1 00:00:01,111 --> 00:00:06,451 Այսօր ես պատրաստվում եմ խոսել զայրույթի մասին: 2 00:00:06,542 --> 00:00:06,792 Երբ ես 11 տարեկան էի, 3 00:00:11,130 --> 00:00:14,462 այն, որ ընկերներիցս որոշները լքում էին դպրոցը, 4 00:00:14,462 --> 00:00:18,684 քանի որ նրանց ծնողները չէին կարող իրենց դասագրքեր թույլ տալ, 5 00:00:18,684 --> 00:00:21,186 ինձ զայրացրեց: 6 00:00:23,316 --> 00:00:26,068 Երբ ես 27 էի, 7 00:00:26,068 --> 00:00:31,280 մի հուսահատ ստրուկ հոր կացությունը լսելը, 8 00:00:31,280 --> 00:00:36,292 ում աղջիկը պետք է վաճառվեր հասարակած տանը, 9 00:00:36,302 --> 00:00:38,683 ինձ զայրացրեց: 10 00:00:40,423 --> 00:00:42,763 50 տարեկանում 11 00:00:42,763 --> 00:00:47,586 փողոցում՝ արյան լողավազանում պառկելը, 12 00:00:47,586 --> 00:00:50,532 սեփական տղայիս հետ միասին, 13 00:00:50,532 --> 00:00:52,999 ինձ զայրացրեց: 14 00:00:55,299 --> 00:01:00,484 Սիրելի ընկերնե՛ր, դարեր շարունակ մեզ սովորեցնում էին, որ զայրույթը վատն է: 15 00:01:01,274 --> 00:01:03,486 Մեր ծնողները, ուսուցիչները, քահանաները -- 16 00:01:03,486 --> 00:01:09,371 բոլորը մեզ սովորեցրել են՝ ինչպես կառավարել և ճնշել մեր զայրույթը: 17 00:01:12,241 --> 00:01:14,146 Բայց ես հարցրեցի ինչո՞ւ: 18 00:01:15,596 --> 00:01:20,513 Ինչո՞ւ չենք կարող փոխարկել մեր զայրույթը հասարակության ավելի մեծ բարիքի համար: 19 00:01:20,513 --> 00:01:22,109 Ինչո՞ւ չենք կարող օգտագործել զայրույթը 20 00:01:22,109 --> 00:01:25,615 աշխարհում չարիքը վիճարկելու և փոխելու համար: 21 00:01:29,705 --> 00:01:32,176 Հենց դա ես փորձեցի անել: 22 00:01:34,036 --> 00:01:35,847 Ընկերնե՛ր, 23 00:01:37,367 --> 00:01:43,370 ամենապայծառ գաղափարներից շատերը իմ միտք եկան զայրույթից: 24 00:01:43,814 --> 00:01:53,514 Ինչպես երբ ես 35 էի և փակված էի փոքրիկ բանտում: 25 00:01:54,564 --> 00:01:57,067 Ամբողջ գիշեր ես զայրացած էի: 26 00:01:57,957 --> 00:02:01,017 Բայց դա ծնեց մի նոր գաղափար: 27 00:02:01,017 --> 00:02:04,176 Բայց ես դրան կվերադառնամ ավելի ուշ: 28 00:02:04,176 --> 00:02:11,041 Թույլ տվեք սկսել մի պատմությունից, թե ինչպես իմ անունը ստացա: 29 00:02:13,481 --> 00:02:17,622 Մանկությունից ես եղել եմ Մահաթմա Գանդիի մեծ երկրպագուն: 30 00:02:19,032 --> 00:02:24,321 Գանդին պայքարում էր ու ղեկավարում Հնդկաստանի ազատագրական շարժումը; 31 00:02:25,261 --> 00:02:27,299 Բայց ամենակարևորը 32 00:02:27,299 --> 00:02:34,034 նա մեզ սովորեցրեց՝ ինչպես վարվել առավել խոցելի խմբերի հետ, 33 00:02:34,034 --> 00:02:38,305 առավել զրկված մարդկանց հետ. արժանապատվությամբ և հարգանքով: 34 00:02:39,595 --> 00:02:44,562 Եվ այսպես, երբ Հնդկաստանը տոնում էր 35 00:02:44,562 --> 00:02:47,829 Մահաթմա Գանդիի ծննդյան հարյուրամյակը 1969-ին, 36 00:02:47,829 --> 00:02:50,117 ես 15 էի այդ ժամանակ, 37 00:02:50,117 --> 00:02:52,474 մի միտք ծագեց իմ մտքում: 38 00:02:53,774 --> 00:02:57,244 Ինչո՞ւ չենք կարող այն ուրիշ ձև տոնել: 39 00:02:57,244 --> 00:03:02,672 Ես գիտեի, ինչպես շատերտ միգուցե գիտեք, 40 00:03:02,672 --> 00:03:10,665 որ Հնդկաստանում մեծ քանակությամբ մարդիկ ծնվում են կաստաների ցածր սեգմենտում: 41 00:03:12,185 --> 00:03:15,324 Եվ նրանք կոչվում են անձեռնմխելիներ: 42 00:03:15,324 --> 00:03:16,656 Սրանք այն մարդիկ են.. 43 00:03:16,656 --> 00:03:21,066 մոռացեք նրանց տաճարներ մուտք գործելու հնարավորության մասին, 44 00:03:21,066 --> 00:03:28,250 նրանք նույնիսկ չեն կարող մտնել բարձր կաստաների մարդկանց տներն ու խանութները: 45 00:03:28,250 --> 00:03:33,564 Այսպես, ես շատ տպավորված էի իմ քաղաքի լիդերներով, 46 00:03:33,564 --> 00:03:38,102 ովքեր դեմ էին կաստայական համակարգին ու անձեռնմխելիությանը 47 00:03:38,102 --> 00:03:40,274 և խոսում էին Գանդիի գաղափարների մասին: 48 00:03:41,774 --> 00:03:44,944 Սրանից ոգեշնչված, ես մտածեցի, որ կարելի է օրինակ ծառայել՝ 49 00:03:44,944 --> 00:03:51,389 այդ մարդկանց հրավիրելով ճաշի, որը պատրաստված և մատուցված էր 50 00:03:51,389 --> 00:03:54,619 անձեռնմխելիների համայնքով: 51 00:03:54,619 --> 00:03:59,551 Ես գնացի որոշ ցածր կաստաների՝ այսպես կոչված անձեռնմխելի մարդկանց մոտ, 52 00:04:01,421 --> 00:04:05,807 փորձեցի համոզել նրանց, բայց դա նրանց համար անընդունելի էր: 53 00:04:05,807 --> 00:04:09,760 Նրանք ասացին ինձ. <Ո՛չ, ո՛չ: Դա հնարավոր չէ: Դա երբեք չի եղել>: 54 00:04:11,070 --> 00:04:12,784 Ես ասացի.<Նայեք այս լիդերներին, 55 00:04:12,784 --> 00:04:15,221 նրանք հոյակապ են, նրանք դեմ են անձեռնմխելիությանը: 56 00:04:15,221 --> 00:04:17,911 Նրանք կգան: Եթե ոչ ոք չգա, կարող ենք օրինակ ծառայել>: 57 00:04:20,891 --> 00:04:26,751 Այս մարդիկ կարծեցին, թե ես շատ միամիտ եմ: 58 00:04:28,161 --> 00:04:30,651 Ի վերջո նրանք համոզվեցին: 59 00:04:30,651 --> 00:04:36,352 Ընկերներս և ես վերցրեցինք մեր հեծանիվները և հրավիրեցինք քաղաքական լիդերներին: 60 00:04:37,982 --> 00:04:41,126 Եվ ես այնքան ոգևորված էի, ավելի ճիշտ, հզորացած՝ 61 00:04:41,126 --> 00:04:45,722 տեսնելով, թե ինչպես է նրանցից յուրաքանչյուրը համաձայնվում: 62 00:04:47,192 --> 00:04:50,083 Ես մտածեցի. <Հրաշալի միտք: Մենք կարող ենք օրինակ սահմանել: 63 00:04:50,083 --> 00:04:53,711 Մենք կարող ենք փոփոխություն մտցնել հասարակությունում:> 64 00:04:55,451 --> 00:04:57,004 Ահա եկավ օրը: 65 00:04:57,724 --> 00:05:03,467 Այդ բոլոր անձեռնմխելիները՝ երեք կին և երկու տղամարդ, 66 00:05:03,467 --> 00:05:06,816 համաձայնվեցին գալ: 67 00:05:07,436 --> 00:05:13,075 Ես կարող եմ հիշել, որ նրանք հագել էին իրենց լավագույն շորերը: 68 00:05:14,475 --> 00:05:16,740 Նրանք բերել էին նոր պարագաներ: 69 00:05:18,000 --> 00:05:20,339 Նրանք հարյուրավոր անգամներ լոգանք էին ընդունել, 70 00:05:20,339 --> 00:05:23,300 որովհետև դա նրանց համար անհավատալի էր: 71 00:05:23,300 --> 00:05:25,944 Դա փոփոխության պահն էր: 72 00:05:27,254 --> 00:05:29,702 Նրանք հավաքվեցին: Ուտելիքը պատրաստվեց: 73 00:05:30,402 --> 00:05:33,000 Ժամը 7-ն էր: 74 00:05:33,000 --> 00:05:35,876 Մինչև 8-ը մենք դեռ սպասում էինք, 75 00:05:35,876 --> 00:05:40,857 որովհետև դա ոչ այնքան հազվադեպ երևույթ է, երբ լիդերները ուշանում են 76 00:05:40,857 --> 00:05:42,539 մեկ ժամ կամ ավել: 77 00:05:43,239 --> 00:05:49,922 Այսպես 8-ից հետո մենք վերցրեցինք մեր հեծանիվները և գնացինք այդ լիդերները տները, 78 00:05:49,922 --> 00:05:52,278 որպեսզի հիշեցնենք նրանց: 79 00:05:54,248 --> 00:05:58,945 Լիդերներից մեկի կինը ինձ ասաց. 80 00:05:58,945 --> 00:06:03,960 <Կներեք, նա գլխացավ ունի, երևի չկարողանա գալ>: 81 00:06:03,960 --> 00:06:06,037 Ես գնացի մեկ այլ լիդերի մոտ 82 00:06:06,037 --> 00:06:10,097 և նրա կինը ասաց ինձ.<Լավ, Դուք գնացեք, նա անպայման կմիանա Ձեզ>: 83 00:06:11,357 --> 00:06:15,469 Այսպես ես մտածեցի, որ ճաշկերույթը տեղի կունենա, 84 00:06:15,469 --> 00:06:19,952 չնայած ոչ այդքան մեծ մասշտաբով: 85 00:06:21,352 --> 00:06:27,319 Ես ետ գնացի անցկացման վայրը, որը նորակառույց Մահատմա Գանդիի Այգին էր: 86 00:06:28,559 --> 00:06:30,053 Ժամը 10-ն էր: 87 00:06:31,483 --> 00:06:34,822 Լիդերներից ոչ ոք չեկավ: 88 00:06:36,132 --> 00:06:38,835 Դա ինձ զայրացրեց: 89 00:06:40,275 --> 00:06:46,679 Ես կանգնած էր հենված Մահատմա Գանդիի արձանին: 90 00:06:49,839 --> 00:06:54,310 Ես էմոցիոնալապես դատարկված էի, ավելի շուտ, սպառված: 91 00:06:56,890 --> 00:07:02,375 Հետո ես նստեցի այնտեղ, որտեղ ուտելիքն էր դրված: 92 00:07:05,695 --> 00:07:07,785 Ես պահեցի իմ զգացմունքները: 93 00:07:07,785 --> 00:07:12,279 Բայց հետո, երբ ես փորձեցի առաջին կտորը, 94 00:07:12,279 --> 00:07:15,210 ես արտասվեցի: 95 00:07:15,210 --> 00:07:20,149 Եվ հանկարծ ես զգացի իմ ուսին մի ձեռք զգացի: 96 00:07:20,149 --> 00:07:26,047 Եվ դա ապաքինող, մայրական հպում էր անձեռնմխելի կնոջ: 97 00:07:26,047 --> 00:07:30,278 Եվ նա ասաց ինձ. < Քայլաշ, ինչո՞ւ ես արտասվում: 98 00:07:31,598 --> 00:07:34,011 Դու արեցիր քո չափաբաժինը: 99 00:07:34,011 --> 00:07:37,136 Դու կերար անձեռնմխելիների կողմից պատրաստված ուտելիքը, 100 00:07:37,136 --> 00:07:40,127 ինչը մեր հիշողության մեջ երբեք տեղի չէր ունեցել>: 101 00:07:41,207 --> 00:07:45,789 Նա ասաց.<Դու հաղթեցիր այսօր>: 102 00:07:45,789 --> 00:07:50,759 Եվ, ընկերներ, նա ճիշտ էր: 103 00:07:52,059 --> 00:07:55,789 Ես վերադարձա տուն, կեսգիշերից քիչ ուշ, 104 00:07:55,789 --> 00:08:00,363 և ապշած էի տեսնել, որ մի քանի բարձր կաստաների տարեց մարդիկ 105 00:08:00,363 --> 00:08:02,517 նստած էին իմ բակում: 106 00:08:02,517 --> 00:08:05,613 Ես տեսա իմ մորը և տարեց կանանց արտասվելիս 107 00:08:05,613 --> 00:08:10,071 և նրանք աղերսում էին այդ տարեց մարդկանց, 108 00:08:10,071 --> 00:08:13,005 որովհետև նրանք սպառնում էին կաստայից հեռացնել ողջ ընտանիքիս: 109 00:08:14,345 --> 00:08:19,477 Եվ գիտե՞ք, ընտանիքի կաստայից հեռացումը ամենամեծ սոցիալական պատիժն է, 110 00:08:19,477 --> 00:08:22,031 որը կարելի է մտածել: 111 00:08:23,981 --> 00:08:28,821 Մի կերպ նրանք համաձայնվեցին պատժել միայն ինձ, և պատիժն էր մաքրումը: 112 00:08:28,821 --> 00:08:33,336 Դա նշանակում էր, որ ես պետք է գնայի 600 մղոն իմ հայրենի քաղաքից 113 00:08:33,336 --> 00:08:37,267 դեպի Գանգես գետը քաշելու սուրբ անկումը: 114 00:08:37,267 --> 00:08:41,691 Եվ դրանից հետո ես պետք է կազմակերպեի խնջույք քահանաների՝ 101 քահանայի համար, 115 00:08:41,691 --> 00:08:45,239 լվանայի նրանց ոտքերը և խմեի այդ ջուրը: 116 00:08:46,529 --> 00:08:49,528 Դա բացարձակ անհեթեթություն էր, 117 00:08:49,528 --> 00:08:52,417 և ես հրաժարվեցի ընդունել այդ պատիժը: 118 00:08:53,267 --> 00:08:55,397 Ինչպե՞ս նրանք ինձ պատժեցին: 119 00:08:55,397 --> 00:09:01,194 Ինձ արգելեցին մտնել իմ սեփական խոհանոց և իմ սեփական ճաշասենյակ, 120 00:09:01,194 --> 00:09:04,246 իմ պարագաները առանձին էին: 121 00:09:04,246 --> 00:09:09,300 Բայց այն գիշեր, երբ ես զայրացած էի նրանք ցանկանում էին ինձ կաստայից հեռացնել: 122 00:09:10,600 --> 00:09:14,633 Բայց ես որոշեցի կաստայից հեռացնել ամբողջ կաստայական համակարգը: 123 00:09:15,503 --> 00:09:20,228 (Ծափահարություններ) 124 00:09:20,988 --> 00:09:26,003 Եվ դա հնարավոր էր, որովհետև սկիզբը կլիներ 125 00:09:26,003 --> 00:09:28,119 ընտանեկան անունը կամ ազգանունը փոխելը, 126 00:09:28,119 --> 00:09:31,784 որովհետև Հնդկաստանում, ընտանեկան անունների մեծ մասը կաստայի անունն է: 127 00:09:31,784 --> 00:09:34,306 Այսպես ես որոշեցի փոխել իմ անունը: 128 00:09:34,306 --> 00:09:40,810 Եվ հետո, ավելի ուշ, ես ինձ նոր անուն տվեցի՝ Սատյարթի, 129 00:09:40,810 --> 00:09:43,776 ինչը նշանակում է <ճշմարտություն փնտրող> : 130 00:09:45,216 --> 00:09:49,248 (Ծափահարություններ) 131 00:09:49,248 --> 00:09:52,585 Եվ դա սկիզբն էր իմ փոխակերպող զայրութի: 132 00:09:54,095 --> 00:09:56,704 Ընկերնե՛ր, կարո՞ղ է ձեզանից մեկը ասել, 133 00:09:56,704 --> 00:10:01,530 թե ինչով էի ես զբաղվում մինչև երեխաների իրավունքների ակտիվիստ դառնալը: 134 00:10:02,410 --> 00:10:03,788 Ո՞րևէ մեկը գիտի: 135 00:10:04,898 --> 00:10:06,169 Ոչ: 136 00:10:06,169 --> 00:10:12,558 Ես ինժեներ էի՝ էլեկտրիկ: 137 00:10:12,558 --> 00:10:17,662 Եվ հետո ես սովորեցի՝ ինչպես է էներգիան՝ 138 00:10:17,662 --> 00:10:22,146 վառվող կրակի, ածուխի, 139 00:10:22,146 --> 00:10:26,250 պալատներում նուկլեար պայթյունի, 140 00:10:26,250 --> 00:10:29,442 մոլեգնող գետի հոսանքների, 141 00:10:29,442 --> 00:10:33,066 կատաղի քամիների, 142 00:10:33,066 --> 00:10:38,083 կարող է փոխակերպվել լույսի և միլիոնավոր կյանքերի: 143 00:10:38,963 --> 00:10:43,495 Նաև ես սովորեցի՝ ինչպես ամենից չղեկավարվող էներգիայի տեսակը 144 00:10:43,495 --> 00:10:47,970 կարող է օգտագործվել լավի համար և հասարակությունը բարելավելու համար: 145 00:10:52,925 --> 00:10:59,692 Ես դեռ կվերադարռնամ այն պատմությանը, երբ ես բռնվեցի բանտում. 146 00:10:59,692 --> 00:11:03,919 ես շատ ուրախ էի՝ տասնյակ երեխաների ազատելով գերստրկությունից, 147 00:11:03,919 --> 00:11:06,890 տալով նրանց իրենց ծնողներին: 148 00:11:06,890 --> 00:11:10,078 Ես չեմ կարող նկարագրել իմ ուրախությունը, երբ ես ազատում եմ երեխայի: 149 00:11:11,238 --> 00:11:12,428 Ես այնքան երջանիկ էի: 150 00:11:13,458 --> 00:11:19,021 Բայց երբ ես սպասում էի գնացքին իմ հայրենի տուն՝ Դելհի, վերադառնալու համար, 151 00:11:19,021 --> 00:11:22,264 ես տեսա ժամանող տասնյակ երեխաների, 152 00:11:22,264 --> 00:11:25,562 նրանք թրաֆիքինգի էին ենթարկվում մեկի կողմից: 153 00:11:25,562 --> 00:11:28,415 Ես կանգնեցրեցի այդ մարդկանց: 154 00:11:28,415 --> 00:11:30,517 Ես բողոքեցի ոստիկանությանը: 155 00:11:30,517 --> 00:11:35,071 Այսպես ոստիկանը, ինձ օգնելու փոխարեն, 156 00:11:35,071 --> 00:11:40,773 գցեց ինձ այդ փոքր խուցը ինչպես կենդանու: 157 00:11:41,573 --> 00:11:43,121 Եվ դա զայրույթի գիշեր էր, 158 00:11:43,121 --> 00:11:46,972 երբ ամենապայծառ և ամենամեծ գաղափարնեից մեկը ծնվեց: 159 00:11:47,632 --> 00:11:53,100 Ես մտածեցի՝ եթե ես անընդհատ ազատեմ 10 երեխա և 50-ը ավելանան, 160 00:11:53,100 --> 00:11:54,560 այդպես չի լինի: 161 00:11:54,560 --> 00:11:57,368 Եվ ես հավատում եմ սպառողի ուժին, 162 00:11:57,368 --> 00:12:00,852 և թույլ տվեք ասել, որ սա առաջին դեպքն էր, 163 00:12:00,852 --> 00:12:05,968 երբ արշավը ստեղծվեց իմ կողմից կամ աշխարհի որևէ վայրում, 164 00:12:05,968 --> 00:12:10,041 կրթելու և ինֆորմացնելու սպառողներին 165 00:12:10,041 --> 00:12:14,501 ստեղծել պահանջարկ երեխայի աշխատանքից ազատ գորգեր: 166 00:12:15,691 --> 00:12:19,083 Եվրոպայում և Ամերիկայում մենք հաջողակ էինք: 167 00:12:19,083 --> 00:12:23,768 Եվ դրա արդյունքում երեխաների աշխատանքի նվազում տեղի ունեցավ 168 00:12:23,768 --> 00:12:27,024 80 տոկոսով Հարավային Ասիայի երկրներում: 169 00:12:27,024 --> 00:12:30,406 (Ծափահարություններ) 170 00:12:32,736 --> 00:12:39,397 Ոչ միայն դա, բայց այս երբևէ առաջին սպառողական ուժը կամ սպառողական արշավը 171 00:12:39,397 --> 00:12:43,505 աճեց նաև այլ երկրներում և այլ ոլորտներում՝ 172 00:12:43,505 --> 00:12:48,931 հնարավոր է շոկոլադի, հնարավոր է հագուստի, հնարավոր է կոշիկի. այն դառձավ ավելին: 173 00:12:51,271 --> 00:12:52,823 իմ զայրույթը 11 տարեկանում, 174 00:12:52,823 --> 00:12:58,176 երբ ես հասկացա, թե ինչքան կարևոր է կրթությունը յուրաքանչյուր երեխայի համար, 175 00:12:58,176 --> 00:13:05,821 իմ մոտ գաղափար ծագեց հավաքել օգտագործած գրքերը և օգնել աղքատ երեխաներին: 176 00:13:05,821 --> 00:13:09,270 Ես ստեղծեցի գրքի բանկ 11 տարեկանում: 177 00:13:10,570 --> 00:13:11,813 Բայց ես կանգ չառա: 178 00:13:11,813 --> 00:13:14,046 Ավելի ուշ, եղա հիմնադիրներից մեկը 179 00:13:14,046 --> 00:13:18,580 աշխարհի միակ ամենամեծ քաղաքացիական հասարակության արշավը կրթության համար, 180 00:13:18,580 --> 00:13:21,571 ինչն է Գլոբալ Արշավ Կրթության համար: 181 00:13:22,221 --> 00:13:26,866 Դա օգնեց փոխել կրթության հանդեպ ամբողջ մտածելակերպը 182 00:13:26,866 --> 00:13:29,257 բարեգործական ռեժիմից մարդու իրավունքների ռեժիմին, 183 00:13:29,257 --> 00:13:34,026 Եվ դա կոնկրետ օգնեց դպրոց չհաճախող երեխաների թվի կրճատմանը 184 00:13:34,026 --> 00:13:37,614 կես չափով վերջին 15 տարում: 185 00:13:37,614 --> 00:13:41,693 (Ծափահարություններ) 186 00:13:43,753 --> 00:13:46,867 Իմ զայրույթը 27 տարեկանում՝ 187 00:13:46,867 --> 00:13:52,235 ազատել այն աղջկան, ով պետք է վաճառվեր հասրակած տանը, 188 00:13:52,235 --> 00:13:57,018 ինձ միտք տվեց 189 00:13:57,018 --> 00:14:01,271 ստեղծել ապստամբության և ազատագրման նոր ռազմավարություն՝ 190 00:14:01,271 --> 00:14:04,188 ազատելով երեխաներին ստրկությունից: 191 00:14:04,758 --> 00:14:10,614 Եվ ես հաջողակ և հպարտ եմ ասել, որ մեկը կամ 10-ը կամ 20-ը չեն, 192 00:14:10,614 --> 00:14:16,957 բայց իմ կոլեգաները և ես կարողացանք ֆիզիկապես ազատագրել 83000 ստրուկ երեխա 193 00:14:16,962 --> 00:14:20,093 և հանձնել նրանց իրենց ընտանիքներին ու մայրերին: 194 00:14:20,093 --> 00:14:23,452 (Ծափահարություններ) 195 00:14:25,692 --> 00:14:27,979 Ես գիտեի՝ անհրաժեշտ էր գլոբալ քաղաքականություն: 196 00:14:27,979 --> 00:14:31,011 Մենք կազմակերպեցինք համաշխարհային երթեր երեխաների աշխատելուն դեմ, 197 00:14:31,011 --> 00:14:37,073 և դա նույնպես բերեց նոր միջազգային կոնվենցիայի 198 00:14:37,073 --> 00:14:41,172 պաշտպանելու ամենավատ վիճակում գտնվող երեխաներին: 199 00:14:42,262 --> 00:14:46,351 Եվ կոնկրետ արդյունքը եղավ այն, որ աշխատող երեխաների թիվը գլոբալ կերպով 200 00:14:46,351 --> 00:14:51,891 նվազեց մեկ երրորդ չափով վերջին 15 տարում: 201 00:14:51,891 --> 00:14:56,311 (Ծափահարություններ) 202 00:14:56,311 --> 00:14:59,721 Այսպես, ամեն դեպքում, 203 00:14:59,721 --> 00:15:03,510 դա սկսեց զայրույթից, 204 00:15:03,510 --> 00:15:06,159 վերածվեց գաղափարի 205 00:15:06,159 --> 00:15:09,565 և գործողության: 206 00:15:09,565 --> 00:15:12,441 Այսպես զայրույթ, հետո ի՞նչ: 207 00:15:12,441 --> 00:15:14,920 Գաղափար և.... 208 00:15:14,920 --> 00:15:16,278 Հանդիսատես: <Գործողություն>: 209 00:15:16,278 --> 00:15:20,835 Քայլաշ Սատյարթի: Զայրույթ, գաղափար, գործողություն: Ինչը ես փորձեցի անել: 210 00:15:22,254 --> 00:15:24,751 Զայրույթը ուժ է, զայրույթը էներգիա է, 211 00:15:24,751 --> 00:15:27,552 և բնության օրենքն է, որ էներգիան 212 00:15:27,552 --> 00:15:32,795 երբեք չի կարող ստեղծվել և վերանալ, երբեք չի կարող ոչնչացվել: 213 00:15:32,795 --> 00:15:39,685 Այպես ինչո՞ւ զայրույթի էներգիան չի կարող վերածվել և փոխակերպվել 214 00:15:39,685 --> 00:15:44,221 ստեղծելու ավելի լավ ու գեղեցիկ աշխարհ, ավելի արդար և հավասարակշռված աշխարհ: 215 00:15:44,861 --> 00:15:47,341 Զայրույթը ձեզանից յուրաքանչյուրի մեջ է. 216 00:15:47,341 --> 00:15:53,241 և ես գաղտնիք կբացեմ մի քանի վայրկյանում. 217 00:15:53,241 --> 00:16:00,795 եթե մենք սահմանափակվում ենք էգոյի նեղ սահմաններում 218 00:16:00,795 --> 00:16:05,225 և եսասիրության շրջանակներում, 219 00:16:05,225 --> 00:16:12,709 ապա զայրույթը կվերածվի ատելության, բռնության, վրեժի, կործանման: 220 00:16:13,539 --> 00:16:16,595 Բայց եթե մենք կարողանանք քանդել այդ սահմանները, 221 00:16:16,595 --> 00:16:22,481 ապա այդ նույն զայրույթը կարող է վերածվել հզոր ուժի: 222 00:16:22,481 --> 00:16:26,828 Մենք կարող ենք կոտրել սահմանները՝ օգտագործելով մեզ բնորոշ կարեկցանքը 223 00:16:26,828 --> 00:16:30,678 և միանալ աշխարհին կարեկցանքի միջոցով այս աշխարհը լավը դարձնելու համար: 224 00:16:30,678 --> 00:16:34,351 Նույն զայրույթը կարող է փոխակերպվել դրան: 225 00:16:34,351 --> 00:16:38,936 Այսպես, սիրելի քույրեր և եղբայրներ, կրկին, որպես Նոբելյան մրցանակակիր՝ 226 00:16:39,956 --> 00:16:42,711 ես կոչ եմ անում ձեզ զայրանալ: 227 00:16:43,841 --> 00:16:46,983 Ես կոչ եմ անում ձեզ զայրանալ: 228 00:16:48,003 --> 00:16:52,299 Եվ մեզանից ամենազայրացածը 229 00:16:52,299 --> 00:16:59,510 նա է, ով կարող է փոխակերպել իր զայրույթը գաղափարի և գործողության: 230 00:17:00,440 --> 00:17:02,275 Շատ շնորհակալություն: 231 00:17:02,275 --> 00:17:06,245 (Ծափահարություններ) 232 00:17:15,115 --> 00:17:18,924 Քրիս Անդերսոն. Տարիներ շարունակ Դուք ներշնչանք եք ուրիշների համար: 233 00:17:18,924 --> 00:17:22,109 Ո՞վ և ի՞նչն է Ձեզ ոգեշնչում և ինչո՞ւ: 234 00:17:22,629 --> 00:17:24,341 ՔՍ. Լավ հարց էր: 235 00:17:24,341 --> 00:17:28,335 Քրիս, թույլ տվեք ասել, և դա է ճշմարտությունը, 236 00:17:28,335 --> 00:17:32,849 ամեն անգամ, երբ ես ազատում եմ երեխայի, 237 00:17:32,849 --> 00:17:37,028 երեխայի, ով կորցրել է իր հավատը, որ երբևէ կգտնի իր մորը, 238 00:17:37,028 --> 00:17:41,335 ազատության առաջին ժպիտը, 239 00:17:41,335 --> 00:17:43,890 և մորը, ով կորցրել է ամբողջ հավատը, 240 00:17:43,890 --> 00:17:50,501 որ իր որդին կամ աղջիկը կվերադառնան և կնստեն իր գրկում, 241 00:17:50,501 --> 00:17:52,656 նրանք դառնում են այնքան զգացմունքային 242 00:17:52,656 --> 00:17:57,809 և առաջին երջանկության արցունքը, երբ իջնում է նրա այտից, 243 00:17:57,809 --> 00:18:01,154 ես տեսնում եմ Աստծո հայացքը դրանում. դա է իմ մեծագույն ոգեշնչումը: 244 00:18:01,154 --> 00:18:06,032 Եվ այնքան բախտավոր եմ, որ ոչ մեկ անգամ, ինչպես նշեցի, բայց հազարավոր անգամներ 245 00:18:06,032 --> 00:18:09,628 ես հնարավորթյուն ունեցա տեսնել իմ Աստծոն այդ երեխաների դեմքերում 246 00:18:09,628 --> 00:18:11,640 և նրանք եմ իմ մեծագույն ոգեշնչումը: 247 00:18:11,640 --> 00:18:13,652 Շնորհակալություն: 248 00:18:13,652 --> 00:18:15,665 (Ծափահարություններ)