Առասպելական Հունաստանում,
մեղրամոմից և
փետուրներից թևերի վրա,
Կրետեով սավառնող Իքարուսը և
նրա հայրը՝ Դեդալուսը
հակադրվում էին բնության և
մարդկային բոլոր օրենքներին:
Արհամարհելով հոր հորդորները,
Իքարուսը սկսում է վերև բարձրանալ:
Երկրից դիտողի համար Իքարուսը աստծո
կերպարանք էր ստացել,
երբ հենց ինքը վար էր նայում, ինքն էլ
էր ամենակարող զգում:
Սակայն, հին Հունաստանում
մարդկանց ու աստվածներին
տարբերակող գիծը բացարձակ էր,
և այն հատել փորձող մահկանացուներին
դաժան պատիժ էր սպասվում:
Այդ բախտին են նաև արժանանում
Իքարուսը և Դեդալուսը:
Որդու ծնունդից տարիներ առաջ,
Դեդալուսը իր հայրենի Աթենքում
հայտնի էր որպես հանճարեղ գյուտարար,
արհեստավոր
ու քանդակագործ:
Նա հայտնագործել էր կարպետահյությունը
ու անհրաժեշտ գործիքները:
Նա նախագծել էր առաջին բաղնիքը,
պարահրապարակը:
Նրա քանդակները այնքան կենդանի էին երևում,
որ Հերկուլեսը դրանք իրական մարդկանց
տեղ էր դրել:
Չնայած տաղանդավոր ու սիրված լինելուն՝
Դեդալուսը եսասեր ու նախանձ էր:
Վախենալով, որ իր զարմիկը իրենից ավելի
փորձառու արհեստավոր էր,
Դեդալուսը սպանում է նրան:
Իբրև պատիժ, Դեդալուսին
աքսորել էին Աթենքից Կրետե:
Իր հեղինակությունը վերականգնելուց հետո,
նա ջերմորեն հյուրընկալվում է
Կրետեի թագավոր Մինոսի մոտ:
Ապարանքում որպես տեխնիկական
հարցերով խորհրդատու լինելով՝
նա շարունակում էր փորձել իր բախտը:
Թագավորի երեխաների համար
նա ստեղծել էր մեխանիկորեն շարժվող
խաղալիքներ, որոնք կարծես կենդանի լինեին:
Նա հայտագործում է նավի
առագաստը ու կայմը,
որոնք հնարավորություն տվեցին
մարդկանց կառավարել քամին:
Ամեն մի նոր հայտնագործությամբ Դեդալուսը մարտահրավեր էր նետում մարդկային հնարավորություններին,
որոնք մինչ այդ մարդկանց
առանձնացնում էին աստվածներից,
սակայն, ամեն ինչ իր վերջն ունի:
Թագավոր Մինոսի կինը՝ Պեսիֆեն
անիծվել էր Պոսեյդոնի կողմից.
նա պետք է սիրահարվեր թագավորի
ամենալավ ցլին:
Կախարդանքի ազդեցությամբ, նա դիմում է
Դեդալոսին օգնել նրան՝ գայթակղել ցլին:
Իրեն բնորոշ համարձակությամբ,
նա համաձայնում է:
Դեդալուսը նախագծում է փայտե դատարկ կով,
այնքան իրական, որ այն խաբում է ցլին:
Պեսիֆեն ծպտվելու էր Դեդալոսի
հայտնագործության մեջ,
հղիանալու էր, ու կիսամարդ-կիսացուլ
մինոտավրոսն էր ծնվելու:
Այս փաստը, իհարկե, զայրացնում է թագավորին,
ով մեղադրում է Դեդալուսին բնության օրենքներից այսպիսի սարսափելի շեղում թույլ տալու համար:
Իբրև պատիժ, Դեդալուսը պետք է նախագծեր
ապարանքնի տակ անելանելի մի լաբիրինթոս
մինոտավրոսի համար:
Կառուցման ավարտից հետո,
Մինոսը բանտարկում է Դեդալուսին
ու նրա միակ որդի Իքարուսին
կղզու ամենաբարձր աշտարակում,
որտեղ նրանք պետք է անցկացնեին
իրենց մնացած կյանքը:
Սակայն, Դեդալուսը դեռևս
իր խելքը չէր կորցրել:
Երբ նա նկատում թռչուններին, որոնք սավառնում
էին աշտարակին բարձունքում,
փրկության հույսը սկսում է նշմարվել:
Նա և Իքարուսը կթռչեին բանտից՝
իսկական թռչունների կամ աստվածների նման:
Օգտագործելով աշտարակին հանգրվանող
երամներից մնացած փետուրները
ու եղած մեղրամոմը,
Դեդալուսը ստեղծում է երկու
զույգ ահռելի թևեր:
Իքարուսին օգնելով հագնել թևերը՝
նա որդուն նախազգուշացնում է.
Օվկիանոսին չափազանց
մոտ թռչելուց թևերը կթրջվեն
և օգտագործելու համար շատ կծանրանան:
Արևին չափազանց մոտ թռչելիս,
դրա տաքությունից մեղրամոմը կհալչի,
ու թևերը կմասնատվեն:
Երկու դեպքում էլ նրանք կմեռնեին:
Այսպիսով, փրկվելու միակ ճանապարհը
հավասար հեռավորություն պահպանելն էր:
Ցուցումներ պարզելուց հետո,
երկուսը աշտարակից ցած թռան:
Նրանք առաջին թռչող մահկանացուներն էին:
Դեդալուսը ուշադիր պահպանում էր
անհրաժեշտ հեռավորությունը,
իսկ Իքարուսին հեղեղել էր թռիչքի հաճույքը
ու սրան հաջորդող ամենակարողության
աստվածային ուժի զգացումը:
Դեդալուսը միայն կարող էր սարսափահար դիտել,
թե ինչպես Իքարուսը ավելի ու ավելի վերև էր բարձրանում՝
անկարող փոխել իր որդու սոսկալի ճակատագիրը:
Երբ արևի տաքությունը հալեցրեց
իր թևերի մեղրամոմը,
Իքարուսը ցած վիժեց:
Ինչպես Դեդալուսը շատ անգամներ էր
արհամարհել
մահկանացուների՝ բնության օրենքներին
խառնվելու հատևանքները,
հօգուտ իր եսասիրության,
Իքարուսը նույնպես տարվեց իր
փառամոլությամբ:
Ի վերջո,
նրանցից երկուսն էլ զսպվածության
համար շատ թանկ հատուցեցին՝
Իքարուսը՝ իր կյանքով,
Դեդալուսը՝ զղջման
տաժանակիր զգացումով: