Առասպելական Հունաստանում, մեղրամոմից և փետուրներից թևերի վրա, Կրետեով սավառնող Իքարուսը և նրա հայրը՝ Դեդալուսը հակադրվում էին բնության և մարդկային բոլոր օրենքներին: Արհամարհելով հոր հորդորները, Իքարուսը սկսում է վերև բարձրանալ: Երկրից դիտողի համար Իքարուսը աստծո կերպարանք էր ստացել, երբ հենց ինքը վար էր նայում, ինքն էլ էր ամենակարող զգում: Սակայն, հին Հունաստանում մարդկանց ու աստվածներին տարբերակող գիծը բացարձակ էր, և այն հատել փորձող մահկանացուներին դաժան պատիժ էր սպասվում: Այդ բախտին են նաև արժանանում Իքարուսը և Դեդալուսը: Որդու ծնունդից տարիներ առաջ, Դեդալուսը իր հայրենի Աթենքում հայտնի էր որպես հանճարեղ գյուտարար, արհեստավոր ու քանդակագործ: Նա հայտնագործել էր կարպետահյությունը ու անհրաժեշտ գործիքները: Նա նախագծել էր առաջին բաղնիքը, պարահրապարակը: Նրա քանդակները այնքան կենդանի էին երևում, որ Հերկուլեսը դրանք իրական մարդկանց տեղ էր դրել: Չնայած տաղանդավոր ու սիրված լինելուն՝ Դեդալուսը եսասեր ու նախանձ էր: Վախենալով, որ իր զարմիկը իրենից ավելի փորձառու արհեստավոր էր, Դեդալուսը սպանում է նրան: Իբրև պատիժ, Դեդալուսին աքսորել էին Աթենքից Կրետե: Իր հեղինակությունը վերականգնելուց հետո, նա ջերմորեն հյուրընկալվում է Կրետեի թագավոր Մինոսի մոտ: Ապարանքում որպես տեխնիկական հարցերով խորհրդատու լինելով՝ նա շարունակում էր փորձել իր բախտը: Թագավորի երեխաների համար նա ստեղծել էր մեխանիկորեն շարժվող խաղալիքներ, որոնք կարծես կենդանի լինեին: Նա հայտագործում է նավի առագաստը ու կայմը, որոնք հնարավորություն տվեցին մարդկանց կառավարել քամին: Ամեն մի նոր հայտնագործությամբ Դեդալուսը մարտահրավեր էր նետում մարդկային հնարավորություններին, որոնք մինչ այդ մարդկանց առանձնացնում էին աստվածներից, սակայն, ամեն ինչ իր վերջն ունի: Թագավոր Մինոսի կինը՝ Պեսիֆեն անիծվել էր Պոսեյդոնի կողմից. նա պետք է սիրահարվեր թագավորի ամենալավ ցլին: Կախարդանքի ազդեցությամբ, նա դիմում է Դեդալոսին օգնել նրան՝ գայթակղել ցլին: Իրեն բնորոշ համարձակությամբ, նա համաձայնում է: Դեդալուսը նախագծում է փայտե դատարկ կով, այնքան իրական, որ այն խաբում է ցլին: Պեսիֆեն ծպտվելու էր Դեդալոսի հայտնագործության մեջ, հղիանալու էր, ու կիսամարդ-կիսացուլ մինոտավրոսն էր ծնվելու: Այս փաստը, իհարկե, զայրացնում է թագավորին, ով մեղադրում է Դեդալուսին բնության օրենքներից այսպիսի սարսափելի շեղում թույլ տալու համար: Իբրև պատիժ, Դեդալուսը պետք է նախագծեր ապարանքնի տակ անելանելի մի լաբիրինթոս մինոտավրոսի համար: Կառուցման ավարտից հետո, Մինոսը բանտարկում է Դեդալուսին ու նրա միակ որդի Իքարուսին կղզու ամենաբարձր աշտարակում, որտեղ նրանք պետք է անցկացնեին իրենց մնացած կյանքը: Սակայն, Դեդալուսը դեռևս իր խելքը չէր կորցրել: Երբ նա նկատում թռչուններին, որոնք սավառնում էին աշտարակին բարձունքում, փրկության հույսը սկսում է նշմարվել: Նա և Իքարուսը կթռչեին բանտից՝ իսկական թռչունների կամ աստվածների նման: Օգտագործելով աշտարակին հանգրվանող երամներից մնացած փետուրները ու եղած մեղրամոմը, Դեդալուսը ստեղծում է երկու զույգ ահռելի թևեր: Իքարուսին օգնելով հագնել թևերը՝ նա որդուն նախազգուշացնում է. Օվկիանոսին չափազանց մոտ թռչելուց թևերը կթրջվեն և օգտագործելու համար շատ կծանրանան: Արևին չափազանց մոտ թռչելիս, դրա տաքությունից մեղրամոմը կհալչի, ու թևերը կմասնատվեն: Երկու դեպքում էլ նրանք կմեռնեին: Այսպիսով, փրկվելու միակ ճանապարհը հավասար հեռավորություն պահպանելն էր: Ցուցումներ պարզելուց հետո, երկուսը աշտարակից ցած թռան: Նրանք առաջին թռչող մահկանացուներն էին: Դեդալուսը ուշադիր պահպանում էր անհրաժեշտ հեռավորությունը, իսկ Իքարուսին հեղեղել էր թռիչքի հաճույքը ու սրան հաջորդող ամենակարողության աստվածային ուժի զգացումը: Դեդալուսը միայն կարող էր սարսափահար դիտել, թե ինչպես Իքարուսը ավելի ու ավելի վերև էր բարձրանում՝ անկարող փոխել իր որդու սոսկալի ճակատագիրը: Երբ արևի տաքությունը հալեցրեց իր թևերի մեղրամոմը, Իքարուսը ցած վիժեց: Ինչպես Դեդալուսը շատ անգամներ էր արհամարհել մահկանացուների՝ բնության օրենքներին խառնվելու հատևանքները, հօգուտ իր եսասիրության, Իքարուսը նույնպես տարվեց իր փառամոլությամբ: Ի վերջո, նրանցից երկուսն էլ զսպվածության համար շատ թանկ հատուցեցին՝ Իքարուսը՝ իր կյանքով, Դեդալուսը՝ զղջման տաժանակիր զգացումով: