Ինձ առաջարկեցին բժշկագիտության դոցենտի
և գիտական տեսաբերման գլխավոր մասնագետի պաշտոն
Յելի համալսարանում
բժշկության ֆակուլտետում:
Իմ աշխատանքն էր ալգորիթմները կոդավորել
ՆԱՍԱ-ի համար, որ վիրտուալ վիրաբուժություն իրականացնեն
տիեզերագնացներին երկարտև թռիչքի պատրաստելու համար,
որպեսզի նրանք կարողանային մնալ տիեզերական հագուստի մեջ:
Մեր աշխատանքի ապշեցնող կողմերից մեկն այն էր,
որ օգտագործելով սկանավորման նոր միջոցներ, տեսնում էինք բաներ,
որ նախքինում երբեք ոչ ոք չէր տեսել
Նկատի ունեմ ոչ միայն հիվանդության ղեկավարման ընթացքը,
այլև նաև, մեր մարմնի վերաբերյալ` շատ բաներ,
որոնք պարզապես հիացնում են:
Հիշում եմ, թե ինչպես էինք առաջին անգամ դիտարկում կոլագենը:
Եվ ձեր ամբողջ մարմինը, ամեն ինչ`
ձեր մազերը, մաշկը, ոսկորները, եղունգները
'ամեն ինչ կազմված է կոլագենից:
Այն թելանման մի կառուցվածք է,
որը պտտվելով զուգակցվում է:
Եվ միակ վայրը , որտեղ կոլագենը փոխում է իր կառուցվածքը,
աչքի եղջերաթաղանթն է:
Ձեր աչքի մեջ
այն դառնում է ցանցային կառուցվածք,
ուստի այն դառնում է թափանցիկ, որը հակադրվում է անլուսաթափանցությանը:
Այսպիսի կատարյալ կառուցվածքին
դժվար էր աստվածային բնույթ չվերագրելը:
Քանի որ մենք շարունակ տեսնում էինք այս ամենը
մարմնի տարբեր մասերում:
Իմ ունեցած հնարավորություններից մեկը
մի մարդ էր, ով աշխատում էր իսկապես հետաքրքիր
միկրոմագնիսական ռեզոնանսային պատկերավորման(ՄՌՊ) մեքենայի վրա առողջապահության ազգային ինստիտուտի հեետ միասին:
Եվ մենք պատրաստվում էինք
սկանավորել մի նոր նախագիծ
կապված պտղի զարգացմանը` բեղմնավորումից սկսած մինչև ծնունդ,
օգտագործելով այսպիսի տեխնոլոգիաներ:
Այսպիսով ես ալգորիթմները կոդավորեցի
իսկ Փոլ Լոթերբուրը,
որ Նոբելյան մրցանակի արժանացավ ՄՌՊ-ի հայտնագործման համար:
այդ նյութն ինձ մոտ է,
Եվ ես պատրաստվում եմ դրանից մի փոքր հատված ներկայացնել ձեզ:
Բեղմնավորումից մինչև ծնունդ:
Երաժշտություն:
Տեսանյութի տեքստ:Բեղմնավորումից մինչև ծնունդ:
Օօցիտ
Սպերմատոզոիդ:
բեղմնավորված ձվաբջիջ
24 ժամ` երեխայի առաջին բաժանոմը
Բեղմնավորված ձվաբջիջը կիսվում է բեղմնավորումից մի քանի ժամ անց,
և 12-15 ժամը մեկ նորից է կիսվում:
Վաղ սաղմը
դեռ սնվում է դեղնուցի պարկից,
25 օրական` սրտի պատիճն է զարգանում
32 օրական` ձեռքերն ու ոտքերն են զարգանում,
36 օրական` պարզունակ բաբախման սկիզբ:
Այս շաբաթները պտղի ամենաարագ զարգացման շրջանն է:
Եթե պտուղը ամբողջ 9 ամիսների ընթացքում զարգանար այս արագությամբ,
ծննդաբերության ժամանակ այն 1,5 տոննա կլիներ:
45 օրական`
սաղմի սիրտը 2 անգամ ավելի արագ է բաբախում, քան իր մոր սիրտը
51 օրական`
52 օրական, զարգանում է ցանցաթաղանթը, քիթ և մատերը:
Պտղի շարունակական շարժումները մոր արգանդում
անհրաժեշտ է, որպեսզի ձևավորվի պտղի մկանային և ոսկորային աճը:
12 շաբաթ, անորոշ սեռ`
աղջիկ է, թե տղա, դեռ պետք է պարզվի
8 ամսական`
Ծնունդ` հեռացման փուլ:
Ծնունդի պահ:
ծափահարություններ
Ալեքսանդր Տսիարաս` Շնորհակալություն:
Բայց ինչպես տեսնում եք,
երբ սկսում ես աշխատել այս նյութի վրա,
այն դառնում է միանգամայն գրավիչ:
մենք շարունակում էինք սկանավորել ավելի ու ավելի
սրա վրա աշխատելիս
դիտարկելով այդ պարզունակ բջիջները,
որոնք ունեն այսպիսի անհավատալի տեխնիկա,
որն էլ հետո դառնալու է ձեր հրաշքը:
Եվ մինչ մենք շարունակում էինք աշխատել այս նյութի վրա,
ուսումնասիրել մարմնիկների փոքրիկ խմբավորումերը
հյուսվածքի այս փոքրիկ մասերը,
որոնք տոֆոբլաստներից վերածվում են սաղմնաբշտիկների,
հանկարծ բնակություն են հաստատում արգանդում
և ասում են. <<Ես պետք է մնամ այստեղ>>:
Եվ հանկարծ հաղորդակցվելով և զրուցելով
էստրոգենների և պրոժեստերոնների հետ,
ասում է. <<Ես այստեղ եմ ապրելու համար, կյանք տուր ինձ>>
Այս գծային պտղի ձևավորումը,
որը 44 օրվա ընթացքում
դառնում է ճանաչելի
և 9 շաբաթականում
դառնում է մարդ արարած:
Այս տեղեկության հիացմունքն այն է`
իրականում ինչպիսի մեխանիզմներ ունենք մենք
մեր օրգանիզմում
այսպիսի տեղեկությունը ըմբռնելու համար
Ձեզ մի յուրօրինակ բան եմ ցույց տալու
Ահա մարդու սիրտը 25 շաբաթականում
Այն բաղկացած է 2 հիմնական մասից:
Եվ այս հիանալի օրիգամիի նման
բջիջները զարգանում են
չորս շաբաթվա ընթացքում վայրկյանում մեկ միլիոն բջիջ,
այն կիսվում է ինքնաբերաբար:
5-րդ շաբաթվա ընթացքում կարող եք տեսնել նախասիրտն ու փորոքները:
6-րդ շաբաթ, հիմա այս ծալքերը սկսվում են
սրտի ներսի պտուկներով,
որոնք իրականում կարող են ներքև ձգել
ձեր սրտի փականներից յուրաքանչյուրը
մինչև դուք հասուն սիրտ ունենաք
և հետո հիմնականում մարդկային ամբողջ օրգանիզմի զարգացումն է տեղի ունենում:
Այսպիսի մեխանիզմների հրաշքն այն է,
որ ցանկացած գենետիկ կառուցվածք ինքն է,
թելադրում, թե որտեղ պետք է գտնվի նյարդաբջիջը:
Այս մաթեմատիկական մոդելների բարդությունը,
ինչպես են այսպիսի բաները իրականում կատարվում,
դուրս են մարդկային գիտակցությունից:
Չնայաց որ ես մաթեմատիկոս եմ
ես հիացմունքով եմ վերաբերվում
այս հրամանների կազմին,
որ սխալներ չեն անում
մեզ կազմավորելիս:
Սա առեղծված է, սա կախարդանք է, սա Աստվածային մի բան է:
Հետո սկսում եք նայել հասուն կյանքին:
Նայեք մազանոթների այս փոքրիկ փնջին:
Սա միկրոսկոպիկ, փոքր ենթա-ենթակառուցվածք է:
Բայց իրականում, երբ 9 ամսական ես ու լույս աշխարհ ես գալիս,
մոտ 60 000 մղոն երակ կա
քո օրգանիզմում:
Բայց միայն մի մղոնն է տեսանելի:
59 999 մղոնն էլ
հիմնականում սննդանյութեր են մատակարարում և թափոններն են հեռացնում:
Այս ամենն մի համակարգում կառուցելը
գիտակցությունից կամ
գոյություն ունեցող ցանկացած մաթեմատիկայից դուրս է:
Եվ այդ հրամանների կազմը
ուղեղից դեպի մարմնի այլ մասեր
դիտարկում է շերտավորման բարդությունը:
Որտեղից է գիտենալու այս ընդունակությունը,
որ ծալքը կարող է ավելի շատ տեղեկություն պահել,
այնպես որ դու կարող ես տեսնել երեխայի ուղեղի աճը
և սա այն է, ինչ մենք ենք հիմա անում:
Մենք հիմա սկսում ենք 2 ուսումնասիրություններ,
որպեսզի սկանավորենք երեխաների ուղեղները ծնունդի պահից սկսած
Ամեն 6 ամիսը մեկ, նախքան 6 տարեկան դառնալը,
մենք պատրաստվում ենք սկանավորել 250 երեխաների,
դիտարկելով թե ինչպես են ուղեղի գալարներն ու բաժանումները համադրվում,
տեսնելու թե ինչպես է այս հոյակապ զարգացումը
վերածվում հիշողությունների և նման հրաշքի, որ մենք ենք:
Եվ միայն մեր գոյությունը չէ,
այլև թե ինչպես է կնոջ օրգանիզմը հասկանում,
որ պետք է ունենա գենետիկ կառուցվածք, որ ոչ միայն իրեն է ձևավորում,
այլև ունի պատկերացում այն մասին,
որը նրան թույլ է տալիս դառնալ
քայլող իմունաբանական սրտանոթային համակարգ,
որն ըստ էության թվային համակարգ է,
որն իրականում կարող է կերակրել, հոգ տանել երեխայի հանդեպ այնպիսի հիացմունքով,
որը նորից դուրս է մեր գիտակցությունից
հրաշք, որ գոյությունն է, այսինքն մենք:
Շնորհակալություն:
Ծափահարություններ: