WEBVTT 00:00:00.000 --> 00:00:08.846 Առասպելական Հունաստանում, 00:00:08.846 --> 00:00:11.983 մեղրամոմից և փետուրներից թևերի վրա, 00:00:11.983 --> 00:00:15.379 Կրետեով սավառնող Իքարուսը և նրա հայրը՝ Դեդալուսը 00:00:15.379 --> 00:00:18.469 հակադրվում էին բնության և մարդկային բոլոր օրենքներին: 00:00:18.469 --> 00:00:23.006 Արհամարհելով հոր հորդորները, Իքարուսը սկսում է վերև բարձրանալ: 00:00:23.006 --> 00:00:26.257 Երկրից դիտողի համար Իքարուսը աստծո կերպարանք էր ստացել, 00:00:26.257 --> 00:00:30.168 երբ հենց ինքը վար էր նայում, ինքն էլ էր ամենակարող զգում: 00:00:30.168 --> 00:00:32.427 Սակայն, հին Հունաստանում 00:00:32.427 --> 00:00:36.567 մարդկանց ու աստվածներին տարբերակող գիծը բացարձակ էր, 00:00:36.567 --> 00:00:40.507 և այն հատել փորձող մահկանացուներին դաժան պատիժ էր սպասվում: 00:00:40.507 --> 00:00:44.877 Այդ բախտին են նաև արժանանում Իքարուսը և Դեդալուսը: 00:00:44.877 --> 00:00:47.249 Որդու ծնունդից տարիներ առաջ, 00:00:47.249 --> 00:00:50.127 Դեդալուսը իր հայրենի Աթենքում հայտնի էր որպես հանճարեղ գյուտարար, 00:00:50.127 --> 00:00:51.808 արհեստավոր 00:00:51.808 --> 00:00:54.849 ու քանդակագործ: 00:00:54.849 --> 00:00:59.059 Նա հայտնագործել էր կարպետահյությունը ու անհրաժեշտ գործիքները: 00:00:59.059 --> 00:01:02.338 Նա նախագծել էր առաջին բաղնիքը, 00:01:02.338 --> 00:01:03.700 պարահրապարակը: 00:01:03.700 --> 00:01:06.276 Նրա քանդակները այնքան կենդանի էին երևում, 00:01:06.276 --> 00:01:09.912 որ Հերկուլեսը դրանք իրական մարդկանց տեղ էր դրել: 00:01:09.912 --> 00:01:14.778 Չնայած տաղանդավոր ու սիրված լինելուն՝ Դեդալուսը եսասեր ու նախանձ էր: 00:01:14.778 --> 00:01:18.047 Վախենալով, որ իր զարմիկը իրենից ավելի փորձառու արհեստավոր էր, 00:01:18.047 --> 00:01:20.889 Դեդալուսը սպանում է նրան: 00:01:20.889 --> 00:01:25.704 Իբրև պատիժ, Դեդալուսին աքսորել էին Աթենքից Կրետե: 00:01:25.704 --> 00:01:28.148 Իր հեղինակությունը վերականգնելուց հետո, 00:01:28.148 --> 00:01:32.636 նա ջերմորեն հյուրընկալվում է Կրետեի թագավոր Մինոսի մոտ: 00:01:32.636 --> 00:01:35.719 Ապարանքում որպես տեխնիկական հարցերով խորհրդատու լինելով՝ 00:01:35.719 --> 00:01:38.618 նա շարունակում էր փորձել իր բախտը: 00:01:38.618 --> 00:01:40.579 Թագավորի երեխաների համար 00:01:40.579 --> 00:01:43.639 նա ստեղծել էր մեխանիկորեն շարժվող խաղալիքներ, որոնք կարծես կենդանի լինեին: 00:01:43.639 --> 00:01:46.569 Նա հայտագործում է նավի առագաստը ու կայմը, 00:01:46.569 --> 00:01:49.359 որոնք հնարավորություն տվեցին մարդկանց կառավարել քամին: 00:01:49.359 --> 00:01:53.188 Ամեն մի նոր հայտնագործությամբ Դեդալուսը մարտահրավեր էր նետում մարդկային հնարավորություններին, 00:01:53.188 --> 00:01:56.588 որոնք մինչ այդ մարդկանց առանձնացնում էին աստվածներից, 00:01:56.588 --> 00:01:59.988 սակայն, ամեն ինչ իր վերջն ունի: 00:01:59.988 --> 00:02:05.150 Թագավոր Մինոսի կինը՝ Պեսիֆեն անիծվել էր Պոսեյդոնի կողմից. 00:02:05.150 --> 00:02:08.340 նա պետք է սիրահարվեր թագավորի ամենալավ ցլին: 00:02:08.340 --> 00:02:12.780 Կախարդանքի ազդեցությամբ, նա դիմում է Դեդալոսին օգնել նրան՝ գայթակղել ցլին: 00:02:12.780 --> 00:02:16.609 Իրեն բնորոշ համարձակությամբ, նա համաձայնում է: 00:02:16.609 --> 00:02:20.739 Դեդալուսը նախագծում է փայտե դատարկ կով, 00:02:20.739 --> 00:02:23.382 այնքան իրական, որ այն խաբում է ցլին: 00:02:23.382 --> 00:02:26.501 Պեսիֆեն ծպտվելու էր Դեդալոսի հայտնագործության մեջ, 00:02:26.501 --> 00:02:31.711 հղիանալու էր, ու կիսամարդ-կիսացուլ մինոտավրոսն էր ծնվելու: 00:02:31.711 --> 00:02:34.745 Այս փաստը, իհարկե, զայրացնում է թագավորին, 00:02:34.745 --> 00:02:40.841 ով մեղադրում է Դեդալուսին բնության օրենքներից այսպիսի սարսափելի շեղում թույլ տալու համար: 00:02:40.841 --> 00:02:46.365 Իբրև պատիժ, Դեդալուսը պետք է նախագծեր ապարանքնի տակ անելանելի մի լաբիրինթոս 00:02:46.365 --> 00:02:49.061 մինոտավրոսի համար: 00:02:49.061 --> 00:02:52.994 Կառուցման ավարտից հետո, Մինոսը բանտարկում է Դեդալուսին 00:02:52.994 --> 00:02:55.202 ու նրա միակ որդի Իքարուսին 00:02:55.202 --> 00:02:57.791 կղզու ամենաբարձր աշտարակում, 00:02:57.791 --> 00:03:02.300 որտեղ նրանք պետք է անցկացնեին իրենց մնացած կյանքը: 00:03:02.300 --> 00:03:05.065 Սակայն, Դեդալուսը դեռևս իր խելքը չէր կորցրել: 00:03:05.065 --> 00:03:08.490 Երբ նա նկատում թռչուններին, որոնք սավառնում էին աշտարակին բարձունքում, 00:03:08.490 --> 00:03:11.091 փրկության հույսը սկսում է նշմարվել: 00:03:11.091 --> 00:03:13.481 Նա և Իքարուսը կթռչեին բանտից՝ 00:03:13.481 --> 00:03:16.031 իսկական թռչունների կամ աստվածների նման: 00:03:16.031 --> 00:03:20.032 Օգտագործելով աշտարակին հանգրվանող երամներից մնացած փետուրները 00:03:20.032 --> 00:03:22.011 ու եղած մեղրամոմը, 00:03:22.011 --> 00:03:24.941 Դեդալուսը ստեղծում է երկու զույգ ահռելի թևեր: 00:03:24.941 --> 00:03:27.992 Իքարուսին օգնելով հագնել թևերը՝ 00:03:27.992 --> 00:03:31.081 նա որդուն նախազգուշացնում է. 00:03:31.081 --> 00:03:34.003 Օվկիանոսին չափազանց մոտ թռչելուց թևերը կթրջվեն 00:03:34.003 --> 00:03:36.922 և օգտագործելու համար շատ կծանրանան: 00:03:36.922 --> 00:03:39.631 Արևին չափազանց մոտ թռչելիս, 00:03:39.631 --> 00:03:43.622 դրա տաքությունից մեղրամոմը կհալչի, ու թևերը կմասնատվեն: 00:03:43.622 --> 00:03:47.082 Երկու դեպքում էլ նրանք կմեռնեին: 00:03:47.082 --> 00:03:51.392 Այսպիսով, փրկվելու միակ ճանապարհը հավասար հեռավորություն պահպանելն էր: 00:03:51.392 --> 00:03:56.248 Ցուցումներ պարզելուց հետո, երկուսը աշտարակից ցած թռան: 00:03:56.248 --> 00:03:59.383 Նրանք առաջին թռչող մահկանացուներն էին: 00:03:59.383 --> 00:04:03.633 Դեդալուսը ուշադիր պահպանում էր անհրաժեշտ հեռավորությունը, 00:04:03.633 --> 00:04:07.943 իսկ Իքարուսին հեղեղել էր թռիչքի հաճույքը 00:04:07.943 --> 00:04:12.443 ու սրան հաջորդող ամենակարողության աստվածային ուժի զգացումը: 00:04:12.443 --> 00:04:19.384 Դեդալուսը միայն կարող էր սարսափահար դիտել, թե ինչպես Իքարուսը ավելի ու ավելի վերև էր բարձրանում՝ 00:04:19.384 --> 00:04:23.704 անկարող փոխել իր որդու սոսկալի ճակատագիրը: 00:04:23.704 --> 00:04:27.333 Երբ արևի տաքությունը հալեցրեց իր թևերի մեղրամոմը, 00:04:27.333 --> 00:04:29.063 Իքարուսը ցած վիժեց: 00:04:29.063 --> 00:04:32.083 Ինչպես Դեդալուսը շատ անգամներ էր արհամարհել 00:04:32.083 --> 00:04:37.054 մահկանացուների՝ բնության օրենքներին խառնվելու հատևանքները, 00:04:37.054 --> 00:04:38.993 հօգուտ իր եսասիրության, 00:04:38.993 --> 00:04:42.773 Իքարուսը նույնպես տարվեց իր փառամոլությամբ: 00:04:42.773 --> 00:04:44.624 Ի վերջո, 00:04:44.624 --> 00:04:48.462 նրանցից երկուսն էլ զսպվածության համար շատ թանկ հատուցեցին՝ 00:04:48.462 --> 00:04:50.894 Իքարուսը՝ իր կյանքով, 00:04:50.894 --> 00:04:53.884 Դեդալուսը՝ զղջման տաժանակիր զգացումով: