Օլիվեր Սաքս. Ինչ է բացահայտում հալուցինացիան մեր ուղեղի մասին
-
0:00 - 0:03Մենք տեսնում ենք աչքերով,
-
0:03 - 0:06սակայն մենք նաև ուղեղով ենք տեսնում:
-
0:06 - 0:10Եվ ուղեղով տեսնելը հաճախ կոչվում է երևակայություն
-
0:10 - 0:15Մենք ծանոթ ենք մեր սեփական երևակայության բնապատկերներին,
-
0:15 - 0:19մեր ներաշխարհին,քանի որ մենք մի ամբողջ կյանք ենք ապրել դրանց հետ:
-
0:19 - 0:23Բայց գոյություն ունեն նաև հալյուցինացիներ,
-
0:23 - 0:26Եվ դրանք միանգամայն այլ բաներ են:
-
0:26 - 0:28Հալյուցինացիաները չեն ստեղծվում մեր կողմից:
-
0:28 - 0:30Դրանք մեր կողմից չեն կառավարվում:
-
0:30 - 0:32Թվում է, թե դրանք դրսից են գալիս,
-
0:32 - 0:35և նմանակում են ընկալման գործընթացին:
-
0:35 - 0:39Այսպիսով, ես խոսելու եմ հալյուցինացիաների մասին,
-
0:39 - 0:43Եվ մասնավորապես տեսողական հալյուցինացիայի մի տեսակի մասին,
-
0:43 - 0:48որը հաճախ եմ նկատում հիվանդներիս շրջանում:
-
0:48 - 0:52Մի քանի ամիս առաջ ես հեռախոսազանգ ստացա
-
0:52 - 0:54այն ծերանոցներից մեկից, որտեղ աշխատում եմ:
-
0:54 - 0:59Ինձ ասացին, որ ծերերից մեկը՝ 90 տարեկան մի կին,
-
0:59 - 1:01ինչ–որ բաներ էր տեսնում
-
1:01 - 1:04Եվ նրանց հետաքրքրում էր` նա արդյոք ցնորվել էր,
-
1:04 - 1:06թե քանի որ տարեց կին էր,
-
1:06 - 1:09կաթված էր ստացել կամ Ալցեյմերի հիվանդություն ուներ:
-
1:09 - 1:14Եվ նրանք հարցրեցին, թե կգն՞ամ տեսնելու Ռոզալիին`
-
1:14 - 1:16այդ ծեր կնոջը:
-
1:16 - 1:18Գնացի նրան տեսնելու:
-
1:18 - 1:20Միանգամայն ակնհայտ էր,
-
1:20 - 1:23որ նա լրիվ նորմալ էր
-
1:23 - 1:26բանականությունը գործում էր, խելքն էլ էր տեղը,
-
1:26 - 1:30բայց նա շատ ցնցված էր, շփոթված
-
1:30 - 1:33որովհետև ինչ –որ բաներ էր տեսնում:
-
1:33 - 1:36Եվ նա ինձ ասաց,
-
1:36 - 1:38բուժքույրերը դա չէին նշել,
-
1:38 - 1:40որ նա կույր է ,
-
1:40 - 1:45որ 5 տարի նա լիովին կույր է եղել մակուլյար դեգեներացիայից:
-
1:45 - 1:48Բայց հիմա` վերջին մի քանի օրերը նա ինչ – որ բաներ էր տեսնում:
-
1:48 - 1:51Ես հարցրեցի . <<Ինչե՞ր եք տեսնում>>
-
1:51 - 1:54և նա ասաց .<<Արևելյան զգեստներով մարդկանց,
-
1:54 - 1:58փաթաթված վարագույրներով , ովքեր բարձրանում և իջնում են աստիճաններով:
-
1:58 - 2:01Մի մարդու, ով շրջվում է ինձ ու ժպտում:
-
2:01 - 2:05Բայց նա հսկայական ատամ ունի իր բերանի մի կողմում:
-
2:05 - 2:07Կենդանիներ էլ եմ տեսնում:
-
2:07 - 2:10Ես մի սպիտակ շենք եմ տեսնում: Ձյուն է գալիս, փափուկ ձյուն:
-
2:10 - 2:15Տեսնում եմ լծասարքին լծված այս ձիուն, որը մաքրում է ձյունը:
-
2:15 - 2:19Հետո հաջորդ գիշեր տեսարանը փոխվում է:
-
2:19 - 2:21Ես տեսնում եմ շներ ու կատուներ, որոնք քայլում են իմ ուղղությամբ:
-
2:21 - 2:24Նրանք գալիս են մինչև մի որոշակի կետ, հետո կանգ են առնում:
-
2:24 - 2:26Հետո տեսարանը նորից փոխվում է:
-
2:26 - 2:29Ես տեսնում եմ շատ երեխաներ: Նրանք աստիճաններով բարձրանում են և իջնում:
-
2:29 - 2:32Նրանք կրում են վառ գույներով զգեստներ` վարդագույն և կապույտ,
-
2:32 - 2:35ինչպես արևելյան զգեստները>>:
-
2:35 - 2:38Նա ասաց, որ երբեմն, նախքան մարդկանց հայտնվելը,
-
2:38 - 2:42նրա աչքին հատակի վրա վարդագույն և կապույտ քառակուսիներ էին երևում,
-
2:42 - 2:45որոնք կարծես բարձրանում էին առաստաղի վրա:
-
2:45 - 2:49Ես հարցրեցի . <<Դա երազի նմա՞ն է>>:
-
2:49 - 2:52Նա պատասխանեց. <<Ոչ, դա երազի նման չէ, ֆիլմի նման է>>:
-
2:52 - 2:55Նա ասաց.<<Այն գունավոր է, շարժվող:
-
2:55 - 2:59Բայց անձայն է, ինչպես համր ֆիլմը>>:
-
2:59 - 3:01Ու նաև ավելացրեց, որ դա բավականին ձանձրալի ֆիլմ է:
-
3:01 - 3:04Նա ասաց. <<Արևելյան զգեստներով այդ բոլոր մարդիկ,
-
3:04 - 3:09որոնք բարձրանում և իջնում են աստիճաններով , շատ են կրկնվում ու սահմանափակ են >>:
-
3:09 - 3:11(Ծիծաղ)
-
3:11 - 3:13Ի դեպ՝նա հումորի մեծ զգացում ուներ:
-
3:13 - 3:15Նա գիտեր, որ դա հալյուցինացիա էր:
-
3:15 - 3:17Սակայն նա վախեցել էր: Նա ապրել էր 95 տարի
-
3:17 - 3:20և նախկինում երբեք հալյուցինացիա չէր ունեցել:
-
3:20 - 3:23Նա ասում էր, որ հալյուցինացիաները կապ չունեն
-
3:23 - 3:27իր մտածածի, զգացածի կամ արածի հետ,
-
3:27 - 3:31որ դրանք ասես ինքնաբերաբար են առաջանում և անհետանում:
-
3:31 - 3:33Նա չի կարողանում վերահսկել դրանք:
-
3:33 - 3:35Նա ասում էր նաև, որ չի ճանաչում
-
3:35 - 3:37այն մարդկանց ու վայրերը
-
3:37 - 3:39որոնց տեսել է հալյուցինացիաներում:
-
3:39 - 3:41Եվ ո՛չ մարդկանց, ո՛չ էլ կենդանիներին
-
3:41 - 3:45նա հետո չէր հիշում:
-
3:45 - 3:47Եվ նա չգիտեր` ինչ էր կատարվում :
-
3:47 - 3:49Նա ուզում էր իմանալ՝արդյոք ցնորվու՞մ է,
-
3:49 - 3:51թե խելքն է թռցնում :
-
3:51 - 3:53Ես նրան ուշադիր զննեցի:
-
3:53 - 3:55Նա զվարթ ծեր կին էր `
-
3:55 - 3:59լիովին ողջամիտ: Նա ոչ մի բժշկական խնդիր չուներ.
-
3:59 - 4:03Նա ոչ մի դեղամիջոց չէր ընդունում, որոնք կարող էին հալյուցինացիաների հանգեցնել:
-
4:03 - 4:05Բայց նա կույր էր:
-
4:05 - 4:07Այդ ժամանակ նրան ասացի.
-
4:07 - 4:09<<Կարծում եմ ` գիտեմ, թե ձեզ հետ ինչ է կատարվում:
-
4:09 - 4:13Տեսողական հալյուցինացիայի մի տեսակ կա ,
-
4:13 - 4:17որը կարող է զուգակցվել վատացող տեսողությամբ կամ կուրությամբ:
-
4:17 - 4:20Այն յուրահատուկ ձևով նկարագրվել է,>>
-
4:20 - 4:2218-րդ դարում
-
4:22 - 4:25Շառլ Բոննե անունով մի մարդու կողմից :
-
4:25 - 4:28Դուք էլ Շառլ Բոննեի ախտանիշն ունեք:
-
4:28 - 4:30Ձեր ուղեղի հետ ամեն ինչ նորմալ է: Ձեր մտքի հետ էլ է ամեն ինչ կարգին:
-
4:30 - 4:33Բայց Շառլ Բոննեի ախտանիշն ունեք:
-
4:33 - 4:36Եվ նա դրանից շատ թեթևացավ,
-
4:36 - 4:40որ ոչ մի լուրջ բան չկար
-
4:40 - 4:43և նույնիսկ բավականին մեծ հետաքրքրություն ցուցաբերեց:
-
4:43 - 4:45Նա հարցրեց. <<Ո՞վ է այդ Շառլ Բոննեն:
-
4:45 - 4:48Նա հալյուցինացիաներ ունեցե՞լ է:
-
4:48 - 4:51Ասացեք բոլոր քույրերին,
-
4:51 - 4:54որ ես Շառլ Բոննեի ախտանիշ ունեմ:
-
4:54 - 4:56(Ծիծաղ)
-
4:56 - 5:00Ես խենթ չեմ, թուլամիտ չեմ: Ես Շառլ Բոննեի ախտանիշ ունեմ>>:
-
5:00 - 5:02Ես բուժքույրերին ասացի:
-
5:02 - 5:05Հիմա ինձ համար դա սովորական իրավիճակ է:
-
5:05 - 5:07Ես հիմնականում աշխատում եմ ծերանոցներում:
-
5:07 - 5:09Ես տեսնում եմ բազմաթիվ ծերերի,
-
5:09 - 5:13որոնք լսողական և տեսողական խնդիրներ ունեն:
-
5:13 - 5:15Լսողական խնդիրներ ունեցող մարդկանց 10 տոկոսը
-
5:15 - 5:18երաժշտական հալյուցինացիաներ ունեն:
-
5:18 - 5:21Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ 10 տոկոսը
-
5:21 - 5:23տեսողական հալյուցինացիաներ ունեն:
-
5:23 - 5:25Պարտադիր չէ, որ ամբողջովին կույր լինեք,
-
5:25 - 5:27միայն որոշ խնդիրներն էլ են բավարար :
-
5:27 - 5:31Հիմա ` 18-րդ դարում կատարված յուրօրինակ նկարագրի համաձայն`
-
5:31 - 5:33Շառլ Բոննեն հալյուցինացիաներ չի ունեցել:
-
5:33 - 5:36Նրա պապիկն է ունեցել:
-
5:36 - 5:39Նրա պապիկը դատավոր էր, տարեց մարդ:
-
5:39 - 5:42Նրան կատարակտի վիրահատություն էին արել
-
5:42 - 5:44Նրա տեսողությունը շատ վատ էր:
-
5:44 - 5:49Եվ 1759 թվականին նա իր թոռնիկին նկարագրել էր
-
5:49 - 5:51բազմաթիվ բաներ, որոնք նա տեսնում էր:
-
5:51 - 5:53Առաջին բանը, որ նա ասել էր, այն էր`
-
5:53 - 5:55նա օդային տարածությունում թաշկինակ էր տեսել:
-
5:55 - 5:57Դա մեծ կապույտ թաշկինակ էր՝
-
5:57 - 5:59չորս նարնջագույն շրջանակներով :
-
5:59 - 6:02Եվ նա գիտեր, որ դա հալյուցինացիա է:
-
6:02 - 6:04Օդային տարածքում թաշկինակներ չեն լինում :
-
6:04 - 6:08Իսկ հետո նա մեծ անիվ էր տեսել օդային տարածքում:
-
6:08 - 6:13Եվ երբեմն նա համոզված չէր, թե արդյոք հալյուցինացիաներ ունի, թե ոչ,
-
6:13 - 6:15որովհետև հալյուցինացիաները
-
6:15 - 6:17համապատասխանում էին տեսիլքների համատեքստին
-
6:17 - 6:20Այսպես մի առիթով, երբ իր թոռնուհիները այցելում էին նրան,
-
6:20 - 6:25նա ասել էր. <<Իսկ ովքե՞ր են ձեզ հետ եկած այս գեղեցիկ երիտասարդները>>:
-
6:25 - 6:29Նրանք պատասխանել էին. <<Վա՜յ, պապի՛կ, գեղեցիկ երիտասարդներ չկան>>:
-
6:29 - 6:33Եվ այդ ժամանակ գեղեցիկ երիտասարդներն անհետացել էին:
-
6:33 - 6:36Այս հալյուցինացիաներին շատ բնորոշ է
-
6:36 - 6:39մի ակնթարթում հայտնվելն ու անհետանալը:
-
6:39 - 6:41Նրանք սովորաբար չեն առաջանում ու չեն անհետանում:
-
6:41 - 6:44Դրանք բավակնին հանկարծակի են: Եվ հանկարծակի են փոխվում:
-
6:44 - 6:47Շառլ Լուլինը` պապիկը,
-
6:47 - 6:50տեսնում էր հազարավոր տարբեր կերպարներ,
-
6:50 - 6:52տարբեր բնապատկերներ:
-
6:52 - 6:56Մի առիթով նա լոգարանում ծխամորճ ծխող մի մարդ էր տեսել
-
6:56 - 6:59և կարծել էր, թե ինքն է :
-
6:59 - 7:02Դա միակ կերպարն էր, որին նա ճանաչել էր:
-
7:02 - 7:06Մի առիթով էլ, երբ նա քայլում էր Փարիզի փողոցներում,
-
7:06 - 7:09նա, իսկապես, մի լաստակ էր տեսել :
-
7:09 - 7:12Բայց երբ նա տուն էր վերադարձել,իր գրասեղանի վրա տեսել էր լաստակի մանրանկարը`
-
7:12 - 7:166 մատնաչափ բարձրությամբ
-
7:16 - 7:19Ընկալման կրկնությունը երբեմն
-
7:19 - 7:21կոչվում է պալինոպսիա :
-
7:21 - 7:26Ռոզալիի և նրա հետ
-
7:26 - 7:28ըստ երևույթին նույն բանն էր կատարվում
-
7:28 - 7:30Ռոզալին հարցրեց. <<Ի՞նչ է կատարվում>>,
-
7:30 - 7:33և ես ասացի, որ երբ կորցնում են տեսողությունը,
-
7:33 - 7:36երբ ուղեղի տեսողական մասերն այլևս ազդակներ չեն ստանում,
-
7:36 - 7:39դրանք գերակտիվ են դառնում և դյուրագրգիռ
-
7:39 - 7:41և դրանք հանպատրաստից բռնկվում են:
-
7:41 - 7:44Եվ դու սկսում ես ինչ-որ բաներ տեսնել:
-
7:44 - 7:47Ի դեպ՝ քո տեսած բաները կարող են շատ բարդ լինել:
-
7:47 - 7:51Իմ մեկ այլ հիվանդի դեպքում,
-
7:51 - 7:53ով ևս տեսիլքներ էր ունենում,
-
7:53 - 7:57այդ տեսիլքները երբեմն անհանգստանալու տեղիք էին տալիս:
-
7:57 - 8:00Մի առիթով, նա ասում էր, որ
-
8:00 - 8:03ռեստորանում գծավոր վերնաշապիկով մի մարդ էր տեսել:
-
8:03 - 8:05Եվ նա շուռ էր եկել: Իսկ հետո
-
8:05 - 8:08այդ պատկերը բաժանվել էր վեց տարբեր կերպարների գծավոր վերնաշապիկով,
-
8:08 - 8:11ովքեր սկսել էին քայլել նրա ուղղությամբ:
-
8:11 - 8:14Իսկ հետո այդ վեց կերպարները հարմոնիկայի նման միացել էին իրար:
-
8:14 - 8:16Մեկ անգամ, երբ նա մեքենա էր վարում,
-
8:16 - 8:18կամ ավելի շուտ, երբ իր ամուսինն էր մեքենա վարում,
-
8:18 - 8:20ճանապարհը 4 մասի էր բաժանվել
-
8:20 - 8:24և նրան թվացել էր, թե ինքը միաժամանակ 4 ճանապարհով է գնում :
-
8:24 - 8:29Նա շատ փոփոխական հալյուցինացիաներ էլ ուներ :
-
8:29 - 8:32Դրանցից շատերը կապված էին մեքենայի հետ:
-
8:32 - 8:34Երբեմն նա տեսնում էր մի դեռահաս տղայի
-
8:34 - 8:37որը նստած էր մեքենայի առաջնամասում:
-
8:37 - 8:39Նա շատ ամուր բռնված էր և շնորհակալության շարժումներ էր անում
-
8:39 - 8:41երբ մեքենան շրջվում էր:
-
8:41 - 8:44Իսկ հետո, երբ նրանք կանգ էին առնում,
-
8:44 - 8:47տղան հանկարծակի ուղղահայաց 100 ոտնաչափ թռիչք էր կատարում օդում,
-
8:47 - 8:50իսկ հետո անհետանում էր :
-
8:50 - 8:55Իմ հիվանդներից մեկը հալյուցինացիայի մեկ այլ տեսակով էր տառապում :
-
8:55 - 8:58Սա մի կին էր, ով աչքերի խնդիր չուներ,
-
8:58 - 9:00բայց խնդիրներ ուներ ուղեղի տեսողական մասերի հետ`
-
9:00 - 9:03փոքր ուռուցք գլխի ետնամասի կեղևի վրա:
-
9:03 - 9:08Եվ ինչը ամենից վեր է` նա մուլտֆիլմեր էր տեսնում :
-
9:08 - 9:13Այդ մուլտֆիլմերը թափանցիկ էին
-
9:13 - 9:16և ծածկում էին տեսողական դաշտը, ինչպես էկրանը :
-
9:16 - 9:22Եվ հատկապես նա տեսնում էր Քերմիթ Ֆրոգի մուլտֆիլմերը :
-
9:22 - 9:23(Ծիծաղ)
-
9:23 - 9:26Հիմա ես Սեզամ փողոցը չեմ նայում,
-
9:26 - 9:29բայց այն հարցին,թե
-
9:29 - 9:33ինչու հենց Քերմիթ, նա պատասխանեց. <<Քերմիթ Ֆրոգն ինձ համար ոչ մի նշանակություն չունի:
-
9:33 - 9:36Գիտե՞ք, ինձ Ֆրոյդյան նշանների մասին էի մտածում.
-
9:36 - 9:38Ինչու՞ Քերմիթ:
-
9:38 - 9:40Քերմիթ Ֆրոգն ինձ համար ոչ մի նշանակություն չունի>>:
-
9:40 - 9:42Նա այնքան էլ դեմ չէր մուլտֆիլմեր տեսնելուն :
-
9:42 - 9:46Բայց նրան անհանգստացնողն այն էր,որ
-
9:46 - 9:49նա տեսնում էր շատ կայուն պատկերներ կամ դեմքերի հալյուցինացիաներ
-
9:49 - 9:52այնպես, ինչպես, որ Ռոզալին էր տեսնում, դեմքերը շատ հաճախ աղավաղված էին`
-
9:52 - 9:56շատ մեծ ատամներով կամ շատ մեծ աչքերով:
-
9:56 - 9:59Եվ դա նրան վախեցնում էր :
-
9:59 - 10:03Լավ, ի՞նչ է կատարվում այս մարդկանց հետ:
-
10:03 - 10:06Որպես բժիշկ՝ ես ստիպված եմ փորձել բացատրել, թե ինչ է կատարվում
-
10:06 - 10:08և վստահեցնել մարդկանց,
-
10:08 - 10:12հատկապես, համոզել նրանց, որ իրենք չեն ցնորվում :
-
10:12 - 10:15Ինչպես ասացի, տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց մոտավորապես 10 տոկոսն է
-
10:15 - 10:18տառապում այդպիսի հալյուցինացիաներով:
-
10:18 - 10:22Բայց ոչ ավելի քան մեկ տոկոսն են արտահայտվում այդ մասին,
-
10:22 - 10:25որովհետև նրանք վախենում են, որ իրենց ցնորվածի տեղ կդնեն:
-
10:25 - 10:27Եվ, իսկապես, եթե նրանք պատմում են դրանց մասին իրենց իսկ բժիշկներին,
-
10:27 - 10:30նրանց սխալ ախտորոշում են տալիս :
-
10:30 - 10:32Մասնավորապես, տեսակետը հետևյալն է, եթե ինչ – որ բաներ ես տեսնում կամ լսում,
-
10:32 - 10:35ուրեմն խենթանում ես:
-
10:35 - 10:38բայց հոգեբուժական հալյուցինացիաները միանգամայն այլ են:
-
10:38 - 10:41Հոգեբուժական հալյուցինացիաները, անկախ նրանից, տեսողական են, թե ձայնային,
-
10:41 - 10:43քեզ են ուղղված: Դրանք մեղադրում
-
10:43 - 10:45գայթակղում, նսեմացնում
-
10:45 - 10:48ու ծաղրում են քեզ:
-
10:48 - 10:50Դու արձագանքում ես նրանց:
-
10:50 - 10:53Չկա ոչ մի հատկություն,
-
10:53 - 10:56որով դրանք առնչվեն Շառլ Բոննեի հալյուցինացիաներին:
-
10:56 - 11:00Կա ֆիլմ: Դու ֆիլմ ես տեսնում, որը ոչ մի կապ չունի քեզ հետ
-
11:00 - 11:03կամ դա այն է, ինչ մարդիկ մտածում են դրա մասին :
-
11:03 - 11:07Գոյություն ունի հազվադեպ մի բան, որը կոչվում է քունք – բլթակային էպիլեպսիա :
-
11:07 - 11:10և երբեմն, եթե ինչ-որ մեկը տառապում է դրանով,
-
11:10 - 11:12նա կարող է իրեն ժամանակի մեջ հետ տարված զգալ
-
11:12 - 11:15այսինքն` անցյալում:
-
11:15 - 11:17Դուք գտնվում եք հատուկ մի խաչմերուկում:
-
11:17 - 11:19Տապակած շագանակի հոտ եք զգում:
-
11:19 - 11:22Երթևեկության ձայն եք լսում: Բոլոր զգայարանները գործում են:
-
11:22 - 11:24Եվ դուք սպասում եք ձեր ընկերուհուն:
-
11:24 - 11:28Եվ դա 1982 թվականի երեքշաբթի օրվա երեկոն է:
-
11:28 - 11:30Քունք-բլթակային հալյուցինացիաները
-
11:30 - 11:32բոլորը բազմազգայական են`
-
11:32 - 11:35լի զգազմունքով, մտերմությամբ,
-
11:35 - 11:37տեղադրված տարածության և ժամանակի մեջ,
-
11:37 - 11:39ինչպես նաև հաջորդական են ու դրամատիկական:
-
11:39 - 11:42Շառլ Բոննեի հալյուցինացիաները միանգամայն այլ են:
-
11:42 - 11:46Այսպիսով, Շառլ Բոննեի հալյուցինացիաներում
-
11:46 - 11:48առկա են բոլոր մակարդակները`
-
11:48 - 11:50երկրաչափական հալյուցինացիաներից`
-
11:50 - 11:53վարդագույն ու կապույտ քառակուսիները, որոնք տեսնում էր կինը
-
11:53 - 11:57մինչև միանգամայն զարգացած հալյուցինացիաները`
-
11:57 - 12:00կերպարներով և հատկապես դեմքերով:
-
12:00 - 12:03Դեմքերը, երբեմն էլ աղավաղված դեմքերը
-
12:03 - 12:06միակ ամենաբնորոշ բանն են
-
12:06 - 12:08այս հալյուցինացիաների ժամանակ:
-
12:08 - 12:11Երկրորդ ամենաբնորոշներից են մուլտֆիլմերը:
-
12:11 - 12:14Ի՞նչ է կատարվում:
-
12:14 - 12:16Հետաքրքրական է, վերջին մի քանի տարիներին
-
12:16 - 12:20հնարավոր է եղել կատարել ուղեղի գործառութային պրոեկցիա,
-
12:20 - 12:24կատարել հալյուցինացիաներ ունեցող մարդկանց ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային պրոեկցիա:
-
12:24 - 12:28Եվ փաստորեն, հնարավոր է եղել պարզել,
-
12:28 - 12:31որ ուղեղի տեսողական տարբեր մասերը ակտիվանում են,
-
12:31 - 12:33երբ նրանք հալյուցինացիաներ են ունենում:
-
12:33 - 12:36Երբ մարդիկ հասարակ երկրաչափական հալյուցինացիաներ են ունենում,
-
12:36 - 12:40առաջնային տեսողական կեղևն ակտիվանում է:
-
12:40 - 12:43Դա ուղեղի այն մասն է, որն ընկալում է լրացուցիչ տեղեկատվություն և հրահանգներ:
-
12:43 - 12:47Դուք պատկերները չեք ստեղծում առաջնային տեսողական կեղևով:
-
12:47 - 12:50Երբ պատկերները ձևավորվում են,
-
12:50 - 12:52տեսողական կեղևի առավել մեծ մասը
-
12:52 - 12:54ներգրավվում է քունքային մասում:
-
12:54 - 12:59Եվ մասնավորապես, քունքի մի մասը
-
12:59 - 13:01կոչվում է իլիկաձև գիրուս:
-
13:01 - 13:05Եվ հայտնի է, որ եթե մարդիկ վնասվածք են ունենում իլիկաձև գիրուսում,
-
13:05 - 13:09հնարավոր է, որ նրանք կորցնեն դեմքեր ճանաչելու ունակությունը:
-
13:09 - 13:13Բայց եթե իլիկաձև գիրուսը նորմալ չի գործում,
-
13:13 - 13:15նրանց աչքին դեմքեր են երևում
-
13:15 - 13:18և դա ճիշտ այն է, ինչ դուք կարող եք բացահայտել այս մարդկանցից մի քանիսի մոտ:
-
13:18 - 13:22Այս գիրուսի առաջնային մասում մի տարածք կա,
-
13:22 - 13:27որտեղ տեղադրված են ատամներն ու աչքերը
-
13:27 - 13:30գիրուսի այդ մասն ակտիվանում է
-
13:30 - 13:34երբ մարդիկ տեսնում են աղավաղված հալյուցինացիաներ:
-
13:34 - 13:36Կա ուղեղի մեկ այլ մաս,
-
13:36 - 13:38որն ակտիվանում է հատկապես այն ժամանակ,
-
13:38 - 13:40երբ մարդը մուլտֆիլմ է տեսնում:
-
13:40 - 13:43Այն ակտիվանում է, երբ մարդը ճանաչում է մուլտֆիլմերը,
-
13:43 - 13:47պատկերում է դրանք կամ հալյուցինացիաներ է ունենում դրանց վերաբերյալ:
-
13:47 - 13:50Շատ հետաքրքիր է, որ դա պետք է հատուկ լինի:
-
13:50 - 13:53Կան ուղեղի այլ մասեր, որոնք հատկապես կապված են
-
13:53 - 13:55շենքերի և բնապատկերների
-
13:55 - 13:58ճանաչման ու հալյուցինացիայի հետ :
-
13:58 - 14:011970 թվականին պարզվել էր , որ ոչ միայն ուղեղի առանձին մասերն են ներգրավված,
-
14:01 - 14:03այլև առանձին բջիջներ:
-
14:03 - 14:08<<Դեմքի բջիջները>>հայտնաբերվել են մոտ 1970 թվականին:
-
14:08 - 14:10Եվ հիմա մենք գիտենք, որ գոյություն ունեն հարյուրավոր
-
14:10 - 14:12այլ տեսակի բջիջներ,
-
14:12 - 14:14որոնք կարող են շատ-շատ յուրահատուկ լինել:
-
14:14 - 14:16Այսպես դուք կարող եք ունենալ
-
14:16 - 14:18ոչ միայն<<մեքենա>>բջիջներ,
-
14:18 - 14:21այլև <<ԷսթոնՄարտին>>բջիջներ:
-
14:21 - 14:23(Ծիծաղ)
-
14:23 - 14:25Ես մի Էսթոն Մարտին եմ տեսել այս առավոտ:
-
14:25 - 14:27Ես ստիպված էի գործի դնել այն:
-
14:27 - 14:30Եվ հիմա նա այստեղ ինչ-որ տեղ է:
-
14:30 - 14:33(Ծիծաղ)
-
14:33 - 14:37Հիմա, այս մակարդակում, ստորքունքային կոչվածում
-
14:37 - 14:40գոյություն ունեն միայն տեսողական պատկերներ,
-
14:40 - 14:43ֆիգմենտներ կամ ֆրագմենտներ:
-
14:43 - 14:46Միայն ավելի բարձր մակարդակներում է,
-
14:46 - 14:48որ մյուս զգայարանները միանում են
-
14:48 - 14:50և հիշողության ու զգացմունքի միջև կապեր են առաջանում:
-
14:50 - 14:53Իսկ Շառլ Բոննեի ախտանիշով
-
14:53 - 14:55դուք չեք հասնում այդ բարձր մակարդակներին:
-
14:55 - 14:58Դուք ստորին տեսողական կեղևի մակարդակում եք,
-
14:58 - 15:00որտեղ տեսնում եք հազարավոր, տասնյակ հազարավոր
-
15:00 - 15:03և միլիոնավոր պատկերներ,
-
15:03 - 15:05ֆիգմենտներ կամ ֆրագմենտային ֆիգմենտներ,
-
15:05 - 15:07որոնք նյարդերով կոդավորված են
-
15:07 - 15:11առանձին բջիջներում կամ փոքր բջջախմբերում :
-
15:11 - 15:14Որպես կանոն, դրանք բոլորը
-
15:14 - 15:18ընկալման և երևակայության ինտեգրված հոսքի մասն են
-
15:18 - 15:21և մարդը դրանք չի գիտակցում:
-
15:21 - 15:25Եթե մարդը միայն տեսողական խնդիրներ ունի կամ կույր է,
-
15:25 - 15:27գործընթացն ընդհատվում է:
-
15:27 - 15:30Եվ փոխարենը նորմալ ընկալման
-
15:30 - 15:32դուք ստանում եք անկանոն
-
15:32 - 15:35նյարդային գրգիռ կամ ազատվում
-
15:35 - 15:37բոլոր այդ տեսողական բջիջներից
-
15:37 - 15:39ստորքունքային կեղևում:
-
15:39 - 15:42Այսպիսով, դուք հանկարծ դեմք եք տեսնում կամ մեքենա:
-
15:42 - 15:45Հանկարծ այս, հանկարծ այն:
-
15:45 - 15:47Ուղեղն ամեն ինչ անում է սա կազմակերպելու
-
15:47 - 15:50և դրան կապակցվածություն տալու համար,
-
15:50 - 15:52բայց, ավա՜ղ, այնքան էլ հաջող չի ստացվում:
-
15:52 - 15:54Երբ դրանք առաջին անգամ նկարագրվեցին,
-
15:54 - 15:58կարծիք կար, որ դրանք կարող են մեկնաբանվել ինչպես երազներ:
-
15:58 - 16:00Բայց փաստորեն մարդիկ ասում են.
-
16:00 - 16:03<<Ես մարդկանց չեմ ճանաչում: Ես զուգորդումներ չեմ կառուցում>>:
-
16:03 - 16:06<<Քերմիթն ինձ համար ոչ մի նշանակություն չունի>> :
-
16:06 - 16:11Այլևս տեղ չի մնում մտածելու, թե դրանք երազներ են:
-
16:11 - 16:16Լավ, ես քիչ թե շատ ասացի այն, ինչ ուզում էի:
-
16:16 - 16:19Կարծում եմ, որ պարզապես ուզում եմ ամփոփել
-
16:19 - 16:21ու ասել` դա սովորական բան է:
-
16:21 - 16:23Պատկերացրեք մի խումբ կույր մարդկանց:
-
16:23 - 16:25Պետք է լինեն հարյուր հազարավոր կույր մարդիկ,
-
16:25 - 16:27որոնք ունենում են այսպիսի հալյուցինացիաներ,
-
16:27 - 16:29բայց սարսափում են պատմել դրանց մասին:
-
16:29 - 16:32Այսպես, նմանատիպ խնդիրը պետք է
-
16:32 - 16:38հիվանդների, բժիշկների, հասարակության ուշադրության կենտրոնում լինի:
-
16:38 - 16:40Վերջապես ես կարծում եմ,
-
16:40 - 16:43որ դրանք անչափ հետաքրքիր են, արժեքավոր
-
16:43 - 16:47մի ակնարկ տալու համար,թե ինչպես է աշխատում ուղեղը:
-
16:47 - 16:50250 տարի առաջ Շառլ Բոննեն ասում էր
-
16:50 - 16:54թե նրան հետաքրքիր էր մտածելը այս հալյուցինացիաների մասին
-
16:54 - 16:57ինչպես նաև իմանալը, թե ինչպես կարող է ուղեղի գործողությունների դաշտը
-
16:57 - 17:00վերածնվել ուղեղի մեխանիզմների միջոցով:
-
17:00 - 17:03Հիմա, 250 տարի անց,
-
17:03 - 17:06մենք սկսում ենք հասկանալ, ինչպես է դա արվել:
-
17:06 - 17:08Շատ շնորհակալություն:
-
17:08 - 17:11(Ծափահարություն)
-
17:11 - 17:14Քրիս Անդերսոն. Հրաշալի էր: Շատ շնորհակալություն:
-
17:14 - 17:16Դուք այդ ամենի մասին խոսում եք
-
17:16 - 17:19հիվանդների նկատմամբ ունեցած այնպիսի հասկացողությամբ և կարեկցանքով:
-
17:19 - 17:24Դուք երբևէ ունեցե՞լ եք այս ախտանիշներից մեկը, որոնց մասին գրում եք :
-
17:24 - 17:26Օլիվեր Սաքս : Ես վախենում էի, որ կհարցնեք:
-
17:26 - 17:27(Ծիծաղ)
-
17:27 - 17:30Այո, դրանցից շատերը:
-
17:30 - 17:33Եվ իրականում ես էլ տեսողական խնդիրներ ունեմ:
-
17:33 - 17:36Իմ մի աչքը կույր է, մյուսն էլ այնքան լավ չի տեսնում:
-
17:36 - 17:40Եվ ես տեսնում եմ երկրաչափական հալյուցինացիաներ:
-
17:40 - 17:42Բայց դրանով սահմանափակվում է:
-
17:42 - 17:44Ք.Ա. Իսկ դրանք ձեզ չե՞ն անհանգստացնում:
-
17:44 - 17:46Քանզի դուք գիտեք` ինչն է խնդիրը: Դա ձեզ չի՞անհանգստացնում :
-
17:46 - 17:50Դրանք ինձ այլևս չեն անհանգստացնում, փոխարենը ականջներիս մեջ լսվող զնգոցն է անհանգստացնում,
-
17:50 - 17:53որը ես արհամարհում եմ:
-
17:53 - 17:55Երբեմն դրանք հետաքրքրում են ինձ:
-
17:55 - 17:58և ես դրանցից շատերի նկարները ունեմ իմ տետրերում:
-
17:58 - 18:01Ես գնացել և ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային պրոեկցիա եմ արել,
-
18:01 - 18:04որպեսզի տեսնեմ, թե ինչպես է գործում իմ տեսողական կեղևը:
-
18:04 - 18:08Եվ երբ ես տեսնում եմ այս վեցանկյունները,
-
18:08 - 18:10և այլբարդ բաները, որոնք ես հաճախ եմ տեսնում
-
18:10 - 18:12տեսողական միգրենում
-
18:12 - 18:14ինձ մի բան է հետաքրքրում, թե արդյո՞ք բոլորն են տեսնում բաները նման կերպ
-
18:14 - 18:17և արդյո՞ք քանդակագործությունը և դեկորատիվ արվեստը
-
18:17 - 18:20որոշ իմաստով դրանցից են ծագել :
-
18:20 - 18:22Ք. Ա. Չափազանց հետաքրքիր պատմություն էր:
-
18:22 - 18:24Շնորհակալություն կիսվելու համար:
-
18:24 - 18:26Օ.Ս. Շնորհակալություն , շնորհակալություն:
-
18:26 - 18:28(Ծափահարություն)
- Title:
- Օլիվեր Սաքս. Ինչ է բացահայտում հալուցինացիան մեր ուղեղի մասին
- Speaker:
- Oliver Sacks
- Description:
-
Նյարդաբան և գրող Օլիվեր Սաքսը մեր ուշադրությանը հրավիրում է Շառլ Բոննեի ախտանիշի վրա, երբ տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ ունենում են հստակ հալյուցինացիներ: Նա նկարագրում է իր հիվանդների տառապանքները շատ տպավորիչ մանրամասնությամբ և տանում է մեզ այս` դեռևս լավ չբացահայտված երևույթի կենսաբանության միջով:
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 18:32