1 00:00:00,000 --> 00:00:03,000 Մենք տեսնում ենք աչքերով, 2 00:00:03,000 --> 00:00:06,000 սակայն մենք նաև ուղեղով ենք տեսնում: 3 00:00:06,000 --> 00:00:10,000 Եվ ուղեղով տեսնելը հաճախ կոչվում է երևակայություն 4 00:00:10,000 --> 00:00:15,000 Մենք ծանոթ ենք մեր սեփական երևակայության բնապատկերներին, 5 00:00:15,000 --> 00:00:19,000 մեր ներաշխարհին,քանի որ մենք մի ամբողջ կյանք ենք ապրել դրանց հետ: 6 00:00:19,000 --> 00:00:23,000 Բայց գոյություն ունեն նաև հալյուցինացիներ, 7 00:00:23,000 --> 00:00:26,000 Եվ դրանք միանգամայն այլ բաներ են: 8 00:00:26,000 --> 00:00:28,000 Հալյուցինացիաները չեն ստեղծվում մեր կողմից: 9 00:00:28,000 --> 00:00:30,000 Դրանք մեր կողմից չեն կառավարվում: 10 00:00:30,000 --> 00:00:32,000 Թվում է, թե դրանք դրսից են գալիս, 11 00:00:32,000 --> 00:00:35,000 և նմանակում են ընկալման գործընթացին: 12 00:00:35,000 --> 00:00:39,000 Այսպիսով, ես խոսելու եմ հալյուցինացիաների մասին, 13 00:00:39,000 --> 00:00:43,000 Եվ մասնավորապես տեսողական հալյուցինացիայի մի տեսակի մասին, 14 00:00:43,000 --> 00:00:48,000 որը հաճախ եմ նկատում հիվանդներիս շրջանում: 15 00:00:48,000 --> 00:00:52,000 Մի քանի ամիս առաջ ես հեռախոսազանգ ստացա 16 00:00:52,000 --> 00:00:54,000 այն ծերանոցներից մեկից, որտեղ աշխատում եմ: 17 00:00:54,000 --> 00:00:59,000 Ինձ ասացին, որ ծերերից մեկը՝ 90 տարեկան մի կին, 18 00:00:59,000 --> 00:01:01,000 ինչ–որ բաներ էր տեսնում 19 00:01:01,000 --> 00:01:04,000 Եվ նրանց հետաքրքրում էր` նա արդյոք ցնորվել էր, 20 00:01:04,000 --> 00:01:06,000 թե քանի որ տարեց կին էր, 21 00:01:06,000 --> 00:01:09,000 կաթված էր ստացել կամ Ալցեյմերի հիվանդություն ուներ: 22 00:01:09,000 --> 00:01:14,000 Եվ նրանք հարցրեցին, թե կգն՞ամ տեսնելու Ռոզալիին` 23 00:01:14,000 --> 00:01:16,000 այդ ծեր կնոջը: 24 00:01:16,000 --> 00:01:18,000 Գնացի նրան տեսնելու: 25 00:01:18,000 --> 00:01:20,000 Միանգամայն ակնհայտ էր, 26 00:01:20,000 --> 00:01:23,000 որ նա լրիվ նորմալ էր 27 00:01:23,000 --> 00:01:26,000 բանականությունը գործում էր, խելքն էլ էր տեղը, 28 00:01:26,000 --> 00:01:30,000 բայց նա շատ ցնցված էր, շփոթված 29 00:01:30,000 --> 00:01:33,000 որովհետև ինչ –որ բաներ էր տեսնում: 30 00:01:33,000 --> 00:01:36,000 Եվ նա ինձ ասաց, 31 00:01:36,000 --> 00:01:38,000 բուժքույրերը դա չէին նշել, 32 00:01:38,000 --> 00:01:40,000 որ նա կույր է , 33 00:01:40,000 --> 00:01:45,000 որ 5 տարի նա լիովին կույր է եղել մակուլյար դեգեներացիայից: 34 00:01:45,000 --> 00:01:48,000 Բայց հիմա` վերջին մի քանի օրերը նա ինչ – որ բաներ էր տեսնում: 35 00:01:48,000 --> 00:01:51,000 Ես հարցրեցի . <<Ինչե՞ր եք տեսնում>> 36 00:01:51,000 --> 00:01:54,000 և նա ասաց .<<Արևելյան զգեստներով մարդկանց, 37 00:01:54,000 --> 00:01:58,000 փաթաթված վարագույրներով , ովքեր բարձրանում և իջնում են աստիճաններով: 38 00:01:58,000 --> 00:02:01,000 Մի մարդու, ով շրջվում է ինձ ու ժպտում: 39 00:02:01,000 --> 00:02:05,000 Բայց նա հսկայական ատամ ունի իր բերանի մի կողմում: 40 00:02:05,000 --> 00:02:07,000 Կենդանիներ էլ եմ տեսնում: 41 00:02:07,000 --> 00:02:10,000 Ես մի սպիտակ շենք եմ տեսնում: Ձյուն է գալիս, փափուկ ձյուն: 42 00:02:10,000 --> 00:02:15,000 Տեսնում եմ լծասարքին լծված այս ձիուն, որը մաքրում է ձյունը: 43 00:02:15,000 --> 00:02:19,000 Հետո հաջորդ գիշեր տեսարանը փոխվում է: 44 00:02:19,000 --> 00:02:21,000 Ես տեսնում եմ շներ ու կատուներ, որոնք քայլում են իմ ուղղությամբ: 45 00:02:21,000 --> 00:02:24,000 Նրանք գալիս են մինչև մի որոշակի կետ, հետո կանգ են առնում: 46 00:02:24,000 --> 00:02:26,000 Հետո տեսարանը նորից փոխվում է: 47 00:02:26,000 --> 00:02:29,000 Ես տեսնում եմ շատ երեխաներ: Նրանք աստիճաններով բարձրանում են և իջնում: 48 00:02:29,000 --> 00:02:32,000 Նրանք կրում են վառ գույներով զգեստներ` վարդագույն և կապույտ, 49 00:02:32,000 --> 00:02:35,000 ինչպես արևելյան զգեստները>>: 50 00:02:35,000 --> 00:02:38,000 Նա ասաց, որ երբեմն, նախքան մարդկանց հայտնվելը, 51 00:02:38,000 --> 00:02:42,000 նրա աչքին հատակի վրա վարդագույն և կապույտ քառակուսիներ էին երևում, 52 00:02:42,000 --> 00:02:45,000 որոնք կարծես բարձրանում էին առաստաղի վրա: 53 00:02:45,000 --> 00:02:49,000 Ես հարցրեցի . <<Դա երազի նմա՞ն է>>: 54 00:02:49,000 --> 00:02:52,000 Նա պատասխանեց. <<Ոչ, դա երազի նման չէ, ֆիլմի նման է>>: 55 00:02:52,000 --> 00:02:55,000 Նա ասաց.<<Այն գունավոր է, շարժվող: 56 00:02:55,000 --> 00:02:59,000 Բայց անձայն է, ինչպես համր ֆիլմը>>: 57 00:02:59,000 --> 00:03:01,000 Ու նաև ավելացրեց, որ դա բավականին ձանձրալի ֆիլմ է: 58 00:03:01,000 --> 00:03:04,000 Նա ասաց. <<Արևելյան զգեստներով այդ բոլոր մարդիկ, 59 00:03:04,000 --> 00:03:09,000 որոնք բարձրանում և իջնում են աստիճաններով , շատ են կրկնվում ու սահմանափակ են >>: 60 00:03:09,000 --> 00:03:11,000 (Ծիծաղ) 61 00:03:11,000 --> 00:03:13,000 Ի դեպ՝նա հումորի մեծ զգացում ուներ: 62 00:03:13,000 --> 00:03:15,000 Նա գիտեր, որ դա հալյուցինացիա էր: 63 00:03:15,000 --> 00:03:17,000 Սակայն նա վախեցել էր: Նա ապրել էր 95 տարի 64 00:03:17,000 --> 00:03:20,000 և նախկինում երբեք հալյուցինացիա չէր ունեցել: 65 00:03:20,000 --> 00:03:23,000 Նա ասում էր, որ հալյուցինացիաները կապ չունեն 66 00:03:23,000 --> 00:03:27,000 իր մտածածի, զգացածի կամ արածի հետ, 67 00:03:27,000 --> 00:03:31,000 որ դրանք ասես ինքնաբերաբար են առաջանում և անհետանում: 68 00:03:31,000 --> 00:03:33,000 Նա չի կարողանում վերահսկել դրանք: 69 00:03:33,000 --> 00:03:35,000 Նա ասում էր նաև, որ չի ճանաչում 70 00:03:35,000 --> 00:03:37,000 այն մարդկանց ու վայրերը 71 00:03:37,000 --> 00:03:39,000 որոնց տեսել է հալյուցինացիաներում: 72 00:03:39,000 --> 00:03:41,000 Եվ ո՛չ մարդկանց, ո՛չ էլ կենդանիներին 73 00:03:41,000 --> 00:03:45,000 նա հետո չէր հիշում: 74 00:03:45,000 --> 00:03:47,000 Եվ նա չգիտեր` ինչ էր կատարվում : 75 00:03:47,000 --> 00:03:49,000 Նա ուզում էր իմանալ՝արդյոք ցնորվու՞մ է, 76 00:03:49,000 --> 00:03:51,000 թե խելքն է թռցնում : 77 00:03:51,000 --> 00:03:53,000 Ես նրան ուշադիր զննեցի: 78 00:03:53,000 --> 00:03:55,000 Նա զվարթ ծեր կին էր ` 79 00:03:55,000 --> 00:03:59,000 լիովին ողջամիտ: Նա ոչ մի բժշկական խնդիր չուներ. 80 00:03:59,000 --> 00:04:03,000 Նա ոչ մի դեղամիջոց չէր ընդունում, որոնք կարող էին հալյուցինացիաների հանգեցնել: 81 00:04:03,000 --> 00:04:05,000 Բայց նա կույր էր: 82 00:04:05,000 --> 00:04:07,000 Այդ ժամանակ նրան ասացի. 83 00:04:07,000 --> 00:04:09,000 <<Կարծում եմ ` գիտեմ, թե ձեզ հետ ինչ է կատարվում: 84 00:04:09,000 --> 00:04:13,000 Տեսողական հալյուցինացիայի մի տեսակ կա , 85 00:04:13,000 --> 00:04:17,000 որը կարող է զուգակցվել վատացող տեսողությամբ կամ կուրությամբ: 86 00:04:17,000 --> 00:04:20,000 Այն յուրահատուկ ձևով նկարագրվել է,>> 87 00:04:20,000 --> 00:04:22,000 18-րդ դարում 88 00:04:22,000 --> 00:04:25,000 Շառլ Բոննե անունով մի մարդու կողմից : 89 00:04:25,000 --> 00:04:28,000 Դուք էլ Շառլ Բոննեի ախտանիշն ունեք: 90 00:04:28,000 --> 00:04:30,000 Ձեր ուղեղի հետ ամեն ինչ նորմալ է: Ձեր մտքի հետ էլ է ամեն ինչ կարգին: 91 00:04:30,000 --> 00:04:33,000 Բայց Շառլ Բոննեի ախտանիշն ունեք: 92 00:04:33,000 --> 00:04:36,000 Եվ նա դրանից շատ թեթևացավ, 93 00:04:36,000 --> 00:04:40,000 որ ոչ մի լուրջ բան չկար 94 00:04:40,000 --> 00:04:43,000 և նույնիսկ բավականին մեծ հետաքրքրություն ցուցաբերեց: 95 00:04:43,000 --> 00:04:45,000 Նա հարցրեց. <<Ո՞վ է այդ Շառլ Բոննեն: 96 00:04:45,000 --> 00:04:48,000 Նա հալյուցինացիաներ ունեցե՞լ է: 97 00:04:48,000 --> 00:04:51,000 Ասացեք բոլոր քույրերին, 98 00:04:51,000 --> 00:04:54,000 որ ես Շառլ Բոննեի ախտանիշ ունեմ: 99 00:04:54,000 --> 00:04:56,000 (Ծիծաղ) 100 00:04:56,000 --> 00:05:00,000 Ես խենթ չեմ, թուլամիտ չեմ: Ես Շառլ Բոննեի ախտանիշ ունեմ>>: 101 00:05:00,000 --> 00:05:02,000 Ես բուժքույրերին ասացի: 102 00:05:02,000 --> 00:05:05,000 Հիմա ինձ համար դա սովորական իրավիճակ է: 103 00:05:05,000 --> 00:05:07,000 Ես հիմնականում աշխատում եմ ծերանոցներում: 104 00:05:07,000 --> 00:05:09,000 Ես տեսնում եմ բազմաթիվ ծերերի, 105 00:05:09,000 --> 00:05:13,000 որոնք լսողական և տեսողական խնդիրներ ունեն: 106 00:05:13,000 --> 00:05:15,000 Լսողական խնդիրներ ունեցող մարդկանց 10 տոկոսը 107 00:05:15,000 --> 00:05:18,000 երաժշտական հալյուցինացիաներ ունեն: 108 00:05:18,000 --> 00:05:21,000 Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ 10 տոկոսը 109 00:05:21,000 --> 00:05:23,000 տեսողական հալյուցինացիաներ ունեն: 110 00:05:23,000 --> 00:05:25,000 Պարտադիր չէ, որ ամբողջովին կույր լինեք, 111 00:05:25,000 --> 00:05:27,000 միայն որոշ խնդիրներն էլ են բավարար : 112 00:05:27,000 --> 00:05:31,000 Հիմա ` 18-րդ դարում կատարված յուրօրինակ նկարագրի համաձայն` 113 00:05:31,000 --> 00:05:33,000 Շառլ Բոննեն հալյուցինացիաներ չի ունեցել: 114 00:05:33,000 --> 00:05:36,000 Նրա պապիկն է ունեցել: 115 00:05:36,000 --> 00:05:39,000 Նրա պապիկը դատավոր էր, տարեց մարդ: 116 00:05:39,000 --> 00:05:42,000 Նրան կատարակտի վիրահատություն էին արել 117 00:05:42,000 --> 00:05:44,000 Նրա տեսողությունը շատ վատ էր: 118 00:05:44,000 --> 00:05:49,000 Եվ 1759 թվականին նա իր թոռնիկին նկարագրել էր 119 00:05:49,000 --> 00:05:51,000 բազմաթիվ բաներ, որոնք նա տեսնում էր: 120 00:05:51,000 --> 00:05:53,000 Առաջին բանը, որ նա ասել էր, այն էր` 121 00:05:53,000 --> 00:05:55,000 նա օդային տարածությունում թաշկինակ էր տեսել: 122 00:05:55,000 --> 00:05:57,000 Դա մեծ կապույտ թաշկինակ էր՝ 123 00:05:57,000 --> 00:05:59,000 չորս նարնջագույն շրջանակներով : 124 00:05:59,000 --> 00:06:02,000 Եվ նա գիտեր, որ դա հալյուցինացիա է: 125 00:06:02,000 --> 00:06:04,000 Օդային տարածքում թաշկինակներ չեն լինում : 126 00:06:04,000 --> 00:06:08,000 Իսկ հետո նա մեծ անիվ էր տեսել օդային տարածքում: 127 00:06:08,000 --> 00:06:13,000 Եվ երբեմն նա համոզված չէր, թե արդյոք հալյուցինացիաներ ունի, թե ոչ, 128 00:06:13,000 --> 00:06:15,000 որովհետև հալյուցինացիաները 129 00:06:15,000 --> 00:06:17,000 համապատասխանում էին տեսիլքների համատեքստին 130 00:06:17,000 --> 00:06:20,000 Այսպես մի առիթով, երբ իր թոռնուհիները այցելում էին նրան, 131 00:06:20,000 --> 00:06:25,000 նա ասել էր. <<Իսկ ովքե՞ր են ձեզ հետ եկած այս գեղեցիկ երիտասարդները>>: 132 00:06:25,000 --> 00:06:29,000 Նրանք պատասխանել էին. <<Վա՜յ, պապի՛կ, գեղեցիկ երիտասարդներ չկան>>: 133 00:06:29,000 --> 00:06:33,000 Եվ այդ ժամանակ գեղեցիկ երիտասարդներն անհետացել էին: 134 00:06:33,000 --> 00:06:36,000 Այս հալյուցինացիաներին շատ բնորոշ է 135 00:06:36,000 --> 00:06:39,000 մի ակնթարթում հայտնվելն ու անհետանալը: 136 00:06:39,000 --> 00:06:41,000 Նրանք սովորաբար չեն առաջանում ու չեն անհետանում: 137 00:06:41,000 --> 00:06:44,000 Դրանք բավակնին հանկարծակի են: Եվ հանկարծակի են փոխվում: 138 00:06:44,000 --> 00:06:47,000 Շառլ Լուլինը` պապիկը, 139 00:06:47,000 --> 00:06:50,000 տեսնում էր հազարավոր տարբեր կերպարներ, 140 00:06:50,000 --> 00:06:52,000 տարբեր բնապատկերներ: 141 00:06:52,000 --> 00:06:56,000 Մի առիթով նա լոգարանում ծխամորճ ծխող մի մարդ էր տեսել 142 00:06:56,000 --> 00:06:59,000 և կարծել էր, թե ինքն է : 143 00:06:59,000 --> 00:07:02,000 Դա միակ կերպարն էր, որին նա ճանաչել էր: 144 00:07:02,000 --> 00:07:06,000 Մի առիթով էլ, երբ նա քայլում էր Փարիզի փողոցներում, 145 00:07:06,000 --> 00:07:09,000 նա, իսկապես, մի լաստակ էր տեսել : 146 00:07:09,000 --> 00:07:12,000 Բայց երբ նա տուն էր վերադարձել,իր գրասեղանի վրա տեսել էր լաստակի մանրանկարը` 147 00:07:12,000 --> 00:07:16,000 6 մատնաչափ բարձրությամբ 148 00:07:16,000 --> 00:07:19,000 Ընկալման կրկնությունը երբեմն 149 00:07:19,000 --> 00:07:21,000 կոչվում է պալինոպսիա : 150 00:07:21,000 --> 00:07:26,000 Ռոզալիի և նրա հետ 151 00:07:26,000 --> 00:07:28,000 ըստ երևույթին նույն բանն էր կատարվում 152 00:07:28,000 --> 00:07:30,000 Ռոզալին հարցրեց. <<Ի՞նչ է կատարվում>>, 153 00:07:30,000 --> 00:07:33,000 և ես ասացի, որ երբ կորցնում են տեսողությունը, 154 00:07:33,000 --> 00:07:36,000 երբ ուղեղի տեսողական մասերն այլևս ազդակներ չեն ստանում, 155 00:07:36,000 --> 00:07:39,000 դրանք գերակտիվ են դառնում և դյուրագրգիռ 156 00:07:39,000 --> 00:07:41,000 և դրանք հանպատրաստից բռնկվում են: 157 00:07:41,000 --> 00:07:44,000 Եվ դու սկսում ես ինչ-որ բաներ տեսնել: 158 00:07:44,000 --> 00:07:47,000 Ի դեպ՝ քո տեսած բաները կարող են շատ բարդ լինել: 159 00:07:47,000 --> 00:07:51,000 Իմ մեկ այլ հիվանդի դեպքում, 160 00:07:51,000 --> 00:07:53,000 ով ևս տեսիլքներ էր ունենում, 161 00:07:53,000 --> 00:07:57,000 այդ տեսիլքները երբեմն անհանգստանալու տեղիք էին տալիս: 162 00:07:57,000 --> 00:08:00,000 Մի առիթով, նա ասում էր, որ 163 00:08:00,000 --> 00:08:03,000 ռեստորանում գծավոր վերնաշապիկով մի մարդ էր տեսել: 164 00:08:03,000 --> 00:08:05,000 Եվ նա շուռ էր եկել: Իսկ հետո 165 00:08:05,000 --> 00:08:08,000 այդ պատկերը բաժանվել էր վեց տարբեր կերպարների գծավոր վերնաշապիկով, 166 00:08:08,000 --> 00:08:11,000 ովքեր սկսել էին քայլել նրա ուղղությամբ: 167 00:08:11,000 --> 00:08:14,000 Իսկ հետո այդ վեց կերպարները հարմոնիկայի նման միացել էին իրար: 168 00:08:14,000 --> 00:08:16,000 Մեկ անգամ, երբ նա մեքենա էր վարում, 169 00:08:16,000 --> 00:08:18,000 կամ ավելի շուտ, երբ իր ամուսինն էր մեքենա վարում, 170 00:08:18,000 --> 00:08:20,000 ճանապարհը 4 մասի էր բաժանվել 171 00:08:20,000 --> 00:08:24,000 և նրան թվացել էր, թե ինքը միաժամանակ 4 ճանապարհով է գնում : 172 00:08:24,000 --> 00:08:29,000 Նա շատ փոփոխական հալյուցինացիաներ էլ ուներ : 173 00:08:29,000 --> 00:08:32,000 Դրանցից շատերը կապված էին մեքենայի հետ: 174 00:08:32,000 --> 00:08:34,000 Երբեմն նա տեսնում էր մի դեռահաս տղայի 175 00:08:34,000 --> 00:08:37,000 որը նստած էր մեքենայի առաջնամասում: 176 00:08:37,000 --> 00:08:39,000 Նա շատ ամուր բռնված էր և շնորհակալության շարժումներ էր անում 177 00:08:39,000 --> 00:08:41,000 երբ մեքենան շրջվում էր: 178 00:08:41,000 --> 00:08:44,000 Իսկ հետո, երբ նրանք կանգ էին առնում, 179 00:08:44,000 --> 00:08:47,000 տղան հանկարծակի ուղղահայաց 100 ոտնաչափ թռիչք էր կատարում օդում, 180 00:08:47,000 --> 00:08:50,000 իսկ հետո անհետանում էր : 181 00:08:50,000 --> 00:08:55,000 Իմ հիվանդներից մեկը հալյուցինացիայի մեկ այլ տեսակով էր տառապում : 182 00:08:55,000 --> 00:08:58,000 Սա մի կին էր, ով աչքերի խնդիր չուներ, 183 00:08:58,000 --> 00:09:00,000 բայց խնդիրներ ուներ ուղեղի տեսողական մասերի հետ` 184 00:09:00,000 --> 00:09:03,000 փոքր ուռուցք գլխի ետնամասի կեղևի վրա: 185 00:09:03,000 --> 00:09:08,000 Եվ ինչը ամենից վեր է` նա մուլտֆիլմեր էր տեսնում : 186 00:09:08,000 --> 00:09:13,000 Այդ մուլտֆիլմերը թափանցիկ էին 187 00:09:13,000 --> 00:09:16,000 և ծածկում էին տեսողական դաշտը, ինչպես էկրանը : 188 00:09:16,000 --> 00:09:22,000 Եվ հատկապես նա տեսնում էր Քերմիթ Ֆրոգի մուլտֆիլմերը : 189 00:09:22,000 --> 00:09:23,000 (Ծիծաղ) 190 00:09:23,000 --> 00:09:26,000 Հիմա ես Սեզամ փողոցը չեմ նայում, 191 00:09:26,000 --> 00:09:29,000 բայց այն հարցին,թե 192 00:09:29,000 --> 00:09:33,000 ինչու հենց Քերմիթ, նա պատասխանեց. <<Քերմիթ Ֆրոգն ինձ համար ոչ մի նշանակություն չունի: 193 00:09:33,000 --> 00:09:36,000 Գիտե՞ք, ինձ Ֆրոյդյան նշանների մասին էի մտածում. 194 00:09:36,000 --> 00:09:38,000 Ինչու՞ Քերմիթ: 195 00:09:38,000 --> 00:09:40,000 Քերմիթ Ֆրոգն ինձ համար ոչ մի նշանակություն չունի>>: 196 00:09:40,000 --> 00:09:42,000 Նա այնքան էլ դեմ չէր մուլտֆիլմեր տեսնելուն : 197 00:09:42,000 --> 00:09:46,000 Բայց նրան անհանգստացնողն այն էր,որ 198 00:09:46,000 --> 00:09:49,000 նա տեսնում էր շատ կայուն պատկերներ կամ դեմքերի հալյուցինացիաներ 199 00:09:49,000 --> 00:09:52,000 այնպես, ինչպես, որ Ռոզալին էր տեսնում, դեմքերը շատ հաճախ աղավաղված էին` 200 00:09:52,000 --> 00:09:56,000 շատ մեծ ատամներով կամ շատ մեծ աչքերով: 201 00:09:56,000 --> 00:09:59,000 Եվ դա նրան վախեցնում էր : 202 00:09:59,000 --> 00:10:03,000 Լավ, ի՞նչ է կատարվում այս մարդկանց հետ: 203 00:10:03,000 --> 00:10:06,000 Որպես բժիշկ՝ ես ստիպված եմ փորձել բացատրել, թե ինչ է կատարվում 204 00:10:06,000 --> 00:10:08,000 և վստահեցնել մարդկանց, 205 00:10:08,000 --> 00:10:12,000 հատկապես, համոզել նրանց, որ իրենք չեն ցնորվում : 206 00:10:12,000 --> 00:10:15,000 Ինչպես ասացի, տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց մոտավորապես 10 տոկոսն է 207 00:10:15,000 --> 00:10:18,000 տառապում այդպիսի հալյուցինացիաներով: 208 00:10:18,000 --> 00:10:22,000 Բայց ոչ ավելի քան մեկ տոկոսն են արտահայտվում այդ մասին, 209 00:10:22,000 --> 00:10:25,000 որովհետև նրանք վախենում են, որ իրենց ցնորվածի տեղ կդնեն: 210 00:10:25,000 --> 00:10:27,000 Եվ, իսկապես, եթե նրանք պատմում են դրանց մասին իրենց իսկ բժիշկներին, 211 00:10:27,000 --> 00:10:30,000 նրանց սխալ ախտորոշում են տալիս : 212 00:10:30,000 --> 00:10:32,000 Մասնավորապես, տեսակետը հետևյալն է, եթե ինչ – որ բաներ ես տեսնում կամ լսում, 213 00:10:32,000 --> 00:10:35,000 ուրեմն խենթանում ես: 214 00:10:35,000 --> 00:10:38,000 բայց հոգեբուժական հալյուցինացիաները միանգամայն այլ են: 215 00:10:38,000 --> 00:10:41,000 Հոգեբուժական հալյուցինացիաները, անկախ նրանից, տեսողական են, թե ձայնային, 216 00:10:41,000 --> 00:10:43,000 քեզ են ուղղված: Դրանք մեղադրում 217 00:10:43,000 --> 00:10:45,000 գայթակղում, նսեմացնում 218 00:10:45,000 --> 00:10:48,000 ու ծաղրում են քեզ: 219 00:10:48,000 --> 00:10:50,000 Դու արձագանքում ես նրանց: 220 00:10:50,000 --> 00:10:53,000 Չկա ոչ մի հատկություն, 221 00:10:53,000 --> 00:10:56,000 որով դրանք առնչվեն Շառլ Բոննեի հալյուցինացիաներին: 222 00:10:56,000 --> 00:11:00,000 Կա ֆիլմ: Դու ֆիլմ ես տեսնում, որը ոչ մի կապ չունի քեզ հետ 223 00:11:00,000 --> 00:11:03,000 կամ դա այն է, ինչ մարդիկ մտածում են դրա մասին : 224 00:11:03,000 --> 00:11:07,000 Գոյություն ունի հազվադեպ մի բան, որը կոչվում է քունք – բլթակային էպիլեպսիա : 225 00:11:07,000 --> 00:11:10,000 և երբեմն, եթե ինչ-որ մեկը տառապում է դրանով, 226 00:11:10,000 --> 00:11:12,000 նա կարող է իրեն ժամանակի մեջ հետ տարված զգալ 227 00:11:12,000 --> 00:11:15,000 այսինքն` անցյալում: 228 00:11:15,000 --> 00:11:17,000 Դուք գտնվում եք հատուկ մի խաչմերուկում: 229 00:11:17,000 --> 00:11:19,000 Տապակած շագանակի հոտ եք զգում: 230 00:11:19,000 --> 00:11:22,000 Երթևեկության ձայն եք լսում: Բոլոր զգայարանները գործում են: 231 00:11:22,000 --> 00:11:24,000 Եվ դուք սպասում եք ձեր ընկերուհուն: 232 00:11:24,000 --> 00:11:28,000 Եվ դա 1982 թվականի երեքշաբթի օրվա երեկոն է: 233 00:11:28,000 --> 00:11:30,000 Քունք-բլթակային հալյուցինացիաները 234 00:11:30,000 --> 00:11:32,000 բոլորը բազմազգայական են` 235 00:11:32,000 --> 00:11:35,000 լի զգազմունքով, մտերմությամբ, 236 00:11:35,000 --> 00:11:37,000 տեղադրված տարածության և ժամանակի մեջ, 237 00:11:37,000 --> 00:11:39,000 ինչպես նաև հաջորդական են ու դրամատիկական: 238 00:11:39,000 --> 00:11:42,000 Շառլ Բոննեի հալյուցինացիաները միանգամայն այլ են: 239 00:11:42,000 --> 00:11:46,000 Այսպիսով, Շառլ Բոննեի հալյուցինացիաներում 240 00:11:46,000 --> 00:11:48,000 առկա են բոլոր մակարդակները` 241 00:11:48,000 --> 00:11:50,000 երկրաչափական հալյուցինացիաներից` 242 00:11:50,000 --> 00:11:53,000 վարդագույն ու կապույտ քառակուսիները, որոնք տեսնում էր կինը 243 00:11:53,000 --> 00:11:57,000 մինչև միանգամայն զարգացած հալյուցինացիաները` 244 00:11:57,000 --> 00:12:00,000 կերպարներով և հատկապես դեմքերով: 245 00:12:00,000 --> 00:12:03,000 Դեմքերը, երբեմն էլ աղավաղված դեմքերը 246 00:12:03,000 --> 00:12:06,000 միակ ամենաբնորոշ բանն են 247 00:12:06,000 --> 00:12:08,000 այս հալյուցինացիաների ժամանակ: 248 00:12:08,000 --> 00:12:11,000 Երկրորդ ամենաբնորոշներից են մուլտֆիլմերը: 249 00:12:11,000 --> 00:12:14,000 Ի՞նչ է կատարվում: 250 00:12:14,000 --> 00:12:16,000 Հետաքրքրական է, վերջին մի քանի տարիներին 251 00:12:16,000 --> 00:12:20,000 հնարավոր է եղել կատարել ուղեղի գործառութային պրոեկցիա, 252 00:12:20,000 --> 00:12:24,000 կատարել հալյուցինացիաներ ունեցող մարդկանց ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային պրոեկցիա: 253 00:12:24,000 --> 00:12:28,000 Եվ փաստորեն, հնարավոր է եղել պարզել, 254 00:12:28,000 --> 00:12:31,000 որ ուղեղի տեսողական տարբեր մասերը ակտիվանում են, 255 00:12:31,000 --> 00:12:33,000 երբ նրանք հալյուցինացիաներ են ունենում: 256 00:12:33,000 --> 00:12:36,000 Երբ մարդիկ հասարակ երկրաչափական հալյուցինացիաներ են ունենում, 257 00:12:36,000 --> 00:12:40,000 առաջնային տեսողական կեղևն ակտիվանում է: 258 00:12:40,000 --> 00:12:43,000 Դա ուղեղի այն մասն է, որն ընկալում է լրացուցիչ տեղեկատվություն և հրահանգներ: 259 00:12:43,000 --> 00:12:47,000 Դուք պատկերները չեք ստեղծում առաջնային տեսողական կեղևով: 260 00:12:47,000 --> 00:12:50,000 Երբ պատկերները ձևավորվում են, 261 00:12:50,000 --> 00:12:52,000 տեսողական կեղևի առավել մեծ մասը 262 00:12:52,000 --> 00:12:54,000 ներգրավվում է քունքային մասում: 263 00:12:54,000 --> 00:12:59,000 Եվ մասնավորապես, քունքի մի մասը 264 00:12:59,000 --> 00:13:01,000 կոչվում է իլիկաձև գիրուս: 265 00:13:01,000 --> 00:13:05,000 Եվ հայտնի է, որ եթե մարդիկ վնասվածք են ունենում իլիկաձև գիրուսում, 266 00:13:05,000 --> 00:13:09,000 հնարավոր է, որ նրանք կորցնեն դեմքեր ճանաչելու ունակությունը: 267 00:13:09,000 --> 00:13:13,000 Բայց եթե իլիկաձև գիրուսը նորմալ չի գործում, 268 00:13:13,000 --> 00:13:15,000 նրանց աչքին դեմքեր են երևում 269 00:13:15,000 --> 00:13:18,000 և դա ճիշտ այն է, ինչ դուք կարող եք բացահայտել այս մարդկանցից մի քանիսի մոտ: 270 00:13:18,000 --> 00:13:22,000 Այս գիրուսի առաջնային մասում մի տարածք կա, 271 00:13:22,000 --> 00:13:27,000 որտեղ տեղադրված են ատամներն ու աչքերը 272 00:13:27,000 --> 00:13:30,000 գիրուսի այդ մասն ակտիվանում է 273 00:13:30,000 --> 00:13:34,000 երբ մարդիկ տեսնում են աղավաղված հալյուցինացիաներ: 274 00:13:34,000 --> 00:13:36,000 Կա ուղեղի մեկ այլ մաս, 275 00:13:36,000 --> 00:13:38,000 որն ակտիվանում է հատկապես այն ժամանակ, 276 00:13:38,000 --> 00:13:40,000 երբ մարդը մուլտֆիլմ է տեսնում: 277 00:13:40,000 --> 00:13:43,000 Այն ակտիվանում է, երբ մարդը ճանաչում է մուլտֆիլմերը, 278 00:13:43,000 --> 00:13:47,000 պատկերում է դրանք կամ հալյուցինացիաներ է ունենում դրանց վերաբերյալ: 279 00:13:47,000 --> 00:13:50,000 Շատ հետաքրքիր է, որ դա պետք է հատուկ լինի: 280 00:13:50,000 --> 00:13:53,000 Կան ուղեղի այլ մասեր, որոնք հատկապես կապված են 281 00:13:53,000 --> 00:13:55,000 շենքերի և բնապատկերների 282 00:13:55,000 --> 00:13:58,000 ճանաչման ու հալյուցինացիայի հետ : 283 00:13:58,000 --> 00:14:01,000 1970 թվականին պարզվել էր , որ ոչ միայն ուղեղի առանձին մասերն են ներգրավված, 284 00:14:01,000 --> 00:14:03,000 այլև առանձին բջիջներ: 285 00:14:03,000 --> 00:14:08,000 <<Դեմքի բջիջները>>հայտնաբերվել են մոտ 1970 թվականին: 286 00:14:08,000 --> 00:14:10,000 Եվ հիմա մենք գիտենք, որ գոյություն ունեն հարյուրավոր 287 00:14:10,000 --> 00:14:12,000 այլ տեսակի բջիջներ, 288 00:14:12,000 --> 00:14:14,000 որոնք կարող են շատ-շատ յուրահատուկ լինել: 289 00:14:14,000 --> 00:14:16,000 Այսպես դուք կարող եք ունենալ 290 00:14:16,000 --> 00:14:18,000 ոչ միայն<<մեքենա>>բջիջներ, 291 00:14:18,000 --> 00:14:21,000 այլև <<ԷսթոնՄարտին>>բջիջներ: 292 00:14:21,000 --> 00:14:23,000 (Ծիծաղ) 293 00:14:23,000 --> 00:14:25,000 Ես մի Էսթոն Մարտին եմ տեսել այս առավոտ: 294 00:14:25,000 --> 00:14:27,000 Ես ստիպված էի գործի դնել այն: 295 00:14:27,000 --> 00:14:30,000 Եվ հիմա նա այստեղ ինչ-որ տեղ է: 296 00:14:30,000 --> 00:14:33,000 (Ծիծաղ) 297 00:14:33,000 --> 00:14:37,000 Հիմա, այս մակարդակում, ստորքունքային կոչվածում 298 00:14:37,000 --> 00:14:40,000 գոյություն ունեն միայն տեսողական պատկերներ, 299 00:14:40,000 --> 00:14:43,000 ֆիգմենտներ կամ ֆրագմենտներ: 300 00:14:43,000 --> 00:14:46,000 Միայն ավելի բարձր մակարդակներում է, 301 00:14:46,000 --> 00:14:48,000 որ մյուս զգայարանները միանում են 302 00:14:48,000 --> 00:14:50,000 և հիշողության ու զգացմունքի միջև կապեր են առաջանում: 303 00:14:50,000 --> 00:14:53,000 Իսկ Շառլ Բոննեի ախտանիշով 304 00:14:53,000 --> 00:14:55,000 դուք չեք հասնում այդ բարձր մակարդակներին: 305 00:14:55,000 --> 00:14:58,000 Դուք ստորին տեսողական կեղևի մակարդակում եք, 306 00:14:58,000 --> 00:15:00,000 որտեղ տեսնում եք հազարավոր, տասնյակ հազարավոր 307 00:15:00,000 --> 00:15:03,000 և միլիոնավոր պատկերներ, 308 00:15:03,000 --> 00:15:05,000 ֆիգմենտներ կամ ֆրագմենտային ֆիգմենտներ, 309 00:15:05,000 --> 00:15:07,000 որոնք նյարդերով կոդավորված են 310 00:15:07,000 --> 00:15:11,000 առանձին բջիջներում կամ փոքր բջջախմբերում : 311 00:15:11,000 --> 00:15:14,000 Որպես կանոն, դրանք բոլորը 312 00:15:14,000 --> 00:15:18,000 ընկալման և երևակայության ինտեգրված հոսքի մասն են 313 00:15:18,000 --> 00:15:21,000 և մարդը դրանք չի գիտակցում: 314 00:15:21,000 --> 00:15:25,000 Եթե մարդը միայն տեսողական խնդիրներ ունի կամ կույր է, 315 00:15:25,000 --> 00:15:27,000 գործընթացն ընդհատվում է: 316 00:15:27,000 --> 00:15:30,000 Եվ փոխարենը նորմալ ընկալման 317 00:15:30,000 --> 00:15:32,000 դուք ստանում եք անկանոն 318 00:15:32,000 --> 00:15:35,000 նյարդային գրգիռ կամ ազատվում 319 00:15:35,000 --> 00:15:37,000 բոլոր այդ տեսողական բջիջներից 320 00:15:37,000 --> 00:15:39,000 ստորքունքային կեղևում: 321 00:15:39,000 --> 00:15:42,000 Այսպիսով, դուք հանկարծ դեմք եք տեսնում կամ մեքենա: 322 00:15:42,000 --> 00:15:45,000 Հանկարծ այս, հանկարծ այն: 323 00:15:45,000 --> 00:15:47,000 Ուղեղն ամեն ինչ անում է սա կազմակերպելու 324 00:15:47,000 --> 00:15:50,000 և դրան կապակցվածություն տալու համար, 325 00:15:50,000 --> 00:15:52,000 բայց, ավա՜ղ, այնքան էլ հաջող չի ստացվում: 326 00:15:52,000 --> 00:15:54,000 Երբ դրանք առաջին անգամ նկարագրվեցին, 327 00:15:54,000 --> 00:15:58,000 կարծիք կար, որ դրանք կարող են մեկնաբանվել ինչպես երազներ: 328 00:15:58,000 --> 00:16:00,000 Բայց փաստորեն մարդիկ ասում են. 329 00:16:00,000 --> 00:16:03,000 <<Ես մարդկանց չեմ ճանաչում: Ես զուգորդումներ չեմ կառուցում>>: 330 00:16:03,000 --> 00:16:06,000 <<Քերմիթն ինձ համար ոչ մի նշանակություն չունի>> : 331 00:16:06,000 --> 00:16:11,000 Այլևս տեղ չի մնում մտածելու, թե դրանք երազներ են: 332 00:16:11,000 --> 00:16:16,000 Լավ, ես քիչ թե շատ ասացի այն, ինչ ուզում էի: 333 00:16:16,000 --> 00:16:19,000 Կարծում եմ, որ պարզապես ուզում եմ ամփոփել 334 00:16:19,000 --> 00:16:21,000 ու ասել` դա սովորական բան է: 335 00:16:21,000 --> 00:16:23,000 Պատկերացրեք մի խումբ կույր մարդկանց: 336 00:16:23,000 --> 00:16:25,000 Պետք է լինեն հարյուր հազարավոր կույր մարդիկ, 337 00:16:25,000 --> 00:16:27,000 որոնք ունենում են այսպիսի հալյուցինացիաներ, 338 00:16:27,000 --> 00:16:29,000 բայց սարսափում են պատմել դրանց մասին: 339 00:16:29,000 --> 00:16:32,000 Այսպես, նմանատիպ խնդիրը պետք է 340 00:16:32,000 --> 00:16:38,000 հիվանդների, բժիշկների, հասարակության ուշադրության կենտրոնում լինի: 341 00:16:38,000 --> 00:16:40,000 Վերջապես ես կարծում եմ, 342 00:16:40,000 --> 00:16:43,000 որ դրանք անչափ հետաքրքիր են, արժեքավոր 343 00:16:43,000 --> 00:16:47,000 մի ակնարկ տալու համար,թե ինչպես է աշխատում ուղեղը: 344 00:16:47,000 --> 00:16:50,000 250 տարի առաջ Շառլ Բոննեն ասում էր 345 00:16:50,000 --> 00:16:54,000 թե նրան հետաքրքիր էր մտածելը այս հալյուցինացիաների մասին 346 00:16:54,000 --> 00:16:57,000 ինչպես նաև իմանալը, թե ինչպես կարող է ուղեղի գործողությունների դաշտը 347 00:16:57,000 --> 00:17:00,000 վերածնվել ուղեղի մեխանիզմների միջոցով: 348 00:17:00,000 --> 00:17:03,000 Հիմա, 250 տարի անց, 349 00:17:03,000 --> 00:17:06,000 մենք սկսում ենք հասկանալ, ինչպես է դա արվել: 350 00:17:06,000 --> 00:17:08,000 Շատ շնորհակալություն: 351 00:17:08,000 --> 00:17:11,000 (Ծափահարություն) 352 00:17:11,000 --> 00:17:14,000 Քրիս Անդերսոն. Հրաշալի էր: Շատ շնորհակալություն: 353 00:17:14,000 --> 00:17:16,000 Դուք այդ ամենի մասին խոսում եք 354 00:17:16,000 --> 00:17:19,000 հիվանդների նկատմամբ ունեցած այնպիսի հասկացողությամբ և կարեկցանքով: 355 00:17:19,000 --> 00:17:24,000 Դուք երբևէ ունեցե՞լ եք այս ախտանիշներից մեկը, որոնց մասին գրում եք : 356 00:17:24,000 --> 00:17:26,000 Օլիվեր Սաքս : Ես վախենում էի, որ կհարցնեք: 357 00:17:26,000 --> 00:17:27,000 (Ծիծաղ) 358 00:17:27,000 --> 00:17:30,000 Այո, դրանցից շատերը: 359 00:17:30,000 --> 00:17:33,000 Եվ իրականում ես էլ տեսողական խնդիրներ ունեմ: 360 00:17:33,000 --> 00:17:36,000 Իմ մի աչքը կույր է, մյուսն էլ այնքան լավ չի տեսնում: 361 00:17:36,000 --> 00:17:40,000 Եվ ես տեսնում եմ երկրաչափական հալյուցինացիաներ: 362 00:17:40,000 --> 00:17:42,000 Բայց դրանով սահմանափակվում է: 363 00:17:42,000 --> 00:17:44,000 Ք.Ա. Իսկ դրանք ձեզ չե՞ն անհանգստացնում: 364 00:17:44,000 --> 00:17:46,000 Քանզի դուք գիտեք` ինչն է խնդիրը: Դա ձեզ չի՞անհանգստացնում : 365 00:17:46,000 --> 00:17:50,000 Դրանք ինձ այլևս չեն անհանգստացնում, փոխարենը ականջներիս մեջ լսվող զնգոցն է անհանգստացնում, 366 00:17:50,000 --> 00:17:53,000 որը ես արհամարհում եմ: 367 00:17:53,000 --> 00:17:55,000 Երբեմն դրանք հետաքրքրում են ինձ: 368 00:17:55,000 --> 00:17:58,000 և ես դրանցից շատերի նկարները ունեմ իմ տետրերում: 369 00:17:58,000 --> 00:18:01,000 Ես գնացել և ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային պրոեկցիա եմ արել, 370 00:18:01,000 --> 00:18:04,000 որպեսզի տեսնեմ, թե ինչպես է գործում իմ տեսողական կեղևը: 371 00:18:04,000 --> 00:18:08,000 Եվ երբ ես տեսնում եմ այս վեցանկյունները, 372 00:18:08,000 --> 00:18:10,000 և այլբարդ բաները, որոնք ես հաճախ եմ տեսնում 373 00:18:10,000 --> 00:18:12,000 տեսողական միգրենում 374 00:18:12,000 --> 00:18:14,000 ինձ մի բան է հետաքրքրում, թե արդյո՞ք բոլորն են տեսնում բաները նման կերպ 375 00:18:14,000 --> 00:18:17,000 և արդյո՞ք քանդակագործությունը և դեկորատիվ արվեստը 376 00:18:17,000 --> 00:18:20,000 որոշ իմաստով դրանցից են ծագել : 377 00:18:20,000 --> 00:18:22,000 Ք. Ա. Չափազանց հետաքրքիր պատմություն էր: 378 00:18:22,000 --> 00:18:24,000 Շնորհակալություն կիսվելու համար: 379 00:18:24,000 --> 00:18:26,000 Օ.Ս. Շնորհակալություն , շնորհակալություն: 380 00:18:26,000 --> 00:18:28,000 (Ծափահարություն)