Շոկոլադի առաջացման պատմությունը: - Դիանա Պուչիառելի
-
0:08 - 0:11Եթե չեք կարող պատկերացնել կյանքն
առանց շոկոլադի, -
0:11 - 0:16ապա ձեր բախտը բերել է, որ չեք ծնվել
մինչև 16-րդ դարը: -
0:16 - 0:19Մինչ այդ, շոկոլադ կար միայն
Միջին Ամերիկայում -
0:19 - 0:22և այն մեր պատկերացրածից
բավականին տարբեր էր: -
0:22 - 0:25Դեռևս մ.թ.ա. 1900 թվականին
-
0:25 - 0:28այդ շրջանի մարդիկ կարողանում էին
պատրաստել կակաո ծառի պտուղները: -
0:31 - 0:33Վաղ արձանագրություններից
իմանում ենք, որ պտուղները -
0:33 - 0:37աղում և խառնում էին եգիպտացորենի ու
չիլլի բիբարի հետ՝ պատրաստելով խմիչք, -
0:37 - 0:39բայց ոչ թե տաք կակաոյի
հանգստացնող գավաթ, -
0:40 - 0:45այլ դառը, կազդուրող,
փրփուրով խառնուրդ: -
0:45 - 0:48Եվ եթե կարծում եք, որ այսօր մարդիկ
սկսել են արժևորել շոկոլադը, -
0:48 - 0:51ապա մեզոամերիկացիները
վաղուց առաջ են անցել: -
0:51 - 0:54Նրանք հավատացած էին, որ կակաոն
աստվածային պտուղ է՝ -
0:54 - 0:57նվիրաբերված մարդկանց
փետրավոր օձի կողմից, -
0:57 - 1:00որին մայաներն անվանում էին
Կուկուլկան, -
1:00 - 1:03իսկ ացտեկները՝ Քետցալկոատլ:
-
1:03 - 1:06Ացտեկները կակաոյի պտուղները
որպես գումար էին օգտագործում -
1:06 - 1:08և ըմպում էին այն թագավորական
խնջույքների ժամանակ, -
1:08 - 1:11տալիս մարտում հաղթած զինվորներին՝
իբրև պարգև, -
1:11 - 1:13ինչպես նաև օգտագործում էին այն
ծեսերի ժամանակ: -
1:13 - 1:18Կակաոյի առաջին միջատլանտյան
փոխադրումը եղավ 1519թ., -
1:18 - 1:22երբ Հերնան Կորտեզը այցելեց
Տենոչտիտլան՝ -
1:22 - 1:23Մոկտեզումայի պալատ:
-
1:23 - 1:26Կորտեզի լեյտենանտներից մեկի
գրություններում ասվում է, -
1:26 - 1:28որ թագավորն ուներ 50 կժերի մեջ
լցված խմիչք, -
1:28 - 1:31որը մատուցվում էր
ոսկե գավաթներով: -
1:31 - 1:35Երբ կոնկիստադորները վերադարձան
այդ նոր տարօրինակ պտուղով, -
1:35 - 1:38նրանց պատմությունները՝ այդ բնիկների
ճոխ սովորույթների մասին, -
1:38 - 1:42պտղին աֆրոդիզիակի հեղինակություն
տվեցին: -
1:42 - 1:46Սկզբում, դրա դառը համի համար այն
օգտագործում էին իբրև ստամոքսի -
1:46 - 1:48խանգարումը բուժելու դեղամիջոց,
-
1:48 - 1:51իսկ քաղցրություն տալու համար
ավելացնում էին մեղր, շաքար կամ վանիլին, -
1:51 - 1:55որի արդյունքում էլ շոկոլադը արագ դարձավ
Իսպանիայի արքայական տան սիրելի ուտեստը: -
1:55 - 1:59Եվ շուտով չկար ոչ մի բարձրատոհմիկ
ընտանիք, -
1:59 - 2:02որ չունենար շոկոլադի համար սպասք:
-
2:02 - 2:05Սակայն այդ նորաձև խմիչքի լայնամասշտաբ
արտարդրությունը -
2:05 - 2:07շատ բարդ ու ժամանակատար էր:
-
2:07 - 2:10Դրա համար անհրաժեշտ էին պլանտացիաներ
և Կարիբիան ու Աֆրիկյան -
2:10 - 2:15ափերից բերված ստրուկներ:
-
2:15 - 2:18Շոկոլադի աշխարը մեկընդմիշտ
վերափոխվեց 1828թ.-ին, -
2:18 - 2:24երբ Ամստերդամցի Կոնրադ վան Հաուտենը
հայտնագործեց կակաո մամլիչը: -
2:24 - 2:29Այդ մամլիչի օգնությամբ հնարավոր էր առանձ-
նացնել կակաոյի բնական յուղը կամ կարագը: -
2:29 - 2:33Մնում էր փոշին, որ կարելի էր խառնել
խմիչքների հետ կամ էլ -
2:33 - 2:35կակաո կարագի հետ՝
-
2:35 - 2:38ստանալով մեզ այսօր ծանոթ շոկոլադը:
-
2:38 - 2:42Շատ չանցած շվեյցարացի
շոկոլադագործ Դանիել Պիտերը -
2:42 - 2:45սկսեց խառնուրդին կաթի փոշի ավելացնել,
-
2:45 - 2:48և այսպես առաջացավ կաթնային
շոկոլադը: -
2:48 - 2:51XX դարում արդեն շոկոլադն այլևս
ազնվական շքեղություն չէր, -
2:51 - 2:54այլ նաև հասարակ մարդկանց
ուտեստ: -
2:54 - 2:58Բարձր պահանջարկի հետ առաջանում է նաև
կակաոյի մշակման համար անհրաժեշտ -
2:58 - 3:01շատ տարածքների պահանջը, որ հնարավոր էր
միայն հասարակածի մոտ: -
3:01 - 3:06Եվ այժմ Աֆրիկայից Հարավային
Ամերիկա ստրուկներ բերելու փոխարեն, -
3:06 - 3:09կակաոյի արտադրությունը տեղափոխվում
է Աֆրիկայի արևմուտք: -
3:09 - 3:15Մինչ 2015թ.-ը Cote d'Ivoire-ում աճեցվում
է աշխարհի կակաոյի 2/5 մասը: -
3:15 - 3:17Արտադրության աճի հետ մեկտեղ
-
3:17 - 3:20եղել են մարդկանց իրավունքների
զարհուրելի խախտումներ: -
3:20 - 3:22Աֆրիկայի արևմուտքում գտնվող շատ
պլանտացիաներ, -
3:22 - 3:24որ կակաո են մատակարարում Արևմուտք,
-
3:24 - 3:27ծանր աշխատանքի են ենթարկում ստրուկների
ու երեխաների. -
3:27 - 3:32ավելի քան 2 միլիոն երեխա է տուժել:
-
3:32 - 3:34Սա բարդ խնդիր է, որ մինչ օրս
լուծում չի ստացել, -
3:34 - 3:39չնայած որ շատ շոկոլադ արտադրող կազմա-
կերպություններ փորձում են համագործակցել -
3:39 - 3:43Աֆրիկայի կառավարիչների հետ՝ կրճատելու
երեխաների ստրկացումը: -
3:43 - 3:48Այսօր շոկոլադը ժամանակակից
մշակույթների անքակտելի մասն է: -
3:48 - 3:51Գաղութային և բնիկ մշակույթների
միախառնման արդյունքում՝ -
3:51 - 3:54գովազդի ուժի շնորհիվ,
-
3:54 - 3:57շոկոլադը այժմ էլ պարուրված է
զգայուն, -
3:57 - 3:58գրավիչ
-
3:58 - 4:00և արգելված աուրայով:
-
4:00 - 4:03Եվ ավելի շատ իմանալով նրա դյութիչ
և հաճախ դաժան պատմությունը, -
4:03 - 4:06ինչպես նաև այսօր նրա արտադրությունը,
-
4:06 - 4:09մենք իմանում ենք, թե որտեղից են այս
զուգորդումները սերում -
4:09 - 4:11և ինչ են թաքցնում:
-
4:11 - 4:14Ու երբ մյուս անգամ բացեք շոկոլադի
մի նոր տուփ, -
4:14 - 4:20մի պահ մտածեք, որ ամեն բան
այդքան քաղցր չէ, որքան թվում է:
- Title:
- Շոկոլադի առաջացման պատմությունը: - Դիանա Պուչիառելի
- Speaker:
- Deanna Pucciarelli
- Description:
-
Ամբողջական դասը՝ http://ed.ted.com/lessons/the-history-of-chocolate-deanna-pucciarelli
Եթե չեք կարոց պատկերացնել կյանքն առանց շոկոլադի, ապա ձեր բախտը բերել է, որ չեք ծնվել 16րդ դարից առաջ: Մինչ այդ շոկոլադը դառը, փրփրապատ խմիչք էր, որ կար միայն Մեզոամերիկայում: Այսպիսով ինչպե՞ս է դառը խմիչքը դարձել մեզ այսօր հայտնի քաղցր շոկոլադը: Դիանա Պուչիառելին բացահայտում է շոկոլադի զարմանահրաշ ու երբեմն դաժան
պատմությունը:Դասը Դիանա Պուչիառելիի, անիմացիան TED-Ed-ի կողմից:
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 04:41
Emma Dovlatyan approved Armenian subtitles for The history of chocolate | ||
Emma Dovlatyan edited Armenian subtitles for The history of chocolate | ||
Sona Martirossian accepted Armenian subtitles for The history of chocolate | ||
Tamara Shanoyan edited Armenian subtitles for The history of chocolate | ||
Tamara Shanoyan edited Armenian subtitles for The history of chocolate | ||
Tamara Shanoyan edited Armenian subtitles for The history of chocolate | ||
Tamara Shanoyan edited Armenian subtitles for The history of chocolate | ||
Tamara Shanoyan edited Armenian subtitles for The history of chocolate |