0:00:00.000,0:00:03.000 Մենք տեսնում ենք աչքերով, 0:00:03.000,0:00:06.000 սակայն մենք նաև ուղեղով ենք տեսնում: 0:00:06.000,0:00:10.000 Եվ ուղեղով տեսնելը հաճախ կոչվում է երևակայություն 0:00:10.000,0:00:15.000 Մենք ծանոթ ենք մեր սեփական երևակայության բնապատկերներին, 0:00:15.000,0:00:19.000 մեր ներաշխարհին,քանի որ մենք մի ամբողջ կյանք ենք ապրել դրանց հետ: 0:00:19.000,0:00:23.000 Բայց գոյություն ունեն նաև հալյուցինացիներ, 0:00:23.000,0:00:26.000 Եվ դրանք միանգամայն այլ բաներ են: 0:00:26.000,0:00:28.000 Հալյուցինացիաները չեն ստեղծվում մեր կողմից: 0:00:28.000,0:00:30.000 Դրանք մեր կողմից չեն կառավարվում: 0:00:30.000,0:00:32.000 Թվում է, թե դրանք դրսից են գալիս, 0:00:32.000,0:00:35.000 և նմանակում են ընկալման գործընթացին: 0:00:35.000,0:00:39.000 Այսպիսով, ես խոսելու եմ հալյուցինացիաների մասին, 0:00:39.000,0:00:43.000 Եվ մասնավորապես տեսողական հալյուցինացիայի մի տեսակի մասին, 0:00:43.000,0:00:48.000 որը հաճախ եմ նկատում հիվանդներիս շրջանում: 0:00:48.000,0:00:52.000 Մի քանի ամիս առաջ ես հեռախոսազանգ ստացա 0:00:52.000,0:00:54.000 այն ծերանոցներից մեկից, որտեղ աշխատում եմ: 0:00:54.000,0:00:59.000 Ինձ ասացին, որ ծերերից մեկը՝ 90 տարեկան մի կին, 0:00:59.000,0:01:01.000 ինչ–որ բաներ էր տեսնում 0:01:01.000,0:01:04.000 Եվ նրանց հետաքրքրում էր` նա արդյոք ցնորվել էր, 0:01:04.000,0:01:06.000 թե քանի որ տարեց կին էր, 0:01:06.000,0:01:09.000 կաթված էր ստացել կամ Ալցեյմերի հիվանդություն ուներ: 0:01:09.000,0:01:14.000 Եվ նրանք հարցրեցին, թե կգն՞ամ տեսնելու Ռոզալիին` 0:01:14.000,0:01:16.000 այդ ծեր կնոջը: 0:01:16.000,0:01:18.000 Գնացի նրան տեսնելու: 0:01:18.000,0:01:20.000 Միանգամայն ակնհայտ էր, 0:01:20.000,0:01:23.000 որ նա լրիվ նորմալ էր 0:01:23.000,0:01:26.000 բանականությունը գործում էր, խելքն էլ էր տեղը, 0:01:26.000,0:01:30.000 բայց նա շատ ցնցված էր, շփոթված 0:01:30.000,0:01:33.000 որովհետև ինչ –որ բաներ էր տեսնում: 0:01:33.000,0:01:36.000 Եվ նա ինձ ասաց, 0:01:36.000,0:01:38.000 բուժքույրերը դա չէին նշել, 0:01:38.000,0:01:40.000 որ նա կույր է , 0:01:40.000,0:01:45.000 որ 5 տարի նա լիովին կույր է եղել մակուլյար դեգեներացիայից: 0:01:45.000,0:01:48.000 Բայց հիմա` վերջին մի քանի օրերը նա ինչ – որ բաներ էր տեսնում: 0:01:48.000,0:01:51.000 Ես հարցրեցի . <<Ինչե՞ր եք տեսնում>> 0:01:51.000,0:01:54.000 և նա ասաց .<<Արևելյան զգեստներով մարդկանց, 0:01:54.000,0:01:58.000 փաթաթված վարագույրներով , ովքեր բարձրանում և իջնում են աստիճաններով: 0:01:58.000,0:02:01.000 Մի մարդու, ով շրջվում է ինձ ու ժպտում: 0:02:01.000,0:02:05.000 Բայց նա հսկայական ատամ ունի իր բերանի մի կողմում: 0:02:05.000,0:02:07.000 Կենդանիներ էլ եմ տեսնում: 0:02:07.000,0:02:10.000 Ես մի սպիտակ շենք եմ տեսնում: Ձյուն է գալիս, փափուկ ձյուն: 0:02:10.000,0:02:15.000 Տեսնում եմ լծասարքին լծված այս ձիուն, որը մաքրում է ձյունը: 0:02:15.000,0:02:19.000 Հետո հաջորդ գիշեր տեսարանը փոխվում է: 0:02:19.000,0:02:21.000 Ես տեսնում եմ շներ ու կատուներ, որոնք քայլում են իմ ուղղությամբ: 0:02:21.000,0:02:24.000 Նրանք գալիս են մինչև մի որոշակի կետ, հետո կանգ են առնում: 0:02:24.000,0:02:26.000 Հետո տեսարանը նորից փոխվում է: 0:02:26.000,0:02:29.000 Ես տեսնում եմ շատ երեխաներ: Նրանք աստիճաններով բարձրանում են և իջնում: 0:02:29.000,0:02:32.000 Նրանք կրում են վառ գույներով զգեստներ` վարդագույն և կապույտ, 0:02:32.000,0:02:35.000 ինչպես արևելյան զգեստները>>: 0:02:35.000,0:02:38.000 Նա ասաց, որ երբեմն, նախքան մարդկանց հայտնվելը, 0:02:38.000,0:02:42.000 նրա աչքին հատակի վրա վարդագույն և կապույտ քառակուսիներ էին երևում, 0:02:42.000,0:02:45.000 որոնք կարծես բարձրանում էին առաստաղի վրա: 0:02:45.000,0:02:49.000 Ես հարցրեցի . <<Դա երազի նմա՞ն է>>: 0:02:49.000,0:02:52.000 Նա պատասխանեց. <<Ոչ, դա երազի նման չէ, ֆիլմի նման է>>: 0:02:52.000,0:02:55.000 Նա ասաց.<<Այն գունավոր է, շարժվող: 0:02:55.000,0:02:59.000 Բայց անձայն է, ինչպես համր ֆիլմը>>: 0:02:59.000,0:03:01.000 Ու նաև ավելացրեց, որ դա բավականին ձանձրալի ֆիլմ է: 0:03:01.000,0:03:04.000 Նա ասաց. <<Արևելյան զգեստներով այդ բոլոր մարդիկ, 0:03:04.000,0:03:09.000 որոնք բարձրանում և իջնում են աստիճաններով , շատ են կրկնվում ու սահմանափակ են >>: 0:03:09.000,0:03:11.000 (Ծիծաղ) 0:03:11.000,0:03:13.000 Ի դեպ՝նա հումորի մեծ զգացում ուներ: 0:03:13.000,0:03:15.000 Նա գիտեր, որ դա հալյուցինացիա էր: 0:03:15.000,0:03:17.000 Սակայն նա վախեցել էր: Նա ապրել էր 95 տարի 0:03:17.000,0:03:20.000 և նախկինում երբեք հալյուցինացիա չէր ունեցել: 0:03:20.000,0:03:23.000 Նա ասում էր, որ հալյուցինացիաները կապ չունեն 0:03:23.000,0:03:27.000 իր մտածածի, զգացածի կամ արածի հետ, 0:03:27.000,0:03:31.000 որ դրանք ասես ինքնաբերաբար են առաջանում և անհետանում: 0:03:31.000,0:03:33.000 Նա չի կարողանում վերահսկել դրանք: 0:03:33.000,0:03:35.000 Նա ասում էր նաև, որ չի ճանաչում 0:03:35.000,0:03:37.000 այն մարդկանց ու վայրերը 0:03:37.000,0:03:39.000 որոնց տեսել է հալյուցինացիաներում: 0:03:39.000,0:03:41.000 Եվ ո՛չ մարդկանց, ո՛չ էլ կենդանիներին 0:03:41.000,0:03:45.000 նա հետո չէր հիշում: 0:03:45.000,0:03:47.000 Եվ նա չգիտեր` ինչ էր կատարվում : 0:03:47.000,0:03:49.000 Նա ուզում էր իմանալ՝արդյոք ցնորվու՞մ է, 0:03:49.000,0:03:51.000 թե խելքն է թռցնում : 0:03:51.000,0:03:53.000 Ես նրան ուշադիր զննեցի: 0:03:53.000,0:03:55.000 Նա զվարթ ծեր կին էր ` 0:03:55.000,0:03:59.000 լիովին ողջամիտ: Նա ոչ մի բժշկական խնդիր չուներ. 0:03:59.000,0:04:03.000 Նա ոչ մի դեղամիջոց չէր ընդունում, որոնք կարող էին հալյուցինացիաների հանգեցնել: 0:04:03.000,0:04:05.000 Բայց նա կույր էր: 0:04:05.000,0:04:07.000 Այդ ժամանակ նրան ասացի. 0:04:07.000,0:04:09.000 <<Կարծում եմ ` գիտեմ, թե ձեզ հետ ինչ է կատարվում: 0:04:09.000,0:04:13.000 Տեսողական հալյուցինացիայի մի տեսակ կա , 0:04:13.000,0:04:17.000 որը կարող է զուգակցվել վատացող տեսողությամբ կամ կուրությամբ: 0:04:17.000,0:04:20.000 Այն յուրահատուկ ձևով նկարագրվել է,>> 0:04:20.000,0:04:22.000 18-րդ դարում 0:04:22.000,0:04:25.000 Շառլ Բոննե անունով մի մարդու կողմից : 0:04:25.000,0:04:28.000 Դուք էլ Շառլ Բոննեի ախտանիշն ունեք: 0:04:28.000,0:04:30.000 Ձեր ուղեղի հետ ամեն ինչ նորմալ է: Ձեր մտքի հետ էլ է ամեն ինչ կարգին: 0:04:30.000,0:04:33.000 Բայց Շառլ Բոննեի ախտանիշն ունեք: 0:04:33.000,0:04:36.000 Եվ նա դրանից շատ թեթևացավ, 0:04:36.000,0:04:40.000 որ ոչ մի լուրջ բան չկար 0:04:40.000,0:04:43.000 և նույնիսկ բավականին մեծ հետաքրքրություն ցուցաբերեց: 0:04:43.000,0:04:45.000 Նա հարցրեց. <<Ո՞վ է այդ Շառլ Բոննեն: 0:04:45.000,0:04:48.000 Նա հալյուցինացիաներ ունեցե՞լ է: 0:04:48.000,0:04:51.000 Ասացեք բոլոր քույրերին, 0:04:51.000,0:04:54.000 որ ես Շառլ Բոննեի ախտանիշ ունեմ: 0:04:54.000,0:04:56.000 (Ծիծաղ) 0:04:56.000,0:05:00.000 Ես խենթ չեմ, թուլամիտ չեմ: Ես Շառլ Բոննեի ախտանիշ ունեմ>>: 0:05:00.000,0:05:02.000 Ես բուժքույրերին ասացի: 0:05:02.000,0:05:05.000 Հիմա ինձ համար դա սովորական իրավիճակ է: 0:05:05.000,0:05:07.000 Ես հիմնականում աշխատում եմ ծերանոցներում: 0:05:07.000,0:05:09.000 Ես տեսնում եմ բազմաթիվ ծերերի, 0:05:09.000,0:05:13.000 որոնք լսողական և տեսողական խնդիրներ ունեն: 0:05:13.000,0:05:15.000 Լսողական խնդիրներ ունեցող մարդկանց 10 տոկոսը 0:05:15.000,0:05:18.000 երաժշտական հալյուցինացիաներ ունեն: 0:05:18.000,0:05:21.000 Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ 10 տոկոսը 0:05:21.000,0:05:23.000 տեսողական հալյուցինացիաներ ունեն: 0:05:23.000,0:05:25.000 Պարտադիր չէ, որ ամբողջովին կույր լինեք, 0:05:25.000,0:05:27.000 միայն որոշ խնդիրներն էլ են բավարար : 0:05:27.000,0:05:31.000 Հիմա ` 18-րդ դարում կատարված յուրօրինակ նկարագրի համաձայն` 0:05:31.000,0:05:33.000 Շառլ Բոննեն հալյուցինացիաներ չի ունեցել: 0:05:33.000,0:05:36.000 Նրա պապիկն է ունեցել: 0:05:36.000,0:05:39.000 Նրա պապիկը դատավոր էր, տարեց մարդ: 0:05:39.000,0:05:42.000 Նրան կատարակտի վիրահատություն էին արել 0:05:42.000,0:05:44.000 Նրա տեսողությունը շատ վատ էր: 0:05:44.000,0:05:49.000 Եվ 1759 թվականին նա իր թոռնիկին նկարագրել էր 0:05:49.000,0:05:51.000 բազմաթիվ բաներ, որոնք նա տեսնում էր: 0:05:51.000,0:05:53.000 Առաջին բանը, որ նա ասել էր, այն էր` 0:05:53.000,0:05:55.000 նա օդային տարածությունում թաշկինակ էր տեսել: 0:05:55.000,0:05:57.000 Դա մեծ կապույտ թաշկինակ էր՝ 0:05:57.000,0:05:59.000 չորս նարնջագույն շրջանակներով : 0:05:59.000,0:06:02.000 Եվ նա գիտեր, որ դա հալյուցինացիա է: 0:06:02.000,0:06:04.000 Օդային տարածքում թաշկինակներ չեն լինում : 0:06:04.000,0:06:08.000 Իսկ հետո նա մեծ անիվ էր տեսել օդային տարածքում: 0:06:08.000,0:06:13.000 Եվ երբեմն նա համոզված չէր, թե արդյոք հալյուցինացիաներ ունի, թե ոչ, 0:06:13.000,0:06:15.000 որովհետև հալյուցինացիաները 0:06:15.000,0:06:17.000 համապատասխանում էին տեսիլքների համատեքստին 0:06:17.000,0:06:20.000 Այսպես մի առիթով, երբ իր թոռնուհիները այցելում էին նրան, 0:06:20.000,0:06:25.000 նա ասել էր. <<Իսկ ովքե՞ր են ձեզ հետ եկած այս գեղեցիկ երիտասարդները>>: 0:06:25.000,0:06:29.000 Նրանք պատասխանել էին. <<Վա՜յ, պապի՛կ, գեղեցիկ երիտասարդներ չկան>>: 0:06:29.000,0:06:33.000 Եվ այդ ժամանակ գեղեցիկ երիտասարդներն անհետացել էին: 0:06:33.000,0:06:36.000 Այս հալյուցինացիաներին շատ բնորոշ է 0:06:36.000,0:06:39.000 մի ակնթարթում հայտնվելն ու անհետանալը: 0:06:39.000,0:06:41.000 Նրանք սովորաբար չեն առաջանում ու չեն անհետանում: 0:06:41.000,0:06:44.000 Դրանք բավակնին հանկարծակի են: Եվ հանկարծակի են փոխվում: 0:06:44.000,0:06:47.000 Շառլ Լուլինը` պապիկը, 0:06:47.000,0:06:50.000 տեսնում էր հազարավոր տարբեր կերպարներ, 0:06:50.000,0:06:52.000 տարբեր բնապատկերներ: 0:06:52.000,0:06:56.000 Մի առիթով նա լոգարանում ծխամորճ ծխող մի մարդ էր տեսել 0:06:56.000,0:06:59.000 և կարծել էր, թե ինքն է : 0:06:59.000,0:07:02.000 Դա միակ կերպարն էր, որին նա ճանաչել էր: 0:07:02.000,0:07:06.000 Մի առիթով էլ, երբ նա քայլում էր Փարիզի փողոցներում, 0:07:06.000,0:07:09.000 նա, իսկապես, մի լաստակ էր տեսել : 0:07:09.000,0:07:12.000 Բայց երբ նա տուն էր վերադարձել,իր գրասեղանի վրա տեսել էր լաստակի մանրանկարը` 0:07:12.000,0:07:16.000 6 մատնաչափ բարձրությամբ 0:07:16.000,0:07:19.000 Ընկալման կրկնությունը երբեմն 0:07:19.000,0:07:21.000 կոչվում է պալինոպսիա : 0:07:21.000,0:07:26.000 Ռոզալիի և նրա հետ 0:07:26.000,0:07:28.000 ըստ երևույթին նույն բանն էր կատարվում 0:07:28.000,0:07:30.000 Ռոզալին հարցրեց. <<Ի՞նչ է կատարվում>>, 0:07:30.000,0:07:33.000 և ես ասացի, որ երբ կորցնում են տեսողությունը, 0:07:33.000,0:07:36.000 երբ ուղեղի տեսողական մասերն այլևս ազդակներ չեն ստանում, 0:07:36.000,0:07:39.000 դրանք գերակտիվ են դառնում և դյուրագրգիռ 0:07:39.000,0:07:41.000 և դրանք հանպատրաստից բռնկվում են: 0:07:41.000,0:07:44.000 Եվ դու սկսում ես ինչ-որ բաներ տեսնել: 0:07:44.000,0:07:47.000 Ի դեպ՝ քո տեսած բաները կարող են շատ բարդ լինել: 0:07:47.000,0:07:51.000 Իմ մեկ այլ հիվանդի դեպքում, 0:07:51.000,0:07:53.000 ով ևս տեսիլքներ էր ունենում, 0:07:53.000,0:07:57.000 այդ տեսիլքները երբեմն անհանգստանալու տեղիք էին տալիս: 0:07:57.000,0:08:00.000 Մի առիթով, նա ասում էր, որ 0:08:00.000,0:08:03.000 ռեստորանում գծավոր վերնաշապիկով մի մարդ էր տեսել: 0:08:03.000,0:08:05.000 Եվ նա շուռ էր եկել: Իսկ հետո 0:08:05.000,0:08:08.000 այդ պատկերը բաժանվել էր վեց տարբեր կերպարների գծավոր վերնաշապիկով, 0:08:08.000,0:08:11.000 ովքեր սկսել էին քայլել նրա ուղղությամբ: 0:08:11.000,0:08:14.000 Իսկ հետո այդ վեց կերպարները հարմոնիկայի նման միացել էին իրար: 0:08:14.000,0:08:16.000 Մեկ անգամ, երբ նա մեքենա էր վարում, 0:08:16.000,0:08:18.000 կամ ավելի շուտ, երբ իր ամուսինն էր մեքենա վարում, 0:08:18.000,0:08:20.000 ճանապարհը 4 մասի էր բաժանվել 0:08:20.000,0:08:24.000 և նրան թվացել էր, թե ինքը միաժամանակ 4 ճանապարհով է գնում : 0:08:24.000,0:08:29.000 Նա շատ փոփոխական հալյուցինացիաներ էլ ուներ : 0:08:29.000,0:08:32.000 Դրանցից շատերը կապված էին մեքենայի հետ: 0:08:32.000,0:08:34.000 Երբեմն նա տեսնում էր մի դեռահաս տղայի 0:08:34.000,0:08:37.000 որը նստած էր մեքենայի առաջնամասում: 0:08:37.000,0:08:39.000 Նա շատ ամուր բռնված էր և շնորհակալության շարժումներ էր անում 0:08:39.000,0:08:41.000 երբ մեքենան շրջվում էր: 0:08:41.000,0:08:44.000 Իսկ հետո, երբ նրանք կանգ էին առնում, 0:08:44.000,0:08:47.000 տղան հանկարծակի ուղղահայաց 100 ոտնաչափ թռիչք էր կատարում օդում, 0:08:47.000,0:08:50.000 իսկ հետո անհետանում էր : 0:08:50.000,0:08:55.000 Իմ հիվանդներից մեկը հալյուցինացիայի մեկ այլ տեսակով էր տառապում : 0:08:55.000,0:08:58.000 Սա մի կին էր, ով աչքերի խնդիր չուներ, 0:08:58.000,0:09:00.000 բայց խնդիրներ ուներ ուղեղի տեսողական մասերի հետ` 0:09:00.000,0:09:03.000 փոքր ուռուցք գլխի ետնամասի կեղևի վրա: 0:09:03.000,0:09:08.000 Եվ ինչը ամենից վեր է` նա մուլտֆիլմեր էր տեսնում : 0:09:08.000,0:09:13.000 Այդ մուլտֆիլմերը թափանցիկ էին 0:09:13.000,0:09:16.000 և ծածկում էին տեսողական դաշտը, ինչպես էկրանը : 0:09:16.000,0:09:22.000 Եվ հատկապես նա տեսնում էր Քերմիթ Ֆրոգի մուլտֆիլմերը : 0:09:22.000,0:09:23.000 (Ծիծաղ) 0:09:23.000,0:09:26.000 Հիմա ես Սեզամ փողոցը չեմ նայում, 0:09:26.000,0:09:29.000 բայց այն հարցին,թե 0:09:29.000,0:09:33.000 ինչու հենց Քերմիթ, նա պատասխանեց. <<Քերմիթ Ֆրոգն ինձ համար ոչ մի նշանակություն չունի: 0:09:33.000,0:09:36.000 Գիտե՞ք, ինձ Ֆրոյդյան նշանների մասին էի մտածում. 0:09:36.000,0:09:38.000 Ինչու՞ Քերմիթ: 0:09:38.000,0:09:40.000 Քերմիթ Ֆրոգն ինձ համար ոչ մի նշանակություն չունի>>: 0:09:40.000,0:09:42.000 Նա այնքան էլ դեմ չէր մուլտֆիլմեր տեսնելուն : 0:09:42.000,0:09:46.000 Բայց նրան անհանգստացնողն այն էր,որ 0:09:46.000,0:09:49.000 նա տեսնում էր շատ կայուն պատկերներ կամ դեմքերի հալյուցինացիաներ 0:09:49.000,0:09:52.000 այնպես, ինչպես, որ Ռոզալին էր տեսնում, դեմքերը շատ հաճախ աղավաղված էին` 0:09:52.000,0:09:56.000 շատ մեծ ատամներով կամ շատ մեծ աչքերով: 0:09:56.000,0:09:59.000 Եվ դա նրան վախեցնում էր : 0:09:59.000,0:10:03.000 Լավ, ի՞նչ է կատարվում այս մարդկանց հետ: 0:10:03.000,0:10:06.000 Որպես բժիշկ՝ ես ստիպված եմ փորձել բացատրել, թե ինչ է կատարվում 0:10:06.000,0:10:08.000 և վստահեցնել մարդկանց, 0:10:08.000,0:10:12.000 հատկապես, համոզել նրանց, որ իրենք չեն ցնորվում : 0:10:12.000,0:10:15.000 Ինչպես ասացի, տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց մոտավորապես 10 տոկոսն է 0:10:15.000,0:10:18.000 տառապում այդպիսի հալյուցինացիաներով: 0:10:18.000,0:10:22.000 Բայց ոչ ավելի քան մեկ տոկոսն են արտահայտվում այդ մասին, 0:10:22.000,0:10:25.000 որովհետև նրանք վախենում են, որ իրենց ցնորվածի տեղ կդնեն: 0:10:25.000,0:10:27.000 Եվ, իսկապես, եթե նրանք պատմում են դրանց մասին իրենց իսկ բժիշկներին, 0:10:27.000,0:10:30.000 նրանց սխալ ախտորոշում են տալիս : 0:10:30.000,0:10:32.000 Մասնավորապես, տեսակետը հետևյալն է, եթե ինչ – որ բաներ ես տեսնում կամ լսում, 0:10:32.000,0:10:35.000 ուրեմն խենթանում ես: 0:10:35.000,0:10:38.000 բայց հոգեբուժական հալյուցինացիաները միանգամայն այլ են: 0:10:38.000,0:10:41.000 Հոգեբուժական հալյուցինացիաները, անկախ նրանից, տեսողական են, թե ձայնային, 0:10:41.000,0:10:43.000 քեզ են ուղղված: Դրանք մեղադրում 0:10:43.000,0:10:45.000 գայթակղում, նսեմացնում 0:10:45.000,0:10:48.000 ու ծաղրում են քեզ: 0:10:48.000,0:10:50.000 Դու արձագանքում ես նրանց: 0:10:50.000,0:10:53.000 Չկա ոչ մի հատկություն, 0:10:53.000,0:10:56.000 որով դրանք առնչվեն Շառլ Բոննեի հալյուցինացիաներին: 0:10:56.000,0:11:00.000 Կա ֆիլմ: Դու ֆիլմ ես տեսնում, որը ոչ մի կապ չունի քեզ հետ 0:11:00.000,0:11:03.000 կամ դա այն է, ինչ մարդիկ մտածում են դրա մասին : 0:11:03.000,0:11:07.000 Գոյություն ունի հազվադեպ մի բան, որը կոչվում է քունք – բլթակային էպիլեպսիա : 0:11:07.000,0:11:10.000 և երբեմն, եթե ինչ-որ մեկը տառապում է դրանով, 0:11:10.000,0:11:12.000 նա կարող է իրեն ժամանակի մեջ հետ տարված զգալ 0:11:12.000,0:11:15.000 այսինքն` անցյալում: 0:11:15.000,0:11:17.000 Դուք գտնվում եք հատուկ մի խաչմերուկում: 0:11:17.000,0:11:19.000 Տապակած շագանակի հոտ եք զգում: 0:11:19.000,0:11:22.000 Երթևեկության ձայն եք լսում: Բոլոր զգայարանները գործում են: 0:11:22.000,0:11:24.000 Եվ դուք սպասում եք ձեր ընկերուհուն: 0:11:24.000,0:11:28.000 Եվ դա 1982 թվականի երեքշաբթի օրվա երեկոն է: 0:11:28.000,0:11:30.000 Քունք-բլթակային հալյուցինացիաները 0:11:30.000,0:11:32.000 բոլորը բազմազգայական են` 0:11:32.000,0:11:35.000 լի զգազմունքով, մտերմությամբ, 0:11:35.000,0:11:37.000 տեղադրված տարածության և ժամանակի մեջ, 0:11:37.000,0:11:39.000 ինչպես նաև հաջորդական են ու դրամատիկական: 0:11:39.000,0:11:42.000 Շառլ Բոննեի հալյուցինացիաները միանգամայն այլ են: 0:11:42.000,0:11:46.000 Այսպիսով, Շառլ Բոննեի հալյուցինացիաներում 0:11:46.000,0:11:48.000 առկա են բոլոր մակարդակները` 0:11:48.000,0:11:50.000 երկրաչափական հալյուցինացիաներից` 0:11:50.000,0:11:53.000 վարդագույն ու կապույտ քառակուսիները, որոնք տեսնում էր կինը 0:11:53.000,0:11:57.000 մինչև միանգամայն զարգացած հալյուցինացիաները` 0:11:57.000,0:12:00.000 կերպարներով և հատկապես դեմքերով: 0:12:00.000,0:12:03.000 Դեմքերը, երբեմն էլ աղավաղված դեմքերը 0:12:03.000,0:12:06.000 միակ ամենաբնորոշ բանն են 0:12:06.000,0:12:08.000 այս հալյուցինացիաների ժամանակ: 0:12:08.000,0:12:11.000 Երկրորդ ամենաբնորոշներից են մուլտֆիլմերը: 0:12:11.000,0:12:14.000 Ի՞նչ է կատարվում: 0:12:14.000,0:12:16.000 Հետաքրքրական է, վերջին մի քանի տարիներին 0:12:16.000,0:12:20.000 հնարավոր է եղել կատարել ուղեղի գործառութային պրոեկցիա, 0:12:20.000,0:12:24.000 կատարել հալյուցինացիաներ ունեցող մարդկանց ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային պրոեկցիա: 0:12:24.000,0:12:28.000 Եվ փաստորեն, հնարավոր է եղել պարզել, 0:12:28.000,0:12:31.000 որ ուղեղի տեսողական տարբեր մասերը ակտիվանում են, 0:12:31.000,0:12:33.000 երբ նրանք հալյուցինացիաներ են ունենում: 0:12:33.000,0:12:36.000 Երբ մարդիկ հասարակ երկրաչափական հալյուցինացիաներ են ունենում, 0:12:36.000,0:12:40.000 առաջնային տեսողական կեղևն ակտիվանում է: 0:12:40.000,0:12:43.000 Դա ուղեղի այն մասն է, որն ընկալում է լրացուցիչ տեղեկատվություն և հրահանգներ: 0:12:43.000,0:12:47.000 Դուք պատկերները չեք ստեղծում առաջնային տեսողական կեղևով: 0:12:47.000,0:12:50.000 Երբ պատկերները ձևավորվում են, 0:12:50.000,0:12:52.000 տեսողական կեղևի առավել մեծ մասը 0:12:52.000,0:12:54.000 ներգրավվում է քունքային մասում: 0:12:54.000,0:12:59.000 Եվ մասնավորապես, քունքի մի մասը 0:12:59.000,0:13:01.000 կոչվում է իլիկաձև գիրուս: 0:13:01.000,0:13:05.000 Եվ հայտնի է, որ եթե մարդիկ վնասվածք են ունենում իլիկաձև գիրուսում, 0:13:05.000,0:13:09.000 հնարավոր է, որ նրանք կորցնեն դեմքեր ճանաչելու ունակությունը: 0:13:09.000,0:13:13.000 Բայց եթե իլիկաձև գիրուսը նորմալ չի գործում, 0:13:13.000,0:13:15.000 նրանց աչքին դեմքեր են երևում 0:13:15.000,0:13:18.000 և դա ճիշտ այն է, ինչ դուք կարող եք բացահայտել այս մարդկանցից մի քանիսի մոտ: 0:13:18.000,0:13:22.000 Այս գիրուսի առաջնային մասում մի տարածք կա, 0:13:22.000,0:13:27.000 որտեղ տեղադրված են ատամներն ու աչքերը 0:13:27.000,0:13:30.000 գիրուսի այդ մասն ակտիվանում է 0:13:30.000,0:13:34.000 երբ մարդիկ տեսնում են աղավաղված հալյուցինացիաներ: 0:13:34.000,0:13:36.000 Կա ուղեղի մեկ այլ մաս, 0:13:36.000,0:13:38.000 որն ակտիվանում է հատկապես այն ժամանակ, 0:13:38.000,0:13:40.000 երբ մարդը մուլտֆիլմ է տեսնում: 0:13:40.000,0:13:43.000 Այն ակտիվանում է, երբ մարդը ճանաչում է մուլտֆիլմերը, 0:13:43.000,0:13:47.000 պատկերում է դրանք կամ հալյուցինացիաներ է ունենում դրանց վերաբերյալ: 0:13:47.000,0:13:50.000 Շատ հետաքրքիր է, որ դա պետք է հատուկ լինի: 0:13:50.000,0:13:53.000 Կան ուղեղի այլ մասեր, որոնք հատկապես կապված են 0:13:53.000,0:13:55.000 շենքերի և բնապատկերների 0:13:55.000,0:13:58.000 ճանաչման ու հալյուցինացիայի հետ : 0:13:58.000,0:14:01.000 1970 թվականին պարզվել էր , որ ոչ միայն ուղեղի առանձին մասերն են ներգրավված, 0:14:01.000,0:14:03.000 այլև առանձին բջիջներ: 0:14:03.000,0:14:08.000 <<Դեմքի բջիջները>>հայտնաբերվել են մոտ 1970 թվականին: 0:14:08.000,0:14:10.000 Եվ հիմա մենք գիտենք, որ գոյություն ունեն հարյուրավոր 0:14:10.000,0:14:12.000 այլ տեսակի բջիջներ, 0:14:12.000,0:14:14.000 որոնք կարող են շատ-շատ յուրահատուկ լինել: 0:14:14.000,0:14:16.000 Այսպես դուք կարող եք ունենալ 0:14:16.000,0:14:18.000 ոչ միայն<<մեքենա>>բջիջներ, 0:14:18.000,0:14:21.000 այլև <<ԷսթոնՄարտին>>բջիջներ: 0:14:21.000,0:14:23.000 (Ծիծաղ) 0:14:23.000,0:14:25.000 Ես մի Էսթոն Մարտին եմ տեսել այս առավոտ: 0:14:25.000,0:14:27.000 Ես ստիպված էի գործի դնել այն: 0:14:27.000,0:14:30.000 Եվ հիմա նա այստեղ ինչ-որ տեղ է: 0:14:30.000,0:14:33.000 (Ծիծաղ) 0:14:33.000,0:14:37.000 Հիմա, այս մակարդակում, ստորքունքային կոչվածում 0:14:37.000,0:14:40.000 գոյություն ունեն միայն տեսողական պատկերներ, 0:14:40.000,0:14:43.000 ֆիգմենտներ կամ ֆրագմենտներ: 0:14:43.000,0:14:46.000 Միայն ավելի բարձր մակարդակներում է, 0:14:46.000,0:14:48.000 որ մյուս զգայարանները միանում են 0:14:48.000,0:14:50.000 և հիշողության ու զգացմունքի միջև կապեր են առաջանում: 0:14:50.000,0:14:53.000 Իսկ Շառլ Բոննեի ախտանիշով 0:14:53.000,0:14:55.000 դուք չեք հասնում այդ բարձր մակարդակներին: 0:14:55.000,0:14:58.000 Դուք ստորին տեսողական կեղևի մակարդակում եք, 0:14:58.000,0:15:00.000 որտեղ տեսնում եք հազարավոր, տասնյակ հազարավոր 0:15:00.000,0:15:03.000 և միլիոնավոր պատկերներ, 0:15:03.000,0:15:05.000 ֆիգմենտներ կամ ֆրագմենտային ֆիգմենտներ, 0:15:05.000,0:15:07.000 որոնք նյարդերով կոդավորված են 0:15:07.000,0:15:11.000 առանձին բջիջներում կամ փոքր բջջախմբերում : 0:15:11.000,0:15:14.000 Որպես կանոն, դրանք բոլորը 0:15:14.000,0:15:18.000 ընկալման և երևակայության ինտեգրված հոսքի մասն են 0:15:18.000,0:15:21.000 և մարդը դրանք չի գիտակցում: 0:15:21.000,0:15:25.000 Եթե մարդը միայն տեսողական խնդիրներ ունի կամ կույր է, 0:15:25.000,0:15:27.000 գործընթացն ընդհատվում է: 0:15:27.000,0:15:30.000 Եվ փոխարենը նորմալ ընկալման 0:15:30.000,0:15:32.000 դուք ստանում եք անկանոն 0:15:32.000,0:15:35.000 նյարդային գրգիռ կամ ազատվում 0:15:35.000,0:15:37.000 բոլոր այդ տեսողական բջիջներից 0:15:37.000,0:15:39.000 ստորքունքային կեղևում: 0:15:39.000,0:15:42.000 Այսպիսով, դուք հանկարծ դեմք եք տեսնում կամ մեքենա: 0:15:42.000,0:15:45.000 Հանկարծ այս, հանկարծ այն: 0:15:45.000,0:15:47.000 Ուղեղն ամեն ինչ անում է սա կազմակերպելու 0:15:47.000,0:15:50.000 և դրան կապակցվածություն տալու համար, 0:15:50.000,0:15:52.000 բայց, ավա՜ղ, այնքան էլ հաջող չի ստացվում: 0:15:52.000,0:15:54.000 Երբ դրանք առաջին անգամ նկարագրվեցին, 0:15:54.000,0:15:58.000 կարծիք կար, որ դրանք կարող են մեկնաբանվել ինչպես երազներ: 0:15:58.000,0:16:00.000 Բայց փաստորեն մարդիկ ասում են. 0:16:00.000,0:16:03.000 <<Ես մարդկանց չեմ ճանաչում: Ես զուգորդումներ չեմ կառուցում>>: 0:16:03.000,0:16:06.000 <<Քերմիթն ինձ համար ոչ մի նշանակություն չունի>> : 0:16:06.000,0:16:11.000 Այլևս տեղ չի մնում մտածելու, թե դրանք երազներ են: 0:16:11.000,0:16:16.000 Լավ, ես քիչ թե շատ ասացի այն, ինչ ուզում էի: 0:16:16.000,0:16:19.000 Կարծում եմ, որ պարզապես ուզում եմ ամփոփել 0:16:19.000,0:16:21.000 ու ասել` դա սովորական բան է: 0:16:21.000,0:16:23.000 Պատկերացրեք մի խումբ կույր մարդկանց: 0:16:23.000,0:16:25.000 Պետք է լինեն հարյուր հազարավոր կույր մարդիկ, 0:16:25.000,0:16:27.000 որոնք ունենում են այսպիսի հալյուցինացիաներ, 0:16:27.000,0:16:29.000 բայց սարսափում են պատմել դրանց մասին: 0:16:29.000,0:16:32.000 Այսպես, նմանատիպ խնդիրը պետք է 0:16:32.000,0:16:38.000 հիվանդների, բժիշկների, հասարակության ուշադրության կենտրոնում լինի: 0:16:38.000,0:16:40.000 Վերջապես ես կարծում եմ, 0:16:40.000,0:16:43.000 որ դրանք անչափ հետաքրքիր են, արժեքավոր 0:16:43.000,0:16:47.000 մի ակնարկ տալու համար,թե ինչպես է աշխատում ուղեղը: 0:16:47.000,0:16:50.000 250 տարի առաջ Շառլ Բոննեն ասում էր 0:16:50.000,0:16:54.000 թե նրան հետաքրքիր էր մտածելը այս հալյուցինացիաների մասին 0:16:54.000,0:16:57.000 ինչպես նաև իմանալը, թե ինչպես կարող է ուղեղի գործողությունների դաշտը 0:16:57.000,0:17:00.000 վերածնվել ուղեղի մեխանիզմների միջոցով: 0:17:00.000,0:17:03.000 Հիմա, 250 տարի անց, 0:17:03.000,0:17:06.000 մենք սկսում ենք հասկանալ, ինչպես է դա արվել: 0:17:06.000,0:17:08.000 Շատ շնորհակալություն: 0:17:08.000,0:17:11.000 (Ծափահարություն) 0:17:11.000,0:17:14.000 Քրիս Անդերսոն. Հրաշալի էր: Շատ շնորհակալություն: 0:17:14.000,0:17:16.000 Դուք այդ ամենի մասին խոսում եք 0:17:16.000,0:17:19.000 հիվանդների նկատմամբ ունեցած այնպիսի հասկացողությամբ և կարեկցանքով: 0:17:19.000,0:17:24.000 Դուք երբևէ ունեցե՞լ եք այս ախտանիշներից մեկը, որոնց մասին գրում եք : 0:17:24.000,0:17:26.000 Օլիվեր Սաքս : Ես վախենում էի, որ կհարցնեք: 0:17:26.000,0:17:27.000 (Ծիծաղ) 0:17:27.000,0:17:30.000 Այո, դրանցից շատերը: 0:17:30.000,0:17:33.000 Եվ իրականում ես էլ տեսողական խնդիրներ ունեմ: 0:17:33.000,0:17:36.000 Իմ մի աչքը կույր է, մյուսն էլ այնքան լավ չի տեսնում: 0:17:36.000,0:17:40.000 Եվ ես տեսնում եմ երկրաչափական հալյուցինացիաներ: 0:17:40.000,0:17:42.000 Բայց դրանով սահմանափակվում է: 0:17:42.000,0:17:44.000 Ք.Ա. Իսկ դրանք ձեզ չե՞ն անհանգստացնում: 0:17:44.000,0:17:46.000 Քանզի դուք գիտեք` ինչն է խնդիրը: Դա ձեզ չի՞անհանգստացնում : 0:17:46.000,0:17:50.000 Դրանք ինձ այլևս չեն անհանգստացնում, փոխարենը ականջներիս մեջ լսվող զնգոցն է անհանգստացնում, 0:17:50.000,0:17:53.000 որը ես արհամարհում եմ: 0:17:53.000,0:17:55.000 Երբեմն դրանք հետաքրքրում են ինձ: 0:17:55.000,0:17:58.000 և ես դրանցից շատերի նկարները ունեմ իմ տետրերում: 0:17:58.000,0:18:01.000 Ես գնացել և ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային պրոեկցիա եմ արել, 0:18:01.000,0:18:04.000 որպեսզի տեսնեմ, թե ինչպես է գործում իմ տեսողական կեղևը: 0:18:04.000,0:18:08.000 Եվ երբ ես տեսնում եմ այս վեցանկյունները, 0:18:08.000,0:18:10.000 և այլբարդ բաները, որոնք ես հաճախ եմ տեսնում 0:18:10.000,0:18:12.000 տեսողական միգրենում 0:18:12.000,0:18:14.000 ինձ մի բան է հետաքրքրում, թե արդյո՞ք բոլորն են տեսնում բաները նման կերպ 0:18:14.000,0:18:17.000 և արդյո՞ք քանդակագործությունը և դեկորատիվ արվեստը 0:18:17.000,0:18:20.000 որոշ իմաստով դրանցից են ծագել : 0:18:20.000,0:18:22.000 Ք. Ա. Չափազանց հետաքրքիր պատմություն էր: 0:18:22.000,0:18:24.000 Շնորհակալություն կիսվելու համար: 0:18:24.000,0:18:26.000 Օ.Ս. Շնորհակալություն , շնորհակալություն: 0:18:26.000,0:18:28.000 (Ծափահարություն)