Ես գիտեմ, թե դուք ինչ եք մտածում: Դուք մտածում եք ես մոլորվել եմ և ինչ-որ մեկը մի րոպեից կբարձրանա այստեղ և բարեկիրթ ձևով կխնդրի վերադառնալ իմ նստարանին: (Ծափահարություններ) Դուբայում միշտ այդ իրավիճակի մեջ էի: «Դուք այստեղ հանգստանում ե՞ք»: (Ծիծաղ) «Եկել եք երեխաներին այցելելու՞: Որքա՞ն եք մնալու»: Իրականում, հույս ունեմ, որ դեռ երկար կմնամ: Ես արդեն 30 տարի ապրում և դասավանդում եմ Ծովածոցում: (Ծափահարություններ) Եվ այդ ժամանակից սկսած, ես շատ փոփոխություններ եմ տեսել: Այժմ այդ վիճակագրությունը բավական ցնցող է: Ես ձեզ հետ այսօր ուզում եմ խոսել լեզուների կորստի և անգլերեն լեզվի համատարածման մասին: Ես ուզում եմ պատմել ձեզ իմ ընկերոջ մասին, ով մեծահասակներին անգլերեն էր սովորեցնում Աբու Դաբիում: Մի հրաշալի օր, նա որոշում է ուսանողներին տանել այգի, որպեսզի բնության հետ կապված բառեր սովորեն: Եվ ամեն ինչ վերջացավ նրանով, որ հենց ինքը սկսեց սովորել տեղի բույսերի արաբական անվանումները, ինչպես նաև դրանց օգտագործման եղանակները բժշկական, կոսմետոլոգիական, խոհարարական և բուսական: Որտեղի՞ց էին ուսանողները ստացել այդ գիտելիքները: Իհարկե, իրենց մեծ ծնողներից, կամ նույնիսկ ավելի մեծ սերունդներից: Կարիք չկա ձեզ պատմելու, թե ինչքան կարևոր է կարողանալ հաղորդակցվել սերունդների հետ: Դժբախտաբար այսօր, լեզուները մահանում են անընդունելի տեմպերով: Յուրաքանչյուր 14 օրը մեկ մի լեզու մահանում է: Եվ միևնույն ժամանակ, անգլերենն անկասկած հանդիսանում է համընդհանուր լեզու: Կարո՞ղ է այստեղ կապ լինել: Ես չգիտեմ: Բայց ես հաստատ գիտեմ, որ ես շատ փոփոխություններ եմ տեսնում: Երբ ես առաջին անգամ դուրս եկա Ծովածոցից, ես գնացի Քուվեյթ այն օրերին, երբ այնտեղ դեռ հաղորդակցման խնդիր կար: Իրականում ոչ այսքան վաղ: Սա մի քիչ ավելի վաղ ժամանակ է: Բայց այնուամենայնիվ, ինձ և ևս 25 այլ ուսուցիչների հավաքագրեց Բրիտանական խորհրդիը: Եվ մենք դարձանք առաջին ոչ մուսուլման ուսուցիչները, ովքեր պետք է դասավանդեին Քուվեյթի դպրոցներում: Մեզ տարել էին, որ անգլերեն սովորեցնենք, քանի որ իրենց կառավարությունը ցանկանում էր արդիականացնել երկիրը և զարգացնել քաղաքացիներին կրթության միջոցով: Եվ, իհարկե, Միացյալ Թագավորությունն օգտվեց նրանց նավթի սիրելի պաշարներից: Լավ: Այժմ այն գլխավոր փոփոխությունը, որ ես տեսա` ինչպես անգլերենի ուսուցումը փոխշահավետ փորձառությունից վերածվեց և դարձավ առօրյա մասսայական միջազգային բիզնես: Այն արդեն ընդամենը դպրոցում ուսուցանվող առարկա չէ: Եվ արդեն ոչ մենակ մայր Անգլիայի միակ ոլորտը: Այն դարձել է համընդհանուր շարժում աշխարհի յուրաքանչյուր անգլախոս երկրում: Իսկ ինչու՞ ոչ: Ի վերջո, լավագույն կրթությունը, համաձայն Աշխարհի համալսարանների դասակարգման վերջին ցուցակի, լավագույնները գտնվում են Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում: Եվ դրա համար ամեն ոք ուզում է ունենալ անգլերեն կրթություն, բնականաբար: Բայց եթե այն քո մայրենին չէ, դու պետք է թեստ հանձնես. Հիմա, ինչքանո՞վ է արդարացի մերժել ուսանողին հիմնվելով միայն լեզվական կարողությունների վրա: Գուցե դուք գիտեք համակարգչային գիտությունների մասնագետի ով պարզապես հանճար է: Արդյո՞ք նա կարիք ունի իմանալու նույն լեզուն, ինչ իրավաբանը, օրինակ: Համենայն դեպս ես այդպես չեմ կարծում: Մենք` անգլերենի ուսուցիչներս միշտ հերքում ենք դա: Մենք դնում ենք կանգ առնելու նշան և կանխում ենք նրանց ճանապարհը: Նրանք չեն կարող հետևել իրենց երազանքին, քանի դեռ անգլերեն չսովորեն: Այժմ թույլ տվեք այլ տեսանկյունից նայել. եթե ես հանդիպեի միալեզու հոլանդացու, ով գտել է քաղցկեղի բուժումը, արդյո՞ք ես կարգելեմ նրա մուտքը որևէ բրիտանական համալսարան: Չեմ կարծում: Բայց իրականում հենց դա ենք մենք անում: Մենք` անգլերենի ուսուցիչներս դարպասապահ ենք: Եվ դուք պետք է առաջին հերթին մեզ ապացուցեք, որ անգլերենի ձեր իմացությունը բավական լավն է: Չափազանց վտանգավոր է այսքան մեծ իշխանություն տալ հասարակության փոքր մասին: Արգելքները կարող է չափազանց համընդհանուր պատնեշ դառնալ: Լավ: Բայց, գիտեմ, հիմա դուք կասեք, «Իսկ ի՞նչ անենք վերլուծությունների հետ: Դրանք անգլերեն են»: Գրքերն անգլերեն են, ամսագրերը նույնպես անգլերեն են, և դա գիտելիքի ինքնաբավարաման գործընթաց է: Դա լրացնում է անգլերենի իմացության պահանջը: Եվ այդպես շարունակ: Ես ձեզ հարցնում եմ, ի՞նչ պատահեց թարգմանությունների հետ: Եթե հիշենք Իսլամական Ոսկեդարը, ապա բազում թարգմանություններ կգտնենք: Նրանք արաբերեն և պարսկերեն էին թարգմանում լատիներենից և հունարենից, ապա դրանք թարգմանվում էին գերմանա-եվրոպական և և ռոմանա-գերմանական լեզուներով: Եվ այդպես լույսը շողաց Եվրոպայի մութ դարերի վրա: Ինձ սխալ չհասկանաք. ես դեմ չեմ անգլերեն սովորելուն, դուք բոլորդ անգլերենի ուսուցիչներ եք: Ինձ դուր է գալիս, որ անգլերենը համընդհանուր լեզու է: Մենք իրոք այդպիսի լեզվի կարիք ունենք: Բայց ես դեմ եմ, որ այն օգտագործենք որպես արգելք: Արդյո՞ք մեզ իրականում անհրաժեշտ է սպանել 600 լեզու և թողնել մեկ խոշոր լեզու` անգլերենը կամ չինարենը: Մեզ ավելին է հարկավոր: Որտե՞ղ պետք է լինի սահմանագիծը: Այս համակարգը հավասարեցնում է մտավոր կարողությունը անգլերենի իմացությանը, ինչը բավական վիճելի է: (Ծափահարություններ) Եվ ես ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ այն հսկաները, ում ուսերին «կանգնած է» այսօրվա մտավորականությունը պարտադիր չէր, որ անգլերեն իմանային, նրանք պարտավոր չէին անգլերենի թեստ հանձնել: Վառ օրինակ` Էյնշտեյնը: Նա, ի դեպ, դպրոցում հատուկ վերապատրաստում էր անցնում, քանի որ, նա, իրականում, դիսլեքսիկ էր: Ի բարեբախտություն աշխարհի, նա պարտավոր չէր անգլերենի թեստ հանձնել: Քանի որ դրանք չէին անց կացվում մինչև 1964թ. երբ սկսեց կազմակերպվել TOEFL-ը անգլերենի ամերիկյան թեստը: Այժմ դա տարածվում է: Կան անգլերենի բազում, շատ-շատ թեստեր: Եվ միլիոնավոր ուսանողներ, ովքեր ամեն տարի հանձնում են այս թեստերը: Հիմա դուք կմտածեք, դուք և ես, այս վճարները այդքան էլ վատ չեն, սովորական են, բայց դրանք չափազանց շատ են միլիոնավոր աղքատ մարդկանց համար: Եվ անմիջապես մենք հերքում ենք դրանք: (Ծափահարություններ) Սա հիշեցնում է մի վերնագիր, որ տեսա վերջերս. «Կրթություն. Մեծագույն բաժանում» Հիմա ես այն հասկանում եմ, ես հասկանում եմ, թե ինչու են մարդիկ շեշտադրում անգլերենը: Նրանք ցանկանում են իրենց երեխաներին կյանքի լավագույն շանսը տալ: Եվ դա անելու համար նրանք պետք է ունենան արևմտյան կրթություն: Քանի որ, իհարկե, լավագույն աշխատատեղերը տրամադրվում են արևմտյան համալսարանների շրջանավարտներին, ինչի մասին քիչ առաջ ասացի: Սա մի շրջան է: Լավ: Թույլ տվեք ձեզ երկու գիտնականների մասին մի պատմություն պատմեմ, երկու անգլիացի գիտնականների մասին: Նրանք գենետիկայի հետ կապված փորձարկում էին անում, որը կապված էր կենդանիների առջևի և հետևի վերջույթների հետ: Բայց նրանք չէին ստանում իրենց ցանկալի արդյունքը: Նրանք իսկապես չգիտեին ինչ անել, մինչև եկավ մի գերմանացի գիտնական, ով բացահայտեց, որ նրանք օգտագործում են 2 բառ առջևի և հետևի վերջույթների համար, մինչդեռ գենետիկան դրանք չի տարբերակում, ինչը չի անում նաև գերմաներենը: Եվ բինգո, խնդիրը լուծվեց: Եթե դուք չեք կարող մտածել, ապա դուք հապաղում եք: Բայց, եթե այլ լեզուն կարող է «մտածել» այդ միտքը, ապա, համագործակցելով, մենք կարող ենք հասնել և սովորել շատ ավելին: Իմ աղջիկը, եկավ Անգլիա Քուվեյթից: Նա բնական գիտությունները և մաթեմատիկան սովորել էր արաբերեն: Դա արաբական միջին դպրոց էր: Աղջիկս ստիպված էր թարգմանել դրանք անգլերեն իր քերականության դպրոցում: Եվ նա լավագույն արդյունքներն ուներ այդ առարկաներից դասարանում: Սա մեզ ասում է այն մասին, որ, երբ ուսանողները գալիս են արտասահմանից, մենք հավանաբար չենք տա նրանց բավարար կրեդիտներ իրենց գիտելիքների համար, ինչքան կտայինք իրենց մայրենի լեզվով հանձնելու դեպքում: Երբ լեզուն մահանում է, մենք չգիտենք, թե ինչ ենք կորցնում այդ լեզվի հետ միասին: Սա, ես չգիտեմ տեսել եք արդյոք CNN-ով, նրանք տվել են Հերոսի մրցանակ այս երիտասարդ քենիացի հովվին, ով չէր կարողանում սովորել իր գյուղում, ինչպես գյուղացի մյուս երեխաները, քանի որ նավթի լամպը ծուխ էր անում և վնասում աչքերը: Բացի դրանից, երբեք բավարար նավթ չէր լինում, քանի որ ի՞նչ կգնեք օրական մեկ դոլարով: Այդպիսով նա հայտնագործեց անվճար արևային լամպը: Եվ այժմ իր գյուղի երեխաները ստանում են նույն գնահատականները, ինչ իրենց տանը էլեկտրականություն ունեցող երեխաները: (Ծափահարություններ) Երբ նա ստացավ իր մրցանակը, նա ասաց այս հրաշալի բառերը. «Երեխաները կարող են առաջնորդել և դուրս բերել Աֆրիկան այսօրվա ներկա իրավիճակից, մռայլ մայրցամաքից, դեպի պայծառ մայրցամաք»: Պարզ միտք, որը կարող է ունենալ այնքան հեռու գնացող հետևանքներ: Մարդիկ, ովքեր լույս չունեն, թե ֆիզիկական, թե փոխաբերական առումով, չեն կարող հանձնել քննությունները, և մենք երբեք չենք իմանա, թե նրանք ինչ գիտեն: Եկե'ք չթողնենք նրանց և մեզ մթության մեջ: Եկե'ք տոնենք բազմազանությունը: Մտածեք ձեր լեզվով: Օգտագործեք այն հրաշալի մտքերը տարածելու համար: (Ծափահարություններ) Շատ շնորհակալ եմ: (Ծափահարություններ) Բազում ծաղիկներ ծնվում են աննկատ ամաչելու համար և տարածում են իրենց քնքշությունը անապատի օդում: (Թոմաս Գրեյ, Էլեգիա` գրված գյուղական գերեզմանատանը)