< Return to Video

Աստվածածնի միջնադարյան տձև պատկերումը - Ջեյմս Իըրլ

  • 0:14 - 0:16
    Երբևէ տեսե՞լ եք միջնադարյան կտավներ,
  • 0:16 - 0:18
    որտեղ մանուկ Հիսուսը կանգնած,
  • 0:18 - 0:19
    նստած է իր մոր գրկում,
  • 0:19 - 0:21
    և զարմացել՝ ինչու է նա այդքան մեծ:
  • 0:21 - 0:22
    Չիմաբուեի կտավը, որտեղ հրեշտակները,
  • 0:22 - 0:23
    շրջապատել են գահին նստած Մադոննային,
  • 0:23 - 0:24
    Դուչիոյի «Մաեստան», և մի շարք այլ գործեր
  • 0:24 - 0:26
    նույնպես անհամաչափ են:
  • 0:26 - 0:28
    Եթե Մարիամը կանգներ, թվում է՝
  • 0:28 - 0:31
    հրեշտակները կտավում նրա կոնքին կհասնեին,
  • 0:31 - 0:33
    և նրա իրանը իր ոտքերի հետ համեմատ
  • 0:33 - 0:34
    անհամաչափ և փոքր կլիներ:
  • 0:34 - 0:36
    Գուցե կարծեք, որ նկարիչը այնքան էլ փորձառու չէ
  • 0:36 - 0:37
    իրականը պատկերելու համար
  • 0:37 - 0:39
    կամ զուրկ է մաթեմատիկական
  • 0:39 - 0:40
    համաչափության տեսնելու ունակությունից:
  • 0:40 - 0:41
    Բայց սա դեռ ամենը չէ:
  • 0:41 - 0:43
    Այս երևույթը հասկանալու համար,
  • 0:43 - 0:44
    պետք է տեղափոխվենք ուշ 5րդ դար,
  • 0:44 - 0:47
    երբ գոթերը ներխուժեցին Հռոմ:
  • 0:47 - 0:48
    Հռոմը մարմարից էր կառուցված
  • 0:48 - 0:49
    և հավիտյան կանգուն պետք է մնար:
  • 0:49 - 0:50
    Երկար տարիներ, այն համարվում էր
  • 0:50 - 0:52
    մարդկային զարգացման գագաթնակետը,
  • 0:52 - 0:55
    և նրա անկումը հուսալքություն բերեց:
  • 0:55 - 0:57
    Աստվածաբանները,
  • 0:57 - 0:59
    որոնք քարոզում էին հոգևոր աշխարհի մասին,
  • 0:59 - 1:01
    Հռոմի անկումից հետո սկսեցին մարդկանց ներգրավել,
  • 1:01 - 1:03
    և քրիստոնեությունը լցրեց
  • 1:03 - 1:05
    կայսրությունից մնացած բացը:
  • 1:05 - 1:07
    Հռոմի ֆիզիկական գեղեցկության փոխարեն
  • 1:07 - 1:08
    քրիստոնեությունը քարոզում էր
  • 1:08 - 1:10
    ազնվություն և հոգևոր գեղեցկություն,
  • 1:10 - 1:11
    և անծայրածիր դրախտ,
  • 1:11 - 1:13
    որը չի կարող Հռոմի պես փլուզվել:
  • 1:13 - 1:15
    Հռոմի անկումից հետո,
  • 1:15 - 1:16
    վաղ շրջանի աստվածաբանները
  • 1:16 - 1:19
    հրաժարվեցին ֆիզիկական գեղեցկությունից
  • 1:19 - 1:20
    և ընտրեցին հոգեկանը:
  • 1:20 - 1:21
    Նրանք հավատում էին,
  • 1:21 - 1:23
    որ նյութական աշխարհը ժամանակավոր է,
  • 1:23 - 1:25
    առաքինությունը և կրոնը՝ հավերժ:
  • 1:25 - 1:28
    Գեղեցիկ առարկաները կարող են հանգեցնել նյութի
  • 1:28 - 1:30
    և ոչ գաղափարի սխալ պաշտամունքին:
  • 1:30 - 1:31
    Ասում են,
  • 1:31 - 1:32
    6-րդ դարի վաղ շրջանի քարոզիչ Սբ. Բենեդիկտը,
  • 1:32 - 1:34
    գեղեցիկ կնոջ մասին մտածելիս,
  • 1:34 - 1:36
    իրեն գցել է փշոտ մացառուտը
  • 1:36 - 1:37
    և իր տանջանքների միջոցով
  • 1:37 - 1:39
    կենտրոնացել հոգևորի վրա:
  • 1:39 - 1:41
    Նա սարսափում էր,
  • 1:41 - 1:42
    որ գեղեցիկ կնոր իր ցանկությունը
  • 1:42 - 1:44
    կխանգարի իր սիրուն դեպի Աստված:
  • 1:44 - 1:47
    Եվրոպական քաղաքակրթության կայսրություններից
  • 1:47 - 1:48
    դեպի կրոն անցման ժամանակ,
  • 1:48 - 1:51
    տաճարները դարձան գիտելիքի պահապանները,
  • 1:51 - 1:52
    այսինքն, դասական գրքերը՝
  • 1:52 - 1:54
    աշխարհիկ հաճույքները գովերգող,
  • 1:54 - 1:56
    չէին արտագրվում և պահպանվում:
  • 1:56 - 1:57
    Առանց պաշտպանության,
  • 1:57 - 1:59
    նրանք դարձան քայքայման,
  • 1:59 - 2:00
    հրդեհների,
  • 2:00 - 2:01
    ջրհեղեղի
  • 2:01 - 2:02
    կամ միջատների զոհ:
  • 2:02 - 2:04
    Վանականները նոր մատյաններ չէին արտագրում,
  • 2:04 - 2:07
    և այս տեքստերը և գաղափարախոսությունները
  • 2:07 - 2:08
    անհետացան Արևմտյան Եվրոպայում
  • 2:08 - 2:11
    և փոխարինվեցին ուրիշ գործերով, օրինակ, Սբ. ԲԵնեդիկտի,
  • 2:11 - 2:14
    որոնք էլ մեզ ապահովեցին Հիսուսի և Մարիամի տվյալ պատկերներով:
  • 2:14 - 2:16
    Քանի որ քրիստոնեությունը այսպես ջերմեռանդորեն
  • 2:16 - 2:18
    հերքում էր ֆիզիկական գեղեցկությունը,
  • 2:18 - 2:20
    միջնադարյան նկարիչները խուսափում էին
  • 2:20 - 2:22
    ակնահաճո պատկերներից:
  • 2:22 - 2:24
    Սկզբից, տաճարները և դղյակները զարդարում էին
  • 2:24 - 2:27
    միայն հետաքրքիր երկրաչափական պատկերներով,
  • 2:27 - 2:28
    որոնք կարող էին աչքին հաճելի լինել
  • 2:28 - 2:31
    առանց աշխարհիկ վայելքների մասին մտքեր ծնելու:
  • 2:31 - 2:33
    Ուշ միջնադարում,
  • 2:33 - 2:34
    Հիսուսի և Մարիամի պատկերները ընդունվում էին,
  • 2:34 - 2:37
    բայց նկարիչները ջանում էին թաքցնել Մարիամին
  • 2:37 - 2:39
    և նրան անհամաչափ մեծ ոտքեր էին նկարում՝
  • 2:39 - 2:42
    ահռելի կոնքոսկրերով:
  • 2:42 - 2:43
    Գերիշխող էր այն վախը,
  • 2:43 - 2:44
    որ Մարիամի գեղեցիկ պատկերը
  • 2:44 - 2:46
    կստիպեր դիտողին սիրել կտավը
  • 2:46 - 2:48
    կամ Մարիամի արտաքինը,
  • 2:48 - 2:50
    այլ ոչ թե նրա խորհրդանշական բարոյականությունը:
  • 2:50 - 2:52
    Հաճելի է ենթադրել,
  • 2:52 - 2:55
    որ մենք Չիմաբուեից կամ Դուչիոյից լավ ենք նկարում,
  • 2:55 - 2:56
    բայց պետք է հիշենք, որ վրձինը վերցնելիս
  • 2:56 - 3:00
    նրանք բացարձակապես ուրիշ նպատակներ էին հետապնդում:
Title:
Աստվածածնի միջնադարյան տձև պատկերումը - Ջեյմս Իըրլ
Description:

Ամբողջական դասը՝ http://ed.ted.com/lessons/distorting-madonna-in-medieval-art-james-earle
Երբ Հռոմը անկում ապրեց, մարդիկ հրաժարվեցին ֆիզիկական գեղեցկության պաշտամունքից: Քրիստոնեության տարածման հետ միասին, հռոմեացիները սկսեցին կետրոնանալ բարոյասիրության և հոգևոր գեղեցկության վրա, ինչն էլ իր հերթին ազդեցություն ունեցավ արվեստի վրա: Ջեյմս Իըրլը քննարկում է այս փոփոխության ազդեցությունը Աստվածածնի պատկերների վրա:
Դասը պատրաստեց Ջեյմս Իըրլը(https://www.youtube.com/user/AmorSciendi),
անիմացիան՝ Hero 4 Hire Creative:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
03:11

Armenian subtitles

Revisions