-
Այսօր ես պատրաստվում եմ
խոսել զայրույթի մասին:
-
Երբ ես 11 տարեկան էի,
-
այն, որ ընկերներիցս
որոշները լքում էին դպրոցը,
-
քանի որ նրանց ծնողները չէին կարող
իրենց դասագրքեր թույլ տալ,
-
ինձ զայրացրեց:
-
Երբ ես 27 էի,
-
մի հուսահատ ստրուկ հոր կացությունը լսելը,
-
ում աղջիկը պետք է վաճառվեր հասարակած տանը,
-
ինձ զայրացրեց:
-
50 տարեկանում
-
փողոցում՝ արյան լողավազանում պառկելը,
-
սեփական տղայիս հետ միասին,
-
ինձ զայրացրեց:
-
Սիրելի ընկերնե՛ր, դարեր շարունակ
մեզ սովորեցնում էին, որ զայրույթը վատն է:
-
Մեր ծնողները, ուսուցիչները, քահանաները --
-
բոլորը մեզ սովորեցրել են՝ ինչպես
կառավարել և ճնշել մեր զայրույթը:
-
Բայց ես հարցրեցի ինչո՞ւ:
-
Ինչո՞ւ չենք կարող փոխարկել մեր զայրույթը
հասարակության ավելի մեծ բարիքի համար:
-
Ինչո՞ւ չենք կարող օգտագործել զայրույթը
-
աշխարհում չարիքը վիճարկելու
և փոխելու համար:
-
Հենց դա ես փորձեցի անել:
-
Ընկերնե՛ր,
-
ամենապայծառ գաղափարներից շատերը
իմ միտք եկան զայրույթից:
-
Ինչպես երբ ես 35 էի
և փակված էի փոքրիկ բանտում:
-
Ամբողջ գիշեր ես զայրացած էի:
-
Բայց դա ծնեց մի նոր գաղափար:
-
Բայց ես դրան կվերադառնամ ավելի ուշ:
-
Թույլ տվեք սկսել մի պատմությունից,
թե ինչպես իմ անունը ստացա:
-
Մանկությունից ես եղել եմ
Մահաթմա Գանդիի մեծ երկրպագուն:
-
Գանդին պայքարում էր ու ղեկավարում
Հնդկաստանի ազատագրական շարժումը;
-
Բայց ամենակարևորը
-
նա մեզ սովորեցրեց՝ ինչպես վարվել
առավել խոցելի խմբերի հետ,
-
առավել զրկված մարդկանց հետ.
արժանապատվությամբ և հարգանքով:
-
Եվ այսպես, երբ Հնդկաստանը տոնում էր
-
Մահաթմա Գանդիի ծննդյան
հարյուրամյակը 1969-ին,
-
ես 15 էի այդ ժամանակ,
-
մի միտք ծագեց իմ մտքում:
-
Ինչո՞ւ չենք կարող այն ուրիշ ձև տոնել:
-
Ես գիտեի, ինչպես շատերտ միգուցե գիտեք,
-
որ Հնդկաստանում մեծ քանակությամբ մարդիկ
ծնվում են կաստաների ցածր սեգմենտում:
-
Եվ նրանք կոչվում են անձեռնմխելիներ:
-
Սրանք այն մարդիկ են..
-
մոռացեք նրանց տաճարներ
մուտք գործելու հնարավորության մասին,
-
նրանք նույնիսկ չեն կարող մտնել բարձր
կաստաների մարդկանց տներն ու խանութները:
-
Այսպես, ես շատ տպավորված էի
իմ քաղաքի լիդերներով,
-
ովքեր դեմ էին կաստայական համակարգին ու
անձեռնմխելիությանը
-
և խոսում էին Գանդիի գաղափարների մասին:
-
Սրանից ոգեշնչված, ես մտածեցի,
որ կարելի է օրինակ ծառայել՝
-
այդ մարդկանց հրավիրելով ճաշի,
որը պատրաստված և մատուցված էր
-
անձեռնմխելիների համայնքով:
-
Ես գնացի որոշ ցածր կաստաների՝
այսպես կոչված անձեռնմխելի մարդկանց մոտ,
-
փորձեցի համոզել նրանց, բայց
դա նրանց համար անընդունելի էր:
-
Նրանք ասացին ինձ. <Ո՛չ, ո՛չ:
Դա հնարավոր չէ: Դա երբեք չի եղել>:
-
Ես ասացի.<Նայեք այս լիդերներին,
-
նրանք հոյակապ են,
նրանք դեմ են անձեռնմխելիությանը:
-
Նրանք կգան: Եթե ոչ ոք չգա,
կարող ենք օրինակ ծառայել>:
-
Այս մարդիկ կարծեցին, թե ես շատ միամիտ եմ:
-
Ի վերջո նրանք համոզվեցին:
-
Ընկերներս և ես վերցրեցինք մեր հեծանիվները
և հրավիրեցինք քաղաքական լիդերներին:
-
Եվ ես այնքան ոգևորված էի,
ավելի ճիշտ, հզորացած՝
-
տեսնելով, թե ինչպես է նրանցից
յուրաքանչյուրը համաձայնվում:
-
Ես մտածեցի. <Հրաշալի միտք:
Մենք կարող ենք օրինակ սահմանել:
-
Մենք կարող ենք փոփոխություն
մտցնել հասարակությունում:>
-
Ահա եկավ օրը:
-
Այդ բոլոր անձեռնմխելիները՝
երեք կին և երկու տղամարդ,
-
համաձայնվեցին գալ:
-
Ես կարող եմ հիշել, որ նրանք
հագել էին իրենց լավագույն շորերը:
-
Նրանք բերել էին նոր պարագաներ:
-
Նրանք հարյուրավոր անգամներ
լոգանք էին ընդունել,
-
որովհետև դա նրանց համար անհավատալի էր:
-
Դա փոփոխության պահն էր:
-
Նրանք հավաքվեցին: Ուտելիքը պատրաստվեց:
-
Ժամը 7-ն էր:
-
Մինչև 8-ը մենք դեռ սպասում էինք,
-
որովհետև դա ոչ այնքան հազվադեպ երևույթ է,
երբ լիդերները ուշանում են
-
մեկ ժամ կամ ավել:
-
Այսպես 8-ից հետո մենք վերցրեցինք մեր
հեծանիվները և գնացինք այդ լիդերները տները,
-
որպեսզի հիշեցնենք նրանց:
-
Լիդերներից մեկի կինը ինձ ասաց.
-
<Կներեք, նա գլխացավ ունի,
երևի չկարողանա գալ>:
-
Ես գնացի մեկ այլ լիդերի մոտ
-
և նրա կինը ասաց ինձ.<Լավ,
Դուք գնացեք, նա անպայման կմիանա Ձեզ>:
-
Այսպես ես մտածեցի,
որ ճաշկերույթը տեղի կունենա,
-
չնայած ոչ այդքան մեծ մասշտաբով:
-
Ես ետ գնացի անցկացման վայրը, որը
նորակառույց Մահատմա Գանդիի Այգին էր:
-
Ժամը 10-ն էր:
-
Լիդերներից ոչ ոք չեկավ:
-
Դա ինձ զայրացրեց:
-
Ես կանգնած էր հենված
Մահատմա Գանդիի արձանին:
-
Ես էմոցիոնալապես դատարկված էի,
ավելի շուտ, սպառված:
-
Հետո ես նստեցի այնտեղ,
որտեղ ուտելիքն էր դրված:
-
Ես պահեցի իմ զգացմունքները:
-
Բայց հետո, երբ ես փորձեցի առաջին կտորը,
-
ես արտասվեցի:
-
Եվ հանկարծ ես զգացի
իմ ուսին մի ձեռք զգացի:
-
Եվ դա ապաքինող, մայրական
հպում էր անձեռնմխելի կնոջ:
-
Եվ նա ասաց ինձ. < Քայլաշ,
ինչո՞ւ ես արտասվում:
-
Դու արեցիր քո չափաբաժինը:
-
Դու կերար անձեռնմխելիների
կողմից պատրաստված ուտելիքը,
-
ինչը մեր հիշողության մեջ
երբեք տեղի չէր ունեցել>:
-
Նա ասաց.<Դու հաղթեցիր այսօր>:
-
Եվ, ընկերներ, նա ճիշտ էր:
-
Ես վերադարձա տուն, կեսգիշերից քիչ ուշ,
-
և ապշած էի տեսնել, որ մի քանի
բարձր կաստաների տարեց մարդիկ
-
նստած էին իմ բակում:
-
Ես տեսա իմ մորը և տարեց կանանց արտասվելիս
-
և նրանք աղերսում էին այդ տարեց մարդկանց,
-
որովհետև նրանք սպառնում էին
կաստայից հեռացնել ողջ ընտանիքիս:
-
Եվ գիտե՞ք, ընտանիքի կաստայից հեռացումը
ամենամեծ սոցիալական պատիժն է,
-
որը կարելի է մտածել:
-
Մի կերպ նրանք համաձայնվեցին պատժել
միայն ինձ, և պատիժն էր մաքրումը:
-
Դա նշանակում էր, որ ես պետք է
գնայի 600 մղոն իմ հայրենի քաղաքից
-
դեպի Գանգես գետը քաշելու սուրբ անկումը:
-
Եվ դրանից հետո ես պետք է կազմակերպեի
խնջույք քահանաների՝ 101 քահանայի համար,
-
լվանայի նրանց ոտքերը և խմեի այդ ջուրը:
-
Դա բացարձակ անհեթեթություն էր,
-
և ես հրաժարվեցի ընդունել այդ պատիժը:
-
Ինչպե՞ս նրանք ինձ պատժեցին:
-
Ինձ արգելեցին մտնել իմ սեփական
խոհանոց և իմ սեփական ճաշասենյակ,
-
իմ պարագաները առանձին էին:
-
Բայց այն գիշեր, երբ ես զայրացած էի
նրանք ցանկանում էին ինձ կաստայից հեռացնել:
-
Բայց ես որոշեցի կաստայից հեռացնել
ամբողջ կաստայական համակարգը:
-
(Ծափահարություններ)
-
Եվ դա հնարավոր էր, որովհետև սկիզբը կլիներ
-
ընտանեկան անունը կամ ազգանունը փոխելը,
-
որովհետև Հնդկաստանում, ընտանեկան
անունների մեծ մասը կաստայի անունն է:
-
Այսպես ես որոշեցի փոխել իմ անունը:
-
Եվ հետո, ավելի ուշ, ես ինձ
նոր անուն տվեցի՝ Սատյարթի,
-
ինչը նշանակում է <ճշմարտություն փնտրող> :
-
(Ծափահարություններ)
-
Եվ դա սկիզբն էր իմ փոխակերպող զայրութի:
-
Ընկերնե՛ր, կարո՞ղ է ձեզանից մեկը ասել,
-
թե ինչով էի ես զբաղվում մինչև երեխաների
իրավունքների ակտիվիստ դառնալը:
-
Ո՞րևէ մեկը գիտի:
-
Ոչ:
-
Ես ինժեներ էի՝ էլեկտրիկ:
-
Եվ հետո ես սովորեցի՝ ինչպես է էներգիան՝
-
վառվող կրակի, ածուխի,
-
պալատներում նուկլեար պայթյունի,
-
մոլեգնող գետի հոսանքների,
-
կատաղի քամիների,
-
կարող է փոխակերպվել լույսի
և միլիոնավոր կյանքերի:
-
Նաև ես սովորեցի՝ ինչպես ամենից
չղեկավարվող էներգիայի տեսակը
-
կարող է օգտագործվել լավի համար և
հասարակությունը բարելավելու համար:
-
Ես դեռ կվերադարռնամ այն
պատմությանը, երբ ես բռնվեցի բանտում.
-
ես շատ ուրախ էի՝ տասնյակ երեխաների
ազատելով գերստրկությունից,
-
տալով նրանց իրենց ծնողներին:
-
Ես չեմ կարող նկարագրել իմ
ուրախությունը, երբ ես ազատում եմ երեխայի:
-
Ես այնքան երջանիկ էի:
-
Բայց երբ ես սպասում էի գնացքին իմ
հայրենի տուն՝ Դելհի, վերադառնալու համար,
-
ես տեսա ժամանող տասնյակ երեխաների,
-
նրանք թրաֆիքինգի էին
ենթարկվում մեկի կողմից:
-
Ես կանգնեցրեցի այդ մարդկանց:
-
Ես բողոքեցի ոստիկանությանը:
-
Այսպես ոստիկանը, ինձ օգնելու փոխարեն,
-
գցեց ինձ այդ փոքր խուցը ինչպես կենդանու:
-
Եվ դա զայրույթի գիշեր էր,
-
երբ ամենապայծառ և ամենամեծ
գաղափարնեից մեկը ծնվեց:
-
Ես մտածեցի՝ եթե ես անընդհատ
ազատեմ 10 երեխա և 50-ը ավելանան,
-
այդպես չի լինի:
-
Եվ ես հավատում եմ սպառողի ուժին,
-
և թույլ տվեք ասել, որ սա առաջին դեպքն էր,
-
երբ արշավը ստեղծվեց իմ կողմից
կամ աշխարհի որևէ վայրում,
-
կրթելու և ինֆորմացնելու սպառողներին
-
ստեղծել պահանջարկ երեխայի
աշխատանքից ազատ գորգեր:
-
Եվրոպայում և Ամերիկայում
մենք հաջողակ էինք:
-
Եվ դրա արդյունքում երեխաների
աշխատանքի նվազում տեղի ունեցավ
-
80 տոկոսով Հարավային Ասիայի երկրներում:
-
(Ծափահարություններ)
-
Ոչ միայն դա, բայց այս երբևէ առաջին
սպառողական ուժը կամ սպառողական արշավը
-
աճեց նաև այլ երկրներում և այլ ոլորտներում՝
-
հնարավոր է շոկոլադի, հնարավոր է հագուստի,
հնարավոր է կոշիկի. այն դառձավ ավելին:
-
իմ զայրույթը 11 տարեկանում,
-
երբ ես հասկացա, թե ինչքան կարևոր է
կրթությունը յուրաքանչյուր երեխայի համար,
-
իմ մոտ գաղափար ծագեց հավաքել օգտագործած
գրքերը և օգնել աղքատ երեխաներին:
-
Ես ստեղծեցի գրքի բանկ 11 տարեկանում:
-
Բայց ես կանգ չառա:
-
Ավելի ուշ, եղա հիմնադիրներից մեկը
-
աշխարհի միակ ամենամեծ քաղաքացիական
հասարակության արշավը կրթության համար,
-
ինչն է Գլոբալ Արշավ Կրթության համար:
-
Դա օգնեց փոխել կրթության հանդեպ
ամբողջ մտածելակերպը
-
բարեգործական ռեժիմից մարդու
իրավունքների ռեժիմին,
-
Եվ դա կոնկրետ օգնեց դպրոց
չհաճախող երեխաների թվի կրճատմանը
-
կես չափով վերջին 15 տարում:
-
(Ծափահարություններ)
-
Իմ զայրույթը 27 տարեկանում՝
-
ազատել այն աղջկան, ով պետք է
վաճառվեր հասրակած տանը,
-
ինձ միտք տվեց
-
ստեղծել ապստամբության և
ազատագրման նոր ռազմավարություն՝
-
ազատելով երեխաներին ստրկությունից:
-
Եվ ես հաջողակ և հպարտ եմ ասել,
որ մեկը կամ 10-ը կամ 20-ը չեն,
-
բայց իմ կոլեգաները և ես կարողացանք
ֆիզիկապես ազատագրել 83000 ստրուկ երեխա
-
և հանձնել նրանց իրենց
ընտանիքներին ու մայրերին:
-
(Ծափահարություններ)
-
Ես գիտեի՝ անհրաժեշտ էր
գլոբալ քաղաքականություն:
-
Մենք կազմակերպեցինք համաշխարհային
երթեր երեխաների աշխատելուն դեմ,
-
և դա նույնպես բերեց նոր
միջազգային կոնվենցիայի
-
պաշտպանելու ամենավատ
վիճակում գտնվող երեխաներին:
-
Եվ կոնկրետ արդյունքը եղավ այն, որ
աշխատող երեխաների թիվը գլոբալ կերպով
-
նվազեց մեկ երրորդ չափով վերջին 15 տարում:
-
(Ծափահարություններ)
-
Այսպես, ամեն դեպքում,
-
դա սկսեց զայրույթից,
-
վերածվեց գաղափարի
-
և գործողության:
-
Այսպես զայրույթ, հետո ի՞նչ:
-
Գաղափար և....
-
Հանդիսատես: <Գործողություն>:
-
Քայլաշ Սատյարթի: Զայրույթ, գաղափար,
գործողություն: Ինչը ես փորձեցի անել:
-
Զայրույթը ուժ է, զայրույթը էներգիա է,
-
և բնության օրենքն է, որ էներգիան
-
երբեք չի կարող ստեղծվել և վերանալ,
երբեք չի կարող ոչնչացվել:
-
Այպես ինչո՞ւ զայրույթի էներգիան
չի կարող վերածվել և փոխակերպվել
-
ստեղծելու ավելի լավ ու գեղեցիկ աշխարհ,
ավելի արդար և հավասարակշռված աշխարհ:
-
Զայրույթը ձեզանից յուրաքանչյուրի մեջ է.
-
և ես գաղտնիք կբացեմ մի քանի վայրկյանում.
-
եթե մենք սահմանափակվում ենք
էգոյի նեղ սահմաններում
-
և եսասիրության շրջանակներում,
-
ապա զայրույթը կվերածվի ատելության,
բռնության, վրեժի, կործանման:
-
Բայց եթե մենք կարողանանք
քանդել այդ սահմանները,
-
ապա այդ նույն զայրույթը
կարող է վերածվել հզոր ուժի:
-
Մենք կարող ենք կոտրել սահմանները՝
օգտագործելով մեզ բնորոշ կարեկցանքը
-
և միանալ աշխարհին կարեկցանքի միջոցով
այս աշխարհը լավը դարձնելու համար:
-
Նույն զայրույթը կարող է փոխակերպվել դրան:
-
Այսպես, սիրելի քույրեր և եղբայրներ,
կրկին, որպես Նոբելյան մրցանակակիր՝
-
ես կոչ եմ անում ձեզ զայրանալ:
-
Ես կոչ եմ անում ձեզ զայրանալ:
-
Եվ մեզանից ամենազայրացածը
-
նա է, ով կարող է փոխակերպել իր
զայրույթը գաղափարի և գործողության:
-
Շատ շնորհակալություն:
-
(Ծափահարություններ)
-
Քրիս Անդերսոն. Տարիներ շարունակ
Դուք ներշնչանք եք ուրիշների համար:
-
Ո՞վ և ի՞նչն է Ձեզ ոգեշնչում և ինչո՞ւ:
-
ՔՍ. Լավ հարց էր:
-
Քրիս, թույլ տվեք ասել,
և դա է ճշմարտությունը,
-
ամեն անգամ, երբ ես ազատում եմ երեխայի,
-
երեխայի, ով կորցրել է իր հավատը,
որ երբևէ կգտնի իր մորը,
-
ազատության առաջին ժպիտը,
-
և մորը, ով կորցրել է ամբողջ հավատը,
-
որ իր որդին կամ աղջիկը
կվերադառնան և կնստեն իր գրկում,
-
նրանք դառնում են այնքան զգացմունքային
-
և առաջին երջանկության արցունքը,
երբ իջնում է նրա այտից,
-
ես տեսնում եմ Աստծո հայացքը դրանում.
դա է իմ մեծագույն ոգեշնչումը:
-
Եվ այնքան բախտավոր եմ, որ ոչ մեկ անգամ,
ինչպես նշեցի, բայց հազարավոր անգամներ
-
ես հնարավորթյուն ունեցա տեսնել
իմ Աստծոն այդ երեխաների դեմքերում
-
և նրանք եմ իմ մեծագույն ոգեշնչումը:
-
Շնորհակալություն:
-
(Ծափահարություններ)