Ես գիտեմ, թե դուք ինչ եք մտածում:
Դուք մտածում եք ես մոլորվել եմ
և ինչ-որ մեկը մի րոպեից կբարձրանա այստեղ
և բարեկիրթ ձևով կխնդրի վերադառնալ իմ նստարանին:
(Ծափահարություններ)
Դուբայում միշտ այդ իրավիճակի մեջ էի:
«Դուք այստեղ հանգստանում ե՞ք»:
(Ծիծաղ)
«Եկել եք երեխաներին այցելելու՞:
Որքա՞ն եք մնալու»:
Իրականում, հույս ունեմ, որ դեռ երկար կմնամ:
Ես արդեն 30 տարի ապրում և
դասավանդում եմ Ծովածոցում:
(Ծափահարություններ)
Եվ այդ ժամանակից սկսած, ես շատ փոփոխություններ եմ տեսել:
Այժմ այդ վիճակագրությունը
բավական ցնցող է:
Ես ձեզ հետ այսօր ուզում եմ խոսել
լեզուների կորստի և
անգլերեն լեզվի համատարածման մասին:
Ես ուզում եմ պատմել ձեզ իմ ընկերոջ մասին,
ով մեծահասակներին անգլերեն էր սովորեցնում Աբու Դաբիում:
Մի հրաշալի օր,
նա որոշում է ուսանողներին տանել այգի,
որպեսզի բնության հետ կապված բառեր սովորեն:
Եվ ամեն ինչ վերջացավ նրանով, որ հենց ինքը սկսեց սովորել
տեղի բույսերի արաբական անվանումները,
ինչպես նաև դրանց օգտագործման եղանակները
բժշկական, կոսմետոլոգիական,
խոհարարական և բուսական:
Որտեղի՞ց էին ուսանողները ստացել այդ գիտելիքները:
Իհարկե, իրենց մեծ ծնողներից,
կամ նույնիսկ ավելի մեծ սերունդներից:
Կարիք չկա ձեզ պատմելու, թե ինչքան կարևոր է
կարողանալ հաղորդակցվել
սերունդների հետ:
Դժբախտաբար այսօր,
լեզուները մահանում են
անընդունելի տեմպերով:
Յուրաքանչյուր 14 օրը մեկ մի լեզու մահանում է:
Եվ միևնույն ժամանակ,
անգլերենն անկասկած հանդիսանում է համընդհանուր լեզու:
Կարո՞ղ է այստեղ կապ լինել:
Ես չգիտեմ:
Բայց ես հաստատ գիտեմ, որ ես շատ փոփոխություններ եմ տեսնում:
Երբ ես առաջին անգամ դուրս եկա Ծովածոցից, ես գնացի Քուվեյթ
այն օրերին, երբ այնտեղ դեռ հաղորդակցման խնդիր կար:
Իրականում ոչ այսքան վաղ:
Սա մի քիչ ավելի վաղ ժամանակ է:
Բայց այնուամենայնիվ,
ինձ և ևս 25 այլ ուսուցիչների
հավաքագրեց Բրիտանական խորհրդիը:
Եվ մենք դարձանք առաջին ոչ մուսուլման ուսուցիչները,
ովքեր պետք է դասավանդեին Քուվեյթի դպրոցներում:
Մեզ տարել էին, որ անգլերեն սովորեցնենք,
քանի որ իրենց կառավարությունը ցանկանում էր արդիականացնել երկիրը
և զարգացնել քաղաքացիներին կրթության միջոցով:
Եվ, իհարկե, Միացյալ Թագավորությունն օգտվեց
նրանց նավթի սիրելի պաշարներից:
Լավ:
Այժմ այն գլխավոր փոփոխությունը, որ ես տեսա`
ինչպես անգլերենի ուսուցումը
փոխշահավետ
փորձառությունից վերածվեց
և դարձավ առօրյա մասսայական միջազգային բիզնես:
Այն արդեն ընդամենը դպրոցում ուսուցանվող առարկա չէ:
Եվ արդեն ոչ մենակ մայր Անգլիայի
միակ ոլորտը:
Այն դարձել է համընդհանուր շարժում
աշխարհի յուրաքանչյուր անգլախոս երկրում:
Իսկ ինչու՞ ոչ:
Ի վերջո, լավագույն կրթությունը,
համաձայն Աշխարհի համալսարանների դասակարգման վերջին ցուցակի,
լավագույնները գտնվում են
Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում:
Եվ դրա համար ամեն ոք ուզում է ունենալ անգլերեն կրթություն, բնականաբար:
Բայց եթե այն քո մայրենին չէ,
դու պետք է թեստ հանձնես.
Հիմա, ինչքանո՞վ է արդարացի
մերժել ուսանողին հիմնվելով միայն
լեզվական կարողությունների վրա:
Գուցե դուք գիտեք համակարգչային գիտությունների մասնագետի
ով պարզապես հանճար է:
Արդյո՞ք նա կարիք ունի իմանալու նույն լեզուն, ինչ իրավաբանը, օրինակ:
Համենայն դեպս ես այդպես չեմ կարծում:
Մենք` անգլերենի ուսուցիչներս միշտ հերքում ենք դա:
Մենք դնում ենք կանգ առնելու նշան
և կանխում ենք նրանց ճանապարհը:
Նրանք չեն կարող հետևել իրենց երազանքին,
քանի դեռ անգլերեն չսովորեն:
Այժմ թույլ տվեք այլ տեսանկյունից նայել.
եթե ես հանդիպեի միալեզու հոլանդացու,
ով գտել է քաղցկեղի բուժումը,
արդյո՞ք ես կարգելեմ նրա մուտքը որևէ բրիտանական համալսարան:
Չեմ կարծում:
Բայց իրականում հենց դա ենք մենք անում:
Մենք` անգլերենի ուսուցիչներս դարպասապահ ենք:
Եվ դուք պետք է առաջին հերթին մեզ ապացուցեք,
որ անգլերենի ձեր իմացությունը բավական լավն է:
Չափազանց վտանգավոր է
այսքան մեծ իշխանություն տալ
հասարակության փոքր մասին:
Արգելքները կարող է չափազանց համընդհանուր պատնեշ դառնալ:
Լավ:
Բայց, գիտեմ, հիմա դուք կասեք,
«Իսկ ի՞նչ անենք վերլուծությունների հետ:
Դրանք անգլերեն են»:
Գրքերն անգլերեն են,
ամսագրերը նույնպես անգլերեն են,
և դա գիտելիքի ինքնաբավարաման գործընթաց է:
Դա լրացնում է անգլերենի իմացության պահանջը:
Եվ այդպես շարունակ:
Ես ձեզ հարցնում եմ, ի՞նչ պատահեց թարգմանությունների հետ:
Եթե հիշենք Իսլամական Ոսկեդարը,
ապա բազում թարգմանություններ կգտնենք:
Նրանք արաբերեն և պարսկերեն էին թարգմանում
լատիներենից և հունարենից,
ապա դրանք թարգմանվում էին
գերմանա-եվրոպական և
և ռոմանա-գերմանական լեզուներով:
Եվ այդպես լույսը շողաց Եվրոպայի մութ դարերի վրա:
Ինձ սխալ չհասկանաք.
ես դեմ չեմ անգլերեն սովորելուն,
դուք բոլորդ անգլերենի ուսուցիչներ եք:
Ինձ դուր է գալիս, որ անգլերենը համընդհանուր լեզու է:
Մենք իրոք այդպիսի լեզվի կարիք ունենք:
Բայց ես դեմ եմ, որ այն օգտագործենք
որպես արգելք:
Արդյո՞ք մեզ իրականում անհրաժեշտ է սպանել 600 լեզու
և թողնել մեկ խոշոր լեզու` անգլերենը կամ չինարենը:
Մեզ ավելին է հարկավոր: Որտե՞ղ պետք է լինի սահմանագիծը:
Այս համակարգը
հավասարեցնում է մտավոր կարողությունը
անգլերենի իմացությանը,
ինչը բավական վիճելի է:
(Ծափահարություններ)
Եվ ես ցանկանում եմ ձեզ հիշեցնել,
որ այն հսկաները, ում ուսերին
«կանգնած է» այսօրվա մտավորականությունը
պարտադիր չէր, որ անգլերեն իմանային,
նրանք պարտավոր չէին անգլերենի թեստ հանձնել:
Վառ օրինակ` Էյնշտեյնը:
Նա, ի դեպ, դպրոցում հատուկ վերապատրաստում էր անցնում,
քանի որ, նա, իրականում, դիսլեքսիկ էր:
Ի բարեբախտություն աշխարհի,
նա պարտավոր չէր անգլերենի թեստ հանձնել:
Քանի որ դրանք չէին անց կացվում մինչև 1964թ.
երբ սկսեց կազմակերպվել TOEFL-ը
անգլերենի ամերիկյան թեստը:
Այժմ դա տարածվում է:
Կան անգլերենի բազում, շատ-շատ թեստեր:
Եվ միլիոնավոր ուսանողներ,
ովքեր ամեն տարի հանձնում են այս թեստերը:
Հիմա դուք կմտածեք, դուք և ես,
այս վճարները այդքան էլ վատ չեն, սովորական են,
բայց դրանք չափազանց շատ են
միլիոնավոր աղքատ մարդկանց համար:
Եվ անմիջապես մենք հերքում ենք դրանք:
(Ծափահարություններ)
Սա հիշեցնում է մի վերնագիր, որ տեսա վերջերս.
«Կրթություն. Մեծագույն բաժանում»
Հիմա ես այն հասկանում եմ,
ես հասկանում եմ, թե ինչու են մարդիկ շեշտադրում անգլերենը:
Նրանք ցանկանում են իրենց երեխաներին կյանքի լավագույն շանսը տալ:
Եվ դա անելու համար նրանք պետք է ունենան արևմտյան կրթություն:
Քանի որ, իհարկե, լավագույն աշխատատեղերը
տրամադրվում են արևմտյան համալսարանների շրջանավարտներին,
ինչի մասին քիչ առաջ ասացի:
Սա մի շրջան է:
Լավ:
Թույլ տվեք ձեզ երկու գիտնականների մասին մի պատմություն պատմեմ,
երկու անգլիացի գիտնականների մասին:
Նրանք գենետիկայի հետ կապված
փորձարկում էին անում,
որը կապված էր կենդանիների առջևի և հետևի վերջույթների հետ:
Բայց նրանք չէին ստանում իրենց ցանկալի արդյունքը:
Նրանք իսկապես չգիտեին ինչ անել,
մինչև եկավ մի գերմանացի գիտնական,
ով բացահայտեց, որ նրանք օգտագործում են 2 բառ
առջևի և հետևի վերջույթների համար,
մինչդեռ գենետիկան դրանք չի տարբերակում,
ինչը չի անում նաև գերմաներենը:
Եվ բինգո,
խնդիրը լուծվեց:
Եթե դուք չեք կարող մտածել,
ապա դուք հապաղում եք:
Բայց, եթե այլ լեզուն կարող է «մտածել» այդ միտքը,
ապա, համագործակցելով,
մենք կարող ենք հասնել և սովորել շատ ավելին:
Իմ աղջիկը,
եկավ Անգլիա Քուվեյթից:
Նա բնական գիտությունները և մաթեմատիկան սովորել էր արաբերեն:
Դա արաբական միջին դպրոց էր:
Աղջիկս ստիպված էր թարգմանել դրանք անգլերեն իր քերականության դպրոցում:
Եվ նա լավագույն արդյունքներն ուներ
այդ առարկաներից դասարանում:
Սա մեզ ասում է այն մասին,
որ, երբ ուսանողները գալիս են արտասահմանից,
մենք հավանաբար չենք տա նրանց բավարար կրեդիտներ
իրենց գիտելիքների համար,
ինչքան կտայինք իրենց մայրենի լեզվով հանձնելու դեպքում:
Երբ լեզուն մահանում է,
մենք չգիտենք, թե ինչ ենք կորցնում այդ լեզվի հետ միասին:
Սա, ես չգիտեմ տեսել եք արդյոք CNN-ով,
նրանք տվել են Հերոսի մրցանակ
այս երիտասարդ քենիացի հովվին,
ով չէր կարողանում սովորել իր գյուղում,
ինչպես գյուղացի մյուս երեխաները,
քանի որ նավթի լամպը
ծուխ էր անում և վնասում աչքերը:
Բացի դրանից, երբեք բավարար նավթ չէր լինում,
քանի որ ի՞նչ կգնեք օրական մեկ դոլարով:
Այդպիսով նա հայտնագործեց
անվճար արևային լամպը:
Եվ այժմ իր գյուղի երեխաները
ստանում են նույն գնահատականները,
ինչ իրենց տանը էլեկտրականություն ունեցող երեխաները:
(Ծափահարություններ)
Երբ նա ստացավ իր մրցանակը,
նա ասաց այս հրաշալի բառերը.
«Երեխաները կարող են առաջնորդել և դուրս բերել Աֆրիկան այսօրվա ներկա իրավիճակից,
մռայլ մայրցամաքից,
դեպի պայծառ մայրցամաք»:
Պարզ միտք, որը կարող է
ունենալ այնքան հեռու գնացող հետևանքներ:
Մարդիկ, ովքեր լույս չունեն,
թե ֆիզիկական, թե փոխաբերական առումով,
չեն կարող հանձնել քննությունները,
և մենք երբեք չենք իմանա, թե նրանք ինչ գիտեն:
Եկե'ք չթողնենք նրանց և մեզ
մթության մեջ:
Եկե'ք տոնենք բազմազանությունը:
Մտածեք ձեր լեզվով:
Օգտագործեք այն հրաշալի մտքերը տարածելու համար:
(Ծափահարություններ)
Շատ շնորհակալ եմ:
(Ծափահարություններ) Բազում ծաղիկներ ծնվում են աննկատ ամաչելու համար և տարածում են իրենց քնքշությունը անապատի օդում: (Թոմաս Գրեյ, Էլեգիա` գրված գյուղական գերեզմանատանը)