0:00:00.516,0:00:04.623 Ուզում եմ պատմել ձեզ իմ դժբախտության մասին, 0:00:04.623,0:00:07.127 և կարծում եմ, որ ձեզանից շատերը 0:00:07.127,0:00:09.047 տառապում են նույն այս դժբախտությամբ։ 0:00:09.047,0:00:11.144 Երբ քայլում եմ արվեստի սրահով, 0:00:11.144,0:00:13.247 անցնում սենյակներով լի նկարներով, 0:00:13.247,0:00:17.764 15, 20 րոպե անց 0:00:17.764,0:00:19.655 հասկանում եմ, որ այլևս չեմ մտածում նկարների մասին։ 0:00:19.655,0:00:21.263 Նրանք ինձ չեն գրավում։ 0:00:21.263,0:00:23.767 Փոխարենը, մտածում եմ այն մեկ բաժակ սուրճի մասին, 0:00:23.767,0:00:26.767 որը ինձ վերջապես ուշքի կբերի։ 0:00:26.767,0:00:29.951 Ես տառապում եմ պատկերասրահային հոգնածությունից։ 0:00:29.951,0:00:32.327 Ձեզանից քանի՞սն են տառապում սրանից։ 0:00:32.327,0:00:34.332 Այո, այդպես էլ կարծում էի։ 0:00:34.332,0:00:36.482 Դե, երբեմն կարող եք 0:00:36.482,0:00:38.576 20 րոպեից ավել կամ քիչ դիմանալ, 0:00:38.576,0:00:40.790 բայց կարծում եմ բոլորս էլ տառապում ենք սրանից։ 0:00:40.790,0:00:42.871 Իսկ, ի՞նչ կասեք նրան ուղեկցող մեղքի զգացմունքի մասին։ 0:00:42.871,0:00:45.858 Անձամբ ինձ համար, ես նայում եմ պատի նկարներին 0:00:45.858,0:00:48.873 ու մտածում, որ ինչ որ մեկը որոշել է դրանց այնտեղ կախել, 0:00:48.873,0:00:51.401 կարծում է, որ նրանք արժանի են պատին կախված լինել, 0:00:51.401,0:00:52.759 սակայն ես միշտ չէ որ հասկանում եմ դրանց արժեքը։ 0:00:52.759,0:00:55.423 Իրականում, հիմնականում չեմ հասկանում։ 0:00:55.423,0:00:59.197 Եվ հեռանում եմ տխուր։ 0:00:59.197,0:01:02.664 Ինձ զգում եմ մեղավոր ու տխուր, 0:01:02.664,0:01:04.727 փոխանակ մտածեմ, որ միգուցե նկարը թերի է։ 0:01:04.727,0:01:06.184 Մտածում եմ, որ իմ մեջ է թերությունը։ 0:01:06.184,0:01:09.092 Եվ հավատացեք լավ չէ, երբ լքում ես սրահը նման զգացմունքներով։ 0:01:09.092,0:01:10.363 (Ծիծաղ) 0:01:10.363,0:01:12.672 Կարծում եմ, կարիք չկա մեզ այսպես տանջելու։ 0:01:12.672,0:01:15.132 Երբ դուք գնում եք ռեստորան, 0:01:15.132,0:01:18.819 միթե՞ ձեզանից ակնկալվում է պատվիրել 0:01:18.819,0:01:21.002 ճաշացուցակի վրա թվարկված յուրաքանչյուր ուտեստը։ 0:01:21.002,0:01:22.884 Իհարկե ո՜չ։ Դուք ընտրում եք։ 0:01:22.884,0:01:26.059 Երբ գնում եք հանրախանութ վերնաշապիկ գնելու 0:01:26.059,0:01:29.036 միթե՞ փորձելու եք յուրաքանչյուրը 0:01:29.036,0:01:30.364 և ցանկանալու եք գնել յուրաքանչյուրը։ 0:01:30.364,0:01:34.491 Իհարկե ոչ, դու կարող եք ընտրել. Դա ակնկալվում է: 0:01:34.491,0:01:37.112 Ապա ինչու՞, չի ակնկալվում, որ 0:01:37.112,0:01:39.685 դուք կարող եք ընտրել երբ արվեստի սրահում եք։ 0:01:39.685,0:01:42.980 Ինչո՞ւ է մեզ թվում, որ յուրաքանչյուր նկար պետք է մեզ գրավի։ 0:01:42.980,0:01:45.684 Ես փորձում եմ այլապես մոտենալ այս հարցին։ 0:01:45.684,0:01:47.302 Ու անում եմ երկու բան. 0:01:47.302,0:01:51.796 Երբ մտնում եմ սրահ, նախ, բավական արագ շրջանցելով 0:01:51.796,0:01:56.031 նայում եմ բոլոր նկարներին, և մտովի նշում նրանք, 0:01:56.031,0:01:59.085 որոնք ինձ գրավում են այս կամ այն պատճառով։ 0:01:59.085,0:02:01.886 Չգիտեմ էլ թե ինչու են նրանք ինձ ստիպում դանդաղել, բայց ինչ որ բան 0:02:01.886,0:02:03.943 մագնիսի պես ձգում է ինձ, 0:02:03.943,0:02:07.061 և ես առհամարելով մնացած բոլորը, գնում եմ դեպի այդ նկարը։ 0:02:07.061,0:02:09.525 Այսպիսով առաջին բանը որ անում եմ. ստեղծում եմ իմ հավաքածուն: 0:02:09.525,0:02:12.821 Ընտրում եմ նկար։ Կարող է լինել միայն մեկը 50-ի մեջ։ 0:02:12.821,0:02:16.511 Երկրորդ բանը որ անում եմ, կանգնում եմ այդ նկարի առաջ, 0:02:16.511,0:02:19.588 և ինքս ինձ նրա մասին պատմություն եմ պատմում։ 0:02:19.588,0:02:23.186 Ինչո՞ւ պատմություն։ Քանի որ կարծում եմ, որ մենք 0:02:23.186,0:02:27.077 մեր ԴՆԹ-ով ծրագրավորված ենք պատմություններ պատմել։ 0:02:27.077,0:02:29.446 Մենք պատմում ենք պատմություններ անընդհատ և ամեն ինչի մասին, 0:02:29.446,0:02:34.557 և երևի թե սա անում ենք քանի որ աշխարհը մի խենթ ու քաոսային տեղ է, 0:02:34.557,0:02:38.508 և հաճախ պատմությունների միջոցով փորձում ենք աշխարհից գլուխ հանել, 0:02:38.508,0:02:40.677 կարգ հաստատել։ 0:02:40.677,0:02:44.668 Ինչո՞ւ չանել նույնը նկարներին նայելիս։ 0:02:44.668,0:02:48.383 Եվ հիմա կարելի է ասել արվեստի սրահի 0:02:48.383,0:02:51.606 ճաշացուցակ ունեմ։ 0:02:51.606,0:02:54.814 Երեք հատ նկար կա որ հիմա ձեզ ցույց եմ տալու 0:02:54.814,0:02:57.878 սրանք այն նկարներն են, որ ինձ ստիպել են կանգ առնել 0:02:57.878,0:03:00.424 և ցանկանալ նրանց մասին պատմություն պատմել։ 0:03:00.424,0:03:03.975 Առաջինը նախաբանի կարիք չունի։ 0:03:03.975,0:03:07.006 «Մարգարտե ականջօղով աղջիկը» 0:03:07.006,0:03:09.162 17-րդ դարի հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի աշխատանքներից է։ 0:03:09.162,0:03:11.662 Սա ամենափառավոր նկարներից մեկն է։ 0:03:11.662,0:03:13.806 Առաջին անգամ այն տեսա 19 տարեկանում, 0:03:13.806,0:03:16.086 և անմիջապես ձեռք բերեցի նրա պաստառը, 0:03:16.086,0:03:20.243 որը 30 տարի անց դեռ կախված է իմ տանը։ 0:03:20.243,0:03:23.393 Այն ինձ ընկերակցել է ամենուր, 0:03:23.393,0:03:25.737 երբեք չեմ հոգնում նրան նայելուց։ 0:03:25.737,0:03:29.516 Սկզբում ինձ գրավեցին 0:03:29.516,0:03:32.073 սքանչելի գույները, որ նկարիչը օգտագործում է 0:03:32.073,0:03:34.017 և աղջկա երեսին ընկնող լույսը։ 0:03:34.017,0:03:36.801 Բայց նրա հայացքը, հակամարտող հայացք է 0:03:36.801,0:03:39.857 որ տարիներ շարունակ ինձ գրավել ու 0:03:39.857,0:03:43.551 ետ է կանչել։ 0:03:43.551,0:03:45.969 Չեմ կարող հասկանալ ուրախ է նա թե տխուր, 0:03:45.969,0:03:48.936 միտքս անընդհատ փոխում եմ։ 0:03:48.936,0:03:52.535 Եվ սա որ ինձ անընդմեջ ետ է կանչում։ 0:03:52.535,0:03:56.544 Մի օր, անկողնումս պարկած, 0:03:56.544,0:03:59.226 նայում էի այս նկարին որն արդեն 16 տարի պատիս է, 0:03:59.226,0:04:01.805 և հանկարծակի միտք ծագեց. տեսնես 0:04:01.805,0:04:05.723 ինչ է արել նկարիչը նրան այս տեսքը տալու համար։ 0:04:05.723,0:04:08.667 Եվ այդ պահին առաջին անգամ մտածեցի, որ 0:04:08.667,0:04:11.467 նրա դեմքի արտահայտությունը արտացոլում է 0:04:11.467,0:04:13.606 նրա զգացմունքները նկարչի նկատմամբ։ 0:04:13.606,0:04:16.762 Նախքան սա միշտ մտածել եմ նկարի մասին որպես աղջկա դիմանկար։ 0:04:16.762,0:04:21.531 Հիմա սկսեցի մտածել նրա մասին ինչպես հարաբերության դիմանկար։ 0:04:21.531,0:04:24.363 Եվ ի՞նչ է այս հարաբերությունը։ 0:04:24.363,0:04:27.571 Հարցիս պատասխանելու համար որոշ հետազոտություններ կատարեցի, 0:04:27.571,0:04:29.896 և պարզեցի որ մենք պատկերացում չունենք թե նա ով է։ 0:04:29.896,0:04:32.243 Իրականում, մենք ոչինչ չգիտենք Վերմեերի նկարներում 0:04:32.243,0:04:34.603 պատկերված մոդելների մասին, 0:04:34.603,0:04:36.730 ավելին՝ մենք բավական քիչ գիտենք նաև Վերմեերի մասին։ 0:04:36.730,0:04:39.504 Սա ինձ շատ երջանկացրեց։ 0:04:39.504,0:04:44.163 Նշանակում է, կարող եմ անել ինչ ուզում եմ, կարող եմ հյուսել ինչ պատմություն որ ուզում։ 0:04:44.163,0:04:46.759 Ահա թե ինչպես հորինեցի պատմությունը։ 0:04:46.759,0:04:48.636 Սկզբում մտածեցի, 0:04:48.636,0:04:50.728 Պետք է նրան ինչ որ կերպ տուն մտցնեմ։ 0:04:50.728,0:04:53.216 Ի՞նչպես է Վերմեերը նրան ճանաչում։ 0:04:53.216,0:04:54.760 Կայն առաջարկներ, որ նա 0:04:54.760,0:04:59.183 Վերմեերի 12 տարեկան աղջիկն է։ 0:04:59.183,0:05:01.408 Նրա աղջիկը 12 տարեկան է եղել, երբ նա նկարել է այս նկարը։ 0:05:01.408,0:05:04.104 Սակայն ես հերքեցի այս միտքը։ Հայացքը շատ մտերմիկ է, 0:05:04.104,0:05:06.288 բայց դստեր հայացք չէ։ 0:05:06.288,0:05:08.128 Առաջին հերթին, այս ժամանակվա հոլանդական նկարներում 0:05:08.128,0:05:11.720 կնոջ բաց բերանը խոսում էր նրա սեռական առկայության մասին։ 0:05:11.720,0:05:13.608 Վերմեերի համար անտեղին կլիներ 0:05:13.608,0:05:15.504 իր իսկ դստերը պատկերել նման կերպով։ 0:05:15.504,0:05:17.384 Ուրեմն նրա աղջիկը չէ, բայց հաստատ մոտիկ, 0:05:17.384,0:05:19.634 ֆիզիկապես մոտիկ մարդ է։ 0:05:19.634,0:05:21.898 Դե, ուրիշ ո՞վ կլինի տանը։ 0:05:21.898,0:05:25.281 Ծառա, անուշիկ ծառա։ 0:05:25.281,0:05:26.842 Նա տան մեջ է։ 0:05:26.842,0:05:29.503 Ի՞նչպես ենք նրան մտցնելու արվեստանոց։ 0:05:29.503,0:05:31.637 Վերմեերի մասին շատ բան չգիտենք, 0:05:31.637,0:05:33.776 բայց գիտենք, որ նա ամուսնացած էր 0:05:33.776,0:05:36.767 Կաթոլիկ կնոջ հետ ու ապրում էին կնոջ մոր հետ 0:05:36.767,0:05:39.040 մի տան մեջ, որտեղ էլ Վերմեերն ուներ իր անձնական 0:05:39.040,0:05:43.323 արվեստանոցը։ Վերմեերը նաև ուներ 11 երեխա։ 0:05:43.323,0:05:46.400 Ակնկալելի է որ քաոսային և աղմկոտ ընտանիք կլիներ։ 0:05:46.400,0:05:49.344 Եվ եթե նախկինում տեսել եք Վերմեերի նկարները, 0:05:49.344,0:05:53.208 գիտեք որ նրանք անհավատալիորեն հանդարդ ու անաղմուկ են։ 0:05:53.208,0:05:57.104 Ի՞նչպես է նկարիչ ստեղծում այսպիսի հանգիստ գործեր 11 երեխաներով լի տանը։ 0:05:57.104,0:05:59.400 Նա դասակարգում է իր կյանքը։ 0:05:59.400,0:06:03.080 Մտնում է արվեստանոց, ու ասում,«Ոչ ոք ներս չգա։ 0:06:03.080,0:06:07.808 Ոչ կինս, ոչ երխաները։ Լավ, ծառան կարող է մտնել մաքրել»։ 0:06:07.808,0:06:14.859 Նա արվեստանոցում է։ Նրանք միասին են սենյակում։ 0:06:14.859,0:06:16.939 Եվ նա որոշում է նրան նկարել։ 0:06:16.939,0:06:19.207 Նա հասարակ շորեր է հագած։ 0:06:19.207,0:06:22.578 Վերմեերի նկարների կանանց մեծամասնությունը 0:06:22.578,0:06:28.544 կրում են թավիշ, մետաքս, մորթի, շատ թանկարժեք իրեր։ 0:06:28.544,0:06:31.064 Սա շատ հասարակ է. միակ բանը որ հասարակ չէ. դա 0:06:31.064,0:06:33.104 մարգարտե ականջօղն է։ 0:06:33.104,0:06:36.551 Հիմա, եթե նա ծառա է, հնարավոր չէ որ նա կարողանա իրեն թույլ տալ 0:06:36.551,0:06:38.758 մի զույգ մարգարտե ականջօղ։ 0:06:38.758,0:06:42.020 Ուրեմն նրանը չեն ականջօղերը։ Ապա ու՞մն են։ 0:06:42.020,0:06:47.061 Կնոջ՝ Կաթերինայի շորերի ցուցակը մեզ հայտնի է ու նրա շորերից են 0:06:47.061,0:06:50.677 սպիտակ մորթով դեղին վերարկուն, 0:06:50.677,0:06:52.424 դեղին ու սև կորսաժը, 0:06:52.424,0:06:56.118 որոնք հաճախ հայտնվում են տարբեր կանաց հագին, 0:06:56.118,0:06:59.232 Վերմեերի տարբեր նկարներում։ 0:06:59.232,0:07:03.710 Հետևաբար, եթե նրա հագուստը հագել են այլ կանայք, 0:07:03.710,0:07:06.229 այնքան էլ անհավանական ենթադրություն չի լինի 0:07:06.229,0:07:09.813 անել, որ ականջօղը պատկանում է նրա կնոջը։ 0:07:09.813,0:07:12.990 Արդեն ունենք պատմության բոլոր գործոնները։ 0:07:12.990,0:07:15.420 Նա նրա հետ երկար ժամանակ արվեստանոցում է։ 0:07:15.420,0:07:17.463 Այս նկարներները երկար ժամանակ էր պահանջում։ 0:07:17.463,0:07:20.334 Նրանք այդ ամբողջ ժամանակը անցկացրել են միմյանց հետ։ 0:07:20.334,0:07:22.334 Նա կրում է իր կնոջ մարգարտե ականջօղը։ 0:07:22.334,0:07:25.149 Նա հիասքանչ է։ Ակնհայտ է՝ նա սիրում է նկարչին։ Նա շփոթված է։ 0:07:25.149,0:07:27.941 Արդյո՞ք գիտի նրա կինը։ Երևի՝ ոչ։ 0:07:27.941,0:07:31.319 Եվ եթե նա չգիտի, դե- 0:07:31.319,0:07:33.174 հենց այստեղ էլ պատմությունն է։ 0:07:33.174,0:07:35.351 (Ծիծաղ) 0:07:35.351,0:07:37.941 Հաջորդ, նկարը, որի մասին խոսելու եմ 0:07:37.941,0:07:41.188 Շարդենի «Խաղաթղթե տուն սարքող տղան» նկարն է: 0:07:41.188,0:07:45.564 Նա 18-րդ դարի Ֆրանսիացի նկարիչ է, ճանաչված իր նատյուրմորտներով, 0:07:45.564,0:07:48.157 բայց ժամանակ առ ժամանակ մարդկանց էլ է նկարել։ 0:07:48.157,0:07:52.124 Իրականում, այս նկարից չորս տեսակ է նկարել, 0:07:52.124,0:07:56.084 տարբեր տղաներ, բոլորն էլ կենտրոնացած խաղաթղթե տուն կառուցելիս։ 0:07:56.084,0:07:59.548 Ես սիրում եմ այս տարբերակը, որովհետև տղաներից 0:07:59.548,0:08:02.941 որոշները տարիքով մեծ են, մյուսները՝ երիտասարդ, այս մեկը, 0:08:02.941,0:08:05.893 ինչպես Երեք արջերի մասին պատմության մեջ ճիշտ ինքն է։ 0:08:05.893,0:08:09.884 Նա արդեն երեխա չէ, բայց դեռ տղամարդ էլ չէ։ 0:08:09.884,0:08:14.677 Նրա անմեղությունն ու փորձառությունը գտնվում են ոսկե միջինում, 0:08:14.677,0:08:19.160 և հենց սա էր, որ ինձ ստիպեց կանգ առնել նկարի առաջ, 0:08:19.160,0:08:22.877 ու նայել նրա երեսին։ Մի փոքր նմանություն կա Վերմեերի նկարի հետ։ 0:08:22.877,0:08:25.500 Լույսը գալիս է ձախ կողմից, ու նրա երեսը ողողված է 0:08:25.500,0:08:27.724 այս լույսի մեջ։ Դա նկարի հենց մեջտեղում է, 0:08:27.724,0:08:30.736 եւ եթե նայում եք դրան, ես հասկացա դա, երբ կանգած էի 0:08:30.736,0:08:31.943 նկարի առաջ, եւ ասում էի, 0:08:31.943,0:08:34.896 «Ինձ նայիր։ Խնդրում եմ նայիր ինձ։» 0:08:34.896,0:08:37.632 Սակայն նա ինձ չնայեց: Նա շարունակում էր նայել խաղաքարտերին, 0:08:37.632,0:08:40.384 և սա է այս նկարի գայթակղիչ մասնիկներից մեկը, 0:08:40.384,0:08:44.874 նա այնքան կենտրոնացած է իր աշխատանքի վրա, որ մեզ չի նկատում։ 0:08:44.874,0:08:48.767 Սա է ինձ համար, գլուխգործոցի նշանը, 0:08:48.767,0:08:52.744 երբ նկարը չունի լուծում։ 0:08:52.744,0:08:54.265 Նա երբեք ինձ չի նայի։ 0:08:54.265,0:08:55.944 Ու ես մտածում էի, թե 0:08:55.944,0:08:59.160 ով կարող էր նրան նայելիս լինել այդ պահին։ 0:08:59.160,0:09:01.362 Ոչ նկարիչը, չեմ ուզում նկարչի մասին մտածել։ 0:09:01.362,0:09:03.888 Մտածում եմ նրա տարիքով մեկնակերպի մասին։ 0:09:03.888,0:09:09.833 Գուցե նա տղամարդ է, ծառա, տարիքով ծառա է, ով երիտասարդ ծառային նայելիս 0:09:09.833,0:09:12.304 ասում է,«Նայիր ինձ։ Ուզում եմ քեզ զգուշացնել 0:09:12.304,0:09:14.754 քեզ սպասվելիքի մասին։ Խնդրում եմ, նայիր ինձ։» 0:09:14.754,0:09:16.280 Սակայն նա երբեք չի նայում։ 0:09:16.280,0:09:20.083 Նույն լուծման բացակայությունն եմ տեսնում, ինչպես որ «Մարգարտե ականջողով աղջկա» մեջ։ 0:09:20.083,0:09:22.127 Չգիտենք արդյոք նա ուրախ է, թե տխուր։ 0:09:22.127,0:09:23.776 Մի ամբողջ վեպ եմ գրել նրա մասին, 0:09:23.776,0:09:25.776 սակայն մինչ օրս չգիտեմ, ուրախ է նա, թե տխուր։ 0:09:25.776,0:09:27.880 Կրկին ու կրկին վերադառնում եմ նկարին, 0:09:27.880,0:09:32.561 պատասխանը փնտրելով, փորձում եմ բացակը պատմությունով լցնել։ 0:09:32.561,0:09:36.008 Կարող ենք այս պահին մեզ գոհացնող պատասխանով լցնել բացակը, 0:09:36.008,0:09:41.823 բայց վերջնական երբեք չի կարող լինել, քանզի մենք կրկին ու կրկին վերադառնալու ենք նրան։ 0:09:41.823,0:09:44.361 Վերջին նկարը, որի մասին խոսելու եմ, 0:09:44.361,0:09:49.225 կոչվում է «Անանունը» անանունի կողմից։ (Ծիծաղ) 0:09:49.225,0:09:52.276 Սա Թուդորի դիմանկար է, որին գնել է Ազգային դիմանկարի պատկերասրահը։ 0:09:52.276,0:09:54.889 Գնելուց կարծել են, որ նկարը Պարոն Թոմաս Օվերբերի դիմանկարն է, 0:09:54.889,0:09:57.553 և միայն հետո են հայնաբերել, որ նկարում ամենևին էլ նա չէ պատկերված, 0:09:57.553,0:09:59.153 և իրականում չգիտեն թե ում դիմանկարն է։ 0:09:59.153,0:10:01.296 Այսօր, Ազգային դիմանկարի պատկերասրահում, 0:10:01.296,0:10:03.065 եթե չգիտես նկարի կենսագրությունը, 0:10:03.065,0:10:04.689 կարելի է ասել այն անպիտան է քեզ համար։ 0:10:04.689,0:10:07.113 Չիմանալով նկարի կենսագրությունը Ազգային դիմանկարի պատկերասրահը չի կարող այն ցուցադրել հասարակությանը։ 0:10:07.113,0:10:12.017 Այսպիսով դժբախտաբար, «որբը» իր ժամանակի մեծամասնությունն անցկացնում է պահեստում, 0:10:12.017,0:10:14.161 այլ «որբերի» հետ, որոնք բավական շատ են, 0:10:14.161,0:10:16.672 և որոշն էլ՝ շատ գեղեցիկ։ 0:10:16.672,0:10:21.675 Այս նկարի առջև կանգ առա երեք պատճառով. 0:10:21.675,0:10:24.552 Առաջինը նրա ժպտացող բերանի և թախծոտ աչքերի 0:10:24.552,0:10:27.257 հակամարտությունն է։ 0:10:27.257,0:10:30.264 Նա ուրախ չէ, ինչո՞ւ։ 0:10:30.264,0:10:33.981 Երկրորդ գրավիչ մասնիկը 0:10:33.981,0:10:35.697 նրա վառվռուն կարմիր այտերն են։ 0:10:35.697,0:10:39.304 Նա կարմրել է։ Կարմրել է, քանի որ իր դիմանկարն է նկարվում։ 0:10:39.304,0:10:42.338 Այս անձնավորությունը երևի հաճախ է կարմրում։ 0:10:42.338,0:10:44.480 Տեսնես ինչի՞ մասին է մտածում, որ այսքան կարմրել է։ 0:10:44.480,0:10:48.256 Երրորդ բանը, որ ինձ ստիպեց կանգնել հենց այս նկարի առջև, 0:10:48.256,0:10:51.056 նրա շատ գեղեցիկ բաճկոն էր։ 0:10:51.056,0:10:54.624 Մետաքս, մոխրագույն, սքանչելի կոճակներ։ 0:10:54.624,0:10:56.256 Եվ գիտեք, այն ինձ ստիպում է մտածել 0:10:56.256,0:11:01.048 հարմարավետ, փքուն վերմակի մասին, որը սփռված է անկողնով մեկ։ 0:11:01.048,0:11:03.704 Ու ես շարունակ մտածում եմ անկողնու և կարմիր այտերի մասին, 0:11:03.704,0:11:06.464 և իհարկե իրեն նայելիս մտածում եմ սեքսի մասին, 0:11:06.464,0:11:09.072 միթե՞ նա էլ է դրա մասին մտածում։ 0:11:09.072,0:11:11.344 Եթե պիտի պատմություն սարքեմ, 0:11:11.344,0:11:13.328 ի՞նչ է այն վերջին բանը, որ կգրեմ։ 0:11:13.328,0:11:16.958 Դե, ինչի՞ մասին նա կարող է մտահոգված լինել։ 0:11:16.958,0:11:18.888 Ու հանկարծ մտածեցի, Հենրի VIII։ 0:11:18.888,0:11:23.032 Նա մտահոգ կլիներ իր ժառսնգությամբ, իր ժառանգով։ 0:11:23.032,0:11:26.681 Ու՞մ է նա ժառանգելու իր անունն ու ունեցվածքը։ 0:11:26.681,0:11:30.561 Այս ամենը կպցնում ես իրար, և ունես պատմություն, 0:11:30.561,0:11:33.915 որը կլցնի այն բացերը, որոնք քեզ ստիպում են վերադառնալ։ 0:11:33.915,0:11:38.636 Ահա պատմությունը։ 0:11:38.636,0:11:41.566 Այն կարճ է։ 0:11:41.566,0:11:44.297 «Ռոզի» 0:11:44.297,0:11:48.347 Դեռ կրում եմ Կառոլինի տված սպիտակ, զառնավուխտ բաճկոնը։ 0:11:48.347,0:11:52.658 Այն ունի հասարակ բարձր օձիք, անջատվող թևք, 0:11:52.658,0:11:55.834 և նուրբ մետաքսե թելով փաթաթված կոճակներ, 0:11:55.834,0:11:58.760 մոտիկ մոտիկ կարված որպիսի ապահովեն բաճկոնի քփությունը։ 0:11:58.760,0:12:02.323 Այս բաճկոնը ինձ ստիպում է մտածել անկողնու վրա սփռված վերմակի մասին։ 0:12:02.323,0:12:06.073 Միգուցի հենց սա էր նպատակը։ 0:12:06.073,0:12:10.991 Առաջին անգամ այն հագել եմ, երբ նրա ծնողները մեր պատվին խնժույք էին կազմակերպել։ 0:12:10.991,0:12:12.817 Անգամ մինչև ճառս ասելը գիտեի, 0:12:12.817,0:12:15.386 որ այտերս վառվում էին։ 0:12:15.386,0:12:19.087 Ես միշտ հեշտ կարմրում եմ Ֆիզիկական գործադրումից, 0:12:19.087,0:12:21.442 գինուց և բարձր զգացմունքներից։ 0:12:21.442,0:12:25.907 Երեխա ժամանակ ինձ ձեռ էին առնում քույրերս 0:12:25.907,0:12:28.354 ու համադպրոցականներս, բայց ոչ Ջորջը։ 0:12:28.354,0:12:31.428 Միայն Ջորջը կարող էր ինձ Ռոզի կոչել։ 0:12:31.428,0:12:33.587 Ուրիշ ոչ ոքի թույլ չէի տալիս։ 0:12:33.587,0:12:37.811 Նա կարողանում էր աշխարհը քնքուշ դարձնել։ 0:12:37.811,0:12:40.610 Երբ ես արեցի հայտարարությունը, Ջորջը 0:12:40.610,0:12:43.674 չկարմրեց, փոխարենը նա դարձավ բաճկոնիս պես գունատ։ 0:12:43.674,0:12:45.578 Նա չպետք է զարմանար։ 0:12:45.578,0:12:47.250 Բոլորն էլ ենթադրում էին, որ 0:12:47.250,0:12:51.098 ես մի որ կամուսնանամ իր զարմուհու հետ։ 0:12:51.098,0:12:53.682 Բայց դժվար է լսել այդ բառերը բարձրաձայն։ 0:12:53.682,0:12:56.983 Ես ինքս, հազիվ էի նրանք արտասանում։ 0:12:56.983,0:13:01.385 Հետո, գտա Ջորջին խոհանոցային այգուն նայող տեռասին նստած։ 0:13:01.385,0:13:06.642 Չնայած որ ամբողջ ցերեկ խմել էր. նա դեռ գունատ էր։ 0:13:06.642,0:13:10.867 Միասին կանգնած նայում ենք ծառաներին կաթնուկ կտրելուց։ 0:13:10.867,0:13:13.129 «Ի՞նչ կարծիքի ես բաճկոնիս մասին», ես հարցրի։ 0:13:13.129,0:13:18.573 Գցելով վրաս մի հայացք ասաց, «Կարծես օձիքը խեղդում է քեզ։» 0:13:18.573,0:13:20.577 «Մենք միևնույն է իրար կտեսնենք», պնդեցի ես։ 0:13:20.577,0:13:23.865 «Մենք էլի կարող ենք որս անել, քարտ խաղալ, հաճախել արքունիք։ 0:13:23.865,0:13:25.601 Կարիք չկա որևէ բան փոխելու»: 0:13:25.601,0:13:29.318 Ջորջը չպատասխանեց։ 0:13:29.318,0:13:32.712 «Ես 23 տարեկան եմ։ Ժամանակն է, որ ամուսնանամ 0:13:32.712,0:13:36.817 և ժառանգ ունենամ։ Սա է ակնկալվում ինձանից»: 0:13:36.817,0:13:40.398 Ջորջը մի բաժակ էլ կլարետ դատարկեց ու դեպի ինձ շուռ գալով ասաց։ 0:13:40.398,0:13:44.481 «Շնոհավորում եմ գալիք հարսանիքի կապակցությամբ Ջեյմս։ 0:13:44.481,0:13:49.317 Համոզված եմ՝ երջանիկ կլինեք միասին։» 0:13:49.317,0:13:52.634 Նա այլևս երբեք չօգտագործեց իմ մականունը։ 0:13:52.634,0:13:54.393 Շնորհակալություն։ 0:13:54.393,0:13:57.775 (Ծափահարություններ) 0:13:57.775,0:13:58.957 Շնորհակալություն։ 0:13:58.957,0:14:00.504 (Ծափահարություններ)