Սառա-Ջեյն Բլեյքմոր :Պատանու գլխուղեղի խորհրդավոր մեխանիզմը
-
0:01 - 0:0415 տարի առաջ լայնորեն ընդունված էր,
-
0:04 - 0:06որ գլխուղեղի զարգացումը հիմնականում տեղի է ունենում
-
0:06 - 0:09կյանքի առաջին մի քանի տարիների ընթացքում։
-
0:09 - 0:11Սակայն 15 տարի առաջ մենք չենք ունեցել
-
0:11 - 0:14կենդանի մարդու գլխուղեղը հետազոտելու և
-
0:14 - 0:17և կյանքի ողջ ընթացքում գլխուղեղի զարգացմանը հետևելու հնարավորություն։
-
0:17 - 0:20Մոտավորապես վերջին տասնամյակում
-
0:20 - 0:22գլխուղեղի նկարահանման տեխնոլոգիաներում
-
0:22 - 0:25արձանագրված առաջընթացի՝ մագնիսառեզոնանսային շերտագրման կամ ՄՌՇ շնորհիվ,
-
0:25 - 0:28նյարդաբանները սկսեցին հետազոտել բոլոր տարիքային խմբերին
-
0:28 - 0:30բոլոր տարիքային խմբերին պատկանող մարդկանց գլխուղեղները և
-
0:30 - 0:33և հետևել գլխուղեղի կրած կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխությունները։
-
0:33 - 0:37Ուստի, եթե ցանկանում եք ստանալ կենդանի մարդու գլխուղեղի իսկապես շատ հստակ վայրկենական լուսանկարը՝
-
0:37 - 0:40պետք է կիրառել ստրուկտուրային ՄՌՇ։
-
0:40 - 0:43Եվ մենք կարող ենք հարցնել,
-
0:43 - 0:46թե որքան է գլխուղեղի մոխրագույն զանգվածը
-
0:46 - 0:48և ինչպես է այն փոխվում տարիքի հետ։
-
0:48 - 0:51Նաև հնարավոր է կիրառել ֆունկցիոնալ ՄՌՇ, որը կոչվում է ՖՄՌՇ,
-
0:51 - 0:55որի օգնությամբ կարող ենք տեսագրել գլխուղեղի գործունեությունը,
-
0:55 - 0:57երբ մասնակիցներն իրականացնում են
-
0:57 - 1:00մտածողության,
-
1:00 - 1:03Ողջ աշխարհում բազմաթիվ լաբորատորիաներ իրականացնում են
-
1:03 - 1:05նման հետազոտություններ,
-
1:05 - 1:09և այժմ մենք ունենք մարդու գլխուղեղի զարգացման մանրամասն պատկերը։
-
1:09 - 1:12Այդ պատկերն արմատապես փոխել է
-
1:12 - 1:15մարդու գլխուղեղի զարգացման մասին մեր ունեցած կարծիքը՝
-
1:15 - 1:17բացահայտելով, որ այն չի ավարտվում մանկության ընթացքում,
-
1:17 - 1:20այլ հակառակը` շարունակում է զարգացումը ողջ
-
1:20 - 1:24պատանեկության ընթացքում և մինչև 20-ից 30 տարեկանը։
-
1:24 - 1:28Այսպիսով, պատանեկությունը
-
1:28 - 1:32սեռական հասունության կենսաբանական, հորմոնալ և ֆիզիկական
-
1:32 - 1:36փոփոխություններից մինչև անհատի հասարակության մեջ
-
1:36 - 1:39կայունություն և անկախություն ձեռք բերելու ընթացքում ընկած կյանքի ժամանակահատվածն է։
-
1:39 - 1:41(Ծիծաղ)
-
1:41 - 1:44Երբեմն այն կարող է ավելի երկար տևել:
-
1:44 - 1:47Պատանեկության ընթացքում գլխուղեղի կտրուկ փոփոխվող հատվածներից մեկը
-
1:47 - 1:50կոչվում է նախաճակատային մասի կեղև։
-
1:50 - 1:53Սա մարդու գլխուղեղի մոդել է, և հենց առջևում
-
1:53 - 1:56նախաճակատային հատվածի կեղևն է։
-
1:56 - 1:58Այն գլխուղեղի հետաքրքիր հատված է։
-
1:58 - 2:02Մարդկանց մոտ այն համամասնորեն ավելի մեծ է,
-
2:02 - 2:05քան այլ տեսակների մոտ, և իրականացնում է
-
2:05 - 2:08բարձր մակարդակի գիտակցական ֆունկցիաների մի ամբողջ շարք, ինչպես, օրինակ, որոշում ընդունելը,
-
2:08 - 2:11վաղվա օրվա, հաջորդ շաբաթվա կամ տարվա ծրագրեր կազմելը,
-
2:11 - 2:13ոչ պատշաճ պահվածքը զսպելը՝
-
2:13 - 2:16չկոպտելու կամ իսկապես
-
2:16 - 2:19հիմարություններ չանելու համար:
-
2:19 - 2:21Դրա իրականացրած ֆունկցիաներից են նաև
-
2:21 - 2:24սոցիալական շփումները, մյուսներին հասկանալու ունակությունը և ինքնագիտակցությունը:
-
2:24 - 2:27Ուստի, այս հատվածի զարգացումն ուսումնասիրելու նպատակով իրականացվող ՄՌՇ հետազոտությունների արդյունքները
-
2:27 - 2:29ցույց տվեցին, որ այն իսկապես կտրուկ փոփոխություններ է կրում
-
2:29 - 2:32պատանեկության ընթացքում:
-
2:32 - 2:35Այսպիսով, եթե դիտարկենք մոխրագույն նյութի ծավալը,
-
2:35 - 2:40ապա կարձանագրենք, որ 4-ից 22 տարեկան հասակում
-
2:40 - 2:42այն ավելանում է մանկության ժամանակահատվածում, ինչը դուք կարող եք տեսնել
-
2:42 - 2:46այս դիագրամում: Այն իր առավելագույն կետին է հասնում վաղ պատանեկության ժամանակաշրջանում:
-
2:46 - 2:49Սլաքները ցույց են տալիս մոխրագույն նյութի առավելագույն կետը
-
2:49 - 2:52նախաճակատային հատվածի կեղևում: Կարելի է տեսնել, որ
-
2:52 - 2:56աղջիկների մոտ մոխրագույն նյութի ծավալը տղաների համեմատ մի քանի տարի ավելի շուտ է հասնում առավելագույն կետին,
-
2:56 - 2:58հավանաբար այն պատճառով, որ միջին հաշվով, տղաների սեռական հասունացման շրջանը
-
2:58 - 3:00մի քանի տարի ավելու ուշ է սկսվում, քան աղջիկներինը,
-
3:00 - 3:03իսկ հետո` պատանեկության շրջանում, նկատվում է
-
3:03 - 3:06նախաճակատային հատվածի կեղևի մոխրագույն նյութի ծավալի ակնհայտ անկում:
-
3:06 - 3:08Կարող է լավ չհնչել, սակայն դա իսկապես
-
3:08 - 3:11զարգացման կարևոր ընթացք է, քանի որ
-
3:11 - 3:15մոխրագույն նյութը պարունակում է բջջային մարմիններ ու այդ
-
3:15 - 3:19բջիջների միջև կապեր՝ սինապսներ,
-
3:19 - 3:21և համարվում է, որ գլխուղեղի նախաճակատային հատվածի
-
3:21 - 3:24մոխրագույն նյութի ծավալի վերոնշյալ անկումը համապատասխանում է
-
3:24 - 3:27սինապսների կրճատմանը՝ անցանկալի սինապսների վերացմանը:
-
3:27 - 3:30Իսկապես կարևոր գործընթաց է: Այն մասամբ կախված է
-
3:30 - 3:33կենդանու կամ մարդու գտնվելու միջավայրից:
-
3:33 - 3:36Կիրառման մեջ գտնվող սինապսները ուժեղանում են,
-
3:36 - 3:38տվյալ միջավայրում կիրառման
-
3:38 - 3:41մեջ չգտնվողները՝ վերանում:
-
3:41 - 3:43Եկեք պատկերացնենք վարդի թփի էտումը:
-
3:43 - 3:46Դուք հատում եք առավել թույլ ճյուղերը, որպեսզի
-
3:46 - 3:49մնացած կարևոր ճյուղերն ավելի առողջ աճեն,
-
3:49 - 3:53և այս ընթացքը, որն արդյունավետ կերպով գլխուղեղի հյուսվածքները ճշգրտորեն հարմարեցնում է
-
3:53 - 3:56տվյալ տեսակին հատուկ միջավայրին,
-
3:56 - 3:58տեղի է ունենում գլխուղեղի նախաճակատային հատվածի կեղևում և այլ շրջաններում՝
-
3:58 - 4:02պատանեկության ժամանակահատվածում:
-
4:02 - 4:06Պատանու գլխուղեղում կատարվող փոփոխություններին հետևելու մեր երկրորդ մեթոդն
-
4:06 - 4:09իրականացվում է ֆունկցիոնալ ՄՌՇ-ի միջոցով՝
-
4:09 - 4:12տարիների ընթացքում գլխուղեղի գործունեության փոփոխությունները դիտարկելու նպատակով:
-
4:12 - 4:14Մի օրինակ բերեմ իմ լաբորատորիայից:
-
4:14 - 4:17Իմ լաբորատորիայում հետաքրքրվում ենք «սոցիալական ուղեղով», որն իրենից
-
4:17 - 4:21գլխուղեղի այն հատվածների ամբողջությունն է, որոնք կիրառում ենք
-
4:21 - 4:23մյուսներին հասկանալու և նրանց հետ շփվելու համար:
-
4:23 - 4:27Ես ձեզ ցույց կտամ ֆուտբոլային խաղի մի լուսանկար՝
-
4:27 - 4:32«սոցիալական ուղեղի» աշխատանքի երկու ասպեկտները ցուցադրելու նպատակով:
-
4:32 - 4:33Ֆուտբոլային խաղ է:
-
4:33 - 4:36Մայքել Օուենը գոլ է բաց թողել, և նա պառկած է
-
4:36 - 4:38գետնին, և «սոցիալական ուղեղի» առաջին ասպեկտը,
-
4:38 - 4:41որ հիանալի կերպով ցուցադրվում է այս նկարում, թե որքան ավտոմատ
-
4:41 - 4:44և բնազդային են սոցիալական հուզական արձագանքները:
-
4:44 - 4:47Մայքել Օուենի բաց թողած գոլից վայրկյաններ անց
-
4:47 - 4:49բոլորը ձեռքերով և դեմքով նույն բանն են անում,
-
4:49 - 4:51անգամ Մայքել Օուենը` գլորվելով խոտի վրա,
-
4:51 - 4:53ձեռքերով միևնույն շարժումներն է անում, և,
-
4:53 - 4:55հավանաբար, դեմքի միևնույն
-
4:55 - 4:57արտահայտությունն ունի: Իսկ այն մարդիկ, ովքեր նույնը չեն անում,
-
4:57 - 5:01դեղին հագուստով ետևում գտնվող տղաներն են.
-
5:01 - 5:03կարծում եմ` նրանք մարզադաշտի սխալ կողմում են,
-
5:03 - 5:05և նրանց սոցիալական հուզական արձագանքն այլ է,
-
5:05 - 5:08ինչը մեզ համար միանգամայն հասկանալի է: Դա «սոցիալական ուղեղի» երկրորդ ասպեկտն է,
-
5:08 - 5:12որն այս նկարը միանգամայն պարզորոշ ներկայացնում է,
-
5:12 - 5:15թե որքան լավ ենք հասկանում մյուս մարդկանց վարքը,
-
5:15 - 5:18նրանց գործողությունները, շարժումները, դեմքի արտահայտությունները,
-
5:18 - 5:22ինչպես նաև դրանց ետևում թաքնված հույզերն ու մտքերը:
-
5:22 - 5:23Ուստի, կարիք չկա հարցեր տալ այս տղաներից որևէ մեկին,
-
5:23 - 5:26քանի որ պարզ է, թե նրանք ինչ են զգում և
-
5:26 - 5:28մտածում տվյալ պահին:
-
5:28 - 5:30Ահա թե ինչ ենք հետազոտում իմ լաբորատորիայում:
-
5:30 - 5:34Իմ լաբորատորիայում մենք իրականացնում ենք պատանիների և մեծահասակների
-
5:34 - 5:36գլխուղեղի շերտագրում, նրանց որոշակի առաջադրանք ենք տալիս`
-
5:36 - 5:40կապված այլ մարդկանց մասին մտածելու, նրանց կարծիքների,
-
5:40 - 5:42մտքերի, հույզերի հետ: Եվ բացահայտումներից մեկը,
-
5:42 - 5:45որ արդեն մի քանի անգամ արել ենք, ինչպես նաև արել են աշխարհի այլ լաբորատորիաներում,
-
5:45 - 5:48նախաճակատային հատվածի կեղևի մասն է, որը կոչվում է
-
5:48 - 5:52միջին նախաճակատային հատվածի կեղև և պատկերված է կապույտ գույնով:
-
5:52 - 5:54Այն գտնվում է նախաճակատային հատվածի կեղևի հենց
-
5:54 - 5:57մեջտեղում՝ գլխի կենտրոնում:
-
5:57 - 6:00Այս հատվածը նման սոցիալական որոշումներ կայացնելիս
-
6:00 - 6:02և այլոց մասին մտածելիս ավելի ակտիվ է պատանիների մոտ,
-
6:02 - 6:05քան` չափահասների: Դա այս հատվածի՝ աշխարհի ամենատարբեր լաբորատորիաներում արված
-
6:05 - 6:089 տարբեր հետազոտությունների մետա-վերլուծություն է,
-
6:08 - 6:11որոնց արդյունքները միանման են,
-
6:11 - 6:14այսինքն` միջին նախաճակատային հատվածի կեղևի գործունեությունը նվազում է
-
6:14 - 6:17պատանեկության ընթացքում:
-
6:17 - 6:19Մեր կարծիքով, դրա պատճառը կարող է լինել այն, որ պատանիները և չափահասները
-
6:19 - 6:22հասարակական որոշումներ կայացնելիս տարբեր մտավոր մոտեցումներ
-
6:22 - 6:25ու ճանաչողական ռազմավարություն են ցուցաբերում:
-
6:25 - 6:29Դրա դիտարկման տարբերակներից են վարքի հետազոտությունները,
-
6:29 - 6:31ահա թե ինչու ենք մարդկանց լաբորատորիա հրավիրում և
-
6:31 - 6:33վարքը բացահայտող որոշ առաջադրանքներ տալիս:
-
6:33 - 6:36Ես կբերեմ իմ լաբորատորիայում տրվող առաջադրանքների մեկ այլ օրինակ:
-
6:36 - 6:39Այսպիսով, պատկերացրեք դուք մեր փորձերից մեկի մասնակիցն եք:
-
6:39 - 6:41Գալիս եք լաբորատորիա,
-
6:41 - 6:44տեսնում եք այս համակարգչային առաջադրանքը:
-
6:44 - 6:46Այս առաջադրանքում տեսնում եք դարակներ:
-
6:46 - 6:49Այդ դարակներից մի քանիսում կան առարկաներ,
-
6:49 - 6:52և նկատեք, որ դարակների ետևի մասում մի մարդ է կանգնած,
-
6:52 - 6:56սակայն կան մի քանի առարկաներ, որոնք նա չի կարող տեսնել:
-
6:56 - 6:58Այդ դարակները մոխրագույն փայտով
-
6:58 - 7:01փակված են նրա տեսադաշտից:
-
7:01 - 7:04Նա կարծում է, որ դարակները երկու կողմից էլ նույնն են:
-
7:04 - 7:08Նշենք` նա կարող է տեսնել առարկաներից մի քանիսը միայն,
-
7:08 - 7:10մինչդեռ դուք ավելի շատ առարկաներ եք տեսնում:
-
7:10 - 7:12Ձեր առաջադրանքն այդ առարկաները տեղափոխելն է:
-
7:12 - 7:15Ղեկավարը, որ կանգնած է դարակների ետևում,
-
7:15 - 7:17պատրաստվում է ձեզ առարկաները տեղափոխելու հրահանգներ տալ,
-
7:17 - 7:19բայց հիշեք, որ նա չի հրահանգելու տեղափոխել այն առարկաները,
-
7:19 - 7:23որոնք ինքը չի կարող տեսնել: Սա մի շատ հետաքրքիր
-
7:23 - 7:25իրավիճակ է առաջացնում, որտեղ հակասություն է առաջանում
-
7:25 - 7:28ձեր և ղեկավարի տեսադաշտերի միջև:
-
7:28 - 7:32Պատկերացրեք` նա ձեզ հրահանգում է վերևի բեռնատարը ձախ տեղափոխել:
-
7:32 - 7:34Այնտեղ երեք մեքենա կա: Բնազդաբար դուք պատրաստվում եք
-
7:34 - 7:36սպիտակ մեքենայի կողմը գնալ, քանի որ ձեր տեսանկյունից` դա է վերևի մեքենան,
-
7:36 - 7:39բայց այս դեպքում էլ պետք է հիշեք.
-
7:39 - 7:41նա չի կարող տեսնել այդ մեքենան, ուրեմն նա պետք է որ նկատի ունենա
-
7:41 - 7:43կապույտ մեքենան, որը նրա տեսանկյունից վերևի մեքենան է:
-
7:43 - 7:46Կուզեք հավատացեք, կուզեք` ոչ,
-
7:46 - 7:49ձեզ պես նորմալ, զարգացած և առողջ չափահաս մարդիկ
-
7:49 - 7:5250%-ով սխալ են կատարում հանձնարարությունը:
-
7:52 - 7:55Կապույտ մեքենայի փոխարեն նրանք տեղափոխում են սպիտակը:
-
7:55 - 7:58Այսպիսով, մենք նման առաջադրանք ենք տալիս չափահասներին
-
7:58 - 8:00ու դեռահասներին. կա նաև այնպիսի տարբերակ,
-
8:00 - 8:04երբ ղեկավար չկա: Դրա փոխարեն պայման ենք դնում:
-
8:04 - 8:06Նրանց ասվում է, որ մենք պատրաստվում ենք անել նույն բանը,
-
8:06 - 8:09բայց այս անգամ առանց ղեկավարի: Փոխարենը դուք պետք է
-
8:09 - 8:12անտեսեք մոխրագույն մասի առարկաները:
-
8:12 - 8:15Կտեսնեք, որ սա հենց նույն իրավիճակն է, միայն թե
-
8:15 - 8:17ղեկավարի բացակայության դեպքում նրանք պետք է հիշեն
-
8:17 - 8:20լրացնել այս փոքր-ինչ կամայական կանոնը, մինչդեռ
-
8:20 - 8:22ղեկավարի առկայության դեպքում նրանք պետք է
-
8:22 - 8:26հաշվի առնեն վերջինիս տեսանկյունը,
-
8:26 - 8:30որպեսզի իրենց գործողություններում ճիշտ առաջ ընթանան:
-
8:30 - 8:33Եթե ես ձեզ ցույց տամ մեր ուսումնասիրությունների ընթացքում:
-
8:33 - 8:35ի հայտ բերված սխալների տոկոսնային արտահայտությունը
-
8:35 - 8:39(սա 7 տարեկանից մինչև չափահասություն տարիքային միջակայքի մարդկանց ուսումնասիրությունն է)
-
8:39 - 8:40և այն, ինչ կտեսնեք` չափահասների խմբի սխալների տոկոսային արտահայտությունն է
-
8:40 - 8:42երկու դեպքերի պարագայում,
-
8:42 - 8:45որտեղ մոխրագույնը ղեկավարի կողմն է, տեսնում ենք,
-
8:45 - 8:48որ մեր խելացի չափահասները 50%-ով սխալ են կատարում առաջադրանքը,
-
8:48 - 8:50մինչդեռ ղեկավարի բացակայության դեպքում,
-
8:50 - 8:53երբ պետք է պարզապես
-
8:53 - 8:56հիշեն մոխրագույնը անտեսելու պայմանը, ավելի քիչ սխալներ են անում
-
8:56 - 8:58Երկու դեպքերն էլ գրեթե նույն զարգացումն են ունենում:
-
8:58 - 9:01Ուշ մանկության և միջին պատանեկության միջև
-
9:01 - 9:03որոշակի բարելավում, կամ,
-
9:03 - 9:07այլ կերպ ասած, սխալների նվազում կա թե´ այս երկու դեպքերում,
-
9:07 - 9:08և թե` այս երկու փորձերում:
-
9:08 - 9:10Բայց սա ա´յն դեպքում, եթե համեմատենք
-
9:10 - 9:12վերջին երկու խմբերը,
-
9:12 - 9:15ուր իրադարձությունները շատ ավելի հետաքրքիր են,
-
9:15 - 9:18քանի որ առանց ղեկավարի պայմանում որևէ բարելավում չկա:
-
9:18 - 9:21Այլ կերպ ասած,
-
9:21 - 9:24պետք է ընդամենը հիշեք դրված պայմանը և հետևեք դրան,
-
9:24 - 9:26կարծեք թե լիովին զարգացած է պատանիների մոտ: Մինչդեռ,
-
9:26 - 9:29եթե նայենք վերջին երկու մոխրագույն սյունակներին, կարող ենք տեսնել,
-
9:29 - 9:32որ ղեկավարի առկայության դեպքում բարելավում կա
-
9:32 - 9:34միջին պատանեկության և չափահասության միջև, ինչը
-
9:34 - 9:38ենթադրում է մեկ ուրիշի տեսանկյունը հաշվի առնելու
-
9:38 - 9:41ունակություն, մի բան, որը, ի դեպ,
-
9:41 - 9:43անում ենք մեր առօրյա կյանքում,
-
9:43 - 9:48և որը զարգանում է միջին և ուշ պատանեկությունից:
-
9:48 - 9:51Եթե դեռահաս տղա կամ աղջիկ ունեք,
-
9:51 - 9:53և եթե երբեմն մտածում եք, որ նրանք խնդիր ունեն այլ մարդկանց
-
9:53 - 9:57տեսանկյունները հասկանալու, հաշվի առնելու հարցում` դուք իրավացի եք: Նրանք ունեն նման խնդիր: Եվ պատճառն էլ հենց դա է:
-
9:57 - 10:00Մենք երբեմն ծիծաղում ենք պատանիների արարքների վրա:
-
10:00 - 10:04Նրանց հաճախ ծաղրում են, երբեմն նույնիսկ պախարակում շրջապատում
-
10:04 - 10:08դեռահասին հատուկ վարքագծի համար.Նրանք ռիսկի են դիմում,
-
10:08 - 10:10երբեմն մռայլ են, երբեմն էլ ինքնավստահ:
-
10:10 - 10:13ինձ մի հրաշալի անեկդոտ է պատմել այս առիթով:
-
10:13 - 10:15Նկարագրում էր,
-
10:15 - 10:18իր դեռահաս աղջիկների ամաչկոտութjան դրսևորումը
-
10:18 - 10:21սեռական հասունությունից առաջ և հետո :
-
10:21 - 10:23Եվ ահա, թե ինչ պատմեց.
- Սեռական հասունությունից առաջ եթե իմ երկու աղջիկները -
10:23 - 10:25խանութում անկարգություն էին անում, ես ասում էի`
-
10:25 - 10:27խելոք մնացեք, որ երգեմ ձեր սիրած երգը:
-
10:27 - 10:29Եվ նրանք հանդարտվում էին:
-
10:29 - 10:32Սեռական հասունությունից հետո դա արդեն սպառնալիք էր:
-
10:32 - 10:34(Ծիծաղ)
-
10:34 - 10:38Հասարարակության աչքի առաջ իրենց հոր երգելու միտքն անգամ
-
10:38 - 10:40բավական էր, որ նրանք իրենց ճիշտ պահեն:
-
10:40 - 10:42Մարդիկ հաճախ հարցնում են`
-
10:42 - 10:44արդյո՞ք դեռահասությունը նորահայտ երևույթ է:
-
10:44 - 10:46Մի՞թե դա արևմուտքում վերջերս հայտնաբերված մի բան է:
-
10:46 - 10:49Հիմնականում պատասխանը «ոչ» է: Պատմության մեջ
-
10:49 - 10:52դեռահասության շատ նկարագրություններ կան, որոնք
-
10:52 - 10:55համահունչ են այսօր գործածվող սահմանումներին:
-
10:55 - 10:59Մի հայտնի մեջբերում Շեքսպիրի «Ձմեռային պատմությունից»,
-
10:59 - 11:02որտեղ նա դեռահասությունն այսպես է ներկայացնում.
-
11:02 - 11:04«Երանի տասից քսաներեք տարեկանների միջև այլ տարիք չլիներ,
-
11:04 - 11:08կամ գոնե երիտասարդությունն այդ ժամանակը քնած անցկացներ, :
-
11:08 - 11:10քանի որ այդ ընթացքում նրանք երեխա «շինելուց»,
-
11:10 - 11:16տարեցներին վիրավորելուց, գողությունից և կռվշտոցից բացի ոչինչ չեն անում»
-
11:16 - 11:21Հետո շարունակել է. «Ուզում եմ ասել,
-
11:21 - 11:24որ այս տասնինից քսաներկու տարեկան, եռացող ուղեղներով դատարկապորտներից բացի
-
11:24 - 11:26ոչ ոք այս եղանակին որսի դուրս չի գա»:
-
11:26 - 11:29Այսպիսով, գրեթե չորս հարյուր տարի առաջ Շեքսպիրը
-
11:29 - 11:32դեռահասներին նկարագրել է նույն կերպ,
-
11:32 - 11:35ինչպես մենք` այսօր: Բայց այսօր մենք փորձում ենք հասկանալ
-
11:35 - 11:38նրանց վարքագիծն ու նրանց ուղեղում
-
11:38 - 11:40կատարվող փոփոխությունները:
-
11:40 - 11:44Որպես օրինակ վերցնենք ռիսկի դիմելու խնդիրը: Գիտենք, որ դեռահասները
-
11:44 - 11:46ռիսկի դիմելու հակում ունեն: Դա այդպես է:
-
11:46 - 11:49Նրանք ավելի շատ են դա անում, քան երեխաները կամ չափահասները,
-
11:49 - 11:51հատկապես, երբ ընկերների հետ են:
-
11:51 - 11:54Նրանց հատուկ է ծնողներից
-
11:54 - 11:57անկախանալու և դեռահասության տարիքում
-
11:57 - 12:00ընկերների վրա տպավորություն գործելու ձգտումը:
-
12:00 - 12:02Հիմա մենք փորձում ենք հասկանալ դա`
-
12:02 - 12:05նրանց ուղեղի այն մասի զարգացման առումով, որը կոչվում է լիմբիկ համակարգ:
-
12:05 - 12:08Ներկայացված սլայդի և այս ուղեղի վրա կարմիր գույնով
-
12:08 - 12:10ընդգծված է այդ լիմբիկ համակարգը:
-
12:10 - 12:13Լիմբիկ համակարգը գտնվում է ուղեղի աջ հատվածի խորքում,
-
12:13 - 12:16և դրանով են ղեկավարվում հույզերի ու
-
12:16 - 12:20ոգևորության պրոցեսները: Այն մեզ տալիս է ոգևորության այն զգացումը,
-
12:20 - 12:23որն ապրում ենք զվարճալի բաներ անելուց հետո, ներառյալ ռիսկերը:
-
12:23 - 12:25Այն մեզ դրդում է ռիսկի դիմել:
-
12:25 - 12:28Պարզվել է, որ այս հատվածը` լիմբիկ համակարգում գտնվող հատվածները
-
12:28 - 12:32պատանիների մոտ չափահասների
-
12:32 - 12:35համեմատ գերզգայուն է.
-
12:35 - 12:39միևնույն ժամանակ, առաջնային կեղևը
-
12:39 - 12:41(որը սլայդում կապույտով է նշված)
-
12:41 - 12:44չի թողնում ավելորդ ռիսկի դիմել,
-
12:44 - 12:48դեռահասների մոտ դեռևս զարգացման մեջ է գտնվում:
-
12:48 - 12:51Այսպիսով, ուղեղի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դեռահասի
-
12:51 - 12:55ուղեղը լիակատար զարգացում է ունենում,
-
12:55 - 12:59որն անդրադառնում է կրթության, վերականգնման
-
12:59 - 13:03և դաստիարակության վրա: Միջավայրը, ներառյալ ուսումը,
-
13:03 - 13:06ազդում է դեռահասի ուղեղի զարգացման վրա
-
13:06 - 13:09այն էլ այն դեպքում երբ Արևմուտքում բոլորովին վերջերս ենք սկսել
-
13:09 - 13:11կանոնավոր կերպով կրթել դեռահասներին:
-
13:11 - 13:15Օրինակ, իմ չորս տատիկ-պապիկներն էլ
-
13:15 - 13:19վաղ դեահասության շրջանում թողել են դպրոցը: Նրանք այլընտրանք չեն ունեցել:
-
13:19 - 13:22Եվ այսօր էլ ամբողջ աշխարհում նման դեպքեր պատահում են շատ երիտասարդների հետ:
-
13:22 - 13:25Դեռահասների 40%-ը
-
13:25 - 13:29միջնակարգ կրթություն ստանալու հնարավորություն չի ունենում:
-
13:29 - 13:32Եվ սա կյանքի հենց այն շրջանն է, երբ ուղեղը
-
13:32 - 13:35հարմարվող է ու դյուրակուռ:
-
13:35 - 13:38Դա սովորելու և ստեղծագործելու հիանալի ժամանակաշրջան է:
-
13:38 - 13:41Ուրեմն, այն ինչ երբեմն դեռահասության հետ կապված խնդիր է համարվում,
-
13:41 - 13:43ասենք` հաճախակի ռիսկերի դիմելը, թույլ ինքնատիրապետումը,
-
13:43 - 13:47ինքնագիտակցությունը, չպետք է խիստ դատապարտվեն:
-
13:47 - 13:50Դրանք հիմնականում հանգեցնում են ուղեղում կատարվող փոփոխությունների,
-
13:50 - 13:53ինչը կրթության ու սոցիալական զարգացման հիանալի
-
13:53 - 13:57հնարավորություն են ապահովում: Շնորհակալություն:
-
13:57 - 14:05(Ծափահարություն)
- Title:
- Սառա-Ջեյն Բլեյքմոր :Պատանու գլխուղեղի խորհրդավոր մեխանիզմը
- Speaker:
- Sarah-Jayne Blakemore
- Description:
-
Ինչո ՞ւ են դեռահասները մեծահասակների համեմատ հաճախ ավելի դյուրաբորբոք, իսկ ինքնաճանաչման մակարդակն`ավելի ցածր: Կոգնիտիվ (ճանաչողական) նյարդաբանության մասնագետ Սառա-Ջեյն Բլեյքմորը համեմատել է դեռահասների և մեծահասակների գլխուղեղի նախաճակատային հատվածի գործունեությունը` ցույց տալով, որ դեռահասներին հատուկ վարքագիծը պայմանավորված է գլխուղեղի զարգացմամբ:
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 14:26
Kristine Sargsyan approved Armenian subtitles for The mysterious workings of the adolescent brain | ||
Kristine Sargsyan edited Armenian subtitles for The mysterious workings of the adolescent brain | ||
Kristine Sargsyan edited Armenian subtitles for The mysterious workings of the adolescent brain | ||
Kristine Sargsyan accepted Armenian subtitles for The mysterious workings of the adolescent brain | ||
Lusine Sargsyan edited Armenian subtitles for The mysterious workings of the adolescent brain | ||
Lusine Sargsyan edited Armenian subtitles for The mysterious workings of the adolescent brain | ||
Lusine Sargsyan edited Armenian subtitles for The mysterious workings of the adolescent brain | ||
Lusine Sargsyan edited Armenian subtitles for The mysterious workings of the adolescent brain |