Իքարուսի ու Դեդալուսի առասպելը - Էմի Ադքինս
-
0:00 - 0:09Առասպելական Հունաստանում,
-
0:09 - 0:12մեղրամոմից և
փետուրներից թևերի վրա, -
0:12 - 0:15Կրետեով սավառնող Իքարուսը և
նրա հայրը՝ Դեդալուսը -
0:15 - 0:18հակադրվում էին բնության և
մարդկային բոլոր օրենքներին: -
0:18 - 0:23Արհամարհելով հոր հորդորները,
Իքարուսը սկսում է վերև բարձրանալ: -
0:23 - 0:26Երկրից դիտողի համար Իքարուսը աստծո
կերպարանք էր ստացել, -
0:26 - 0:30երբ հենց ինքը վար էր նայում, ինքն էլ
էր ամենակարող զգում: -
0:30 - 0:32Սակայն, հին Հունաստանում
-
0:32 - 0:37մարդկանց ու աստվածներին
տարբերակող գիծը բացարձակ էր, -
0:37 - 0:41և այն հատել փորձող մահկանացուներին
դաժան պատիժ էր սպասվում: -
0:41 - 0:45Այդ բախտին են նաև արժանանում
Իքարուսը և Դեդալուսը: -
0:45 - 0:47Որդու ծնունդից տարիներ առաջ,
-
0:47 - 0:50Դեդալուսը իր հայրենի Աթենքում
հայտնի էր որպես հանճարեղ գյուտարար, -
0:50 - 0:52արհեստավոր
-
0:52 - 0:55ու քանդակագործ:
-
0:55 - 0:59Նա հայտնագործել էր կարպետահյությունը
ու անհրաժեշտ գործիքները: -
0:59 - 1:02Նա նախագծել էր առաջին բաղնիքը,
-
1:02 - 1:04պարահրապարակը:
-
1:04 - 1:06Նրա քանդակները այնքան կենդանի էին երևում,
-
1:06 - 1:10որ Հերկուլեսը դրանք իրական մարդկանց
տեղ էր դրել: -
1:10 - 1:15Չնայած տաղանդավոր ու սիրված լինելուն՝
Դեդալուսը եսասեր ու նախանձ էր: -
1:15 - 1:18Վախենալով, որ իր զարմիկը իրենից ավելի
փորձառու արհեստավոր էր, -
1:18 - 1:21Դեդալուսը սպանում է նրան:
-
1:21 - 1:26Իբրև պատիժ, Դեդալուսին
աքսորել էին Աթենքից Կրետե: -
1:26 - 1:28Իր հեղինակությունը վերականգնելուց հետո,
-
1:28 - 1:33նա ջերմորեն հյուրընկալվում է
Կրետեի թագավոր Մինոսի մոտ: -
1:33 - 1:36Ապարանքում որպես տեխնիկական
հարցերով խորհրդատու լինելով՝ -
1:36 - 1:39նա շարունակում էր փորձել իր բախտը:
-
1:39 - 1:41Թագավորի երեխաների համար
-
1:41 - 1:44նա ստեղծել էր մեխանիկորեն շարժվող
խաղալիքներ, որոնք կարծես կենդանի լինեին: -
1:44 - 1:47Նա հայտագործում է նավի
առագաստը ու կայմը, -
1:47 - 1:49որոնք հնարավորություն տվեցին
մարդկանց կառավարել քամին: -
1:49 - 1:53Ամեն մի նոր հայտնագործությամբ Դեդալուսը մարտահրավեր էր նետում մարդկային հնարավորություններին,
-
1:53 - 1:57որոնք մինչ այդ մարդկանց
առանձնացնում էին աստվածներից, -
1:57 - 2:00սակայն, ամեն ինչ իր վերջն ունի:
-
2:00 - 2:05Թագավոր Մինոսի կինը՝ Պեսիֆեն
անիծվել էր Պոսեյդոնի կողմից. -
2:05 - 2:08նա պետք է սիրահարվեր թագավորի
ամենալավ ցլին: -
2:08 - 2:13Կախարդանքի ազդեցությամբ, նա դիմում է
Դեդալոսին օգնել նրան՝ գայթակղել ցլին: -
2:13 - 2:17Իրեն բնորոշ համարձակությամբ,
նա համաձայնում է: -
2:17 - 2:21Դեդալուսը նախագծում է փայտե դատարկ կով,
-
2:21 - 2:23այնքան իրական, որ այն խաբում է ցլին:
-
2:23 - 2:27Պեսիֆեն ծպտվելու էր Դեդալոսի
հայտնագործության մեջ, -
2:27 - 2:32հղիանալու էր, ու կիսամարդ-կիսացուլ
մինոտավրոսն էր ծնվելու: -
2:32 - 2:35Այս փաստը, իհարկե, զայրացնում է թագավորին,
-
2:35 - 2:41ով մեղադրում է Դեդալուսին բնության օրենքներից այսպիսի սարսափելի շեղում թույլ տալու համար:
-
2:41 - 2:46Իբրև պատիժ, Դեդալուսը պետք է նախագծեր
ապարանքնի տակ անելանելի մի լաբիրինթոս -
2:46 - 2:49մինոտավրոսի համար:
-
2:49 - 2:53Կառուցման ավարտից հետո,
Մինոսը բանտարկում է Դեդալուսին -
2:53 - 2:55ու նրա միակ որդի Իքարուսին
-
2:55 - 2:58կղզու ամենաբարձր աշտարակում,
-
2:58 - 3:02որտեղ նրանք պետք է անցկացնեին
իրենց մնացած կյանքը: -
3:02 - 3:05Սակայն, Դեդալուսը դեռևս
իր խելքը չէր կորցրել: -
3:05 - 3:08Երբ նա նկատում թռչուններին, որոնք սավառնում
էին աշտարակին բարձունքում, -
3:08 - 3:11փրկության հույսը սկսում է նշմարվել:
-
3:11 - 3:13Նա և Իքարուսը կթռչեին բանտից՝
-
3:13 - 3:16իսկական թռչունների կամ աստվածների նման:
-
3:16 - 3:20Օգտագործելով աշտարակին հանգրվանող
երամներից մնացած փետուրները -
3:20 - 3:22ու եղած մեղրամոմը,
-
3:22 - 3:25Դեդալուսը ստեղծում է երկու
զույգ ահռելի թևեր: -
3:25 - 3:28Իքարուսին օգնելով հագնել թևերը՝
-
3:28 - 3:31նա որդուն նախազգուշացնում է.
-
3:31 - 3:34Օվկիանոսին չափազանց
մոտ թռչելուց թևերը կթրջվեն -
3:34 - 3:37և օգտագործելու համար շատ կծանրանան:
-
3:37 - 3:40Արևին չափազանց մոտ թռչելիս,
-
3:40 - 3:44դրա տաքությունից մեղրամոմը կհալչի,
ու թևերը կմասնատվեն: -
3:44 - 3:47Երկու դեպքում էլ նրանք կմեռնեին:
-
3:47 - 3:51Այսպիսով, փրկվելու միակ ճանապարհը
հավասար հեռավորություն պահպանելն էր: -
3:51 - 3:56Ցուցումներ պարզելուց հետո,
երկուսը աշտարակից ցած թռան: -
3:56 - 3:59Նրանք առաջին թռչող մահկանացուներն էին:
-
3:59 - 4:04Դեդալուսը ուշադիր պահպանում էր
անհրաժեշտ հեռավորությունը, -
4:04 - 4:08իսկ Իքարուսին հեղեղել էր թռիչքի հաճույքը
-
4:08 - 4:12ու սրան հաջորդող ամենակարողության
աստվածային ուժի զգացումը: -
4:12 - 4:19Դեդալուսը միայն կարող էր սարսափահար դիտել,
թե ինչպես Իքարուսը ավելի ու ավելի վերև էր բարձրանում՝ -
4:19 - 4:24անկարող փոխել իր որդու սոսկալի ճակատագիրը:
-
4:24 - 4:27Երբ արևի տաքությունը հալեցրեց
իր թևերի մեղրամոմը, -
4:27 - 4:29Իքարուսը ցած վիժեց:
-
4:29 - 4:32Ինչպես Դեդալուսը շատ անգամներ էր
արհամարհել -
4:32 - 4:37մահկանացուների՝ բնության օրենքներին
խառնվելու հատևանքները, -
4:37 - 4:39հօգուտ իր եսասիրության,
-
4:39 - 4:43Իքարուսը նույնպես տարվեց իր
փառամոլությամբ: -
4:43 - 4:45Ի վերջո,
-
4:45 - 4:48նրանցից երկուսն էլ զսպվածության
համար շատ թանկ հատուցեցին՝ -
4:48 - 4:51Իքարուսը՝ իր կյանքով,
-
4:51 - 4:54Դեդալուսը՝ զղջման
տաժանակիր զգացումով:
- Title:
- Իքարուսի ու Դեդալուսի առասպելը - Էմի Ադքինս
- Speaker:
- Amy Adkins
- Description:
-
Ամբողջական դասը՝ ed.ted.com/lessons/the-myth-of-icarus-and-daedalus-amy-adkins
Առասպելական Հունաստանում, մեղրամոմից և փետուրներից թևերի վրա,
Կրետեով սավառնող Իքարուսը և նրա հայրը՝ Դեդալուսը հակադրվում էին բնության և մարդկային բոլոր օրենքներին: Երկրից դիտողի համար Իքարուսը աստծո կերպարանք էր ստացել, երբ հենց ինքը վար էր նայում, ինքն էլ էր ամենակարող զգում: Սակայն, հին Հունաստանում մարդկանց ու աստվածներին տարբերակող գիծը բացարձակ էր, և այն հատել փորձող մահկանացուներին դաժան պատիժ էր սպասվում: Էմի Ադքինսը ներկայացնում է Իքարուսի ու Դեդալուսի առասպելը:
ԴԱսը պատրաստեց՝ Էմի Ադքինսը, անիմացիան՝ TED-Ed-ը: - Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 05:09
Kristine Sargsyan approved Armenian subtitles for The myth of Icarus and Daedalus | ||
Kristine Sargsyan accepted Armenian subtitles for The myth of Icarus and Daedalus | ||
Kristine Sargsyan edited Armenian subtitles for The myth of Icarus and Daedalus | ||
Sona Martirossian edited Armenian subtitles for The myth of Icarus and Daedalus | ||
Sona Martirossian edited Armenian subtitles for The myth of Icarus and Daedalus | ||
Sona Martirossian edited Armenian subtitles for The myth of Icarus and Daedalus | ||
Sona Martirossian edited Armenian subtitles for The myth of Icarus and Daedalus |