Թրեյսի Շիվալիե՝ Պատմություն նկարի մեջ
-
0:01 - 0:05Ուզում եմ պատմել ձեզ իմ դժբախտության մասին,
-
0:05 - 0:07և կարծում եմ, որ ձեզանից շատերը
-
0:07 - 0:09տառապում են նույն այս դժբախտությամբ։
-
0:09 - 0:11Երբ քայլում եմ արվեստի սրահով,
-
0:11 - 0:13անցնում սենյակներով լի նկարներով,
-
0:13 - 0:1815, 20 րոպե անց
-
0:18 - 0:20հասկանում եմ, որ այլևս չեմ մտածում նկարների մասին։
-
0:20 - 0:21Նրանք ինձ չեն գրավում։
-
0:21 - 0:24Փոխարենը, մտածում եմ այն մեկ բաժակ սուրճի մասին,
-
0:24 - 0:27որը ինձ վերջապես ուշքի կբերի։
-
0:27 - 0:30Ես տառապում եմ պատկերասրահային հոգնածությունից։
-
0:30 - 0:32Ձեզանից քանի՞սն են տառապում սրանից։
-
0:32 - 0:34Այո, այդպես էլ կարծում էի։
-
0:34 - 0:36Դե, երբեմն կարող եք
-
0:36 - 0:3920 րոպեից ավել կամ քիչ դիմանալ,
-
0:39 - 0:41բայց կարծում եմ բոլորս էլ տառապում ենք սրանից։
-
0:41 - 0:43Իսկ, ի՞նչ կասեք նրան ուղեկցող մեղքի զգացմունքի մասին։
-
0:43 - 0:46Անձամբ ինձ համար, ես նայում եմ պատի նկարներին
-
0:46 - 0:49ու մտածում, որ ինչ որ մեկը որոշել է դրանց այնտեղ կախել,
-
0:49 - 0:51կարծում է, որ նրանք արժանի են պատին կախված լինել,
-
0:51 - 0:53սակայն ես միշտ չէ որ հասկանում եմ դրանց արժեքը։
-
0:53 - 0:55Իրականում, հիմնականում չեմ հասկանում։
-
0:55 - 0:59Եվ հեռանում եմ տխուր։
-
0:59 - 1:03Ինձ զգում եմ մեղավոր ու տխուր,
-
1:03 - 1:05փոխանակ մտածեմ, որ միգուցե նկարը թերի է։
-
1:05 - 1:06Մտածում եմ, որ իմ մեջ է թերությունը։
-
1:06 - 1:09Եվ հավատացեք լավ չէ, երբ լքում ես սրահը նման զգացմունքներով։
-
1:09 - 1:10(Ծիծաղ)
-
1:10 - 1:13Կարծում եմ, կարիք չկա մեզ այսպես տանջելու։
-
1:13 - 1:15Երբ դուք գնում եք ռեստորան,
-
1:15 - 1:19միթե՞ ձեզանից ակնկալվում է պատվիրել
-
1:19 - 1:21ճաշացուցակի վրա թվարկված յուրաքանչյուր ուտեստը։
-
1:21 - 1:23Իհարկե ո՜չ։ Դուք ընտրում եք։
-
1:23 - 1:26Երբ գնում եք հանրախանութ վերնաշապիկ գնելու
-
1:26 - 1:29միթե՞ փորձելու եք յուրաքանչյուրը
-
1:29 - 1:30և ցանկանալու եք գնել յուրաքանչյուրը։
-
1:30 - 1:34Իհարկե ոչ, դու կարող եք ընտրել. Դա ակնկալվում է:
-
1:34 - 1:37Ապա ինչու՞, չի ակնկալվում, որ
-
1:37 - 1:40դուք կարող եք ընտրել երբ արվեստի սրահում եք։
-
1:40 - 1:43Ինչո՞ւ է մեզ թվում, որ յուրաքանչյուր նկար պետք է մեզ գրավի։
-
1:43 - 1:46Ես փորձում եմ այլապես մոտենալ այս հարցին։
-
1:46 - 1:47Ու անում եմ երկու բան.
-
1:47 - 1:52Երբ մտնում եմ սրահ, նախ, բավական արագ շրջանցելով
-
1:52 - 1:56նայում եմ բոլոր նկարներին, և մտովի նշում նրանք,
-
1:56 - 1:59որոնք ինձ գրավում են այս կամ այն պատճառով։
-
1:59 - 2:02Չգիտեմ էլ թե ինչու են նրանք ինձ ստիպում դանդաղել, բայց ինչ որ բան
-
2:02 - 2:04մագնիսի պես ձգում է ինձ,
-
2:04 - 2:07և ես առհամարելով մնացած բոլորը, գնում եմ դեպի այդ նկարը։
-
2:07 - 2:10Այսպիսով առաջին բանը որ անում եմ. ստեղծում եմ իմ հավաքածուն:
-
2:10 - 2:13Ընտրում եմ նկար։ Կարող է լինել միայն մեկը 50-ի մեջ։
-
2:13 - 2:17Երկրորդ բանը որ անում եմ, կանգնում եմ այդ նկարի առաջ,
-
2:17 - 2:20և ինքս ինձ նրա մասին պատմություն եմ պատմում։
-
2:20 - 2:23Ինչո՞ւ պատմություն։ Քանի որ կարծում եմ, որ մենք
-
2:23 - 2:27մեր ԴՆԹ-ով ծրագրավորված ենք պատմություններ պատմել։
-
2:27 - 2:29Մենք պատմում ենք պատմություններ անընդհատ և ամեն ինչի մասին,
-
2:29 - 2:35և երևի թե սա անում ենք քանի որ աշխարհը մի խենթ ու քաոսային տեղ է,
-
2:35 - 2:39և հաճախ պատմությունների միջոցով փորձում ենք աշխարհից գլուխ հանել,
-
2:39 - 2:41կարգ հաստատել։
-
2:41 - 2:45Ինչո՞ւ չանել նույնը նկարներին նայելիս։
-
2:45 - 2:48Եվ հիմա կարելի է ասել արվեստի սրահի
-
2:48 - 2:52ճաշացուցակ ունեմ։
-
2:52 - 2:55Երեք հատ նկար կա որ հիմա ձեզ ցույց եմ տալու
-
2:55 - 2:58սրանք այն նկարներն են, որ ինձ ստիպել են կանգ առնել
-
2:58 - 3:00և ցանկանալ նրանց մասին պատմություն պատմել։
-
3:00 - 3:04Առաջինը նախաբանի կարիք չունի։
-
3:04 - 3:07«Մարգարտե ականջօղով աղջիկը»
-
3:07 - 3:0917-րդ դարի հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի աշխատանքներից է։
-
3:09 - 3:12Սա ամենափառավոր նկարներից մեկն է։
-
3:12 - 3:14Առաջին անգամ այն տեսա 19 տարեկանում,
-
3:14 - 3:16և անմիջապես ձեռք բերեցի նրա պաստառը,
-
3:16 - 3:20որը 30 տարի անց դեռ կախված է իմ տանը։
-
3:20 - 3:23Այն ինձ ընկերակցել է ամենուր,
-
3:23 - 3:26երբեք չեմ հոգնում նրան նայելուց։
-
3:26 - 3:30Սկզբում ինձ գրավեցին
-
3:30 - 3:32սքանչելի գույները, որ նկարիչը օգտագործում է
-
3:32 - 3:34և աղջկա երեսին ընկնող լույսը։
-
3:34 - 3:37Բայց նրա հայացքը, հակամարտող հայացք է
-
3:37 - 3:40որ տարիներ շարունակ ինձ գրավել ու
-
3:40 - 3:44ետ է կանչել։
-
3:44 - 3:46Չեմ կարող հասկանալ ուրախ է նա թե տխուր,
-
3:46 - 3:49միտքս անընդհատ փոխում եմ։
-
3:49 - 3:53Եվ սա որ ինձ անընդմեջ ետ է կանչում։
-
3:53 - 3:57Մի օր, անկողնումս պարկած,
-
3:57 - 3:59նայում էի այս նկարին որն արդեն 16 տարի պատիս է,
-
3:59 - 4:02և հանկարծակի միտք ծագեց. տեսնես
-
4:02 - 4:06ինչ է արել նկարիչը նրան այս տեսքը տալու համար։
-
4:06 - 4:09Եվ այդ պահին առաջին անգամ մտածեցի, որ
-
4:09 - 4:11նրա դեմքի արտահայտությունը արտացոլում է
-
4:11 - 4:14նրա զգացմունքները նկարչի նկատմամբ։
-
4:14 - 4:17Նախքան սա միշտ մտածել եմ նկարի մասին որպես աղջկա դիմանկար։
-
4:17 - 4:22Հիմա սկսեցի մտածել նրա մասին ինչպես հարաբերության դիմանկար։
-
4:22 - 4:24Եվ ի՞նչ է այս հարաբերությունը։
-
4:24 - 4:28Հարցիս պատասխանելու համար որոշ հետազոտություններ կատարեցի,
-
4:28 - 4:30և պարզեցի որ մենք պատկերացում չունենք թե նա ով է։
-
4:30 - 4:32Իրականում, մենք ոչինչ չգիտենք Վերմեերի նկարներում
-
4:32 - 4:35պատկերված մոդելների մասին,
-
4:35 - 4:37ավելին՝ մենք բավական քիչ գիտենք նաև Վերմեերի մասին։
-
4:37 - 4:40Սա ինձ շատ երջանկացրեց։
-
4:40 - 4:44Նշանակում է, կարող եմ անել ինչ ուզում եմ, կարող եմ հյուսել ինչ պատմություն որ ուզում։
-
4:44 - 4:47Ահա թե ինչպես հորինեցի պատմությունը։
-
4:47 - 4:49Սկզբում մտածեցի,
-
4:49 - 4:51Պետք է նրան ինչ որ կերպ տուն մտցնեմ։
-
4:51 - 4:53Ի՞նչպես է Վերմեերը նրան ճանաչում։
-
4:53 - 4:55Կայն առաջարկներ, որ նա
-
4:55 - 4:59Վերմեերի 12 տարեկան աղջիկն է։
-
4:59 - 5:01Նրա աղջիկը 12 տարեկան է եղել, երբ նա նկարել է այս նկարը։
-
5:01 - 5:04Սակայն ես հերքեցի այս միտքը։ Հայացքը շատ մտերմիկ է,
-
5:04 - 5:06բայց դստեր հայացք չէ։
-
5:06 - 5:08Առաջին հերթին, այս ժամանակվա հոլանդական նկարներում
-
5:08 - 5:12կնոջ բաց բերանը խոսում էր նրա սեռական առկայության մասին։
-
5:12 - 5:14Վերմեերի համար անտեղին կլիներ
-
5:14 - 5:16իր իսկ դստերը պատկերել նման կերպով։
-
5:16 - 5:17Ուրեմն նրա աղջիկը չէ, բայց հաստատ մոտիկ,
-
5:17 - 5:20ֆիզիկապես մոտիկ մարդ է։
-
5:20 - 5:22Դե, ուրիշ ո՞վ կլինի տանը։
-
5:22 - 5:25Ծառա, անուշիկ ծառա։
-
5:25 - 5:27Նա տան մեջ է։
-
5:27 - 5:30Ի՞նչպես ենք նրան մտցնելու արվեստանոց։
-
5:30 - 5:32Վերմեերի մասին շատ բան չգիտենք,
-
5:32 - 5:34բայց գիտենք, որ նա ամուսնացած էր
-
5:34 - 5:37Կաթոլիկ կնոջ հետ ու ապրում էին կնոջ մոր հետ
-
5:37 - 5:39մի տան մեջ, որտեղ էլ Վերմեերն ուներ իր անձնական
-
5:39 - 5:43արվեստանոցը։ Վերմեերը նաև ուներ 11 երեխա։
-
5:43 - 5:46Ակնկալելի է որ քաոսային և աղմկոտ ընտանիք կլիներ։
-
5:46 - 5:49Եվ եթե նախկինում տեսել եք Վերմեերի նկարները,
-
5:49 - 5:53գիտեք որ նրանք անհավատալիորեն հանդարդ ու անաղմուկ են։
-
5:53 - 5:57Ի՞նչպես է նկարիչ ստեղծում այսպիսի հանգիստ գործեր 11 երեխաներով լի տանը։
-
5:57 - 5:59Նա դասակարգում է իր կյանքը։
-
5:59 - 6:03Մտնում է արվեստանոց, ու ասում,«Ոչ ոք ներս չգա։
-
6:03 - 6:08Ոչ կինս, ոչ երխաները։ Լավ, ծառան կարող է մտնել մաքրել»։
-
6:08 - 6:15Նա արվեստանոցում է։ Նրանք միասին են սենյակում։
-
6:15 - 6:17Եվ նա որոշում է նրան նկարել։
-
6:17 - 6:19Նա հասարակ շորեր է հագած։
-
6:19 - 6:23Վերմեերի նկարների կանանց մեծամասնությունը
-
6:23 - 6:29կրում են թավիշ, մետաքս, մորթի, շատ թանկարժեք իրեր։
-
6:29 - 6:31Սա շատ հասարակ է. միակ բանը որ հասարակ չէ. դա
-
6:31 - 6:33մարգարտե ականջօղն է։
-
6:33 - 6:37Հիմա, եթե նա ծառա է, հնարավոր չէ որ նա կարողանա իրեն թույլ տալ
-
6:37 - 6:39մի զույգ մարգարտե ականջօղ։
-
6:39 - 6:42Ուրեմն նրանը չեն ականջօղերը։ Ապա ու՞մն են։
-
6:42 - 6:47Կնոջ՝ Կաթերինայի շորերի ցուցակը մեզ հայտնի է ու նրա շորերից են
-
6:47 - 6:51սպիտակ մորթով դեղին վերարկուն,
-
6:51 - 6:52դեղին ու սև կորսաժը,
-
6:52 - 6:56որոնք հաճախ հայտնվում են տարբեր կանաց հագին,
-
6:56 - 6:59Վերմեերի տարբեր նկարներում։
-
6:59 - 7:04Հետևաբար, եթե նրա հագուստը հագել են այլ կանայք,
-
7:04 - 7:06այնքան էլ անհավանական ենթադրություն չի լինի
-
7:06 - 7:10անել, որ ականջօղը պատկանում է նրա կնոջը։
-
7:10 - 7:13Արդեն ունենք պատմության բոլոր գործոնները։
-
7:13 - 7:15Նա նրա հետ երկար ժամանակ արվեստանոցում է։
-
7:15 - 7:17Այս նկարներները երկար ժամանակ էր պահանջում։
-
7:17 - 7:20Նրանք այդ ամբողջ ժամանակը անցկացրել են միմյանց հետ։
-
7:20 - 7:22Նա կրում է իր կնոջ մարգարտե ականջօղը։
-
7:22 - 7:25Նա հիասքանչ է։ Ակնհայտ է՝ նա սիրում է նկարչին։ Նա շփոթված է։
-
7:25 - 7:28Արդյո՞ք գիտի նրա կինը։ Երևի՝ ոչ։
-
7:28 - 7:31Եվ եթե նա չգիտի, դե-
-
7:31 - 7:33հենց այստեղ էլ պատմությունն է։
-
7:33 - 7:35(Ծիծաղ)
-
7:35 - 7:38Հաջորդ, նկարը, որի մասին խոսելու եմ
-
7:38 - 7:41Շարդենի «Խաղաթղթե տուն սարքող տղան» նկարն է:
-
7:41 - 7:46Նա 18-րդ դարի Ֆրանսիացի նկարիչ է, ճանաչված իր նատյուրմորտներով,
-
7:46 - 7:48բայց ժամանակ առ ժամանակ մարդկանց էլ է նկարել։
-
7:48 - 7:52Իրականում, այս նկարից չորս տեսակ է նկարել,
-
7:52 - 7:56տարբեր տղաներ, բոլորն էլ կենտրոնացած խաղաթղթե տուն կառուցելիս։
-
7:56 - 8:00Ես սիրում եմ այս տարբերակը, որովհետև տղաներից
-
8:00 - 8:03որոշները տարիքով մեծ են, մյուսները՝ երիտասարդ, այս մեկը,
-
8:03 - 8:06ինչպես Երեք արջերի մասին պատմության մեջ ճիշտ ինքն է։
-
8:06 - 8:10Նա արդեն երեխա չէ, բայց դեռ տղամարդ էլ չէ։
-
8:10 - 8:15Նրա անմեղությունն ու փորձառությունը գտնվում են ոսկե միջինում,
-
8:15 - 8:19և հենց սա էր, որ ինձ ստիպեց կանգ առնել նկարի առաջ,
-
8:19 - 8:23ու նայել նրա երեսին։ Մի փոքր նմանություն կա Վերմեերի նկարի հետ։
-
8:23 - 8:26Լույսը գալիս է ձախ կողմից, ու նրա երեսը ողողված է
-
8:26 - 8:28այս լույսի մեջ։ Դա նկարի հենց մեջտեղում է,
-
8:28 - 8:31եւ եթե նայում եք դրան, ես հասկացա դա, երբ կանգած էի
-
8:31 - 8:32նկարի առաջ, եւ ասում էի,
-
8:32 - 8:35«Ինձ նայիր։ Խնդրում եմ նայիր ինձ։»
-
8:35 - 8:38Սակայն նա ինձ չնայեց: Նա շարունակում էր նայել խաղաքարտերին,
-
8:38 - 8:40և սա է այս նկարի գայթակղիչ մասնիկներից մեկը,
-
8:40 - 8:45նա այնքան կենտրոնացած է իր աշխատանքի վրա, որ մեզ չի նկատում։
-
8:45 - 8:49Սա է ինձ համար, գլուխգործոցի նշանը,
-
8:49 - 8:53երբ նկարը չունի լուծում։
-
8:53 - 8:54Նա երբեք ինձ չի նայի։
-
8:54 - 8:56Ու ես մտածում էի, թե
-
8:56 - 8:59ով կարող էր նրան նայելիս լինել այդ պահին։
-
8:59 - 9:01Ոչ նկարիչը, չեմ ուզում նկարչի մասին մտածել։
-
9:01 - 9:04Մտածում եմ նրա տարիքով մեկնակերպի մասին։
-
9:04 - 9:10Գուցե նա տղամարդ է, ծառա, տարիքով ծառա է, ով երիտասարդ ծառային նայելիս
-
9:10 - 9:12ասում է,«Նայիր ինձ։ Ուզում եմ քեզ զգուշացնել
-
9:12 - 9:15քեզ սպասվելիքի մասին։ Խնդրում եմ, նայիր ինձ։»
-
9:15 - 9:16Սակայն նա երբեք չի նայում։
-
9:16 - 9:20Նույն լուծման բացակայությունն եմ տեսնում, ինչպես որ «Մարգարտե ականջողով աղջկա» մեջ։
-
9:20 - 9:22Չգիտենք արդյոք նա ուրախ է, թե տխուր։
-
9:22 - 9:24Մի ամբողջ վեպ եմ գրել նրա մասին,
-
9:24 - 9:26սակայն մինչ օրս չգիտեմ, ուրախ է նա, թե տխուր։
-
9:26 - 9:28Կրկին ու կրկին վերադառնում եմ նկարին,
-
9:28 - 9:33պատասխանը փնտրելով, փորձում եմ բացակը պատմությունով լցնել։
-
9:33 - 9:36Կարող ենք այս պահին մեզ գոհացնող պատասխանով լցնել բացակը,
-
9:36 - 9:42բայց վերջնական երբեք չի կարող լինել, քանզի մենք կրկին ու կրկին վերադառնալու ենք նրան։
-
9:42 - 9:44Վերջին նկարը, որի մասին խոսելու եմ,
-
9:44 - 9:49կոչվում է «Անանունը» անանունի կողմից։ (Ծիծաղ)
-
9:49 - 9:52Սա Թուդորի դիմանկար է, որին գնել է Ազգային դիմանկարի պատկերասրահը։
-
9:52 - 9:55Գնելուց կարծել են, որ նկարը Պարոն Թոմաս Օվերբերի դիմանկարն է,
-
9:55 - 9:58և միայն հետո են հայնաբերել, որ նկարում ամենևին էլ նա չէ պատկերված,
-
9:58 - 9:59և իրականում չգիտեն թե ում դիմանկարն է։
-
9:59 - 10:01Այսօր, Ազգային դիմանկարի պատկերասրահում,
-
10:01 - 10:03եթե չգիտես նկարի կենսագրությունը,
-
10:03 - 10:05կարելի է ասել այն անպիտան է քեզ համար։
-
10:05 - 10:07Չիմանալով նկարի կենսագրությունը Ազգային դիմանկարի պատկերասրահը չի կարող այն ցուցադրել հասարակությանը։
-
10:07 - 10:12Այսպիսով դժբախտաբար, «որբը» իր ժամանակի մեծամասնությունն անցկացնում է պահեստում,
-
10:12 - 10:14այլ «որբերի» հետ, որոնք բավական շատ են,
-
10:14 - 10:17և որոշն էլ՝ շատ գեղեցիկ։
-
10:17 - 10:22Այս նկարի առջև կանգ առա երեք պատճառով.
-
10:22 - 10:25Առաջինը նրա ժպտացող բերանի և թախծոտ աչքերի
-
10:25 - 10:27հակամարտությունն է։
-
10:27 - 10:30Նա ուրախ չէ, ինչո՞ւ։
-
10:30 - 10:34Երկրորդ գրավիչ մասնիկը
-
10:34 - 10:36նրա վառվռուն կարմիր այտերն են։
-
10:36 - 10:39Նա կարմրել է։ Կարմրել է, քանի որ իր դիմանկարն է նկարվում։
-
10:39 - 10:42Այս անձնավորությունը երևի հաճախ է կարմրում։
-
10:42 - 10:44Տեսնես ինչի՞ մասին է մտածում, որ այսքան կարմրել է։
-
10:44 - 10:48Երրորդ բանը, որ ինձ ստիպեց կանգնել հենց այս նկարի առջև,
-
10:48 - 10:51նրա շատ գեղեցիկ բաճկոն էր։
-
10:51 - 10:55Մետաքս, մոխրագույն, սքանչելի կոճակներ։
-
10:55 - 10:56Եվ գիտեք, այն ինձ ստիպում է մտածել
-
10:56 - 11:01հարմարավետ, փքուն վերմակի մասին, որը սփռված է անկողնով մեկ։
-
11:01 - 11:04Ու ես շարունակ մտածում եմ անկողնու և կարմիր այտերի մասին,
-
11:04 - 11:06և իհարկե իրեն նայելիս մտածում եմ սեքսի մասին,
-
11:06 - 11:09միթե՞ նա էլ է դրա մասին մտածում։
-
11:09 - 11:11Եթե պիտի պատմություն սարքեմ,
-
11:11 - 11:13ի՞նչ է այն վերջին բանը, որ կգրեմ։
-
11:13 - 11:17Դե, ինչի՞ մասին նա կարող է մտահոգված լինել։
-
11:17 - 11:19Ու հանկարծ մտածեցի, Հենրի VIII։
-
11:19 - 11:23Նա մտահոգ կլիներ իր ժառսնգությամբ, իր ժառանգով։
-
11:23 - 11:27Ու՞մ է նա ժառանգելու իր անունն ու ունեցվածքը։
-
11:27 - 11:31Այս ամենը կպցնում ես իրար, և ունես պատմություն,
-
11:31 - 11:34որը կլցնի այն բացերը, որոնք քեզ ստիպում են վերադառնալ։
-
11:34 - 11:39Ահա պատմությունը։
-
11:39 - 11:42Այն կարճ է։
-
11:42 - 11:44«Ռոզի»
-
11:44 - 11:48Դեռ կրում եմ Կառոլինի տված սպիտակ, զառնավուխտ բաճկոնը։
-
11:48 - 11:53Այն ունի հասարակ բարձր օձիք, անջատվող թևք,
-
11:53 - 11:56և նուրբ մետաքսե թելով փաթաթված կոճակներ,
-
11:56 - 11:59մոտիկ մոտիկ կարված որպիսի ապահովեն բաճկոնի քփությունը։
-
11:59 - 12:02Այս բաճկոնը ինձ ստիպում է մտածել անկողնու վրա սփռված վերմակի մասին։
-
12:02 - 12:06Միգուցի հենց սա էր նպատակը։
-
12:06 - 12:11Առաջին անգամ այն հագել եմ, երբ նրա ծնողները մեր պատվին խնժույք էին կազմակերպել։
-
12:11 - 12:13Անգամ մինչև ճառս ասելը գիտեի,
-
12:13 - 12:15որ այտերս վառվում էին։
-
12:15 - 12:19Ես միշտ հեշտ կարմրում եմ Ֆիզիկական գործադրումից,
-
12:19 - 12:21գինուց և բարձր զգացմունքներից։
-
12:21 - 12:26Երեխա ժամանակ ինձ ձեռ էին առնում քույրերս
-
12:26 - 12:28ու համադպրոցականներս, բայց ոչ Ջորջը։
-
12:28 - 12:31Միայն Ջորջը կարող էր ինձ Ռոզի կոչել։
-
12:31 - 12:34Ուրիշ ոչ ոքի թույլ չէի տալիս։
-
12:34 - 12:38Նա կարողանում էր աշխարհը քնքուշ դարձնել։
-
12:38 - 12:41Երբ ես արեցի հայտարարությունը, Ջորջը
-
12:41 - 12:44չկարմրեց, փոխարենը նա դարձավ բաճկոնիս պես գունատ։
-
12:44 - 12:46Նա չպետք է զարմանար։
-
12:46 - 12:47Բոլորն էլ ենթադրում էին, որ
-
12:47 - 12:51ես մի որ կամուսնանամ իր զարմուհու հետ։
-
12:51 - 12:54Բայց դժվար է լսել այդ բառերը բարձրաձայն։
-
12:54 - 12:57Ես ինքս, հազիվ էի նրանք արտասանում։
-
12:57 - 13:01Հետո, գտա Ջորջին խոհանոցային այգուն նայող տեռասին նստած։
-
13:01 - 13:07Չնայած որ ամբողջ ցերեկ խմել էր. նա դեռ գունատ էր։
-
13:07 - 13:11Միասին կանգնած նայում ենք ծառաներին կաթնուկ կտրելուց։
-
13:11 - 13:13«Ի՞նչ կարծիքի ես բաճկոնիս մասին», ես հարցրի։
-
13:13 - 13:19Գցելով վրաս մի հայացք ասաց, «Կարծես օձիքը խեղդում է քեզ։»
-
13:19 - 13:21«Մենք միևնույն է իրար կտեսնենք», պնդեցի ես։
-
13:21 - 13:24«Մենք էլի կարող ենք որս անել, քարտ խաղալ, հաճախել արքունիք։
-
13:24 - 13:26Կարիք չկա որևէ բան փոխելու»:
-
13:26 - 13:29Ջորջը չպատասխանեց։
-
13:29 - 13:33«Ես 23 տարեկան եմ։ Ժամանակն է, որ ամուսնանամ
-
13:33 - 13:37և ժառանգ ունենամ։ Սա է ակնկալվում ինձանից»:
-
13:37 - 13:40Ջորջը մի բաժակ էլ կլարետ դատարկեց ու դեպի ինձ շուռ գալով ասաց։
-
13:40 - 13:44«Շնոհավորում եմ գալիք հարսանիքի կապակցությամբ Ջեյմս։
-
13:44 - 13:49Համոզված եմ՝ երջանիկ կլինեք միասին։»
-
13:49 - 13:53Նա այլևս երբեք չօգտագործեց իմ մականունը։
-
13:53 - 13:54Շնորհակալություն։
-
13:54 - 13:58(Ծափահարություններ)
-
13:58 - 13:59Շնորհակալություն։
-
13:59 - 14:01(Ծափահարություններ)
- Title:
- Թրեյսի Շիվալիե՝ Պատմություն նկարի մեջ
- Speaker:
- Tracy Chevalier
- Description:
-
Երբ Թրեյսի Շիվալիեն նայում է նկարներին, նա պատկերացնում է նրանց ետևում թաքնված պատմությունները: Ինչպե՞ս է նկարիչը հանդիպել իր մոդելին։ Ի՞նչը կբացատրեր նրա հայացքը։ Ինչո՞ւ է այդ մարդը կարմրել։ Նա մեզ հետ կիսում է երեք պատմություն, որոնք ոգեշնչված են դիմանկարներով, որոնցից մեկի պատմությունն էլ դարձավ նրա լավագույն վաճառվող վեպը՝ «Աղջիկը մարգարտե ականջօղով»։
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 14:21
![]() |
Gohar Khachatryan approved Armenian subtitles for Finding the story inside the painting | |
![]() |
Gohar Khachatryan accepted Armenian subtitles for Finding the story inside the painting | |
![]() |
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Finding the story inside the painting | |
![]() |
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Finding the story inside the painting | |
![]() |
Kristine Sargsyan edited Armenian subtitles for Finding the story inside the painting | |
![]() |
Edita Ghushchyan edited Armenian subtitles for Finding the story inside the painting | |
![]() |
Edita Ghushchyan edited Armenian subtitles for Finding the story inside the painting | |
![]() |
Edita Ghushchyan edited Armenian subtitles for Finding the story inside the painting |