Մենք տեսնում ենք աչքերով,
սակայն մենք նաև ուղեղով ենք տեսնում:
Եվ ուղեղով տեսնելը հաճախ կոչվում է երևակայություն
Մենք ծանոթ ենք մեր սեփական երևակայության բնապատկերներին,
մեր ներաշխարհին,քանի որ մենք մի ամբողջ կյանք ենք ապրել դրանց հետ:
Բայց գոյություն ունեն նաև հալյուցինացիներ,
Եվ դրանք միանգամայն այլ բաներ են:
Հալյուցինացիաները չեն ստեղծվում մեր կողմից:
Դրանք մեր կողմից չեն կառավարվում:
Թվում է, թե դրանք դրսից են գալիս,
և նմանակում են ընկալման գործընթացին:
Այսպիսով, ես խոսելու եմ հալյուցինացիաների մասին,
Եվ մասնավորապես տեսողական հալյուցինացիայի մի տեսակի մասին,
որը հաճախ եմ նկատում հիվանդներիս շրջանում:
Մի քանի ամիս առաջ ես հեռախոսազանգ ստացա
այն ծերանոցներից մեկից, որտեղ աշխատում եմ:
Ինձ ասացին, որ ծերերից մեկը՝ 90 տարեկան մի կին,
ինչ–որ բաներ էր տեսնում
Եվ նրանց հետաքրքրում էր` նա արդյոք ցնորվել էր,
թե քանի որ տարեց կին էր,
կաթված էր ստացել կամ Ալցեյմերի հիվանդություն ուներ:
Եվ նրանք հարցրեցին, թե կգն՞ամ տեսնելու Ռոզալիին`
այդ ծեր կնոջը:
Գնացի նրան տեսնելու:
Միանգամայն ակնհայտ էր,
որ նա լրիվ նորմալ էր
բանականությունը գործում էր, խելքն էլ էր տեղը,
բայց նա շատ ցնցված էր, շփոթված
որովհետև ինչ –որ բաներ էր տեսնում:
Եվ նա ինձ ասաց,
բուժքույրերը դա չէին նշել,
որ նա կույր է ,
որ 5 տարի նա լիովին կույր է եղել մակուլյար դեգեներացիայից:
Բայց հիմա` վերջին մի քանի օրերը նա ինչ – որ բաներ էր տեսնում:
Ես հարցրեցի . <<Ինչե՞ր եք տեսնում>>
և նա ասաց .<<Արևելյան զգեստներով մարդկանց,
փաթաթված վարագույրներով , ովքեր բարձրանում և իջնում են աստիճաններով:
Մի մարդու, ով շրջվում է ինձ ու ժպտում:
Բայց նա հսկայական ատամ ունի իր բերանի մի կողմում:
Կենդանիներ էլ եմ տեսնում:
Ես մի սպիտակ շենք եմ տեսնում: Ձյուն է գալիս, փափուկ ձյուն:
Տեսնում եմ լծասարքին լծված այս ձիուն, որը մաքրում է ձյունը:
Հետո հաջորդ գիշեր տեսարանը փոխվում է:
Ես տեսնում եմ շներ ու կատուներ, որոնք քայլում են իմ ուղղությամբ:
Նրանք գալիս են մինչև մի որոշակի կետ, հետո կանգ են առնում:
Հետո տեսարանը նորից փոխվում է:
Ես տեսնում եմ շատ երեխաներ: Նրանք աստիճաններով բարձրանում են և իջնում:
Նրանք կրում են վառ գույներով զգեստներ` վարդագույն և կապույտ,
ինչպես արևելյան զգեստները>>:
Նա ասաց, որ երբեմն, նախքան մարդկանց հայտնվելը,
նրա աչքին հատակի վրա վարդագույն և կապույտ քառակուսիներ էին երևում,
որոնք կարծես բարձրանում էին առաստաղի վրա:
Ես հարցրեցի . <<Դա երազի նմա՞ն է>>:
Նա պատասխանեց. <<Ոչ, դա երազի նման չէ, ֆիլմի նման է>>:
Նա ասաց.<<Այն գունավոր է, շարժվող:
Բայց անձայն է, ինչպես համր ֆիլմը>>:
Ու նաև ավելացրեց, որ դա բավականին ձանձրալի ֆիլմ է:
Նա ասաց. <<Արևելյան զգեստներով այդ բոլոր մարդիկ,
որոնք բարձրանում և իջնում են աստիճաններով , շատ են կրկնվում ու սահմանափակ են >>:
(Ծիծաղ)
Ի դեպ՝նա հումորի մեծ զգացում ուներ:
Նա գիտեր, որ դա հալյուցինացիա էր:
Սակայն նա վախեցել էր: Նա ապրել էր 95 տարի
և նախկինում երբեք հալյուցինացիա չէր ունեցել:
Նա ասում էր, որ հալյուցինացիաները կապ չունեն
իր մտածածի, զգացածի կամ արածի հետ,
որ դրանք ասես ինքնաբերաբար են առաջանում և անհետանում:
Նա չի կարողանում վերահսկել դրանք:
Նա ասում էր նաև, որ չի ճանաչում
այն մարդկանց ու վայրերը
որոնց տեսել է հալյուցինացիաներում:
Եվ ո՛չ մարդկանց, ո՛չ էլ կենդանիներին
նա հետո չէր հիշում:
Եվ նա չգիտեր` ինչ էր կատարվում :
Նա ուզում էր իմանալ՝արդյոք ցնորվու՞մ է,
թե խելքն է թռցնում :
Ես նրան ուշադիր զննեցի:
Նա զվարթ ծեր կին էր `
լիովին ողջամիտ: Նա ոչ մի բժշկական խնդիր չուներ.
Նա ոչ մի դեղամիջոց չէր ընդունում, որոնք կարող էին հալյուցինացիաների հանգեցնել:
Բայց նա կույր էր:
Այդ ժամանակ նրան ասացի.
<<Կարծում եմ ` գիտեմ, թե ձեզ հետ ինչ է կատարվում:
Տեսողական հալյուցինացիայի մի տեսակ կա ,
որը կարող է զուգակցվել վատացող տեսողությամբ կամ կուրությամբ:
Այն յուրահատուկ ձևով նկարագրվել է,>>
18-րդ դարում
Շառլ Բոննե անունով մի մարդու կողմից :
Դուք էլ Շառլ Բոննեի ախտանիշն ունեք:
Ձեր ուղեղի հետ ամեն ինչ նորմալ է: Ձեր մտքի հետ էլ է ամեն ինչ կարգին:
Բայց Շառլ Բոննեի ախտանիշն ունեք:
Եվ նա դրանից շատ թեթևացավ,
որ ոչ մի լուրջ բան չկար
և նույնիսկ բավականին մեծ հետաքրքրություն ցուցաբերեց:
Նա հարցրեց. <<Ո՞վ է այդ Շառլ Բոննեն:
Նա հալյուցինացիաներ ունեցե՞լ է:
Ասացեք բոլոր քույրերին,
որ ես Շառլ Բոննեի ախտանիշ ունեմ:
(Ծիծաղ)
Ես խենթ չեմ, թուլամիտ չեմ: Ես Շառլ Բոննեի ախտանիշ ունեմ>>:
Ես բուժքույրերին ասացի:
Հիմա ինձ համար դա սովորական իրավիճակ է:
Ես հիմնականում աշխատում եմ ծերանոցներում:
Ես տեսնում եմ բազմաթիվ ծերերի,
որոնք լսողական և տեսողական խնդիրներ ունեն:
Լսողական խնդիրներ ունեցող մարդկանց 10 տոկոսը
երաժշտական հալյուցինացիաներ ունեն:
Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ 10 տոկոսը
տեսողական հալյուցինացիաներ ունեն:
Պարտադիր չէ, որ ամբողջովին կույր լինեք,
միայն որոշ խնդիրներն էլ են բավարար :
Հիմա ` 18-րդ դարում կատարված յուրօրինակ նկարագրի համաձայն`
Շառլ Բոննեն հալյուցինացիաներ չի ունեցել:
Նրա պապիկն է ունեցել:
Նրա պապիկը դատավոր էր, տարեց մարդ:
Նրան կատարակտի վիրահատություն էին արել
Նրա տեսողությունը շատ վատ էր:
Եվ 1759 թվականին նա իր թոռնիկին նկարագրել էր
բազմաթիվ բաներ, որոնք նա տեսնում էր:
Առաջին բանը, որ նա ասել էր, այն էր`
նա օդային տարածությունում թաշկինակ էր տեսել:
Դա մեծ կապույտ թաշկինակ էր՝
չորս նարնջագույն շրջանակներով :
Եվ նա գիտեր, որ դա հալյուցինացիա է:
Օդային տարածքում թաշկինակներ չեն լինում :
Իսկ հետո նա մեծ անիվ էր տեսել օդային տարածքում:
Եվ երբեմն նա համոզված չէր, թե արդյոք հալյուցինացիաներ ունի, թե ոչ,
որովհետև հալյուցինացիաները
համապատասխանում էին տեսիլքների համատեքստին
Այսպես մի առիթով, երբ իր թոռնուհիները այցելում էին նրան,
նա ասել էր. <<Իսկ ովքե՞ր են ձեզ հետ եկած այս գեղեցիկ երիտասարդները>>:
Նրանք պատասխանել էին. <<Վա՜յ, պապի՛կ, գեղեցիկ երիտասարդներ չկան>>:
Եվ այդ ժամանակ գեղեցիկ երիտասարդներն անհետացել էին:
Այս հալյուցինացիաներին շատ բնորոշ է
մի ակնթարթում հայտնվելն ու անհետանալը:
Նրանք սովորաբար չեն առաջանում ու չեն անհետանում:
Դրանք բավակնին հանկարծակի են: Եվ հանկարծակի են փոխվում:
Շառլ Լուլինը` պապիկը,
տեսնում էր հազարավոր տարբեր կերպարներ,
տարբեր բնապատկերներ:
Մի առիթով նա լոգարանում ծխամորճ ծխող մի մարդ էր տեսել
և կարծել էր, թե ինքն է :
Դա միակ կերպարն էր, որին նա ճանաչել էր:
Մի առիթով էլ, երբ նա քայլում էր Փարիզի փողոցներում,
նա, իսկապես, մի լաստակ էր տեսել :
Բայց երբ նա տուն էր վերադարձել,իր գրասեղանի վրա տեսել էր լաստակի մանրանկարը`
6 մատնաչափ բարձրությամբ
Ընկալման կրկնությունը երբեմն
կոչվում է պալինոպսիա :
Ռոզալիի և նրա հետ
ըստ երևույթին նույն բանն էր կատարվում
Ռոզալին հարցրեց. <<Ի՞նչ է կատարվում>>,
և ես ասացի, որ երբ կորցնում են տեսողությունը,
երբ ուղեղի տեսողական մասերն այլևս ազդակներ չեն ստանում,
դրանք գերակտիվ են դառնում և դյուրագրգիռ
և դրանք հանպատրաստից բռնկվում են:
Եվ դու սկսում ես ինչ-որ բաներ տեսնել:
Ի դեպ՝ քո տեսած բաները կարող են շատ բարդ լինել:
Իմ մեկ այլ հիվանդի դեպքում,
ով ևս տեսիլքներ էր ունենում,
այդ տեսիլքները երբեմն անհանգստանալու տեղիք էին տալիս:
Մի առիթով, նա ասում էր, որ
ռեստորանում գծավոր վերնաշապիկով մի մարդ էր տեսել:
Եվ նա շուռ էր եկել: Իսկ հետո
այդ պատկերը բաժանվել էր վեց տարբեր կերպարների գծավոր վերնաշապիկով,
ովքեր սկսել էին քայլել նրա ուղղությամբ:
Իսկ հետո այդ վեց կերպարները հարմոնիկայի նման միացել էին իրար:
Մեկ անգամ, երբ նա մեքենա էր վարում,
կամ ավելի շուտ, երբ իր ամուսինն էր մեքենա վարում,
ճանապարհը 4 մասի էր բաժանվել
և նրան թվացել էր, թե ինքը միաժամանակ 4 ճանապարհով է գնում :
Նա շատ փոփոխական հալյուցինացիաներ էլ ուներ :
Դրանցից շատերը կապված էին մեքենայի հետ:
Երբեմն նա տեսնում էր մի դեռահաս տղայի
որը նստած էր մեքենայի առաջնամասում:
Նա շատ ամուր բռնված էր և շնորհակալության շարժումներ էր անում
երբ մեքենան շրջվում էր:
Իսկ հետո, երբ նրանք կանգ էին առնում,
տղան հանկարծակի ուղղահայաց 100 ոտնաչափ թռիչք էր կատարում օդում,
իսկ հետո անհետանում էր :
Իմ հիվանդներից մեկը հալյուցինացիայի մեկ այլ տեսակով էր տառապում :
Սա մի կին էր, ով աչքերի խնդիր չուներ,
բայց խնդիրներ ուներ ուղեղի տեսողական մասերի հետ`
փոքր ուռուցք գլխի ետնամասի կեղևի վրա:
Եվ ինչը ամենից վեր է` նա մուլտֆիլմեր էր տեսնում :
Այդ մուլտֆիլմերը թափանցիկ էին
և ծածկում էին տեսողական դաշտը, ինչպես էկրանը :
Եվ հատկապես նա տեսնում էր Քերմիթ Ֆրոգի մուլտֆիլմերը :
(Ծիծաղ)
Հիմա ես Սեզամ փողոցը չեմ նայում,
բայց այն հարցին,թե
ինչու հենց Քերմիթ, նա պատասխանեց. <<Քերմիթ Ֆրոգն ինձ համար ոչ մի նշանակություն չունի:
Գիտե՞ք, ինձ Ֆրոյդյան նշանների մասին էի մտածում.
Ինչու՞ Քերմիթ:
Քերմիթ Ֆրոգն ինձ համար ոչ մի նշանակություն չունի>>:
Նա այնքան էլ դեմ չէր մուլտֆիլմեր տեսնելուն :
Բայց նրան անհանգստացնողն այն էր,որ
նա տեսնում էր շատ կայուն պատկերներ կամ դեմքերի հալյուցինացիաներ
այնպես, ինչպես, որ Ռոզալին էր տեսնում, դեմքերը շատ հաճախ աղավաղված էին`
շատ մեծ ատամներով կամ շատ մեծ աչքերով:
Եվ դա նրան վախեցնում էր :
Լավ, ի՞նչ է կատարվում այս մարդկանց հետ:
Որպես բժիշկ՝ ես ստիպված եմ փորձել բացատրել, թե ինչ է կատարվում
և վստահեցնել մարդկանց,
հատկապես, համոզել նրանց, որ իրենք չեն ցնորվում :
Ինչպես ասացի, տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց մոտավորապես 10 տոկոսն է
տառապում այդպիսի հալյուցինացիաներով:
Բայց ոչ ավելի քան մեկ տոկոսն են արտահայտվում այդ մասին,
որովհետև նրանք վախենում են, որ իրենց ցնորվածի տեղ կդնեն:
Եվ, իսկապես, եթե նրանք պատմում են դրանց մասին իրենց իսկ բժիշկներին,
նրանց սխալ ախտորոշում են տալիս :
Մասնավորապես, տեսակետը հետևյալն է, եթե ինչ – որ բաներ ես տեսնում կամ լսում,
ուրեմն խենթանում ես:
բայց հոգեբուժական հալյուցինացիաները միանգամայն այլ են:
Հոգեբուժական հալյուցինացիաները, անկախ նրանից, տեսողական են, թե ձայնային,
քեզ են ուղղված: Դրանք մեղադրում
գայթակղում, նսեմացնում
ու ծաղրում են քեզ:
Դու արձագանքում ես նրանց:
Չկա ոչ մի հատկություն,
որով դրանք առնչվեն Շառլ Բոննեի հալյուցինացիաներին:
Կա ֆիլմ: Դու ֆիլմ ես տեսնում, որը ոչ մի կապ չունի քեզ հետ
կամ դա այն է, ինչ մարդիկ մտածում են դրա մասին :
Գոյություն ունի հազվադեպ մի բան, որը կոչվում է քունք – բլթակային էպիլեպսիա :
և երբեմն, եթե ինչ-որ մեկը տառապում է դրանով,
նա կարող է իրեն ժամանակի մեջ հետ տարված զգալ
այսինքն` անցյալում:
Դուք գտնվում եք հատուկ մի խաչմերուկում:
Տապակած շագանակի հոտ եք զգում:
Երթևեկության ձայն եք լսում: Բոլոր զգայարանները գործում են:
Եվ դուք սպասում եք ձեր ընկերուհուն:
Եվ դա 1982 թվականի երեքշաբթի օրվա երեկոն է:
Քունք-բլթակային հալյուցինացիաները
բոլորը բազմազգայական են`
լի զգազմունքով, մտերմությամբ,
տեղադրված տարածության և ժամանակի մեջ,
ինչպես նաև հաջորդական են ու դրամատիկական:
Շառլ Բոննեի հալյուցինացիաները միանգամայն այլ են:
Այսպիսով, Շառլ Բոննեի հալյուցինացիաներում
առկա են բոլոր մակարդակները`
երկրաչափական հալյուցինացիաներից`
վարդագույն ու կապույտ քառակուսիները, որոնք տեսնում էր կինը
մինչև միանգամայն զարգացած հալյուցինացիաները`
կերպարներով և հատկապես դեմքերով:
Դեմքերը, երբեմն էլ աղավաղված դեմքերը
միակ ամենաբնորոշ բանն են
այս հալյուցինացիաների ժամանակ:
Երկրորդ ամենաբնորոշներից են մուլտֆիլմերը:
Ի՞նչ է կատարվում:
Հետաքրքրական է, վերջին մի քանի տարիներին
հնարավոր է եղել կատարել ուղեղի գործառութային պրոեկցիա,
կատարել հալյուցինացիաներ ունեցող մարդկանց ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային պրոեկցիա:
Եվ փաստորեն, հնարավոր է եղել պարզել,
որ ուղեղի տեսողական տարբեր մասերը ակտիվանում են,
երբ նրանք հալյուցինացիաներ են ունենում:
Երբ մարդիկ հասարակ երկրաչափական հալյուցինացիաներ են ունենում,
առաջնային տեսողական կեղևն ակտիվանում է:
Դա ուղեղի այն մասն է, որն ընկալում է լրացուցիչ տեղեկատվություն և հրահանգներ:
Դուք պատկերները չեք ստեղծում առաջնային տեսողական կեղևով:
Երբ պատկերները ձևավորվում են,
տեսողական կեղևի առավել մեծ մասը
ներգրավվում է քունքային մասում:
Եվ մասնավորապես, քունքի մի մասը
կոչվում է իլիկաձև գիրուս:
Եվ հայտնի է, որ եթե մարդիկ վնասվածք են ունենում իլիկաձև գիրուսում,
հնարավոր է, որ նրանք կորցնեն դեմքեր ճանաչելու ունակությունը:
Բայց եթե իլիկաձև գիրուսը նորմալ չի գործում,
նրանց աչքին դեմքեր են երևում
և դա ճիշտ այն է, ինչ դուք կարող եք բացահայտել այս մարդկանցից մի քանիսի մոտ:
Այս գիրուսի առաջնային մասում մի տարածք կա,
որտեղ տեղադրված են ատամներն ու աչքերը
գիրուսի այդ մասն ակտիվանում է
երբ մարդիկ տեսնում են աղավաղված հալյուցինացիաներ:
Կա ուղեղի մեկ այլ մաս,
որն ակտիվանում է հատկապես այն ժամանակ,
երբ մարդը մուլտֆիլմ է տեսնում:
Այն ակտիվանում է, երբ մարդը ճանաչում է մուլտֆիլմերը,
պատկերում է դրանք կամ հալյուցինացիաներ է ունենում դրանց վերաբերյալ:
Շատ հետաքրքիր է, որ դա պետք է հատուկ լինի:
Կան ուղեղի այլ մասեր, որոնք հատկապես կապված են
շենքերի և բնապատկերների
ճանաչման ու հալյուցինացիայի հետ :
1970 թվականին պարզվել էր , որ ոչ միայն ուղեղի առանձին մասերն են ներգրավված,
այլև առանձին բջիջներ:
<<Դեմքի բջիջները>>հայտնաբերվել են մոտ 1970 թվականին:
Եվ հիմա մենք գիտենք, որ գոյություն ունեն հարյուրավոր
այլ տեսակի բջիջներ,
որոնք կարող են շատ-շատ յուրահատուկ լինել:
Այսպես դուք կարող եք ունենալ
ոչ միայն<<մեքենա>>բջիջներ,
այլև <<ԷսթոնՄարտին>>բջիջներ:
(Ծիծաղ)
Ես մի Էսթոն Մարտին եմ տեսել այս առավոտ:
Ես ստիպված էի գործի դնել այն:
Եվ հիմա նա այստեղ ինչ-որ տեղ է:
(Ծիծաղ)
Հիմա, այս մակարդակում, ստորքունքային կոչվածում
գոյություն ունեն միայն տեսողական պատկերներ,
ֆիգմենտներ կամ ֆրագմենտներ:
Միայն ավելի բարձր մակարդակներում է,
որ մյուս զգայարանները միանում են
և հիշողության ու զգացմունքի միջև կապեր են առաջանում:
Իսկ Շառլ Բոննեի ախտանիշով
դուք չեք հասնում այդ բարձր մակարդակներին:
Դուք ստորին տեսողական կեղևի մակարդակում եք,
որտեղ տեսնում եք հազարավոր, տասնյակ հազարավոր
և միլիոնավոր պատկերներ,
ֆիգմենտներ կամ ֆրագմենտային ֆիգմենտներ,
որոնք նյարդերով կոդավորված են
առանձին բջիջներում կամ փոքր բջջախմբերում :
Որպես կանոն, դրանք բոլորը
ընկալման և երևակայության ինտեգրված հոսքի մասն են
և մարդը դրանք չի գիտակցում:
Եթե մարդը միայն տեսողական խնդիրներ ունի կամ կույր է,
գործընթացն ընդհատվում է:
Եվ փոխարենը նորմալ ընկալման
դուք ստանում եք անկանոն
նյարդային գրգիռ կամ ազատվում
բոլոր այդ տեսողական բջիջներից
ստորքունքային կեղևում:
Այսպիսով, դուք հանկարծ դեմք եք տեսնում կամ մեքենա:
Հանկարծ այս, հանկարծ այն:
Ուղեղն ամեն ինչ անում է սա կազմակերպելու
և դրան կապակցվածություն տալու համար,
բայց, ավա՜ղ, այնքան էլ հաջող չի ստացվում:
Երբ դրանք առաջին անգամ նկարագրվեցին,
կարծիք կար, որ դրանք կարող են մեկնաբանվել ինչպես երազներ:
Բայց փաստորեն մարդիկ ասում են.
<<Ես մարդկանց չեմ ճանաչում: Ես զուգորդումներ չեմ կառուցում>>:
<<Քերմիթն ինձ համար ոչ մի նշանակություն չունի>> :
Այլևս տեղ չի մնում մտածելու, թե դրանք երազներ են:
Լավ, ես քիչ թե շատ ասացի այն, ինչ ուզում էի:
Կարծում եմ, որ պարզապես ուզում եմ ամփոփել
ու ասել` դա սովորական բան է:
Պատկերացրեք մի խումբ կույր մարդկանց:
Պետք է լինեն հարյուր հազարավոր կույր մարդիկ,
որոնք ունենում են այսպիսի հալյուցինացիաներ,
բայց սարսափում են պատմել դրանց մասին:
Այսպես, նմանատիպ խնդիրը պետք է
հիվանդների, բժիշկների, հասարակության ուշադրության կենտրոնում լինի:
Վերջապես ես կարծում եմ,
որ դրանք անչափ հետաքրքիր են, արժեքավոր
մի ակնարկ տալու համար,թե ինչպես է աշխատում ուղեղը:
250 տարի առաջ Շառլ Բոննեն ասում էր
թե նրան հետաքրքիր էր մտածելը այս հալյուցինացիաների մասին
ինչպես նաև իմանալը, թե ինչպես կարող է ուղեղի գործողությունների դաշտը
վերածնվել ուղեղի մեխանիզմների միջոցով:
Հիմա, 250 տարի անց,
մենք սկսում ենք հասկանալ, ինչպես է դա արվել:
Շատ շնորհակալություն:
(Ծափահարություն)
Քրիս Անդերսոն. Հրաշալի էր: Շատ շնորհակալություն:
Դուք այդ ամենի մասին խոսում եք
հիվանդների նկատմամբ ունեցած այնպիսի հասկացողությամբ և կարեկցանքով:
Դուք երբևէ ունեցե՞լ եք այս ախտանիշներից մեկը, որոնց մասին գրում եք :
Օլիվեր Սաքս : Ես վախենում էի, որ կհարցնեք:
(Ծիծաղ)
Այո, դրանցից շատերը:
Եվ իրականում ես էլ տեսողական խնդիրներ ունեմ:
Իմ մի աչքը կույր է, մյուսն էլ այնքան լավ չի տեսնում:
Եվ ես տեսնում եմ երկրաչափական հալյուցինացիաներ:
Բայց դրանով սահմանափակվում է:
Ք.Ա. Իսկ դրանք ձեզ չե՞ն անհանգստացնում:
Քանզի դուք գիտեք` ինչն է խնդիրը: Դա ձեզ չի՞անհանգստացնում :
Դրանք ինձ այլևս չեն անհանգստացնում, փոխարենը ականջներիս մեջ լսվող զնգոցն է անհանգստացնում,
որը ես արհամարհում եմ:
Երբեմն դրանք հետաքրքրում են ինձ:
և ես դրանցից շատերի նկարները ունեմ իմ տետրերում:
Ես գնացել և ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային պրոեկցիա եմ արել,
որպեսզի տեսնեմ, թե ինչպես է գործում իմ տեսողական կեղևը:
Եվ երբ ես տեսնում եմ այս վեցանկյունները,
և այլբարդ բաները, որոնք ես հաճախ եմ տեսնում
տեսողական միգրենում
ինձ մի բան է հետաքրքրում, թե արդյո՞ք բոլորն են տեսնում բաները նման կերպ
և արդյո՞ք քանդակագործությունը և դեկորատիվ արվեստը
որոշ իմաստով դրանցից են ծագել :
Ք. Ա. Չափազանց հետաքրքիր պատմություն էր:
Շնորհակալություն կիսվելու համար:
Օ.Ս. Շնորհակալություն , շնորհակալություն:
(Ծափահարություն)