Ուզում եմ պատմել ձեզ իմ դժբախտության մասին,
և կարծում եմ, որ ձեզանից շատերը
տառապում են նույն այս դժբախտությամբ։
Երբ քայլում եմ արվեստի սրահով,
անցնում սենյակներով լի նկարներով,
15, 20 րոպե անց
հասկանում եմ, որ այլևս չեմ մտածում նկարների մասին։
Նրանք ինձ չեն գրավում։
Փոխարենը, մտածում եմ այն մեկ բաժակ սուրճի մասին,
որը ինձ վերջապես ուշքի կբերի։
Ես տառապում եմ պատկերասրահային հոգնածությունից։
Ձեզանից քանի՞սն են տառապում սրանից։
Այո, այդպես էլ կարծում էի։
Դե, երբեմն կարող եք
20 րոպեից ավել կամ քիչ դիմանալ,
բայց կարծում եմ բոլորս էլ տառապում ենք սրանից։
Իսկ, ի՞նչ կասեք նրան ուղեկցող մեղքի զգացմունքի մասին։
Անձամբ ինձ համար, ես նայում եմ պատի նկարներին
ու մտածում, որ ինչ որ մեկը որոշել է դրանց այնտեղ կախել,
կարծում է, որ նրանք արժանի են պատին կախված լինել,
սակայն ես միշտ չէ որ հասկանում եմ դրանց արժեքը։
Իրականում, հիմնականում չեմ հասկանում։
Եվ հեռանում եմ տխուր։
Ինձ զգում եմ մեղավոր ու տխուր,
փոխանակ մտածեմ, որ միգուցե նկարը թերի է։
Մտածում եմ, որ իմ մեջ է թերությունը։
Եվ հավատացեք լավ չէ, երբ լքում ես սրահը նման զգացմունքներով։
(Ծիծաղ)
Կարծում եմ, կարիք չկա մեզ այսպես տանջելու։
Երբ դուք գնում եք ռեստորան,
միթե՞ ձեզանից ակնկալվում է պատվիրել
ճաշացուցակի վրա թվարկված յուրաքանչյուր ուտեստը։
Իհարկե ո՜չ։ Դուք ընտրում եք։
Երբ գնում եք հանրախանութ վերնաշապիկ գնելու
միթե՞ փորձելու եք յուրաքանչյուրը
և ցանկանալու եք գնել յուրաքանչյուրը։
Իհարկե ոչ, դու կարող եք ընտրել. Դա ակնկալվում է:
Ապա ինչու՞, չի ակնկալվում, որ
դուք կարող եք ընտրել երբ արվեստի սրահում եք։
Ինչո՞ւ է մեզ թվում, որ յուրաքանչյուր նկար պետք է մեզ գրավի։
Ես փորձում եմ այլապես մոտենալ այս հարցին։
Ու անում եմ երկու բան.
Երբ մտնում եմ սրահ, նախ, բավական արագ շրջանցելով
նայում եմ բոլոր նկարներին, և մտովի նշում նրանք,
որոնք ինձ գրավում են այս կամ այն պատճառով։
Չգիտեմ էլ թե ինչու են նրանք ինձ ստիպում դանդաղել, բայց ինչ որ բան
մագնիսի պես ձգում է ինձ,
և ես առհամարելով մնացած բոլորը, գնում եմ դեպի այդ նկարը։
Այսպիսով առաջին բանը որ անում եմ. ստեղծում եմ իմ հավաքածուն:
Ընտրում եմ նկար։ Կարող է լինել միայն մեկը 50-ի մեջ։
Երկրորդ բանը որ անում եմ, կանգնում եմ այդ նկարի առաջ,
և ինքս ինձ նրա մասին պատմություն եմ պատմում։
Ինչո՞ւ պատմություն։ Քանի որ կարծում եմ, որ մենք
մեր ԴՆԹ-ով ծրագրավորված ենք պատմություններ պատմել։
Մենք պատմում ենք պատմություններ անընդհատ և ամեն ինչի մասին,
և երևի թե սա անում ենք քանի որ աշխարհը մի խենթ ու քաոսային տեղ է,
և հաճախ պատմությունների միջոցով փորձում ենք աշխարհից գլուխ հանել,
կարգ հաստատել։
Ինչո՞ւ չանել նույնը նկարներին նայելիս։
Եվ հիմա կարելի է ասել արվեստի սրահի
ճաշացուցակ ունեմ։
Երեք հատ նկար կա որ հիմա ձեզ ցույց եմ տալու
սրանք այն նկարներն են, որ ինձ ստիպել են կանգ առնել
և ցանկանալ նրանց մասին պատմություն պատմել։
Առաջինը նախաբանի կարիք չունի։
«Մարգարտե ականջօղով աղջիկը»
17-րդ դարի հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի աշխատանքներից է։
Սա ամենափառավոր նկարներից մեկն է։
Առաջին անգամ այն տեսա 19 տարեկանում,
և անմիջապես ձեռք բերեցի նրա պաստառը,
որը 30 տարի անց դեռ կախված է իմ տանը։
Այն ինձ ընկերակցել է ամենուր,
երբեք չեմ հոգնում նրան նայելուց։
Սկզբում ինձ գրավեցին
սքանչելի գույները, որ նկարիչը օգտագործում է
և աղջկա երեսին ընկնող լույսը։
Բայց նրա հայացքը, հակամարտող հայացք է
որ տարիներ շարունակ ինձ գրավել ու
ետ է կանչել։
Չեմ կարող հասկանալ ուրախ է նա թե տխուր,
միտքս անընդհատ փոխում եմ։
Եվ սա որ ինձ անընդմեջ ետ է կանչում։
Մի օր, անկողնումս պարկած,
նայում էի այս նկարին որն արդեն 16 տարի պատիս է,
և հանկարծակի միտք ծագեց. տեսնես
ինչ է արել նկարիչը նրան այս տեսքը տալու համար։
Եվ այդ պահին առաջին անգամ մտածեցի, որ
նրա դեմքի արտահայտությունը արտացոլում է
նրա զգացմունքները նկարչի նկատմամբ։
Նախքան սա միշտ մտածել եմ նկարի մասին որպես աղջկա դիմանկար։
Հիմա սկսեցի մտածել նրա մասին ինչպես հարաբերության դիմանկար։
Եվ ի՞նչ է այս հարաբերությունը։
Հարցիս պատասխանելու համար որոշ հետազոտություններ կատարեցի,
և պարզեցի որ մենք պատկերացում չունենք թե նա ով է։
Իրականում, մենք ոչինչ չգիտենք Վերմեերի նկարներում
պատկերված մոդելների մասին,
ավելին՝ մենք բավական քիչ գիտենք նաև Վերմեերի մասին։
Սա ինձ շատ երջանկացրեց։
Նշանակում է, կարող եմ անել ինչ ուզում եմ, կարող եմ հյուսել ինչ պատմություն որ ուզում։
Ահա թե ինչպես հորինեցի պատմությունը։
Սկզբում մտածեցի,
Պետք է նրան ինչ որ կերպ տուն մտցնեմ։
Ի՞նչպես է Վերմեերը նրան ճանաչում։
Կայն առաջարկներ, որ նա
Վերմեերի 12 տարեկան աղջիկն է։
Նրա աղջիկը 12 տարեկան է եղել, երբ նա նկարել է այս նկարը։
Սակայն ես հերքեցի այս միտքը։ Հայացքը շատ մտերմիկ է,
բայց դստեր հայացք չէ։
Առաջին հերթին, այս ժամանակվա հոլանդական նկարներում
կնոջ բաց բերանը խոսում էր նրա սեռական առկայության մասին։
Վերմեերի համար անտեղին կլիներ
իր իսկ դստերը պատկերել նման կերպով։
Ուրեմն նրա աղջիկը չէ, բայց հաստատ մոտիկ,
ֆիզիկապես մոտիկ մարդ է։
Դե, ուրիշ ո՞վ կլինի տանը։
Ծառա, անուշիկ ծառա։
Նա տան մեջ է։
Ի՞նչպես ենք նրան մտցնելու արվեստանոց։
Վերմեերի մասին շատ բան չգիտենք,
բայց գիտենք, որ նա ամուսնացած էր
Կաթոլիկ կնոջ հետ ու ապրում էին կնոջ մոր հետ
մի տան մեջ, որտեղ էլ Վերմեերն ուներ իր անձնական
արվեստանոցը։ Վերմեերը նաև ուներ 11 երեխա։
Ակնկալելի է որ քաոսային և աղմկոտ ընտանիք կլիներ։
Եվ եթե նախկինում տեսել եք Վերմեերի նկարները,
գիտեք որ նրանք անհավատալիորեն հանդարդ ու անաղմուկ են։
Ի՞նչպես է նկարիչ ստեղծում այսպիսի հանգիստ գործեր 11 երեխաներով լի տանը։
Նա դասակարգում է իր կյանքը։
Մտնում է արվեստանոց, ու ասում,«Ոչ ոք ներս չգա։
Ոչ կինս, ոչ երխաները։ Լավ, ծառան կարող է մտնել մաքրել»։
Նա արվեստանոցում է։ Նրանք միասին են սենյակում։
Եվ նա որոշում է նրան նկարել։
Նա հասարակ շորեր է հագած։
Վերմեերի նկարների կանանց մեծամասնությունը
կրում են թավիշ, մետաքս, մորթի, շատ թանկարժեք իրեր։
Սա շատ հասարակ է. միակ բանը որ հասարակ չէ. դա
մարգարտե ականջօղն է։
Հիմա, եթե նա ծառա է, հնարավոր չէ որ նա կարողանա իրեն թույլ տալ
մի զույգ մարգարտե ականջօղ։
Ուրեմն նրանը չեն ականջօղերը։ Ապա ու՞մն են։
Կնոջ՝ Կաթերինայի շորերի ցուցակը մեզ հայտնի է ու նրա շորերից են
սպիտակ մորթով դեղին վերարկուն,
դեղին ու սև կորսաժը,
որոնք հաճախ հայտնվում են տարբեր կանաց հագին,
Վերմեերի տարբեր նկարներում։
Հետևաբար, եթե նրա հագուստը հագել են այլ կանայք,
այնքան էլ անհավանական ենթադրություն չի լինի
անել, որ ականջօղը պատկանում է նրա կնոջը։
Արդեն ունենք պատմության բոլոր գործոնները։
Նա նրա հետ երկար ժամանակ արվեստանոցում է։
Այս նկարներները երկար ժամանակ էր պահանջում։
Նրանք այդ ամբողջ ժամանակը անցկացրել են միմյանց հետ։
Նա կրում է իր կնոջ մարգարտե ականջօղը։
Նա հիասքանչ է։ Ակնհայտ է՝ նա սիրում է նկարչին։ Նա շփոթված է։
Արդյո՞ք գիտի նրա կինը։ Երևի՝ ոչ։
Եվ եթե նա չգիտի, դե-
հենց այստեղ էլ պատմությունն է։
(Ծիծաղ)
Հաջորդ, նկարը, որի մասին խոսելու եմ
Շարդենի «Խաղաթղթե տուն սարքող տղան» նկարն է:
Նա 18-րդ դարի Ֆրանսիացի նկարիչ է, ճանաչված իր նատյուրմորտներով,
բայց ժամանակ առ ժամանակ մարդկանց էլ է նկարել։
Իրականում, այս նկարից չորս տեսակ է նկարել,
տարբեր տղաներ, բոլորն էլ կենտրոնացած խաղաթղթե տուն կառուցելիս։
Ես սիրում եմ այս տարբերակը, որովհետև տղաներից
որոշները տարիքով մեծ են, մյուսները՝ երիտասարդ, այս մեկը,
ինչպես Երեք արջերի մասին պատմության մեջ ճիշտ ինքն է։
Նա արդեն երեխա չէ, բայց դեռ տղամարդ էլ չէ։
Նրա անմեղությունն ու փորձառությունը գտնվում են ոսկե միջինում,
և հենց սա էր, որ ինձ ստիպեց կանգ առնել նկարի առաջ,
ու նայել նրա երեսին։ Մի փոքր նմանություն կա Վերմեերի նկարի հետ։
Լույսը գալիս է ձախ կողմից, ու նրա երեսը ողողված է
այս լույսի մեջ։ Դա նկարի հենց մեջտեղում է,
եւ եթե նայում եք դրան, ես հասկացա դա, երբ կանգած էի
նկարի առաջ, եւ ասում էի,
«Ինձ նայիր։ Խնդրում եմ նայիր ինձ։»
Սակայն նա ինձ չնայեց: Նա շարունակում էր նայել խաղաքարտերին,
և սա է այս նկարի գայթակղիչ մասնիկներից մեկը,
նա այնքան կենտրոնացած է իր աշխատանքի վրա, որ մեզ չի նկատում։
Սա է ինձ համար, գլուխգործոցի նշանը,
երբ նկարը չունի լուծում։
Նա երբեք ինձ չի նայի։
Ու ես մտածում էի, թե
ով կարող էր նրան նայելիս լինել այդ պահին։
Ոչ նկարիչը, չեմ ուզում նկարչի մասին մտածել։
Մտածում եմ նրա տարիքով մեկնակերպի մասին։
Գուցե նա տղամարդ է, ծառա, տարիքով ծառա է, ով երիտասարդ ծառային նայելիս
ասում է,«Նայիր ինձ։ Ուզում եմ քեզ զգուշացնել
քեզ սպասվելիքի մասին։ Խնդրում եմ, նայիր ինձ։»
Սակայն նա երբեք չի նայում։
Նույն լուծման բացակայությունն եմ տեսնում, ինչպես որ «Մարգարտե ականջողով աղջկա» մեջ։
Չգիտենք արդյոք նա ուրախ է, թե տխուր։
Մի ամբողջ վեպ եմ գրել նրա մասին,
սակայն մինչ օրս չգիտեմ, ուրախ է նա, թե տխուր։
Կրկին ու կրկին վերադառնում եմ նկարին,
պատասխանը փնտրելով, փորձում եմ բացակը պատմությունով լցնել։
Կարող ենք այս պահին մեզ գոհացնող պատասխանով լցնել բացակը,
բայց վերջնական երբեք չի կարող լինել, քանզի մենք կրկին ու կրկին վերադառնալու ենք նրան։
Վերջին նկարը, որի մասին խոսելու եմ,
կոչվում է «Անանունը» անանունի կողմից։ (Ծիծաղ)
Սա Թուդորի դիմանկար է, որին գնել է Ազգային դիմանկարի պատկերասրահը։
Գնելուց կարծել են, որ նկարը Պարոն Թոմաս Օվերբերի դիմանկարն է,
և միայն հետո են հայնաբերել, որ նկարում ամենևին էլ նա չէ պատկերված,
և իրականում չգիտեն թե ում դիմանկարն է։
Այսօր, Ազգային դիմանկարի պատկերասրահում,
եթե չգիտես նկարի կենսագրությունը,
կարելի է ասել այն անպիտան է քեզ համար։
Չիմանալով նկարի կենսագրությունը Ազգային դիմանկարի պատկերասրահը չի կարող այն ցուցադրել հասարակությանը։
Այսպիսով դժբախտաբար, «որբը» իր ժամանակի մեծամասնությունն անցկացնում է պահեստում,
այլ «որբերի» հետ, որոնք բավական շատ են,
և որոշն էլ՝ շատ գեղեցիկ։
Այս նկարի առջև կանգ առա երեք պատճառով.
Առաջինը նրա ժպտացող բերանի և թախծոտ աչքերի
հակամարտությունն է։
Նա ուրախ չէ, ինչո՞ւ։
Երկրորդ գրավիչ մասնիկը
նրա վառվռուն կարմիր այտերն են։
Նա կարմրել է։ Կարմրել է, քանի որ իր դիմանկարն է նկարվում։
Այս անձնավորությունը երևի հաճախ է կարմրում։
Տեսնես ինչի՞ մասին է մտածում, որ այսքան կարմրել է։
Երրորդ բանը, որ ինձ ստիպեց կանգնել հենց այս նկարի առջև,
նրա շատ գեղեցիկ բաճկոն էր։
Մետաքս, մոխրագույն, սքանչելի կոճակներ։
Եվ գիտեք, այն ինձ ստիպում է մտածել
հարմարավետ, փքուն վերմակի մասին, որը սփռված է անկողնով մեկ։
Ու ես շարունակ մտածում եմ անկողնու և կարմիր այտերի մասին,
և իհարկե իրեն նայելիս մտածում եմ սեքսի մասին,
միթե՞ նա էլ է դրա մասին մտածում։
Եթե պիտի պատմություն սարքեմ,
ի՞նչ է այն վերջին բանը, որ կգրեմ։
Դե, ինչի՞ մասին նա կարող է մտահոգված լինել։
Ու հանկարծ մտածեցի, Հենրի VIII։
Նա մտահոգ կլիներ իր ժառսնգությամբ, իր ժառանգով։
Ու՞մ է նա ժառանգելու իր անունն ու ունեցվածքը։
Այս ամենը կպցնում ես իրար, և ունես պատմություն,
որը կլցնի այն բացերը, որոնք քեզ ստիպում են վերադառնալ։
Ահա պատմությունը։
Այն կարճ է։
«Ռոզի»
Դեռ կրում եմ Կառոլինի տված սպիտակ, զառնավուխտ բաճկոնը։
Այն ունի հասարակ բարձր օձիք, անջատվող թևք,
և նուրբ մետաքսե թելով փաթաթված կոճակներ,
մոտիկ մոտիկ կարված որպիսի ապահովեն բաճկոնի քփությունը։
Այս բաճկոնը ինձ ստիպում է մտածել անկողնու վրա սփռված վերմակի մասին։
Միգուցի հենց սա էր նպատակը։
Առաջին անգամ այն հագել եմ, երբ նրա ծնողները մեր պատվին խնժույք էին կազմակերպել։
Անգամ մինչև ճառս ասելը գիտեի,
որ այտերս վառվում էին։
Ես միշտ հեշտ կարմրում եմ Ֆիզիկական գործադրումից,
գինուց և բարձր զգացմունքներից։
Երեխա ժամանակ ինձ ձեռ էին առնում քույրերս
ու համադպրոցականներս, բայց ոչ Ջորջը։
Միայն Ջորջը կարող էր ինձ Ռոզի կոչել։
Ուրիշ ոչ ոքի թույլ չէի տալիս։
Նա կարողանում էր աշխարհը քնքուշ դարձնել։
Երբ ես արեցի հայտարարությունը, Ջորջը
չկարմրեց, փոխարենը նա դարձավ բաճկոնիս պես գունատ։
Նա չպետք է զարմանար։
Բոլորն էլ ենթադրում էին, որ
ես մի որ կամուսնանամ իր զարմուհու հետ։
Բայց դժվար է լսել այդ բառերը բարձրաձայն։
Ես ինքս, հազիվ էի նրանք արտասանում։
Հետո, գտա Ջորջին խոհանոցային այգուն նայող տեռասին նստած։
Չնայած որ ամբողջ ցերեկ խմել էր. նա դեռ գունատ էր։
Միասին կանգնած նայում ենք ծառաներին կաթնուկ կտրելուց։
«Ի՞նչ կարծիքի ես բաճկոնիս մասին», ես հարցրի։
Գցելով վրաս մի հայացք ասաց, «Կարծես օձիքը խեղդում է քեզ։»
«Մենք միևնույն է իրար կտեսնենք», պնդեցի ես։
«Մենք էլի կարող ենք որս անել, քարտ խաղալ, հաճախել արքունիք։
Կարիք չկա որևէ բան փոխելու»:
Ջորջը չպատասխանեց։
«Ես 23 տարեկան եմ։ Ժամանակն է, որ ամուսնանամ
և ժառանգ ունենամ։ Սա է ակնկալվում ինձանից»:
Ջորջը մի բաժակ էլ կլարետ դատարկեց ու դեպի ինձ շուռ գալով ասաց։
«Շնոհավորում եմ գալիք հարսանիքի կապակցությամբ Ջեյմս։
Համոզված եմ՝ երջանիկ կլինեք միասին։»
Նա այլևս երբեք չօգտագործեց իմ մականունը։
Շնորհակալություն։
(Ծափահարություններ)
Շնորհակալություն։
(Ծափահարություններ)