0:00:13.993,0:00:16.495 Երբևէ տեսե՞լ եք միջնադարյան կտավներ, 0:00:16.495,0:00:18.038 որտեղ մանուկ Հիսուսը կանգնած, 0:00:18.038,0:00:19.371 նստած է իր մոր գրկում, 0:00:19.371,0:00:20.595 և զարմացել՝ ինչու է նա այդքան մեծ: 0:00:20.595,0:00:21.935 Չիմաբուեի կտավը, որտեղ հրեշտակները, 0:00:21.935,0:00:22.990 շրջապատել են գահին նստած Մադոննային, 0:00:22.990,0:00:24.321 Դուչիոյի «Մաեստան», և մի շարք այլ գործեր 0:00:24.321,0:00:26.184 նույնպես անհամաչափ են: 0:00:26.184,0:00:27.987 Եթե Մարիամը կանգներ, թվում է՝ 0:00:27.987,0:00:30.577 հրեշտակները կտավում նրա կոնքին կհասնեին, 0:00:30.577,0:00:32.521 և նրա իրանը իր ոտքերի հետ համեմատ 0:00:32.521,0:00:34.237 անհամաչափ և փոքր կլիներ: 0:00:34.237,0:00:36.119 Գուցե կարծեք, որ նկարիչը այնքան էլ փորձառու չէ 0:00:36.119,0:00:37.363 իրականը պատկերելու համար 0:00:37.363,0:00:38.516 կամ զուրկ է մաթեմատիկական 0:00:38.516,0:00:39.670 համաչափության տեսնելու ունակությունից: 0:00:39.670,0:00:40.824 Բայց սա դեռ ամենը չէ: 0:00:40.824,0:00:42.695 Այս երևույթը հասկանալու համար, 0:00:42.695,0:00:44.174 պետք է տեղափոխվենք ուշ 5րդ դար, 0:00:44.174,0:00:46.543 երբ գոթերը ներխուժեցին Հռոմ: 0:00:46.543,0:00:47.543 Հռոմը մարմարից էր կառուցված 0:00:47.543,0:00:48.936 և հավիտյան կանգուն պետք է մնար: 0:00:48.936,0:00:50.417 Երկար տարիներ, այն համարվում էր 0:00:50.417,0:00:52.168 մարդկային զարգացման գագաթնակետը, 0:00:52.168,0:00:54.919 և նրա անկումը հուսալքություն բերեց: 0:00:54.943,0:00:56.933 Աստվածաբանները, 0:00:56.933,0:00:58.820 որոնք քարոզում էին հոգևոր աշխարհի մասին, 0:00:58.820,0:01:01.019 Հռոմի անկումից հետո սկսեցին մարդկանց ներգրավել, 0:01:01.019,0:01:02.589 և քրիստոնեությունը լցրեց 0:01:02.599,0:01:04.660 կայսրությունից մնացած բացը: 0:01:04.660,0:01:07.108 Հռոմի ֆիզիկական գեղեցկության փոխարեն 0:01:07.108,0:01:08.108 քրիստոնեությունը քարոզում էր 0:01:08.108,0:01:09.852 ազնվություն և հոգևոր գեղեցկություն, 0:01:09.852,0:01:11.156 և անծայրածիր դրախտ, 0:01:11.156,0:01:13.483 որը չի կարող Հռոմի պես փլուզվել: 0:01:13.483,0:01:14.857 Հռոմի անկումից հետո, 0:01:14.857,0:01:16.407 վաղ շրջանի աստվածաբանները 0:01:16.407,0:01:18.557 հրաժարվեցին ֆիզիկական գեղեցկությունից 0:01:18.557,0:01:20.113 և ընտրեցին հոգեկանը: 0:01:20.113,0:01:21.113 Նրանք հավատում էին, 0:01:21.113,0:01:22.738 որ նյութական աշխարհը ժամանակավոր է, 0:01:22.738,0:01:25.086 առաքինությունը և կրոնը՝ հավերժ: 0:01:25.086,0:01:27.829 Գեղեցիկ առարկաները կարող են հանգեցնել նյութի 0:01:27.829,0:01:30.104 և ոչ գաղափարի սխալ պաշտամունքին: 0:01:30.104,0:01:31.104 Ասում են, 0:01:31.104,0:01:32.371 6-րդ դարի վաղ շրջանի քարոզիչ Սբ. Բենեդիկտը, 0:01:32.371,0:01:33.991 գեղեցիկ կնոջ մասին մտածելիս, 0:01:33.991,0:01:35.927 իրեն գցել է փշոտ մացառուտը 0:01:35.927,0:01:37.074 և իր տանջանքների միջոցով 0:01:37.074,0:01:39.477 կենտրոնացել հոգևորի վրա: 0:01:39.477,0:01:40.950 Նա սարսափում էր, 0:01:40.950,0:01:42.424 որ գեղեցիկ կնոր իր ցանկությունը 0:01:42.424,0:01:43.898 կխանգարի իր սիրուն դեպի Աստված: 0:01:43.898,0:01:47.064 Եվրոպական քաղաքակրթության կայսրություններից 0:01:47.064,0:01:48.337 դեպի կրոն անցման ժամանակ, 0:01:48.337,0:01:50.997 տաճարները դարձան գիտելիքի պահապանները, 0:01:50.997,0:01:52.384 այսինքն, դասական գրքերը՝ 0:01:52.384,0:01:53.676 աշխարհիկ հաճույքները գովերգող, 0:01:53.676,0:01:55.760 չէին արտագրվում և պահպանվում: 0:01:55.760,0:01:56.760 Առանց պաշտպանության, 0:01:56.760,0:01:58.691 նրանք դարձան քայքայման, 0:01:58.691,0:01:59.872 հրդեհների, 0:01:59.872,0:02:00.653 ջրհեղեղի 0:02:00.653,0:02:01.739 կամ միջատների զոհ: 0:02:01.739,0:02:04.034 Վանականները նոր մատյաններ չէին արտագրում, 0:02:04.034,0:02:06.514 և այս տեքստերը և գաղափարախոսությունները 0:02:06.514,0:02:08.288 անհետացան Արևմտյան Եվրոպայում 0:02:08.288,0:02:11.279 և փոխարինվեցին ուրիշ գործերով, օրինակ, Սբ. ԲԵնեդիկտի, 0:02:11.279,0:02:14.363 որոնք էլ մեզ ապահովեցին Հիսուսի և Մարիամի տվյալ պատկերներով: 0:02:14.363,0:02:15.993 Քանի որ քրիստոնեությունը այսպես ջերմեռանդորեն 0:02:15.993,0:02:17.622 հերքում էր ֆիզիկական գեղեցկությունը, 0:02:17.622,0:02:19.746 միջնադարյան նկարիչները խուսափում էին 0:02:19.746,0:02:21.747 ակնահաճո պատկերներից: 0:02:21.747,0:02:24.299 Սկզբից, տաճարները և դղյակները զարդարում էին 0:02:24.299,0:02:26.647 միայն հետաքրքիր երկրաչափական պատկերներով, 0:02:26.647,0:02:28.350 որոնք կարող էին աչքին հաճելի լինել 0:02:28.350,0:02:31.007 առանց աշխարհիկ վայելքների մասին մտքեր ծնելու: 0:02:31.007,0:02:32.516 Ուշ միջնադարում, 0:02:32.516,0:02:34.426 Հիսուսի և Մարիամի պատկերները ընդունվում էին, 0:02:34.426,0:02:37.013 բայց նկարիչները ջանում էին թաքցնել Մարիամին 0:02:37.013,0:02:39.437 և նրան անհամաչափ մեծ ոտքեր էին նկարում՝ 0:02:39.437,0:02:41.767 ահռելի կոնքոսկրերով: 0:02:41.767,0:02:42.767 Գերիշխող էր այն վախը, 0:02:42.767,0:02:44.111 որ Մարիամի գեղեցիկ պատկերը 0:02:44.111,0:02:45.898 կստիպեր դիտողին սիրել կտավը 0:02:45.898,0:02:47.606 կամ Մարիամի արտաքինը, 0:02:47.606,0:02:50.444 այլ ոչ թե նրա խորհրդանշական բարոյականությունը: 0:02:50.444,0:02:52.069 Հաճելի է ենթադրել, 0:02:52.069,0:02:54.625 որ մենք Չիմաբուեից կամ Դուչիոյից լավ ենք նկարում, 0:02:54.625,0:02:56.149 բայց պետք է հիշենք, որ վրձինը վերցնելիս 0:02:56.149,0:02:59.559 նրանք բացարձակապես ուրիշ նպատակներ էին հետապնդում: