Երբևէ տեսե՞լ եք միջնադարյան կտավներ, որտեղ մանուկ Հիսուսը կանգնած, նստած է իր մոր գրկում, և զարմացել՝ ինչու է նա այդքան մեծ: Չիմաբուեի կտավը, որտեղ հրեշտակները, շրջապատել են գահին նստած Մադոննային, Դուչիոյի «Մաեստան», և մի շարք այլ գործեր նույնպես անհամաչափ են: Եթե Մարիամը կանգներ, թվում է՝ հրեշտակները կտավում նրա կոնքին կհասնեին, և նրա իրանը իր ոտքերի հետ համեմատ անհամաչափ և փոքր կլիներ: Գուցե կարծեք, որ նկարիչը այնքան էլ փորձառու չէ իրականը պատկերելու համար կամ զուրկ է մաթեմատիկական համաչափության տեսնելու ունակությունից: Բայց սա դեռ ամենը չէ: Այս երևույթը հասկանալու համար, պետք է տեղափոխվենք ուշ 5րդ դար, երբ գոթերը ներխուժեցին Հռոմ: Հռոմը մարմարից էր կառուցված և հավիտյան կանգուն պետք է մնար: Երկար տարիներ, այն համարվում էր մարդկային զարգացման գագաթնակետը, և նրա անկումը հուսալքություն բերեց: Աստվածաբանները, որոնք քարոզում էին հոգևոր աշխարհի մասին, Հռոմի անկումից հետո սկսեցին մարդկանց ներգրավել, և քրիստոնեությունը լցրեց կայսրությունից մնացած բացը: Հռոմի ֆիզիկական գեղեցկության փոխարեն քրիստոնեությունը քարոզում էր ազնվություն և հոգևոր գեղեցկություն, և անծայրածիր դրախտ, որը չի կարող Հռոմի պես փլուզվել: Հռոմի անկումից հետո, վաղ շրջանի աստվածաբանները հրաժարվեցին ֆիզիկական գեղեցկությունից և ընտրեցին հոգեկանը: Նրանք հավատում էին, որ նյութական աշխարհը ժամանակավոր է, առաքինությունը և կրոնը՝ հավերժ: Գեղեցիկ առարկաները կարող են հանգեցնել նյութի և ոչ գաղափարի սխալ պաշտամունքին: Ասում են, 6-րդ դարի վաղ շրջանի քարոզիչ Սբ. Բենեդիկտը, գեղեցիկ կնոջ մասին մտածելիս, իրեն գցել է փշոտ մացառուտը և իր տանջանքների միջոցով կենտրոնացել հոգևորի վրա: Նա սարսափում էր, որ գեղեցիկ կնոր իր ցանկությունը կխանգարի իր սիրուն դեպի Աստված: Եվրոպական քաղաքակրթության կայսրություններից դեպի կրոն անցման ժամանակ, տաճարները դարձան գիտելիքի պահապանները, այսինքն, դասական գրքերը՝ աշխարհիկ հաճույքները գովերգող, չէին արտագրվում և պահպանվում: Առանց պաշտպանության, նրանք դարձան քայքայման, հրդեհների, ջրհեղեղի կամ միջատների զոհ: Վանականները նոր մատյաններ չէին արտագրում, և այս տեքստերը և գաղափարախոսությունները անհետացան Արևմտյան Եվրոպայում և փոխարինվեցին ուրիշ գործերով, օրինակ, Սբ. ԲԵնեդիկտի, որոնք էլ մեզ ապահովեցին Հիսուսի և Մարիամի տվյալ պատկերներով: Քանի որ քրիստոնեությունը այսպես ջերմեռանդորեն հերքում էր ֆիզիկական գեղեցկությունը, միջնադարյան նկարիչները խուսափում էին ակնահաճո պատկերներից: Սկզբից, տաճարները և դղյակները զարդարում էին միայն հետաքրքիր երկրաչափական պատկերներով, որոնք կարող էին աչքին հաճելի լինել առանց աշխարհիկ վայելքների մասին մտքեր ծնելու: Ուշ միջնադարում, Հիսուսի և Մարիամի պատկերները ընդունվում էին, բայց նկարիչները ջանում էին թաքցնել Մարիամին և նրան անհամաչափ մեծ ոտքեր էին նկարում՝ ահռելի կոնքոսկրերով: Գերիշխող էր այն վախը, որ Մարիամի գեղեցիկ պատկերը կստիպեր դիտողին սիրել կտավը կամ Մարիամի արտաքինը, այլ ոչ թե նրա խորհրդանշական բարոյականությունը: Հաճելի է ենթադրել, որ մենք Չիմաբուեից կամ Դուչիոյից լավ ենք նկարում, բայց պետք է հիշենք, որ վրձինը վերցնելիս նրանք բացարձակապես ուրիշ նպատակներ էին հետապնդում: