WEBVTT 00:00:06.953 --> 00:00:09.856 Երբևէ փորձե՞լ եք երևակայել մի իդեալական աշխարհ: 00:00:09.856 --> 00:00:12.676 Աշխարհ առանց պատերազմի, թշվառության և հանցագործության: 00:00:12.676 --> 00:00:14.636 Եթե այո, ապա դուք միայնակ չեք: 00:00:14.636 --> 00:00:19.206 Պլատոնը երազում էր ուսյալ հանրապետության մասին, որտեղ իշխում են փիլիսոփաները, 00:00:19.206 --> 00:00:22.077 կրոնները խոստանում են դրախտային կյանք մահվանից հետո: 00:00:22.077 --> 00:00:23.382 Պատմության ընթացքում 00:00:23.382 --> 00:00:27.447 տարբեր խմբավորումներ փորձել են Երկրի վրա դրախտ կառուցել: 00:00:27.447 --> 00:00:32.926 1516 թվ-ին Թոմաս Մորը իր «Ուտոպիա» գրքում տվել է այս հասկացության անվանումը: 00:00:32.926 --> 00:00:33.926 Հունարեն «ուտոպիա» նշանակում է 00:00:33.926 --> 00:00:35.517 «գոյություն չունեցող վայր»: 00:00:35.517 --> 00:00:37.707 Չնայած որ անվանման հիմքում ընկած է անհնար լինելու գաղափարը, 00:00:37.707 --> 00:00:40.077 ժամանակակից գիտական և քաղաքական առաջընթացը 00:00:40.077 --> 00:00:44.068 այս երազանքների իրականացման հույսեր է ներշնչում: 00:00:44.068 --> 00:00:48.007 Սրանց փոխարեն, սակայն, ամեն անգամ դրանք դառնում էին 00:00:48.007 --> 00:00:50.837 պատերազմի, սովի և ստրկութան մղձավանջ: 00:00:50.837 --> 00:00:53.988 Եվ երբ արվեստի մարդիկ սկսեցին կասկածի տակ դնել ուտոպիական մտածելակերպը, 00:00:53.988 --> 00:00:58.768 ի հայտ եկավ դիստոպիա կամ «հակաուտոպիա»՝ «վատ վայր» հասկացությունը: 00:00:58.768 --> 00:01:00.418 Այս ժանրով գրված ամենավաղ աշխատանքներից է 00:01:00.418 --> 00:01:03.418 Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի արկածները» ստեղծագործությունը: 00:01:03.418 --> 00:01:04.418 Իր ճանապարհորդության ընթացքում 00:01:04.418 --> 00:01:06.738 Գուլիվերն այցելում է գոյություն չունեցող երկրներ, 00:01:06.738 --> 00:01:11.728 որոնցից մի քանիսը սկզբում թվում են տպավորիչ, իսկ հետո՝ արատներով լի: 00:01:11.728 --> 00:01:13.628 Լապուտա թռչող կղզում 00:01:13.628 --> 00:01:15.287 գիտնականներն ու քաղաքական գործիչները 00:01:15.287 --> 00:01:18.287 անհեթեթ գաղափարներ էին առաջ քաշում 00:01:18.287 --> 00:01:22.147 և անտեսում ներքևում բնակվող մարդկանց բնական պահանջները: 00:01:22.147 --> 00:01:25.168 Եվ գլըբդըբդրիբները, որ ապրում էին իդեալական հարմոնիայում, 00:01:25.168 --> 00:01:27.128 հրաժարվում էին ընդունել 00:01:27.128 --> 00:01:30.128 մարդկային թերությունները: 00:01:30.128 --> 00:01:33.488 Այս վեպում Ջոնաթան Սվիֆթը ստեղծել է հակաուտոպիայի գաղափարը` 00:01:33.488 --> 00:01:34.488 պատկերացնելով մի աշխարհ, 00:01:34.488 --> 00:01:37.179 ուր ժամանակակից հասարակության առանձին միտումները 00:01:37.179 --> 00:01:38.928 հասնում են ծայրահեղությունների` 00:01:38.928 --> 00:01:42.258 քողարկելով իրենց թերությունները: 00:01:42.258 --> 00:01:43.952 Հետագա դարերի ընթացքում նույնպես 00:01:43.952 --> 00:01:46.952 շատ հակաուտոպիա ի հայտ եկավ: 00:01:46.952 --> 00:01:47.952 Արդյունաբերական հեղափոխությունը, 00:01:47.952 --> 00:01:50.129 որ աշխատավորներին ազատություն էր խոստանում, 00:01:50.129 --> 00:01:51.530 փոխարենը, պահում էր նրանց 00:01:51.530 --> 00:01:54.530 ետնախորշերում և գործարաններում, 00:01:54.530 --> 00:01:57.858 մինչդեռ կապիտալիստները դառնում էին թագավորներից էլ հարուստ: 00:01:57.858 --> 00:01:59.699 XIX դարի վերջերին շատերն անհանգստանում էին, 00:01:59.699 --> 00:02:02.699 թե ինչ հետևանքներ կունենա այսպիսի կյանքը: 00:02:02.699 --> 00:02:03.699 Հերբերթ Ուելլսը իր «Ժամանակի մեքենայի» մեջ պատկերել է, որ բարձր և 00:02:06.489 --> 00:02:09.209 ցածր խավերից հետագայում կառաջանան մարդկանց 2 խմբեր, 00:02:09.209 --> 00:02:10.840 մինչդեռ Ջեք Լոնդոնի «Երկաթե կրունկ» վեպում 00:02:10.840 --> 00:02:13.840 պատկերվում է բռնատիրական օլիգարխիան, 00:02:13.840 --> 00:02:17.399 որ կառավորում է աղքատ մարդկանց: 00:02:17.399 --> 00:02:22.609 Նոր դարաշրջանն իր հետ բերեց ավելի զարհուրելի փոփոխություններ: 00:02:22.609 --> 00:02:23.680 Բժշկության առաջընթացը հնարավոր դարձրեց 00:02:23.680 --> 00:02:26.680 հատել կենսաբանական սահմանները, 00:02:26.680 --> 00:02:29.350 մինչդեռ ԶԼՄ-ի առաջընթացը հնարավոր դարձրեց 00:02:29.350 --> 00:02:31.980 առաջնորդների և հասարակության անմիջական շփումը: 00:02:31.980 --> 00:02:33.159 Օլդոս Հաքսլիի «Գեղեցիկ նոր աշխարհ» վեպում 00:02:33.159 --> 00:02:36.159 մարդիկ ստեղծվում են գենային ինժեներիայի միջոցով, 00:02:36.159 --> 00:02:37.159 և նրանց վիճակված է կատարել 00:02:37.159 --> 00:02:39.910 կոնկրետ հասարակական դեր: 00:02:39.910 --> 00:02:40.910 Մինչդեռ քարոզն ու թմրանյութերը 00:02:40.910 --> 00:02:42.690 մարդկանց մոտ առաջացնում են երջանկության ցնորք, 00:02:42.690 --> 00:02:46.490 ակնհայտ է, որ մարդկային տարրերը անհետանում են: 00:02:46.490 --> 00:02:49.020 Այնուամենայնիվ ամենահայտնի 00:02:49.020 --> 00:02:52.020 հակաուտոպիաները ամենևին հորինված չէին: 00:02:52.020 --> 00:02:55.101 Այն ժամանակ, երբ Եվրոպան տառապում էր աննախադեպ պատերազմներից, 00:02:55.101 --> 00:02:57.673 ի հայտ եկան նոր քաղաքական շարժումներ: 00:02:57.673 --> 00:02:58.673 Ոմանք խոստանում էին վերացնել 00:02:58.673 --> 00:03:01.100 սոցիալական անհավասարությունը, 00:03:01.100 --> 00:03:02.100 ոմանք էլ ձգտում էին մարդկանց միավորել 00:03:02.100 --> 00:03:04.331 առասպելական ժառանգության շուրջ: 00:03:04.331 --> 00:03:07.621 Արդյունքում հակաուտոպիաներ ստեղծվեցին իրական աշխարհում, 00:03:07.621 --> 00:03:11.572 ուր կյանքն անցնում էր կառավարության ուշիմ հսկողության տակ, 00:03:11.572 --> 00:03:16.902 իսկ անգութ մահը վրա էր հասնում նրանց, ովքեր չէին ներգրավվում: 00:03:16.902 --> 00:03:17.902 Այս ժամանակի շատ գրողներ 00:03:17.902 --> 00:03:19.812 ոչ միայն դարձան այս սարսափի ականատեսները, 00:03:19.812 --> 00:03:22.231 այլև իրենց մաշկի վրա զգացին այն: 00:03:22.231 --> 00:03:26.782 Սովետական գրող Եվգենիյ Զամյատինը իր «Մենք» վեպում նկարագրել է 00:03:26.782 --> 00:03:30.652 ազատ կամքն ու անհատականությունը բարձր դասող ապագան: 00:03:30.652 --> 00:03:31.832 ԽՍՀՄ-ում արգելված գիրքը ոգեշնչել է 00:03:31.832 --> 00:03:34.832 այնպիսի գրողների, ինչպիսին է Ջորջ Օրվելլը, 00:03:34.832 --> 00:03:39.533 ով առաջնագծում կռվում էր և՛ ֆաշիզմի, և՛ կոմունիզմի դեմ: 00:03:39.533 --> 00:03:40.533 Իր «Կենդանական ագարակ» վիպակում 00:03:40.533 --> 00:03:43.362 նա բաց ծաղրում է սովետական հասարակարգը, 00:03:43.362 --> 00:03:50.442 մինչդեռ «1984»-ը ամբողջատիրության, ԶԼՄ-ի և լեզվի քննադատումն է: 00:03:50.442 --> 00:03:51.442 Իսկ ԱՄՆ-ում Սինկլեր Լյուսիսի 00:03:51.442 --> 00:03:54.013 «Մեզ մոտ դա անհնար է» ստեղծագործության մեջ 00:03:54.013 --> 00:03:59.412 պատկերվում է, թե ինչ հեշտությամբ է դեմոկրատիան իր տեղը զիջում ֆաշիզմին: 00:03:59.412 --> 00:04:01.293 II Համաշխարհային պատերազմից տասնամյակներ անց 00:04:01.293 --> 00:04:03.214 գրողներին հետաքրքիր էր, թե ատոմային էներգիայի, 00:04:03.214 --> 00:04:04.214 արհեստական բանականության և 00:04:04.214 --> 00:04:06.963 տիեզերագնացության նման հայտնագործությունները 00:04:06.963 --> 00:04:09.553 մարդկության համար ինչ դեր կխաղան: 00:04:09.553 --> 00:04:12.422 Հասարակական հայացքների զարգացման գագաթնակետում 00:04:12.422 --> 00:04:18.044 անտիուտոպիայի գաղափարը ներխուժեց ֆիլմեր, կոմիքսներ և խաղեր: 00:04:18.044 --> 00:04:21.403 Ռոբոտները ապստամբեցին իրենց ստեղծողների դեմ, 00:04:21.403 --> 00:04:22.494 մինչդեռ հեռուստահաղորդումներում մասնակիցները սկսեցին մահանալ: 00:04:25.494 --> 00:04:30.153 Բանվորները տիեզերական գաղութներում ծանր ֆիզիկական աշխատանք էին կատարում, 00:04:30.153 --> 00:04:34.003 երկրագնդի բնական պաշարները սպառված են, քաղաքներում վխտում են հանցագործները: 00:04:34.003 --> 00:04:36.644 Սակայն քաղաքականության մասին էլ երբեք չէր մոռացվում: 00:04:36.644 --> 00:04:39.064 «Բժիշկ Սթրենջլովը» և «Պահապանները» բացահայտում են ատոմային պատերազմի իրական վտանգը, 00:04:42.064 --> 00:04:44.645 Իսկ «Վի-Վենդետտա» և «Աղախնի պատմությունը» զգուշացնում են, 00:04:44.645 --> 00:04:49.634 թե ինչ հեշտությամբ կարող են վերանալ մեր իրավունքները ճգնաժամի ժամանակ: 00:04:49.634 --> 00:04:50.634 Ժամանակակից հակաուտոպիաները շարունակում են 00:04:50.634 --> 00:04:53.294 պատկերել այն, ինչ մեզ անհանգստացնում է` 00:04:53.294 --> 00:04:54.644 իրավական անհավասարությունը, 00:04:54.644 --> 00:04:55.634 կլիմայական փոփոխությունները, 00:04:55.634 --> 00:04:56.705 իշխանությունը 00:04:56.705 --> 00:04:58.914 և համաճարակը: 00:04:58.914 --> 00:05:01.565 Ուրեմն ինչու՞ մենք պետք է համակվենք այդ հոռետեսությամբ: 00:05:01.565 --> 00:05:04.984 Որովհետև իրականում հակաուտոպիան նախազգուշացնող հեքիաթ է 00:05:04.984 --> 00:05:08.095 ոչ թե կոնկրետ կառավարության կամ տեխնոլոգիայի մասին, 00:05:08.095 --> 00:05:14.344 այլ արատավոր է հենց այն գաղափարը, որ կարելի է ստեղծել իդեալական հասարակություն: 00:05:14.344 --> 00:05:17.665 Վերհիշեք այն իդեալական աշխարհը, որ միշտ պատկերացրել եք: 00:05:17.665 --> 00:05:20.936 Արդյո՞ք նաև պատկերացրել եք, թե ինչի միջով կանցնեք այն կառուցելու համար: 00:05:20.936 --> 00:05:24.355 Ինչպե՞ս կմիավորեիք մարդկանց: 00:05:24.355 --> 00:05:28.065 Եվ ինչպե՞ս կապահովվեիք դրա գոյության երկարատևությունը: 00:05:28.065 --> 00:05:30.055 Իսկ այժմ նայենք մյուս տեսանկյունից: 00:05:30.055 --> 00:05:32.507 Արդյո՞ք այն նույնքան իդեալական է: