0:00:01.000,0:00:03.000 Ես գիտեմ, թե դուք ինչ եք մտածում: 0:00:03.000,0:00:05.000 Դուք մտածում եք ես մոլորվել եմ 0:00:05.000,0:00:07.000 և ինչ-որ մեկը մի րոպեից կբարձրանա այստեղ 0:00:07.000,0:00:09.000 և բարեկիրթ ձևով կխնդրի վերադառնալ իմ նստարանին: 0:00:09.000,0:00:15.000 (Ծափահարություններ) 0:00:15.000,0:00:18.000 Դուբայում միշտ այդ իրավիճակի մեջ էի: 0:00:18.000,0:00:20.000 «Դուք այստեղ հանգստանում ե՞ք»: 0:00:20.000,0:00:22.000 (Ծիծաղ) 0:00:22.000,0:00:25.000 «Եկել եք երեխաներին այցելելու՞: 0:00:25.000,0:00:27.000 Որքա՞ն եք մնալու»: 0:00:27.000,0:00:30.000 Իրականում, հույս ունեմ, որ դեռ երկար կմնամ: 0:00:30.000,0:00:33.000 Ես արդեն 30 տարի ապրում և 0:00:33.000,0:00:35.000 դասավանդում եմ Ծովածոցում: 0:00:35.000,0:00:39.000 (Ծափահարություններ) 0:00:39.000,0:00:43.000 Եվ այդ ժամանակից սկսած, ես շատ փոփոխություններ եմ տեսել: 0:00:43.000,0:00:45.000 Այժմ այդ վիճակագրությունը 0:00:45.000,0:00:47.000 բավական ցնցող է: 0:00:47.000,0:00:49.000 Ես ձեզ հետ այսօր ուզում եմ խոսել 0:00:49.000,0:00:51.000 լեզուների կորստի և 0:00:51.000,0:00:54.000 անգլերեն լեզվի համատարածման մասին: 0:00:54.000,0:00:56.000 Ես ուզում եմ պատմել ձեզ իմ ընկերոջ մասին, 0:00:56.000,0:00:59.000 ով մեծահասակներին անգլերեն էր սովորեցնում Աբու Դաբիում: 0:00:59.000,0:01:01.000 Մի հրաշալի օր, 0:01:01.000,0:01:03.000 նա որոշում է ուսանողներին տանել այգի, 0:01:03.000,0:01:05.000 որպեսզի բնության հետ կապված բառեր սովորեն: 0:01:05.000,0:01:07.000 Եվ ամեն ինչ վերջացավ նրանով, որ հենց ինքը սկսեց սովորել 0:01:07.000,0:01:09.000 տեղի բույսերի արաբական անվանումները, 0:01:09.000,0:01:11.000 ինչպես նաև դրանց օգտագործման եղանակները 0:01:11.000,0:01:14.000 բժշկական, կոսմետոլոգիական, 0:01:14.000,0:01:17.000 խոհարարական և բուսական: 0:01:17.000,0:01:19.000 Որտեղի՞ց էին ուսանողները ստացել այդ գիտելիքները: 0:01:19.000,0:01:21.000 Իհարկե, իրենց մեծ ծնողներից, 0:01:21.000,0:01:24.000 կամ նույնիսկ ավելի մեծ սերունդներից: 0:01:24.000,0:01:27.000 Կարիք չկա ձեզ պատմելու, թե ինչքան կարևոր է 0:01:27.000,0:01:29.000 կարողանալ հաղորդակցվել 0:01:29.000,0:01:31.000 սերունդների հետ: 0:01:31.000,0:01:33.000 Դժբախտաբար այսօր, 0:01:33.000,0:01:35.000 լեզուները մահանում են 0:01:35.000,0:01:37.000 անընդունելի տեմպերով: 0:01:37.000,0:01:40.000 Յուրաքանչյուր 14 օրը մեկ մի լեզու մահանում է: 0:01:41.000,0:01:43.000 Եվ միևնույն ժամանակ, 0:01:43.000,0:01:45.000 անգլերենն անկասկած հանդիսանում է համընդհանուր լեզու: 0:01:45.000,0:01:47.000 Կարո՞ղ է այստեղ կապ լինել: 0:01:47.000,0:01:49.000 Ես չգիտեմ: 0:01:49.000,0:01:52.000 Բայց ես հաստատ գիտեմ, որ ես շատ փոփոխություններ եմ տեսնում: 0:01:52.000,0:01:55.000 Երբ ես առաջին անգամ դուրս եկա Ծովածոցից, ես գնացի Քուվեյթ 0:01:55.000,0:01:58.000 այն օրերին, երբ այնտեղ դեռ հաղորդակցման խնդիր կար: 0:01:58.000,0:02:00.000 Իրականում ոչ այսքան վաղ: 0:02:00.000,0:02:03.000 Սա մի քիչ ավելի վաղ ժամանակ է: 0:02:03.000,0:02:05.000 Բայց այնուամենայնիվ, 0:02:05.000,0:02:07.000 ինձ և ևս 25 այլ ուսուցիչների 0:02:07.000,0:02:09.000 հավաքագրեց Բրիտանական խորհրդիը: 0:02:09.000,0:02:11.000 Եվ մենք դարձանք առաջին ոչ մուսուլման ուսուցիչները, 0:02:11.000,0:02:14.000 ովքեր պետք է դասավանդեին Քուվեյթի դպրոցներում: 0:02:14.000,0:02:16.000 Մեզ տարել էին, որ անգլերեն սովորեցնենք, 0:02:16.000,0:02:20.000 քանի որ իրենց կառավարությունը ցանկանում էր արդիականացնել երկիրը 0:02:20.000,0:02:23.000 և զարգացնել քաղաքացիներին կրթության միջոցով: 0:02:23.000,0:02:25.000 Եվ, իհարկե, Միացյալ Թագավորությունն օգտվեց 0:02:25.000,0:02:28.000 նրանց նավթի սիրելի պաշարներից: 0:02:28.000,0:02:30.000 Լավ: 0:02:30.000,0:02:33.000 Այժմ այն գլխավոր փոփոխությունը, որ ես տեսա` 0:02:33.000,0:02:35.000 ինչպես անգլերենի ուսուցումը 0:02:35.000,0:02:37.000 փոխշահավետ 0:02:37.000,0:02:41.000 փորձառությունից վերածվեց 0:02:41.000,0:02:44.000 և դարձավ առօրյա մասսայական միջազգային բիզնես: 0:02:44.000,0:02:48.000 Այն արդեն ընդամենը դպրոցում ուսուցանվող առարկա չէ: 0:02:48.000,0:02:50.000 Եվ արդեն ոչ մենակ մայր Անգլիայի 0:02:50.000,0:02:52.000 միակ ոլորտը: 0:02:52.000,0:02:54.000 Այն դարձել է համընդհանուր շարժում 0:02:54.000,0:02:57.000 աշխարհի յուրաքանչյուր անգլախոս երկրում: 0:02:57.000,0:02:59.000 Իսկ ինչու՞ ոչ: 0:02:59.000,0:03:02.000 Ի վերջո, լավագույն կրթությունը, 0:03:02.000,0:03:05.000 համաձայն Աշխարհի համալսարանների դասակարգման վերջին ցուցակի, 0:03:05.000,0:03:07.000 լավագույնները գտնվում են 0:03:07.000,0:03:11.000 Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում: 0:03:11.000,0:03:15.000 Եվ դրա համար ամեն ոք ուզում է ունենալ անգլերեն կրթություն, բնականաբար: 0:03:15.000,0:03:17.000 Բայց եթե այն քո մայրենին չէ, 0:03:17.000,0:03:19.000 դու պետք է թեստ հանձնես. 0:03:19.000,0:03:21.000 Հիմա, ինչքանո՞վ է արդարացի 0:03:21.000,0:03:23.000 մերժել ուսանողին հիմնվելով միայն 0:03:23.000,0:03:25.000 լեզվական կարողությունների վրա: 0:03:25.000,0:03:27.000 Գուցե դուք գիտեք համակարգչային գիտությունների մասնագետի 0:03:27.000,0:03:29.000 ով պարզապես հանճար է: 0:03:29.000,0:03:32.000 Արդյո՞ք նա կարիք ունի իմանալու նույն լեզուն, ինչ իրավաբանը, օրինակ: 0:03:32.000,0:03:35.000 Համենայն դեպս ես այդպես չեմ կարծում: 0:03:36.000,0:03:39.000 Մենք` անգլերենի ուսուցիչներս միշտ հերքում ենք դա: 0:03:39.000,0:03:41.000 Մենք դնում ենք կանգ առնելու նշան 0:03:41.000,0:03:43.000 և կանխում ենք նրանց ճանապարհը: 0:03:43.000,0:03:45.000 Նրանք չեն կարող հետևել իրենց երազանքին, 0:03:45.000,0:03:48.000 քանի դեռ անգլերեն չսովորեն: 0:03:49.000,0:03:52.000 Այժմ թույլ տվեք այլ տեսանկյունից նայել. 0:03:52.000,0:03:56.000 եթե ես հանդիպեի միալեզու հոլանդացու, 0:03:56.000,0:03:58.000 ով գտել է քաղցկեղի բուժումը, 0:03:58.000,0:04:01.000 արդյո՞ք ես կարգելեմ նրա մուտքը որևէ բրիտանական համալսարան: 0:04:01.000,0:04:03.000 Չեմ կարծում: 0:04:03.000,0:04:06.000 Բայց իրականում հենց դա ենք մենք անում: 0:04:06.000,0:04:09.000 Մենք` անգլերենի ուսուցիչներս դարպասապահ ենք: 0:04:09.000,0:04:12.000 Եվ դուք պետք է առաջին հերթին մեզ ապացուցեք, 0:04:12.000,0:04:15.000 որ անգլերենի ձեր իմացությունը բավական լավն է: 0:04:16.000,0:04:18.000 Չափազանց վտանգավոր է 0:04:18.000,0:04:21.000 այսքան մեծ իշխանություն տալ 0:04:21.000,0:04:23.000 հասարակության փոքր մասին: 0:04:23.000,0:04:26.000 Արգելքները կարող է չափազանց համընդհանուր պատնեշ դառնալ: 0:04:26.000,0:04:28.000 Լավ: 0:04:28.000,0:04:31.000 Բայց, գիտեմ, հիմա դուք կասեք, 0:04:31.000,0:04:33.000 «Իսկ ի՞նչ անենք վերլուծությունների հետ: 0:04:33.000,0:04:35.000 Դրանք անգլերեն են»: 0:04:35.000,0:04:37.000 Գրքերն անգլերեն են, 0:04:37.000,0:04:39.000 ամսագրերը նույնպես անգլերեն են, 0:04:39.000,0:04:42.000 և դա գիտելիքի ինքնաբավարաման գործընթաց է: 0:04:42.000,0:04:44.000 Դա լրացնում է անգլերենի իմացության պահանջը: 0:04:44.000,0:04:46.000 Եվ այդպես շարունակ: 0:04:46.000,0:04:49.000 Ես ձեզ հարցնում եմ, ի՞նչ պատահեց թարգմանությունների հետ: 0:04:49.000,0:04:53.000 Եթե հիշենք Իսլամական Ոսկեդարը, 0:04:53.000,0:04:56.000 ապա բազում թարգմանություններ կգտնենք: 0:04:56.000,0:04:59.000 Նրանք արաբերեն և պարսկերեն էին թարգմանում 0:04:59.000,0:05:01.000 լատիներենից և հունարենից, 0:05:01.000,0:05:03.000 ապա դրանք թարգմանվում էին 0:05:03.000,0:05:05.000 գերմանա-եվրոպական և 0:05:05.000,0:05:07.000 և ռոմանա-գերմանական լեզուներով: 0:05:07.000,0:05:11.000 Եվ այդպես լույսը շողաց Եվրոպայի մութ դարերի վրա: 0:05:12.000,0:05:14.000 Ինձ սխալ չհասկանաք. 0:05:14.000,0:05:16.000 ես դեմ չեմ անգլերեն սովորելուն, 0:05:16.000,0:05:18.000 դուք բոլորդ անգլերենի ուսուցիչներ եք: 0:05:18.000,0:05:20.000 Ինձ դուր է գալիս, որ անգլերենը համընդհանուր լեզու է: 0:05:20.000,0:05:23.000 Մենք իրոք այդպիսի լեզվի կարիք ունենք: 0:05:23.000,0:05:25.000 Բայց ես դեմ եմ, որ այն օգտագործենք 0:05:25.000,0:05:27.000 որպես արգելք: 0:05:27.000,0:05:30.000 Արդյո՞ք մեզ իրականում անհրաժեշտ է սպանել 600 լեզու 0:05:30.000,0:05:33.000 և թողնել մեկ խոշոր լեզու` անգլերենը կամ չինարենը: 0:05:33.000,0:05:36.000 Մեզ ավելին է հարկավոր: Որտե՞ղ պետք է լինի սահմանագիծը: 0:05:36.000,0:05:38.000 Այս համակարգը 0:05:38.000,0:05:41.000 հավասարեցնում է մտավոր կարողությունը 0:05:41.000,0:05:44.000 անգլերենի իմացությանը, 0:05:44.000,0:05:46.000 ինչը բավական վիճելի է: 0:05:46.000,0:05:52.000 (Ծափահարություններ) 0:05:52.000,0:05:54.000 Եվ ես ցանկանում եմ ձեզ հիշեցնել, 0:05:54.000,0:05:57.000 որ այն հսկաները, ում ուսերին 0:05:57.000,0:05:59.000 «կանգնած է» այսօրվա մտավորականությունը 0:05:59.000,0:06:01.000 պարտադիր չէր, որ անգլերեն իմանային, 0:06:01.000,0:06:03.000 նրանք պարտավոր չէին անգլերենի թեստ հանձնել: 0:06:03.000,0:06:06.000 Վառ օրինակ` Էյնշտեյնը: 0:06:07.000,0:06:10.000 Նա, ի դեպ, դպրոցում հատուկ վերապատրաստում էր անցնում, 0:06:10.000,0:06:12.000 քանի որ, նա, իրականում, դիսլեքսիկ էր: 0:06:12.000,0:06:14.000 Ի բարեբախտություն աշխարհի, 0:06:14.000,0:06:17.000 նա պարտավոր չէր անգլերենի թեստ հանձնել: 0:06:17.000,0:06:20.000 Քանի որ դրանք չէին անց կացվում մինչև 1964թ. 0:06:20.000,0:06:22.000 երբ սկսեց կազմակերպվել TOEFL-ը 0:06:22.000,0:06:24.000 անգլերենի ամերիկյան թեստը: 0:06:24.000,0:06:26.000 Այժմ դա տարածվում է: 0:06:26.000,0:06:29.000 Կան անգլերենի բազում, շատ-շատ թեստեր: 0:06:29.000,0:06:31.000 Եվ միլիոնավոր ուսանողներ, 0:06:31.000,0:06:33.000 ովքեր ամեն տարի հանձնում են այս թեստերը: 0:06:33.000,0:06:35.000 Հիմա դուք կմտածեք, դուք և ես, 0:06:35.000,0:06:37.000 այս վճարները այդքան էլ վատ չեն, սովորական են, 0:06:37.000,0:06:39.000 բայց դրանք չափազանց շատ են 0:06:39.000,0:06:41.000 միլիոնավոր աղքատ մարդկանց համար: 0:06:41.000,0:06:43.000 Եվ անմիջապես մենք հերքում ենք դրանք: 0:06:43.000,0:06:46.000 (Ծափահարություններ) 0:06:46.000,0:06:49.000 Սա հիշեցնում է մի վերնագիր, որ տեսա վերջերս. 0:06:49.000,0:06:51.000 «Կրթություն. Մեծագույն բաժանում» 0:06:51.000,0:06:53.000 Հիմա ես այն հասկանում եմ, 0:06:53.000,0:06:56.000 ես հասկանում եմ, թե ինչու են մարդիկ շեշտադրում անգլերենը: 0:06:56.000,0:06:59.000 Նրանք ցանկանում են իրենց երեխաներին կյանքի լավագույն շանսը տալ: 0:07:00.000,0:07:03.000 Եվ դա անելու համար նրանք պետք է ունենան արևմտյան կրթություն: 0:07:03.000,0:07:05.000 Քանի որ, իհարկե, լավագույն աշխատատեղերը 0:07:05.000,0:07:08.000 տրամադրվում են արևմտյան համալսարանների շրջանավարտներին, 0:07:08.000,0:07:10.000 ինչի մասին քիչ առաջ ասացի: 0:07:10.000,0:07:12.000 Սա մի շրջան է: 0:07:12.000,0:07:14.000 Լավ: 0:07:14.000,0:07:16.000 Թույլ տվեք ձեզ երկու գիտնականների մասին մի պատմություն պատմեմ, 0:07:16.000,0:07:18.000 երկու անգլիացի գիտնականների մասին: 0:07:18.000,0:07:20.000 Նրանք գենետիկայի հետ կապված 0:07:20.000,0:07:22.000 փորձարկում էին անում, 0:07:22.000,0:07:25.000 որը կապված էր կենդանիների առջևի և հետևի վերջույթների հետ: 0:07:25.000,0:07:27.000 Բայց նրանք չէին ստանում իրենց ցանկալի արդյունքը: 0:07:27.000,0:07:29.000 Նրանք իսկապես չգիտեին ինչ անել, 0:07:29.000,0:07:32.000 մինչև եկավ մի գերմանացի գիտնական, 0:07:32.000,0:07:35.000 ով բացահայտեց, որ նրանք օգտագործում են 2 բառ 0:07:35.000,0:07:37.000 առջևի և հետևի վերջույթների համար, 0:07:37.000,0:07:41.000 մինչդեռ գենետիկան դրանք չի տարբերակում, 0:07:41.000,0:07:43.000 ինչը չի անում նաև գերմաներենը: 0:07:43.000,0:07:45.000 Եվ բինգո, 0:07:45.000,0:07:47.000 խնդիրը լուծվեց: 0:07:47.000,0:07:49.000 Եթե դուք չեք կարող մտածել, 0:07:49.000,0:07:52.000 ապա դուք հապաղում եք: 0:07:52.000,0:07:54.000 Բայց, եթե այլ լեզուն կարող է «մտածել» այդ միտքը, 0:07:54.000,0:07:56.000 ապա, համագործակցելով, 0:07:56.000,0:07:59.000 մենք կարող ենք հասնել և սովորել շատ ավելին: 0:08:01.000,0:08:03.000 Իմ աղջիկը, 0:08:03.000,0:08:06.000 եկավ Անգլիա Քուվեյթից: 0:08:06.000,0:08:09.000 Նա բնական գիտությունները և մաթեմատիկան սովորել էր արաբերեն: 0:08:09.000,0:08:12.000 Դա արաբական միջին դպրոց էր: 0:08:12.000,0:08:15.000 Աղջիկս ստիպված էր թարգմանել դրանք անգլերեն իր քերականության դպրոցում: 0:08:15.000,0:08:17.000 Եվ նա լավագույն արդյունքներն ուներ 0:08:17.000,0:08:19.000 այդ առարկաներից դասարանում: 0:08:19.000,0:08:21.000 Սա մեզ ասում է այն մասին, 0:08:21.000,0:08:23.000 որ, երբ ուսանողները գալիս են արտասահմանից, 0:08:23.000,0:08:25.000 մենք հավանաբար չենք տա նրանց բավարար կրեդիտներ 0:08:25.000,0:08:27.000 իրենց գիտելիքների համար, 0:08:27.000,0:08:30.000 ինչքան կտայինք իրենց մայրենի լեզվով հանձնելու դեպքում: 0:08:30.000,0:08:32.000 Երբ լեզուն մահանում է, 0:08:32.000,0:08:35.000 մենք չգիտենք, թե ինչ ենք կորցնում այդ լեզվի հետ միասին: 0:08:35.000,0:08:39.000 Սա, ես չգիտեմ տեսել եք արդյոք CNN-ով, 0:08:39.000,0:08:41.000 նրանք տվել են Հերոսի մրցանակ 0:08:41.000,0:08:44.000 այս երիտասարդ քենիացի հովվին, 0:08:44.000,0:08:47.000 ով չէր կարողանում սովորել իր գյուղում, 0:08:47.000,0:08:49.000 ինչպես գյուղացի մյուս երեխաները, 0:08:49.000,0:08:51.000 քանի որ նավթի լամպը 0:08:51.000,0:08:53.000 ծուխ էր անում և վնասում աչքերը: 0:08:53.000,0:08:56.000 Բացի դրանից, երբեք բավարար նավթ չէր լինում, 0:08:56.000,0:08:59.000 քանի որ ի՞նչ կգնեք օրական մեկ դոլարով: 0:08:59.000,0:09:01.000 Այդպիսով նա հայտնագործեց 0:09:01.000,0:09:04.000 անվճար արևային լամպը: 0:09:04.000,0:09:06.000 Եվ այժմ իր գյուղի երեխաները 0:09:06.000,0:09:08.000 ստանում են նույն գնահատականները, 0:09:08.000,0:09:12.000 ինչ իրենց տանը էլեկտրականություն ունեցող երեխաները: 0:09:12.000,0:09:18.000 (Ծափահարություններ) 0:09:18.000,0:09:20.000 Երբ նա ստացավ իր մրցանակը, 0:09:20.000,0:09:22.000 նա ասաց այս հրաշալի բառերը. 0:09:22.000,0:09:25.000 «Երեխաները կարող են առաջնորդել և դուրս բերել Աֆրիկան այսօրվա ներկա իրավիճակից, 0:09:25.000,0:09:27.000 մռայլ մայրցամաքից, 0:09:27.000,0:09:29.000 դեպի պայծառ մայրցամաք»: 0:09:29.000,0:09:31.000 Պարզ միտք, որը կարող է 0:09:31.000,0:09:34.000 ունենալ այնքան հեռու գնացող հետևանքներ: 0:09:35.000,0:09:37.000 Մարդիկ, ովքեր լույս չունեն, 0:09:37.000,0:09:40.000 թե ֆիզիկական, թե փոխաբերական առումով, 0:09:40.000,0:09:43.000 չեն կարող հանձնել քննությունները, 0:09:43.000,0:09:46.000 և մենք երբեք չենք իմանա, թե նրանք ինչ գիտեն: 0:09:46.000,0:09:49.000 Եկե'ք չթողնենք նրանց և մեզ 0:09:49.000,0:09:51.000 մթության մեջ: 0:09:51.000,0:09:54.000 Եկե'ք տոնենք բազմազանությունը: 0:09:54.000,0:09:57.000 Մտածեք ձեր լեզվով: 0:09:57.000,0:10:01.000 Օգտագործեք այն հրաշալի մտքերը տարածելու համար: 0:10:01.000,0:10:08.000 (Ծափահարություններ) 0:10:08.000,0:10:10.000 Շատ շնորհակալ եմ: 0:10:10.000,0:10:13.000 (Ծափահարություններ) Բազում ծաղիկներ ծնվում են աննկատ ամաչելու համար և տարածում են իրենց քնքշությունը անապատի օդում: (Թոմաս Գրեյ, Էլեգիա` գրված գյուղական գերեզմանատանը)