Պատրիցիա Ռայան. Մի' պարտադրեք անգլերենը
-
0:01 - 0:03Ես գիտեմ, թե դուք ինչ եք մտածում:
-
0:03 - 0:05Դուք մտածում եք ես մոլորվել եմ
-
0:05 - 0:07և ինչ-որ մեկը մի րոպեից կբարձրանա այստեղ
-
0:07 - 0:09և բարեկիրթ ձևով կխնդրի վերադառնալ իմ նստարանին:
-
0:09 - 0:15(Ծափահարություններ)
-
0:15 - 0:18Դուբայում միշտ այդ իրավիճակի մեջ էի:
-
0:18 - 0:20«Դուք այստեղ հանգստանում ե՞ք»:
-
0:20 - 0:22(Ծիծաղ)
-
0:22 - 0:25«Եկել եք երեխաներին այցելելու՞:
-
0:25 - 0:27Որքա՞ն եք մնալու»:
-
0:27 - 0:30Իրականում, հույս ունեմ, որ դեռ երկար կմնամ:
-
0:30 - 0:33Ես արդեն 30 տարի ապրում և
-
0:33 - 0:35դասավանդում եմ Ծովածոցում:
-
0:35 - 0:39(Ծափահարություններ)
-
0:39 - 0:43Եվ այդ ժամանակից սկսած, ես շատ փոփոխություններ եմ տեսել:
-
0:43 - 0:45Այժմ այդ վիճակագրությունը
-
0:45 - 0:47բավական ցնցող է:
-
0:47 - 0:49Ես ձեզ հետ այսօր ուզում եմ խոսել
-
0:49 - 0:51լեզուների կորստի և
-
0:51 - 0:54անգլերեն լեզվի համատարածման մասին:
-
0:54 - 0:56Ես ուզում եմ պատմել ձեզ իմ ընկերոջ մասին,
-
0:56 - 0:59ով մեծահասակներին անգլերեն էր սովորեցնում Աբու Դաբիում:
-
0:59 - 1:01Մի հրաշալի օր,
-
1:01 - 1:03նա որոշում է ուսանողներին տանել այգի,
-
1:03 - 1:05որպեսզի բնության հետ կապված բառեր սովորեն:
-
1:05 - 1:07Եվ ամեն ինչ վերջացավ նրանով, որ հենց ինքը սկսեց սովորել
-
1:07 - 1:09տեղի բույսերի արաբական անվանումները,
-
1:09 - 1:11ինչպես նաև դրանց օգտագործման եղանակները
-
1:11 - 1:14բժշկական, կոսմետոլոգիական,
-
1:14 - 1:17խոհարարական և բուսական:
-
1:17 - 1:19Որտեղի՞ց էին ուսանողները ստացել այդ գիտելիքները:
-
1:19 - 1:21Իհարկե, իրենց մեծ ծնողներից,
-
1:21 - 1:24կամ նույնիսկ ավելի մեծ սերունդներից:
-
1:24 - 1:27Կարիք չկա ձեզ պատմելու, թե ինչքան կարևոր է
-
1:27 - 1:29կարողանալ հաղորդակցվել
-
1:29 - 1:31սերունդների հետ:
-
1:31 - 1:33Դժբախտաբար այսօր,
-
1:33 - 1:35լեզուները մահանում են
-
1:35 - 1:37անընդունելի տեմպերով:
-
1:37 - 1:40Յուրաքանչյուր 14 օրը մեկ մի լեզու մահանում է:
-
1:41 - 1:43Եվ միևնույն ժամանակ,
-
1:43 - 1:45անգլերենն անկասկած հանդիսանում է համընդհանուր լեզու:
-
1:45 - 1:47Կարո՞ղ է այստեղ կապ լինել:
-
1:47 - 1:49Ես չգիտեմ:
-
1:49 - 1:52Բայց ես հաստատ գիտեմ, որ ես շատ փոփոխություններ եմ տեսնում:
-
1:52 - 1:55Երբ ես առաջին անգամ դուրս եկա Ծովածոցից, ես գնացի Քուվեյթ
-
1:55 - 1:58այն օրերին, երբ այնտեղ դեռ հաղորդակցման խնդիր կար:
-
1:58 - 2:00Իրականում ոչ այսքան վաղ:
-
2:00 - 2:03Սա մի քիչ ավելի վաղ ժամանակ է:
-
2:03 - 2:05Բայց այնուամենայնիվ,
-
2:05 - 2:07ինձ և ևս 25 այլ ուսուցիչների
-
2:07 - 2:09հավաքագրեց Բրիտանական խորհրդիը:
-
2:09 - 2:11Եվ մենք դարձանք առաջին ոչ մուսուլման ուսուցիչները,
-
2:11 - 2:14ովքեր պետք է դասավանդեին Քուվեյթի դպրոցներում:
-
2:14 - 2:16Մեզ տարել էին, որ անգլերեն սովորեցնենք,
-
2:16 - 2:20քանի որ իրենց կառավարությունը ցանկանում էր արդիականացնել երկիրը
-
2:20 - 2:23և զարգացնել քաղաքացիներին կրթության միջոցով:
-
2:23 - 2:25Եվ, իհարկե, Միացյալ Թագավորությունն օգտվեց
-
2:25 - 2:28նրանց նավթի սիրելի պաշարներից:
-
2:28 - 2:30Լավ:
-
2:30 - 2:33Այժմ այն գլխավոր փոփոխությունը, որ ես տեսա`
-
2:33 - 2:35ինչպես անգլերենի ուսուցումը
-
2:35 - 2:37փոխշահավետ
-
2:37 - 2:41փորձառությունից վերածվեց
-
2:41 - 2:44և դարձավ առօրյա մասսայական միջազգային բիզնես:
-
2:44 - 2:48Այն արդեն ընդամենը դպրոցում ուսուցանվող առարկա չէ:
-
2:48 - 2:50Եվ արդեն ոչ մենակ մայր Անգլիայի
-
2:50 - 2:52միակ ոլորտը:
-
2:52 - 2:54Այն դարձել է համընդհանուր շարժում
-
2:54 - 2:57աշխարհի յուրաքանչյուր անգլախոս երկրում:
-
2:57 - 2:59Իսկ ինչու՞ ոչ:
-
2:59 - 3:02Ի վերջո, լավագույն կրթությունը,
-
3:02 - 3:05համաձայն Աշխարհի համալսարանների դասակարգման վերջին ցուցակի,
-
3:05 - 3:07լավագույնները գտնվում են
-
3:07 - 3:11Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում:
-
3:11 - 3:15Եվ դրա համար ամեն ոք ուզում է ունենալ անգլերեն կրթություն, բնականաբար:
-
3:15 - 3:17Բայց եթե այն քո մայրենին չէ,
-
3:17 - 3:19դու պետք է թեստ հանձնես.
-
3:19 - 3:21Հիմա, ինչքանո՞վ է արդարացի
-
3:21 - 3:23մերժել ուսանողին հիմնվելով միայն
-
3:23 - 3:25լեզվական կարողությունների վրա:
-
3:25 - 3:27Գուցե դուք գիտեք համակարգչային գիտությունների մասնագետի
-
3:27 - 3:29ով պարզապես հանճար է:
-
3:29 - 3:32Արդյո՞ք նա կարիք ունի իմանալու նույն լեզուն, ինչ իրավաբանը, օրինակ:
-
3:32 - 3:35Համենայն դեպս ես այդպես չեմ կարծում:
-
3:36 - 3:39Մենք` անգլերենի ուսուցիչներս միշտ հերքում ենք դա:
-
3:39 - 3:41Մենք դնում ենք կանգ առնելու նշան
-
3:41 - 3:43և կանխում ենք նրանց ճանապարհը:
-
3:43 - 3:45Նրանք չեն կարող հետևել իրենց երազանքին,
-
3:45 - 3:48քանի դեռ անգլերեն չսովորեն:
-
3:49 - 3:52Այժմ թույլ տվեք այլ տեսանկյունից նայել.
-
3:52 - 3:56եթե ես հանդիպեի միալեզու հոլանդացու,
-
3:56 - 3:58ով գտել է քաղցկեղի բուժումը,
-
3:58 - 4:01արդյո՞ք ես կարգելեմ նրա մուտքը որևէ բրիտանական համալսարան:
-
4:01 - 4:03Չեմ կարծում:
-
4:03 - 4:06Բայց իրականում հենց դա ենք մենք անում:
-
4:06 - 4:09Մենք` անգլերենի ուսուցիչներս դարպասապահ ենք:
-
4:09 - 4:12Եվ դուք պետք է առաջին հերթին մեզ ապացուցեք,
-
4:12 - 4:15որ անգլերենի ձեր իմացությունը բավական լավն է:
-
4:16 - 4:18Չափազանց վտանգավոր է
-
4:18 - 4:21այսքան մեծ իշխանություն տալ
-
4:21 - 4:23հասարակության փոքր մասին:
-
4:23 - 4:26Արգելքները կարող է չափազանց համընդհանուր պատնեշ դառնալ:
-
4:26 - 4:28Լավ:
-
4:28 - 4:31Բայց, գիտեմ, հիմա դուք կասեք,
-
4:31 - 4:33«Իսկ ի՞նչ անենք վերլուծությունների հետ:
-
4:33 - 4:35Դրանք անգլերեն են»:
-
4:35 - 4:37Գրքերն անգլերեն են,
-
4:37 - 4:39ամսագրերը նույնպես անգլերեն են,
-
4:39 - 4:42և դա գիտելիքի ինքնաբավարաման գործընթաց է:
-
4:42 - 4:44Դա լրացնում է անգլերենի իմացության պահանջը:
-
4:44 - 4:46Եվ այդպես շարունակ:
-
4:46 - 4:49Ես ձեզ հարցնում եմ, ի՞նչ պատահեց թարգմանությունների հետ:
-
4:49 - 4:53Եթե հիշենք Իսլամական Ոսկեդարը,
-
4:53 - 4:56ապա բազում թարգմանություններ կգտնենք:
-
4:56 - 4:59Նրանք արաբերեն և պարսկերեն էին թարգմանում
-
4:59 - 5:01լատիներենից և հունարենից,
-
5:01 - 5:03ապա դրանք թարգմանվում էին
-
5:03 - 5:05գերմանա-եվրոպական և
-
5:05 - 5:07և ռոմանա-գերմանական լեզուներով:
-
5:07 - 5:11Եվ այդպես լույսը շողաց Եվրոպայի մութ դարերի վրա:
-
5:12 - 5:14Ինձ սխալ չհասկանաք.
-
5:14 - 5:16ես դեմ չեմ անգլերեն սովորելուն,
-
5:16 - 5:18դուք բոլորդ անգլերենի ուսուցիչներ եք:
-
5:18 - 5:20Ինձ դուր է գալիս, որ անգլերենը համընդհանուր լեզու է:
-
5:20 - 5:23Մենք իրոք այդպիսի լեզվի կարիք ունենք:
-
5:23 - 5:25Բայց ես դեմ եմ, որ այն օգտագործենք
-
5:25 - 5:27որպես արգելք:
-
5:27 - 5:30Արդյո՞ք մեզ իրականում անհրաժեշտ է սպանել 600 լեզու
-
5:30 - 5:33և թողնել մեկ խոշոր լեզու` անգլերենը կամ չինարենը:
-
5:33 - 5:36Մեզ ավելին է հարկավոր: Որտե՞ղ պետք է լինի սահմանագիծը:
-
5:36 - 5:38Այս համակարգը
-
5:38 - 5:41հավասարեցնում է մտավոր կարողությունը
-
5:41 - 5:44անգլերենի իմացությանը,
-
5:44 - 5:46ինչը բավական վիճելի է:
-
5:46 - 5:52(Ծափահարություններ)
-
5:52 - 5:54Եվ ես ցանկանում եմ ձեզ հիշեցնել,
-
5:54 - 5:57որ այն հսկաները, ում ուսերին
-
5:57 - 5:59«կանգնած է» այսօրվա մտավորականությունը
-
5:59 - 6:01պարտադիր չէր, որ անգլերեն իմանային,
-
6:01 - 6:03նրանք պարտավոր չէին անգլերենի թեստ հանձնել:
-
6:03 - 6:06Վառ օրինակ` Էյնշտեյնը:
-
6:07 - 6:10Նա, ի դեպ, դպրոցում հատուկ վերապատրաստում էր անցնում,
-
6:10 - 6:12քանի որ, նա, իրականում, դիսլեքսիկ էր:
-
6:12 - 6:14Ի բարեբախտություն աշխարհի,
-
6:14 - 6:17նա պարտավոր չէր անգլերենի թեստ հանձնել:
-
6:17 - 6:20Քանի որ դրանք չէին անց կացվում մինչև 1964թ.
-
6:20 - 6:22երբ սկսեց կազմակերպվել TOEFL-ը
-
6:22 - 6:24անգլերենի ամերիկյան թեստը:
-
6:24 - 6:26Այժմ դա տարածվում է:
-
6:26 - 6:29Կան անգլերենի բազում, շատ-շատ թեստեր:
-
6:29 - 6:31Եվ միլիոնավոր ուսանողներ,
-
6:31 - 6:33ովքեր ամեն տարի հանձնում են այս թեստերը:
-
6:33 - 6:35Հիմա դուք կմտածեք, դուք և ես,
-
6:35 - 6:37այս վճարները այդքան էլ վատ չեն, սովորական են,
-
6:37 - 6:39բայց դրանք չափազանց շատ են
-
6:39 - 6:41միլիոնավոր աղքատ մարդկանց համար:
-
6:41 - 6:43Եվ անմիջապես մենք հերքում ենք դրանք:
-
6:43 - 6:46(Ծափահարություններ)
-
6:46 - 6:49Սա հիշեցնում է մի վերնագիր, որ տեսա վերջերս.
-
6:49 - 6:51«Կրթություն. Մեծագույն բաժանում»
-
6:51 - 6:53Հիմա ես այն հասկանում եմ,
-
6:53 - 6:56ես հասկանում եմ, թե ինչու են մարդիկ շեշտադրում անգլերենը:
-
6:56 - 6:59Նրանք ցանկանում են իրենց երեխաներին կյանքի լավագույն շանսը տալ:
-
7:00 - 7:03Եվ դա անելու համար նրանք պետք է ունենան արևմտյան կրթություն:
-
7:03 - 7:05Քանի որ, իհարկե, լավագույն աշխատատեղերը
-
7:05 - 7:08տրամադրվում են արևմտյան համալսարանների շրջանավարտներին,
-
7:08 - 7:10ինչի մասին քիչ առաջ ասացի:
-
7:10 - 7:12Սա մի շրջան է:
-
7:12 - 7:14Լավ:
-
7:14 - 7:16Թույլ տվեք ձեզ երկու գիտնականների մասին մի պատմություն պատմեմ,
-
7:16 - 7:18երկու անգլիացի գիտնականների մասին:
-
7:18 - 7:20Նրանք գենետիկայի հետ կապված
-
7:20 - 7:22փորձարկում էին անում,
-
7:22 - 7:25որը կապված էր կենդանիների առջևի և հետևի վերջույթների հետ:
-
7:25 - 7:27Բայց նրանք չէին ստանում իրենց ցանկալի արդյունքը:
-
7:27 - 7:29Նրանք իսկապես չգիտեին ինչ անել,
-
7:29 - 7:32մինչև եկավ մի գերմանացի գիտնական,
-
7:32 - 7:35ով բացահայտեց, որ նրանք օգտագործում են 2 բառ
-
7:35 - 7:37առջևի և հետևի վերջույթների համար,
-
7:37 - 7:41մինչդեռ գենետիկան դրանք չի տարբերակում,
-
7:41 - 7:43ինչը չի անում նաև գերմաներենը:
-
7:43 - 7:45Եվ բինգո,
-
7:45 - 7:47խնդիրը լուծվեց:
-
7:47 - 7:49Եթե դուք չեք կարող մտածել,
-
7:49 - 7:52ապա դուք հապաղում եք:
-
7:52 - 7:54Բայց, եթե այլ լեզուն կարող է «մտածել» այդ միտքը,
-
7:54 - 7:56ապա, համագործակցելով,
-
7:56 - 7:59մենք կարող ենք հասնել և սովորել շատ ավելին:
-
8:01 - 8:03Իմ աղջիկը,
-
8:03 - 8:06եկավ Անգլիա Քուվեյթից:
-
8:06 - 8:09Նա բնական գիտությունները և մաթեմատիկան սովորել էր արաբերեն:
-
8:09 - 8:12Դա արաբական միջին դպրոց էր:
-
8:12 - 8:15Աղջիկս ստիպված էր թարգմանել դրանք անգլերեն իր քերականության դպրոցում:
-
8:15 - 8:17Եվ նա լավագույն արդյունքներն ուներ
-
8:17 - 8:19այդ առարկաներից դասարանում:
-
8:19 - 8:21Սա մեզ ասում է այն մասին,
-
8:21 - 8:23որ, երբ ուսանողները գալիս են արտասահմանից,
-
8:23 - 8:25մենք հավանաբար չենք տա նրանց բավարար կրեդիտներ
-
8:25 - 8:27իրենց գիտելիքների համար,
-
8:27 - 8:30ինչքան կտայինք իրենց մայրենի լեզվով հանձնելու դեպքում:
-
8:30 - 8:32Երբ լեզուն մահանում է,
-
8:32 - 8:35մենք չգիտենք, թե ինչ ենք կորցնում այդ լեզվի հետ միասին:
-
8:35 - 8:39Սա, ես չգիտեմ տեսել եք արդյոք CNN-ով,
-
8:39 - 8:41նրանք տվել են Հերոսի մրցանակ
-
8:41 - 8:44այս երիտասարդ քենիացի հովվին,
-
8:44 - 8:47ով չէր կարողանում սովորել իր գյուղում,
-
8:47 - 8:49ինչպես գյուղացի մյուս երեխաները,
-
8:49 - 8:51քանի որ նավթի լամպը
-
8:51 - 8:53ծուխ էր անում և վնասում աչքերը:
-
8:53 - 8:56Բացի դրանից, երբեք բավարար նավթ չէր լինում,
-
8:56 - 8:59քանի որ ի՞նչ կգնեք օրական մեկ դոլարով:
-
8:59 - 9:01Այդպիսով նա հայտնագործեց
-
9:01 - 9:04անվճար արևային լամպը:
-
9:04 - 9:06Եվ այժմ իր գյուղի երեխաները
-
9:06 - 9:08ստանում են նույն գնահատականները,
-
9:08 - 9:12ինչ իրենց տանը էլեկտրականություն ունեցող երեխաները:
-
9:12 - 9:18(Ծափահարություններ)
-
9:18 - 9:20Երբ նա ստացավ իր մրցանակը,
-
9:20 - 9:22նա ասաց այս հրաշալի բառերը.
-
9:22 - 9:25«Երեխաները կարող են առաջնորդել և դուրս բերել Աֆրիկան այսօրվա ներկա իրավիճակից,
-
9:25 - 9:27մռայլ մայրցամաքից,
-
9:27 - 9:29դեպի պայծառ մայրցամաք»:
-
9:29 - 9:31Պարզ միտք, որը կարող է
-
9:31 - 9:34ունենալ այնքան հեռու գնացող հետևանքներ:
-
9:35 - 9:37Մարդիկ, ովքեր լույս չունեն,
-
9:37 - 9:40թե ֆիզիկական, թե փոխաբերական առումով,
-
9:40 - 9:43չեն կարող հանձնել քննությունները,
-
9:43 - 9:46և մենք երբեք չենք իմանա, թե նրանք ինչ գիտեն:
-
9:46 - 9:49Եկե'ք չթողնենք նրանց և մեզ
-
9:49 - 9:51մթության մեջ:
-
9:51 - 9:54Եկե'ք տոնենք բազմազանությունը:
-
9:54 - 9:57Մտածեք ձեր լեզվով:
-
9:57 - 10:01Օգտագործեք այն հրաշալի մտքերը տարածելու համար:
-
10:01 - 10:08(Ծափահարություններ)
-
10:08 - 10:10Շատ շնորհակալ եմ:
-
10:10 - 10:13(Ծափահարություններ) Բազում ծաղիկներ ծնվում են աննկատ ամաչելու համար և տարածում են իրենց քնքշությունը անապատի օդում: (Թոմաս Գրեյ, Էլեգիա` գրված գյուղական գերեզմանատանը)
- Title:
- Պատրիցիա Ռայան. Մի' պարտադրեք անգլերենը
- Speaker:
- Patricia Ryan
- Description:
-
TEDxDubai-ի ընթացքում, անգլերենի վաստակավոր ուսուցիչ Պատրիցիա Ռայանն պրովոկացիոն հարցադրում է անում. արդյո՞ք անգլերեն ուղղվածություն ունեցող աշխարհում կանխվում է հոյակապ մտքերի տարածումը այլ լեզուներով: (Օրինակ. ի՞նչ կլիներ, եթե Էյնշտեյնը ստիպված լիներ TOEFL հանձներ). Սա շատ եռանդուն պաշտպանություն է ուղղված թարգմանությանը և մտքերի տարածմանը:
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 10:14