Այսօր ես պատրաստվում եմ խոսել զայրույթի մասին: Երբ ես 11 տարեկան էի, այն, որ ընկերներիցս որոշները լքում էին դպրոցը, քանի որ նրանց ծնողները չէին կարող իրենց դասագրքեր թույլ տալ, ինձ զայրացրեց: Երբ ես 27 էի, մի հուսահատ ստրուկ հոր կացությունը լսելը, ում աղջիկը պետք է վաճառվեր հասարակած տանը, ինձ զայրացրեց: 50 տարեկանում փողոցում՝ արյան լողավազանում պառկելը, սեփական տղայիս հետ միասին, ինձ զայրացրեց: Սիրելի ընկերնե՛ր, դարեր շարունակ մեզ սովորեցնում էին, որ զայրույթը վատն է: Մեր ծնողները, ուսուցիչները, քահանաները -- բոլորը մեզ սովորեցրել են՝ ինչպես կառավարել և ճնշել մեր զայրույթը: Բայց ես հարցրեցի ինչո՞ւ: Ինչո՞ւ չենք կարող փոխարկել մեր զայրույթը հասարակության ավելի մեծ բարիքի համար: Ինչո՞ւ չենք կարող օգտագործել զայրույթը աշխարհում չարիքը վիճարկելու և փոխելու համար: Հենց դա ես փորձեցի անել: Ընկերնե՛ր, ամենապայծառ գաղափարներից շատերը իմ միտք եկան զայրույթից: Ինչպես երբ ես 35 էի և փակված էի փոքրիկ բանտում: Ամբողջ գիշեր ես զայրացած էի: Բայց դա ծնեց մի նոր գաղափար: Բայց ես դրան կվերադառնամ ավելի ուշ: Թույլ տվեք սկսել մի պատմությունից, թե ինչպես իմ անունը ստացա: Մանկությունից ես եղել եմ Մահաթմա Գանդիի մեծ երկրպագուն: Գանդին պայքարում էր ու ղեկավարում Հնդկաստանի ազատագրական շարժումը; Բայց ամենակարևորը նա մեզ սովորեցրեց՝ ինչպես վարվել առավել խոցելի խմբերի հետ, առավել զրկված մարդկանց հետ. արժանապատվությամբ և հարգանքով: Եվ այսպես, երբ Հնդկաստանը տոնում էր Մահաթմա Գանդիի ծննդյան հարյուրամյակը 1969-ին, ես 15 էի այդ ժամանակ, մի միտք ծագեց իմ մտքում: Ինչո՞ւ չենք կարող այն ուրիշ ձև տոնել: Ես գիտեի, ինչպես շատերտ միգուցե գիտեք, որ Հնդկաստանում մեծ քանակությամբ մարդիկ ծնվում են կաստաների ցածր սեգմենտում: Եվ նրանք կոչվում են անձեռնմխելիներ: Սրանք այն մարդիկ են.. մոռացեք նրանց տաճարներ մուտք գործելու հնարավորության մասին, նրանք նույնիսկ չեն կարող մտնել բարձր կաստաների մարդկանց տներն ու խանութները: Այսպես, ես շատ տպավորված էի իմ քաղաքի լիդերներով, ովքեր դեմ էին կաստայական համակարգին ու անձեռնմխելիությանը և խոսում էին Գանդիի գաղափարների մասին: Սրանից ոգեշնչված, ես մտածեցի, որ կարելի է օրինակ ծառայել՝ այդ մարդկանց հրավիրելով ճաշի, որը պատրաստված և մատուցված էր անձեռնմխելիների համայնքով: Ես գնացի որոշ ցածր կաստաների՝ այսպես կոչված անձեռնմխելի մարդկանց մոտ, փորձեցի համոզել նրանց, բայց դա նրանց համար անընդունելի էր: Նրանք ասացին ինձ. <Ո՛չ, ո՛չ: Դա հնարավոր չէ: Դա երբեք չի եղել>: Ես ասացի.<Նայեք այս լիդերներին, նրանք հոյակապ են, նրանք դեմ են անձեռնմխելիությանը: Նրանք կգան: Եթե ոչ ոք չգա, կարող ենք օրինակ ծառայել>: Այս մարդիկ կարծեցին, թե ես շատ միամիտ եմ: Ի վերջո նրանք համոզվեցին: Ընկերներս և ես վերցրեցինք մեր հեծանիվները և հրավիրեցինք քաղաքական լիդերներին: Եվ ես այնքան ոգևորված էի, ավելի ճիշտ, հզորացած՝ տեսնելով, թե ինչպես է նրանցից յուրաքանչյուրը համաձայնվում: Ես մտածեցի. <Հրաշալի միտք: Մենք կարող ենք օրինակ սահմանել: Մենք կարող ենք փոփոխություն մտցնել հասարակությունում:> Ահա եկավ օրը: Այդ բոլոր անձեռնմխելիները՝ երեք կին և երկու տղամարդ, համաձայնվեցին գալ: Ես կարող եմ հիշել, որ նրանք հագել էին իրենց լավագույն շորերը: Նրանք բերել էին նոր պարագաներ: Նրանք հարյուրավոր անգամներ լոգանք էին ընդունել, որովհետև դա նրանց համար անհավատալի էր: Դա փոփոխության պահն էր: Նրանք հավաքվեցին: Ուտելիքը պատրաստվեց: Ժամը 7-ն էր: Մինչև 8-ը մենք դեռ սպասում էինք, որովհետև դա ոչ այնքան հազվադեպ երևույթ է, երբ լիդերները ուշանում են մեկ ժամ կամ ավել: Այսպես 8-ից հետո մենք վերցրեցինք մեր հեծանիվները և գնացինք այդ լիդերները տները, որպեսզի հիշեցնենք նրանց: Լիդերներից մեկի կինը ինձ ասաց. <Կներեք, նա գլխացավ ունի, երևի չկարողանա գալ>: Ես գնացի մեկ այլ լիդերի մոտ և նրա կինը ասաց ինձ.<Լավ, Դուք գնացեք, նա անպայման կմիանա Ձեզ>: Այսպես ես մտածեցի, որ ճաշկերույթը տեղի կունենա, չնայած ոչ այդքան մեծ մասշտաբով: Ես ետ գնացի անցկացման վայրը, որը նորակառույց Մահատմա Գանդիի Այգին էր: Ժամը 10-ն էր: Լիդերներից ոչ ոք չեկավ: Դա ինձ զայրացրեց: Ես կանգնած էր հենված Մահատմա Գանդիի արձանին: Ես էմոցիոնալապես դատարկված էի, ավելի շուտ, սպառված: Հետո ես նստեցի այնտեղ, որտեղ ուտելիքն էր դրված: Ես պահեցի իմ զգացմունքները: Բայց հետո, երբ ես փորձեցի առաջին կտորը, ես արտասվեցի: Եվ հանկարծ ես զգացի իմ ուսին մի ձեռք զգացի: Եվ դա ապաքինող, մայրական հպում էր անձեռնմխելի կնոջ: Եվ նա ասաց ինձ. < Քայլաշ, ինչո՞ւ ես արտասվում: Դու արեցիր քո չափաբաժինը: Դու կերար անձեռնմխելիների կողմից պատրաստված ուտելիքը, ինչը մեր հիշողության մեջ երբեք տեղի չէր ունեցել>: Նա ասաց.<Դու հաղթեցիր այսօր>: Եվ, ընկերներ, նա ճիշտ էր: Ես վերադարձա տուն, կեսգիշերից քիչ ուշ, և ապշած էի տեսնել, որ մի քանի բարձր կաստաների տարեց մարդիկ նստած էին իմ բակում: Ես տեսա իմ մորը և տարեց կանանց արտասվելիս և նրանք աղերսում էին այդ տարեց մարդկանց, որովհետև նրանք սպառնում էին կաստայից հեռացնել ողջ ընտանիքիս: Եվ գիտե՞ք, ընտանիքի կաստայից հեռացումը ամենամեծ սոցիալական պատիժն է, որը կարելի է մտածել: Մի կերպ նրանք համաձայնվեցին պատժել միայն ինձ, և պատիժն էր մաքրումը: Դա նշանակում էր, որ ես պետք է գնայի 600 մղոն իմ հայրենի քաղաքից դեպի Գանգես գետը քաշելու սուրբ անկումը: Եվ դրանից հետո ես պետք է կազմակերպեի խնջույք քահանաների՝ 101 քահանայի համար, լվանայի նրանց ոտքերը և խմեի այդ ջուրը: Դա բացարձակ անհեթեթություն էր, և ես հրաժարվեցի ընդունել այդ պատիժը: Ինչպե՞ս նրանք ինձ պատժեցին: Ինձ արգելեցին մտնել իմ սեփական խոհանոց և իմ սեփական ճաշասենյակ, իմ պարագաները առանձին էին: Բայց այն գիշեր, երբ ես զայրացած էի նրանք ցանկանում էին ինձ կաստայից հեռացնել: Բայց ես որոշեցի կաստայից հեռացնել ամբողջ կաստայական համակարգը: (Ծափահարություններ) Եվ դա հնարավոր էր, որովհետև սկիզբը կլիներ ընտանեկան անունը կամ ազգանունը փոխելը, որովհետև Հնդկաստանում, ընտանեկան անունների մեծ մասը կաստայի անունն է: Այսպես ես որոշեցի փոխել իմ անունը: Եվ հետո, ավելի ուշ, ես ինձ նոր անուն տվեցի՝ Սատյարթի, ինչը նշանակում է <ճշմարտություն փնտրող> : (Ծափահարություններ) Եվ դա սկիզբն էր իմ փոխակերպող զայրութի: Ընկերնե՛ր, կարո՞ղ է ձեզանից մեկը ասել, թե ինչով էի ես զբաղվում մինչև երեխաների իրավունքների ակտիվիստ դառնալը: Ո՞րևէ մեկը գիտի: Ոչ: Ես ինժեներ էի՝ էլեկտրիկ: Եվ հետո ես սովորեցի՝ ինչպես է էներգիան՝ վառվող կրակի, ածուխի, պալատներում նուկլեար պայթյունի, մոլեգնող գետի հոսանքների, կատաղի քամիների, կարող է փոխակերպվել լույսի և միլիոնավոր կյանքերի: Նաև ես սովորեցի՝ ինչպես ամենից չղեկավարվող էներգիայի տեսակը կարող է օգտագործվել լավի համար և հասարակությունը բարելավելու համար: Ես դեռ կվերադարռնամ այն պատմությանը, երբ ես բռնվեցի բանտում. ես շատ ուրախ էի՝ տասնյակ երեխաների ազատելով գերստրկությունից, տալով նրանց իրենց ծնողներին: Ես չեմ կարող նկարագրել իմ ուրախությունը, երբ ես ազատում եմ երեխայի: Ես այնքան երջանիկ էի: Բայց երբ ես սպասում էի գնացքին իմ հայրենի տուն՝ Դելհի, վերադառնալու համար, ես տեսա ժամանող տասնյակ երեխաների, նրանք թրաֆիքինգի էին ենթարկվում մեկի կողմից: Ես կանգնեցրեցի այդ մարդկանց: Ես բողոքեցի ոստիկանությանը: Այսպես ոստիկանը, ինձ օգնելու փոխարեն, գցեց ինձ այդ փոքր խուցը ինչպես կենդանու: Եվ դա զայրույթի գիշեր էր, երբ ամենապայծառ և ամենամեծ գաղափարնեից մեկը ծնվեց: Ես մտածեցի՝ եթե ես անընդհատ ազատեմ 10 երեխա և 50-ը ավելանան, այդպես չի լինի: Եվ ես հավատում եմ սպառողի ուժին, և թույլ տվեք ասել, որ սա առաջին դեպքն էր, երբ արշավը ստեղծվեց իմ կողմից կամ աշխարհի որևէ վայրում, կրթելու և ինֆորմացնելու սպառողներին ստեղծել պահանջարկ երեխայի աշխատանքից ազատ գորգեր: Եվրոպայում և Ամերիկայում մենք հաջողակ էինք: Եվ դրա արդյունքում երեխաների աշխատանքի նվազում տեղի ունեցավ 80 տոկոսով Հարավային Ասիայի երկրներում: (Ծափահարություններ) Ոչ միայն դա, բայց այս երբևէ առաջին սպառողական ուժը կամ սպառողական արշավը աճեց նաև այլ երկրներում և այլ ոլորտներում՝ հնարավոր է շոկոլադի, հնարավոր է հագուստի, հնարավոր է կոշիկի. այն դառձավ ավելին: իմ զայրույթը 11 տարեկանում, երբ ես հասկացա, թե ինչքան կարևոր է կրթությունը յուրաքանչյուր երեխայի համար, իմ մոտ գաղափար ծագեց հավաքել օգտագործած գրքերը և օգնել աղքատ երեխաներին: Ես ստեղծեցի գրքի բանկ 11 տարեկանում: Բայց ես կանգ չառա: Ավելի ուշ, եղա հիմնադիրներից մեկը աշխարհի միակ ամենամեծ քաղաքացիական հասարակության արշավը կրթության համար, ինչն է Գլոբալ Արշավ Կրթության համար: Դա օգնեց փոխել կրթության հանդեպ ամբողջ մտածելակերպը բարեգործական ռեժիմից մարդու իրավունքների ռեժիմին, Եվ դա կոնկրետ օգնեց դպրոց չհաճախող երեխաների թվի կրճատմանը կես չափով վերջին 15 տարում: (Ծափահարություններ) Իմ զայրույթը 27 տարեկանում՝ ազատել այն աղջկան, ով պետք է վաճառվեր հասրակած տանը, ինձ միտք տվեց ստեղծել ապստամբության և ազատագրման նոր ռազմավարություն՝ ազատելով երեխաներին ստրկությունից: Եվ ես հաջողակ և հպարտ եմ ասել, որ մեկը կամ 10-ը կամ 20-ը չեն, բայց իմ կոլեգաները և ես կարողացանք ֆիզիկապես ազատագրել 83000 ստրուկ երեխա և հանձնել նրանց իրենց ընտանիքներին ու մայրերին: (Ծափահարություններ) Ես գիտեի՝ անհրաժեշտ էր գլոբալ քաղաքականություն: Մենք կազմակերպեցինք համաշխարհային երթեր երեխաների աշխատելուն դեմ, և դա նույնպես բերեց նոր միջազգային կոնվենցիայի պաշտպանելու ամենավատ վիճակում գտնվող երեխաներին: Եվ կոնկրետ արդյունքը եղավ այն, որ աշխատող երեխաների թիվը գլոբալ կերպով նվազեց մեկ երրորդ չափով վերջին 15 տարում: (Ծափահարություններ) Այսպես, ամեն դեպքում, դա սկսեց զայրույթից, վերածվեց գաղափարի և գործողության: Այսպես զայրույթ, հետո ի՞նչ: Գաղափար և.... Հանդիսատես: <Գործողություն>: Քայլաշ Սատյարթի: Զայրույթ, գաղափար, գործողություն: Ինչը ես փորձեցի անել: Զայրույթը ուժ է, զայրույթը էներգիա է, և բնության օրենքն է, որ էներգիան երբեք չի կարող ստեղծվել և վերանալ, երբեք չի կարող ոչնչացվել: Այպես ինչո՞ւ զայրույթի էներգիան չի կարող վերածվել և փոխակերպվել ստեղծելու ավելի լավ ու գեղեցիկ աշխարհ, ավելի արդար և հավասարակշռված աշխարհ: Զայրույթը ձեզանից յուրաքանչյուրի մեջ է. և ես գաղտնիք կբացեմ մի քանի վայրկյանում. եթե մենք սահմանափակվում ենք էգոյի նեղ սահմաններում և եսասիրության շրջանակներում, ապա զայրույթը կվերածվի ատելության, բռնության, վրեժի, կործանման: Բայց եթե մենք կարողանանք քանդել այդ սահմանները, ապա այդ նույն զայրույթը կարող է վերածվել հզոր ուժի: Մենք կարող ենք կոտրել սահմանները՝ օգտագործելով մեզ բնորոշ կարեկցանքը և միանալ աշխարհին կարեկցանքի միջոցով այս աշխարհը լավը դարձնելու համար: Նույն զայրույթը կարող է փոխակերպվել դրան: Այսպես, սիրելի քույրեր և եղբայրներ, կրկին, որպես Նոբելյան մրցանակակիր՝ ես կոչ եմ անում ձեզ զայրանալ: Ես կոչ եմ անում ձեզ զայրանալ: Եվ մեզանից ամենազայրացածը նա է, ով կարող է փոխակերպել իր զայրույթը գաղափարի և գործողության: Շատ շնորհակալություն: (Ծափահարություններ) Քրիս Անդերսոն. Տարիներ շարունակ Դուք ներշնչանք եք ուրիշների համար: Ո՞վ և ի՞նչն է Ձեզ ոգեշնչում և ինչո՞ւ: ՔՍ. Լավ հարց էր: Քրիս, թույլ տվեք ասել, և դա է ճշմարտությունը, ամեն անգամ, երբ ես ազատում եմ երեխայի, երեխայի, ով կորցրել է իր հավատը, որ երբևէ կգտնի իր մորը, ազատության առաջին ժպիտը, և մորը, ով կորցրել է ամբողջ հավատը, որ իր որդին կամ աղջիկը կվերադառնան և կնստեն իր գրկում, նրանք դառնում են այնքան զգացմունքային և առաջին երջանկության արցունքը, երբ իջնում է նրա այտից, ես տեսնում եմ Աստծո հայացքը դրանում. դա է իմ մեծագույն ոգեշնչումը: Եվ այնքան բախտավոր եմ, որ ոչ մեկ անգամ, ինչպես նշեցի, բայց հազարավոր անգամներ ես հնարավորթյուն ունեցա տեսնել իմ Աստծոն այդ երեխաների դեմքերում և նրանք եմ իմ մեծագույն ոգեշնչումը: Շնորհակալություն: (Ծափահարություններ)