1 00:00:00,516 --> 00:00:04,623 Ուզում եմ պատմել ձեզ իմ դժբախտության մասին, 2 00:00:04,623 --> 00:00:07,127 և կարծում եմ, որ ձեզանից շատերը 3 00:00:07,127 --> 00:00:09,047 տառապում են նույն այս դժբախտությամբ։ 4 00:00:09,047 --> 00:00:11,144 Երբ քայլում եմ արվեստի սրահով, 5 00:00:11,144 --> 00:00:13,247 անցնում սենյակներով լի նկարներով, 6 00:00:13,247 --> 00:00:17,764 15, 20 րոպե անց 7 00:00:17,764 --> 00:00:19,655 հասկանում եմ, որ այլևս չեմ մտածում նկարների մասին։ 8 00:00:19,655 --> 00:00:21,263 Նրանք ինձ չեն գրավում։ 9 00:00:21,263 --> 00:00:23,767 Փոխարենը, մտածում եմ այն մեկ բաժակ սուրճի մասին, 10 00:00:23,767 --> 00:00:26,767 որը ինձ վերջապես ուշքի կբերի։ 11 00:00:26,767 --> 00:00:29,951 Ես տառապում եմ պատկերասրահային հոգնածությունից։ 12 00:00:29,951 --> 00:00:32,327 Ձեզանից քանի՞սն են տառապում սրանից։ 13 00:00:32,327 --> 00:00:34,332 Այո, այդպես էլ կարծում էի։ 14 00:00:34,332 --> 00:00:36,482 Դե, երբեմն կարող եք 15 00:00:36,482 --> 00:00:38,576 20 րոպեից ավել կամ քիչ դիմանալ, 16 00:00:38,576 --> 00:00:40,790 բայց կարծում եմ բոլորս էլ տառապում ենք սրանից։ 17 00:00:40,790 --> 00:00:42,871 Իսկ, ի՞նչ կասեք նրան ուղեկցող մեղքի զգացմունքի մասին։ 18 00:00:42,871 --> 00:00:45,858 Անձամբ ինձ համար, ես նայում եմ պատի նկարներին 19 00:00:45,858 --> 00:00:48,873 ու մտածում, որ ինչ որ մեկը որոշել է դրանց այնտեղ կախել, 20 00:00:48,873 --> 00:00:51,401 կարծում է, որ նրանք արժանի են պատին կախված լինել, 21 00:00:51,401 --> 00:00:52,759 սակայն ես միշտ չէ որ հասկանում եմ դրանց արժեքը։ 22 00:00:52,759 --> 00:00:55,423 Իրականում, հիմնականում չեմ հասկանում։ 23 00:00:55,423 --> 00:00:59,197 Եվ հեռանում եմ տխուր։ 24 00:00:59,197 --> 00:01:02,664 Ինձ զգում եմ մեղավոր ու տխուր, 25 00:01:02,664 --> 00:01:04,727 փոխանակ մտածեմ, որ միգուցե նկարը թերի է։ 26 00:01:04,727 --> 00:01:06,184 Մտածում եմ, որ իմ մեջ է թերությունը։ 27 00:01:06,184 --> 00:01:09,092 Եվ հավատացեք լավ չէ, երբ լքում ես սրահը նման զգացմունքներով։ 28 00:01:09,092 --> 00:01:10,363 (Ծիծաղ) 29 00:01:10,363 --> 00:01:12,672 Կարծում եմ, կարիք չկա մեզ այսպես տանջելու։ 30 00:01:12,672 --> 00:01:15,132 Երբ դուք գնում եք ռեստորան, 31 00:01:15,132 --> 00:01:18,819 միթե՞ ձեզանից ակնկալվում է պատվիրել 32 00:01:18,819 --> 00:01:21,002 ճաշացուցակի վրա թվարկված յուրաքանչյուր ուտեստը։ 33 00:01:21,002 --> 00:01:22,884 Իհարկե ո՜չ։ Դուք ընտրում եք։ 34 00:01:22,884 --> 00:01:26,059 Երբ գնում եք հանրախանութ վերնաշապիկ գնելու 35 00:01:26,059 --> 00:01:29,036 միթե՞ փորձելու եք յուրաքանչյուրը 36 00:01:29,036 --> 00:01:30,364 և ցանկանալու եք գնել յուրաքանչյուրը։ 37 00:01:30,364 --> 00:01:34,491 Իհարկե ոչ, դու կարող եք ընտրել. Դա ակնկալվում է: 38 00:01:34,491 --> 00:01:37,112 Ապա ինչու՞, չի ակնկալվում, որ 39 00:01:37,112 --> 00:01:39,685 դուք կարող եք ընտրել երբ արվեստի սրահում եք։ 40 00:01:39,685 --> 00:01:42,980 Ինչո՞ւ է մեզ թվում, որ յուրաքանչյուր նկար պետք է մեզ գրավի։ 41 00:01:42,980 --> 00:01:45,684 Ես փորձում եմ այլապես մոտենալ այս հարցին։ 42 00:01:45,684 --> 00:01:47,302 Ու անում եմ երկու բան. 43 00:01:47,302 --> 00:01:51,796 Երբ մտնում եմ սրահ, նախ, բավական արագ շրջանցելով 44 00:01:51,796 --> 00:01:56,031 նայում եմ բոլոր նկարներին, և մտովի նշում նրանք, 45 00:01:56,031 --> 00:01:59,085 որոնք ինձ գրավում են այս կամ այն պատճառով։ 46 00:01:59,085 --> 00:02:01,886 Չգիտեմ էլ թե ինչու են նրանք ինձ ստիպում դանդաղել, բայց ինչ որ բան 47 00:02:01,886 --> 00:02:03,943 մագնիսի պես ձգում է ինձ, 48 00:02:03,943 --> 00:02:07,061 և ես առհամարելով մնացած բոլորը, գնում եմ դեպի այդ նկարը։ 49 00:02:07,061 --> 00:02:09,525 Այսպիսով առաջին բանը որ անում եմ. ստեղծում եմ իմ հավաքածուն: 50 00:02:09,525 --> 00:02:12,821 Ընտրում եմ նկար։ Կարող է լինել միայն մեկը 50-ի մեջ։ 51 00:02:12,821 --> 00:02:16,511 Երկրորդ բանը որ անում եմ, կանգնում եմ այդ նկարի առաջ, 52 00:02:16,511 --> 00:02:19,588 և ինքս ինձ նրա մասին պատմություն եմ պատմում։ 53 00:02:19,588 --> 00:02:23,186 Ինչո՞ւ պատմություն։ Քանի որ կարծում եմ, որ մենք 54 00:02:23,186 --> 00:02:27,077 մեր ԴՆԹ-ով ծրագրավորված ենք պատմություններ պատմել։ 55 00:02:27,077 --> 00:02:29,446 Մենք պատմում ենք պատմություններ անընդհատ և ամեն ինչի մասին, 56 00:02:29,446 --> 00:02:34,557 և երևի թե սա անում ենք քանի որ աշխարհը մի խենթ ու քաոսային տեղ է, 57 00:02:34,557 --> 00:02:38,508 և հաճախ պատմությունների միջոցով փորձում ենք աշխարհից գլուխ հանել, 58 00:02:38,508 --> 00:02:40,677 կարգ հաստատել։ 59 00:02:40,677 --> 00:02:44,668 Ինչո՞ւ չանել նույնը նկարներին նայելիս։ 60 00:02:44,668 --> 00:02:48,383 Եվ հիմա կարելի է ասել արվեստի սրահի 61 00:02:48,383 --> 00:02:51,606 ճաշացուցակ ունեմ։ 62 00:02:51,606 --> 00:02:54,814 Երեք հատ նկար կա որ հիմա ձեզ ցույց եմ տալու 63 00:02:54,814 --> 00:02:57,878 սրանք այն նկարներն են, որ ինձ ստիպել են կանգ առնել 64 00:02:57,878 --> 00:03:00,424 և ցանկանալ նրանց մասին պատմություն պատմել։ 65 00:03:00,424 --> 00:03:03,975 Առաջինը նախաբանի կարիք չունի։ 66 00:03:03,975 --> 00:03:07,006 «Մարգարտե ականջօղով աղջիկը» 67 00:03:07,006 --> 00:03:09,162 17-րդ դարի հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի աշխատանքներից է։ 68 00:03:09,162 --> 00:03:11,662 Սա ամենափառավոր նկարներից մեկն է։ 69 00:03:11,662 --> 00:03:13,806 Առաջին անգամ այն տեսա 19 տարեկանում, 70 00:03:13,806 --> 00:03:16,086 և անմիջապես ձեռք բերեցի նրա պաստառը, 71 00:03:16,086 --> 00:03:20,243 որը 30 տարի անց դեռ կախված է իմ տանը։ 72 00:03:20,243 --> 00:03:23,393 Այն ինձ ընկերակցել է ամենուր, 73 00:03:23,393 --> 00:03:25,737 երբեք չեմ հոգնում նրան նայելուց։ 74 00:03:25,737 --> 00:03:29,516 Սկզբում ինձ գրավեցին 75 00:03:29,516 --> 00:03:32,073 սքանչելի գույները, որ նկարիչը օգտագործում է 76 00:03:32,073 --> 00:03:34,017 և աղջկա երեսին ընկնող լույսը։ 77 00:03:34,017 --> 00:03:36,801 Բայց նրա հայացքը, հակամարտող հայացք է 78 00:03:36,801 --> 00:03:39,857 որ տարիներ շարունակ ինձ գրավել ու 79 00:03:39,857 --> 00:03:43,551 ետ է կանչել։ 80 00:03:43,551 --> 00:03:45,969 Չեմ կարող հասկանալ ուրախ է նա թե տխուր, 81 00:03:45,969 --> 00:03:48,936 միտքս անընդհատ փոխում եմ։ 82 00:03:48,936 --> 00:03:52,535 Եվ սա որ ինձ անընդմեջ ետ է կանչում։ 83 00:03:52,535 --> 00:03:56,544 Մի օր, անկողնումս պարկած, 84 00:03:56,544 --> 00:03:59,226 նայում էի այս նկարին որն արդեն 16 տարի պատիս է, 85 00:03:59,226 --> 00:04:01,805 և հանկարծակի միտք ծագեց. տեսնես 86 00:04:01,805 --> 00:04:05,723 ինչ է արել նկարիչը նրան այս տեսքը տալու համար։ 87 00:04:05,723 --> 00:04:08,667 Եվ այդ պահին առաջին անգամ մտածեցի, որ 88 00:04:08,667 --> 00:04:11,467 նրա դեմքի արտահայտությունը արտացոլում է 89 00:04:11,467 --> 00:04:13,606 նրա զգացմունքները նկարչի նկատմամբ։ 90 00:04:13,606 --> 00:04:16,762 Նախքան սա միշտ մտածել եմ նկարի մասին որպես աղջկա դիմանկար։ 91 00:04:16,762 --> 00:04:21,531 Հիմա սկսեցի մտածել նրա մասին ինչպես հարաբերության դիմանկար։ 92 00:04:21,531 --> 00:04:24,363 Եվ ի՞նչ է այս հարաբերությունը։ 93 00:04:24,363 --> 00:04:27,571 Հարցիս պատասխանելու համար որոշ հետազոտություններ կատարեցի, 94 00:04:27,571 --> 00:04:29,896 և պարզեցի որ մենք պատկերացում չունենք թե նա ով է։ 95 00:04:29,896 --> 00:04:32,243 Իրականում, մենք ոչինչ չգիտենք Վերմեերի նկարներում 96 00:04:32,243 --> 00:04:34,603 պատկերված մոդելների մասին, 97 00:04:34,603 --> 00:04:36,730 ավելին՝ մենք բավական քիչ գիտենք նաև Վերմեերի մասին։ 98 00:04:36,730 --> 00:04:39,504 Սա ինձ շատ երջանկացրեց։ 99 00:04:39,504 --> 00:04:44,163 Նշանակում է, կարող եմ անել ինչ ուզում եմ, կարող եմ հյուսել ինչ պատմություն որ ուզում։ 100 00:04:44,163 --> 00:04:46,759 Ահա թե ինչպես հորինեցի պատմությունը։ 101 00:04:46,759 --> 00:04:48,636 Սկզբում մտածեցի, 102 00:04:48,636 --> 00:04:50,728 Պետք է նրան ինչ որ կերպ տուն մտցնեմ։ 103 00:04:50,728 --> 00:04:53,216 Ի՞նչպես է Վերմեերը նրան ճանաչում։ 104 00:04:53,216 --> 00:04:54,760 Կայն առաջարկներ, որ նա 105 00:04:54,760 --> 00:04:59,183 Վերմեերի 12 տարեկան աղջիկն է։ 106 00:04:59,183 --> 00:05:01,408 Նրա աղջիկը 12 տարեկան է եղել, երբ նա նկարել է այս նկարը։ 107 00:05:01,408 --> 00:05:04,104 Սակայն ես հերքեցի այս միտքը։ Հայացքը շատ մտերմիկ է, 108 00:05:04,104 --> 00:05:06,288 բայց դստեր հայացք չէ։ 109 00:05:06,288 --> 00:05:08,128 Առաջին հերթին, այս ժամանակվա հոլանդական նկարներում 110 00:05:08,128 --> 00:05:11,720 կնոջ բաց բերանը խոսում էր նրա սեռական առկայության մասին։ 111 00:05:11,720 --> 00:05:13,608 Վերմեերի համար անտեղին կլիներ 112 00:05:13,608 --> 00:05:15,504 իր իսկ դստերը պատկերել նման կերպով։ 113 00:05:15,504 --> 00:05:17,384 Ուրեմն նրա աղջիկը չէ, բայց հաստատ մոտիկ, 114 00:05:17,384 --> 00:05:19,634 ֆիզիկապես մոտիկ մարդ է։ 115 00:05:19,634 --> 00:05:21,898 Դե, ուրիշ ո՞վ կլինի տանը։ 116 00:05:21,898 --> 00:05:25,281 Ծառա, անուշիկ ծառա։ 117 00:05:25,281 --> 00:05:26,842 Նա տան մեջ է։ 118 00:05:26,842 --> 00:05:29,503 Ի՞նչպես ենք նրան մտցնելու արվեստանոց։ 119 00:05:29,503 --> 00:05:31,637 Վերմեերի մասին շատ բան չգիտենք, 120 00:05:31,637 --> 00:05:33,776 բայց գիտենք, որ նա ամուսնացած էր 121 00:05:33,776 --> 00:05:36,767 Կաթոլիկ կնոջ հետ ու ապրում էին կնոջ մոր հետ 122 00:05:36,767 --> 00:05:39,040 մի տան մեջ, որտեղ էլ Վերմեերն ուներ իր անձնական 123 00:05:39,040 --> 00:05:43,323 արվեստանոցը։ Վերմեերը նաև ուներ 11 երեխա։ 124 00:05:43,323 --> 00:05:46,400 Ակնկալելի է որ քաոսային և աղմկոտ ընտանիք կլիներ։ 125 00:05:46,400 --> 00:05:49,344 Եվ եթե նախկինում տեսել եք Վերմեերի նկարները, 126 00:05:49,344 --> 00:05:53,208 գիտեք որ նրանք անհավատալիորեն հանդարդ ու անաղմուկ են։ 127 00:05:53,208 --> 00:05:57,104 Ի՞նչպես է նկարիչ ստեղծում այսպիսի հանգիստ գործեր 11 երեխաներով լի տանը։ 128 00:05:57,104 --> 00:05:59,400 Նա դասակարգում է իր կյանքը։ 129 00:05:59,400 --> 00:06:03,080 Մտնում է արվեստանոց, ու ասում,«Ոչ ոք ներս չգա։ 130 00:06:03,080 --> 00:06:07,808 Ոչ կինս, ոչ երխաները։ Լավ, ծառան կարող է մտնել մաքրել»։ 131 00:06:07,808 --> 00:06:14,859 Նա արվեստանոցում է։ Նրանք միասին են սենյակում։ 132 00:06:14,859 --> 00:06:16,939 Եվ նա որոշում է նրան նկարել։ 133 00:06:16,939 --> 00:06:19,207 Նա հասարակ շորեր է հագած։ 134 00:06:19,207 --> 00:06:22,578 Վերմեերի նկարների կանանց մեծամասնությունը 135 00:06:22,578 --> 00:06:28,544 կրում են թավիշ, մետաքս, մորթի, շատ թանկարժեք իրեր։ 136 00:06:28,544 --> 00:06:31,064 Սա շատ հասարակ է. միակ բանը որ հասարակ չէ. դա 137 00:06:31,064 --> 00:06:33,104 մարգարտե ականջօղն է։ 138 00:06:33,104 --> 00:06:36,551 Հիմա, եթե նա ծառա է, հնարավոր չէ որ նա կարողանա իրեն թույլ տալ 139 00:06:36,551 --> 00:06:38,758 մի զույգ մարգարտե ականջօղ։ 140 00:06:38,758 --> 00:06:42,020 Ուրեմն նրանը չեն ականջօղերը։ Ապա ու՞մն են։ 141 00:06:42,020 --> 00:06:47,061 Կնոջ՝ Կաթերինայի շորերի ցուցակը մեզ հայտնի է ու նրա շորերից են 142 00:06:47,061 --> 00:06:50,677 սպիտակ մորթով դեղին վերարկուն, 143 00:06:50,677 --> 00:06:52,424 դեղին ու սև կորսաժը, 144 00:06:52,424 --> 00:06:56,118 որոնք հաճախ հայտնվում են տարբեր կանաց հագին, 145 00:06:56,118 --> 00:06:59,232 Վերմեերի տարբեր նկարներում։ 146 00:06:59,232 --> 00:07:03,710 Հետևաբար, եթե նրա հագուստը հագել են այլ կանայք, 147 00:07:03,710 --> 00:07:06,229 այնքան էլ անհավանական ենթադրություն չի լինի 148 00:07:06,229 --> 00:07:09,813 անել, որ ականջօղը պատկանում է նրա կնոջը։ 149 00:07:09,813 --> 00:07:12,990 Արդեն ունենք պատմության բոլոր գործոնները։ 150 00:07:12,990 --> 00:07:15,420 Նա նրա հետ երկար ժամանակ արվեստանոցում է։ 151 00:07:15,420 --> 00:07:17,463 Այս նկարներները երկար ժամանակ էր պահանջում։ 152 00:07:17,463 --> 00:07:20,334 Նրանք այդ ամբողջ ժամանակը անցկացրել են միմյանց հետ։ 153 00:07:20,334 --> 00:07:22,334 Նա կրում է իր կնոջ մարգարտե ականջօղը։ 154 00:07:22,334 --> 00:07:25,149 Նա հիասքանչ է։ Ակնհայտ է՝ նա սիրում է նկարչին։ Նա շփոթված է։ 155 00:07:25,149 --> 00:07:27,941 Արդյո՞ք գիտի նրա կինը։ Երևի՝ ոչ։ 156 00:07:27,941 --> 00:07:31,319 Եվ եթե նա չգիտի, դե- 157 00:07:31,319 --> 00:07:33,174 հենց այստեղ էլ պատմությունն է։ 158 00:07:33,174 --> 00:07:35,351 (Ծիծաղ) 159 00:07:35,351 --> 00:07:37,941 Հաջորդ, նկարը, որի մասին խոսելու եմ 160 00:07:37,941 --> 00:07:41,188 Շարդենի «Խաղաթղթե տուն սարքող տղան» նկարն է: 161 00:07:41,188 --> 00:07:45,564 Նա 18-րդ դարի Ֆրանսիացի նկարիչ է, ճանաչված իր նատյուրմորտներով, 162 00:07:45,564 --> 00:07:48,157 բայց ժամանակ առ ժամանակ մարդկանց էլ է նկարել։ 163 00:07:48,157 --> 00:07:52,124 Իրականում, այս նկարից չորս տեսակ է նկարել, 164 00:07:52,124 --> 00:07:56,084 տարբեր տղաներ, բոլորն էլ կենտրոնացած խաղաթղթե տուն կառուցելիս։ 165 00:07:56,084 --> 00:07:59,548 Ես սիրում եմ այս տարբերակը, որովհետև տղաներից 166 00:07:59,548 --> 00:08:02,941 որոշները տարիքով մեծ են, մյուսները՝ երիտասարդ, այս մեկը, 167 00:08:02,941 --> 00:08:05,893 ինչպես Երեք արջերի մասին պատմության մեջ ճիշտ ինքն է։ 168 00:08:05,893 --> 00:08:09,884 Նա արդեն երեխա չէ, բայց դեռ տղամարդ էլ չէ։ 169 00:08:09,884 --> 00:08:14,677 Նրա անմեղությունն ու փորձառությունը գտնվում են ոսկե միջինում, 170 00:08:14,677 --> 00:08:19,160 և հենց սա էր, որ ինձ ստիպեց կանգ առնել նկարի առաջ, 171 00:08:19,160 --> 00:08:22,877 ու նայել նրա երեսին։ Մի փոքր նմանություն կա Վերմեերի նկարի հետ։ 172 00:08:22,877 --> 00:08:25,500 Լույսը գալիս է ձախ կողմից, ու նրա երեսը ողողված է 173 00:08:25,500 --> 00:08:27,724 այս լույսի մեջ։ Դա նկարի հենց մեջտեղում է, 174 00:08:27,724 --> 00:08:30,736 եւ եթե նայում եք դրան, ես հասկացա դա, երբ կանգած էի 175 00:08:30,736 --> 00:08:31,943 նկարի առաջ, եւ ասում էի, 176 00:08:31,943 --> 00:08:34,896 «Ինձ նայիր։ Խնդրում եմ նայիր ինձ։» 177 00:08:34,896 --> 00:08:37,632 Սակայն նա ինձ չնայեց: Նա շարունակում էր նայել խաղաքարտերին, 178 00:08:37,632 --> 00:08:40,384 և սա է այս նկարի գայթակղիչ մասնիկներից մեկը, 179 00:08:40,384 --> 00:08:44,874 նա այնքան կենտրոնացած է իր աշխատանքի վրա, որ մեզ չի նկատում։ 180 00:08:44,874 --> 00:08:48,767 Սա է ինձ համար, գլուխգործոցի նշանը, 181 00:08:48,767 --> 00:08:52,744 երբ նկարը չունի լուծում։ 182 00:08:52,744 --> 00:08:54,265 Նա երբեք ինձ չի նայի։ 183 00:08:54,265 --> 00:08:55,944 Ու ես մտածում էի, թե 184 00:08:55,944 --> 00:08:59,160 ով կարող էր նրան նայելիս լինել այդ պահին։ 185 00:08:59,160 --> 00:09:01,362 Ոչ նկարիչը, չեմ ուզում նկարչի մասին մտածել։ 186 00:09:01,362 --> 00:09:03,888 Մտածում եմ նրա տարիքով մեկնակերպի մասին։ 187 00:09:03,888 --> 00:09:09,833 Գուցե նա տղամարդ է, ծառա, տարիքով ծառա է, ով երիտասարդ ծառային նայելիս 188 00:09:09,833 --> 00:09:12,304 ասում է,«Նայիր ինձ։ Ուզում եմ քեզ զգուշացնել 189 00:09:12,304 --> 00:09:14,754 քեզ սպասվելիքի մասին։ Խնդրում եմ, նայիր ինձ։» 190 00:09:14,754 --> 00:09:16,280 Սակայն նա երբեք չի նայում։ 191 00:09:16,280 --> 00:09:20,083 Նույն լուծման բացակայությունն եմ տեսնում, ինչպես որ «Մարգարտե ականջողով աղջկա» մեջ։ 192 00:09:20,083 --> 00:09:22,127 Չգիտենք արդյոք նա ուրախ է, թե տխուր։ 193 00:09:22,127 --> 00:09:23,776 Մի ամբողջ վեպ եմ գրել նրա մասին, 194 00:09:23,776 --> 00:09:25,776 սակայն մինչ օրս չգիտեմ, ուրախ է նա, թե տխուր։ 195 00:09:25,776 --> 00:09:27,880 Կրկին ու կրկին վերադառնում եմ նկարին, 196 00:09:27,880 --> 00:09:32,561 պատասխանը փնտրելով, փորձում եմ բացակը պատմությունով լցնել։ 197 00:09:32,561 --> 00:09:36,008 Կարող ենք այս պահին մեզ գոհացնող պատասխանով լցնել բացակը, 198 00:09:36,008 --> 00:09:41,823 բայց վերջնական երբեք չի կարող լինել, քանզի մենք կրկին ու կրկին վերադառնալու ենք նրան։ 199 00:09:41,823 --> 00:09:44,361 Վերջին նկարը, որի մասին խոսելու եմ, 200 00:09:44,361 --> 00:09:49,225 կոչվում է «Անանունը» անանունի կողմից։ (Ծիծաղ) 201 00:09:49,225 --> 00:09:52,276 Սա Թուդորի դիմանկար է, որին գնել է Ազգային դիմանկարի պատկերասրահը։ 202 00:09:52,276 --> 00:09:54,889 Գնելուց կարծել են, որ նկարը Պարոն Թոմաս Օվերբերի դիմանկարն է, 203 00:09:54,889 --> 00:09:57,553 և միայն հետո են հայնաբերել, որ նկարում ամենևին էլ նա չէ պատկերված, 204 00:09:57,553 --> 00:09:59,153 և իրականում չգիտեն թե ում դիմանկարն է։ 205 00:09:59,153 --> 00:10:01,296 Այսօր, Ազգային դիմանկարի պատկերասրահում, 206 00:10:01,296 --> 00:10:03,065 եթե չգիտես նկարի կենսագրությունը, 207 00:10:03,065 --> 00:10:04,689 կարելի է ասել այն անպիտան է քեզ համար։ 208 00:10:04,689 --> 00:10:07,113 Չիմանալով նկարի կենսագրությունը Ազգային դիմանկարի պատկերասրահը չի կարող այն ցուցադրել հասարակությանը։ 209 00:10:07,113 --> 00:10:12,017 Այսպիսով դժբախտաբար, «որբը» իր ժամանակի մեծամասնությունն անցկացնում է պահեստում, 210 00:10:12,017 --> 00:10:14,161 այլ «որբերի» հետ, որոնք բավական շատ են, 211 00:10:14,161 --> 00:10:16,672 և որոշն էլ՝ շատ գեղեցիկ։ 212 00:10:16,672 --> 00:10:21,675 Այս նկարի առջև կանգ առա երեք պատճառով. 213 00:10:21,675 --> 00:10:24,552 Առաջինը նրա ժպտացող բերանի և թախծոտ աչքերի 214 00:10:24,552 --> 00:10:27,257 հակամարտությունն է։ 215 00:10:27,257 --> 00:10:30,264 Նա ուրախ չէ, ինչո՞ւ։ 216 00:10:30,264 --> 00:10:33,981 Երկրորդ գրավիչ մասնիկը 217 00:10:33,981 --> 00:10:35,697 նրա վառվռուն կարմիր այտերն են։ 218 00:10:35,697 --> 00:10:39,304 Նա կարմրել է։ Կարմրել է, քանի որ իր դիմանկարն է նկարվում։ 219 00:10:39,304 --> 00:10:42,338 Այս անձնավորությունը երևի հաճախ է կարմրում։ 220 00:10:42,338 --> 00:10:44,480 Տեսնես ինչի՞ մասին է մտածում, որ այսքան կարմրել է։ 221 00:10:44,480 --> 00:10:48,256 Երրորդ բանը, որ ինձ ստիպեց կանգնել հենց այս նկարի առջև, 222 00:10:48,256 --> 00:10:51,056 նրա շատ գեղեցիկ բաճկոն էր։ 223 00:10:51,056 --> 00:10:54,624 Մետաքս, մոխրագույն, սքանչելի կոճակներ։ 224 00:10:54,624 --> 00:10:56,256 Եվ գիտեք, այն ինձ ստիպում է մտածել 225 00:10:56,256 --> 00:11:01,048 հարմարավետ, փքուն վերմակի մասին, որը սփռված է անկողնով մեկ։ 226 00:11:01,048 --> 00:11:03,704 Ու ես շարունակ մտածում եմ անկողնու և կարմիր այտերի մասին, 227 00:11:03,704 --> 00:11:06,464 և իհարկե իրեն նայելիս մտածում եմ սեքսի մասին, 228 00:11:06,464 --> 00:11:09,072 միթե՞ նա էլ է դրա մասին մտածում։ 229 00:11:09,072 --> 00:11:11,344 Եթե պիտի պատմություն սարքեմ, 230 00:11:11,344 --> 00:11:13,328 ի՞նչ է այն վերջին բանը, որ կգրեմ։ 231 00:11:13,328 --> 00:11:16,958 Դե, ինչի՞ մասին նա կարող է մտահոգված լինել։ 232 00:11:16,958 --> 00:11:18,888 Ու հանկարծ մտածեցի, Հենրի VIII։ 233 00:11:18,888 --> 00:11:23,032 Նա մտահոգ կլիներ իր ժառսնգությամբ, իր ժառանգով։ 234 00:11:23,032 --> 00:11:26,681 Ու՞մ է նա ժառանգելու իր անունն ու ունեցվածքը։ 235 00:11:26,681 --> 00:11:30,561 Այս ամենը կպցնում ես իրար, և ունես պատմություն, 236 00:11:30,561 --> 00:11:33,915 որը կլցնի այն բացերը, որոնք քեզ ստիպում են վերադառնալ։ 237 00:11:33,915 --> 00:11:38,636 Ահա պատմությունը։ 238 00:11:38,636 --> 00:11:41,566 Այն կարճ է։ 239 00:11:41,566 --> 00:11:44,297 «Ռոզի» 240 00:11:44,297 --> 00:11:48,347 Դեռ կրում եմ Կառոլինի տված սպիտակ, զառնավուխտ բաճկոնը։ 241 00:11:48,347 --> 00:11:52,658 Այն ունի հասարակ բարձր օձիք, անջատվող թևք, 242 00:11:52,658 --> 00:11:55,834 և նուրբ մետաքսե թելով փաթաթված կոճակներ, 243 00:11:55,834 --> 00:11:58,760 մոտիկ մոտիկ կարված որպիսի ապահովեն բաճկոնի քփությունը։ 244 00:11:58,760 --> 00:12:02,323 Այս բաճկոնը ինձ ստիպում է մտածել անկողնու վրա սփռված վերմակի մասին։ 245 00:12:02,323 --> 00:12:06,073 Միգուցի հենց սա էր նպատակը։ 246 00:12:06,073 --> 00:12:10,991 Առաջին անգամ այն հագել եմ, երբ նրա ծնողները մեր պատվին խնժույք էին կազմակերպել։ 247 00:12:10,991 --> 00:12:12,817 Անգամ մինչև ճառս ասելը գիտեի, 248 00:12:12,817 --> 00:12:15,386 որ այտերս վառվում էին։ 249 00:12:15,386 --> 00:12:19,087 Ես միշտ հեշտ կարմրում եմ Ֆիզիկական գործադրումից, 250 00:12:19,087 --> 00:12:21,442 գինուց և բարձր զգացմունքներից։ 251 00:12:21,442 --> 00:12:25,907 Երեխա ժամանակ ինձ ձեռ էին առնում քույրերս 252 00:12:25,907 --> 00:12:28,354 ու համադպրոցականներս, բայց ոչ Ջորջը։ 253 00:12:28,354 --> 00:12:31,428 Միայն Ջորջը կարող էր ինձ Ռոզի կոչել։ 254 00:12:31,428 --> 00:12:33,587 Ուրիշ ոչ ոքի թույլ չէի տալիս։ 255 00:12:33,587 --> 00:12:37,811 Նա կարողանում էր աշխարհը քնքուշ դարձնել։ 256 00:12:37,811 --> 00:12:40,610 Երբ ես արեցի հայտարարությունը, Ջորջը 257 00:12:40,610 --> 00:12:43,674 չկարմրեց, փոխարենը նա դարձավ բաճկոնիս պես գունատ։ 258 00:12:43,674 --> 00:12:45,578 Նա չպետք է զարմանար։ 259 00:12:45,578 --> 00:12:47,250 Բոլորն էլ ենթադրում էին, որ 260 00:12:47,250 --> 00:12:51,098 ես մի որ կամուսնանամ իր զարմուհու հետ։ 261 00:12:51,098 --> 00:12:53,682 Բայց դժվար է լսել այդ բառերը բարձրաձայն։ 262 00:12:53,682 --> 00:12:56,983 Ես ինքս, հազիվ էի նրանք արտասանում։ 263 00:12:56,983 --> 00:13:01,385 Հետո, գտա Ջորջին խոհանոցային այգուն նայող տեռասին նստած։ 264 00:13:01,385 --> 00:13:06,642 Չնայած որ ամբողջ ցերեկ խմել էր. նա դեռ գունատ էր։ 265 00:13:06,642 --> 00:13:10,867 Միասին կանգնած նայում ենք ծառաներին կաթնուկ կտրելուց։ 266 00:13:10,867 --> 00:13:13,129 «Ի՞նչ կարծիքի ես բաճկոնիս մասին», ես հարցրի։ 267 00:13:13,129 --> 00:13:18,573 Գցելով վրաս մի հայացք ասաց, «Կարծես օձիքը խեղդում է քեզ։» 268 00:13:18,573 --> 00:13:20,577 «Մենք միևնույն է իրար կտեսնենք», պնդեցի ես։ 269 00:13:20,577 --> 00:13:23,865 «Մենք էլի կարող ենք որս անել, քարտ խաղալ, հաճախել արքունիք։ 270 00:13:23,865 --> 00:13:25,601 Կարիք չկա որևէ բան փոխելու»: 271 00:13:25,601 --> 00:13:29,318 Ջորջը չպատասխանեց։ 272 00:13:29,318 --> 00:13:32,712 «Ես 23 տարեկան եմ։ Ժամանակն է, որ ամուսնանամ 273 00:13:32,712 --> 00:13:36,817 և ժառանգ ունենամ։ Սա է ակնկալվում ինձանից»: 274 00:13:36,817 --> 00:13:40,398 Ջորջը մի բաժակ էլ կլարետ դատարկեց ու դեպի ինձ շուռ գալով ասաց։ 275 00:13:40,398 --> 00:13:44,481 «Շնոհավորում եմ գալիք հարսանիքի կապակցությամբ Ջեյմս։ 276 00:13:44,481 --> 00:13:49,317 Համոզված եմ՝ երջանիկ կլինեք միասին։» 277 00:13:49,317 --> 00:13:52,634 Նա այլևս երբեք չօգտագործեց իմ մականունը։ 278 00:13:52,634 --> 00:13:54,393 Շնորհակալություն։ 279 00:13:54,393 --> 00:13:57,775 (Ծափահարություններ) 280 00:13:57,775 --> 00:13:58,957 Շնորհակալություն։ 281 00:13:58,957 --> 00:14:00,504 (Ծափահարություններ)