Մենք տեսնում ենք աչքերով, սակայն մենք նաև ուղեղով ենք տեսնում: Եվ ուղեղով տեսնելը հաճախ կոչվում է երևակայություն Մենք ծանոթ ենք մեր սեփական երևակայության բնապատկերներին, մեր ներաշխարհին,քանի որ մենք մի ամբողջ կյանք ենք ապրել դրանց հետ: Բայց գոյություն ունեն նաև հալյուցինացիներ, Եվ դրանք միանգամայն այլ բաներ են: Հալյուցինացիաները չեն ստեղծվում մեր կողմից: Դրանք մեր կողմից չեն կառավարվում: Թվում է, թե դրանք դրսից են գալիս, և նմանակում են ընկալման գործընթացին: Այսպիսով, ես խոսելու եմ հալյուցինացիաների մասին, Եվ մասնավորապես տեսողական հալյուցինացիայի մի տեսակի մասին, որը հաճախ եմ նկատում հիվանդներիս շրջանում: Մի քանի ամիս առաջ ես հեռախոսազանգ ստացա այն ծերանոցներից մեկից, որտեղ աշխատում եմ: Ինձ ասացին, որ ծերերից մեկը՝ 90 տարեկան մի կին, ինչ–որ բաներ էր տեսնում Եվ նրանց հետաքրքրում էր` նա արդյոք ցնորվել էր, թե քանի որ տարեց կին էր, կաթված էր ստացել կամ Ալցեյմերի հիվանդություն ուներ: Եվ նրանք հարցրեցին, թե կգն՞ամ տեսնելու Ռոզալիին` այդ ծեր կնոջը: Գնացի նրան տեսնելու: Միանգամայն ակնհայտ էր, որ նա լրիվ նորմալ էր բանականությունը գործում էր, խելքն էլ էր տեղը, բայց նա շատ ցնցված էր, շփոթված որովհետև ինչ –որ բաներ էր տեսնում: Եվ նա ինձ ասաց, բուժքույրերը դա չէին նշել, որ նա կույր է , որ 5 տարի նա լիովին կույր է եղել մակուլյար դեգեներացիայից: Բայց հիմա` վերջին մի քանի օրերը նա ինչ – որ բաներ էր տեսնում: Ես հարցրեցի . <<Ինչե՞ր եք տեսնում>> և նա ասաց .<<Արևելյան զգեստներով մարդկանց, փաթաթված վարագույրներով , ովքեր բարձրանում և իջնում են աստիճաններով: Մի մարդու, ով շրջվում է ինձ ու ժպտում: Բայց նա հսկայական ատամ ունի իր բերանի մի կողմում: Կենդանիներ էլ եմ տեսնում: Ես մի սպիտակ շենք եմ տեսնում: Ձյուն է գալիս, փափուկ ձյուն: Տեսնում եմ լծասարքին լծված այս ձիուն, որը մաքրում է ձյունը: Հետո հաջորդ գիշեր տեսարանը փոխվում է: Ես տեսնում եմ շներ ու կատուներ, որոնք քայլում են իմ ուղղությամբ: Նրանք գալիս են մինչև մի որոշակի կետ, հետո կանգ են առնում: Հետո տեսարանը նորից փոխվում է: Ես տեսնում եմ շատ երեխաներ: Նրանք աստիճաններով բարձրանում են և իջնում: Նրանք կրում են վառ գույներով զգեստներ` վարդագույն և կապույտ, ինչպես արևելյան զգեստները>>: Նա ասաց, որ երբեմն, նախքան մարդկանց հայտնվելը, նրա աչքին հատակի վրա վարդագույն և կապույտ քառակուսիներ էին երևում, որոնք կարծես բարձրանում էին առաստաղի վրա: Ես հարցրեցի . <<Դա երազի նմա՞ն է>>: Նա պատասխանեց. <<Ոչ, դա երազի նման չէ, ֆիլմի նման է>>: Նա ասաց.<<Այն գունավոր է, շարժվող: Բայց անձայն է, ինչպես համր ֆիլմը>>: Ու նաև ավելացրեց, որ դա բավականին ձանձրալի ֆիլմ է: Նա ասաց. <<Արևելյան զգեստներով այդ բոլոր մարդիկ, որոնք բարձրանում և իջնում են աստիճաններով , շատ են կրկնվում ու սահմանափակ են >>: (Ծիծաղ) Ի դեպ՝նա հումորի մեծ զգացում ուներ: Նա գիտեր, որ դա հալյուցինացիա էր: Սակայն նա վախեցել էր: Նա ապրել էր 95 տարի և նախկինում երբեք հալյուցինացիա չէր ունեցել: Նա ասում էր, որ հալյուցինացիաները կապ չունեն իր մտածածի, զգացածի կամ արածի հետ, որ դրանք ասես ինքնաբերաբար են առաջանում և անհետանում: Նա չի կարողանում վերահսկել դրանք: Նա ասում էր նաև, որ չի ճանաչում այն մարդկանց ու վայրերը որոնց տեսել է հալյուցինացիաներում: Եվ ո՛չ մարդկանց, ո՛չ էլ կենդանիներին նա հետո չէր հիշում: Եվ նա չգիտեր` ինչ էր կատարվում : Նա ուզում էր իմանալ՝արդյոք ցնորվու՞մ է, թե խելքն է թռցնում : Ես նրան ուշադիր զննեցի: Նա զվարթ ծեր կին էր ` լիովին ողջամիտ: Նա ոչ մի բժշկական խնդիր չուներ. Նա ոչ մի դեղամիջոց չէր ընդունում, որոնք կարող էին հալյուցինացիաների հանգեցնել: Բայց նա կույր էր: Այդ ժամանակ նրան ասացի. <<Կարծում եմ ` գիտեմ, թե ձեզ հետ ինչ է կատարվում: Տեսողական հալյուցինացիայի մի տեսակ կա , որը կարող է զուգակցվել վատացող տեսողությամբ կամ կուրությամբ: Այն յուրահատուկ ձևով նկարագրվել է,>> 18-րդ դարում Շառլ Բոննե անունով մի մարդու կողմից : Դուք էլ Շառլ Բոննեի ախտանիշն ունեք: Ձեր ուղեղի հետ ամեն ինչ նորմալ է: Ձեր մտքի հետ էլ է ամեն ինչ կարգին: Բայց Շառլ Բոննեի ախտանիշն ունեք: Եվ նա դրանից շատ թեթևացավ, որ ոչ մի լուրջ բան չկար և նույնիսկ բավականին մեծ հետաքրքրություն ցուցաբերեց: Նա հարցրեց. <<Ո՞վ է այդ Շառլ Բոննեն: Նա հալյուցինացիաներ ունեցե՞լ է: Ասացեք բոլոր քույրերին, որ ես Շառլ Բոննեի ախտանիշ ունեմ: (Ծիծաղ) Ես խենթ չեմ, թուլամիտ չեմ: Ես Շառլ Բոննեի ախտանիշ ունեմ>>: Ես բուժքույրերին ասացի: Հիմա ինձ համար դա սովորական իրավիճակ է: Ես հիմնականում աշխատում եմ ծերանոցներում: Ես տեսնում եմ բազմաթիվ ծերերի, որոնք լսողական և տեսողական խնդիրներ ունեն: Լսողական խնդիրներ ունեցող մարդկանց 10 տոկոսը երաժշտական հալյուցինացիաներ ունեն: Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ 10 տոկոսը տեսողական հալյուցինացիաներ ունեն: Պարտադիր չէ, որ ամբողջովին կույր լինեք, միայն որոշ խնդիրներն էլ են բավարար : Հիմա ` 18-րդ դարում կատարված յուրօրինակ նկարագրի համաձայն` Շառլ Բոննեն հալյուցինացիաներ չի ունեցել: Նրա պապիկն է ունեցել: Նրա պապիկը դատավոր էր, տարեց մարդ: Նրան կատարակտի վիրահատություն էին արել Նրա տեսողությունը շատ վատ էր: Եվ 1759 թվականին նա իր թոռնիկին նկարագրել էր բազմաթիվ բաներ, որոնք նա տեսնում էր: Առաջին բանը, որ նա ասել էր, այն էր` նա օդային տարածությունում թաշկինակ էր տեսել: Դա մեծ կապույտ թաշկինակ էր՝ չորս նարնջագույն շրջանակներով : Եվ նա գիտեր, որ դա հալյուցինացիա է: Օդային տարածքում թաշկինակներ չեն լինում : Իսկ հետո նա մեծ անիվ էր տեսել օդային տարածքում: Եվ երբեմն նա համոզված չէր, թե արդյոք հալյուցինացիաներ ունի, թե ոչ, որովհետև հալյուցինացիաները համապատասխանում էին տեսիլքների համատեքստին Այսպես մի առիթով, երբ իր թոռնուհիները այցելում էին նրան, նա ասել էր. <<Իսկ ովքե՞ր են ձեզ հետ եկած այս գեղեցիկ երիտասարդները>>: Նրանք պատասխանել էին. <<Վա՜յ, պապի՛կ, գեղեցիկ երիտասարդներ չկան>>: Եվ այդ ժամանակ գեղեցիկ երիտասարդներն անհետացել էին: Այս հալյուցինացիաներին շատ բնորոշ է մի ակնթարթում հայտնվելն ու անհետանալը: Նրանք սովորաբար չեն առաջանում ու չեն անհետանում: Դրանք բավակնին հանկարծակի են: Եվ հանկարծակի են փոխվում: Շառլ Լուլինը` պապիկը, տեսնում էր հազարավոր տարբեր կերպարներ, տարբեր բնապատկերներ: Մի առիթով նա լոգարանում ծխամորճ ծխող մի մարդ էր տեսել և կարծել էր, թե ինքն է : Դա միակ կերպարն էր, որին նա ճանաչել էր: Մի առիթով էլ, երբ նա քայլում էր Փարիզի փողոցներում, նա, իսկապես, մի լաստակ էր տեսել : Բայց երբ նա տուն էր վերադարձել,իր գրասեղանի վրա տեսել էր լաստակի մանրանկարը` 6 մատնաչափ բարձրությամբ Ընկալման կրկնությունը երբեմն կոչվում է պալինոպսիա : Ռոզալիի և նրա հետ ըստ երևույթին նույն բանն էր կատարվում Ռոզալին հարցրեց. <<Ի՞նչ է կատարվում>>, և ես ասացի, որ երբ կորցնում են տեսողությունը, երբ ուղեղի տեսողական մասերն այլևս ազդակներ չեն ստանում, դրանք գերակտիվ են դառնում և դյուրագրգիռ և դրանք հանպատրաստից բռնկվում են: Եվ դու սկսում ես ինչ-որ բաներ տեսնել: Ի դեպ՝ քո տեսած բաները կարող են շատ բարդ լինել: Իմ մեկ այլ հիվանդի դեպքում, ով ևս տեսիլքներ էր ունենում, այդ տեսիլքները երբեմն անհանգստանալու տեղիք էին տալիս: Մի առիթով, նա ասում էր, որ ռեստորանում գծավոր վերնաշապիկով մի մարդ էր տեսել: Եվ նա շուռ էր եկել: Իսկ հետո այդ պատկերը բաժանվել էր վեց տարբեր կերպարների գծավոր վերնաշապիկով, ովքեր սկսել էին քայլել նրա ուղղությամբ: Իսկ հետո այդ վեց կերպարները հարմոնիկայի նման միացել էին իրար: Մեկ անգամ, երբ նա մեքենա էր վարում, կամ ավելի շուտ, երբ իր ամուսինն էր մեքենա վարում, ճանապարհը 4 մասի էր բաժանվել և նրան թվացել էր, թե ինքը միաժամանակ 4 ճանապարհով է գնում : Նա շատ փոփոխական հալյուցինացիաներ էլ ուներ : Դրանցից շատերը կապված էին մեքենայի հետ: Երբեմն նա տեսնում էր մի դեռահաս տղայի որը նստած էր մեքենայի առաջնամասում: Նա շատ ամուր բռնված էր և շնորհակալության շարժումներ էր անում երբ մեքենան շրջվում էր: Իսկ հետո, երբ նրանք կանգ էին առնում, տղան հանկարծակի ուղղահայաց 100 ոտնաչափ թռիչք էր կատարում օդում, իսկ հետո անհետանում էր : Իմ հիվանդներից մեկը հալյուցինացիայի մեկ այլ տեսակով էր տառապում : Սա մի կին էր, ով աչքերի խնդիր չուներ, բայց խնդիրներ ուներ ուղեղի տեսողական մասերի հետ` փոքր ուռուցք գլխի ետնամասի կեղևի վրա: Եվ ինչը ամենից վեր է` նա մուլտֆիլմեր էր տեսնում : Այդ մուլտֆիլմերը թափանցիկ էին և ծածկում էին տեսողական դաշտը, ինչպես էկրանը : Եվ հատկապես նա տեսնում էր Քերմիթ Ֆրոգի մուլտֆիլմերը : (Ծիծաղ) Հիմա ես Սեզամ փողոցը չեմ նայում, բայց այն հարցին,թե ինչու հենց Քերմիթ, նա պատասխանեց. <<Քերմիթ Ֆրոգն ինձ համար ոչ մի նշանակություն չունի: Գիտե՞ք, ինձ Ֆրոյդյան նշանների մասին էի մտածում. Ինչու՞ Քերմիթ: Քերմիթ Ֆրոգն ինձ համար ոչ մի նշանակություն չունի>>: Նա այնքան էլ դեմ չէր մուլտֆիլմեր տեսնելուն : Բայց նրան անհանգստացնողն այն էր,որ նա տեսնում էր շատ կայուն պատկերներ կամ դեմքերի հալյուցինացիաներ այնպես, ինչպես, որ Ռոզալին էր տեսնում, դեմքերը շատ հաճախ աղավաղված էին` շատ մեծ ատամներով կամ շատ մեծ աչքերով: Եվ դա նրան վախեցնում էր : Լավ, ի՞նչ է կատարվում այս մարդկանց հետ: Որպես բժիշկ՝ ես ստիպված եմ փորձել բացատրել, թե ինչ է կատարվում և վստահեցնել մարդկանց, հատկապես, համոզել նրանց, որ իրենք չեն ցնորվում : Ինչպես ասացի, տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց մոտավորապես 10 տոկոսն է տառապում այդպիսի հալյուցինացիաներով: Բայց ոչ ավելի քան մեկ տոկոսն են արտահայտվում այդ մասին, որովհետև նրանք վախենում են, որ իրենց ցնորվածի տեղ կդնեն: Եվ, իսկապես, եթե նրանք պատմում են դրանց մասին իրենց իսկ բժիշկներին, նրանց սխալ ախտորոշում են տալիս : Մասնավորապես, տեսակետը հետևյալն է, եթե ինչ – որ բաներ ես տեսնում կամ լսում, ուրեմն խենթանում ես: բայց հոգեբուժական հալյուցինացիաները միանգամայն այլ են: Հոգեբուժական հալյուցինացիաները, անկախ նրանից, տեսողական են, թե ձայնային, քեզ են ուղղված: Դրանք մեղադրում գայթակղում, նսեմացնում ու ծաղրում են քեզ: Դու արձագանքում ես նրանց: Չկա ոչ մի հատկություն, որով դրանք առնչվեն Շառլ Բոննեի հալյուցինացիաներին: Կա ֆիլմ: Դու ֆիլմ ես տեսնում, որը ոչ մի կապ չունի քեզ հետ կամ դա այն է, ինչ մարդիկ մտածում են դրա մասին : Գոյություն ունի հազվադեպ մի բան, որը կոչվում է քունք – բլթակային էպիլեպսիա : և երբեմն, եթե ինչ-որ մեկը տառապում է դրանով, նա կարող է իրեն ժամանակի մեջ հետ տարված զգալ այսինքն` անցյալում: Դուք գտնվում եք հատուկ մի խաչմերուկում: Տապակած շագանակի հոտ եք զգում: Երթևեկության ձայն եք լսում: Բոլոր զգայարանները գործում են: Եվ դուք սպասում եք ձեր ընկերուհուն: Եվ դա 1982 թվականի երեքշաբթի օրվա երեկոն է: Քունք-բլթակային հալյուցինացիաները բոլորը բազմազգայական են` լի զգազմունքով, մտերմությամբ, տեղադրված տարածության և ժամանակի մեջ, ինչպես նաև հաջորդական են ու դրամատիկական: Շառլ Բոննեի հալյուցինացիաները միանգամայն այլ են: Այսպիսով, Շառլ Բոննեի հալյուցինացիաներում առկա են բոլոր մակարդակները` երկրաչափական հալյուցինացիաներից` վարդագույն ու կապույտ քառակուսիները, որոնք տեսնում էր կինը մինչև միանգամայն զարգացած հալյուցինացիաները` կերպարներով և հատկապես դեմքերով: Դեմքերը, երբեմն էլ աղավաղված դեմքերը միակ ամենաբնորոշ բանն են այս հալյուցինացիաների ժամանակ: Երկրորդ ամենաբնորոշներից են մուլտֆիլմերը: Ի՞նչ է կատարվում: Հետաքրքրական է, վերջին մի քանի տարիներին հնարավոր է եղել կատարել ուղեղի գործառութային պրոեկցիա, կատարել հալյուցինացիաներ ունեցող մարդկանց ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային պրոեկցիա: Եվ փաստորեն, հնարավոր է եղել պարզել, որ ուղեղի տեսողական տարբեր մասերը ակտիվանում են, երբ նրանք հալյուցինացիաներ են ունենում: Երբ մարդիկ հասարակ երկրաչափական հալյուցինացիաներ են ունենում, առաջնային տեսողական կեղևն ակտիվանում է: Դա ուղեղի այն մասն է, որն ընկալում է լրացուցիչ տեղեկատվություն և հրահանգներ: Դուք պատկերները չեք ստեղծում առաջնային տեսողական կեղևով: Երբ պատկերները ձևավորվում են, տեսողական կեղևի առավել մեծ մասը ներգրավվում է քունքային մասում: Եվ մասնավորապես, քունքի մի մասը կոչվում է իլիկաձև գիրուս: Եվ հայտնի է, որ եթե մարդիկ վնասվածք են ունենում իլիկաձև գիրուսում, հնարավոր է, որ նրանք կորցնեն դեմքեր ճանաչելու ունակությունը: Բայց եթե իլիկաձև գիրուսը նորմալ չի գործում, նրանց աչքին դեմքեր են երևում և դա ճիշտ այն է, ինչ դուք կարող եք բացահայտել այս մարդկանցից մի քանիսի մոտ: Այս գիրուսի առաջնային մասում մի տարածք կա, որտեղ տեղադրված են ատամներն ու աչքերը գիրուսի այդ մասն ակտիվանում է երբ մարդիկ տեսնում են աղավաղված հալյուցինացիաներ: Կա ուղեղի մեկ այլ մաս, որն ակտիվանում է հատկապես այն ժամանակ, երբ մարդը մուլտֆիլմ է տեսնում: Այն ակտիվանում է, երբ մարդը ճանաչում է մուլտֆիլմերը, պատկերում է դրանք կամ հալյուցինացիաներ է ունենում դրանց վերաբերյալ: Շատ հետաքրքիր է, որ դա պետք է հատուկ լինի: Կան ուղեղի այլ մասեր, որոնք հատկապես կապված են շենքերի և բնապատկերների ճանաչման ու հալյուցինացիայի հետ : 1970 թվականին պարզվել էր , որ ոչ միայն ուղեղի առանձին մասերն են ներգրավված, այլև առանձին բջիջներ: <<Դեմքի բջիջները>>հայտնաբերվել են մոտ 1970 թվականին: Եվ հիմա մենք գիտենք, որ գոյություն ունեն հարյուրավոր այլ տեսակի բջիջներ, որոնք կարող են շատ-շատ յուրահատուկ լինել: Այսպես դուք կարող եք ունենալ ոչ միայն<<մեքենա>>բջիջներ, այլև <<ԷսթոնՄարտին>>բջիջներ: (Ծիծաղ) Ես մի Էսթոն Մարտին եմ տեսել այս առավոտ: Ես ստիպված էի գործի դնել այն: Եվ հիմա նա այստեղ ինչ-որ տեղ է: (Ծիծաղ) Հիմա, այս մակարդակում, ստորքունքային կոչվածում գոյություն ունեն միայն տեսողական պատկերներ, ֆիգմենտներ կամ ֆրագմենտներ: Միայն ավելի բարձր մակարդակներում է, որ մյուս զգայարանները միանում են և հիշողության ու զգացմունքի միջև կապեր են առաջանում: Իսկ Շառլ Բոննեի ախտանիշով դուք չեք հասնում այդ բարձր մակարդակներին: Դուք ստորին տեսողական կեղևի մակարդակում եք, որտեղ տեսնում եք հազարավոր, տասնյակ հազարավոր և միլիոնավոր պատկերներ, ֆիգմենտներ կամ ֆրագմենտային ֆիգմենտներ, որոնք նյարդերով կոդավորված են առանձին բջիջներում կամ փոքր բջջախմբերում : Որպես կանոն, դրանք բոլորը ընկալման և երևակայության ինտեգրված հոսքի մասն են և մարդը դրանք չի գիտակցում: Եթե մարդը միայն տեսողական խնդիրներ ունի կամ կույր է, գործընթացն ընդհատվում է: Եվ փոխարենը նորմալ ընկալման դուք ստանում եք անկանոն նյարդային գրգիռ կամ ազատվում բոլոր այդ տեսողական բջիջներից ստորքունքային կեղևում: Այսպիսով, դուք հանկարծ դեմք եք տեսնում կամ մեքենա: Հանկարծ այս, հանկարծ այն: Ուղեղն ամեն ինչ անում է սա կազմակերպելու և դրան կապակցվածություն տալու համար, բայց, ավա՜ղ, այնքան էլ հաջող չի ստացվում: Երբ դրանք առաջին անգամ նկարագրվեցին, կարծիք կար, որ դրանք կարող են մեկնաբանվել ինչպես երազներ: Բայց փաստորեն մարդիկ ասում են. <<Ես մարդկանց չեմ ճանաչում: Ես զուգորդումներ չեմ կառուցում>>: <<Քերմիթն ինձ համար ոչ մի նշանակություն չունի>> : Այլևս տեղ չի մնում մտածելու, թե դրանք երազներ են: Լավ, ես քիչ թե շատ ասացի այն, ինչ ուզում էի: Կարծում եմ, որ պարզապես ուզում եմ ամփոփել ու ասել` դա սովորական բան է: Պատկերացրեք մի խումբ կույր մարդկանց: Պետք է լինեն հարյուր հազարավոր կույր մարդիկ, որոնք ունենում են այսպիսի հալյուցինացիաներ, բայց սարսափում են պատմել դրանց մասին: Այսպես, նմանատիպ խնդիրը պետք է հիվանդների, բժիշկների, հասարակության ուշադրության կենտրոնում լինի: Վերջապես ես կարծում եմ, որ դրանք անչափ հետաքրքիր են, արժեքավոր մի ակնարկ տալու համար,թե ինչպես է աշխատում ուղեղը: 250 տարի առաջ Շառլ Բոննեն ասում էր թե նրան հետաքրքիր էր մտածելը այս հալյուցինացիաների մասին ինչպես նաև իմանալը, թե ինչպես կարող է ուղեղի գործողությունների դաշտը վերածնվել ուղեղի մեխանիզմների միջոցով: Հիմա, 250 տարի անց, մենք սկսում ենք հասկանալ, ինչպես է դա արվել: Շատ շնորհակալություն: (Ծափահարություն) Քրիս Անդերսոն. Հրաշալի էր: Շատ շնորհակալություն: Դուք այդ ամենի մասին խոսում եք հիվանդների նկատմամբ ունեցած այնպիսի հասկացողությամբ և կարեկցանքով: Դուք երբևէ ունեցե՞լ եք այս ախտանիշներից մեկը, որոնց մասին գրում եք : Օլիվեր Սաքս : Ես վախենում էի, որ կհարցնեք: (Ծիծաղ) Այո, դրանցից շատերը: Եվ իրականում ես էլ տեսողական խնդիրներ ունեմ: Իմ մի աչքը կույր է, մյուսն էլ այնքան լավ չի տեսնում: Եվ ես տեսնում եմ երկրաչափական հալյուցինացիաներ: Բայց դրանով սահմանափակվում է: Ք.Ա. Իսկ դրանք ձեզ չե՞ն անհանգստացնում: Քանզի դուք գիտեք` ինչն է խնդիրը: Դա ձեզ չի՞անհանգստացնում : Դրանք ինձ այլևս չեն անհանգստացնում, փոխարենը ականջներիս մեջ լսվող զնգոցն է անհանգստացնում, որը ես արհամարհում եմ: Երբեմն դրանք հետաքրքրում են ինձ: և ես դրանցից շատերի նկարները ունեմ իմ տետրերում: Ես գնացել և ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային պրոեկցիա եմ արել, որպեսզի տեսնեմ, թե ինչպես է գործում իմ տեսողական կեղևը: Եվ երբ ես տեսնում եմ այս վեցանկյունները, և այլբարդ բաները, որոնք ես հաճախ եմ տեսնում տեսողական միգրենում ինձ մի բան է հետաքրքրում, թե արդյո՞ք բոլորն են տեսնում բաները նման կերպ և արդյո՞ք քանդակագործությունը և դեկորատիվ արվեստը որոշ իմաստով դրանցից են ծագել : Ք. Ա. Չափազանց հետաքրքիր պատմություն էր: Շնորհակալություն կիսվելու համար: Օ.Ս. Շնորհակալություն , շնորհակալություն: (Ծափահարություն)