«Մեկը պետք է զրպարտած լիներ Յոզեֆ Կ֊ին, քանի որ նա՝ առանց որևէ վատ բան արած լինելու, ձերբակալվեց մի առավոտ»։ Այսպես է սկսվում «Դատավարությունը»՝ Ֆրանց Կաֆկայի հեղինակած հայտնի վեպերից մեկը: Կ-ին՝ գլխավոր հերոսին, հանկարծակի ձերբակալում են և ստիպում մասնակցել խելագարեցնող դատական գործընթացի, որի ընթացքում ոչ իր ձերբակալման պատճառը, ոչ էլ դատական վարույթների էությունը նրան հայտնի չեն: Այս տեսակի սյուժեն այնքան բնորոշ է Կաֆկայի ստեղծագործությանը, որ լեզվաբանները նոր եզրույթ են կորզել: «Կաֆկաեսքը» մուտք է գործել բառապաշար՝ նկարագրելու անիմաստ, խրթին և նյարդայնացնող իրողությունները, օրինակ, անծայր թղթաբանության մեջ գլուխը կորցնելը: Արդյո՞ք խրթին թղթաբանություն լրացնելու համար հերթ կանգնելը մարմնավորում է Կաֆկայի ստեղծագործության ամբողջ հարստությունը: Ամենօրյա օգտագործումից դուրս, ի՞նչ է նշանակում «կաֆկաեսք»: Ֆրանց Կաֆկայի երկերը առնչվում են, իրականում, ժամանակակից բյուրոկրատիայի բազմաթիվ առօրեական և աբսուրդ կողմերի հետ, որոնք հիմնվում են մասամբ իր մասնագիրության վրա որպես ապահովագրական գործավար 20-րդ դարի սկզբերի Պրահայում: Նրա հերոսներից շատերը գրասենյակային աշխատողներ են, ովքեր ջանքեր չեն խնայում դուրս գալ խոչընդոտների ցանցից իրենց նպատակներին հասնելու համար. հաճախ ամբողջ չարչարանքը դառնում է այնքան խճճող և անիմաստ, որ հաջողության հույսը մարում է: Օրինակ, «Պոսեյդոն» կարճ պատմվածքում, հին հունական աստվածը գործակատար է, ով այնքան է թաղվել թղթաբանության մեջ, որ չի հասցրել ուսումնասիրել իր իսկ ջրային թագավորությունը: Այստեղ կարևորն այն է, որ անգամ աստվածները չեն կարող հաղթահարել այդ ծավալի թղթաբանությունը, որը ենթադրում է յուրաքանչյուր ժամանակակից գործատու: Սակայն, սրա պատճառը հայտնի է: Նա չի ցանկանում աշխատանքը ուրիշին հանձնարարել, քանի որ այս գործին համապատասխան ոչ մեկը չկա: Կաֆկայի Պոսեյդոնը իր իսկ ինքնասիրության զոհն է: Պատմվածքում առկա են «կաֆկաեսք» սյուժետի բոլոր անհրաժեշտ բաղադրիչները: Այն ոչ միայն ներառում է թղթաբանության աբսուրդը, այլ նաև Կաֆկայի ստեղծագործությանը հատուկ հերոսի շրջապտույտ կատարող արձագանքի հեգնանքը: Նրա տրագիկոմիկ պատմվածքները ներկայանում են որպես ժամանակակից արդյունաբերական աշխարհի դյուցազներգություն օգտագործելով ցնորային տրամաբանությունը, որ բացահայտեն հարաբերությունները բռնապետական իշխանության համակարգերի և դրանց մեջ խճճված անձանց միջև: Մեկ այլ օրինակ՝ Կաֆկայի ամենահայտնի ստեղ- ծագործությունը՝ «Կերպարանափոխությունը»: Երբ Գրեգոր Զամզան մի առավոտ արթնացավ, նա կերպարանափոխվել էր մի մեծ ուտիճի. այս իրավիճակում նա ամենից շատ անհան- գըստանում էր աշխատանքի ժամանակին հասնել: Իհարկե, սա անհնար է: Կաֆկային ոգեշնչել են ոչ միայն աշխատատեղի բռնապետական կարգերը: Իր որոշ հերոսների տառապանքը ներանձնային է: «Սովի արտիստը» պատմվածքում ներկայացված է կրկեսի դերակատար, ում աշխատանքը կապված է երկարատև պաս պահելու հետ: Նա անհանգստացած է, քանի որ կրկեսի տերը արգելել է 40 օրից ավել պաս պահել՝ հավատալով, որ սա հետ է պահում իրեն իր արվեստում բարձունքների հասնելուց: Սակայն, երբ նա դադարում է ժողովրդականություն վայելել, նրան թույլ են տալիս սովից մահանալ: Նա անանուն մահով է մեռնում, խոստովանելով, որ իր արվեստը միայն խաբեություն է եղել: Նա ոչ թե կամքի ուժով էր պաս պահում, այլ քանի որ իր սիրած ուտելիքը դեռ չէր գտել: Անգամ «Դատավարության» մեջ, որը, կարծես, միայն թղթաբանության վրա է կետրոնանում, անորոշ օրենքները և ապշեցնող վարույթները արտահայտում են ավելի մեծ չարիք. Իրավական համակարգի ուժն անգամ թվացյալ իշխանավորների կողմից անկառավարելի է թվում: Այս համակարգը չի ծառայում արդարությանը, նրա միակ գործառույթը անդադար աշխատանքն է: Քաղաքական մեկնաբան Հաննա Արենդտը Կաֆկայի մահից տարիներ անց այն կանվաներ «առանց բռանկալի բռնապետություն»: Այնուամենայնիվ, Կաֆկայի ստեղծագործությունների հուսալքությանը ուղեկցում է հումորը, որը հիմնվում է նկարագրված իրադրությունների անիմաստ տրամաբանության վրա: Մի կողմից, ժամանակակից աշխարհում հեշտ է նշմարել «կաֆկաեսք» երևույթները: Մենք վստահում ենք կառավարական չափազանց խճճված համակարգերին, որոնք ապահովում են մեր կյանքի բոլոր ոլորտներում առաջ եկող հետևանքները: Մեր յուրաքանչյուր բառ դատապարտվում է անտեսանելի մարդկանց կողմից, ըստ մեզ անտեղյակ օրենքների: Մյուս կողմից, կետրոնանալով աբսուրդի վրա` Կաֆկան արտացոլում է մեր արատները: Այսպիսով, նա հիշեցնում է, որ մեր աշխարհը կերտողը մենք ենք և ունենք ներուժ՝ աշխարհը լավը դարձնելու: