Ալեքսանդր Տսիարաս, բեղմնավորումից մինչև ծնունդ, տեսաբերված:
-
0:00 - 0:03Ինձ առաջարկեցին բժշկագիտության դոցենտի
-
0:03 - 0:06և գիտական տեսաբերման գլխավոր մասնագետի պաշտոն
-
0:06 - 0:08Յելի համալսարանում
-
0:08 - 0:10բժշկության ֆակուլտետում:
-
0:10 - 0:13Իմ աշխատանքն էր ալգորիթմները կոդավորել
-
0:13 - 0:15ՆԱՍԱ-ի համար, որ վիրտուալ վիրաբուժություն իրականացնեն
-
0:15 - 0:18տիեզերագնացներին երկարտև թռիչքի պատրաստելու համար,
-
0:18 - 0:20որպեսզի նրանք կարողանային մնալ տիեզերական հագուստի մեջ:
-
0:20 - 0:22Մեր աշխատանքի ապշեցնող կողմերից մեկն այն էր,
-
0:22 - 0:25որ օգտագործելով սկանավորման նոր միջոցներ, տեսնում էինք բաներ,
-
0:25 - 0:27որ նախքինում երբեք ոչ ոք չէր տեսել
-
0:27 - 0:29Նկատի ունեմ ոչ միայն հիվանդության ղեկավարման ընթացքը,
-
0:29 - 0:33այլև նաև, մեր մարմնի վերաբերյալ` շատ բաներ,
-
0:33 - 0:36որոնք պարզապես հիացնում են:
-
0:36 - 0:39Հիշում եմ, թե ինչպես էինք առաջին անգամ դիտարկում կոլագենը:
-
0:39 - 0:41Եվ ձեր ամբողջ մարմինը, ամեն ինչ`
-
0:41 - 0:43ձեր մազերը, մաշկը, ոսկորները, եղունգները
-
0:43 - 0:45'ամեն ինչ կազմված է կոլագենից:
-
0:45 - 0:47Այն թելանման մի կառուցվածք է,
-
0:47 - 0:49որը պտտվելով զուգակցվում է:
-
0:49 - 0:53Եվ միակ վայրը , որտեղ կոլագենը փոխում է իր կառուցվածքը,
-
0:53 - 0:55աչքի եղջերաթաղանթն է:
-
0:55 - 0:57Ձեր աչքի մեջ
-
0:57 - 0:59այն դառնում է ցանցային կառուցվածք,
-
0:59 - 1:02ուստի այն դառնում է թափանցիկ, որը հակադրվում է անլուսաթափանցությանը:
-
1:02 - 1:05Այսպիսի կատարյալ կառուցվածքին
-
1:05 - 1:07դժվար էր աստվածային բնույթ չվերագրելը:
-
1:07 - 1:10Քանի որ մենք շարունակ տեսնում էինք այս ամենը
-
1:10 - 1:12մարմնի տարբեր մասերում:
-
1:12 - 1:15Իմ ունեցած հնարավորություններից մեկը
-
1:15 - 1:17մի մարդ էր, ով աշխատում էր իսկապես հետաքրքիր
-
1:17 - 1:20միկրոմագնիսական ռեզոնանսային պատկերավորման(ՄՌՊ) մեքենայի վրա առողջապահության ազգային ինստիտուտի հեետ միասին:
-
1:20 - 1:22Եվ մենք պատրաստվում էինք
-
1:22 - 1:24սկանավորել մի նոր նախագիծ
-
1:24 - 1:26կապված պտղի զարգացմանը` բեղմնավորումից սկսած մինչև ծնունդ,
-
1:26 - 1:28օգտագործելով այսպիսի տեխնոլոգիաներ:
-
1:28 - 1:30Այսպիսով ես ալգորիթմները կոդավորեցի
-
1:30 - 1:33իսկ Փոլ Լոթերբուրը,
-
1:33 - 1:36որ Նոբելյան մրցանակի արժանացավ ՄՌՊ-ի հայտնագործման համար:
-
1:36 - 1:38այդ նյութն ինձ մոտ է,
-
1:38 - 1:40Եվ ես պատրաստվում եմ դրանից մի փոքր հատված ներկայացնել ձեզ:
-
1:40 - 1:42Բեղմնավորումից մինչև ծնունդ:
-
1:42 - 1:48Երաժշտություն:
-
1:48 - 1:51Տեսանյութի տեքստ:Բեղմնավորումից մինչև ծնունդ:
-
1:54 - 1:57Օօցիտ
-
1:59 - 2:02Սպերմատոզոիդ:
-
2:05 - 2:09բեղմնավորված ձվաբջիջ
-
2:12 - 2:1524 ժամ` երեխայի առաջին բաժանոմը
-
2:18 - 2:21Բեղմնավորված ձվաբջիջը կիսվում է բեղմնավորումից մի քանի ժամ անց,
-
2:23 - 2:26և 12-15 ժամը մեկ նորից է կիսվում:
-
2:26 - 2:29Վաղ սաղմը
-
2:29 - 2:32դեռ սնվում է դեղնուցի պարկից,
-
2:33 - 2:3725 օրական` սրտի պատիճն է զարգանում
-
2:41 - 2:4832 օրական` ձեռքերն ու ոտքերն են զարգանում,
-
2:50 - 2:5636 օրական` պարզունակ բաբախման սկիզբ:
-
2:56 - 3:03Այս շաբաթները պտղի ամենաարագ զարգացման շրջանն է:
-
3:09 - 3:12Եթե պտուղը ամբողջ 9 ամիսների ընթացքում զարգանար այս արագությամբ,
-
3:12 - 3:14ծննդաբերության ժամանակ այն 1,5 տոննա կլիներ:
-
3:16 - 3:2045 օրական`
-
3:24 - 3:29սաղմի սիրտը 2 անգամ ավելի արագ է բաբախում, քան իր մոր սիրտը
-
3:31 - 3:3451 օրական`
-
3:34 - 3:4252 օրական, զարգանում է ցանցաթաղանթը, քիթ և մատերը:
-
3:48 - 3:53Պտղի շարունակական շարժումները մոր արգանդում
-
3:53 - 3:58անհրաժեշտ է, որպեսզի ձևավորվի պտղի մկանային և ոսկորային աճը:
-
4:10 - 4:1212 շաբաթ, անորոշ սեռ`
-
4:12 - 4:14աղջիկ է, թե տղա, դեռ պետք է պարզվի
-
4:16 - 4:208 ամսական`
-
4:46 - 4:52Ծնունդ` հեռացման փուլ:
-
5:28 - 5:31Ծնունդի պահ:
-
5:37 - 5:41ծափահարություններ
-
5:41 - 5:43Ալեքսանդր Տսիարաս` Շնորհակալություն:
-
5:43 - 5:45Բայց ինչպես տեսնում եք,
-
5:45 - 5:47երբ սկսում ես աշխատել այս նյութի վրա,
-
5:47 - 5:49այն դառնում է միանգամայն գրավիչ:
-
5:49 - 5:51մենք շարունակում էինք սկանավորել ավելի ու ավելի
-
5:51 - 5:53սրա վրա աշխատելիս
-
5:53 - 5:55դիտարկելով այդ պարզունակ բջիջները,
-
5:55 - 5:58որոնք ունեն այսպիսի անհավատալի տեխնիկա,
-
5:58 - 6:00որն էլ հետո դառնալու է ձեր հրաշքը:
-
6:00 - 6:02Եվ մինչ մենք շարունակում էինք աշխատել այս նյութի վրա,
-
6:02 - 6:05ուսումնասիրել մարմնիկների փոքրիկ խմբավորումերը
-
6:05 - 6:08հյուսվածքի այս փոքրիկ մասերը,
-
6:08 - 6:10որոնք տոֆոբլաստներից վերածվում են սաղմնաբշտիկների,
-
6:10 - 6:13հանկարծ բնակություն են հաստատում արգանդում
-
6:13 - 6:15և ասում են. <<Ես պետք է մնամ այստեղ>>:
-
6:15 - 6:17Եվ հանկարծ հաղորդակցվելով և զրուցելով
-
6:17 - 6:19էստրոգենների և պրոժեստերոնների հետ,
-
6:19 - 6:21ասում է. <<Ես այստեղ եմ ապրելու համար, կյանք տուր ինձ>>
-
6:21 - 6:24Այս գծային պտղի ձևավորումը,
-
6:24 - 6:26որը 44 օրվա ընթացքում
-
6:26 - 6:28դառնում է ճանաչելի
-
6:28 - 6:30և 9 շաբաթականում
-
6:30 - 6:32դառնում է մարդ արարած:
-
6:32 - 6:34Այս տեղեկության հիացմունքն այն է`
-
6:34 - 6:36իրականում ինչպիսի մեխանիզմներ ունենք մենք
-
6:36 - 6:38մեր օրգանիզմում
-
6:38 - 6:40այսպիսի տեղեկությունը ըմբռնելու համար
-
6:40 - 6:42Ձեզ մի յուրօրինակ բան եմ ցույց տալու
-
6:42 - 6:44Ահա մարդու սիրտը 25 շաբաթականում
-
6:44 - 6:46Այն բաղկացած է 2 հիմնական մասից:
-
6:46 - 6:48Եվ այս հիանալի օրիգամիի նման
-
6:48 - 6:50բջիջները զարգանում են
-
6:50 - 6:53չորս շաբաթվա ընթացքում վայրկյանում մեկ միլիոն բջիջ,
-
6:53 - 6:55այն կիսվում է ինքնաբերաբար:
-
6:55 - 6:585-րդ շաբաթվա ընթացքում կարող եք տեսնել նախասիրտն ու փորոքները:
-
6:58 - 7:006-րդ շաբաթ, հիմա այս ծալքերը սկսվում են
-
7:00 - 7:02սրտի ներսի պտուկներով,
-
7:02 - 7:04որոնք իրականում կարող են ներքև ձգել
-
7:04 - 7:06ձեր սրտի փականներից յուրաքանչյուրը
-
7:06 - 7:09մինչև դուք հասուն սիրտ ունենաք
-
7:09 - 7:11և հետո հիմնականում մարդկային ամբողջ օրգանիզմի զարգացումն է տեղի ունենում:
-
7:11 - 7:13Այսպիսի մեխանիզմների հրաշքն այն է,
-
7:13 - 7:16որ ցանկացած գենետիկ կառուցվածք ինքն է,
-
7:16 - 7:19թելադրում, թե որտեղ պետք է գտնվի նյարդաբջիջը:
-
7:19 - 7:21Այս մաթեմատիկական մոդելների բարդությունը,
-
7:21 - 7:23ինչպես են այսպիսի բաները իրականում կատարվում,
-
7:23 - 7:25դուրս են մարդկային գիտակցությունից:
-
7:25 - 7:27Չնայաց որ ես մաթեմատիկոս եմ
-
7:27 - 7:29ես հիացմունքով եմ վերաբերվում
-
7:29 - 7:32այս հրամանների կազմին,
-
7:32 - 7:34որ սխալներ չեն անում
-
7:34 - 7:36մեզ կազմավորելիս:
-
7:36 - 7:38Սա առեղծված է, սա կախարդանք է, սա Աստվածային մի բան է:
-
7:38 - 7:41Հետո սկսում եք նայել հասուն կյանքին:
-
7:41 - 7:43Նայեք մազանոթների այս փոքրիկ փնջին:
-
7:43 - 7:46Սա միկրոսկոպիկ, փոքր ենթա-ենթակառուցվածք է:
-
7:46 - 7:50Բայց իրականում, երբ 9 ամսական ես ու լույս աշխարհ ես գալիս,
-
7:50 - 7:53մոտ 60 000 մղոն երակ կա
-
7:53 - 7:55քո օրգանիզմում:
-
7:55 - 7:57Բայց միայն մի մղոնն է տեսանելի:
-
7:57 - 8:0059 999 մղոնն էլ
-
8:00 - 8:03հիմնականում սննդանյութեր են մատակարարում և թափոններն են հեռացնում:
-
8:03 - 8:05Այս ամենն մի համակարգում կառուցելը
-
8:05 - 8:07գիտակցությունից կամ
-
8:07 - 8:09գոյություն ունեցող ցանկացած մաթեմատիկայից դուրս է:
-
8:09 - 8:11Եվ այդ հրամանների կազմը
-
8:11 - 8:13ուղեղից դեպի մարմնի այլ մասեր
-
8:13 - 8:15դիտարկում է շերտավորման բարդությունը:
-
8:15 - 8:17Որտեղից է գիտենալու այս ընդունակությունը,
-
8:17 - 8:19որ ծալքը կարող է ավելի շատ տեղեկություն պահել,
-
8:19 - 8:22այնպես որ դու կարող ես տեսնել երեխայի ուղեղի աճը
-
8:22 - 8:24և սա այն է, ինչ մենք ենք հիմա անում:
-
8:24 - 8:26Մենք հիմա սկսում ենք 2 ուսումնասիրություններ,
-
8:26 - 8:29որպեսզի սկանավորենք երեխաների ուղեղները ծնունդի պահից սկսած
-
8:29 - 8:31Ամեն 6 ամիսը մեկ, նախքան 6 տարեկան դառնալը,
-
8:31 - 8:34մենք պատրաստվում ենք սկանավորել 250 երեխաների,
-
8:34 - 8:37դիտարկելով թե ինչպես են ուղեղի գալարներն ու բաժանումները համադրվում,
-
8:37 - 8:39տեսնելու թե ինչպես է այս հոյակապ զարգացումը
-
8:39 - 8:42վերածվում հիշողությունների և նման հրաշքի, որ մենք ենք:
-
8:42 - 8:44Եվ միայն մեր գոյությունը չէ,
-
8:44 - 8:46այլև թե ինչպես է կնոջ օրգանիզմը հասկանում,
-
8:46 - 8:49որ պետք է ունենա գենետիկ կառուցվածք, որ ոչ միայն իրեն է ձևավորում,
-
8:49 - 8:51այլև ունի պատկերացում այն մասին,
-
8:51 - 8:53որը նրան թույլ է տալիս դառնալ
-
8:53 - 8:56քայլող իմունաբանական սրտանոթային համակարգ,
-
8:56 - 8:58որն ըստ էության թվային համակարգ է,
-
8:58 - 9:02որն իրականում կարող է կերակրել, հոգ տանել երեխայի հանդեպ այնպիսի հիացմունքով,
-
9:02 - 9:05որը նորից դուրս է մեր գիտակցությունից
-
9:05 - 9:08հրաշք, որ գոյությունն է, այսինքն մենք:
-
9:08 - 9:10Շնորհակալություն:
-
9:10 - 9:15Ծափահարություններ:
- Title:
- Ալեքսանդր Տսիարաս, բեղմնավորումից մինչև ծնունդ, տեսաբերված:
- Speaker:
- Alexander Tsiaras
- Description:
-
Իմիջներ կերտող Ալեքսանդր Տսիարասը ցուցադրում է մի ազդեցիկ տեսաբերում, որը լուսաբանում է մարդկային զարգացումը բեղմնավորումից մինչև ծնունդ և դրանից հետո:
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 09:16