Աշխարհում ամեն տարի սրտի կաթվածից
մահանում է մոտ 7 մլն մարդ,
իսկ սրտանոթային հիվանդությունը,
որ հարուցում է սրտի կաթված կամ,
օրինակ, ինսուլտ,
աշխարհում առաջինն է մահացության վտանգով։
Այսպիսով, ո՞րն է սրտի կաթվածի պատճառը։
Ինչպես բոլոր մկանները, սիրտը ևս
ունի թթվածնի կարիք,
իսկ սրտի կաթվածի ժամանակ թթվածնի
քանակը չի բավարարում։
Ճարպի պաշարները կամ հատուկ ափսեները
առաջանում են մեր կորոնար զարկերակներում։
Դրանք այն անոթներն են, որ սրտին
մատակարարում են թթվածնով հարուստ արյուն։
Այս ափսեները մեծանում են տարիքին
զուգընթաց,
երբեմն հաստանում են,
պնդանում
կամ այրվում։
Ի վերջո, ափսեները կարող են
առաջացնել խցանում։
Եթե ափսեներից մեկը պատռվում է կամ ճաքվում,
րոպեներ անց դրա շուրջ արյունը
սկսում է մակարդվել,
և մասամբ խցանված զարկերակը
կարող է ամբողջությամբ խցանվել։
Դեպի սրտամկան արյան հոսքը դադարում է,
իսկ թթվածնի քաղց ունեցող բջիջները
մեռնում են մի քանի րոպեների ընթացքում։
Սա սրտամկանի ինֆարկտ է
կամ սրտի կաթված։
Վիճակը կարող է արագ վատթարանալ
բուժման բացակայության պայմաններում։
Վնասված մկանը կարող է նաև
դադարել արյուն մղել,
իսկ դրա արդյունքում հնարավոր է ռիթմի
խախտում:
Վատթարագույն դեպքում սրտի կաթվածի
արդյունքում մարդը կարող է հանկարծամահ լինել։
Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ մարդու
մոտ սրտի կաթված է։
Ամենաընդհանուր ախտանիշը
կրծքավանդակի ցավն է,
որի պատճառը թթվածնազուրկ սրտամկանն է։
Հիվանդները բնորոշում են այն իբրև
հարված կամ նման մի բան։
Այն կարող է ճառագայթել դեպի ձախ թևը,
ծնոտը,
մեջքը
կամ որովայնը։
Բայց դա միշտ այնքան հանկարծակի ու
դրամատիկ չէ, որքան ֆիլմերում։
Որոշ մարդիկ ունենում են սրտխաոնոց
կամ դժվարանում են շնչել։
Կանանց և տարեցների մոտ այդ ախտանիշները
կարող են լինել ոչ այնքան արտահայտիչ։
Նրանց դեպքում թուլությունն ու
հոգնածությունը հիմնական նշաններն են։
Որքան էլ որ զարմանալի է, շատ մարդկանց
մոտ, հատկապես՝
դիաբետով հիվանդների, ում
մոտ ցավային նյարդերը քայքայված են,
սրտի կաթվածը կարող է լինել աննկատ։
Եթե Ձեզ թվում է, որ ինչ-որ մեկի մոտ,
գուցե, սրտի կաթված է,
ամենակարևոր բանն արագ արձագանքելն է։
Եթե ունեք կապ առաջին օգության
ծառայությունների հետ, զանգե՛ք։
Նրանք հիվանդանոց հասնելու
ամենաարագ ուղին են։
Ասպիրինը, որ նոսրացնում է արյունը,
և նիտրոգլիցերինը, որ բացում է
զարկերակները,
կարող են օգնել կայունացնելու
հիվանդի վիճակը։
Հիվանդանոցում բժիշկները կարող են
ախտորոշել սրտի կաթված։
Նրանք հիմնականում օգտագործում են
ԷԿԳ (էլեկտրակարդիոգրամմա)՝
չափելու սրտի էլեկտրական ակտիվությունը,
և ստուգում են արյունը՝ սրտամկանի
վնասվածքը գնահատելու համար։
Հետո հիվանդին տանում են առաջատար
սարքերով հագեցած սրտային բաժանմունք,
որտեղ ստուգում են խցանումների
առաջացման տեղը։
Սրտաբանները կարող են վերաբացել
խցանված զարկերակը
օդով լցված փուչիկի օգնությամբ, որն
անվանում ենք անգիոպլաստիկա։
Շատ հաճախ նրանք տեղադրում են նաև
պոլիմերային ստենտ,
որը զարկերակը բաց է պահում։
Ավելի ծավալային խցանումների դեպքում
անհրաժեշտ է կորոնար զարկերակների
շրջանցային վիրահատություն։
Մարմնի այլ մասի երակի կամ
զարկերակի օգտագործմամբ
սրտի վիրաբույժները կարող են այնպես
անել, որ արյան հոսքը շրջանցի խցանումը։
Սա կօգնի վերականգնել արյան
շրջանառությունը դեպի սրտամկան՝
վերականգնելով սրտի գործունեությունը։
Սրտի կաթվածի բուժումն առաջնակարգ է,
բայց կանխումը ճակատագրական է։
Ե՛վ գեները, և՛ կենսակերպի գործոնները
ունենում են իրենց ազդեցությունը։
Լավն այն է, որ Դուք կարող եք փոխել
Ձեր կենսակերպը։
Վարժությունները, առողջ սննդակարգն
ու նիհարելը,
բոլորն էլ նվազեցնում են
սրտի կաթվածի հավանականությունը՝
անկախ նրանից՝ եղե՞լ է նախկինում
նման դեպք, թե՞ ոչ։
Բժիշկները խորհուրդ են տալիս մարզվել
շաբաթական մի քանի անգամ,
կատարել և՛ աերոբիկ, և՛ մկանները
զարգացնող վարժություններ։
Առողջ սննդակարգի մեջ չեն մտնում
ո՛չ շաքարը, ո՛չ էլ հագեցած ճարպերը,
որոնք երկուսն էլ կապված են
սրտային հիվանդությունների հետ։
Եվ այսպես, ի՞նչ է պետք ուտել։
Բանջարեղենների մանրաթելերը,
կարմիր մսի փոխարեն հավն ու ձուկը,
ամբողջ հացահատիկեղենն ու ընկուզեղենը,
օրինակ՝ պոպոքն ու նուշը,
բոլորն էլ, կարծեք թե, օգտակար են։
Ճիշտ սննդակարգի ու մարզումների ծրագիրը նույնպես
կարող են Ձեր քաշը պահել ճիշտ սահմաններում,
ինչը նույնպես կնվազեցնի սրտի
կաթվածի հավանականությունը։
Եվ իհարկե, դեղամիջոցները նույնպես
կարող են օգնել կանխել սրտի կաթվածը։
Օրինակ՝ բժիշկները հաճախ նշանակում են
փոքր չափաքանակով ասպիրին,
հիմանակում այն հիվանդներին, ովքեր
արդեն տարել են սրտի կաթված,
և նրանց համար, ովքեր գտնվում են
բարձր ռիսկային գոտում։
Եվ դեղամիջոցները, որ օգնում են
պայքարել ռիսկային գործոնների հետ,
ինչպիսիք են արյան բարձր ճնշումը,
խոլեստերինն ու դիաբետը,
նույնպես կօգնեն նվազեցնել սրտի
կաթվածի վտանգը։
Սրտի կաթվածը տարածված երևույթ է, բայց դա
չի նշանակում, որ դրանից խուսափելն անհնար է։
Առողջ սննդակարգը,
ծխախոտի բացառումը,
նիհարությունը,
բավարար քունն ու շատ ծիծաղը այն
առաջնային պայմաններն են, որ ապահովում
են Ձեր մարմնի ամենակարևոր մկանի
հետագա աշխատանքը։