ 00:02:57.625 --> 00:03:01.730 Մարմնի այլ մասի երակի կամ զարկերակի օգտագործմամբ 00:03:01.730 --> 00:03:05.866 սրտի վիրաբույժները կարող են այնպես անել, որ արյան հոսքը շրջանցի խցանումը։ 00:03:05.866 --> 00:03:09.389 Սա կօգնի վերականգնել արյան շրջանառությունը դեպի սրտամկան՝ 00:03:09.389 --> 00:03:11.367 վերականգնելով սրտի գործունեությունը։ 00:03:11.367 --> 00:03:13.111 Սրտի կաթվածի բուժումն առաջնակարգ է, 00:03:13.111 --> 00:03:15.448 բայց կանխումը ճակատագրական է։ 00:03:15.448 --> 00:03:19.070 Ե՛վ գեները, և՛ կենսակերպի գործոնները ունենում են իրենց ազդեցությունը։ 00:03:19.070 --> 00:03:22.174 Լավն այն է, որ Դուք կարող եք փոխել Ձեր կենսակերպը։ 00:03:22.174 --> 00:03:24.566 Վարժությունները, առողջ սննդակարգն ու նիհարելը, 00:03:24.566 --> 00:03:27.039 բոլորն էլ նվազեցնում են սրտի կաթվածի հավանականությունը՝ 00:03:27.039 --> 00:03:29.019 անկախ նրանից՝ եղե՞լ է նախկինում նման դեպք, թե՞ ոչ։ 00:03:29.019 --> 00:03:32.006 Բժիշկները խորհուրդ են տալիս մարզվել շաբաթական մի քանի անգամ, 00:03:32.006 --> 00:03:35.180 կատարել և՛ աերոբիկ, և՛ մկանները զարգացնող վարժություններ։ 00:03:35.180 --> 00:03:38.826 Առողջ սննդակարգի մեջ չեն մտնում ո՛չ շաքարը, ո՛չ էլ հագեցած ճարպերը, 00:03:38.826 --> 00:03:41.096 որոնք երկուսն էլ կապված են սրտային հիվանդությունների հետ։ 00:03:41.096 --> 00:03:42.567 Եվ այսպես, ի՞նչ է պետք ուտել։ 00:03:42.567 --> 00:03:44.237 Բանջարեղենների մանրաթելերը, 00:03:44.237 --> 00:03:46.683 կարմիր մսի փոխարեն հավն ու ձուկը, 00:03:46.683 --> 00:03:49.946 ամբողջ հացահատիկեղենն ու ընկուզեղենը, օրինակ՝ պոպոքն ու նուշը, 00:03:49.946 --> 00:03:52.356 բոլորն էլ, կարծեք թե, օգտակար են։ 00:03:52.356 --> 00:03:56.737 Ճիշտ սննդակարգի ու մարզումների ծրագիրը նույնպես կարող են Ձեր քաշը պահել ճիշտ սահմաններում, 00:03:56.737 --> 00:03:59.548 ինչը նույնպես կնվազեցնի սրտի կաթվածի հավանականությունը։ 00:03:59.548 --> 00:04:03.167 Եվ իհարկե, դեղամիջոցները նույնպես կարող են օգնել կանխել սրտի կաթվածը։ 00:04:03.167 --> 00:04:06.267 Օրինակ՝ բժիշկները հաճախ նշանակում են փոքր չափաքանակով ասպիրին, 00:04:06.267 --> 00:04:09.976 հիմանակում այն հիվանդներին, ովքեր արդեն տարել են սրտի կաթված, 00:04:09.976 --> 00:04:12.847 և նրանց համար, ովքեր գտնվում են բարձր ռիսկային գոտում։ 00:04:12.847 --> 00:04:14.956 Եվ դեղամիջոցները, որ օգնում են պայքարել ռիսկային գործոնների հետ, 00:04:14.956 --> 00:04:18.337 ինչպիսիք են արյան բարձր ճնշումը, խոլեստերինն ու դիաբետը, 00:04:18.337 --> 00:04:21.038 նույնպես կօգնեն նվազեցնել սրտի կաթվածի վտանգը։ 00:04:21.038 --> 00:04:25.057 Սրտի կաթվածը տարածված երևույթ է, բայց դա չի նշանակում, որ դրանից խուսափելն անհնար է։ 00:04:25.057 --> 00:04:26.176 Առողջ սննդակարգը, 00:04:26.176 --> 00:04:27.599 ծխախոտի բացառումը, 00:04:27.599 --> 00:04:28.728 նիհարությունը, 00:04:28.728 --> 00:04:31.528 բավարար քունն ու շատ ծիծաղը այն 00:04:31.528 --> 00:04:35.769 առաջնային պայմաններն են, որ ապահովում են Ձեր մարմնի ամենակարևոր մկանի 00:04:35.769 --> 00:04:37.417 հետագա աշխատանքը։