1 00:00:07,570 --> 00:00:10,923 Եթե չեք կարող պատկերացնել կյանքն առանց շոկոլադի, 2 00:00:10,923 --> 00:00:15,942 ապա ձեր բախտը բերել է, որ չեք ծնվել մինչև 16-րդ դարը: 3 00:00:15,942 --> 00:00:19,450 Մինչ այդ, շոկոլադ կար միայն Միջին Ամերիկայում 4 00:00:19,450 --> 00:00:22,305 և այն մեր պատկերացրածից բավականին տարբեր էր: 5 00:00:22,305 --> 00:00:24,685 Դեռևս մ.թ.ա. 1900 թվականին 6 00:00:24,685 --> 00:00:27,805 այդ շրջանի մարդիկ կարողանում էին պատրաստել կակաո ծառի պտուղները: 7 00:00:30,716 --> 00:00:33,216 Վաղ արձանագրություններից իմանում ենք, որ պտուղները 8 00:00:33,216 --> 00:00:36,645 աղում և խառնում էին եգիպտացորենի ու չիլլի բիբարի հետ՝ պատրաստելով խմիչք, 9 00:00:36,645 --> 00:00:38,856 բայց ոչ թե տաք կակաոյի հանգստացնող գավաթ, 10 00:00:40,096 --> 00:00:44,736 այլ դառը, կազդուրող, փրփուրով խառնուրդ: 11 00:00:44,736 --> 00:00:47,976 Եվ եթե կարծում եք, որ այսօր մարդիկ սկսել են արժևորել շոկոլադը, 12 00:00:47,976 --> 00:00:51,166 ապա մեզոամերիկացիները վաղուց առաջ են անցել: 13 00:00:51,166 --> 00:00:53,596 Նրանք հավատացած էին, որ կակաոն աստվածային պտուղ է՝ 14 00:00:53,596 --> 00:00:57,016 նվիրաբերված մարդկանց փետրավոր օձի կողմից, 15 00:00:57,016 --> 00:00:59,539 որին մայաներն անվանում էին Կուկուլկան, 16 00:00:59,539 --> 00:01:02,836 իսկ ացտեկները՝ Քետցալկոատլ: 17 00:01:02,836 --> 00:01:05,517 Ացտեկները կակաոյի պտուղները որպես գումար էին օգտագործում 18 00:01:05,517 --> 00:01:07,826 և ըմպում էին այն թագավորական խնջույքների ժամանակ, 19 00:01:07,826 --> 00:01:10,736 տալիս մարտում հաղթած զինվորներին՝ իբրև պարգև, 20 00:01:10,736 --> 00:01:13,417 ինչպես նաև օգտագործում էին այն ծեսերի ժամանակ: 21 00:01:13,417 --> 00:01:18,137 Կակաոյի առաջին միջատլանտյան փոխադրումը եղավ 1519թ., 22 00:01:18,137 --> 00:01:21,727 երբ Հերնան Կորտեզը այցելեց Տենոչտիտլան՝ 23 00:01:21,727 --> 00:01:23,486 Մոկտեզումայի պալատ: 24 00:01:23,486 --> 00:01:26,107 Կորտեզի լեյտենանտներից մեկի գրություններում ասվում է, 25 00:01:26,107 --> 00:01:28,287 որ թագավորն ուներ 50 կժերի մեջ լցված խմիչք, 26 00:01:28,287 --> 00:01:31,287 որը մատուցվում էր ոսկե գավաթներով: 27 00:01:31,287 --> 00:01:34,707 Երբ կոնկիստադորները վերադարձան այդ նոր տարօրինակ պտուղով, 28 00:01:34,707 --> 00:01:37,727 նրանց պատմությունները՝ այդ բնիկների ճոխ սովորույթների մասին, 29 00:01:37,727 --> 00:01:42,068 պտղին աֆրոդիզիակի հեղինակություն տվեցին: 30 00:01:42,068 --> 00:01:45,778 Սկզբում, դրա դառը համի համար այն օգտագործում էին իբրև ստամոքսի 31 00:01:45,778 --> 00:01:47,978 խանգարումը բուժելու դեղամիջոց, 32 00:01:47,978 --> 00:01:51,398 իսկ քաղցրություն տալու համար ավելացնում էին մեղր, շաքար կամ վանիլին, 33 00:01:51,398 --> 00:01:55,458 որի արդյունքում էլ շոկոլադը արագ դարձավ Իսպանիայի արքայական տան սիրելի ուտեստը: 34 00:01:55,458 --> 00:01:58,568 Եվ շուտով չկար ոչ մի բարձրատոհմիկ ընտանիք, 35 00:01:58,568 --> 00:02:01,568 որ չունենար շոկոլադի համար սպասք: 36 00:02:01,568 --> 00:02:05,378 Սակայն այդ նորաձև խմիչքի լայնամասշտաբ արտարդրությունը 37 00:02:05,378 --> 00:02:06,859 շատ բարդ ու ժամանակատար էր: 38 00:02:06,859 --> 00:02:10,369 Դրա համար անհրաժեշտ էին պլանտացիաներ և Կարիբիան ու Աֆրիկյան 39 00:02:10,369 --> 00:02:14,509 ափերից բերված ստրուկներ: 40 00:02:14,509 --> 00:02:18,179 Շոկոլադի աշխարը մեկընդմիշտ վերափոխվեց 1828թ.-ին, 41 00:02:18,179 --> 00:02:24,029 երբ Ամստերդամցի Կոնրադ վան Հաուտենը հայտնագործեց կակաո մամլիչը: 42 00:02:24,029 --> 00:02:28,531 Այդ մամլիչի օգնությամբ հնարավոր էր առանձ- նացնել կակաոյի բնական յուղը կամ կարագը: 43 00:02:28,531 --> 00:02:32,516 Մնում էր փոշին, որ կարելի էր խառնել խմիչքների հետ կամ էլ 44 00:02:32,516 --> 00:02:34,989 կակաո կարագի հետ՝ 45 00:02:34,989 --> 00:02:38,209 ստանալով մեզ այսօր ծանոթ շոկոլադը: 46 00:02:38,209 --> 00:02:42,202 Շատ չանցած շվեյցարացի շոկոլադագործ Դանիել Պիտերը 47 00:02:42,202 --> 00:02:44,701 սկսեց խառնուրդին կաթի փոշի ավելացնել, 48 00:02:44,701 --> 00:02:47,790 և այսպես առաջացավ կաթնային շոկոլադը: 49 00:02:47,790 --> 00:02:51,389 XX դարում արդեն շոկոլադն այլևս ազնվական շքեղություն չէր, 50 00:02:51,389 --> 00:02:53,851 այլ նաև հասարակ մարդկանց ուտեստ: 51 00:02:53,851 --> 00:02:57,874 Բարձր պահանջարկի հետ առաջանում է նաև կակաոյի մշակման համար անհրաժեշտ 52 00:02:57,874 --> 00:03:00,815 շատ տարածքների պահանջը, որ հնարավոր էր միայն հասարակածի մոտ: 53 00:03:00,815 --> 00:03:06,031 Եվ այժմ Աֆրիկայից Հարավային Ամերիկա ստրուկներ բերելու փոխարեն, 54 00:03:06,031 --> 00:03:09,151 կակաոյի արտադրությունը տեղափոխվում է Աֆրիկայի արևմուտք: 55 00:03:09,151 --> 00:03:14,701 Մինչ 2015թ.-ը Cote d'Ivoire-ում աճեցվում է աշխարհի կակաոյի 2/5 մասը: 56 00:03:14,701 --> 00:03:16,744 Արտադրության աճի հետ մեկտեղ 57 00:03:16,744 --> 00:03:19,977 եղել են մարդկանց իրավունքների զարհուրելի խախտումներ: 58 00:03:19,977 --> 00:03:22,230 Աֆրիկայի արևմուտքում գտնվող շատ պլանտացիաներ, 59 00:03:22,230 --> 00:03:24,260 որ կակաո են մատակարարում Արևմուտք, 60 00:03:24,260 --> 00:03:26,731 ծանր աշխատանքի են ենթարկում ստրուկների ու երեխաների. 61 00:03:26,731 --> 00:03:31,942 ավելի քան 2 միլիոն երեխա է տուժել: 62 00:03:31,942 --> 00:03:34,441 Սա բարդ խնդիր է, որ մինչ օրս լուծում չի ստացել, 63 00:03:34,441 --> 00:03:38,981 չնայած որ շատ շոկոլադ արտադրող կազմա- կերպություններ փորձում են համագործակցել 64 00:03:38,981 --> 00:03:42,901 Աֆրիկայի կառավարիչների հետ՝ կրճատելու երեխաների ստրկացումը: 65 00:03:42,901 --> 00:03:47,792 Այսօր շոկոլադը ժամանակակից մշակույթների անքակտելի մասն է: 66 00:03:47,792 --> 00:03:51,442 Գաղութային և բնիկ մշակույթների միախառնման արդյունքում՝ 67 00:03:51,442 --> 00:03:53,892 գովազդի ուժի շնորհիվ, 68 00:03:53,892 --> 00:03:57,113 շոկոլադը այժմ էլ պարուրված է զգայուն, 69 00:03:57,113 --> 00:03:58,212 գրավիչ 70 00:03:58,212 --> 00:03:59,663 և արգելված աուրայով: 71 00:03:59,663 --> 00:04:03,471 Եվ ավելի շատ իմանալով նրա դյութիչ և հաճախ դաժան պատմությունը, 72 00:04:03,471 --> 00:04:05,562 ինչպես նաև այսօր նրա արտադրությունը, 73 00:04:05,562 --> 00:04:08,642 մենք իմանում ենք, թե որտեղից են այս զուգորդումները սերում 74 00:04:08,642 --> 00:04:11,052 և ինչ են թաքցնում: 75 00:04:11,052 --> 00:04:13,912 Ու երբ մյուս անգամ բացեք շոկոլադի մի նոր տուփ, 76 00:04:13,912 --> 00:04:19,911 մի պահ մտածեք, որ ամեն բան այդքան քաղցր չէ, որքան թվում է: