WEBVTT 00:00:00.516 --> 00:00:04.623 Ուզում եմ պատմել ձեզ իմ դժբախտության մասին, 00:00:04.623 --> 00:00:07.127 և կարծում եմ, որ ձեզանից շատերը 00:00:07.127 --> 00:00:09.047 տառապում են նույն այս դժբախտությամբ։ 00:00:09.047 --> 00:00:11.144 Երբ քայլում եմ արվեստի սրահով, 00:00:11.144 --> 00:00:13.247 անցնում սենյակներով լի նկարներով, 00:00:13.247 --> 00:00:17.764 15, 20 րոպե անց 00:00:17.764 --> 00:00:19.655 հասկանում եմ, որ այլևս չեմ մտածում նկարների մասին։ 00:00:19.655 --> 00:00:21.263 Նրանք ինձ չեն գրավում։ 00:00:21.263 --> 00:00:23.767 Փոխարենը, մտածում եմ այն մեկ բաժակ սուրճի մասին, 00:00:23.767 --> 00:00:26.767 որը ինձ վերջապես ուշքի կբերի։ 00:00:26.767 --> 00:00:29.951 Ես տառապում եմ պատկերասրահային հոգնածությունից։ NOTE Paragraph 00:00:29.951 --> 00:00:32.327 Ձեզանից քանի՞սն են տառապում սրանից։ 00:00:32.327 --> 00:00:34.332 Այո, այդպես էլ կարծում էի։ 00:00:34.332 --> 00:00:36.482 Դե, երբեմն կարող եք 00:00:36.482 --> 00:00:38.576 20 րոպեից ավել կամ քիչ դիմանալ, 00:00:38.576 --> 00:00:40.790 բայց կարծում եմ բոլորս էլ տառապում ենք սրանից։ 00:00:40.790 --> 00:00:42.871 Իսկ, ի՞նչ կասեք նրան ուղեկցող մեղքի զգացմունքի մասին։ 00:00:42.871 --> 00:00:45.858 Անձամբ ինձ համար, ես նայում եմ պատի նկարներին 00:00:45.858 --> 00:00:48.873 ու մտածում, որ ինչ որ մեկը որոշել է դրանց այնտեղ կախել, 00:00:48.873 --> 00:00:51.401 կարծում է, որ նրանք արժանի են պատին կախված լինել, 00:00:51.401 --> 00:00:52.759 սակայն ես միշտ չէ որ հասկանում եմ դրանց արժեքը։ 00:00:52.759 --> 00:00:55.423 Իրականում, հիմնականում չեմ հասկանում։ NOTE Paragraph 00:00:55.423 --> 00:00:59.197 Եվ հեռանում եմ տխուր։ 00:00:59.197 --> 00:01:02.664 Ինձ զգում եմ մեղավոր ու տխուր, 00:01:02.664 --> 00:01:04.727 փոխանակ մտածեմ, որ միգուցե նկարը թերի է։ 00:01:04.727 --> 00:01:06.184 Մտածում եմ, որ իմ մեջ է թերությունը։ 00:01:06.184 --> 00:01:09.092 Եվ հավատացեք լավ չէ, երբ լքում ես սրահը նման զգացմունքներով։ NOTE Paragraph 00:01:09.092 --> 00:01:10.363 (Ծիծաղ) NOTE Paragraph 00:01:10.363 --> 00:01:12.672 Կարծում եմ, կարիք չկա մեզ այսպես տանջելու։ 00:01:12.672 --> 00:01:15.132 Երբ դուք գնում եք ռեստորան, 00:01:15.132 --> 00:01:18.819 միթե՞ ձեզանից ակնկալվում է պատվիրել 00:01:18.819 --> 00:01:21.002 ճաշացուցակի վրա թվարկված յուրաքանչյուր ուտեստը։ 00:01:21.002 --> 00:01:22.884 Իհարկե ո՜չ։ Դուք ընտրում եք։ 00:01:22.884 --> 00:01:26.059 Երբ գնում եք հանրախանութ վերնաշապիկ գնելու 00:01:26.059 --> 00:01:29.036 միթե՞ փորձելու եք յուրաքանչյուրը 00:01:29.036 --> 00:01:30.364 և ցանկանալու եք գնել յուրաքանչյուրը։ 00:01:30.364 --> 00:01:34.491 Իհարկե ոչ, դու կարող եք ընտրել. Դա ակնկալվում է: 00:01:34.491 --> 00:01:37.112 Ապա ինչու՞, չի ակնկալվում, որ 00:01:37.112 --> 00:01:39.685 դուք կարող եք ընտրել երբ արվեստի սրահում եք։ 00:01:39.685 --> 00:01:42.980 Ինչո՞ւ է մեզ թվում, որ յուրաքանչյուր նկար պետք է մեզ գրավի։ NOTE Paragraph 00:01:42.980 --> 00:01:45.684 Ես փորձում եմ այլապես մոտենալ այս հարցին։ 00:01:45.684 --> 00:01:47.302 Ու անում եմ երկու բան. 00:01:47.302 --> 00:01:51.796 Երբ մտնում եմ սրահ, նախ, բավական արագ շրջանցելով 00:01:51.796 --> 00:01:56.031 նայում եմ բոլոր նկարներին, և մտովի նշում նրանք, 00:01:56.031 --> 00:01:59.085 որոնք ինձ գրավում են այս կամ այն պատճառով։ 00:01:59.085 --> 00:02:01.886 Չգիտեմ էլ թե ինչու են նրանք ինձ ստիպում դանդաղել, բայց ինչ որ բան 00:02:01.886 --> 00:02:03.943 մագնիսի պես ձգում է ինձ, 00:02:03.943 --> 00:02:07.061 և ես առհամարելով մնացած բոլորը, գնում եմ դեպի այդ նկարը։ 00:02:07.061 --> 00:02:09.525 Այսպիսով առաջին բանը որ անում եմ. ստեղծում եմ իմ հավաքածուն: 00:02:09.525 --> 00:02:12.821 Ընտրում եմ նկար։ Կարող է լինել միայն մեկը 50-ի մեջ։ 00:02:12.821 --> 00:02:16.511 Երկրորդ բանը որ անում եմ, կանգնում եմ այդ նկարի առաջ, 00:02:16.511 --> 00:02:19.588 և ինքս ինձ նրա մասին պատմություն եմ պատմում։ NOTE Paragraph 00:02:19.588 --> 00:02:23.186 Ինչո՞ւ պատմություն։ Քանի որ կարծում եմ, որ մենք 00:02:23.186 --> 00:02:27.077 մեր ԴՆԹ-ով ծրագրավորված ենք պատմություններ պատմել։ 00:02:27.077 --> 00:02:29.446 Մենք պատմում ենք պատմություններ անընդհատ և ամեն ինչի մասին, 00:02:29.446 --> 00:02:34.557 և երևի թե սա անում ենք քանի որ աշխարհը մի խենթ ու քաոսային տեղ է, 00:02:34.557 --> 00:02:38.508 և հաճախ պատմությունների միջոցով փորձում ենք աշխարհից գլուխ հանել, 00:02:38.508 --> 00:02:40.677 կարգ հաստատել։ 00:02:40.677 --> 00:02:44.668 Ինչո՞ւ չանել նույնը նկարներին նայելիս։ 00:02:44.668 --> 00:02:48.383 Եվ հիմա կարելի է ասել արվեստի սրահի 00:02:48.383 --> 00:02:51.606 ճաշացուցակ ունեմ։ NOTE Paragraph 00:02:51.606 --> 00:02:54.814 Երեք հատ նկար կա որ հիմա ձեզ ցույց եմ տալու 00:02:54.814 --> 00:02:57.878 սրանք այն նկարներն են, որ ինձ ստիպել են կանգ առնել 00:02:57.878 --> 00:03:00.424 և ցանկանալ նրանց մասին պատմություն պատմել։ 00:03:00.424 --> 00:03:03.975 Առաջինը նախաբանի կարիք չունի։ 00:03:03.975 --> 00:03:07.006 «Մարգարտե ականջօղով աղջիկը» 00:03:07.006 --> 00:03:09.162 17-րդ դարի հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի աշխատանքներից է։ 00:03:09.162 --> 00:03:11.662 Սա ամենափառավոր նկարներից մեկն է։ 00:03:11.662 --> 00:03:13.806 Առաջին անգամ այն տեսա 19 տարեկանում, 00:03:13.806 --> 00:03:16.086 և անմիջապես ձեռք բերեցի նրա պաստառը, 00:03:16.086 --> 00:03:20.243 որը 30 տարի անց դեռ կախված է իմ տանը։ 00:03:20.243 --> 00:03:23.393 Այն ինձ ընկերակցել է ամենուր, 00:03:23.393 --> 00:03:25.737 երբեք չեմ հոգնում նրան նայելուց։ NOTE Paragraph 00:03:25.737 --> 00:03:29.516 Սկզբում ինձ գրավեցին 00:03:29.516 --> 00:03:32.073 սքանչելի գույները, որ նկարիչը օգտագործում է 00:03:32.073 --> 00:03:34.017 և աղջկա երեսին ընկնող լույսը։ 00:03:34.017 --> 00:03:36.801 Բայց նրա հայացքը, հակամարտող հայացք է 00:03:36.801 --> 00:03:39.857 որ տարիներ շարունակ ինձ գրավել ու 00:03:39.857 --> 00:03:43.551 ետ է կանչել։ 00:03:43.551 --> 00:03:45.969 Չեմ կարող հասկանալ ուրախ է նա թե տխուր, 00:03:45.969 --> 00:03:48.936 միտքս անընդհատ փոխում եմ։ 00:03:48.936 --> 00:03:52.535 Եվ սա որ ինձ անընդմեջ ետ է կանչում։ NOTE Paragraph 00:03:52.535 --> 00:03:56.544 Մի օր, անկողնումս պարկած, 00:03:56.544 --> 00:03:59.226 նայում էի այս նկարին որն արդեն 16 տարի պատիս է, 00:03:59.226 --> 00:04:01.805 և հանկարծակի միտք ծագեց. տեսնես 00:04:01.805 --> 00:04:05.723 ինչ է արել նկարիչը նրան այս տեսքը տալու համար։ 00:04:05.723 --> 00:04:08.667 Եվ այդ պահին առաջին անգամ մտածեցի, որ 00:04:08.667 --> 00:04:11.467 նրա դեմքի արտահայտությունը արտացոլում է 00:04:11.467 --> 00:04:13.606 նրա զգացմունքները նկարչի նկատմամբ։ 00:04:13.606 --> 00:04:16.762 Նախքան սա միշտ մտածել եմ նկարի մասին որպես աղջկա դիմանկար։ 00:04:16.762 --> 00:04:21.531 Հիմա սկսեցի մտածել նրա մասին ինչպես հարաբերության դիմանկար։ 00:04:21.531 --> 00:04:24.363 Եվ ի՞նչ է այս հարաբերությունը։ NOTE Paragraph 00:04:24.363 --> 00:04:27.571 Հարցիս պատասխանելու համար որոշ հետազոտություններ կատարեցի, 00:04:27.571 --> 00:04:29.896 և պարզեցի որ մենք պատկերացում չունենք թե նա ով է։ 00:04:29.896 --> 00:04:32.243 Իրականում, մենք ոչինչ չգիտենք Վերմեերի նկարներում 00:04:32.243 --> 00:04:34.603 պատկերված մոդելների մասին, 00:04:34.603 --> 00:04:36.730 ավելին՝ մենք բավական քիչ գիտենք նաև Վերմեերի մասին։ 00:04:36.730 --> 00:04:39.504 Սա ինձ շատ երջանկացրեց։ 00:04:39.504 --> 00:04:44.163 Նշանակում է, կարող եմ անել ինչ ուզում եմ, կարող եմ հյուսել ինչ պատմություն որ ուզում։ NOTE Paragraph 00:04:44.163 --> 00:04:46.759 Ահա թե ինչպես հորինեցի պատմությունը։ 00:04:46.759 --> 00:04:48.636 Սկզբում մտածեցի, 00:04:48.636 --> 00:04:50.728 Պետք է նրան ինչ որ կերպ տուն մտցնեմ։ 00:04:50.728 --> 00:04:53.216 Ի՞նչպես է Վերմեերը նրան ճանաչում։ 00:04:53.216 --> 00:04:54.760 Կայն առաջարկներ, որ նա 00:04:54.760 --> 00:04:59.183 Վերմեերի 12 տարեկան աղջիկն է։ 00:04:59.183 --> 00:05:01.408 Նրա աղջիկը 12 տարեկան է եղել, երբ նա նկարել է այս նկարը։ 00:05:01.408 --> 00:05:04.104 Սակայն ես հերքեցի այս միտքը։ Հայացքը շատ մտերմիկ է, 00:05:04.104 --> 00:05:06.288 բայց դստեր հայացք չէ։ 00:05:06.288 --> 00:05:08.128 Առաջին հերթին, այս ժամանակվա հոլանդական նկարներում 00:05:08.128 --> 00:05:11.720 կնոջ բաց բերանը խոսում էր նրա սեռական առկայության մասին։ 00:05:11.720 --> 00:05:13.608 Վերմեերի համար անտեղին կլիներ 00:05:13.608 --> 00:05:15.504 իր իսկ դստերը պատկերել նման կերպով։ NOTE Paragraph 00:05:15.504 --> 00:05:17.384 Ուրեմն նրա աղջիկը չէ, բայց հաստատ մոտիկ, 00:05:17.384 --> 00:05:19.634 ֆիզիկապես մոտիկ մարդ է։ 00:05:19.634 --> 00:05:21.898 Դե, ուրիշ ո՞վ կլինի տանը։ 00:05:21.898 --> 00:05:25.281 Ծառա, անուշիկ ծառա։ 00:05:25.281 --> 00:05:26.842 Նա տան մեջ է։ 00:05:26.842 --> 00:05:29.503 Ի՞նչպես ենք նրան մտցնելու արվեստանոց։ 00:05:29.503 --> 00:05:31.637 Վերմեերի մասին շատ բան չգիտենք, 00:05:31.637 --> 00:05:33.776 բայց գիտենք, որ նա ամուսնացած էր 00:05:33.776 --> 00:05:36.767 Կաթոլիկ կնոջ հետ ու ապրում էին կնոջ մոր հետ 00:05:36.767 --> 00:05:39.040 մի տան մեջ, որտեղ էլ Վերմեերն ուներ իր անձնական 00:05:39.040 --> 00:05:43.323 արվեստանոցը։ Վերմեերը նաև ուներ 11 երեխա։ 00:05:43.323 --> 00:05:46.400 Ակնկալելի է որ քաոսային և աղմկոտ ընտանիք կլիներ։ 00:05:46.400 --> 00:05:49.344 Եվ եթե նախկինում տեսել եք Վերմեերի նկարները, 00:05:49.344 --> 00:05:53.208 գիտեք որ նրանք անհավատալիորեն հանդարդ ու անաղմուկ են։ NOTE Paragraph 00:05:53.208 --> 00:05:57.104 Ի՞նչպես է նկարիչ ստեղծում այսպիսի հանգիստ գործեր 11 երեխաներով լի տանը։ 00:05:57.104 --> 00:05:59.400 Նա դասակարգում է իր կյանքը։ 00:05:59.400 --> 00:06:03.080 Մտնում է արվեստանոց, ու ասում,«Ոչ ոք ներս չգա։ 00:06:03.080 --> 00:06:07.808 Ոչ կինս, ոչ երխաները։ Լավ, ծառան կարող է մտնել մաքրել»։ 00:06:07.808 --> 00:06:14.859 Նա արվեստանոցում է։ Նրանք միասին են սենյակում։ 00:06:14.859 --> 00:06:16.939 Եվ նա որոշում է նրան նկարել։ NOTE Paragraph 00:06:16.939 --> 00:06:19.207 Նա հասարակ շորեր է հագած։ 00:06:19.207 --> 00:06:22.578 Վերմեերի նկարների կանանց մեծամասնությունը 00:06:22.578 --> 00:06:28.544 կրում են թավիշ, մետաքս, մորթի, շատ թանկարժեք իրեր։ 00:06:28.544 --> 00:06:31.064 Սա շատ հասարակ է. միակ բանը որ հասարակ չէ. դա 00:06:31.064 --> 00:06:33.104 մարգարտե ականջօղն է։ 00:06:33.104 --> 00:06:36.551 Հիմա, եթե նա ծառա է, հնարավոր չէ որ նա կարողանա իրեն թույլ տալ 00:06:36.551 --> 00:06:38.758 մի զույգ մարգարտե ականջօղ։ 00:06:38.758 --> 00:06:42.020 Ուրեմն նրանը չեն ականջօղերը։ Ապա ու՞մն են։ 00:06:42.020 --> 00:06:47.061 Կնոջ՝ Կաթերինայի շորերի ցուցակը մեզ հայտնի է ու նրա շորերից են 00:06:47.061 --> 00:06:50.677 սպիտակ մորթով դեղին վերարկուն, 00:06:50.677 --> 00:06:52.424 դեղին ու սև կորսաժը, 00:06:52.424 --> 00:06:56.118 որոնք հաճախ հայտնվում են տարբեր կանաց հագին, 00:06:56.118 --> 00:06:59.232 Վերմեերի տարբեր նկարներում։ 00:06:59.232 --> 00:07:03.710 Հետևաբար, եթե նրա հագուստը հագել են այլ կանայք, 00:07:03.710 --> 00:07:06.229 այնքան էլ անհավանական ենթադրություն չի լինի 00:07:06.229 --> 00:07:09.813 անել, որ ականջօղը պատկանում է նրա կնոջը։ NOTE Paragraph 00:07:09.813 --> 00:07:12.990 Արդեն ունենք պատմության բոլոր գործոնները։ 00:07:12.990 --> 00:07:15.420 Նա նրա հետ երկար ժամանակ արվեստանոցում է։ 00:07:15.420 --> 00:07:17.463 Այս նկարներները երկար ժամանակ էր պահանջում։ 00:07:17.463 --> 00:07:20.334 Նրանք այդ ամբողջ ժամանակը անցկացրել են միմյանց հետ։ 00:07:20.334 --> 00:07:22.334 Նա կրում է իր կնոջ մարգարտե ականջօղը։ 00:07:22.334 --> 00:07:25.149 Նա հիասքանչ է։ Ակնհայտ է՝ նա սիրում է նկարչին։ Նա շփոթված է։ 00:07:25.149 --> 00:07:27.941 Արդյո՞ք գիտի նրա կինը։ Երևի՝ ոչ։ 00:07:27.941 --> 00:07:31.319 Եվ եթե նա չգիտի, դե- 00:07:31.319 --> 00:07:33.174 հենց այստեղ էլ պատմությունն է։ NOTE Paragraph 00:07:33.174 --> 00:07:35.351 (Ծիծաղ) NOTE Paragraph 00:07:35.351 --> 00:07:37.941 Հաջորդ, նկարը, որի մասին խոսելու եմ 00:07:37.941 --> 00:07:41.188 Շարդենի «Խաղաթղթե տուն սարքող տղան» նկարն է: 00:07:41.188 --> 00:07:45.564 Նա 18-րդ դարի Ֆրանսիացի նկարիչ է, ճանաչված իր նատյուրմորտներով, 00:07:45.564 --> 00:07:48.157 բայց ժամանակ առ ժամանակ մարդկանց էլ է նկարել։ 00:07:48.157 --> 00:07:52.124 Իրականում, այս նկարից չորս տեսակ է նկարել, 00:07:52.124 --> 00:07:56.084 տարբեր տղաներ, բոլորն էլ կենտրոնացած խաղաթղթե տուն կառուցելիս։ 00:07:56.084 --> 00:07:59.548 Ես սիրում եմ այս տարբերակը, որովհետև տղաներից 00:07:59.548 --> 00:08:02.941 որոշները տարիքով մեծ են, մյուսները՝ երիտասարդ, այս մեկը, 00:08:02.941 --> 00:08:05.893 ինչպես Երեք արջերի մասին պատմության մեջ ճիշտ ինքն է։ NOTE Paragraph 00:08:05.893 --> 00:08:09.884 Նա արդեն երեխա չէ, բայց դեռ տղամարդ էլ չէ։ 00:08:09.884 --> 00:08:14.677 Նրա անմեղությունն ու փորձառությունը գտնվում են ոսկե միջինում, 00:08:14.677 --> 00:08:19.160 և հենց սա էր, որ ինձ ստիպեց կանգ առնել նկարի առաջ, 00:08:19.160 --> 00:08:22.877 ու նայել նրա երեսին։ Մի փոքր նմանություն կա Վերմեերի նկարի հետ։ 00:08:22.877 --> 00:08:25.500 Լույսը գալիս է ձախ կողմից, ու նրա երեսը ողողված է 00:08:25.500 --> 00:08:27.724 այս լույսի մեջ։ Դա նկարի հենց մեջտեղում է, 00:08:27.724 --> 00:08:30.736 եւ եթե նայում եք դրան, ես հասկացա դա, երբ կանգած էի 00:08:30.736 --> 00:08:31.943 նկարի առաջ, եւ ասում էի, 00:08:31.943 --> 00:08:34.896 «Ինձ նայիր։ Խնդրում եմ նայիր ինձ։» 00:08:34.896 --> 00:08:37.632 Սակայն նա ինձ չնայեց: Նա շարունակում էր նայել խաղաքարտերին, 00:08:37.632 --> 00:08:40.384 և սա է այս նկարի գայթակղիչ մասնիկներից մեկը, 00:08:40.384 --> 00:08:44.874 նա այնքան կենտրոնացած է իր աշխատանքի վրա, որ մեզ չի նկատում։ 00:08:44.874 --> 00:08:48.767 Սա է ինձ համար, գլուխգործոցի նշանը, 00:08:48.767 --> 00:08:52.744 երբ նկարը չունի լուծում։ 00:08:52.744 --> 00:08:54.265 Նա երբեք ինձ չի նայի։ NOTE Paragraph 00:08:54.265 --> 00:08:55.944 Ու ես մտածում էի, թե 00:08:55.944 --> 00:08:59.160 ով կարող էր նրան նայելիս լինել այդ պահին։ 00:08:59.160 --> 00:09:01.362 Ոչ նկարիչը, չեմ ուզում նկարչի մասին մտածել։ 00:09:01.362 --> 00:09:03.888 Մտածում եմ նրա տարիքով մեկնակերպի մասին։ 00:09:03.888 --> 00:09:09.833 Գուցե նա տղամարդ է, ծառա, տարիքով ծառա է, ով երիտասարդ ծառային նայելիս 00:09:09.833 --> 00:09:12.304 ասում է,«Նայիր ինձ։ Ուզում եմ քեզ զգուշացնել 00:09:12.304 --> 00:09:14.754 քեզ սպասվելիքի մասին։ Խնդրում եմ, նայիր ինձ։» 00:09:14.754 --> 00:09:16.280 Սակայն նա երբեք չի նայում։ NOTE Paragraph 00:09:16.280 --> 00:09:20.083 Նույն լուծման բացակայությունն եմ տեսնում, ինչպես որ «Մարգարտե ականջողով աղջկա» մեջ։ 00:09:20.083 --> 00:09:22.127 Չգիտենք արդյոք նա ուրախ է, թե տխուր։ 00:09:22.127 --> 00:09:23.776 Մի ամբողջ վեպ եմ գրել նրա մասին, 00:09:23.776 --> 00:09:25.776 սակայն մինչ օրս չգիտեմ, ուրախ է նա, թե տխուր։ 00:09:25.776 --> 00:09:27.880 Կրկին ու կրկին վերադառնում եմ նկարին, 00:09:27.880 --> 00:09:32.561 պատասխանը փնտրելով, փորձում եմ բացակը պատմությունով լցնել։ 00:09:32.561 --> 00:09:36.008 Կարող ենք այս պահին մեզ գոհացնող պատասխանով լցնել բացակը, 00:09:36.008 --> 00:09:41.823 բայց վերջնական երբեք չի կարող լինել, քանզի մենք կրկին ու կրկին վերադառնալու ենք նրան։ NOTE Paragraph 00:09:41.823 --> 00:09:44.361 Վերջին նկարը, որի մասին խոսելու եմ, 00:09:44.361 --> 00:09:49.225 կոչվում է «Անանունը» անանունի կողմից։ (Ծիծաղ) NOTE Paragraph 00:09:49.225 --> 00:09:52.276 Սա Թուդորի դիմանկար է, որին գնել է Ազգային դիմանկարի պատկերասրահը։ 00:09:52.276 --> 00:09:54.889 Գնելուց կարծել են, որ նկարը Պարոն Թոմաս Օվերբերի դիմանկարն է, 00:09:54.889 --> 00:09:57.553 և միայն հետո են հայնաբերել, որ նկարում ամենևին էլ նա չէ պատկերված, 00:09:57.553 --> 00:09:59.153 և իրականում չգիտեն թե ում դիմանկարն է։ NOTE Paragraph 00:09:59.153 --> 00:10:01.296 Այսօր, Ազգային դիմանկարի պատկերասրահում, 00:10:01.296 --> 00:10:03.065 եթե չգիտես նկարի կենսագրությունը, 00:10:03.065 --> 00:10:04.689 կարելի է ասել այն անպիտան է քեզ համար։ 00:10:04.689 --> 00:10:07.113 Չիմանալով նկարի կենսագրությունը Ազգային դիմանկարի պատկերասրահը չի կարող այն ցուցադրել հասարակությանը։ 00:10:07.113 --> 00:10:12.017 Այսպիսով դժբախտաբար, «որբը» իր ժամանակի մեծամասնությունն անցկացնում է պահեստում, 00:10:12.017 --> 00:10:14.161 այլ «որբերի» հետ, որոնք բավական շատ են, 00:10:14.161 --> 00:10:16.672 և որոշն էլ՝ շատ գեղեցիկ։ NOTE Paragraph 00:10:16.672 --> 00:10:21.675 Այս նկարի առջև կանգ առա երեք պատճառով. 00:10:21.675 --> 00:10:24.552 Առաջինը նրա ժպտացող բերանի և թախծոտ աչքերի 00:10:24.552 --> 00:10:27.257 հակամարտությունն է։ 00:10:27.257 --> 00:10:30.264 Նա ուրախ չէ, ինչո՞ւ։ 00:10:30.264 --> 00:10:33.981 Երկրորդ գրավիչ մասնիկը 00:10:33.981 --> 00:10:35.697 նրա վառվռուն կարմիր այտերն են։ 00:10:35.697 --> 00:10:39.304 Նա կարմրել է։ Կարմրել է, քանի որ իր դիմանկարն է նկարվում։ 00:10:39.304 --> 00:10:42.338 Այս անձնավորությունը երևի հաճախ է կարմրում։ 00:10:42.338 --> 00:10:44.480 Տեսնես ինչի՞ մասին է մտածում, որ այսքան կարմրել է։ 00:10:44.480 --> 00:10:48.256 Երրորդ բանը, որ ինձ ստիպեց կանգնել հենց այս նկարի առջև, 00:10:48.256 --> 00:10:51.056 նրա շատ գեղեցիկ բաճկոն էր։ 00:10:51.056 --> 00:10:54.624 Մետաքս, մոխրագույն, սքանչելի կոճակներ։ 00:10:54.624 --> 00:10:56.256 Եվ գիտեք, այն ինձ ստիպում է մտածել 00:10:56.256 --> 00:11:01.048 հարմարավետ, փքուն վերմակի մասին, որը սփռված է անկողնով մեկ։ NOTE Paragraph 00:11:01.048 --> 00:11:03.704 Ու ես շարունակ մտածում եմ անկողնու և կարմիր այտերի մասին, 00:11:03.704 --> 00:11:06.464 և իհարկե իրեն նայելիս մտածում եմ սեքսի մասին, 00:11:06.464 --> 00:11:09.072 միթե՞ նա էլ է դրա մասին մտածում։ 00:11:09.072 --> 00:11:11.344 Եթե պիտի պատմություն սարքեմ, 00:11:11.344 --> 00:11:13.328 ի՞նչ է այն վերջին բանը, որ կգրեմ։ 00:11:13.328 --> 00:11:16.958 Դե, ինչի՞ մասին նա կարող է մտահոգված լինել։ 00:11:16.958 --> 00:11:18.888 Ու հանկարծ մտածեցի, Հենրի VIII։ 00:11:18.888 --> 00:11:23.032 Նա մտահոգ կլիներ իր ժառսնգությամբ, իր ժառանգով։ 00:11:23.032 --> 00:11:26.681 Ու՞մ է նա ժառանգելու իր անունն ու ունեցվածքը։ 00:11:26.681 --> 00:11:30.561 Այս ամենը կպցնում ես իրար, և ունես պատմություն, 00:11:30.561 --> 00:11:33.915 որը կլցնի այն բացերը, որոնք քեզ ստիպում են վերադառնալ։ 00:11:33.915 --> 00:11:38.636 Ահա պատմությունը։ 00:11:38.636 --> 00:11:41.566 Այն կարճ է։ NOTE Paragraph 00:11:41.566 --> 00:11:44.297 «Ռոզի» NOTE Paragraph 00:11:44.297 --> 00:11:48.347 Դեռ կրում եմ Կառոլինի տված սպիտակ, զառնավուխտ բաճկոնը։ 00:11:48.347 --> 00:11:52.658 Այն ունի հասարակ բարձր օձիք, անջատվող թևք, 00:11:52.658 --> 00:11:55.834 և նուրբ մետաքսե թելով փաթաթված կոճակներ, 00:11:55.834 --> 00:11:58.760 մոտիկ մոտիկ կարված որպիսի ապահովեն բաճկոնի քփությունը։ 00:11:58.760 --> 00:12:02.323 Այս բաճկոնը ինձ ստիպում է մտածել անկողնու վրա սփռված վերմակի մասին։ 00:12:02.323 --> 00:12:06.073 Միգուցի հենց սա էր նպատակը։ 00:12:06.073 --> 00:12:10.991 Առաջին անգամ այն հագել եմ, երբ նրա ծնողները մեր պատվին խնժույք էին կազմակերպել։ 00:12:10.991 --> 00:12:12.817 Անգամ մինչև ճառս ասելը գիտեի, 00:12:12.817 --> 00:12:15.386 որ այտերս վառվում էին։ 00:12:15.386 --> 00:12:19.087 Ես միշտ հեշտ կարմրում եմ Ֆիզիկական գործադրումից, 00:12:19.087 --> 00:12:21.442 գինուց և բարձր զգացմունքներից։ NOTE Paragraph 00:12:21.442 --> 00:12:25.907 Երեխա ժամանակ ինձ ձեռ էին առնում քույրերս 00:12:25.907 --> 00:12:28.354 ու համադպրոցականներս, բայց ոչ Ջորջը։ 00:12:28.354 --> 00:12:31.428 Միայն Ջորջը կարող էր ինձ Ռոզի կոչել։ 00:12:31.428 --> 00:12:33.587 Ուրիշ ոչ ոքի թույլ չէի տալիս։ 00:12:33.587 --> 00:12:37.811 Նա կարողանում էր աշխարհը քնքուշ դարձնել։ 00:12:37.811 --> 00:12:40.610 Երբ ես արեցի հայտարարությունը, Ջորջը 00:12:40.610 --> 00:12:43.674 չկարմրեց, փոխարենը նա դարձավ բաճկոնիս պես գունատ։ 00:12:43.674 --> 00:12:45.578 Նա չպետք է զարմանար։ 00:12:45.578 --> 00:12:47.250 Բոլորն էլ ենթադրում էին, որ 00:12:47.250 --> 00:12:51.098 ես մի որ կամուսնանամ իր զարմուհու հետ։ 00:12:51.098 --> 00:12:53.682 Բայց դժվար է լսել այդ բառերը բարձրաձայն։ 00:12:53.682 --> 00:12:56.983 Ես ինքս, հազիվ էի նրանք արտասանում։ NOTE Paragraph 00:12:56.983 --> 00:13:01.385 Հետո, գտա Ջորջին խոհանոցային այգուն նայող տեռասին նստած։ 00:13:01.385 --> 00:13:06.642 Չնայած որ ամբողջ ցերեկ խմել էր. նա դեռ գունատ էր։ 00:13:06.642 --> 00:13:10.867 Միասին կանգնած նայում ենք ծառաներին կաթնուկ կտրելուց։ 00:13:10.867 --> 00:13:13.129 «Ի՞նչ կարծիքի ես բաճկոնիս մասին», ես հարցրի։ NOTE Paragraph 00:13:13.129 --> 00:13:18.573 Գցելով վրաս մի հայացք ասաց, «Կարծես օձիքը խեղդում է քեզ։» NOTE Paragraph 00:13:18.573 --> 00:13:20.577 «Մենք միևնույն է իրար կտեսնենք», պնդեցի ես։ 00:13:20.577 --> 00:13:23.865 «Մենք էլի կարող ենք որս անել, քարտ խաղալ, հաճախել արքունիք։ 00:13:23.865 --> 00:13:25.601 Կարիք չկա որևէ բան փոխելու»: 00:13:25.601 --> 00:13:29.318 Ջորջը չպատասխանեց։ 00:13:29.318 --> 00:13:32.712 «Ես 23 տարեկան եմ։ Ժամանակն է, որ ամուսնանամ 00:13:32.712 --> 00:13:36.817 և ժառանգ ունենամ։ Սա է ակնկալվում ինձանից»: NOTE Paragraph 00:13:36.817 --> 00:13:40.398 Ջորջը մի բաժակ էլ կլարետ դատարկեց ու դեպի ինձ շուռ գալով ասաց։ 00:13:40.398 --> 00:13:44.481 «Շնոհավորում եմ գալիք հարսանիքի կապակցությամբ Ջեյմս։ 00:13:44.481 --> 00:13:49.317 Համոզված եմ՝ երջանիկ կլինեք միասին։» 00:13:49.317 --> 00:13:52.634 Նա այլևս երբեք չօգտագործեց իմ մականունը։ NOTE Paragraph 00:13:52.634 --> 00:13:54.393 Շնորհակալություն։ NOTE Paragraph 00:13:54.393 --> 00:13:57.775 (Ծափահարություններ) NOTE Paragraph 00:13:57.775 --> 00:13:58.957 Շնորհակալություն։ NOTE Paragraph 00:13:58.957 --> 00:14:00.504 (Ծափահարություններ)