Ի՞նչ է նշանակում «կաֆկաեսք» - Նոահ Թավլին
-
0:07 - 0:10«Մեկը պետք է զրպարտած լիներ Յոզեֆ Կ֊ին,
-
0:10 - 0:15քանի որ նա՝ առանց որևէ վատ
բան արած լինելու, ձերբակալվեց մի առավոտ»։ -
0:15 - 0:17Այսպես է սկսվում «Դատավարությունը»՝
-
0:17 - 0:21Ֆրանց Կաֆկայի հեղինակած
հայտնի վեպերից մեկը: -
0:21 - 0:24Կ-ին՝ գլխավոր հերոսին,
հանկարծակի ձերբակալում են -
0:24 - 0:26և ստիպում մասնակցել խելագարեցնող
դատական գործընթացի, -
0:26 - 0:29որի ընթացքում ոչ իր ձերբակալման պատճառը,
-
0:29 - 0:33ոչ էլ դատական վարույթների էությունը
նրան հայտնի չեն: -
0:33 - 0:37Այս տեսակի սյուժեն այնքան
բնորոշ է Կաֆկայի ստեղծագործությանը, -
0:37 - 0:40որ լեզվաբանները նոր եզրույթ են կորզել:
-
0:40 - 0:45«Կաֆկաեսքը» մուտք է գործել բառապաշար՝
նկարագրելու անիմաստ, խրթին -
0:45 - 0:48և նյարդայնացնող իրողությունները,
-
0:48 - 0:52օրինակ, անծայր թղթաբանության
մեջ գլուխը կորցնելը: -
0:52 - 0:55Արդյո՞ք խրթին թղթաբանություն
լրացնելու համար հերթ կանգնելը -
0:55 - 0:58մարմնավորում է Կաֆկայի
ստեղծագործության ամբողջ հարստությունը: -
0:58 - 1:03Ամենօրյա օգտագործումից դուրս,
ի՞նչ է նշանակում «կաֆկաեսք»: -
1:03 - 1:08Ֆրանց Կաֆկայի երկերը առնչվում են,
իրականում, ժամանակակից բյուրոկրատիայի -
1:08 - 1:10բազմաթիվ առօրեական և աբսուրդ կողմերի հետ,
-
1:10 - 1:14որոնք հիմնվում են մասամբ իր մասնագիրության
վրա որպես ապահովագրական գործավար -
1:14 - 1:1720-րդ դարի սկզբերի Պրահայում:
-
1:17 - 1:19Նրա հերոսներից շատերը
գրասենյակային աշխատողներ են, -
1:19 - 1:22ովքեր ջանքեր չեն խնայում դուրս գալ
խոչընդոտների ցանցից -
1:22 - 1:25իրենց նպատակներին հասնելու համար.
-
1:25 - 1:29հաճախ ամբողջ չարչարանքը
դառնում է այնքան խճճող և անիմաստ, -
1:29 - 1:33որ հաջողության հույսը մարում է:
-
1:33 - 1:36Օրինակ, «Պոսեյդոն» կարճ պատմվածքում,
-
1:36 - 1:40հին հունական աստվածը գործակատար է,
ով այնքան է թաղվել թղթաբանության մեջ, -
1:40 - 1:43որ չի հասցրել ուսումնասիրել
իր իսկ ջրային թագավորությունը: -
1:43 - 1:44Այստեղ կարևորն այն է,
-
1:44 - 1:48որ անգամ աստվածները չեն կարող հաղթահարել
այդ ծավալի թղթաբանությունը, -
1:48 - 1:50որը ենթադրում է յուրաքանչյուր
ժամանակակից գործատու: -
1:50 - 1:52Սակայն, սրա պատճառը հայտնի է:
-
1:52 - 1:55Նա չի ցանկանում
աշխատանքը ուրիշին հանձնարարել, -
1:55 - 1:59քանի որ այս գործին
համապատասխան ոչ մեկը չկա: -
1:59 - 2:03Կաֆկայի Պոսեյդոնը իր իսկ
ինքնասիրության զոհն է: -
2:03 - 2:06Պատմվածքում առկա են «կաֆկաեսք» սյուժետի
-
2:06 - 2:09բոլոր անհրաժեշտ բաղադրիչները:
-
2:09 - 2:12Այն ոչ միայն ներառում է
թղթաբանության աբսուրդը, -
2:12 - 2:16այլ նաև Կաֆկայի
ստեղծագործությանը հատուկ -
2:16 - 2:19հերոսի շրջապտույտ կատարող
արձագանքի հեգնանքը: -
2:19 - 2:20Նրա տրագիկոմիկ պատմվածքները
-
2:20 - 2:24ներկայանում են որպես ժամանակակից
արդյունաբերական աշխարհի դյուցազներգություն -
2:24 - 2:27օգտագործելով ցնորային տրամաբանությունը,
որ բացահայտեն հարաբերությունները -
2:27 - 2:32բռնապետական իշխանության համակարգերի
և դրանց մեջ խճճված անձանց միջև: -
2:32 - 2:38Մեկ այլ օրինակ՝ Կաֆկայի ամենահայտնի ստեղ-
ծագործությունը՝ «Կերպարանափոխությունը»: -
2:38 - 2:41Երբ Գրեգոր Զամզան մի առավոտ արթնացավ,
-
2:41 - 2:43նա կերպարանափոխվել էր մի մեծ ուտիճի.
-
2:43 - 2:48այս իրավիճակում նա ամենից շատ անհան-
գըստանում էր աշխատանքի ժամանակին հասնել: -
2:48 - 2:50Իհարկե, սա անհնար է:
-
2:50 - 2:55Կաֆկային ոգեշնչել են ոչ միայն
աշխատատեղի բռնապետական կարգերը: -
2:55 - 2:58Իր որոշ հերոսների տառապանքը ներանձնային է:
-
2:58 - 3:01«Սովի արտիստը» պատմվածքում ներկայացված է
կրկեսի դերակատար, -
3:01 - 3:05ում աշխատանքը կապված է երկարատև
պաս պահելու հետ: -
3:05 - 3:09Նա անհանգստացած է, քանի որ կրկեսի տերը
արգելել է 40 օրից ավել պաս պահել՝ -
3:09 - 3:13հավատալով, որ սա հետ է պահում
իրեն իր արվեստում բարձունքների հասնելուց: -
3:13 - 3:16Սակայն, երբ նա դադարում է
ժողովրդականություն վայելել, -
3:16 - 3:19նրան թույլ են տալիս սովից մահանալ:
-
3:19 - 3:22Նա անանուն մահով է մեռնում,
-
3:22 - 3:26խոստովանելով, որ իր արվեստը
միայն խաբեություն է եղել: -
3:26 - 3:28Նա ոչ թե կամքի ուժով էր պաս պահում,
-
3:28 - 3:32այլ քանի որ իր սիրած
ուտելիքը դեռ չէր գտել: -
3:32 - 3:33Անգամ «Դատավարության» մեջ,
-
3:33 - 3:36որը, կարծես, միայն թղթաբանության
վրա է կետրոնանում, -
3:36 - 3:41անորոշ օրենքները և ապշեցնող վարույթները
արտահայտում են ավելի մեծ չարիք. -
3:41 - 3:45Իրավական համակարգի ուժն անգամ
թվացյալ իշխանավորների կողմից -
3:45 - 3:48անկառավարելի է թվում:
-
3:48 - 3:51Այս համակարգը չի ծառայում արդարությանը,
-
3:51 - 3:55նրա միակ գործառույթը անդադար աշխատանքն է:
-
3:55 - 3:56Քաղաքական մեկնաբան Հաննա Արենդտը
-
3:56 - 3:59Կաֆկայի մահից տարիներ անց
-
3:59 - 4:02այն կանվաներ «առանց
բռանկալի բռնապետություն»: -
4:02 - 4:05Այնուամենայնիվ, Կաֆկայի
ստեղծագործությունների հուսալքությանը -
4:05 - 4:07ուղեկցում է հումորը,
-
4:07 - 4:11որը հիմնվում է նկարագրված իրադրությունների
անիմաստ տրամաբանության վրա: -
4:11 - 4:16Մի կողմից, ժամանակակից աշխարհում հեշտ է
նշմարել «կաֆկաեսք» երևույթները: -
4:16 - 4:21Մենք վստահում ենք կառավարական
չափազանց խճճված համակարգերին, -
4:21 - 4:25որոնք ապահովում են մեր կյանքի բոլոր
ոլորտներում առաջ եկող հետևանքները: -
4:25 - 4:29Մեր յուրաքանչյուր բառ դատապարտվում է
անտեսանելի մարդկանց կողմից, -
4:29 - 4:32ըստ մեզ անտեղյակ օրենքների:
-
4:32 - 4:37Մյուս կողմից, կետրոնանալով աբսուրդի վրա`
-
4:37 - 4:41Կաֆկան արտացոլում է մեր արատները:
-
4:41 - 4:46Այսպիսով, նա հիշեցնում է,
որ մեր աշխարհը կերտողը մենք ենք -
4:46 - 4:48և ունենք ներուժ՝
աշխարհը լավը դարձնելու:
- Title:
- Ի՞նչ է նշանակում «կաֆկաեսք» - Նոահ Թավլին
- Description:
-
Ամբողջական դասը՝ http://ed.ted.com/lessons/what-makes-something-kafkaesque-noah-tavlin
«Կաֆկաեսք» եզրույթը մուտք է գործել բառապաշար՝ նկարագրելու անիմաստ, խրթին և նյարդայնացնող իրողությունները, մանավանդ կապված թղթաբանության հետ: Արդյո՞ք խրթին թղթաբանություն լրացնելու համար հերթ կանգնելը մարմնավորում է Կաֆկայի ստեղծագործության ամբողջ հարստությունը: Ամենօրյան օգտագործումից դուրս, ի՞նչ է նշանակում «կաֆկաեսք»: Նոահ Թավլինը փորձում է բացատրել:
Դասը պատրաստեց Նոահ Թավլինը, անիմացիան՝ TED-Ed-ը:
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 05:04
Emma Dovlatyan approved Armenian subtitles for What makes something "Kafkaesque"? - Noah Tavlin | ||
Emma Dovlatyan edited Armenian subtitles for What makes something "Kafkaesque"? - Noah Tavlin | ||
Tamara Shanoyan accepted Armenian subtitles for What makes something "Kafkaesque"? - Noah Tavlin | ||
Tamara Shanoyan edited Armenian subtitles for What makes something "Kafkaesque"? - Noah Tavlin | ||
Sona Martirossian edited Armenian subtitles for What makes something "Kafkaesque"? - Noah Tavlin | ||
Sona Martirossian edited Armenian subtitles for What makes something "Kafkaesque"? - Noah Tavlin |