< Return to Video

Ինչպե՞ս տարբերել հակաուտոպիան - Ալեքս Գենդլեր

  • 0:07 - 0:10
    Երբևէ փորձե՞լ եք երևակայել մի
    իդեալական աշխարհ:
  • 0:10 - 0:13
    Աշխարհ առանց պատերազմի,
    թշվառության և հանցագործության:
  • 0:13 - 0:15
    Եթե այո, ապա դուք միայնակ չեք:
  • 0:15 - 0:19
    Պլատոնը երազում էր ուսյալ հանրապետության
    մասին, որտեղ իշխում են փիլիսոփաները,
  • 0:19 - 0:22
    կրոնները խոստանում են դրախտային
    կյանք մահվանից հետո:
  • 0:22 - 0:23
    Պատմության ընթացքում
  • 0:23 - 0:27
    տարբեր խմբավորումներ փորձել են
    Երկրի վրա դրախտ կառուցել:
  • 0:27 - 0:33
    1516 թվ-ին Թոմաս Մորը իր «Ուտոպիա»
    գրքում տվել է այս հասկացության անվանումը:
  • 0:33 - 0:34
    Հունարեն «ուտոպիա» նշանակում է
  • 0:34 - 0:36
    «գոյություն չունեցող վայր»:
  • 0:36 - 0:38
    Չնայած որ անվանման հիմքում ընկած է
    անհնար լինելու գաղափարը,
  • 0:38 - 0:40
    ժամանակակից գիտական և քաղաքական առաջընթացը
  • 0:40 - 0:44
    այս երազանքների իրականացման
    հույսեր է ներշնչում:
  • 0:44 - 0:48
    Սրանց փոխարեն, սակայն, ամեն անգամ
    դրանք դառնում էին
  • 0:48 - 0:51
    պատերազմի, սովի և ստրկութան մղձավանջ:
  • 0:51 - 0:54
    Եվ երբ արվեստի մարդիկ սկսեցին
    կասկածի տակ դնել ուտոպիական մտածելակերպը,
  • 0:54 - 0:59
    ի հայտ եկավ դիստոպիա կամ «հակաուտոպիա»՝
    «վատ վայր» հասկացությունը:
  • 0:59 - 1:00
    Այս ժանրով գրված ամենավաղ աշխատանքներից
    է
  • 1:00 - 1:03
    Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի արկածները»
    ստեղծագործությունը:
  • 1:03 - 1:04
    Իր ճանապարհորդության ընթացքում
  • 1:04 - 1:07
    Գուլիվերն
    այցելում է գոյություն չունեցող երկրներ,
  • 1:07 - 1:12
    որոնցից մի քանիսը սկզբում թվում են
    տպավորիչ, իսկ հետո՝ արատներով լի:
  • 1:12 - 1:14
    Լապուտա թռչող կղզում
  • 1:14 - 1:15
    գիտնականներն ու քաղաքական գործիչները
  • 1:15 - 1:18
    անհեթեթ գաղափարներ էին առաջ քաշում
  • 1:18 - 1:22
    և անտեսում ներքևում բնակվող մարդկանց
    բնական պահանջները:
  • 1:22 - 1:25
    Եվ գլըբդըբդրիբները, որ ապրում էին
    իդեալական հարմոնիայում,
  • 1:25 - 1:27
    հրաժարվում էին ընդունել
  • 1:27 - 1:30
    մարդկային թերությունները:
  • 1:30 - 1:33
    Այս վեպում Ջոնաթան Սվիֆթը ստեղծել է
    հակաուտոպիայի գաղափարը`
  • 1:33 - 1:34
    պատկերացնելով մի աշխարհ,
  • 1:34 - 1:37
    ուր ժամանակակից
    հասարակության առանձին միտումները
  • 1:37 - 1:39
    հասնում են ծայրահեղությունների`
  • 1:39 - 1:42
    քողարկելով իրենց թերությունները:
  • 1:42 - 1:44
    Հետագա դարերի ընթացքում նույնպես
  • 1:44 - 1:47
    շատ հակաուտոպիա ի հայտ եկավ:
  • 1:47 - 1:48
    Արդյունաբերական հեղափոխությունը,
  • 1:48 - 1:50
    որ
    աշխատավորներին ազատություն էր խոստանում,
  • 1:50 - 1:52
    փոխարենը, պահում էր նրանց
  • 1:52 - 1:55
    ետնախորշերում և գործարաններում,
  • 1:55 - 1:58
    մինչդեռ կապիտալիստները դառնում էին
    թագավորներից էլ հարուստ:
  • 1:58 - 2:00
    XIX դարի վերջերին շատերն անհանգստանում էին,
  • 2:00 - 2:03
    թե ինչ հետևանքներ կունենա այսպիսի կյանքը:
  • 2:03 - 2:04
    Հերբերթ Ուելլսը իր «Ժամանակի մեքենայի» մեջ պատկերել է, որ բարձր և
  • 2:06 - 2:09
    ցածր խավերից հետագայում
    կառաջանան մարդկանց 2 խմբեր,
  • 2:09 - 2:11
    մինչդեռ Ջեք Լոնդոնի «Երկաթե կրունկ»
    վեպում
  • 2:11 - 2:14
    պատկերվում է բռնատիրական օլիգարխիան,
  • 2:14 - 2:17
    որ կառավորում է աղքատ մարդկանց:
  • 2:17 - 2:23
    Նոր դարաշրջանն իր հետ բերեց ավելի
    զարհուրելի փոփոխություններ:
  • 2:23 - 2:24
    Բժշկության առաջընթացը հնարավոր դարձրեց
  • 2:24 - 2:27
    հատել կենսաբանական սահմանները,
  • 2:27 - 2:29
    մինչդեռ ԶԼՄ-ի առաջընթացը հնարավոր դարձրեց
  • 2:29 - 2:32
    առաջնորդների և հասարակության
    անմիջական շփումը:
  • 2:32 - 2:33
    Օլդոս Հաքսլիի «Գեղեցիկ նոր աշխարհ» վեպում
  • 2:33 - 2:36
    մարդիկ ստեղծվում են գենային ինժեներիայի միջոցով,
  • 2:36 - 2:37
    և նրանց վիճակված է կատարել
  • 2:37 - 2:40
    կոնկրետ հասարակական դեր:
  • 2:40 - 2:41
    Մինչդեռ քարոզն ու թմրանյութերը
  • 2:41 - 2:43
    մարդկանց
    մոտ առաջացնում են երջանկության ցնորք,
  • 2:43 - 2:46
    ակնհայտ է, որ մարդկային տարրերը
    անհետանում են:
  • 2:46 - 2:49
    Այնուամենայնիվ ամենահայտնի
  • 2:49 - 2:52
    հակաուտոպիաները ամենևին հորինված չէին:
  • 2:52 - 2:55
    Այն ժամանակ, երբ Եվրոպան տառապում էր
    աննախադեպ պատերազմներից,
  • 2:55 - 2:58
    ի հայտ եկան նոր քաղաքական շարժումներ:
  • 2:58 - 2:59
    Ոմանք խոստանում էին վերացնել
  • 2:59 - 3:01
    սոցիալական անհավասարությունը,
  • 3:01 - 3:02
    ոմանք էլ ձգտում էին մարդկանց միավորել
  • 3:02 - 3:04
    առասպելական ժառանգության շուրջ:
  • 3:04 - 3:08
    Արդյունքում հակաուտոպիաներ ստեղծվեցին
    իրական աշխարհում,
  • 3:08 - 3:12
    ուր կյանքն անցնում էր կառավարության
    ուշիմ հսկողության տակ,
  • 3:12 - 3:17
    իսկ անգութ մահը վրա էր հասնում նրանց,
    ովքեր չէին ներգրավվում:
  • 3:17 - 3:18
    Այս ժամանակի շատ գրողներ
  • 3:18 - 3:20
    ոչ միայն
    դարձան այս սարսափի ականատեսները,
  • 3:20 - 3:22
    այլև իրենց մաշկի վրա զգացին այն:
  • 3:22 - 3:27
    Սովետական գրող Եվգենիյ Զամյատինը
    իր «Մենք» վեպում նկարագրել է
  • 3:27 - 3:31
    ազատ կամքն ու անհատականությունը
    բարձր դասող ապագան:
  • 3:31 - 3:32
    ԽՍՀՄ-ում արգելված գիրքը ոգեշնչել է
  • 3:32 - 3:35
    այնպիսի գրողների, ինչպիսին է Ջորջ Օրվելլը,
  • 3:35 - 3:40
    ով առաջնագծում կռվում էր և՛
    ֆաշիզմի, և՛ կոմունիզմի դեմ:
  • 3:40 - 3:41
    Իր «Կենդանական ագարակ» վիպակում
  • 3:41 - 3:43
    նա
    բաց ծաղրում է սովետական հասարակարգը,
  • 3:43 - 3:50
    մինչդեռ «1984»-ը ամբողջատիրության, ԶԼՄ-ի
    և լեզվի քննադատումն է:
  • 3:50 - 3:51
    Իսկ ԱՄՆ-ում Սինկլեր Լյուսիսի
  • 3:51 - 3:54
    «Մեզ մոտ
    դա անհնար է» ստեղծագործության մեջ
  • 3:54 - 3:59
    պատկերվում է, թե ինչ հեշտությամբ է
    դեմոկրատիան իր տեղը զիջում ֆաշիզմին:
  • 3:59 - 4:01
    II Համաշխարհային պատերազմից
    տասնամյակներ անց
  • 4:01 - 4:03
    գրողներին հետաքրքիր էր,
    թե ատոմային էներգիայի,
  • 4:03 - 4:04
    արհեստական բանականության և
  • 4:04 - 4:07
    տիեզերագնացության նման հայտնագործությունները
  • 4:07 - 4:10
    մարդկության համար ինչ դեր կխաղան:
  • 4:10 - 4:12
    Հասարակական հայացքների
    զարգացման գագաթնակետում
  • 4:12 - 4:18
    անտիուտոպիայի գաղափարը ներխուժեց
    ֆիլմեր, կոմիքսներ և խաղեր:
  • 4:18 - 4:21
    Ռոբոտները ապստամբեցին իրենց
    ստեղծողների դեմ,
  • 4:21 - 4:22
    մինչդեռ հեռուստահաղորդումներում
    մասնակիցները սկսեցին մահանալ:
  • 4:25 - 4:30
    Բանվորները տիեզերական գաղութներում
    ծանր ֆիզիկական աշխատանք էին կատարում,
  • 4:30 - 4:34
    երկրագնդի բնական պաշարները սպառված են,
    քաղաքներում վխտում են հանցագործները:
  • 4:34 - 4:37
    Սակայն քաղաքականության մասին էլ
    երբեք չէր մոռացվում:
  • 4:37 - 4:39
    «Բժիշկ Սթրենջլովը» և «Պահապանները»
    բացահայտում են ատոմային պատերազմի
    իրական վտանգը,
  • 4:42 - 4:45
    Իսկ «Վի-Վենդետտա» և «Աղախնի պատմությունը»
    զգուշացնում են,
  • 4:45 - 4:50
    թե ինչ հեշտությամբ կարող են վերանալ
    մեր իրավունքները ճգնաժամի ժամանակ:
  • 4:50 - 4:51
    Ժամանակակից հակաուտոպիաները շարունակում են
  • 4:51 - 4:53
    պատկերել այն, ինչ մեզ անհանգստացնում է`
  • 4:53 - 4:55
    իրավական անհավասարությունը,
  • 4:55 - 4:56
    կլիմայական փոփոխությունները,
  • 4:56 - 4:57
    իշխանությունը
  • 4:57 - 4:59
    և համաճարակը:
  • 4:59 - 5:02
    Ուրեմն ինչու՞ մենք պետք է համակվենք
    այդ հոռետեսությամբ:
  • 5:02 - 5:05
    Որովհետև իրականում հակաուտոպիան
    նախազգուշացնող հեքիաթ է
  • 5:05 - 5:08
    ոչ թե կոնկրետ կառավարության
    կամ տեխնոլոգիայի մասին,
  • 5:08 - 5:14
    այլ արատավոր է հենց այն գաղափարը, որ կարելի
    է ստեղծել իդեալական հասարակություն:
  • 5:14 - 5:18
    Վերհիշեք այն իդեալական աշխարհը,
    որ միշտ պատկերացրել եք:
  • 5:18 - 5:21
    Արդյո՞ք նաև պատկերացրել եք, թե ինչի
    միջով կանցնեք այն կառուցելու համար:
  • 5:21 - 5:24
    Ինչպե՞ս կմիավորեիք մարդկանց:
  • 5:24 - 5:28
    Եվ ինչպե՞ս կապահովվեիք դրա գոյության
    երկարատևությունը:
  • 5:28 - 5:30
    Իսկ այժմ նայենք մյուս տեսանկյունից:
  • 5:30 - 5:33
    Արդյո՞ք այն նույնքան իդեալական է:
Title:
Ինչպե՞ս տարբերել հակաուտոպիան - Ալեքս Գենդլեր
Description:

Ամբողջական դասը՝ http://ed.ted.com/lessons/how-to-recognize-a-dystopia-alex-gendler

Հակաուտոպիայի ժանրը, որ նշանակում է գոյություն չունեցող, վատ վայր, դարեր շարունակ գրավել է ինչպես արվեստագետների, այնպես էլ ունկնդիրների ուշադրությունը: Ինչու՞ մենք պետք է համակվենք
այդ հոռետեսությամբ: Ալեքս Գենդլերը բացատրում է, թե ինչպես են հակաուտոպիաները հանդիսանում նախազգուշացնող հեքիաթներ, ոչ թե առանձին կառավարության կամ տեխնոլոգիայի, այլ այն գաղափարի մասին, որ հնարավոր է ստեղծել իդեալական հասարակություն:
Դասը պատրաստեց Ալեքս Գենդլերը, անիմացիան՝ TED-Ed-ը:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:56

Armenian subtitles

Revisions