1 00:00:01,000 --> 00:00:03,000 Ես գիտեմ, թե դուք ինչ եք մտածում: 2 00:00:03,000 --> 00:00:05,000 Դուք մտածում եք ես մոլորվել եմ 3 00:00:05,000 --> 00:00:07,000 և ինչ-որ մեկը մի րոպեից կբարձրանա այստեղ 4 00:00:07,000 --> 00:00:09,000 և բարեկիրթ ձևով կխնդրի վերադառնալ իմ նստարանին: 5 00:00:09,000 --> 00:00:15,000 (Ծափահարություններ) 6 00:00:15,000 --> 00:00:18,000 Դուբայում միշտ այդ իրավիճակի մեջ էի: 7 00:00:18,000 --> 00:00:20,000 «Դուք այստեղ հանգստանում ե՞ք»: 8 00:00:20,000 --> 00:00:22,000 (Ծիծաղ) 9 00:00:22,000 --> 00:00:25,000 «Եկել եք երեխաներին այցելելու՞: 10 00:00:25,000 --> 00:00:27,000 Որքա՞ն եք մնալու»: 11 00:00:27,000 --> 00:00:30,000 Իրականում, հույս ունեմ, որ դեռ երկար կմնամ: 12 00:00:30,000 --> 00:00:33,000 Ես արդեն 30 տարի ապրում և 13 00:00:33,000 --> 00:00:35,000 դասավանդում եմ Ծովածոցում: 14 00:00:35,000 --> 00:00:39,000 (Ծափահարություններ) 15 00:00:39,000 --> 00:00:43,000 Եվ այդ ժամանակից սկսած, ես շատ փոփոխություններ եմ տեսել: 16 00:00:43,000 --> 00:00:45,000 Այժմ այդ վիճակագրությունը 17 00:00:45,000 --> 00:00:47,000 բավական ցնցող է: 18 00:00:47,000 --> 00:00:49,000 Ես ձեզ հետ այսօր ուզում եմ խոսել 19 00:00:49,000 --> 00:00:51,000 լեզուների կորստի և 20 00:00:51,000 --> 00:00:54,000 անգլերեն լեզվի համատարածման մասին: 21 00:00:54,000 --> 00:00:56,000 Ես ուզում եմ պատմել ձեզ իմ ընկերոջ մասին, 22 00:00:56,000 --> 00:00:59,000 ով մեծահասակներին անգլերեն էր սովորեցնում Աբու Դաբիում: 23 00:00:59,000 --> 00:01:01,000 Մի հրաշալի օր, 24 00:01:01,000 --> 00:01:03,000 նա որոշում է ուսանողներին տանել այգի, 25 00:01:03,000 --> 00:01:05,000 որպեսզի բնության հետ կապված բառեր սովորեն: 26 00:01:05,000 --> 00:01:07,000 Եվ ամեն ինչ վերջացավ նրանով, որ հենց ինքը սկսեց սովորել 27 00:01:07,000 --> 00:01:09,000 տեղի բույսերի արաբական անվանումները, 28 00:01:09,000 --> 00:01:11,000 ինչպես նաև դրանց օգտագործման եղանակները 29 00:01:11,000 --> 00:01:14,000 բժշկական, կոսմետոլոգիական, 30 00:01:14,000 --> 00:01:17,000 խոհարարական և բուսական: 31 00:01:17,000 --> 00:01:19,000 Որտեղի՞ց էին ուսանողները ստացել այդ գիտելիքները: 32 00:01:19,000 --> 00:01:21,000 Իհարկե, իրենց մեծ ծնողներից, 33 00:01:21,000 --> 00:01:24,000 կամ նույնիսկ ավելի մեծ սերունդներից: 34 00:01:24,000 --> 00:01:27,000 Կարիք չկա ձեզ պատմելու, թե ինչքան կարևոր է 35 00:01:27,000 --> 00:01:29,000 կարողանալ հաղորդակցվել 36 00:01:29,000 --> 00:01:31,000 սերունդների հետ: 37 00:01:31,000 --> 00:01:33,000 Դժբախտաբար այսօր, 38 00:01:33,000 --> 00:01:35,000 լեզուները մահանում են 39 00:01:35,000 --> 00:01:37,000 անընդունելի տեմպերով: 40 00:01:37,000 --> 00:01:40,000 Յուրաքանչյուր 14 օրը մեկ մի լեզու մահանում է: 41 00:01:41,000 --> 00:01:43,000 Եվ միևնույն ժամանակ, 42 00:01:43,000 --> 00:01:45,000 անգլերենն անկասկած հանդիսանում է համընդհանուր լեզու: 43 00:01:45,000 --> 00:01:47,000 Կարո՞ղ է այստեղ կապ լինել: 44 00:01:47,000 --> 00:01:49,000 Ես չգիտեմ: 45 00:01:49,000 --> 00:01:52,000 Բայց ես հաստատ գիտեմ, որ ես շատ փոփոխություններ եմ տեսնում: 46 00:01:52,000 --> 00:01:55,000 Երբ ես առաջին անգամ դուրս եկա Ծովածոցից, ես գնացի Քուվեյթ 47 00:01:55,000 --> 00:01:58,000 այն օրերին, երբ այնտեղ դեռ հաղորդակցման խնդիր կար: 48 00:01:58,000 --> 00:02:00,000 Իրականում ոչ այսքան վաղ: 49 00:02:00,000 --> 00:02:03,000 Սա մի քիչ ավելի վաղ ժամանակ է: 50 00:02:03,000 --> 00:02:05,000 Բայց այնուամենայնիվ, 51 00:02:05,000 --> 00:02:07,000 ինձ և ևս 25 այլ ուսուցիչների 52 00:02:07,000 --> 00:02:09,000 հավաքագրեց Բրիտանական խորհրդիը: 53 00:02:09,000 --> 00:02:11,000 Եվ մենք դարձանք առաջին ոչ մուսուլման ուսուցիչները, 54 00:02:11,000 --> 00:02:14,000 ովքեր պետք է դասավանդեին Քուվեյթի դպրոցներում: 55 00:02:14,000 --> 00:02:16,000 Մեզ տարել էին, որ անգլերեն սովորեցնենք, 56 00:02:16,000 --> 00:02:20,000 քանի որ իրենց կառավարությունը ցանկանում էր արդիականացնել երկիրը 57 00:02:20,000 --> 00:02:23,000 և զարգացնել քաղաքացիներին կրթության միջոցով: 58 00:02:23,000 --> 00:02:25,000 Եվ, իհարկե, Միացյալ Թագավորությունն օգտվեց 59 00:02:25,000 --> 00:02:28,000 նրանց նավթի սիրելի պաշարներից: 60 00:02:28,000 --> 00:02:30,000 Լավ: 61 00:02:30,000 --> 00:02:33,000 Այժմ այն գլխավոր փոփոխությունը, որ ես տեսա` 62 00:02:33,000 --> 00:02:35,000 ինչպես անգլերենի ուսուցումը 63 00:02:35,000 --> 00:02:37,000 փոխշահավետ 64 00:02:37,000 --> 00:02:41,000 փորձառությունից վերածվեց 65 00:02:41,000 --> 00:02:44,000 և դարձավ առօրյա մասսայական միջազգային բիզնես: 66 00:02:44,000 --> 00:02:48,000 Այն արդեն ընդամենը դպրոցում ուսուցանվող առարկա չէ: 67 00:02:48,000 --> 00:02:50,000 Եվ արդեն ոչ մենակ մայր Անգլիայի 68 00:02:50,000 --> 00:02:52,000 միակ ոլորտը: 69 00:02:52,000 --> 00:02:54,000 Այն դարձել է համընդհանուր շարժում 70 00:02:54,000 --> 00:02:57,000 աշխարհի յուրաքանչյուր անգլախոս երկրում: 71 00:02:57,000 --> 00:02:59,000 Իսկ ինչու՞ ոչ: 72 00:02:59,000 --> 00:03:02,000 Ի վերջո, լավագույն կրթությունը, 73 00:03:02,000 --> 00:03:05,000 համաձայն Աշխարհի համալսարանների դասակարգման վերջին ցուցակի, 74 00:03:05,000 --> 00:03:07,000 լավագույնները գտնվում են 75 00:03:07,000 --> 00:03:11,000 Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում: 76 00:03:11,000 --> 00:03:15,000 Եվ դրա համար ամեն ոք ուզում է ունենալ անգլերեն կրթություն, բնականաբար: 77 00:03:15,000 --> 00:03:17,000 Բայց եթե այն քո մայրենին չէ, 78 00:03:17,000 --> 00:03:19,000 դու պետք է թեստ հանձնես. 79 00:03:19,000 --> 00:03:21,000 Հիմա, ինչքանո՞վ է արդարացի 80 00:03:21,000 --> 00:03:23,000 մերժել ուսանողին հիմնվելով միայն 81 00:03:23,000 --> 00:03:25,000 լեզվական կարողությունների վրա: 82 00:03:25,000 --> 00:03:27,000 Գուցե դուք գիտեք համակարգչային գիտությունների մասնագետի 83 00:03:27,000 --> 00:03:29,000 ով պարզապես հանճար է: 84 00:03:29,000 --> 00:03:32,000 Արդյո՞ք նա կարիք ունի իմանալու նույն լեզուն, ինչ իրավաբանը, օրինակ: 85 00:03:32,000 --> 00:03:35,000 Համենայն դեպս ես այդպես չեմ կարծում: 86 00:03:36,000 --> 00:03:39,000 Մենք` անգլերենի ուսուցիչներս միշտ հերքում ենք դա: 87 00:03:39,000 --> 00:03:41,000 Մենք դնում ենք կանգ առնելու նշան 88 00:03:41,000 --> 00:03:43,000 և կանխում ենք նրանց ճանապարհը: 89 00:03:43,000 --> 00:03:45,000 Նրանք չեն կարող հետևել իրենց երազանքին, 90 00:03:45,000 --> 00:03:48,000 քանի դեռ անգլերեն չսովորեն: 91 00:03:49,000 --> 00:03:52,000 Այժմ թույլ տվեք այլ տեսանկյունից նայել. 92 00:03:52,000 --> 00:03:56,000 եթե ես հանդիպեի միալեզու հոլանդացու, 93 00:03:56,000 --> 00:03:58,000 ով գտել է քաղցկեղի բուժումը, 94 00:03:58,000 --> 00:04:01,000 արդյո՞ք ես կարգելեմ նրա մուտքը որևէ բրիտանական համալսարան: 95 00:04:01,000 --> 00:04:03,000 Չեմ կարծում: 96 00:04:03,000 --> 00:04:06,000 Բայց իրականում հենց դա ենք մենք անում: 97 00:04:06,000 --> 00:04:09,000 Մենք` անգլերենի ուսուցիչներս դարպասապահ ենք: 98 00:04:09,000 --> 00:04:12,000 Եվ դուք պետք է առաջին հերթին մեզ ապացուցեք, 99 00:04:12,000 --> 00:04:15,000 որ անգլերենի ձեր իմացությունը բավական լավն է: 100 00:04:16,000 --> 00:04:18,000 Չափազանց վտանգավոր է 101 00:04:18,000 --> 00:04:21,000 այսքան մեծ իշխանություն տալ 102 00:04:21,000 --> 00:04:23,000 հասարակության փոքր մասին: 103 00:04:23,000 --> 00:04:26,000 Արգելքները կարող է չափազանց համընդհանուր պատնեշ դառնալ: 104 00:04:26,000 --> 00:04:28,000 Լավ: 105 00:04:28,000 --> 00:04:31,000 Բայց, գիտեմ, հիմա դուք կասեք, 106 00:04:31,000 --> 00:04:33,000 «Իսկ ի՞նչ անենք վերլուծությունների հետ: 107 00:04:33,000 --> 00:04:35,000 Դրանք անգլերեն են»: 108 00:04:35,000 --> 00:04:37,000 Գրքերն անգլերեն են, 109 00:04:37,000 --> 00:04:39,000 ամսագրերը նույնպես անգլերեն են, 110 00:04:39,000 --> 00:04:42,000 և դա գիտելիքի ինքնաբավարաման գործընթաց է: 111 00:04:42,000 --> 00:04:44,000 Դա լրացնում է անգլերենի իմացության պահանջը: 112 00:04:44,000 --> 00:04:46,000 Եվ այդպես շարունակ: 113 00:04:46,000 --> 00:04:49,000 Ես ձեզ հարցնում եմ, ի՞նչ պատահեց թարգմանությունների հետ: 114 00:04:49,000 --> 00:04:53,000 Եթե հիշենք Իսլամական Ոսկեդարը, 115 00:04:53,000 --> 00:04:56,000 ապա բազում թարգմանություններ կգտնենք: 116 00:04:56,000 --> 00:04:59,000 Նրանք արաբերեն և պարսկերեն էին թարգմանում 117 00:04:59,000 --> 00:05:01,000 լատիներենից և հունարենից, 118 00:05:01,000 --> 00:05:03,000 ապա դրանք թարգմանվում էին 119 00:05:03,000 --> 00:05:05,000 գերմանա-եվրոպական և 120 00:05:05,000 --> 00:05:07,000 և ռոմանա-գերմանական լեզուներով: 121 00:05:07,000 --> 00:05:11,000 Եվ այդպես լույսը շողաց Եվրոպայի մութ դարերի վրա: 122 00:05:12,000 --> 00:05:14,000 Ինձ սխալ չհասկանաք. 123 00:05:14,000 --> 00:05:16,000 ես դեմ չեմ անգլերեն սովորելուն, 124 00:05:16,000 --> 00:05:18,000 դուք բոլորդ անգլերենի ուսուցիչներ եք: 125 00:05:18,000 --> 00:05:20,000 Ինձ դուր է գալիս, որ անգլերենը համընդհանուր լեզու է: 126 00:05:20,000 --> 00:05:23,000 Մենք իրոք այդպիսի լեզվի կարիք ունենք: 127 00:05:23,000 --> 00:05:25,000 Բայց ես դեմ եմ, որ այն օգտագործենք 128 00:05:25,000 --> 00:05:27,000 որպես արգելք: 129 00:05:27,000 --> 00:05:30,000 Արդյո՞ք մեզ իրականում անհրաժեշտ է սպանել 600 լեզու 130 00:05:30,000 --> 00:05:33,000 և թողնել մեկ խոշոր լեզու` անգլերենը կամ չինարենը: 131 00:05:33,000 --> 00:05:36,000 Մեզ ավելին է հարկավոր: Որտե՞ղ պետք է լինի սահմանագիծը: 132 00:05:36,000 --> 00:05:38,000 Այս համակարգը 133 00:05:38,000 --> 00:05:41,000 հավասարեցնում է մտավոր կարողությունը 134 00:05:41,000 --> 00:05:44,000 անգլերենի իմացությանը, 135 00:05:44,000 --> 00:05:46,000 ինչը բավական վիճելի է: 136 00:05:46,000 --> 00:05:52,000 (Ծափահարություններ) 137 00:05:52,000 --> 00:05:54,000 Եվ ես ցանկանում եմ ձեզ հիշեցնել, 138 00:05:54,000 --> 00:05:57,000 որ այն հսկաները, ում ուսերին 139 00:05:57,000 --> 00:05:59,000 «կանգնած է» այսօրվա մտավորականությունը 140 00:05:59,000 --> 00:06:01,000 պարտադիր չէր, որ անգլերեն իմանային, 141 00:06:01,000 --> 00:06:03,000 նրանք պարտավոր չէին անգլերենի թեստ հանձնել: 142 00:06:03,000 --> 00:06:06,000 Վառ օրինակ` Էյնշտեյնը: 143 00:06:07,000 --> 00:06:10,000 Նա, ի դեպ, դպրոցում հատուկ վերապատրաստում էր անցնում, 144 00:06:10,000 --> 00:06:12,000 քանի որ, նա, իրականում, դիսլեքսիկ էր: 145 00:06:12,000 --> 00:06:14,000 Ի բարեբախտություն աշխարհի, 146 00:06:14,000 --> 00:06:17,000 նա պարտավոր չէր անգլերենի թեստ հանձնել: 147 00:06:17,000 --> 00:06:20,000 Քանի որ դրանք չէին անց կացվում մինչև 1964թ. 148 00:06:20,000 --> 00:06:22,000 երբ սկսեց կազմակերպվել TOEFL-ը 149 00:06:22,000 --> 00:06:24,000 անգլերենի ամերիկյան թեստը: 150 00:06:24,000 --> 00:06:26,000 Այժմ դա տարածվում է: 151 00:06:26,000 --> 00:06:29,000 Կան անգլերենի բազում, շատ-շատ թեստեր: 152 00:06:29,000 --> 00:06:31,000 Եվ միլիոնավոր ուսանողներ, 153 00:06:31,000 --> 00:06:33,000 ովքեր ամեն տարի հանձնում են այս թեստերը: 154 00:06:33,000 --> 00:06:35,000 Հիմա դուք կմտածեք, դուք և ես, 155 00:06:35,000 --> 00:06:37,000 այս վճարները այդքան էլ վատ չեն, սովորական են, 156 00:06:37,000 --> 00:06:39,000 բայց դրանք չափազանց շատ են 157 00:06:39,000 --> 00:06:41,000 միլիոնավոր աղքատ մարդկանց համար: 158 00:06:41,000 --> 00:06:43,000 Եվ անմիջապես մենք հերքում ենք դրանք: 159 00:06:43,000 --> 00:06:46,000 (Ծափահարություններ) 160 00:06:46,000 --> 00:06:49,000 Սա հիշեցնում է մի վերնագիր, որ տեսա վերջերս. 161 00:06:49,000 --> 00:06:51,000 «Կրթություն. Մեծագույն բաժանում» 162 00:06:51,000 --> 00:06:53,000 Հիմա ես այն հասկանում եմ, 163 00:06:53,000 --> 00:06:56,000 ես հասկանում եմ, թե ինչու են մարդիկ շեշտադրում անգլերենը: 164 00:06:56,000 --> 00:06:59,000 Նրանք ցանկանում են իրենց երեխաներին կյանքի լավագույն շանսը տալ: 165 00:07:00,000 --> 00:07:03,000 Եվ դա անելու համար նրանք պետք է ունենան արևմտյան կրթություն: 166 00:07:03,000 --> 00:07:05,000 Քանի որ, իհարկե, լավագույն աշխատատեղերը 167 00:07:05,000 --> 00:07:08,000 տրամադրվում են արևմտյան համալսարանների շրջանավարտներին, 168 00:07:08,000 --> 00:07:10,000 ինչի մասին քիչ առաջ ասացի: 169 00:07:10,000 --> 00:07:12,000 Սա մի շրջան է: 170 00:07:12,000 --> 00:07:14,000 Լավ: 171 00:07:14,000 --> 00:07:16,000 Թույլ տվեք ձեզ երկու գիտնականների մասին մի պատմություն պատմեմ, 172 00:07:16,000 --> 00:07:18,000 երկու անգլիացի գիտնականների մասին: 173 00:07:18,000 --> 00:07:20,000 Նրանք գենետիկայի հետ կապված 174 00:07:20,000 --> 00:07:22,000 փորձարկում էին անում, 175 00:07:22,000 --> 00:07:25,000 որը կապված էր կենդանիների առջևի և հետևի վերջույթների հետ: 176 00:07:25,000 --> 00:07:27,000 Բայց նրանք չէին ստանում իրենց ցանկալի արդյունքը: 177 00:07:27,000 --> 00:07:29,000 Նրանք իսկապես չգիտեին ինչ անել, 178 00:07:29,000 --> 00:07:32,000 մինչև եկավ մի գերմանացի գիտնական, 179 00:07:32,000 --> 00:07:35,000 ով բացահայտեց, որ նրանք օգտագործում են 2 բառ 180 00:07:35,000 --> 00:07:37,000 առջևի և հետևի վերջույթների համար, 181 00:07:37,000 --> 00:07:41,000 մինչդեռ գենետիկան դրանք չի տարբերակում, 182 00:07:41,000 --> 00:07:43,000 ինչը չի անում նաև գերմաներենը: 183 00:07:43,000 --> 00:07:45,000 Եվ բինգո, 184 00:07:45,000 --> 00:07:47,000 խնդիրը լուծվեց: 185 00:07:47,000 --> 00:07:49,000 Եթե դուք չեք կարող մտածել, 186 00:07:49,000 --> 00:07:52,000 ապա դուք հապաղում եք: 187 00:07:52,000 --> 00:07:54,000 Բայց, եթե այլ լեզուն կարող է «մտածել» այդ միտքը, 188 00:07:54,000 --> 00:07:56,000 ապա, համագործակցելով, 189 00:07:56,000 --> 00:07:59,000 մենք կարող ենք հասնել և սովորել շատ ավելին: 190 00:08:01,000 --> 00:08:03,000 Իմ աղջիկը, 191 00:08:03,000 --> 00:08:06,000 եկավ Անգլիա Քուվեյթից: 192 00:08:06,000 --> 00:08:09,000 Նա բնական գիտությունները և մաթեմատիկան սովորել էր արաբերեն: 193 00:08:09,000 --> 00:08:12,000 Դա արաբական միջին դպրոց էր: 194 00:08:12,000 --> 00:08:15,000 Աղջիկս ստիպված էր թարգմանել դրանք անգլերեն իր քերականության դպրոցում: 195 00:08:15,000 --> 00:08:17,000 Եվ նա լավագույն արդյունքներն ուներ 196 00:08:17,000 --> 00:08:19,000 այդ առարկաներից դասարանում: 197 00:08:19,000 --> 00:08:21,000 Սա մեզ ասում է այն մասին, 198 00:08:21,000 --> 00:08:23,000 որ, երբ ուսանողները գալիս են արտասահմանից, 199 00:08:23,000 --> 00:08:25,000 մենք հավանաբար չենք տա նրանց բավարար կրեդիտներ 200 00:08:25,000 --> 00:08:27,000 իրենց գիտելիքների համար, 201 00:08:27,000 --> 00:08:30,000 ինչքան կտայինք իրենց մայրենի լեզվով հանձնելու դեպքում: 202 00:08:30,000 --> 00:08:32,000 Երբ լեզուն մահանում է, 203 00:08:32,000 --> 00:08:35,000 մենք չգիտենք, թե ինչ ենք կորցնում այդ լեզվի հետ միասին: 204 00:08:35,000 --> 00:08:39,000 Սա, ես չգիտեմ տեսել եք արդյոք CNN-ով, 205 00:08:39,000 --> 00:08:41,000 նրանք տվել են Հերոսի մրցանակ 206 00:08:41,000 --> 00:08:44,000 այս երիտասարդ քենիացի հովվին, 207 00:08:44,000 --> 00:08:47,000 ով չէր կարողանում սովորել իր գյուղում, 208 00:08:47,000 --> 00:08:49,000 ինչպես գյուղացի մյուս երեխաները, 209 00:08:49,000 --> 00:08:51,000 քանի որ նավթի լամպը 210 00:08:51,000 --> 00:08:53,000 ծուխ էր անում և վնասում աչքերը: 211 00:08:53,000 --> 00:08:56,000 Բացի դրանից, երբեք բավարար նավթ չէր լինում, 212 00:08:56,000 --> 00:08:59,000 քանի որ ի՞նչ կգնեք օրական մեկ դոլարով: 213 00:08:59,000 --> 00:09:01,000 Այդպիսով նա հայտնագործեց 214 00:09:01,000 --> 00:09:04,000 անվճար արևային լամպը: 215 00:09:04,000 --> 00:09:06,000 Եվ այժմ իր գյուղի երեխաները 216 00:09:06,000 --> 00:09:08,000 ստանում են նույն գնահատականները, 217 00:09:08,000 --> 00:09:12,000 ինչ իրենց տանը էլեկտրականություն ունեցող երեխաները: 218 00:09:12,000 --> 00:09:18,000 (Ծափահարություններ) 219 00:09:18,000 --> 00:09:20,000 Երբ նա ստացավ իր մրցանակը, 220 00:09:20,000 --> 00:09:22,000 նա ասաց այս հրաշալի բառերը. 221 00:09:22,000 --> 00:09:25,000 «Երեխաները կարող են առաջնորդել և դուրս բերել Աֆրիկան այսօրվա ներկա իրավիճակից, 222 00:09:25,000 --> 00:09:27,000 մռայլ մայրցամաքից, 223 00:09:27,000 --> 00:09:29,000 դեպի պայծառ մայրցամաք»: 224 00:09:29,000 --> 00:09:31,000 Պարզ միտք, որը կարող է 225 00:09:31,000 --> 00:09:34,000 ունենալ այնքան հեռու գնացող հետևանքներ: 226 00:09:35,000 --> 00:09:37,000 Մարդիկ, ովքեր լույս չունեն, 227 00:09:37,000 --> 00:09:40,000 թե ֆիզիկական, թե փոխաբերական առումով, 228 00:09:40,000 --> 00:09:43,000 չեն կարող հանձնել քննությունները, 229 00:09:43,000 --> 00:09:46,000 և մենք երբեք չենք իմանա, թե նրանք ինչ գիտեն: 230 00:09:46,000 --> 00:09:49,000 Եկե'ք չթողնենք նրանց և մեզ 231 00:09:49,000 --> 00:09:51,000 մթության մեջ: 232 00:09:51,000 --> 00:09:54,000 Եկե'ք տոնենք բազմազանությունը: 233 00:09:54,000 --> 00:09:57,000 Մտածեք ձեր լեզվով: 234 00:09:57,000 --> 00:10:01,000 Օգտագործեք այն հրաշալի մտքերը տարածելու համար: 235 00:10:01,000 --> 00:10:08,000 (Ծափահարություններ) 236 00:10:08,000 --> 00:10:10,000 Շատ շնորհակալ եմ: 237 00:10:10,000 --> 00:10:13,000 (Ծափահարություններ) Բազում ծաղիկներ ծնվում են աննկատ ամաչելու համար և տարածում են իրենց քնքշությունը անապատի օդում: (Թոմաս Գրեյ, Էլեգիա` գրված գյուղական գերեզմանատանը)